Ծով
16.04.2007, 00:47
/Դերանունը կարևոր չէ/…
…
Ամեն ինչ իր ավարտն ունի, իսկ ես ոչ մի կերպ չեմ կարողանում ավարտել այն, ինչ սկսել եմ…
Ես սկսել եմ մտածել այն մասին, որ միայն իմ մասին մտածելու իրավունք չունեմ, բայց թե ինչու իրավունք չունեմ, հստակ չգիտեմ…
Կան իրավունքներ, որոնք ոչ օրենքով են սահմանված, ոչ էլ անօրեն են…
Ես երկար չեմ մտածում այն մասին, որ միայն իմ մասին մտածելու իրավունք չունեմ… ես ավելի երկար մտածում եմ՝ արդյոք իսկապես ունեմ, թե՞ ոչ, և հավասարաչափ մտածում եմ հետո, որ անիմաստ ժամանակ եմ վատնում այս ամենի մասին մտածելով…
…
Աշխարհի շատ տարբեր ծայրերում մի քանի երկիր իրար հետ ընկերություն են անում, մի քանիսը չհասունացած դեռահասների նման իրար միս ուտում, մնացածը այնքան հասունացած են, որ կարողանում են արհամարհել միմյանց…
Ես սեփական էգոիզմի դրսևորման կամ դրսևորումների տարբեր աստիճաններ ունեմ, ավելի ճիշտ է ասել հորիզոնականներ/ դե հիմա այդպես ընդունված է/…
Ահա այդպիսի մի բարձրակարգ դրսևորում։
Աշխարհի շատ տարբեր ծայրերում, ես ծայրի ծերին/ և նշանակություն չունի իրական դիրքը/ ունեմ մի երկիր, մի փոքրիկ երկիր, որ աշխարհի ամենակենտրոնի հետ չեմ փոխի…
Եթե հարցնեն ինչու, ինչպես բոլորը, ես կսկսեմ քրքրել հայրենասիրությանս ամենախորքերը, կփորձեմ հնարավորինս զգացմունքներ խցկել բանականությունից սերված մտքերում՝ արտաբերելով պատկերավոր խոսքեր, և եթե հանկարծ մեկը չհամաձայնի , ես անպայման պիտի որոշեմ, որ ինձ չհասկացավ…
Եվ կարևոր չէ, թե ինչքա՜ն եմ սիրում ես իմ երկիրը, որը ցեխը կգցեմ, հետո ցեխից կհանեմ և ասենք Սևանա լճում կլողացնեմ, ու հետո ջուրը կպղտորվի…ու հետո էլ կսիրեմ իմ «հայրենի ճահիճը» և ամենակարևորը կհպարտանամ…
Եվ սա բնավ չի նշանակում, որ ես դժգոհ եմ իմ երկրից…ես գիտեմ, որ իմ հողի ավազահատիկը շատ համեղ է…բայց մի օր Երկրիս հետ զրուցելիս, ես հենց նրանից լսեցի, որ ամեն լավ ու վատ երևույթի մեջ մարդկային գործոնը կարող է ճակատագրական լինել…Հաճախ մարդը նույնիսկ իրեն Աստծուն է հավասարեցնում, որովհետև էլի մարդ է նրան աստվածացնողը…
Ես կքայլեմ՝ անտեսելով ճամփաների խորդուբորդը… կթաքցնեմ, թե ինձ համար քայլելը չամազանց բարդ է այս ամբոխի միջով…
Ես կհրեմ, ինչպես բոլորը, որ դիմագիծը բոլորիս չաղավաղեմ, և կշեղեմ քայլերս, երբ կվախենամ ինձ ընդառաջ եկողից…
Ես մի մետաղադրամ էլ չեմ տա աղքատին՝մտածելով գուցե այն չէ, ինչ խաղում է…
Ես անձրևոտ եղանակին կնայեմ նրա շալվարի չորությանը, ու նա կբարձրանա իմ աչքում…
Ես գժված ժամանակ սեփական անհաջողությունների մեղքը կգցեմ բախտիս վրա և ուրիշի բախտը կխառնեմ իմի հետ ու կգողանամ՝ առանց իմանալու, որ նա իրականում դժբախտ էր…
Ես կլինեմ քո պաշտպանը, երբ դու իմ կարիքը կզգաս, բայց այն ժամանակ միայն, երբ արդեն չպաշտպանված հոգուդ համար սփոփանք կպահանջես…
Ես ամեն տեղ կուշանամ և կջնջեմ անտեղի բացակաները ու չեմ հասկանա, որ ներկա-բացակա կյանքը չի անում, իսկ ժամանակը քո ուշացած ներկայության վրա երբեք չի բարկանում…
Ես քո կորուստը կզգամ միայն մեկ րոպե լռության պահին ու ընդամենը մեկ րոպե անց կսկսեմ խոսել՝ ցավից փախչելու համար…
Եվ ես կլինեմ քեզ նման, երբ դու ինձ կփորձես համոզել, որ բոլորին նման չես…
Ես կխաղամ քո խաղում,և դու ինձ դուրս կշպրտես այդ խաղից, երբ կզգաս, որ տաղանդավոր դերասան եմ…
Իմ փոքրիկ երկրում ես ամեն ինչ կարող եմ լինել…և միայն այս համեղ ավազահատիկով ախորժակս կփակեմ ու էլ չեմ ուզենա նայել շուրջս…
Ես, դու, որ ես եմ…և կարևոր չէ դերանունն այս պահին…մենք բոլորս այս ծայրին ենք կանգնած ու բոլորս մեկ ենք, երբ ձգտում ենք միմյանց անդունդը նետել մեր փոքրիկ աշխարհը միասին փրկելու փոխարեն…
Ես կհոգնեմ ու կգոռամ` դու՛րս իմ երկրից` իմ սրտից…
…և էժանագին հայացքի կրակը նշան կբռնի ինձ սպանելու համար, և ես միայն այդ պահին կնայեմ երկնքին ու կհասցնե՞մ արդյոք Աստծուն խնդրել, որ նա վրիպի…
…
Մեկնաբանությունները, և վերնագրի հարցի պատասխանները շատ կարևոր են…;)
Կսպասեմ…:)
Հ.գ.Սա ստեղծագործություն չէ…:nono