PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ սուպերսթար 2



Hayrenaser
09.04.2007, 09:28
Արդեն հայտնի է հայսուպերսթար 2-ը՝ Լուսինե Աղաբեկյան: Ինչպես ասում եմ շատ արդար ձևով… Շատ համաձայն եմ: Ես նրան շատ եմ սիրում…
Իսկ մեր ակումբի անդամները ի՞նչ են մտածում… Դուք էլ եք գոհ, որ Լուսինեն դարձավ, թե Նարեին էիք սիրում… Եկեք չմոռանանք Հասմիկին, որին կոնկրետ ես շատ եմ սիրում: Ինձ համար Հայսուպերսթարի բացահայտումը հենց Հասմիկն է… Հասմիկ ջան, դու շատ գեղեցիկ, հմայիչ, "շառմով" աղջիկ ես ու շատ-շատ-շատ լավ ես երգում: Ինձ համար դու ես իսկական սուպերսթարը, ավելին հայսուպերսթարը… Ով ոչ միայն իմ, այլ նաև շատ-շատերի համար: Այդպես չէ՞...:love

impression
09.04.2007, 09:33
Եկեք չմոռանանք Հասմիկին, որին կոնկրետ ես շատ եմ սիրում: Ինձ համար Հայսուպերսթարի բացահայտումը հենց Հասմիկն է…

Ինձ համար էլ Հասմիկը շատ ավելի մեծ տպավորություն է թողել, քան մնացած բոլորն իրար հետ վերցրած: Ինձ թվում է, որ նա նաև իր մարդկային հատկանիշներով էր շատ ավելի "հաջողված", քան մնացածը:

Ավելացվել է 1 րոպե անց

Ինձ համար էլ:
Պետք է լիներ ինձ վրա էլ է մեծ տպավորություն թողել :oy

Hayrenaser
09.04.2007, 09:39
Ուրենմ մասնակցիր հարցմանը: Եղա՞վ

impression
09.04.2007, 09:44
Ուրենմ մասնակցիր հարցմանը: Եղա՞վ

Արդեն մասնակցեցի ;)

Hayrenaser
09.04.2007, 09:45
Ինձ համար էլ Հասմիկը շատ ավելի մեծ տպավորություն է թողել, քան մնացած բոլորն իրար հետ վերցրած: Ինձ թվում է, որ նա նաև իր մարդկային հատկանիշներով էր շատ ավելի "հաջողված", քան մնացածը:

Ավելացվել է 1 րոպե անց

Պետք է լիներ ինձ վրա էլ է մեծ տպավորություն թողել :oy


Ոչինչ սխալները ներելի են… Տեսնում ես չէ, մեկա Հասմիկն ա ամենալավը: Շտապ պատասխանիր

impression
09.04.2007, 09:48
Ոչինչ սխալները ներելի են… Տեսնում ես չէ, մեկա Հասմիկն ա ամենալավը: Շտապ պատասխանիր

Պատասխանում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ ՀԱՍՄԻԿԸ ամենալավն է: :hands :hands :hands :hands :hands

Hayrenaser
09.04.2007, 12:14
Դիմում եմ բոլորին մի քիչ ակտիվ քվեարկեք:B :ok :) :( ;) :P :hands :D :[ :o :8 :oy :think :tease :)) :russian :hi :vayreni :goblin :apeape

Ուլուանա
09.04.2007, 12:44
Հայ սուպերսթար 2-ը շատ քիչ եմ նայել, այնպես որ ինձ համար մի քիչ դժվար է կողմնորոշվելը, բայց դատելով այնքանից, ինչքան որ նայել եմ, կարող եմ ասել, որ ամենաշատը Հասմիկին եմ հավանել, :) բայց կարծես Լուսինեն էլ վատը չէ։ ;) Հեռուստադիտողների քվեարկության ընթացքին ընդհանրապես տեղյակ չեմ, բայց ուզում եմ հավատալ, որ քվեարկությունն արդար է անցել, և որ Հայ սուպերսթար-2-ն իսկապես ժողովրդի կողմից է ընտրվել։ Այսքանը։

Amaru
09.04.2007, 12:53
Ոչ մի համերգ լրիվ չեմ նայել, բայց ինձ ամենաշատը Նարեն էր դուր գալիս... Ափսոս, որ ինքը չհաղթեց: :cry2
Լուսինեն... Դե հա էլի, վատը չի...

Hayrenaser
09.04.2007, 12:57
Ոչ մի համերգ լրիվ չեմ նայել, բայց ինձ ամենաշատը Նարեն էր դուր գալիս... Ափսոս, որ ինքը չհաղթեց: :cry2
Լուսինեն... Դե հա էլի, վատը չի...

Դե մասկակցիր քվեարկությանը

Սյունիք
09.04.2007, 13:10
Հենց սկզբից էլ ուզում էի, որ Լուսինեն հաղթեր..... Երկուսին էլ շատ սիրում էի, բայց այդ կոչմանը արժանի էր Լուսինեն.... Իսկ Հասմիկին ու Հեղինեին այդպես էլ չսիրեցի...

Մանե
09.04.2007, 14:40
Հենց սկզբից Նարեին չէի սիրում,իսկ Լուսինեին չէի ճանաչում:)
Բայց գնալով Լուսինեին սիրեցի ու շաաաաաաաաատ լավ ա որ Նարեն չդառավ:hands

Array
09.04.2007, 14:56
նշվածները բոլորն էլ լավն էին ու շատ մեծ օգուտ կբերեն մեր շոուբիզնես կոչվածին, եթե շարունակեն երգել

Smergh
09.04.2007, 15:11
Հենց սկզբից էլ ուզում էի, որ Լուսինեն հաղթեր..... Երկուսին էլ շատ սիրում էի, բայց այդ կոչմանը արժանի էր Լուսինեն.... Իսկ Հասմիկին ու Հեղինեին այդպես էլ չսիրեցի...

Ես էլ հենց սկզբից Լուսինեին հավանեցի, նույնիսկ Ճիշտ էի գուշակել առաջին քառյակին:
Կցանկանայի, որ եզրափակիչում Ջիվանը լիներ ու Լուսինեն հաղթեր` սակայն երեվի ճիտ է այն, ինչ որ տեղի ունեցավ:
Մի բան կարող եմ հաստատ ասել, որ մինչև օրս Աննա Ավետյանը մնում է անգերազանցելի:

Angelina
09.04.2007, 15:47
Երկուսին էլ շատ եմ սիրում, բայց Լուսինեն ավելի լավ էր երգում:

Array
09.04.2007, 17:00
Երկուսին էլ շատ եմ սիրում, բայց Լուսինեն ավելի լավ էր երգում
Լուսինեն լավ ձայն ուներ, ուղակի անգլերեն բառերը ընենց էր արտասանում վախենում էինք,չնայած` դա այդքան էլ կարևոր չի

Hayrenaser
09.04.2007, 17:51
Մի բան կարող եմ հաստատ ասել, որ մինչև օրս Աննա Ավետյանը մնում է անգերազանցելի:[/QUO
Շատ ճիշտ ես, Աննայի ձայնը ոչ-ոք չունի…

Ավելացվել է 1 րոպե անց
Հասմիկի երկրպագուններ խնդրում եմ ակտիվացեք

Artgeo
09.04.2007, 20:45
Գիտե՞ք.... Ինձ համար այնքան էլ էական չէ, թե ինչպես են նրանք երգում: Կարևոր է այն, որ նրանք չնայած ամեն ինչի լինեն ու մնան մարդ, իսկ Աննա Ավետյանը հաստատ այդպիսին չի: Հայ սուպերսթար մեկից շատ եմ սիրել ու սիրում Սուսաննային ու Լիլիթին: Երկուսն էլ լավ են երգում, երկուսն էլ լավ մարդ են:

Hayrenaser
09.04.2007, 21:36
Գիտե՞ք.... Ինձ համար այնքան էլ էական չէ, թե ինչպես են նրանք երգում: Կարևոր է այն, որ նրանք չնայած ամեն ինչի լինեն ու մնան մարդ, իսկ Աննա Ավետյանը հաստատ այդպիսին չի: Հայ սուպերսթար մեկից շատ եմ սիրել ու սիրում Սուսաննային ու Լիլիթին: Երկուսն էլ լավ են երգում, երկուսն էլ լավ մարդ են:
Իսկ ինչ կասես Հայսուպերսթար 2-ի մասնակիցների մասին… Հատկապես մարդկային առումով… Երևի հասկացար որ Հասմիկի հետ եմ, Իմ կարծիքով նա շատ լավ մարդ է…:love

impression
09.04.2007, 21:36
Գիտե՞ք.... Ինձ համար այնքան էլ էական չէ, թե ինչպես են նրանք երգում: Կարևոր է այն, որ նրանք չնայած ամեն ինչի լինեն ու մնան մարդ, իսկ Աննա Ավետյանը հաստատ այդպիսին չի:

Իսկ ինչն է քեզ ստիպում այդպես մտածել: Աննան անձամբ քեզ ինչ-որ վատությու՞ն է արել:

Tumbler
11.04.2007, 15:35
Այ մարդ լավ չեն երգում. Նայած գործեր կարող է հաջողվի երգելը. Բայց որսկսեց երգել, էտ իրա ակցենտով it's a final countdown. Ծիծաղից արդեն լացում էի. Իմ կարծիքով կարելի էր գոնե մի քիչ իրանց անգլերեն սովորացնել, գոնե խոսակցական.

Smergh
12.04.2007, 12:40
Հարգարժան Artgeo!
Ինչպես? եք որոշել, որ Աննա Ավետյանը վատ մարդ է, երեվի այն պատճառով որ բոլորից լավն է?:
Չնայած Ձեր այդ կարծիքին` ես կասեմ, որ մարդկային հատկություններն ըստ իս որև է նշանակություն չունեն երգ ունկնդրողի համար, քանզի էստեթիկական հաճուք պատճառելուց բացի` երգն այլ հատկություն, (մանավանդ կատարողի բնավորության մասին) չի պարունակում:
Հիշենք` Արկադի Անդրեասյանը շատ ծանր բնավորություն ունեցող ֆուտբոլիստ էր, սակայն դա ամենևին չխանգարեց նրան դառնալու Խորհրդային միության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը...
Եթե անձամբ Ճանաչում եք Աննային, ապա ասացեք խնդրեմ ինչն? է Ձեզ ստիպում այդպես արտահայտվել նրա մասին, կարծում եմ այս հարցի պատասխանը կհետաքրքրի նաև մյուսներին...

Amaru
12.04.2007, 14:27
Աննան ամենալաաա՞վն ա...լավը չգիտեմ, բայց իսկականից ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ա... "Aerials"-ը ինքն ու Ջիվանը ո՜նց աղավաղեցին...թֆու... Աննայի մոտ մենակ "high"-ը շշուկով «երգելը» լավ ստացվեց:

Անդրեասյանի հետ համեմատելը ավելորդ էր: Ծանր բնավորություն չի նշանակում վատ բնավորություն: Ճանաչում եմ նրան և կարամ ասեմ, որ շատ էլ լավ մարդ ա: Թեմայից էլ չշեղվենք:

Array
12.04.2007, 17:54
Աննան ամենալաաա՞վն ա...լավը չգիտեմ, բայց իսկականից ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ա... "Aerials"-ը ինքն ու Ջիվանը ո՜նց աղավաղեցին...թֆու... Աննայի մոտ մենակ "high"-ը շշուկով «երգելը» լավ ստացվեց:
Ինձ ջիվանի ռոք երգելը հեչ դուր չէր գալիս,բայց հենց էտ երգը շատ դուր եկավ:Երկուսն էլ լավ երգեցին

Amaru
12.04.2007, 18:57
Հուհ... Դե էտ աղջիկը չունի էլի ձայն... Ունի երկու հատ մեծ սիրուն աչք ու ՖՍՅՈ: Առաջին սուպերսթարի ժյուրին օրինակ ... Գլումովը ոչ պրոֆեսիոնալ ա, Միքայել Պողոսյանն էլ: Իրանք կոնսերվատորիա չեն ավարտել, որ որոշեին, թե ով ունի իսկապես լավ տվյալներ: Իսկ սիրողական կարծիքով իրան երգչուհի անվանել... կարելի ա: Մենակ տենց: Յուրահատուկ ա, ընտիր գոռում ա, յանիմ «ռոք» ա սիրում, որը երևի ՍՈԱԴ-ով ա սահմանափակվում (попса)... ԻՄՀՈ:

Ungrateful
02.06.2007, 14:04
2-րդը դուրս չեկավ... արաջինից էլ մենակ են ակնօցներով աղջիկը դուրս եկավ, կարծեմ անւնը Լիլիթ եր... Համ սիրուներ, համել լավեր երքում 2-ը 1-ում... Իսկ 2րդում մեկը չկար վոր համ սիրուն լիներ համել լավ երքեր...

Ավելացվել է 6 րոպե անց

Գիտե՞ք.... Ինձ համար այնքան էլ էական չէ, թե ինչպես են նրանք երգում: Կարևոր է այն, որ նրանք չնայած ամեն ինչի լինեն ու մնան մարդ, իսկ Աննա Ավետյանը հաստատ այդպիսին չի: Հայ սուպերսթար մեկից շատ եմ սիրել ու սիրում Սուսաննային ու Լիլիթին: Երկուսն էլ լավ են երգում, երկուսն էլ լավ մարդ են:
Ես Սուսաննաին այդքանել չեի սիրում, բայց Լիլիտին Սիրւմեի, Իսկ ետ Աննան սկզբիցել մինչև վերջ դւրս չի եկել, համ արտաքինով, համել երքելով...

Ավելացվել է 9 րոպե անց

Ինչպես? եք որոշել, որ Աննա Ավետյանը վատ մարդ է, երեվի այն պատճառով որ բոլորից լավն է?:

Ինչովա լավ, ասա մենքել իմանանք...

Ավելացվել է 11 րոպե անց

Լուսինեն լավ ձայն ուներ, ուղակի անգլերեն բառերը ընենց էր արտասանում վախենում էինք,չնայած` դա այդքան էլ կարևոր չի
Հաաա Լուսինեն լրիվ Գյւղացի եր, ասա անգլերեն չգիտես մի երքի... խայտարակ մի եղի...:[

Մոդերատորական։Գրառումը խմբագրված է։ Որոշ կոպիտ, վիրավորական արտահայտություններ ջնջված են։

Smergh
26.07.2007, 14:16
Ինչովա լավ, ասա մենքել իմանանք...


Հարգելի~ս, Ձեր այս գրությունն ուշադիր կարդացի ու հասկացա, որ այն չափանիշները, որոնցով Դուք գնահատում եք մրցույթի մասնակիցներին ամենևին կապ չունեն նրանց կատարողական ունակությունների հետ:
Մարդկանց գնահատում եք արտաքինով, կամ հեռուստացույցի այս կողմից նրա մարդկային հատկանիշների մասին Ձեր եզրակացությունների հիման վրա:
Ես Հազար ներողություն եմ խնդրում Հայ երգի Թագուհի Շուշան Պետրոսյանից, ձեր չափանիշներով նրան երևի ամենավերջին տեղում կդնեյիք այնպես չէ՞:
Կամ եթե Լուսենե Աղաբեկյանը գյուղացի է ուրեմն արժանի չէ՞ լավագույնը լինելուն:
Չի կարելի նաև այդքան կոպիտ արտահայտվել մյուսների` ասենք Ջիվանի մասին: Մի բան ի նկատի պետք է ունենալ` նրանք բոլորը ինքնուսներ են եղել ու նրանցից ցանկացածն էլ կարող է շատ ավելի բարձր արդյունքների հասնել քան այսօրվա էստրադայի որոշ "աստղեր", եթե նրանցից յուրաքանչյուրի հետ աշխատեն բարձրակարգ մասնագետներ: Կարծում եմ նկատած կլինեք այն կտրուկ առաջընթացը, որը տեղի էր ունենում մասնակիցների մոտ յուրաքանչյուր փուլից հետո, այն պահից սկսած, երբ նրանց հետ սկսում էին աշխատել մասնագետները:

Ինչ վերաբերվում է Աննա Ավետյանին` պիտի խոստովանեմ, որ ես նրան չեմ ճանաչում, ինչպես հավանաբար նաև Դուք, սակայն եթե ճանաչեյի ու նա լիներ վատ անձնավորություն` ինձանից այդ մասին ոչ ոք, այդ թվում նաև Դուք չէիք իմանա, որովհետև չի կարելի Հայ աղջկա մասին վատն ասել բոլոր դեպքերում, ուզում եմ ասել ասացեք կամ լավը, եթե գիտեք, կամ ոչինչ:
Ներողություն եմ խնդրում բոլորիցդ:Ասածս հիմնավորելու համար պատմեմ մի օրինակ.

Մի օր մեր բակում մի երիտասարդ մոտեցավ ինձ ու հարցրեց արդյոք ճանաչո՞ւմ եմ "Ա"-ին, ասացի այո, բավական լավ եմ ճանաչում: Խնդրեց պատմել նրա ու նրանց ընտանիքի մասին: Ես ասացի այն բոլոր լավը ինչ ինքս գիտեյի ու ոչինչ չասացի օրիորդի մոր վարքի մասին, որը մեղմ ասած բարոյականությամբ այնքան էլ աչքի չէր ընկնում:
Երկու տարի անց, փողոցում պատահաբար հանդիպեցի նույն երիտասարդին: Նա անչափ ուրախացավ ինձ հանդիպելու համար և թախանձագին խնդրեց մի մի գավաթ սուրջ խմելու պատրվակով մտնել իրենց տուն: Ես չկարողացա մերժել նրան ու մենք մտանք նրանց մոտ.
-"Ա",-շեմից կնոջը դիմեց նա,- տես թե ո՞վ է եկել մեզ հյուր, մեր չկայացած քավորը, որին ես մեր իսկական քավորից շատ եմ հարգում:
"Ա"-ն առաջ եկավ, հարազատ քրոջ նման գրկախառնվեց ինձ հետ ու շուռ եկավ ամուսնուն.
-Ուրեմն ինքն է եղե՞լ մեր հարևան տղան, որը պատճառ է դարձել մեր ամուսնությա՞ն:
-Այո, նա այնքան գովեց քեզ, որ ես հաստատ որոշեցի... դե ի՞նչ եմ ասում, դու ամեն ինչ գիտես:
Չեք պատկերացնում, թե ես որքան ուրախ էի տեսնելով այդ երջանիկ զույգին, իրենց 8-ամսեկան դստրիկի հետ...
Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես այդ երիտասարդի մոտ բերանբացություն անեյի, կարող էի ամնեղ աղջկա բախտին քար գցել:

Եղեք բարի միմյանց և հատկապես Հայ աղջիկների նկատմամբ , ու թող աստված լինի մեզ բոլորիս պահապան:

Ungrateful
26.07.2007, 23:33
ախպերս, դու հարց տվեցիր...

Ինչպես? եք որոշել, որ Աննա Ավետյանը վատ մարդ է, երեվի այն պատճառով որ բոլորից լավն է?:
եսել ցանկացա հարցնել թե ինչովա լավ, քանի որ ես իրա լավ կողմեռը չգիտեմ... ու եթե գրառումս լավ ես կարդացել.. ուրեմն պիտի տեսած լինեիր որ ես այդ մարդու հանդեպ վատ բան չեմ ասել, ուղղակի ետ քո ասածի
որ բոլորից լավն է համար հարցրեցի...

Norton
10.10.2009, 15:33
Հայ սուպերսթար 3-ի հաղթողը

http://www.youtube.com/watch?v=1gGwZ-QOngk