PDA

Դիտել ողջ տարբերակը : Դեն Բրաուն



Ֆորսա Բարսա
13.04.2007, 00:09
Ձեր կարծիքը Դեն Բրաունի մասին
Նրա գրքերից կարդացել եմ Code Da Vinci-ն իսկ հիմա կարդում եմ Angels and Demons-ը

Selene
13.04.2007, 23:56
Ես միայն Դա Վինչիի ծածկագրին եմ կարդացել: Հետաքրքիր գրվածք է, սյուժեն շատ լարված էր պահում մինչև վերջին տողերը:ok
Համանուն ֆիլմն էլ եմ դիտել, բայց ֆիլմը մի փոքր այլ էր, գիրքն ավելի լավն է:

Artgeo
14.04.2007, 00:41
Ես վավերագրական ֆիլմն եմ նայել այդ գրքի վերաբերյալ: Համենայն դեպս հարգում եմ, որ կարողացավ այդպիսի սկանդալային հարցեր առաջ քաշել:

electrical_storm
16.04.2007, 14:32
Կարո՞ղ եք ինձ ասել, թե որ սայթից կարելիյա քաշել Angels & Demons-ը… ցանկալիյա անգլերեն, բայց դե ռուսերենն էլ ոչինչ, կլինի… կանխավ շնորհակալ եմ…

Ra$Ta
27.04.2007, 19:18
Կարո՞ղ եք ինձ ասել, թե որ սայթից կարելիյա քաշել Angels & Demons-ը… ցանկալիյա անգլերեն, բայց դե ռուսերենն էլ ոչինչ, կլինի… կանխավ շնորհակալ եմ…
Սա ռուսերեն տարբերակն է:
http://www.file.am/d/file/Ангелы и демоны.zip/
Շատ հետաքրքիր գիրքա , իմիջայլոց մեջը շատ պատմական փաստեր կան որոնք ուղղվածեն քրիստոնության ու ընդհանրապես հավատքի նկատմամբ , իսկականից շատ հետաքրքիրա , ոնց որ կինո նայելուց լինես երբ կարդումես:ok :ok

Selene
28.04.2007, 14:36
Սա ռուսերեն տարբերակն է:
http://www.file.am/d/file/Ангелыи демоны.zip/
Շատ հետաքրքիր գիրքա , իմիջայլոց մեջը շատ պատմական փաստեր կան որոնք ուղղվածեն քրիստոնության ու ընդհանրապես հավատքի նկատմամբ , իսկականից շատ հետաքրքիրա , ոնց որ կինո նայելուց լինես երբ կարդումես:ok :ok

Լինկը երևի սխալ ես գրել, չի բացում:(

Root
28.04.2007, 14:38
Լինկը երևի սխալ ես գրել, չի բացում:(

Փորցի սա

http://www.file.am/d/file/Ангелы%20и%20демоны.zip/

Աջ կողմի վրա Download Details կսեղմես ...

murmushka
30.04.2007, 21:18
Կարդացել եմ Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիր»-ը:
Անկեղծ ասած, շատ տպավորիչ գիրք է, իսկ փաստերը, որոնք բերված են գրքում, հիմնավորված են ու շատ հավաստի: բայց գիրքն ինքնին մնում է արկածային, ու նրան պետք է հենց այդպես վերաբերվել:

StrangeLittleGirl
01.05.2007, 00:57
Ես վավերագրական ֆիլմն եմ նայել այդ գրքի վերաբերյալ: Համենայն դեպս հարգում եմ, որ կարողացավ այդպիսի սկանդալային հարցեր առաջ քաշել:
Մի քիչ պրիմիտիվ էր, բայց ճիշտ բաներ կային մեջը: Ինչ վերաբերում է սկանդալին, ուղղակի խղճում եմ եկեղեցուն, որ նման գիրքը կարողացավ վախեցնել նրանց: Համենայնդեպս, իմ հավատքի վրա մի կաթիլ անգամ չազդեց:

Անկեղծ ասած, շատ տպավորիչ գիրք է, իսկ փաստերը, որոնք բերված են գրքում, հիմնավորված են ու շատ հավաստի: բայց գիրքն ինքնին մնում է արկածային, ու նրան պետք է հենց այդպես վերաբերվել:
Պատկերացրու, փաստերը բնավ էլ հավաստի չեն: Ուղղակի Դեն Բրաունը որոշ տեղերում հավեսով երևակայել է: Մասնավորապես, խոսքս Դա Վինչիի նկարների մեկնաբանությունների մասին է:

kiki
01.05.2007, 01:45
կարդացել եմ "Դա վինչիի ծածկագիրը"...հետաքրքիր էր, ինձ կոնկրետ դուր եկավ, հատկապես այն, թե ինպես է ներկայացրել բոլոր փաստերը...իրականում շատ բան իրական չի, բայց իր ֆանտազիայով կարողացավ ամբողջ եկեղեցական աշխարհը խառնել իրար... բայց հալալ ա իրեն, մարդը ճիշտ հասկացել է ինչ թեմա է պետք առաջ քաշել լավ փող աշխատելու համար...
իսկ Եկեղեցին...օֆ, ես մի անգամ ասուլիսին , երբ քննարկում էին մեկ էլ Լորդի խմբի հաղթանակը Եվրոտեսիլում, մեր Տերհայրերից մեկին հարցրեցի , բայց չե՞ք գտնում, որ սա էն թեմաները չեն, որը պիտի Եկեղեցին բարձրացնի ու այդքան բարձր քննարկի...շատ ավելի կարևոր գործեր կան, օրինակ աղքատներին կերակրելը...սկսեց տակից դուրս գալ, ու կոնկրետ պատասպան էլ չկարողացավ տալ...

հիմա սկսել եմ "Հրեշտակներն ու դեմոնները"...ասում են սա ավելի եհտաքրքիր է, տեսնենք տեսնենք...

Root
01.05.2007, 02:01
Դեն Բրաունը մի մարդ է, որ կարողացավ ոչ միայն մեծ փողեր վաստակել իր աղմուկ հանած վեպով այլ նաև կասկած հարուցել որոշ մարդկանց սրտերում, ցնցեց ՝ առանց այդ էլ արդեն ուժերը աստիճանաբար կորցնող Վատիկանի հիմքերը: