PDA

Դիտել ողջ տարբերակը : Մելիք. Ռուսաստան մեկնելուց առաջ



StrangeLittleGirl
16.04.2007, 02:21
Կներեք, բայց ես երբ մի բան եմ ուզում անել, հատկապես երբ շատ եմ ուզում, ոչինչ ինձ չի կարող հետ պահել: Ես Մելիքից հարցազրույց վերցրեցի առանց նախօրոք պատրաստվելու: Կարծում եմ, որ այնքան էլ լավ չի ստացվել: Ամեն դեպքում…


- Ինչու՞ ես մեկնում Ռուսաստան:
- Լավ եմ անում ;)
- Հայաստանում չե՞ս կարող լավ անել:
- Դե եսիմ, տենց եմ որոշել: Որոշել եմ էնտեղ էլ լավ անել:
- Ե՞րբ ես վերադառնալու Հայաստանում լավ անելու:
- Չգիտեմ: Էդ մասին հիմա չեմ մտածում: Երբ Աստված կամենա ու եթե կամենա:
- Ո՞նց կիմանաս, թե Աստված ինչ է կամենում:
- Ուղղակի կիմանամ: Առանց ոնցերի:
- Չե՞ս մտածել, թե ինչ ես անելու շաբաթ երեկոներին՝ այն ժամերին, երբ ներկա էիր լինում Ակումբի հանդիպումներին:
- Չէ՛, մտքովս չէր անցել: Նայած, կարող ա նենց լինի, որ էդ ժամին աշխատանքի լինեմ… Կամ էլ մի ուրիշ բանով զբաղվեմ, ի՞նչ իմանամ: Բայց կկարոտեմ Ակումբն ու Ակումբի մարդկանց:
- Հայաստանից ի՞նչ ես հետդ տանելու, որ կարոտդ առնես:
- Առանձնապես ոչ մի բան: Մի հատ «ատկրիտկա» (հայերենը չեմ հիշում), մեկ էլ մի երկու հատ գիրք, որոնցից մեկը երեկ եմ նվեր ստացել:
- Ի՞նչ գրքեր:
- Ռիչարդ Բախի «Կարմաննիի սպրավոչնիկ Մեսիի», մեկ էլ անպայման Չարենց:
- Մեր հեռախոսի համարները չե՞ս տանելու:
- Դե իմ տրաքած Նոկիան միշտ ինձ հետ ա :)… Ընգե՛րս, ես արդեն ուզում եմ հելնեմ:
- Որ հելնես, ի՞նչ ես անելու:
- Ընկերոջս տուն պիտի գնամ: Որոշել ա գնալուցս առաջ նկարել ինձ:
- Էս ժամի՞ն… Ի՞նչ ես կարծում, որ գնաս Ռուսաստան, կկարողանա՞ս փոխել գիշերային ապրելակերպդ:
- Ես փոխե՞մ գիշերս: Բայց երևի ստիպված կլինեմ էլի :(
- Ինչու՞ ես գիշերն այդքան շատ սիրում: Լույսից վախենու՞մ ես:
- Չէ՛… ուղղակի աստղերն իմ աչքերն են:
- Իսկ երբ աստղեր չկա՞ն:
- Ցերեկը չեմ տեսնում… Իսկ եթե լուրջ, ուղղակի ես գիշերն ավելի ակտիվ եմ լինում: Համ էլ որ ցերեկն անցելու բան չես ունենում, լոքշը սկսում ա խեղդել, իսկ գիշերը կարող ես արխային բան ու գործ չունենալ: :D
- Երբևէ փորձե՞լ ես առավոտներն ակտիվանալ:
- Չի ստացվում: Մի քանի գավաթ սուրճը մի թեթեև արթնացնում ա, բայց մեկ ա, էլի անջատված եմ լինում, ոնց որ մյուսները գիշերվա երկուսից հետո:
- Ոնց որ ես հիմա :D Ի՞նչ առիթ պետք է լինի, որ դու առավոտյան ժամը 7-ին արթնանաս:
- Առիթը չգիտեմ, բայց հաստատ պիտի արթնացնեն, թե չես ես չեմ արթնանա, ուզում ա երկրաշարժ լինի:
- Վերջերս գիշերը երկրաշարժ եղավ: Չարթնացա՞ր:
- Էդ ժամանակ քնած չէի:
- Ուրեմն 88 թվի երկրաշարժին քնած կլինեիր… էդ էլ հո գիշերը չէր
- Այ էդ մեկը չեմ հիշում: Ամբողջ մի երկու դար դրա վրայից անցել ա:
- Էն ժամանակ դու 8 տարեկան էիր: Քո էդ տարիքից որևէ բան հիշու՞մ ես:
- Հա՛, տենց տարբեր պատառիկներ հիշում եմ… դպրոցից, բակից, տանի:
ha, tenc tarbe patarikner hishum em
- Որևէ բան կպատմե՞ս:
- Հիշում եմ, օրինակ, որ ցածր դասարաններում մի աղջկա էի սիրահարված: Ձմեռը, երբ դասերից հետո տղաները շուտ էին դուրս գալիս, որ աղջիկներին դուրս գալիս ձնագնդիներով խփեն, ես չէի թողնում, որ նրան խփեն: Բա՛, այ սենց կարգին տղա եմ եղել վախտին :D
- Եթե «վախտին» կարգին տղա ես եղել, ուրեմն կարո՞ղ ենք ենթադրել, որ հիմա հանգիստ թույլ կտաս, որ քո սիրած աղջկան ձնագնդիներով խփեն:
- Չէ՛, ուղղակի էն ժամանակ չէի թողնում, իսկ հիմա ատամները կջարդեմ… Եվս մի հարցի հնարավորություն ունես ու վերջ :)
- Ի՞նչ հարց կուզեիր, որ տամ:
- Կուզեի, որ թողնես գնամ :D
- Գնա :) Բարի ճանապարհ

Lilushik
16.04.2007, 03:07
Երևի թե ավելի շատ նման էր երկխոսության , քան հարցազրույցի…:think
Ոչինչ չգիտեի նրա մասին և գրեթե ոչինչ չպարզեցի…Միայն այն իմացա, որ գիշերները չի քնում… Կարծում եմ մեղքը ոչ թե հարցազրույց վերցնողինն էր, այլ հարցազրույց տվողինը. նա ուղղակի ցանկություն չուներ:

Ուլուանա
16.04.2007, 08:03
Lilushik-ի հետ համաձայն եմ, որ շատ քիչ բան կարելի էր պարզել սրանով, չնայած որ ես հարցազրույցի միջոցով չէ, որ պիտի Մելիքին ճանաչեի։ :D Այնուամենայնիվ, հավես էր կարդացվում։ :)

Իսկ Մելիքի հետ ավելի ծավալուն ու բացահայտողական հարցազրույցը կկարդաք երևի... վաղը։ :P :oy

Cassiopeia
16.04.2007, 09:39
Այս հարցազրույցը գիշե՞րն է կայացել, համերգից հետո՞…:think

Philosopher
16.04.2007, 09:55
Շատ լավ էր։ Մարդիկ կան, որոնցից ոչ թե պետք է հարցազրույց վերցնել, այլ պարզապես զրուցել նրանց հետ, Մելիքը հենց այդ մարդկանցից է... Երկար կարելի է գրել, իսկ ավելի լավ է նորից կարդալ զրույցը՝ նոր միտք չեք գտնի, բայց մարդկայինի նոր որակ՝ անպայման...

Ուլուանա
16.04.2007, 10:19
Շատ լավ էր։ Մարդիկ կան, որոնցից ոչ թե պետք է հարցազրույց վերցնել, այլ պարզապես զրուցել նրանց հետ, Մելիքը հենց այդ մարդկանցից է... Երկար կարելի է գրել, իսկ ավելի լավ է նորից կարդալ զրույցը՝ նոր միտք չեք գտնի, բայց մարդկայինի նոր որակ՝ անպայման...
Համաձայն եմ։ :)
Բայց սկսում եմ վախենալ... :( արժե՞ արդյոք իմ անցկացրած հարցազրույցը դնել ակումբում, թե՞... :unsure
Ախր վերջերս էնքան շատ էին Մելիքի հետ և՛ հարցազրույց կարդալ ցանկացողները, և վարել ցանկացողները, որ վերջում արդեն փոշմանել էի, որ էդ մեծ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցրել... :oy Արդեն պատկերացնում եմ բողոքներն ու գուցե չիրականացած սպասելիքները... Օֆ... :cry Ով կարդա, պիտի ասի կամ մտածի, որ ինքն ավելի լավ կարող էր վարել... :(

Մելիք
16.04.2007, 19:24
Ժողովուրդ էս չլնի խելոք բաներ եք սպասում լսել:D
Նախորոք ասեմ՝ չի լինելու:
Ես նախազգուշացրել էի, հետո չասեք՝ Դավիթ գող-գող եկավ, գնաց:P :

Selene
16.04.2007, 19:42
Բյուրակն ջան քո վարած հարցազրույցը թեթև էր ու հետաքրքիր;)


Իսկ Մելիքի հետ ավելի ծավալուն ու բացահայտողական հարցազրույցը կկարդաք երևի... վաղը։ :P :oy

Սպասում եմ:) Չնայած Մելիքին մի անգամ եմ տեսել ու ընդամենը ծանոթացել, բայց ինձ թվում է՝ հարուստ, շատ հարուստ ներաշխարհ ունի, որը մի քիչ գուցե հասանելի լինի Ուլուանայի հարցազրույցի օգնությամբ: Հուսով եմ:oy

P.S.
16.04.2007, 20:25
Ինձ դուր եկավ...մի տեսակ բլից-զրույց էր: Չգիտեմ, գուցե ճաշակի հարց է, բայց ինձ դուր են գալիս են զրույցները, երբ հարց տվող ու պատասխան չկա: Երբեմն հարց տվողը կարող է ավելի հետաքրքիր բան ասել՝ արդյունքում դրդել մյուս կողմին ավելի հիմնավոր դառնալ...

Ուլուանային՝ եթե դեմ չես, փորձիր մի մասը կամ մի քանի րոպե ուղղակի զրուցել ու քո կարծիքն էլ գրի: Արդյունքում կճանաչենք ոչ միայն Մելիքին, այլև քեզ: Դվա վ ադնոմ կլինի:hands

Ծով
20.04.2007, 18:30
Մոռացել էի…
կարդացել եմ, հավանել եմ…նոր բան չստացա, բայց մի բան ասե՞մ…Մելիքը
երևույթ ա…:)
Բյու՛ր, ամեն դեպքում հետաքրքիր հարցազրույց էր…առաջին անգամ ուզեցի, որ ինչ-որ բան ավելի երկար լիներ…այ այս հարցազրույցը…
Ուլուանա՛ ջան, ու՞ր է քո պատրաստածը …

Ուլուանա
20.04.2007, 21:34
Ուլուանա՛ ջան, ու՞ր է քո պատրաստածը …
Կոմպիս մեջ տաք-տաք նստած է... :D :oy Գիտեմ, լավ չստացվեց. խոստացա, բայց հա ձգձգում եմ... :( Ուղղակի չի հաջողվում, որ մշակեմ, վերջնական տեսքի բերեմ, դնեմ։ Բայց կդնեմ էս քանի օրը։ ;) Դուք հույսով սպասեք։ :P