PDA

Դիտել ողջ տարբերակը : Կհասցնե՞մ արդյոք…



Ծով
16.04.2007, 00:47
/Դերանունը կարևոր չէ/…

Ամեն ինչ իր ավարտն ունի, իսկ ես ոչ մի կերպ չեմ կարողանում ավարտել այն, ինչ սկսել եմ…
Ես սկսել եմ մտածել այն մասին, որ միայն իմ մասին մտածելու իրավունք չունեմ, բայց թե ինչու իրավունք չունեմ, հստակ չգիտեմ…
Կան իրավունքներ, որոնք ոչ օրենքով են սահմանված, ոչ էլ անօրեն են…
Ես երկար չեմ մտածում այն մասին, որ միայն իմ մասին մտածելու իրավունք չունեմ… ես ավելի երկար մտածում եմ՝ արդյոք իսկապես ունեմ, թե՞ ոչ, և հավասարաչափ մտածում եմ հետո, որ անիմաստ ժամանակ եմ վատնում այս ամենի մասին մտածելով…

Աշխարհի շատ տարբեր ծայրերում մի քանի երկիր իրար հետ ընկերություն են անում, մի քանիսը չհասունացած դեռահասների նման իրար միս ուտում, մնացածը այնքան հասունացած են, որ կարողանում են արհամարհել միմյանց…
Ես սեփական էգոիզմի դրսևորման կամ դրսևորումների տարբեր աստիճաններ ունեմ, ավելի ճիշտ է ասել հորիզոնականներ/ դե հիմա այդպես ընդունված է/…
Ահա այդպիսի մի բարձրակարգ դրսևորում։
Աշխարհի շատ տարբեր ծայրերում, ես ծայրի ծերին/ և նշանակություն չունի իրական դիրքը/ ունեմ մի երկիր, մի փոքրիկ երկիր, որ աշխարհի ամենակենտրոնի հետ չեմ փոխի…
Եթե հարցնեն ինչու, ինչպես բոլորը, ես կսկսեմ քրքրել հայրենասիրությանս ամենախորքերը, կփորձեմ հնարավորինս զգացմունքներ խցկել բանականությունից սերված մտքերում՝ արտաբերելով պատկերավոր խոսքեր, և եթե հանկարծ մեկը չհամաձայնի , ես անպայման պիտի որոշեմ, որ ինձ չհասկացավ…
Եվ կարևոր չէ, թե ինչքա՜ն եմ սիրում ես իմ երկիրը, որը ցեխը կգցեմ, հետո ցեխից կհանեմ և ասենք Սևանա լճում կլողացնեմ, ու հետո ջուրը կպղտորվի…ու հետո էլ կսիրեմ իմ «հայրենի ճահիճը» և ամենակարևորը կհպարտանամ…
Եվ սա բնավ չի նշանակում, որ ես դժգոհ եմ իմ երկրից…ես գիտեմ, որ իմ հողի ավազահատիկը շատ համեղ է…բայց մի օր Երկրիս հետ զրուցելիս, ես հենց նրանից լսեցի, որ ամեն լավ ու վատ երևույթի մեջ մարդկային գործոնը կարող է ճակատագրական լինել…Հաճախ մարդը նույնիսկ իրեն Աստծուն է հավասարեցնում, որովհետև էլի մարդ է նրան աստվածացնողը…
Ես կքայլեմ՝ անտեսելով ճամփաների խորդուբորդը… կթաքցնեմ, թե ինձ համար քայլելը չամազանց բարդ է այս ամբոխի միջով…
Ես կհրեմ, ինչպես բոլորը, որ դիմագիծը բոլորիս չաղավաղեմ, և կշեղեմ քայլերս, երբ կվախենամ ինձ ընդառաջ եկողից…
Ես մի մետաղադրամ էլ չեմ տա աղքատին՝մտածելով գուցե այն չէ, ինչ խաղում է…
Ես անձրևոտ եղանակին կնայեմ նրա շալվարի չորությանը, ու նա կբարձրանա իմ աչքում…
Ես գժված ժամանակ սեփական անհաջողությունների մեղքը կգցեմ բախտիս վրա և ուրիշի բախտը կխառնեմ իմի հետ ու կգողանամ՝ առանց իմանալու, որ նա իրականում դժբախտ էր…
Ես կլինեմ քո պաշտպանը, երբ դու իմ կարիքը կզգաս, բայց այն ժամանակ միայն, երբ արդեն չպաշտպանված հոգուդ համար սփոփանք կպահանջես…
Ես ամեն տեղ կուշանամ և կջնջեմ անտեղի բացակաները ու չեմ հասկանա, որ ներկա-բացակա կյանքը չի անում, իսկ ժամանակը քո ուշացած ներկայության վրա երբեք չի բարկանում…
Ես քո կորուստը կզգամ միայն մեկ րոպե լռության պահին ու ընդամենը մեկ րոպե անց կսկսեմ խոսել՝ ցավից փախչելու համար…
Եվ ես կլինեմ քեզ նման, երբ դու ինձ կփորձես համոզել, որ բոլորին նման չես…
Ես կխաղամ քո խաղում,և դու ինձ դուրս կշպրտես այդ խաղից, երբ կզգաս, որ տաղանդավոր դերասան եմ…
Իմ փոքրիկ երկրում ես ամեն ինչ կարող եմ լինել…և միայն այս համեղ ավազահատիկով ախորժակս կփակեմ ու էլ չեմ ուզենա նայել շուրջս…
Ես, դու, որ ես եմ…և կարևոր չէ դերանունն այս պահին…մենք բոլորս այս ծայրին ենք կանգնած ու բոլորս մեկ ենք, երբ ձգտում ենք միմյանց անդունդը նետել մեր փոքրիկ աշխարհը միասին փրկելու փոխարեն…
Ես կհոգնեմ ու կգոռամ` դու՛րս իմ երկրից` իմ սրտից…
…և էժանագին հայացքի կրակը նշան կբռնի ինձ սպանելու համար, և ես միայն այդ պահին կնայեմ երկնքին ու կհասցնե՞մ արդյոք Աստծուն խնդրել, որ նա վրիպի…

Մեկնաբանությունները, և վերնագրի հարցի պատասխանները շատ կարևոր են…;)
Կսպասեմ…:)
Հ.գ.Սա ստեղծագործություն չէ…:nono

Arisol
16.04.2007, 13:16
Բան չհասկացա :esim , Ծո՛վ ջան…

electrical_storm
16.04.2007, 14:29
չեմ հասկանում ինչի են սենց անհասկանալի թեմաներ բացում…էս հոգնած ժամանակս բան չեմ ջոկում…

Array
16.04.2007, 17:26
Ասում ես
Հ.գ.Սա ստեղծագործություն չէ…Բայց շատ լավն էր ու մտածելու տեղիք տվեց:Ուղղակի մի քիչ խճճված էր,բայց հեն դա էլ գեղեցկություն էր հաղորդում:Սա բոլոր հայերի մասին էր.

ihusik
17.04.2007, 11:45
Համամիտ եմ Array-ի արտահայտած կարծիքի հետ և պատասխանեմ հարցին.
Մարդ եթե ճիշտ գործ է կատարում դա ամենակարևորն է ու արդեն դրանով Աստծուն ասում ու ցույց է տալիս այն ամենն՝ ինչ Նա պետք է իմանար ու տեսներ, և կարևոր չէ, թե վերջի պահին էլ հասցրել է մարդ բառերով ինչ որ բան ասել թե չէ. կարևորն ասվում է ամենօրյա աշխատանքով, ջանքերով, մտքերով ու այդ արդար գործին անմնացորդ ծառայելով և դա ինձ համար բոլոր ժամանակների լավագույն աղոթքն է ի Աստված ու դրանից հետո ինչ լինում է թող լինի Նրա Կամքով:
<<Թող Քո Կամքը Լինի Տեր>>:

electrical_storm
17.04.2007, 15:57
<<Թող Քո Կամքը Լինի Տեր>>:

Թող ԻՄ կամքով լինի, քանզի ԵՍ եմ ԻՄ ՏԵՐԸ…

Array
17.04.2007, 22:33
Թեմայից շեղվում ենք,բայց կարծում եմ՝ էտ քեզ ա թվում,թե դու ես քո տերը:Քո տիրոջը ըտենց չի թվում:)

Ծով
17.04.2007, 22:57
Ճիշտ է նկատել Arrey-ը…թեմայից շեղվում ենք՝ այդպես էլ չմոտենալով թեմայի բուն էությանը…/գուցե ես եմ թերացել/:(
Բայց պիտի ասեմ, որ սա իրոք հայերի մասին է…
Եսերը, չէ՞ որ հերոսներ են / մեկ դերանունով/ տարբեր իրավիճակներում…
Ախր սրան մեղքերի հատիկներ են, որոնց մասին ոչ մի խոսք չգնաց…
Ո՞վ եք դուք այս պատմություն /ասե՞մ/…:think մեջ և մի՞թե իսկապես չե՞ք նկատել այն լուրջ խնդիրները որ շատ կարճ տողերով արծածվել են նրանում…
Չեմ մանրամասնում, բայց վերջին տողում կարևորը ոչ թե այն է, թե աղոթքն ինչ ձևով և երբ կհասնի Աստծուն, այլ այն, որ մարդն է մարդու ժամանակը հաճախ կանգնեցնում /չեմ կարծում, թե դա կարող է Աստծո կամք համարվել/…;)
Այն մարդիկ , ովքեր երկիրս դարձրել են մասնավոր զվարճատեղի ի զորու են լռեցնել ցանկացած ճշմարտախոս շուրթեր…ինչու՞

electrical_storm
17.04.2007, 23:08
մի աղոթե՛ք.չէ՞ որ դա իզուր է…

ihusik
17.04.2007, 23:15
<<Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը>>

Մի ֆիլմ կար. բացասական մի կերպար կար ֆիլմում, որը բազում անօրինություններ էր գործում ու անպատիժ մնում, քանզի մեծահարուստ էր ու իշխանություն ուներ: Երբ մի օր նրան մեղադրեց մարդկանց, ժողովրդի անունից մեկն՝ ասելով, թե ինչ վատն է նա ու դաժան, նա պատասխանեց, որ դա ինքը չէ վատն ու դաժանն, այլ այն ամբոխն, որի ծնունդն ու մարմնավորումն է նա, որ հանդուրժում է լռելյայն այս ամենն ու դրանով աջակցում, խրախուսում ու այդպիսով նույն բանը գործում ինչ ինքը, բայց չգիտես ինչու միայն նրան են ցույց տալիս, որպես վատն ու դաժան մեկը... և այստեղ իրոք դերանունը կարևոր չէ...

Արշակ
17.04.2007, 23:21
մի աղոթե՛ք.չէ՞ որ դա իզուր է…
Ի՞նչ գիտես։
Հ. Գ.
Կներեք, եթե հարցս թեմայից դուրս եր։

StrangeLittleGirl
17.04.2007, 23:22
Եվ ես կլինեմ քեզ նման, երբ դու ինձ կփորձես համոզել, որ բոլորին նման չես…
Ես եմ :(

Array
17.04.2007, 23:26
Ո՞վ եք դուք այս պատմություն /ասե՞մ/… մեջ և մի՞թե իսկապես չե՞ք նկատել այն լուրջ խնդիրները որ շատ կարճ տողերով արծածվել են նրանում…Սովորական հայ,ով ունի բոլոր այն բացասական հատկանիշները,որոնք նշվեցին:Դրանք մեր այսպես կոչված մենթալիտետի(բնավորության) մաս են դարձել:Բոլոր հայերս էլ ունենք այդ գծերը,պարզապես նայած մարդու մոտ նայած գիծն է ընդգծված լինում

Ծով
17.04.2007, 23:46
<<Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը>>

Մի ֆիլմ կար. բացասական մի կերպար կար ֆիլմում, որը բազում անօրինություններ էր գործում ու անպատիժ մնում, քանզի մեծահարուստ էր ու իշխանություն ուներ: Երբ մի օր նրան մեղադրեց մարդկանց, ժողովրդի անունից մեկն՝ ասելով, թե ինչ վատն է նա ու դաժան, նա պատասխանեց, որ դա ինքը չէ վատն ու դաժանն, այլ այն ամբոխն, որի ծնունդն ու մարմնավորումն է նա, որ հանդուրժում է լռելյայն այս ամենն ու դրանով աջակցում, խրախուսում ու այդպիսով նույն բանը գործում ինչ ինքը, բայց չգիտես ինչու միայն նրան են ցույց տալիս, որպես վատն ու դաժան մեկը... և այստեղ իրոք դերանունը կարևոր չէ...
Բա ես էլ դա եմ ասում…;)
Ի՞նչ պիտի անենք…:think



Սովորական հայ,ով ունի բոլոր այն բացասական հատկանիշները,որոնք նշվեցին:Դրանք մեր այսպես կոչված մենթալիտետի(բնավորության) մաս են դարձել:Բոլոր հայերս էլ ունենք այդ գծերը,պարզապես նայած մարդու մոտ նայած գիծն է ընդգծված լինումԵս չեմ ուզում, որ այդ արմատավորված բնությանը շարունակենք գերի մնալ և հետո շղթայենք մեր երեխաներին…:think



Ես եմ :(
Հա, Բյու՛ր ջան…ու դու հաստատ լավ ես զգում, երբ հասկանում ես/ ինքդ քո մեջ թեկուզ/, որ բոլորին նման չես…բայց շատ են, չէ՞ մարդիկ, որ հակառակն են փորձում քեզ ապացուցել…

ihusik
18.04.2007, 14:50
Բա ես էլ դա եմ ասում…;)
Ի՞նչ պիտի անենք…:think Այս հարցին իմ պատկերացմամբ ընդհանուրի համար ընդունելի լուծում գտնելը շատ դժվար է, բայց ես կասեմ իմ պատկերացմամբ թե որն է լուծումը և դա անհատական կամ որոշակի խումբ մարդկանց համար այդ լուծումը ընդունելի կլինի, իսկ մյուսների համար գուցե ոչ: Բայց մինչ պատասխանելս կրկին հիշեցնեմ նախորդ գրառմանս մեջ ներկայացրած այդ ֆիլմի հատվածը, որը շատ կարևոր եմ համարում ու հետո կարճ մի հեքիաթի բովանդակություն ներկայացնեմ, որը ուղիղ կապ ունի մեր այս թեմայի հետ ու մտորման առիթ կհանդիսանա ու նաև կօգնի ճիշտ հասկանալ թե ինչու՞ եմ այդ լուծումն առաջարկում.

<<Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը>>
Մի ֆիլմ կար. բացասական մի կերպար կար ֆիլմում, որը բազում անօրինություններ էր գործում ու անպատիժ մնում, քանզի մեծահարուստ էր ու իշխանություն ուներ: Երբ մի օր նրան մեղադրեց մարդկանց, ժողովրդի անունից մեկն՝ ասելով, թե ինչ վատն է նա ու դաժան, նա պատասխանեց, որ դա ինքը չէ վատն ու դաժանն, այլ այն ամբոխն, որի ծնունդն ու մարմնավորումն է նա, որ հանդուրժում է լռելյայն այս ամենն ու դրանով աջակցում, խրախուսում ու այդպիսով նույն բանը գործում ինչ ինքը, բայց չգիտես ինչու միայն նրան են ցույց տալիս, որպես վատն ու դաժան մեկը... և այստեղ իրոք դերանունը կարևոր չէ...

Քաջ կտրիչները իրենց հայրենակիցներին ու մարդկանց փրկելու համար գնում էին, որ փայքարեին ու սպանեին մի ահռելի հրեշի, որն անընդհատ հալածում ու տանջում էր մարդկանց՝ նրանց տառապանքների պատճառ հանդիսանում: Եվ ամեն անգամ հայտնվում էին քաջ մարտիկներ, որ պատրաստ էին գնալ ու մարտնչել այդ հրեշի դեմ հուսալով որ հաղթանակած ետ կգան ու կազատեն մարդկանց այդ հրեշից ու նրա պատճառած տառապանքներից, բայց ոչ մի անգամ դեռ ետ չէին վերադարձել այդ քաջերից և ոչ մեկը: Կրկին անգամ մի քաջ գնում է, որ հաղթի հրեշին և մեծագույն ջանքերի շնորհիվ նա հաղթում է վերջապես նրան ու տեսնում է, որ այդ հրեշը ողջ մարդկանցից թալանած ու խլած հարստությունը պահում է այդտեղ և... տեսնելով այդ ահռելի հարստությունն ու գայթակղվելով դրանով նա որոշում է տիրանալ այդ հարստությանն ու հենց այդ հաղթանակած քաջն էլ դառնում է այն նույն հրեշի նման, որին սպանել էր ու շարունակում է այդ նույն հրեշի նման մարդկանց թալանել, տանջել ու բազում տառապանքների պատճառ հանդիսանալ...

Մարդկանց ոգեղեն ու բարոյական կատարելագործումն է միակ լուծումը ու այն կախարդական բանալին, որ բացում է ցանկացած փակ դուռ, այլապես չունենալով ներքին այդ մաքրությունը մի հրեշին կփոխարինի մյուսը ու կրկին խեղճ ժողովուրդն ազատում չի ունենա հրեշներից ու նրանց բերած տառապանքներից: Այնպես որ, կրկին գալիս ենք մեծն Սոկրատեսի այս իմաստուն խոսքերին.
<<Ով ուզում է աշխարհը տեղաշարժել՝ թող իրե՛ն տեղաշարժի>>:

StrangeLittleGirl
18.04.2007, 19:26
Հա, Բյու՛ր ջան…ու դու հաստատ լավ ես զգում, երբ հասկանում ես/ ինքդ քո մեջ թեկուզ/, որ բոլորին նման չես…բայց շատ են, չէ՞ մարդիկ, որ հակառակն են փորձում քեզ ապացուցել…
Չէ՛, Ծո՛վ ջան, ես ուրիշ բան նկատի ունեի: Էստեղ որպես երկրորդ դեմք հասկանում էի Հայաստանին ու հայ ժողովրդին: Մարդիկ պնդում են, որ ես հայի նման չեմ, որովհետև շեկ եմ, սպիտակամաշկ և այլն, լրիվ ուրիշ սովորույթներ ունեմ, ուրիշ մտածողություն, մինչդեռ ճիշտ հակառակն է. ես իսկական հայ եմ: