PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինտերնետ, Արմենթելից



PoeT
11.04.2007, 15:30
Քիչ առաջ զանգահարեցին Արմենթելից և տեղեկացրին, որ արդեն կարող ենք օգտվել Արմենթելի ինտերնետ ծառայություններից։

Սակագներ։

Ժամը 00։00 – 08։00։ 1 րոպեյի արժեքն է 0.5 դրամ + 1 դրամ րոպեավճար = 1.5 դրամ։
Ժամը 08։00 – 00։00։ 1 րոպեյի արժեքն է 2.5 դրամ + 1 դրամ րոպեավճար = 3.5 դրամ։

Dial Up համարն է 8888։

username: internet
password: internet

Հա, մեկել ասեցին, որ առաջին 360 րոպեն անվճար է։

քաղաքացի
11.04.2007, 15:37
Իսկ որա՞կը: :think

PoeT
11.04.2007, 16:07
Մոտ մի 20 րոպե օգտագործեցի։ Վատ չէր։

Wisper
11.04.2007, 16:54
360 րոպեն հաստատ անվճարա??? :o :think :oy

PoeT
11.04.2007, 19:10
Ինձ ասացին անվճարա։ Կարող ես զանգել, ճշտելու համար։

Wisper
11.04.2007, 20:22
Ինձ ասացին անվճարա։ Կարող ես զանգել, ճշտելու համար։

Համարն էլ որ ասես շատ լավ կլինի :hands

PoeT
11.04.2007, 21:10
Լօլ Չգիտեմ, զանգի Արմենթել

Mesrop
12.04.2007, 04:05
100 ա կառծեմ արմենթելի համարը…

Maska
12.04.2007, 08:57
POet կարող է իմանաս անալոգային ատեեսներով հնարավոր է միանալ ասենք 35 ով սկսվող համարով , կարծեմ անալոգները րոպեավճար չունեն, այսինքն 0.5 դրամով կլինի?

Խոսքը Երևանի մասին է

linus
12.04.2007, 10:11
իսկ եթե մեր ատեսը անալոգ է ու րոպեավճար չկա?

քաղաքացի
12.04.2007, 11:18
Ինձ թվում է անալոգով չեք կարող 8888 հավաքել:
Փորձեք, համ էլ կիմանանք ստացվու՞մ է, թե ոչ: ;)

Mesrop
12.04.2007, 13:24
զը… ես դրանով եմ կպադզ… :D

PoeT
12.04.2007, 16:42
Չէ, ինչքան գիտեմ անալոգներով դեռ չեք կարող։

John
12.04.2007, 16:49
Տղեք ջան մի հատ ճշտեք էլի՝ հաստատ ձրիա 360 րոպե, թե՞ չէ: Արմենթելի սայթում գրած կլինի երևի, կամ համարը կլինի…

AMzone
12.04.2007, 16:55
ով գիտի ոչ թվայինով կարամ միանամ, փորձում եմ չի ստացվում կարողա ուրիշ ձև կա միանալու ոչ թվայինների համար…

Արամ
12.04.2007, 18:35
Արա տղերք ջան թանգա....
Ոնց քցում բռնում եմ իմ ԼԱՆ-ը ամենալավնա:D

linus
12.04.2007, 19:32
անալոգով չի զանգցցվում :-( ուրիշ համար չկա?

Ուրվական
12.04.2007, 21:05
Պրոքսիներ դնել պետք չի՞: Ինչ-որ չի ըլնում:

Wisper
12.04.2007, 21:27
Տղեք ջան ինքներտ մտածեք էտ անալոգների վրա րոպեավճար չկա էլ ի՞նչ օգուտ ունեն իրանք :D
Հիմար անորակ ինետա ասեմ իմացեք :( չդզեց :oy

AMzone
12.04.2007, 21:54
ոչ թվայինով ոչ մեկ չի կարա կպնի, նոր եմ զանգել հարցրել, ոնց ջոգում եմ XTER-ից լավը չկա:

PoeT
13.04.2007, 01:27
Պրոքսի պետք չի։

քաղաքացի
13.04.2007, 01:45
Ի դեպ, նկատե՞լ եք, որ 8888 հեռախոսահամարը չեք կարող զանգահարել, եթե ձեր միջքաղաքային ելքային զանգերը արգելափակված են:
միջքաղաքային զանգերը փակելու համար - *33*ABCD*04#
միջքաղաքային զանգերը բացելու համար - #33*ABCD#
որտեղ ABCD-ն ձեր գաղտնի նիշերն են, լռելյայն գաղտի նիշերը ձեր հեռախոսահամարի վերջին 4 թվերն են:

AMzone
13.04.2007, 04:12
լավ բա ոնց անենք որ առանց թվայինից էլ կպնի, մի բան պետք է մտացել:

Maska
13.04.2007, 08:16
զը… ես դրանով եմ կպադզ… :D¸

Դու անալոգով էս կպած? ես երեկ 8888 հավաքեցի ուղակի անընդմեջ (երկար գուդոկ), զումեռ է գնում, մի քանի անգամ փորձել եմ:think
ոնց որ մոդեմ չլինի գծի հակառակ կողմում ,

Մանե
13.04.2007, 19:36
Մի բան խնդրեմ,կանե՞ք:oy
Եթե հավես ունեք,կգրե՞ք կոնկրետ ինչ պարամետրեր են պետք SE K500i-ի համար:)

John
13.04.2007, 20:32
Մի բան խնդրեմ,կանե՞ք:oy
Եթե հավես ունեք,կգրե՞ք կոնկրետ ինչ պարամետրեր են պետք SE K500i-ի համար:)
Մանե ջան էս ինտերնետը կոմպի համար է :)

Մանե
13.04.2007, 21:05
Մանե ջան էս ինտերնետը կոմպի համար է :)
Վաաաաաաաաայ:oy :oy
Իսկ ես գիտեի հեռախոսի համար ա,ուրախացել էի:oy :D

Mesrop
14.04.2007, 01:51
¸

Դու անալոգով էս կպած? ես երեկ 8888 հավաքեցի ուղակի անընդմեջ (երկար գուդոկ), զումեռ է գնում, մի քանի անգամ փորձել եմ:think
ոնց որ մոդեմ չլինի գծի հակառակ կողմում ,
իմը տոնային ա…
մեջբերում արմենթելի սայթից

Առաջին փուլում «ԱրմենՏել Օնլայն» ծառայությունը հասանելի է միայն Երևանի քաղաքի թվային կայանների բաժանորդներին :

Ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար բաժանորդները կարող են զագահարել 109 »ԱրմենՏել« տեղեկատու ծառայություն:

Egern.net
16.04.2007, 14:42
ժողովուրդ ջան,
առաջին օրը որ իմացա, փորձեցի կպնեմ, մի հատ TCP/IP error տվեց, զանգեցի 109, ասեցին` հիմա մասնագետը տեղում չի, էսկոմ-էնկոմ, ասեցին սպասի, բան, վերջը մի 15 րոպեից մի "մասնագետ" եկավ, ասում եմ սենց-սենց էռոր ա, ասում ա "ախպեր, տենց բան չպիտի լինի, էտի սխալ ա" :lol: Ասում եմ` իմ մոտ ISDN ա, կարո՞ղ ա դրանից լինի, ասում ա "չէ, ախպեր, տենց բան չկա, պտի ըլնի"....

Մեկ էլ մի 3 օրից մեկը զանգում ա մեր տուն, բա "օգտվե՞լ եք Արմենտելի ինտերնետից", ասեցի փորձել եմ, բայց չի ստացվել, ասում ա "իսկ զանգել եք 109", ասեցի հա, զանգեցի ու ծիծաղելի պատասխան ստացա: Էս ասում ա "մի րոպե", մի երկու րոպեից գալիս ա, բա "ի՞նչ ասաց մեր մասնագետը", ասեցի սենց-սենց: Ասում ա. "գիտեք, ես էնքան էլ չեմ հասկանում դրանցից, բայց որ խնդրեմ մի հատ կբացատրեք` ինչ պրոբլեմ էր": Ես էլ մի կերպ հասկացրի որտեղ ա պրոբլեմը, ասում ա. "գիտեք, ինձ ասել են, որ մեկ-մեկ կարող ա չկպնի` գերծանրաբեռնվածության պատճառով": Ասեցի հաաաաա, ես էդ հույների, գնացին էլ չպռծանք....

Դրանից մի կես ժամ հետո հանկարծ կպավ Արմենտելով, բայց դե սայթերի 70 տոկոսը չէր բացում: Նույն վիճակը շարունակվում էր մինչև երեկ, էսօր չեմ փորձել: Ոչ մեյլ էր հնարավոր ստուգել, ոչ էլ MSN մտնել........


Պոետ ջան, էդ որ գրել ես
Ժամը 08։00 – 00։00։ 1 րոպեյի արժեքն է 2.5 դրամ + 1 դրամ րոպեավճար = 3.5 դրամ։ ես ինչքան գիտեմ, էդ 1 դրամ րոպեավճարը մտնում ա էն 2.5-ի մեջ.....

Lapterik
17.04.2007, 19:52
Իսկ ես ահագին ուրախացել էի, որ տենց բան կա, բայց թաստորեն մենակ րոպեավճարով բաժանորդների համար ա: Շատ տխուր ա :(

Մանե
17.04.2007, 20:23
Իսկ ես ահագին ուրախացել էի, որ տենց բան կա, բայց թաստորեն մենակ րոպեավճարով բաժանորդների համար ա: Շատ տխուր ա :(
Առաջին անգամ ուրախ եմ,որ մերը րոպեավճար ա:)

Wisper
17.04.2007, 22:09
Առաջին անգամ ուրախ եմ,որ մերը րոպեավճար ա:)

Շատ մի ուրախացի :oy Նախ հեսա հաշիվը կգա և հետո էլ անորակ ինետա :P

Armeno
17.04.2007, 22:43
Ավելի լավա ես մեր փոստից վեբի ինետը առնեմ. հանգիստ կմտնեմ.Իսկ արմենթելով նենց թվեր կգան, որ ֆազերս կխփի.

Egern.net
19.04.2007, 16:18
2 օր առաջ զանգեցի 109, ասեցի` րոպեն 2.5 դրամ ա թե՞ 3.5: Ասեց` 3.5: Վայ, ասեցի, ուրեմն բոլոր մյուս պրովայդերներից թանկ ա՞: Էս խառնվեց իրար, ի՞նչն ա թանկ, բան, սիրուն ձևերով հասկացրեցի, որ բոլորից թանկ ա, մի քիչ մտածեց, ասեց. "ընտրությունը ձերն է" :)
Մեկ էլ սկսեց արդարացումներ գտնել: Մի քանի տափակ նախադասություններ ասեց, ընթացքում զգաց, որ դուրս ա տալիս ու ասեց ամենակայֆ արդարացումը. "մյուս բոլոր պրովայդերները իրենց ինտերնետը վերցնում են Արմենտելից և հետևաբար Արմենտելի մատուցած ծառայությունները ամենաբարձրորակն են": Ես էդտեղ չկարողացա ծիծաղս պահել, որովհետև նախորդ օրը Արմենտելով Ֆայրֆոքս էի քաշում` 1.5ԿԲ/վ արագությամբ (ISDN-ով): էս էլ որ ասեցի, որ 4.5 անգամ ավելի դանդաղ է ձեր ինտերնետը, մի երկու վայրկյան ձայն չհանեց, ասեց "ամեն դեպքում ընտրությունը ձերն է" :lol: Ուզում էի ասեի շատ շնորհակալ եմ, որ ընտրության հնարավորություն եք տալիս....

Ի դեպ, ընտրության հնարավորության մասին: Այսօր առավոտյան, չգիտեմ նկատեցիք, թե չէ, ոչ Xter.net-ը, ոչ Arminco-ն արտասահմանյան սայթեր չէին բացում: Հայրս մի քանի տեղ զանգեց, և եզրակացրեց, որ երևի մի տեղ կաբել է վնասվել, Երևանում ինտերնետ չկա.... Ես էլ ստուգեցի, Արմենտելով ամեն ինչ բացում էր.......