PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանը սեյսմիկ գոտում է

քաղաքացի
12.04.2007, 11:43
Հայաստանի փրկարար ծառայությունից ՚Ա1+ՙ-ը տեղեկացավ, որ 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել երկրաշարժ ` 4-5 բալ ուժգնությամբ, էպիկենտրոնը` Մասիս-Փարաքար հատված: Երեւանում երկրաշարժի ուժգնությունը 3-4 բալ է եղել: Տվյալները նախնական են, ըստ որոնց ավերածություններ չկան: Մանրամասները ճշտվում են: Երեւանի բնակիչներից շատերն են զգացել ցնցումը: Տեղեկատու ծառայությունների հեռախոսները չէին լռում. անհանգստացած բնակիչները ճշտում էին սեյսմիկ ծառայության հեռախոսահամարները: Սեյսմիկ ծառայությունը շարունակում է պատասխանել Երեւանի բնակիչների անհանգստացած զանգերին:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=47795

Ես հիշում եմ, որ 2 տարի առաջ երկրաշարժ էր եղել, որի էպիկենտորնը կրկին այս նույն տարածքում էր՝ Փարաքարում: Ասում են, եթե այսպես փոքր-փոքր երկրաշարժեր է լինում, ավելի լավ է, քան բնավ չլինի և հետո միանգամից մեծ ուժգնությամբ, ավերիչը լինի: Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է այդ վարկածը:

Mesrop
12.04.2007, 12:59

ճիշտ ըլնի, չլնի… էտա… :)
Սեյսմիկ գոտում ենք… էլի որ… :)

docart
13.04.2007, 22:05
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=47795

Ես հիշում եմ, որ 2 տարի առաջ երկրաշարժ էր եղել, որի էպիկենտորնը կրկին այս նույն տարածքում էր՝ Փարաքարում: Ասում են, եթե այսպես փոքր-փոքր երկրաշարժեր է լինում, ավելի լավ է, քան բնավ չլինի և հետո միանգամից մեծ ուժգնությամբ, ավերիչը լինի: Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է այդ վարկածը:
Այդ կարծիքը լրիվ ճիշտ է, քանի որ կուտակված էներգիան ոչ թե միանգամից է դուրս պրծնում , այլ մաս մաս, ավելի փոքր չափով: Երկրաշարժերի պատճառը երկրակեղևի սալերի միմյանց նկատմամբ տեղաշարժվելու հետևանքով կուտակված լարվածության լիցքաթափումն է:

քաղաքացի
07.12.2007, 11:31
Հարգենք բոլորի վառ հիշատակը: Արդեն ինչ որ պետք ա ասեի, ասել եմ, մի քանի գրառում վերև ասել եմ: Ես ուղղակի մի քիչ այլ ուղղությամբ նաև կուզենայի քննարկումներ լինեին: Ինչ եք կարծում, երկրաշարժը բնության կողմից էր, թե... ուզում էին հայերին թևաթափ անեին... ՉՍՏԱՑՎԵՑ, ավելին, ստացվեց հակառակը...

էհ , ոնց որ ասում են հողը թեթև լինի ...
բայց այն, որ դա եղել է ոչ բնական երկրաշարժ, արդեն չեմ կասկածում:

Գոնե ապացույցներ կա՞ն, որևէ կերպ կարո՞ղ եք դա փաստել։
Հարևանի եղբոր տղայի դասարանցու տատիկի ասածները փաստեր չեն։