PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Վերջին անգամ վերջ



Esmeralda
27.08.2006, 15:58
ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՎԵՐՋ...

- Եթե թույլ կտաս, ես քեզ կարտասվեմ...
- Ես քեզ սիրում եմ...
- Այսինքն... այո՞...
- Այսինքն ոչ... Ինձ մի՛ նետիր քո աչք-ապարանքից...
- Իսկ քեզ չե՞ն հուզում ջրհեղեղները կամ էլ երաշտը...
- Ինձ սոսկ հուզում է մեր մայրամուտը...
- Իմ մայրամուտը...
- Բայց ես քո շողն եմ...
- Դու միշտ կլինես...
-...Քո արտասո՞ւքը...
- Չէ՛... Իմ Արևը...
- Ամեն արցունքում Արև տեսնելով՝ քեզ ես խորտակում Արև թվացող այդ խոր լճերում...
- Չէ՛... դու վերջինն ես... Ամեն մի վերջին մի Արեգակ է...
- Նույնիսկ կորո՞ւստը...
- Վերջին կորուստը...
- Այսինքն... այո՞...
- Այսինքն ոչ... Ոչ թե կորուստն է Արեգակ բերում, այլ վերջին անգամ այդ ցավն զգալու հանգստությունը...
- Ուրեմն... ի՞նձ էլ սիրում ես միայն «վերջին»-ի համար...
- Մի՛ խոսիր այնպես, որ չկարողանամ չկորցնել քեզ...
- Վերջին կորուստը Արև է բերում... Չե՞ս ուզում Արև...
- Դու արևացար վերջին կորստից՝ ինքդ դառնալով վերջինն ակամա...
- Իսկ ինձնից հետո ով է լինելու քո նոր Արևը...
- Երևի սրտիս վերջին կաթիլը, որը կլցնի համբերությանս ամբողջ գավաթը...
- Նա՞ էլ կլինի ինձ նման Արև...
- Ես քեզ սիրում եմ...
- Այսինքն... այո՞...

Նույն պատասխանը, մի վերջին անգամ օդը ճեղքելով, օդի պես թեթև Արևներ խեղդեց... Ու Արևից էլ պսպղուն դարձավ նրա աջ այտին մի թաց հետագիծ... Հետո մայր մտավ վերջին Արևը վերջին երկնքում մի վերջին անգամ... Եվ վերջին անգամ խափանվեց լույսի հավերժությունը վերջին բառերում... Ու վերջինների Արևներն առած հայացքը վերջին պտույտը գործեց... Հետո սայթաքեց վերջին քայլերում ու... հասավ վերջին...

Հ.Գ. Ձեր կարծիքով ո՞ւմ միջև է այս երկխոսությունը...

Մելիք
27.08.2006, 17:19
Լավ հանելուկ էր, բայց իմ սահմանափակ ուղեղի համար չի:8

Esmeralda
27.08.2006, 17:35
Սահմանափա՞կ.... չէի ասի....
Հենց առաջին տողից կարելի է գուշակել, եթե ասածն ուղիղ ձևով հասկանաս....
"Եթե թույլ կտաս, ես քեզ կարտասվեմ..."

Սյունիք
17.09.2006, 08:43
Ինձ թվում է՝ երկխոսությունն ընթանում է աչքերի և շուրթերի միջև... Շուրթերի հարցում համոզված չեմ, բայց հաստատ աչքերը կապ ունեն…:think

Ուլուանա
17.09.2006, 12:21
Երկխոսության կողմերից մեկը հաստատ աչքն է, բայց մյուսը... դժվարանում եմ ասել...:think Մի քանի տարբերակ մտքովս անցավ, բայց ոչ մեկում էլ համոզված չեմ...:oy

Սյունիք
17.09.2006, 12:29
Հասկացա… Երկխոսությունն ընթանում է աչքի և արցունքի միջև...

Մելիք
17.09.2006, 13:28
Հասկացա… Երկխոսությունն ընթանում է աչքի և արցունքի միջև...
Մալադեց:clap լավ էլ տրամաբանւմ եք:hands

Սյունիք
17.09.2006, 14:37
Մալադեց:clap լավ էլ տրամաբանւմ եք:hands
Շատ շնորհակալ եմ…

Esmeralda
17.09.2006, 17:10
Քանի որ համարյա թե գուշակել եք "երկխոսողների" ով լինելը... ասեմ, որ մեկը հեղինակն է(տվյալ դեպքում ես), իսկ մյուսն իմ վերջին արցունքը...
այս ստեղծագործության ամեն մի տողը կարող եմ բացատրել, թե ինչ է նշանակում, եթե որևէ մեկին հետաքրքրի.... հաճախ պարզ չի լինում... դրա համար եմ առաջարկում օգնությունս....

kiki
17.09.2006, 17:14
ինձ հետաքրքիր է, քանի որ կարդացի, շատ գեղեցիկ էր, բայց ոչինչ չհասկացա ... :)

Սյունիք
17.09.2006, 17:34
Ինձ էլ է շատ հետաքրքիր... Շնորհակալ կլինեմ, եթե բացատրես

Esmeralda
17.09.2006, 17:51
ինձ հետաքրքիր է, քանի որ կարդացի, շատ գեղեցիկ էր, բայց ոչինչ չհասկացա ... :)


Ինձ էլ է շատ հետաքրքիր... Շնորհակալ կլինեմ, եթե բացատրես

Առաջարկում եմ ձեզ (ու բոլոր նրանց, ում հետաքրիր է), մի օր հավաքվենք, ես կմեկնաբանեմ լրիվ, եթե հարցեր էլ լինեն, կտաք:)
հետաքրքիր կլինի....
ինչ կասե՞ք

kiki
17.09.2006, 17:55
օկ, մնաց մյուս հանդիմանը երևի ...

Սյունիք
17.09.2006, 19:07
Դե, քանի որ ես չեմ մասնակցում ձեր հանդիպումներին, ուրեմն ինձ համար աըդպես էլ անհասկանալի կմնա...

Esmeralda
18.09.2006, 09:37
Դե, քանի որ ես չեմ մասնակցում ձեր հանդիպումներին, ուրեմն ինձ համար աըդպես էլ անհասկանալի կմնա...
:( պարզապես գրելով հնարավոր է ինչ-որ բան բաց թողնեմ... բայց եթե քեզ բացատրելու ուրիշ եղանակ չկա... պատրաստ եմ գրել....

Սյունիք
18.09.2006, 13:17
:( պարզապես գրելով հնարավոր է ինչ-որ բան բաց թողնեմ... բայց եթե քեզ բացատրելու ուրիշ եղանակ չկա... պատրաստ եմ գրել....
Շատ շնորհակալ կլինեմ…

Esmeralda
18.09.2006, 14:26
ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՎԵՐՋ...

- Եթե թույլ կտաս, ես քեզ կարտասվեմ... // Ես եմ ասում վերջին արցունքիս...
- Ես քեզ սիրում եմ...
- Այսինքն... այո՞... // այսինքն, արտասվե՞մ.... քանի որ հաճախ բաժանվելիս են ասում նման նախադասություն... իբրև մխիթարանք....
- Այսինքն ոչ... Ինձ մի՛ նետիր քո աչք-ապարանքից... // բայց սա այդ դեպքը չէ.... արցունքը չի ուզում լքել իմ աչք-ապարանքը...
- Իսկ քեզ չե՞ն հուզում ջրհեղեղները կամ էլ երաշտը... // երաշտ, քանի որ վերջին արցունքն է.... զգշուշացնում եմ բարդությունների մասին... որ արցունքս չսխալվի... իսկ հոգու խորքում չեմ ուզում լքի ինձ...
- Ինձ սոսկ հուզում է մեր մայրամուտը... // մայրամուտ, այսինքն՝ վերջ.... արցունքն ասում է "մեր մայրամուտը"...
- Իմ մայրամուտը... // այսինքն, իմ ցավը ես մենակս կտանեմ....
- Բայց ես քո շողն եմ... // արցունքն, այնուամենայնիվ չի զիջում....
- Դու միշտ կլինես...
-...Քո արտասո՞ւքը... //ացունքն ընդհատում է իմ պատասխանը....
- Չէ՛... Իմ Արևը... // Արև... այստեղ Արևը այն ամենն է, ինչ թանկ է ինձ համար...
- Ամեն արցունքում Արև տեսնելով՝ քեզ ես խորտակում Արև թվացող այդ խոր լճերում... // Արցունքս հանդիմանում է ինձ... բոլորն ինձ համր թանկ են եղել.... բայց ինքս ինձ գցել եմ նրանց թակարդները....
- Չէ՛... դու վերջինն ես... Ամեն մի վերջին մի Արեգակ է... // Ամեն ինչի վերջինը միշտ էլ ուրիշ է լինում... իսկական Արեգակ...
- Նույնիսկ կորո՞ւստը...
- Վերջին կորուստը...
- Այսինքն... այո՞... // այսինքն վերջին կորուստն էլ է՞ "Արեգակ"...
- Այսինքն ոչ... Ոչ թե կորուստն է Արեգակ բերում, այլ վերջին անգամ այդ ցավն զգալու հանգստությունը... // "Արեգակ" լինելը կայանում է նրա մեջ, որ վերջին անգամ ես կորցնում... էլ չես կորցնելու....
- Ուրեմն... ի՞նձ էլ սիրում ես միայն «վերջին»-ի համար... // արցունքս մտածում է, թե իրեն սիրում եմ "վերջին" որոշիչն ունենալու համար միայն...:(
- Մի՛ խոսիր այնպես, որ չկարողանամ չկորցնել քեզ... // այիսնքն մի լացացրու ինձ....
- Վերջին կորուստը Արև է բերում... Չե՞ս ուզում Արև... // Արցունքս արդն նեղացած է խոսում...
- Դու արևացար վերջին կորստից՝ ինքդ դառնալով վերջինն ակամա... //վերջին կորուստը կորզեց բոլոր արցունքներս... և այս վերջին արցունքս ԱՐԵՎացավ այդ վերջին կորստից՝ ինքը դառնալով վերջինը...
- Իսկ ինձնից հետո ով է լինելու քո նոր Արևը... // Նա ուզում է համոզվել, որ ինքը միակն է... ինչպես բոլոր մարդիկ...
- Երևի սրտիս վերջին կաթիլը, որը կլցնի համբերությանս ամբողջ գավաթը... // էլ տեղ չկա...
- Նա՞ էլ կլինի ինձ նման Արև... // Նա ուզում է համոզվել, որ ինքը միակն է... ինչպես բոլոր մարդիկ...
- Ես քեզ սիրում եմ... // Նա իսկապես միակն է....
- Այսինքն... այո՞... // իմ պատասխանը նրան շփոթեցրեց... նա մտածեց, թե իր նմանը կա...

Նույն պատասխանը(Այսինքն... ոչ), մի վերջին անգամ օդը ճեղքելով, օդի պես թեթև Արևներ խեղդեց... Ու Արևից էլ պսպղուն դարձավ նրա աջ այտին մի թաց հետագիծ... (թաց հետագիծ... վերջիվերջո արտասվում է... կորցրեց....)... Հետո մայր մտավ վերջին Արևը վերջին երկնքում մի վերջին անգամ... (դա սովորական վերջ չէր... ամենավերջն էր... վերջին անգամ էր այդ վերջը...)Եվ վերջին անգամ խափանվեց լույսի հավերժությունը վերջին բառերում...(միշտ լինում էր լույսը.... այսինքն նաև հույսը... հույսը վերջինն է մարում... այս անգամ մարեց... ուրեմն վերջն է) Ու վերջինների Արևներն առած հայացքը վերջին պտույտը գործեց...(հայացքը պտտվում է շորջը... ամեն ինչ Արեգակ է... ամեն ինչ վերջինն է...) Հետո սայթաքեց վերջին քայլերում(հետո շատ թեթև թարթում է աչքերը... սայթաքելու պես ) ու... հասավ վերջին...(փակվեցին աչքերս... ընդմիշտ...)...

Երբ ամեն ինչ կորցնում ես... արցունքը շատ թանկ է դառնում քեզ համար... իսկ երբ վերջին արցունքն էլ ես կորցնում... ... ... .............................

Սյունիք
18.09.2006, 15:59
Այ հիմա հասկացա, ու ասեմ, որ ուղղակի ցնցող !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Շնորհավորում եմ քեզ, ամեն մեկը չի կարող այսպես փայլուն ստեղծագործել:hands

kiki
18.09.2006, 17:00
Դե, քանի որ ես չեմ մասնակցում ձեր հանդիպումներին, ուրեմն ինձ համար աըդպես էլ անհասկանալի կմնա...
բայց ինչու՞...

դե զրուցակիցների ով լինելը իմանալուց հետո արդեն ամեն ինչ համարյա պարզ էր ինձ համար, բայց առաջին անգամ կարդալուց մեկ այլ զգացողություն էր, ես ինձ ու իմ կյանքին համապատասխանեցրեցի , ու բավականին շատ նմանություններ գտա ...

ամենաշատը ինձ դուր եկավ այս տողը.

-Մի՛ խոսիր այնպես, որ չկարողանամ չկորցնել քեզ...

շատ գեղեցիկ էր :)