Դիտել ողջ տարբերակը : Հարրի Փոթթեր / Harry Potter
Hripsimee
04.08.2009, 11:33
Ոչ մեկ չգիտի թե ամսի քանիսին ա ՞:(
Չէ:(
Ես էլ էի մտածում. որ օգոստոսի սկիզբ կլինի...
Ледниковый период-ը արդեն էկավ , Հարի Փոթթերը չկա ու չկա...:8
կարող եք օնլայն դիտել 6-րդը, շատ հիանալի որակ, մարդիկ են կանգնում, պոպ-կոռն ա թռնում օդ, մարդկանց ձայներ...էլ ինչ է պետք ՀՊ նայելու համար :D:D:D
Զանգեցի կինոմոսկվա, ասեցին ամսի 7-ից են ցույց տալու :)
որ ասում էի պատմեմ ծերից ծեր, կռիվ էիք անում
Աչքիս հայերը ցույց տալուց առաջ մոնտաժ են անում, որ էրոտիկ տեսարանները հանեն:
cat10027
04.08.2009, 21:13
Զանգեցի կինոմոսկվա, ասեցին ամսի 7-ից են ցույց տալու :)
Այոոոոոոոո !!!!!!!!!!!!!!!! Ճիշտ ես , ամսի 7-ինա գալիս ու ես արդեն տոմսերը առել եմ :) ժամը 21.00 ին, եկեք բոլորս էլ եդ ժամին գնանք, քանի որ գիշերով ավելի խորհրդավորաաաա !!!!!!!!!!!!!!!!!!!
Վերջապես եկաաաաաաաաաավ !!!!!!!!!!!
Hripsimee
04.08.2009, 22:37

Ճիշտա , բոլորով գնանք:)
ես արդեն տոմսերը առել եմ ժամը 21.00 ին
Ես էլ :)
Cannibal
05.08.2009, 15:17
ես ել կգամ մեծ հաճույքով:)
հիմա ինչ ուրբաթ օրը հաստատ գնում ենք?
cat10027
05.08.2009, 19:19
Ճիշտա իրար չենք ճանաչում, բայց շատ լավ կլինի, որ դահլիճի մեծ մասը նստաց լինեն ֆանատները, քան թե ուղղակի նայողներ;)
cat10027
05.08.2009, 19:20
Ես էլ :)
Շատ լավա, հուսով եմ շաաատ ուրախ կանցնի :)
Մենք` Հարրի Փոթթերի սիրահարների մի փոքրիկ խումբ, գնալու ենք ուրբաթ ժամը 9-ին (մեր տոմսերն արդեն պատվիրված են): Ուրախ կլինենք, եթե էնտեղ լինեն ակումբի մյուս հարրիփոթթերականները: Նույնիսկ կարող ենք նախօրոք պայմանավորվել ու մինչև ֆիլմը հավաքվել կինոմոսկվայի դիմաց:
Hripsimee
05.08.2009, 20:52

Ես էլ քրոջս ու մամայիս հետ:)
cat10027
06.08.2009, 10:25
Մենք` Հարրի Փոթթերի սիրահարների մի փոքրիկ խումբ, գնալու ենք ուրբաթ ժամը 9-ին (մեր տոմսերն արդեն պատվիրված են): Ուրախ կլինենք, եթե էնտեղ լինեն ակումբի մյուս հարրիփոթթերականները: Նույնիսկ կարող ենք նախօրոք պայմանավորվել ու մինչև ֆիլմը հավաքվել կինոմոսկվայի դիմաց:
Ես էլ նշանածիս հետ եմ գալու .:)
Hripsimee
07.08.2009, 23:16
Հենց նոր եմ եկել կինոթատրոնից:Նախ ասեմ , որ սկզբում վատ էի տրամադրված (որոշ վատ արձագանքներից հետո), բայց էս անգամ էլ հասկացա,որ ֆիլմի մասին պետք է կարծիք կազմել միմիայն սեփական դիտումից հետո : Ասեմ , որ ֆիլմը
շատ-շատ եմ հավանել, շատ ավելի քան սպասում էի : Առանձնացնեմ լավ ու վատ կողմերը.(Սպոյլերներից վախեցողներին չկարդալ)
Դրականները
1.Ուղղակի հրաշալի օպերատորական աշխատանքը , կամերայի ամեն մի շարժումը , յուրաքանչյուր դրվագը անկրկնելի է ու գեղեցիկ
2.Շատ համահունչ ու գեղեցիկ երաժշտությունը, մի ուրիշ ձևի էֆֆեկտ էր տալիս տեսարաններին
3.Դրակո Մալֆոյի դերասանի` Տոմ Ֆելտոնի ու ,իմ կարծիքով, Հորացի Սլիզնորտի դերասանի հրաշալի խաղը
4.Հելենա Բոնեմ Կարտերը-երևի նրանից ավելի լավ ոչ ոք չէր կարող խաղալ Բելատրիսայի դերը : Ամեն մի շարժումը , խելագար միմիկան, վայրի կատաղությունը , հիստերիկ ծիծաղը...Հրաշալի է ստացվել կերպարը:
5.Ֆիլմի թեթևությունն ու հանրամատչելիությունը-սա մի բան է ,որ Հարի Փոթերի ոչ բոլոր ֆիլմերն ունեին , ժամանակը ֆիլմը դիտելիս նույնիսկ չես էլ զգում , տեսարանները իրար հաջորդում են շատ գեղեցիկ , հարթ ու ճաշակով , ֆիլմի մեջ չկա դադար , որը կարող է հոգնեցնել լսարանին
6.ՈՒղղակի առանձնացնեմ մի քանի շատ հաջողված տեսարաններ`ֆիլմի ամենասկիզբը , Վոլդեմորտի կողմնակիցների վայրիվերումները մագլական աշխարհում... հզոր էր...2)Բոլոր տեսարանները Բելատրիսայի հետ:love 3)Ռոնի սիրահարվելու ու թունավորվելու տեսարաննները 3)Դրակո Մալֆոյի հոգեկան չարչարանքների արտացոլումը աչքերում...մանավանդ սեկտումսեպրայի տեսարանում ու մեկ էլ Դամբլդորին սպանելիս նրա հայացքը...
Բոլոր դրական կողմերը էս պահին դժվար հիշեմ , բայց , նորից եմ կրկնում, ֆիլմից ստացել եմ շատ դրական , հաճելի լիցքեր: Շատ եմ սիրում 6-րդ գիրքը ու վախենում էի , որ էկրանիզացումը դուրս չի գա ,բայց արդյունքում հաճելիորեն զարմացած եմ::)
Մի քանի բացասական կողմեր էլ
1.Մի քիչ թույլ էր նկարահանված Դամբլդորի մահվան ու հեղուկը խմելու տեսարանները , և վերջում Հարին ըստ գրքի պետք է անշարժացած լիներ Դամբլդորի անեծքից,իսկ այստեղ նա ուղղակի կանգնած նայում է ,ինչը այնքան էլ հատուկ չէ գրքային Հարիին
2.Չգիտեմ ռեժիսորը ինչ էր ուզում ասել մատուցողուհու տեսարանով,բայց այն, իմ կարծիքով, տեղին չէր
Եվ մեկ էլ մեծ մինուս էր դահլիճում լցված հանդիսատեսներից ոմանք,մանավանդ Փոթթերի պրոֆեսիոնալ գիդերը ու Վինի Պուխը նայելու տարիքից չանցած երեխաները , առաջիններից մեկը(դժբախտաբար կողքիս էր նստել:() ամբողջ ֆիլմի ընթացքում մանրամասն պատմեց այն ամենը ,ինչ կադրից դուրս էր մնացել(կասկածներ ունեմ,որ նրա կողքի նստած տղան,չգիտեր թե ով է Վոլդեմորտը:o), իսկ ետևիս շարքում նստած երեխաները ծիծաղում էին բոլոր այն դեպքերում ,երբ դերասանների դեմքին անսորվոր արտահայտություն էր (օրինակ նրանք շատ ծիծաղելի գտան Դամբլդորի աղավաղված դեմքը քարանձավում հեղուկը խմելիս):
Բայց դե նրանք էլ ի զորու չէին իմ տպավորությունը փչացնել:) Ապրեն ստեղծողները , շատ ուրախ եմ,որ 7-րդ կինոյի երկու մասերն էլ Դեվիդ Յեյթսն է նկարելու:(
Enigmatic
08.08.2009, 00:23
Մի հարց տամ, "Հարրի Փոթեր Պրինց պոլուկռովկա" ն որերորդ մասն ա՞, մեկ էլ ոնցոր կիսատ վերջացավ, շարունակություն ունի՞
"Հարրի Փոթեր Պրինց պոլուկռովկա" ն որերորդ մասն ա՞
6-րդ;)
cat10027
08.08.2009, 09:45
Ես ճիշտն ասած շատ բարկացած էի մեր կինոթատրոնի աշխատակազմի վրա. Ես դռների մոտ կանգնաց սպասում եմ մտնելուն, 9ին 5 է պակաս ու ֆիլմը արդեն սկսվել էր, զարմանալի էր , քանի որ ուրիշ ֆիլմերի ժամանակ դեռ մի 5 րոպե գովազդ է լինում :o
Ֆիլմը շատ լավն էր , անկրկնելի ու ես համաձայն եմ Հռիպսիմեի հետ, որ Դամբլդորի հեղուկը խմելու և մահանալու պահերը թույլ էին նկարել , մնացածը հիանալի էր, ես մեկ անգամ էլ կգնամ նաըելու, քանի որ ոնց հասկացա միայն ինձ մոտ չէր այն ամենը ինցհ Հռիպսիմեի մոտ էր, բոլորը շատ էին խոսում ու մեկը մյուսին պատմում ով ինչ պիտի աներ կամ չարեց և այլն .....
Hripsimee
08.08.2009, 10:23

Ես էլ էի էտ նույն սեանսին:) Արդյունքում ֆիլմը նայել սկսեցինք սրճարանի տեսարանից:(
Դե ես էլ եմ երեկ նայել,
Հավանել եմ
1.Մայքլ Գեմբնի խաղը, համեմատած նախորդ ֆիլմերի հետ և հատկեպես Դրակո Մալֆոյի դերասանի խաղը
2.Ընդհանուր շատ սիրուն էր նկարահամած, տեսարանները շատ սահուն և գեղեվիկ էին հաջորդում իրար
3. Լավն էր մոնտաժը, կարծես ոչ մի կարևոր բան բաց թողնված չէր, թերևս մի քիչ քիչ էր բացատրված կրեստրաժների պահը
4. Հա մեկ էլ շատ դուրս եկավ, որ հասուն տարիքի Վոլդեմորթին ընդհանրապես չտեսա:[, դե ոնց որ և գրքում էր:D
5. Ընդհանուր ֆիլմը ավելի թեթև և հաճելի նայվող էր դարձել, մարդկային հարաբերությունների վրա դրված շեշտի շնորհիվ:love
Չեմ հավանել
1.Դանիել Ռեդկլիֆի խաղը և հասակը;)
2.Հարրի և Ջիննիի պահերը, տպավորություն էր, որ ամբողջ ընթացքում Ջիննիի ուշքն ու միտքը Հարրիին մի տեղ բռնացնելն ու համբուրելն էր:D
3. Դե հա էն մատուցողուհու պահը էլ չասեմ:[
Հավեսով մի հատ էլ կնայեի:B
Hripsimee
08.08.2009, 10:57

Հա,իսկականից , Ջինին Հարիին ամբողջ ընթացքում հալածեց...:oy
Բայց դե էն Выручай комната-ի տեսարանը լավն էր , երաժշտությունը ,մեկ էլ Ջինիի խոսքերը;)
Մեկ էլ ուզում եմ առանձնացնել Непреложный обет-ի տեսարանը , Բելատրիսան...:love
Դուրս չեկավ: Թույլ էր:
Գրքի սյուժեի հանդեպ արվել էր իսկական վանդալիզմի ակտ:
Շատ կարևոր հատվածներ, հերոսնե,ր ընդհանրապես ներառված չէին, փոխարենը ամբողջ ժամանակ Լավանդա-մավանդա էին խաղացնում:
Էխ...
Գիրքը կարդացեք ժողովուրդ, գիրքը:
Ինչպես և մնացած բոլոր կինոները, սա էլ ընդամենը վատ իլյուստրացիա էր գրքի համար, այսինքն նայելը նույնքան հետաքրքիր էր իմ համար, ինչքան հետաքրքիր կլիներ հատուկ հրատարակությամբ գրքի նկարազարդումները նայելը: Իմ կարծիքով ֆիլմը պիտի որ բավական հետաքրքիր է լինի գիրքը չկարդացածների համար, ովքեր այդ աստիճան սպասումներ չունեն, չեն նկատում սյուժետային գծի թույլ լինելը, գրքի շունչը բացարձակապես չհաղորդելը: Դերասանական լավ խաղ ու լավ օպերատորմոնտաժագրաֆիկականահագուստաչգիտեմինչաաշխատանքներ անշուշտ կան, բայց դե Հարրի համար միայն դա չի կարևոր:
cat10027
08.08.2009, 14:29
Եվ ընդհանրապես միշտ էլ գրքի հիման վրա նկարահանված ֆիլմերը թույլ են լինում համեմատած գրքի հետ . ու եթե ինչ որ մեկը ուզում է ավելի մեծ բավականություն ստանալ ֆիլմից և ոչ թե գրքից , կարող է գիրքը կարդալ ֆիլմը նայելուց հետո.
Բայց ես նախընտրում եմ կադալ գիրքը և իմ ֆանտազիայով ամեն ինչ պատկերացնել, ինց թվում է հենց դրա համար էլ երբեք ԵՐԲԵՔ կինոները գրքերին չեն կարող փոխարինել , որ դարն էլ որ լինի, գիրքը մնում է գիրք :hands
cat10027
08.08.2009, 14:34
Մեկ էլ գիտեք ինչն է ինձ հետաքրքրում, գրքի մեջ մանրամասն նկարագրվում է , թե ուր են գնում Դամբլդորն ու Հարրին Դամբլդորի հիշողություններով, օրինակ են էլֆիկի հիշողությունը ,որից հասկանում են որ հնարավոև հորկրուքս է գավաթը ... և այլն... Ինչպես են 7 ում դերասանները հանգելու այդ եզրակացության, ինչի հետնց եդ գավաթը?? չէ որ այդ հիշողությունները արդեն անհնար է տեսնելը ???
Hripsimee
08.08.2009, 14:41

Իսկ չես կարծում , որ այդքան հիշողությունների ու տեսարանների առկայությունը կհոգնեցներ հանդիսատեսին?
Ըստ իս , հանդիսատեսին բավականաչափ ցույց է տրվում հիմնական ու կարևոր բաները իմանալու համար , օրինակ ինչ կարևոր դեր ունեին Էլֆի հիշողությունները կամ Մրակսերի տունը , առանց դրանց էլ սյուժեն չի տուժում,կարևորը կրեստրաժներն են , դրանց մասին պատմվել է:B
Արդյունքում ստացվել է ֆիլմ , որը կարող են նայել ԲՈԼՈՐԸ , ոչ թե գրքի ամեն մի տողն անգիր արած ֆանատները ,կասեմ , որ սա Փոթերի իմ սիրած ֆիլմերից է, 1-ինի ու 3-ի հետ միասին:)
Եվ ընդհանրապես միշտ էլ գրքի հիման վրա նկարահանված ֆիլմերը թույլ են լինում համեմատած գրքի հետ . ու եթե ինչ որ մեկը ուզում է ավելի մեծ բավականություն ստանալ ֆիլմից և ոչ թե գրքից , կարող է գիրքը կարդալ ֆիլմը նայելուց հետո.
Բայց ես նախընտրում եմ կադալ գիրքը և իմ ֆանտազիայով ամեն ինչ պատկերացնել, ինց թվում է հենց դրա համար էլ երբեք ԵՐԲԵՔ կինոները գրքերին չեն կարող փոխարինել , որ դարն էլ որ լինի, գիրքը մնում է գիրք :hands
Համեմատություն չեմ ուզում անցկացնել, բայց ենթադրենք «Մատանիների տիրակալը» թե՛ գիրքը, թե՛ ֆիլմը առանձին արժեքներ են. ես գիրքը ֆիլմի հետ չեմ համեմատի, բայց կրկնում եմ, դրանք երկուսն էլ առանձին արժեքներ են, երկուսից էլ առանձնահատուկ բավականություն եմ ստանում: Ի դեպ գիրքը կարդացել եմ ֆիլմը նայելուց առաջ՝ մի քանի անգամ:
Այսինքն իրականում հնարավոր է գրքի հիման վրա ստեղծել արտակարգ ֆիլմ: Սա ընդամենը մի օրինակ էր:
Hripsimee
08.08.2009, 14:48

Համաձայն եմ , արտակարգ ֆիլմ են նկարահանել , բայց Մատանիների տիրակալը ունի նույն պրոբլեմը , ինչ Հարի Փոթթերի որոշ ֆիլմեր , այն է` նախատեսված է միայն որոշակի հանդիսատեսի վրա , նրանց , ովքեր կարդացել են գիրքը: Ես ինքս , մինչև Տոլկիենի գրքերը կարդալը , չէի հասկանում ֆիլմերի մեջ շատ կարևոր մասեր և կարդալուց հետո միայն դրանք ինձ մատչելի դարձան:
Կարևոր է գտնել հենց այն ոսկե միջինը , որը առկա է 6-րդ ֆիլմում , Փոթթերի սիրահարը ստանում է գրքի իլյուստրացիան , ավելի քիչ ծանրաբեռնված տարբերակը , իսկ սովորական հանդիսատեսը հաճելի ու գեղեցիկ կինո:
Գիրքն ու ֆիլմը տարբեր բաներ են,ամեն մեկն իր տեղն ունի:
cat10027
08.08.2009, 14:51
Իսկ չես կարծում , որ այդքան հիշողությունների ու տեսարանների առկայությունը կհոգնեցներ հանդիսատեսին?
Ըստ իս , հանդիսատեսին բավականաչափ ցույց է տրվում հիմնական ու կարևոր բաները իմանալու համար , օրինակ ինչ կարևոր դեր ունեին Էլֆի հիշողությունները կամ Մրակսերի տունը , առանց դրանց էլ սյուժեն չի տուժում,կարևորը կրեստրաժներն են , դրանց մասին պատմվել է:B
Արդյունքում ստացվել է ֆիլմ , որը կարող են նայել ԲՈԼՈՐԸ , ոչ թե գրքի ամեն մի տողն անգիր արած ֆանատները ,կասեմ , որ սա Փոթերի իմ սիրած ֆիլմերից է, 1-ինի ու 3-ի հետ միասին:)
Ես դրա մասին չէի ասում, իհարկե ֆիլմը շատ լավ էր նկարահանված բոլորի համար, ուղղակի ինձ հետաքրքրում է ինչպես պետք է նկարահանեն, որ հենց այդ իրը կլինի հորկրուքս?
Hripsimee
08.08.2009, 14:59
Ես դրա մասին չէի ասում, իհարկե ֆիլմը շատ լավ էր նկարահանված բոլորի համար, ուղղակի ինձ հետաքրքրում է ինչպես պետք է նկարահանեն, որ հենց այդ իրը կլինի հորկրուքս?
Եսիմ , մի բան կանեն էլի...
cat10027
08.08.2009, 15:01
Եսիմ , մի բան կանեն էլի...
....:)......
cat10027
10.08.2009, 18:53
Համաձայն եմ , արտակարգ ֆիլմ են նկարահանել , բայց Մատանիների տիրակալը ունի նույն պրոբլեմը , ինչ Հարի Փոթթերի որոշ ֆիլմեր , այն է` նախատեսված է միայն որոշակի հանդիսատեսի վրա , նրանց , ովքեր կարդացել են գիրքը: Ես ինքս , մինչև Տոլկիենի գրքերը կարդալը , չէի հասկանում ֆիլմերի մեջ շատ կարևոր մասեր և կարդալուց հետո միայն դրանք ինձ մատչելի դարձան:
Կարևոր է գտնել հենց այն ոսկե միջինը , որը առկա է 6-րդ ֆիլմում , Փոթթերի սիրահարը ստանում է գրքի իլյուստրացիան , ավելի քիչ ծանրաբեռնված տարբերակը , իսկ սովորական հանդիսատեսը հաճելի ու գեղեցիկ կինո:
Գիրքն ու ֆիլմը տարբեր բաներ են,ամեն մեկն իր տեղն ունի:
Ճիշտն ասած ես համաձայն չեմ, համենայն դեպս ես նայել եմ 4 ֆիլմերը առանց գիրքը կարդալու ու հասկացել եմ ամբողջ ֆիլմերի իմաստը, ու ասեմ, երբ 4րդն էի նայում կինոթատրոնում , հետևիս նստած աղջիկը ասում էր որ շաաատ բաներ չեն նկարահանել, որ գիրքը ուրիշ էր, ես նայում էի ֆիլմը ու տեսնում, որ այն շատ լավն է ինչի է նա եդպես մտածում, դրանից հետո ես էլ սկսեցի գրքերը կարդալ ու ինչքան շատ բան ես իմանում այնքան ֆիլմի թերությունները շատ ես տեսնում.
Իսկ ինչ վերաբերվում է ֆիլմի շատ մասերը ավելի լավ հասկանալուն կարդալուց հետո, դա նույնն բանն է ինչ լեկցիա գրելը, նույն լեկցիայից դու միայն ստանում ես կարևորը, քանի որ դասախոսը ուղղակի ժամերի մեջ չի տեղավորվի ,որ ամբողջը բացատրի, դրա համար էլ ասում է գիրքը կարդացեք, ու շատ ճիշտ է ասում,
Ես խորհուրդ կտայի նրանց , ովքեր սովորում են չբավարարվեն լեկցիաներով , այլ այդ լեկցիայի գրքերը կարդան :)
Համենայն դեպս վերադառնալով ֆիլմին ,ասեմ, որ այսօր կրկին գնացի ֆիլմը նայելու ու վերջապես ամեն ինչ նորմալ տեսա :hands շատ լավն է ֆիլմը, բայց անձամբ ես մինչև դերասանների ձայներով և օրիգինալ sound ով մինչև չեմ նայում, ոչինչ չեմ հասկանում :P
Sunny Stream
10.08.2009, 20:31
գրքերը չեմ կարդացել, բոլոր ֆիլմերը դիտել եմ...
չեմ կարծում, որ պատճառն էն է, որ մեծացել եմ. մանկական էր: Նույնիսկ առաջինը, որտեղ դերասաններն էլ են փոքր, ավելի հետաքրքրությամբ եմ նայել, սա չէր պահում, արհեստական-մանկական էր:
Ես էլ գրքերը չեմ կարդացել և ամենայն հավանականությամբ չեմ էլ կարդա, սակայն ֆիլմերից բոլորը դիտել եմ… Շատ տպավորված եմ ֆիլմից, շատ հավանեցի, 2-րդի հետ միասին…:love Չեմ մանրամասնում ինչի հավանեցի, քանի որ արդեն ամեն ինչ կարծում եմ գրած է…:)
Ժողովուրդ, ես ապշած եմ :o Սնեյփի դերակատարը 63 տարեկան ա :o
cat10027
11.08.2009, 14:44
Ժողովուրդ, ես ապշած եմ :o Սնեյփի դերակատարը 63 տարեկան ա :o
:o oooo !!!!!!!!!!!!! Շատ ջահելա երևում .. տեսել եք Պոֆյումեր ֆիլմը? ինքը ենտեղ խաղում է ..
cat10027, չեմ տեսել էդ ֆիլմը: Բայց էլի շատ ֆիլմերում ա խաղում, սրանից հետո ուշադիր կլինեմ:
Ֆիլմը նայեցի: Մի քիչ ավելին էի սպասում, բայց դե... Պիտի գիրքը կարդացած չլինես, որ ֆիլմը հավանես: 2.5 ժամում հնարավոր էլ չէր գիրքը ամբողջությամբ ներկայացնել: Կարելի էր ամեն գիրքը մի 20-25 սերիայով նկարել :): Սեզոններով, էլի :):
Սկիզբը շատ դուրս եկավ, մնացածը նորմալ էր, եթե չհաշվենք, որ առաջին 10 գլուխները 15 րոպեում ցույց տվեցին :)))
Ջիննի դերասանուհին էլ լավ չէր խաղում:
Հա, մեկ էլ ինձ ներվայնացնում են անունների թարգմանությունները/ձևափոխությունները: Որ մականուն ա լինում, հասկացանք, բայց անուն-ազգանուննե՞րը ... Սլիզնըր.. բա Սնե~գը ((
Մեկ էլ մի հատ հարց ունեմ: Դե քանի որ 7-րդ գիրքը մի 20 օր առաջ եմ կարդացել, նոր ա առաջացել հարցս:oy: Ո՞նց եղավ, որ Մալֆոյը իր փայտիկով Դամբլդորի փայտիկը վերցրեց, բայց ուժը փոխանցվեց հենց իր փայտիկին: Իսկ երբ Հարրին չեմ հիշում ում փայտիկով Մալֆոյի փայտիկը վերցրեց, ուժը էլի Մալֆոյի փայտիկի մեջ էր: Չեմ հասկանում:8:
Մեկ էլ ասեմ, որ Սնեյփը հենց սկզբից ինձ համար ամենալուսավոր ու ամենասիրելի կերպարն էր, ու իրա մահը.... 2 օր լացում էի :cry:
Cannibal
11.08.2009, 16:32
Արագ պատասխանելու ձևն ակտիվացնելու համար սեղմեք գրառումներից որևէ մեկի ստորին մասում գտնվող 'Արագ Պատասխան'-ի պատկերակին:
էէէհ էլ մի հիշացրա :( ինչ ծանր էր.......
ես քանի օրը վերջապես կեթամ նայեմ երևի:բայց մի կողմից ել չեմ ուզում նայեմ,սիրտս ասում ա մի հատ ել 7 գրքերը կարդա նոր:o:angry
cat10027
11.08.2009, 19:38
cat10027, չեմ տեսել էդ ֆիլմը: Բայց էլի շատ ֆիլմերում ա խաղում, սրանից հետո ուշադիր կլինեմ:
Ֆիլմը նայեցի: Մի քիչ ավելին էի սպասում, բայց դե... Պիտի գիրքը կարդացած չլինես, որ ֆիլմը հավանես: 2.5 ժամում հնարավոր էլ չէր գիրքը ամբողջությամբ ներկայացնել: Կարելի էր ամեն գիրքը մի 20-25 սերիայով նկարել :): Սեզոններով, էլի :):
Սկիզբը շատ դուրս եկավ, մնացածը նորմալ էր, եթե չհաշվենք, որ առաջին 10 գլուխները 15 րոպեում ցույց տվեցին :)))
Ջիննի դերասանուհին էլ լավ չէր խաղում:
Հա, մեկ էլ ինձ ներվայնացնում են անունների թարգմանությունները/ձևափոխությունները: Որ մականուն ա լինում, հասկացանք, բայց անուն-ազգանուննե՞րը ... Սլիզնըր.. բա Սնե~գը ((
Մեկ էլ մի հատ հարց ունեմ: Դե քանի որ 7-րդ գիրքը մի 20 օր առաջ եմ կարդացել, նոր ա առաջացել հարցս:oy: Ո՞նց եղավ, որ Մալֆոյը իր փայտիկով Դամբլդորի փայտիկը վերցրեց, բայց ուժը փոխանցվեց հենց իր փայտիկին: Իսկ երբ Հարրին չեմ հիշում ում փայտիկով Մալֆոյի փայտիկը վերցրեց, ուժը էլի Մալֆոյի փայտիկի մեջ էր: Չեմ հասկանում:8:
Մեկ էլ ասեմ, որ Սնեյփը հենց սկզբից ինձ համար ամենալուսավոր ու ամենասիրելի կերպարն էր, ու իրա մահը.... 2 օր լացում էի :cry:
Ես էլ գիտեմ , որ շատ ֆիլմերումա խաղում, ու տեսելել եմ, ուղղակի եդ մեկը հիանալիա, խորհուրդ եմ տալիս անըել Փորֆումերը .
Ասեմ ,որ 6 րդ ից շաաատ գոհ եմ 5ից էի մի քիչ դժգոհում, բաըց անգլերենով նայելուց հետո ուղղակի սիրում եմ, ինչպես բոլոր կինոները, դե էլ գրքերի մասին չխոսեմ.
7րդ գիրքը կարդացել եմ, երբ դեռ մեզ մոտ չեր վաճառվում , ինտերնետից եմ քաշել և անգլերենը և ռուսերենը, չնայաց մի քանի գլուխներ պակասում էին, անգլերենն էի կարդում ու հասկացա, որ ռուսերենով ամբողջ գրքի խորհրդավորությունը կորումա. Մենակ եդ անունները Սնեգգ ,Սլիզնորդ :[ ահավորա, երբ ռուսերենը կարդում եմ, ջղայնանում եմ, եթե անգլերեն գիրքը ունենայի (ոչ online)եդ կկարդայի ,ՀԱՍՏԱՏ !!!!
Ցավոք հիմա չեմ կարող ինչ որ բան ասել Մալֆոյի փայտիկի ու ուժի մասին, ես հիմա եմ կարդում 7ը, բայց ինչքանով հիշում եմ Դամբլդորն ու Սնեյփը պայմանավորվել էին, որ հենց Սնեյփը սպանի Դամբլդորին, որ վերջինիս փայտիկը մնա Սնեյփին, քանի որ ինչպես բոլորս գիտենք եդ փայտիկը առաջնայիննա, որը Deathly hallows ի մի մասնա.
Ավելացնեմ, որ մեծ բավականությամբ էի կարդում գրքի Deathly hallows հեքիաթը :hands ու ուղղակի պաշտում եմ J.K Rowling-ին քանի որ ենքան բան է իրար միացրել ու ամեն ինչը սահուն նկարագրել, որը ուղղակի գոյություն չունի, Մեծ երևակայություն ունի նա .:love
Հաաաա , ու վերջում ,հանկարծ գիրքը չկարդաք կինոն գալուց անմիջապես առաջ, հաստատ չեք հավանի ու կբարկանաք :P ես հիմա եմ կարդում, որ էլ չկարդամ .
Հուսամ 7րդի առաջինը արտասահմանում օրիգինալ կտեսնեմ :oy
Մեկ էլ մի հատ հարց ունեմ: Դե քանի որ 7-րդ գիրքը մի 20 օր առաջ եմ կարդացել, նոր ա առաջացել հարցս: Ո՞նց եղավ, որ Մալֆոյը իր փայտիկով Դամբլդորի փայտիկը վերցրեց, բայց ուժը փոխանցվեց հենց իր փայտիկին: Իսկ երբ Հարրին չեմ հիշում ում փայտիկով Մալֆոյի փայտիկը վերցրեց, ուժը էլի Մալֆոյի փայտիկի մեջ էր: Չեմ հասկանում:
Փոխանցվում էր ոչ թե փայտիկի ուժը, այլ դրա տերերն էին փոխվում` հաղթելով նախորդ տիրոջը: Երբ Մալֆոյը հաղթեց Դամբլդորին` վերցնելով նրա փայտիկը, նա դարձավ դրա տերը: Իսկ հետո Հարրին հաղթեց Մալֆոյին և ինքը դարձավ այդ փայտիկի տերը, իսկ փայտիկը ենթարկվում էր մենակ տիրոջը:
7րդ գիրքը կարդացել եմ, երբ դեռ մեզ մոտ չեր վաճառվում , ինտերնետից եմ քաշել և անգլերենը և ռուսերենը, չնայաց մի քանի գլուխներ պակասում էին, անգլերենն էի կարդում ու հասկացա, որ ռուսերենով ամբողջ գրքի խորհրդավորությունը կորումա. Մենակ եդ անունները Սնեգգ ,Սլիզնորդ :[ ահավորա, երբ ռուսերենը կարդում եմ, ջղայնանում եմ, եթե անգլերեն գիրքը ունենայի (ոչ online)եդ կկարդայի ,ՀԱՍՏԱՏ !!!!
7-րդը անգլերեն 6 օրում եմ կարդացել: Սկսելն էր դժվար (1-ին օրը 10 էջ էի կարդացել:D), հետո սովորում եմ :): Բայց եթե ռուսերեն կարդայի, մի ամիս կքաշեր երևի, չնայած հնարավոր ա որոշ բաներ ավելի լավ հասկանայի: Անունները ձևափոխելու իմաստը երևի երբեք էլ չհասկանամ: Նույն Սնեյփը ռուսերենում Սնեգ է, հայերենում` Սառկեկ ((((
ՈՒղղակի պաշտում եմ J.K Rowling-ին քանի որ ենքան բան է իրար միացրել ու ամեն ինչը սահուն նկարագրել, որը ուղղակի գոյություն չունի, Մեծ երևակայություն ունի նա .:love
Համաձայն եմ :)
Հաաաա , ու վերջում ,հանկարծ գիրքը չկարդաք կինոն գալուց անմիջապես առաջ, հաստատ չեք հավանի ու կբարկանաք :P ես հիմա եմ կարդում, որ էլ չկարդամ .
Հուսամ 7րդի առաջինը արտասահմանում օրիգինալ կտեսնեմ :oy
Ճիշտ ա, 6-ի սկիզբը նայելուց 2 օր առաջ կարդացի ու համարյա ոչ մի բան չէր համապատասխանում: Եթե ասենք մի տարի առաջ կարդացած լինեի ու դրանից հետո էլ ոչ մի տող չկարդայի, հնարավոր էր, որ շատ ավելի լավ տպավորություն ստացած լինեի ֆիլմից :):
Փոխանցվում էր ոչ թե փայտիկի ուժը, այլ դրա տերերն էին փոխվում` հաղթելով նախորդ տիրոջը: Երբ Մալֆոյը հաղթեց Դամբլդորին` վերցնելով նրա փայտիկը, նա դարձավ դրա տերը: Իսկ հետո Հարրին հաղթեց Մալֆոյին և ինքը դարձավ այդ փայտիկի տերը, իսկ փայտիկը ենթարկվում էր մենակ տիրոջը:
Էլի լավ չհասկացա: Այսինքն` ընդհանրապես կապ չունի՞, թե որ փայտիկն ա: Երբ Մալֆոյը հաղթեց Դամբլդորին, վերցրե՞ց նրա փայտիկը: Եթե չվերցրեց, ուրեմն երբ Հարրին հաղթեց Մալֆոյին, որը այդ ժամանակ փայտիկի տերն էր, ուրեմն ինքը պիտի ամենաուժեղը լիներ հենց այն փայտիկով, որով հաղթել էր Մալֆոյին: :8
Էլի լավ չհասկացա: Այսինքն` ընդհանրապես կապ չունի՞, թե որ փայտիկն ա: Երբ Մալֆոյը հաղթեց Դամբլդորին, վերցրե՞ց նրա փայտիկը: Եթե չվերցրեց, ուրեմն երբ Հարրին հաղթեց Մալֆոյին, որը այդ ժամանակ փայտիկի տերն էր, ուրեմն ինքը պիտի ամենաուժեղը լիներ հենց այն փայտիկով, որով հաղթել էր Մալֆոյին:
__________________
Ամենաուժեղ փայտիկը մի հատ ա, ու դա Դամբլդորի մոտ էր: Իսկ փայտիկի տերը դառնում ա նա, ով հաղթում ա նախորդ տիրոջը` կապ չունի էդ պահին փայտիկը իրա մոտ ա, թե չէ:
Ամենաուժեղ փայտիկը մի հատ ա, ու դա Դամբլդորի մոտ էր: Իսկ փայտիկի տերը դառնում ա նա, ով հաղթում ա նախորդ տիրոջը` կապ չունի էդ պահին փայտիկը իրա մոտ ա, թե չէ:
Ստացվում ա, որ 7-րդ գրքի վերջում, երբ Հարրին ու Վալդեմորտը հանդիպում են, ամենաուժեղ փայտիկը Վալդեմորտի մոտ էր, բայց Հարրին էր դրա տերը, հա՞: Բա էդ դեպքում ո՞նց ա Հարրին իր մոտ եղած Մալֆոյի փայտիկով ավելի ուժեղ գտնվում: Կներեք, եթե զզվացրի, իսկապես չեմ հասկանում :(
Ստացվում ա, որ 7-րդ գրքի վերջում, երբ Հարրին ու Վալդեմորտը հանդիպում են, ամենաուժեղ փայտիկը Վալդեմորտի մոտ էր, բայց Հարրին էր դրա տերը, հա՞:
Հա:)
Բա էդ դեպքում ո՞նց ա Հարրին իր մոտ եղած Մալֆոյի փայտիկով ավելի ուժեղ գտնվում: Կներեք, եթե զզվացրի, իսկապես չեմ հասկանում
Նախ Վոլդեմորտը չէր կարող այդ փայտիկի ուժն ամբողջությամբ օգտագործել, որտև ինքը չէր դրա իսկական տերը, և հետո փայտիկը` ճանաչելով Հարրիին որպես իր տիրոջ` գործեց նրա օգտին:
Հա:)
Նախ Վոլդեմորտը չէր կարող այդ փայտիկի ուժն ամբողջությամբ օգտագործել, որտև ինքը չէր դրա իսկական տերը, և հետո փայտիկը` ճանաչելով Հարրիին որպես իր տիրոջ` գործեց նրա օգտին:
Աաա, երևի հասկացա :): Այսինքն` եթե մինչև վաղը էլի ինչ-որ հարց չտամ, ուրեմն հասկացել եմ :D Շատ շնորհակալություն :)
Դե հիմա էլ ասեք, թե ինչի էդ Վոլան-դե մորտը Սնեյփիս սպանեց :(((( ............... (Կատակ) :D
Էս վերջերս ֆանտազիաս խոդ էի տվել, մտածում էի Հարրի Պոտերի ու կախարդական աշխարհի մասին: Ուրեմն նենց ա ստացվում, որ մի քանի հարյուր տարի հետո մարդիկ գլխի են ընգնում, որ աշխարհում տենց բան կա, ու սկսում են գիտական հիմքերով սովորել կախարդությունը: Օրենքներ, հիպոթեզներ, գիտափորձեր, քվանտային ֆիզիկայի կապը կախարդական ուժի հետ, հարաբերականության տեսությունն ու մագիան, նանոտեխնոլոգիական կախարդական փայտիկներ, կախարդանքի ալիքներ ու դաշտեր, Նոբելյան մրցանակ՝ ուժի աղբյուրը պարզելու համար... Ու կախարդանքը դնում են արդյունաբերական արտադրության: Կոնվեյերներով: Ոնց որ վախտին էլեկտրականությունը: Ու հետո սկսվում ա մագլներ-կախարդներ դաժան պատերազմը, որտեղ մագլները կռվում են Գանտլինգի վեցփողանի կախարդական փայտիկ-գնդացիրներով, Ավադա Կեդավրա կրակող տանկերով ու օդում ՄԻԳ-երով կզցնում են ցախավելներով տուֆտա կախարդներին: Կայֆ, նուառ, դաժան, 18+ սցենար էր: Վոլդեմորտներին մարդիկ պաչկեքով էին հնձում:
cat10027
15.08.2009, 22:39
Ամենաուժեղ փայտիկը մի հատ ա, ու դա Դամբլդորի մոտ էր: Իսկ փայտիկի տերը դառնում ա նա, ով հաղթում ա նախորդ տիրոջը` կապ չունի էդ պահին փայտիկը իրա մոտ ա, թե չէ:
Ես ուղղակի մի բան չեմ հասկանում, երևի որ նօրից կարդամ 7րդ գիրքը կհասկանամ, ուղղակի ինչքան հիշում եմ , Դամբլդորը դիտմամբ էր ստիպում Սնեյփին որ իրեն սպանի, որպեսզի իր փայտիկը անցնի Սնեյփին, Բայց չեմ հասկանում ինչպես Դրակոյի փայտիկը դարձավ ամենաուժեղը, եթե Դրակոն չի սպանել Դամբլդորին??Իսկ ինչքանով ես հիշում եմ, առաջնային փայտիկի տերերը միշտ վախի մեջ էին ապրում, քանի որ իրենց պետք է սպանեին, որ տիրանային փայտիկին... Ու յետո ինչպես Հարրին հաղթեց Դրակոյին??
cat10027
15.08.2009, 22:47
[quote=Մանուլ;1770396] 7-րդը անգլերեն 6 օրում եմ կարդացել: Սկսելն էր դժվար (1-ին օրը 10 էջ էի կարդացել:D), հետո սովորում եմ :): Բայց եթե ռուսերեն կարդայի, մի ամիս կքաշեր երևի, չնայած հնարավոր ա որոշ բաներ ավելի լավ հասկանայի: Անունները ձևափոխելու իմաստը երևի երբեք էլ չհասկանամ: Նույն Սնեյփը ռուսերենում Սնեգ է, հայերենում` Սառկեկ ((((
Համաձայն եմ :)
Ճիշտ ա, 6-ի սկիզբը նայելուց 2 օր առաջ կարդացի ու համարյա ոչ մի բան չէր համապատասխանում: Եթե ասենք մի տարի առաջ կարդացած լինեի ու դրանից հետո էլ ոչ մի տող չկարդայի, հնարավոր էր, որ շատ ավելի լավ տպավորություն ստացած լինեի ֆիլմից :):
Ես էլ անգլերեն ավելի լավ էի հասկանում, քան ասենք ռուսերեն, բայց ասեմ ,որ ամբողջը անգլերեն չեմ կարդացել, բայց նույն արագությամբ եմ կարդացել և ռուսերեն գլուխները և անգլերեն, չնայած քոմփով կարդալը աչքերին վատ ա , բայց ....:hands 5 և 6 գրքերը 3 օրում եմ կարդացել, քանի որ այնքան հետաքրքիր էր, որ ուղղակի անհնար էր գրքից կտրվելը ...
Մարդկանց , գետերի .... անունները Ընդհանրապես չեն թարգմանվում, դրա համար չպետք էի թարգմանեին անունները ...
Ես էլ 5 իգալուց էի կարդացել, բացի դրանից ահավոր էր որակը կինոթատրոնում, և ձայնը և պատկերը, որը ահավոր ինձ հիասթափացրեց......
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր պրեմիերային եկել էին ֆիլմը դիտելու, իրոք լավ ուրախ անցավ միասին։ Կներեք ուշ գրելու համար, ուղղակի համակարգիչս անջատված էր ժամանակավորապես։
Իսկ հիմա ֆիլմի մասին․․․գեղեցիկ էր նկարահանված, լավ օպերատորական աշխատանք, էֆֆեկտներ և այլն և այլն, այո, դրանք շատ գովելի էին։ Ճիշտն ասած, ես երբևէ չեմ լսել, որ նման մասշտաբի ֆլիմեր այդ առումով թերանային ;) Ինչ-ինչ, բայց համակարգչային անիմատորները այնտեղ լավ են աշխատում անկախ ռեժիսորից և սցենարիստից :B։
Լսել եմ կարծիքներ գիրքը չկարդացած մարկանցից և ասեմ, որ բավականին գոհ են։ Գիրքը չկարդացած մարդու համար թեթև ֆանտաստիկ ֆիլմ էր․․․
Իսկ ես4-րդ ֆիլմից սկսած ապրում եմ իմ հերթական հիասթափությունը։ Ես իհարկե հասկանում եմ, որ հնարավոր չէ 2.30-ի մեջ ողջ սյուժեն տեղավորել, բայց այս դեպքում ուղղակի ապշեցուցիչ աղավաղել էին կերպարներին:angry Երբեմն այնպիսի տպավորություն էր լինում, որ հերթական ամերիկյան թինեյջերական կատակերգություն եմ նայում դեբիլ դեռահասների մասին։ Սիրահարված Ռոնը գոմիկի էր նման, ֆիլմը լցրել էին զավեշտալի դրվագներով, այնինչ դա չպետք է լիներ ֆիլմի հիմքում։ Գիրքը կարդալիս ամեն ինչ շատ զուսպ և գեղեցիկ էր նկարագրված։ Կարելի էր քիչ քաղցրավենիք ուտել "2-ի մեջտեղում նստած" և ասենք նորմալ բացատրել, թե օրինակ ինչու է ես ֆիլմը կիսատոհմիկ արքայազն կոչվում:D Լուրջ եմ ասում, ես խեղճ Սնեյպը վերջում հազիվ մի քանի վայրկյան գտավ, որ ասի, թե ինքն է էտ գրքի տերը ու ընդհանրապես էս սերիան իրա մասին էր, ինչ անենք, որ ռեժիսորը "Friends" սերիալը շատ է սիրում․․․Նույն հաջողությամբ ֆիլմը կարելի էր վերնագրել ասենք "ՀՊ-ն և տրանսպորտացիայի պահարանը":D ․․․այդ պահարանի մասին ավելի շատ խոսվեց, քան կ/տոհմիկ արքայազնի մասին։ Դամբլդորի մահը պետք է որ շատ ազդեցիկ լիներ, այնինչ ինձ մոտ նույնիսկ տխրության նշույլ չզգացի։ Հետաքրքրիր է, սովորաբար "լացելու" տեսարանները լավ են ստացվում, իսկ այս անգամ․․․գուցե նրանից էր, որ կոմեդիկ ֆիլմի վերջում ցանկացած դեպքում տրագեդիկ ավարտը էլ իր էֆեկտը չի թողնում․․․
Համենայն դեպս, ես ֆիլմը էլի կնայեի ու էլի մեծ անհամբերությամբ եմ սպասելու հերթական ֆիլմերին :)
Ես ուղղակի մի բան չեմ հասկանում, երևի որ նօրից կարդամ 7րդ գիրքը կհասկանամ, ուղղակի ինչքան հիշում եմ , Դամբլդորը դիտմամբ էր ստիպում Սնեյփին որ իրեն սպանի, որպեսզի իր փայտիկը անցնի Սնեյփին, Բայց չեմ հասկանում ինչպես Դրակոյի փայտիկը դարձավ ամենաուժեղը, եթե Դրակոն չի սպանել Դամբլդորին??Իսկ ինչքանով ես հիշում եմ, առաջնային փայտիկի տերերը միշտ վախի մեջ էին ապրում, քանի որ իրենց պետք է սպանեին, որ տիրանային փայտիկին... Ու յետո ինչպես Հարրին հաղթեց Դրակոյին??
Կատու ջան, բանը նրանումն է, որ պարտադիր չի սպանել, որ փայտիկը ճանաչի նոր տիրոջ: Մալֆոյը Դամբլդորին ուղղակի հաղթեց դուելում ու տիրացավ փայտիկին: :)
Ինչ վերաբերում է ֆիլմին, ես չհավանեցի... Դե այսինքն, որպես ֆիլմ իրա էֆֆեկներուվ ու ամեն ինչով, լավն էր: Բայց իմանալով գիրքը, այն էլ անգիր :) սյուժեի իմաստվ ահավոր էր: :(
Հեչ չէր երեվում,որ աշխարհում ամեն ինչ փոխվում է, որ պատերազմ է, ու նման բաներ: Նենց տպավորություն էր, իբր ֆիլմը Ռոնի սիրային արկածների մասին է: Իսկ ամենաշատը չհավանեցի վերջը: Ոնց որ թե "Մահ խժռողներն" եկան ամրոց, որ մեծ դահլիճը ավիրեն ու Հագրիդի տունը վառեն: Հակառակորդներն էլ ձեռքերը ծալած նստած էին, ոնց-որ թե դա իրանց չի վերավերվում: Մի խոսքով վերջը լրիվ համը հանեց:
Սնեյփին շաաատ քիչ ցուից տվեցին: Ու ամենակարեվոր վերջի կռիվը չեղավ: Խայտառակություն...:(
Երեկ մի անգամ էլ նայեցի էկրանի վրա վեցը: Էսօր էլ տանը մի անգամ էլ չորսը: Համեմատության եզր չկա: Ռեժիսյորին իզուր են փոխել
cat10027
26.08.2009, 23:01
Երեկ մի անգամ էլ նայեցի էկրանի վրա վեցը: Էսօր էլ տանը մի անգամ էլ չորսը: Համեմատության եզր չկա: Ռեժիսյորին իզուր են փոխել
Համաձայն եմ ամբողջովին... ես նույնիսկ կասեի , որ 3 ի ռեժիսյոր Ալֆոնսոն ուղղակի այն էր նկարել ֆլիմում ինչ ես ինքս կպատկերացնեի, ու եթե դիտել եք հենց այդ ֆիլմի additional materials ապա կհամողվեք ,որ Ռոլլինգը շատ է հավանում նրա մտքերը, ու ասում, որ նա ճիշտ իր պես է մտածում, ու շատ մեծ երևակայություն ունի... Ու հավանաբար այդ ֆիլմը ավելի շատ եմ սիրում մնացածից , քանի որ Ալֆոնսոն պնդել էր , որպեսզի անտառային տեսարանները նկարահանվերին Իռլանդիայի իրական անտառներում:hands.
Համենայն դեպս ասեմ, որ Դավիդ Յեյտսը վատ չի նկարում, ուղղակի նրա ֆիլմերում մի քիչ բացակայում է այն խորհրդավորությունը , որոնք կային մնացաց 4 ում :think. Երեվի նրա իսկ երևակայության բացակայությունն է մեղավոր????
cat10027
03.09.2009, 23:11
Վերջերս իմացա, որ մի նոր ֆիլմ է էկրանների վրա դուրս եկել(երևի 2 ամիս արաջ)
Twilight անվամբ , ու ասում էին որ շատ հանրահայտ է ինչպես Հարրի Փոթթերը , ես էլ որոշեցի անյել, ու միայն կարող եմ ասել, որ շատ հիանալի ֆիլմ է ,ու բոլորին խորհուրդ կտայի նայել... :)

2 ամիս՞:8:o:think
http://i078.radikal.ru/0909/55/bc24de26ed82.jpg (http://http://www.kinopoisk.ru/level/1/film/401177/) http://s39.radikal.ru/i083/0909/e1/aa93859c7f2a.jpg (http://http://www.imdb.com/title/tt1099212/)
Վերջերս իմացա, որ մի նոր ֆիլմ է էկրանների վրա դուրս եկել(երևի 2 ամիս արաջ)
Twilight անվամբ , ու ասում էին որ շատ հանրահայտ է ինչպես Հարրի Փոթթերը , ես էլ որոշեցի անյել, ու միայն կարող եմ ասել, որ շատ հիանալի ֆիլմ է ,ու բոլորին խորհուրդ կտայի նայել... :)
Մեր ամբողջ համալսարանը հիմա էտ գիրքնա կարդում, բայց ես չեմ էլ պատրաստվում, քանի որ ֆենթզի-մենթզի չեմ սիրում… Կինոն էլ մոտ 1 ամիս առաջ արբանյակայինով լիքը ցույց էին տալիս… Չնայեցի, բայց նայողներ եղել են, դուրները չի եկել
cat10027
04.09.2009, 02:24
Բոլորդ կարող եք քվեարկել Harry Potter And The Half-Blood Prince ֆիլմի օգտին այս կայքում
http://www.spike.com/event/scream2009/page/vote/category/33663
cat10027
04.09.2009, 02:26
Մեր ամբողջ համալսարանը հիմա էտ գիրքնա կարդում, բայց ես չեմ էլ պատրաստվում, քանի որ ֆենթզի-մենթզի չեմ սիրում… Կինոն էլ մոտ 1 ամիս առաջ արբանյակայինով լիքը ցույց էին տալիս… Չնայեցի, բայց նայողներ եղել են, դուրները չի եկել
Դե ամեն մարդ իր նախընտրություններն ունի.. այնպես որ դու կարող ես չկարդալ:P
Twilight ֆիլմը վաղուց եմ նայել ու ասեմ, որ շատ եմ հավանել։ Ի դեպ, նկարահանված է ֆիլմի միայն առաջին կեսը, իսկ շարունակությունն ընթացքի մեջ է։ Նոյեմբերի 19-ին կլինի պրեմիերան Ռուսաստանում։ :)
Պարզեցի, որ գիրքը ոչ թե 2, այլ 4 մասից է բաղկացած, այնպես որ ֆիլմը միայն 1/4-րդն է :D
cat10027
09.09.2009, 22:06
Պարզեցի, որ գիրքը ոչ թե 2, այլ 4 մասից է բաղկացած, այնպես որ ֆիլմը միայն 1/4-րդն է :D
:D Ինչի դու չգիտեիր??? հենց ֆիլմի վերջում գրում է ում գրքի հիման վրա է նկարահանված ու եդպես իմացա որ 4 մասիցա, ուղղակի մի հատ էլ կա , որնը հեղինակը չի վերջացրել, կոչվում է Midnight Sun , դա արդեն պատմում է Edward-ի զգացողությունները , երբ Bella ին հանդիպեց !!! Երևի թե նկատել ես , որ աղջիկն է պատմում իր մտքերը, զգացողությեունները :)
Չէ, միայն վերջերս իմացա, երբ ուզում էի աուդիոգիրքը լսել :oy։ Հիմա առաջին մասն եմ լսում ու ասեմ, որ ֆիլմը լրիվ գրքին համապատասխան է հանված։ Մինչև մնացածները նկարահանվեն, ես արդեն բոլորն էլ լսած կլինեմ։ :hands
cat10027
13.09.2009, 18:45

;) Հա ես էլ եմ քաշել անգլերենը ու լսում եմ դրա հետ զուգահեռ կարդում եմ անգլերենը, արդեն 3 րդ գիրքն եմ վերջացնում, հեսա 4րդը կկարդամ.
Ճիշտ ես շատ գրքին նման են նկարահանում, դեռ ավելին, ավելի լավա, քան գիրքը....
Տեսնելով դա, մտաշծում եմ չեն կարող Հարրին էլ եդպես նկարեն?? Ուղղակի Փոթերի հետ համեմատած գիքրը շաաատ թույլա գրած (որ 3րդին հասնես կհասկանաս) ու եդքան ել ֆանտաստիկա չկա ինչքան Հարրի մեջա :)
Hripsimee
13.09.2009, 19:55

Էրեխեք,երեկ էդ twilight-ի առաջին կինոն նայեցի , էտ ինչ անկապություն էր...:(
Անկեղծ ասած չեմ հասկանում,թե ինչովա էդքան մարդկանց դուր գալիս:8
Ինչ որա, էկեք թեմայից չշեղվենք , եթե ուզում եք , հատուկ թեմա բացենք;)
cat10027
14.09.2009, 12:44

Ինձ դուր է գալիս վամպիռի ուժեղ սերը դեպի այդ աղջիկը:) երեվի շատերինա այդ ֆիլմը հենց այդ պատճառով դուր գալիս... ու դերասանները իսկապես լավ են խաղում..
Hripsimee
15.09.2009, 09:47
Ինձ դուր է գալիս վամպիռի ուժեղ սերը դեպի այդ աղջիկը:) երեվի շատերինա այդ ֆիլմը հենց այդ պատճառով դուր գալիս... ու դերասանները իսկապես լավ են խաղում..
Իսկ ինձ դա անհեթեթա թվում:8
Ու ամենից անհեթեթն այն էր , որ աղջիկը իմանալով , որ Եդվարդը վամպիր է , միևնույն է շարունակում էր նրա հետ հանդիպել` իմանալով,որ տղան ամեն վայրկյան կարող է իրեն ուտել:o
Մի խոսքով երևի թե ֆիլմը խիստ ռոմանտիկների համար է:8
տղան ամեն վայրկյան կարող է իրեն ուտել:o
Ավելի ճիշտ խմել :D
Ախր նրանք սիրում էին միմյանց․․․եվ այդպես առյուծը սիրեց գառնուկին․․․:oy
Էս ամեն ինչը Հարրի Փոթերի հետ ի՞նչ կապ ունի:
Էս ամեն ինչը Հարրի Փոթերի հետ ի՞նչ կապ ունի:
Գլխավոր դերակատարը Սեդրիկ Դիգգորին է ;):D
Համենայն դեպս համամիտ եմ, այս քննարկման համար նոր թեմա պետք է բացել:ok
cat10027
17.09.2009, 16:30
Մի խոսքով երևի թե ֆիլմը խիստ ռոմանտիկների համար է:8
:Dհաաաաա հաստատ!!!! :P
Նայեք ինչ գտա :) Տարօրինակ է, չէ, տեսնել Հարրիին Վոլդեմորտի կողքին :D
Րալֆ Ֆայնս, Հելենա Բոնեմ Քարթեր, Մայքլ Գեմբըն ու Դանիել Ռեդքլիֆ
http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/HP1.jpg
Շատ էի զարմացել, երբ տեսա Րալֆ Ֆայնսին Վելդեմորտի դերում :oy Նույնիսկ մի քիչ հիասթափվել էի, որովհետև նրան Անգլիական Պացիենտ ֆիլմից էի դեռ հավանում ու դրական հերոս էր ինձ համար...
Իսկ Հելենա Բոնեմ Քարթերի համար ուշքս գնում է դեռ Մարտական Ակումբ ֆիլմից... մռութ ա :love
Շաբաթ օրը գնում եմ մի հատ էլ մեծ էկրանին նայեմ ֆիլմը... Հրավիրում եմ բոլորին միանալ... :)
Եւս մեկ նորություն :) Universal Orlando Resort և Warner Bros հայտարարել են, որ 2010 ի գարնանը կբացվի թեմատիկ հանգստի գոտի: Ասում են, որ լինելու է Հոգվարթսը, Հոգսմիթը, տարբեր ատրակցիոններ ու զվարճանքներ, կախարդական միաջավայր...
Էհ՜ :love
Շաբաթ օրը գնում եմ մի հատ էլ մեծ էկրանին նայեմ ֆիլմը... Հրավիրում եմ բոլորին միանալ... :)
Եթե հեռավոր երկրներից էդ օրը շուտ վերադառնամ, կմիանամ :):
cat10027
18.09.2009, 02:37
Եւս մեկ նորություն :) Universal Orlando Resort և Warner Bros հայտարարել են, որ 2010 ի գարնանը կբացվի թեմատիկ հանգստի գոտի: Ասում են, որ լինելու է Հոգվարթսը, Հոգսմիթը, տարբեր ատրակցիոններ ու զվարճանքներ, կախարդական միաջավայր...
Էհ՜ :love
Ohhh NOOOOOO!!!! ՈՐՏԵՂԱ ԼԻՆԵԼՈՒ ԳԻՏԵՍ? Ամերիկա???թե անգլիա?
cat10027
18.09.2009, 02:55
Շատ էի զարմացել, երբ տեսա Րալֆ Ֆայնսին Վելդեմորտի դերում :oy Նույնիսկ մի քիչ հիասթափվել էի, որովհետև նրան Անգլիական Պացիենտ ֆիլմից էի դեռ հավանում ու դրական հերոս էր ինձ համար...
Իսկ Հելենա Բոնեմ Քարթերի համար ուշքս գնում է դեռ Մարտական Ակումբ ֆիլմից... մռութ ա :love
Շաբաթ օրը գնում եմ մի հատ էլ մեծ էկրանին նայեմ ֆիլմը... Հրավիրում եմ բոլորին միանալ... :)
Ես էլ եմ Վոլդեմորթի դերասանին հավանում շատ հաճելիա ամեն ֆիլմում.. ու կասեի շաաաատ լավա կատարում իրա դերը Հարրիում.. տեսել եմ additional materials goblet of fire ու հիանալի ձևով է կատարում դերը,զգալով...
Հելենան նույնպես իմ սիրելիներից է , շատ ֆիլմերումա վատ դերեր կարարել.. ու երեվի ամենադժվար բանն է վատ դերը հենց կատարելը...
Ֆիլմի համար մեց հաճույքով կմիանայի եթե անգլերեն լիներ բայց ափսոս..
3րդ անգամ ռւսերեն չեմ ուզում նայել:ok
cat10027
18.09.2009, 03:00
Հաաաա , mails ստուգեցի ու տեսա, ինձ էլ է այդ նորությունը եկել այդ հանգստի գոտու մասին..
http://www.universalorlando.com/harrypotter/first_look_uo.html
այս լինկով կարող եք տեսնել:
cat10027
18.09.2009, 03:14
Ամերիկայում է լինելու , Ֆլօրիդա նահանգում .. Ովքեր պլաններ ունեն գնալու ամերիակ ինձ թվում է շանսը աբց չեն թողնի..
Ուզում եմ գնալ:(:(:(․․․ ինչ հավես կլինի․․․պետքա փող հավաքել աչքիս :D
Hripsimee
06.12.2009, 19:02
http://www.kino-govno.com/comments/24486
Deathly Hallows-ի առաջին կիսատրեյլերը , խորհուրդ կտամ նայեք:)
Ինձ դուր եկավ
Նոր թրեյլեր Deathly Hallows-ից :love
http://www.youtube.com/watch?v=cbTx1R1QDTw&feature=player_embedded
Hripsimee
08.06.2010, 10:03
Նոր թրեյլեր Deathly Hallows-ից :love
http://www.youtube.com/watch?v=cbTx1R1QDTw&feature=player_embedded
Լավնա շատ , մանավանդ Հարիի ու Ռոնի կռվի պահը
էս էլ Օլռանդոյի ատրակցիոն պարկից , շրջագայություն Հոգսմիթի խանութներով՝
http://www.youtube.com/watch?v=Q7f-ktkWRpY&feature=player_embedded
Գուշակեք ով` ով է :)
http://s50.radikal.ru/i129/1009/4c/e0cfce1337ef.jpg
Էս էլ թարմ տրեյլեր :)
http://www.youtube.com/watch?v=Ty0OF5BlHMo
Եթե ջնջած լինեն յութուբից, այստեղ (http://www.facebook.com/video/video.php?v=10100330643434780) կա:
Hripsimee
11.11.2010, 17:58
Մալֆոյների առանձնատունը
http://www.youtube.com/watch?v=1EXn5Yoa_nU
Վրանում Հարիի ու Ռոնի կռիվը
http://www.youtube.com/watch?v=NxC8Y-diEjg
Կսենոֆոլիուս Լագվուդը պատմում է մահվան երեք պարգևների մասին
http://www.youtube.com/watch?v=lNUJcLK_ALQ&feature=player_embedded
Քաշելը չգիտեմ, բայց ես մեծ հույսեր եմ փայփայում, որ ամսվա վերջ կինոթատրոնում կցուցադրվի...
Արդեն նորմալ որակով առաջին 36 րոպեն ռուսերեն թարգմանությամբ կա ինտերնետում, եթե կարող եք դիմացեք գայթակղությանը :)
ժող ովա գալի նայելու, կինոթատրոն, ակումբով, համել միատ իրար կտեսնեք, իրականում քննարկեք, տրայլերնեը ցույց կտաք:D, հավես կլինի:)
Leo Negri
20.11.2010, 00:04
Հենց նոր նայեցի: Եթե չհաշվել ձախից նստած անհավատալի մեծ չափսերի դույլից ինքնամոռաց պոպկորն /ադիբուդի/ հուփ տվող տոտային, ժամանակն անցավ շատ լավ:
Ինչ վերաբերվումա բուն ֆիլմին` ամենաշատը դուր էկավ մահվան ու երեք եղբայրների մասին հեքիաթի պահը, շատ լավ էր նկարահանած: Բայց դե մնացած ֆիլմն էլ` եթե մի քանի տարի առաջ ասեին, որ տենց ուշադիր ու լարված Հարրի Փոթթեր եմ նայելու (նամանավանդ գիրքը կարդացած լինելով), չէի հավատա: Բայց դե արի ու տես:
cat10027
20.11.2010, 15:50
Ես զանգահարել եմ կինոմոսկվա, ասաց դեկտեմբերի սկզբին ե գալու . այնպես որ պետք է սպասենք, ու էկրանի վրա վայելենք, ասում են սա ամենալավն է մյուսներից,,, …
Եթե ամբողջ ֆիլմը նորմալ որակով ինեթում կա, լինկ փլիզ..
Եթե ամբողջ ֆիլմը նորմալ որակով ինեթում կա, լինկ փլիզ..
Նորմալ որակով հիմա հաստատ չես գտնի, բայց CamRip-ը կարող ես քաշել այստեղից (http://rutor.org/torrent/78131/garri-potter-i-dary-smerti-chast-1_harry-potter-and-the-deathly-hallows-part-1-2010-camrip):
Hripsimee
21.11.2010, 19:14
Արդեն նորմալ որակով առաջին 36 րոպեն ռուսերեն թարգմանությամբ կա ինտերնետում, եթե կարող եք դիմացեք գայթակղությանը :)
Լինկը կտա՞ս:)
Նորմալ որակով հիմա հաստատ չես գտնի, բայց CamRip-ը կարող ես քաշել այստեղից (http://rutor.org/torrent/78131/garri-potter-i-dary-smerti-chast-1_harry-potter-and-the-deathly-hallows-part-1-2010-camrip):
չի աշխատում լինկը:(
չի աշխատում լինկը:(
Հա, ստուգեցի, ջնջել են: Երևի հեղինակային իրավունքի հետ կապված ինչ-որ բան ա: Տարօրինակ ա. rutor-ում տենց բան հլը չէի նկատել:
ժող ովա գալի նայելու, կինոթատրոն, ակումբով, համել միատ իրար կտեսնեք, իրականում քննարկեք, տրայլերնեը ցույց կտաք:D, հավես կլինի:)
Ես ու եւս 5 «ՀՊ»-սերներ պատրաստվում ենք հայաստանյան պրեմիերային գնալ, բոլոր ցանկացողները կարող են միանալ մեզ, շատով ուրախ եւ ավելի հետաքրքիր կլինի ;)
Նայել եեեեեմ, նայել եեեեեեմ :hands
Վեցերորդ, ոչ էնքան հաջողված մասից հետո, յոթերորդ մասի առաջին մասը արտակարագ լավ ա նկարահանված: Էֆեկտներ, գժոտ տեսարաններ, քվիդիչ, դինոզավր գրեթե չկա, բայց փոխարենը նկարահանել են գրքին շաաաատ մոտ, ու էրեխեքն էլ արդեն նաև դերասանական տաղանդ են ցույց տալիս, բացի փայտիկներով խաղեր տալուց: Նույնիսկ Գարիկի մոտ ա խաղը ստացվում:
Ինձ շատ դուր եկավ, սպասելիքներս էլ լրիվ արդարացան: Անհամբեր սպասում եմ վերջին մասին` հունիսին կամ հուլիսին:

որտեղ և ոնց ես նայել ? :)
որտեղ և ոնց ես նայել ? :)
Էկրանների վրա .. ամսի 18-ից լրիվ ռելիզ ա արած ալամ աշխարհում:
Էկրանների վրա .. ամսի 18-ից լրիվ ռելիզ ա արած ալամ աշխարհում:
Էդ ձեր ալամ աշխարհը մեր Հայաստանի հետ մի համեմատեք :beee
Էդ ձեր ալամ աշխարհը մեր Հայաստանի հետ մի համեմատեք :beee
Մեր մեջ ասած, էտ ալամ աշխարհը, որտեղ ես ֆիլմը դիտել եմ, աշխարհի հետույքն ա: Ուղղակի ի տարբերություն հայրենյաց կինոբիզնեսի, մի հատ Երևանից փոքր ու հինգ անգամ աղքատ քաղաքում հինգ գործող կինոթատրոն կա, յուրաքանչյուրը երկու դահլիճով, ուր բոլոր նոր ֆիլմերը Եվրոպային ու ԱՄՆ-ին գրեթե հավասար ցուցադրվում են:

Էհ Տրիբուն եղբայր, էլի եկանք նույն էշի պոչի պատմությանը հասանք:
Բայց մենք անկոտրում ենք, ու կսպասենք մինչև մեր կինոթատրոններն էլ հնարավորություն ունենան ցուցադրելու: :pioneer
Այսօր վերջապես կարողացա գնալ կինոթատրոն և դիտել: Հրաշալի էր նկարված, բավականին հավատարիմ էին մնացել գրքին և հենք դրանում էր իրենց հաջողությունը, մի քանի հատվածներ հատկապես լավ էին նկարված: Վերջին վեցերորդ ֆիլմի հիասթափությունից հետո իսկապես վերադարձ էր դեպի Ռոուլինգի կախարդական աշխարհ: Արժի դիտել:
աչէներդ լույս, հիմա քաշում եմ
http://rutor.org/torrent/79281/garri-potter-i-dary-smerti-chast-1_harry-potter-and-the-deathly-hallows-part-1-2010-ts
ՏՍ որակով:):P
ՏՍ որակով:):P
ապուշները TS-ը ու CamRIP-ը չեն տարբերում, CamRIP ա
Ժո՜ղ, ասում են դեկտեմբերի 5-ից սկսվելու է ցուցադրությունը: Մենք պատրաստվում ենք տոմսեր պատվիրել ամսի 5-ի հենց առաջին ցուցադրության համար /եթե իհարկե հնարավոր լինի/: Եթե հաստատ միացողներ կան, գրեք, որ իմանանք քանի հատ պատվիրենք :)
Ուռա՜, վաղը գնում ենք նայելու /դեկտեմբերի 4-ն/ :hands Երեկոյան ցուցադրությունը ժամը 21:00-ին է, այնպես որ եկողները լինեն Մոսկվա կինոթատրոնի մոտ 10 պակաս :)
Ուռա՜, վաղը գնում ենք նայելու /դեկտեմբերի 4-ն/ :hands Երեկոյան ցուցադրությունը ժամը 21:00-ին է, այնպես որ եկողները լինեն Մոսկվա կինոթատրոնի մոտ 10 պակաս :)
Իսկ ես արդեն տոմսերը ունեմ:))
Իսկ ես արդեն տոմսերը ունեմ:))
Ես էլ :P
Որ շարքն եք?:))
9-րդ շարք, 12-14, իսկ դո՞ւք
9-րդ շարք, 12-14, իսկ դո՞ւք
Հետևից հաշված՝ չորրորդ թե հինգերորդ շարք, մեջտեղի երկու տեղեր :):
Հ.Գ. Ցավակցում եմ 10-րդ շարքի էն մարդուն, ում տեղը քո հետևում ա :D: Կարող ա՞ մենք ենք, Կիտ :scare:
Կարո՞ղ ա վաղը հնարավոր լինի տոմս ճարել, թե վերջացել ա :(
9-րդ շարք, 12-14, իսկ դո՞ւք
Մենք 4-րդ շարք, 13-14:))
Հետևից հաշված՝ չորրորդ թե հինգերորդ շարք, մեջտեղի երկու տեղեր :):
Հ.Գ. Ցավակցում եմ 10-րդ շարքի էն մարդուն, ում տեղը քո հետևում ա :D: Կարող ա՞ մենք ենք, Կիտ :scare:
Չէ Հանգիստ:))
Կարո՞ղ ա վաղը հնարավոր լինի տոմս ճարել, թե վերջացել ա :(
Առավոտ գնա առ:)
Կարո՞ղ ա վաղը հնարավոր լինի տոմս ճարել, թե վերջացել ա :(
Մենք մոտ յոթ անց կես ենք առել. դահլիճի կեսից ավելը դեռ ազատ էր:
Ամենաշատը Հերմիոնայի պայսուակիկը հավանեցի..... :love
Hripsimee
05.12.2010, 12:52
Շատ լավն էր…Երևի Փիլիսոփայական քարից հետո ամենալավ էկրանիզացումն էր Հարի Փոթերի
[դանդաղ ու հանդիսավոր քարշ ա տալիս Պոտերերգության բազալտե գերեզմանաքարը]
Ախմախություն էր:
[քարը ծանր դմփոցով գցում ա գերեզմանի վրա, նստում ա վրան՝ հանգստանալու]
Ձանձրալի, ծամծմված, վերջնականապես ձանձխած, անհետաքրքիր, չնայվող:
[փոշմանում ա, քարը հանում ա ու տեղում աղ ա ցանում, որ էդտեղ ոչ մի բան չաճի]
Warner Bros.-ը քառասունութ ատմոսֆեր ճնշումով կթում ա հայտնի եռյակին:
Լավն էր, հավանեցի. 6-րդի նման դեռահասական տափակ կատակերգության չէին վերածել, մի տեսակ մռայլ մթնոլորտը լրիվ համապատասխանում էր նրան, ինչ ես էի պատկերացնում գիրքն ընթերցելիս: Բացի այդ, գրքի մեջ հորքրուքսների փնտրման սկզբնական մասերը խիստ ձանրալի էին ինձ համար, իսկ ֆիլմում դա էականորեն կրճատել էին /ու լավ էին արել/: Հե-հե...լավ կեսը դեռ առջեւում է ;)
cat10027
06.12.2010, 00:27
Շատ լավ էր նկարված : Ուղղակի հիանալի էր:Ես ցնցված էի: Էֆֆեկտները շատ լավն էին , առավել ևս հորքրուկսի ոչնչացման պահը և Բատիլդա Բեգշոտին , կերպարը.... ինձ համար այդ պահը շաաատ ցնցող էր գրքում, սակայն ֆիլմում մի քիչ մեղմ էր, բայց երևի թե ավելի լավ, քանի որ կային պահեր , որ ուղղակի սարսուռ էր անցնում մարմնովս....
Շատ հուզիչ էր Հերմիոնայի իր ծնեղնեի ուղեղից իրեն ջնջելու պահը (երևի թե ես մայր եմ դրա համար ինձ վրա այդպես ազդեց այդ պահը), հիանալի էր հեքիաթի պահը և Հարրիի ու Հերմիոնայի պարելու տեսարանը: Այդ պահին ակամա մոռանում ես ամեն տխուր բան (ֆիլմում):
Եվ մի գաղափար ծագեց իմ մտքում` կրել մահվան շնորհների նշանը:
Հետո մտածեցի ,որ բոլոր Հարրի Փոթթերականները կարող են այն կրել և մենք կարող ենք իրար ճանաչել այդ նշանով :)
Եթե դուք էլ եք ցանկանում կրել աըդ նշանը կարող եք դիմել ինձ:
Ես ցուցադրությանը եկել էի Գրֆֆինդորի շարֆով, ձեռքիս մահվան նշանն էի մեծ նկարել ու բռնել էի կախարդական փայտիկ...համա թե Փոթթերասերները ինձ ճանաչեցին :B
Hripsimee
06.12.2010, 16:37
Ես ցուցադրությանը եկել էի Գրֆֆինդորի շարֆով, ձեռքիս մահվան նշանն էի մեծ նկարել ու բռնել էի կախարդական փայտիկ...համա թե Փոթթերասերները ինձ ճանաչեցին :B
Հարիի ու Հերմիոնայի պարը իսկականից շաատ լավն էր ու նաև շաատ դուրս էկավ Կախարդության նախարարության տեսարանը,շատ դինամիկ էր ու հումորով:)
Leo Negri
06.12.2010, 17:31
Ես ցուցադրությանը եկել էի Գրֆֆինդորի շարֆով, ձեռքիս մահվան նշանն էի մեծ նկարել ու բռնել էի կախարդական փայտիկ...համա թե Փոթթերասերները ինձ ճանաչեցին
Ամոթ քեզ!!! Իսկական գրիֆֆինդորցին ձեռին մահվան նշան չի նկարի!!! :D
Ամոթ քեզ!!! Իսկական գրիֆֆինդորցին ձեռին մահվան նշան չի նկարի!!! :D
Լա՛վ-լա՛վ, «շնորհներ» բառն էի մոռացել...:)
cat10027
06.12.2010, 19:52
Ես ի նկատի ունեի, որ մենք կրեինք այդ նշանը որպես մեդալյոն: Լավգուդի նման :)
Կարող եմ հանգիստ խղճով ասեմ, որ սպասելիքներս արդարացել են: Ու, Հայկօ, բեեեե քեզ, քո պատճառով կոտրված սրտով էի գնացել :beee
Բայց իսկապես լավն էր, ընդհանուր բավական դինամիկ ու աշխույժ, գրքին բավական մոտ էր նկարված: Քիչ մը ձեներն էին ներվայնացնում, շուխուռը շատ էր, բայց էդ ոչինչ: Հաստատ էլի պետք է նայեմ:
cat10027
21.12.2010, 18:56
Մի քանի շաբաթ առաջ նայեցի ֆիլմի օրիգինալը անգլերենով, և տեսա ֆիլմի վերջը :angry իսկ Մոսկվա կինոթատրոնում վերջը չտեսա.:o և շատ էի զարմացել ,որ այդպես անկապ վերջացավ, Վոլդեմորտը վերցնում է առաջնային փայտիկը Դամբլդորի մոտից;

Այսինքն Մոսկվան ֆիլմը կիսատ է ցուցադրե՞լ :o

Որտեղ ե՞ս նայել, ո՞ր մասում ա վերջանում ֆիլմը անգլերեն տարբերակում:
Ըստ IMDB (http://www.imdb.com/title/tt0926084/faq#.2.1.48)-ի վերջանում ա հենց Կինոմոսկվայում ցուցադրված մասում.
The movie ends shortly after Dobby's death, the trio buries him and then it cuts to a scene of Voldemort taking the elder wand from Dumbledore's grave. He casts a spell into the sky and the movie ends.
Իսկ ֆիլմը իրոք վատ չէր ստացվել, լրիվ համապատասխանում էր իմ` գրիքը կարդալուց ստացված տպավորություններին: Ես էլ երևի ևս մի անգամ նայեմ :)
VisTolog
21.12.2010, 20:33
Նորից կնայեմ, որովհետև նախ հարմար տեղում չէի նստած, (աջ կողմից հեչ հարմար չի նայելը:))) երկրորդ` եթե մի շարք մենակ 20-30 հոգի անչափահաս աղջիկ նստած լինի (տենց էլ չհասկացա, թե որտեղից կարային իրանց բերած լինեին:think) ուրեմն հիհի-ներից հնարավոր չի խուսափել, ինչքան երեխա կա գա ու ամեն կադրի վրա ծիծաղի + պոպկոռնի խրթխրթոցը…:{
Ինչքան գիտեմ մինչև ուրբաթ ձմեռային արցակուրդում են երեխեքը: Անցնի, մի օր ցերեկով գնամ, երբ որ իրանք դասի կլինեն::D:))
Չէի ուզում նայեի, որովհետև ասել էին, որ վերջը շատ սադիստական ձևովա վերջանում ու եղունգներդ կրծելով պիտի սպասես հաջորդին: Ինչևէ, լինելով մազոխիստ, ես նայեցի…:D Ամեն ինչ շատ լավ էր, բայց վերջնական արդյունքի համար պետքա նորից նայեմ…:)

Բա ձեթի հոտը:[
Լուրջ ուզում ես գնաս նայե՞ս, բա ե՞րբ ենք գնում:D
Գոնե կիրակի
նեա, երկուշաբթի ծանր օրա. մինիմում շաբաթ, կամ հինգշաբթի :8
նեա, երկուշաբթի ծանր օրա. մինիմում շաբաթ, կամ հինգշաբթի :8
Շաբաթա օրվա վրով արդեն տաս հանդիպում պայմանավորվեցի:D, հլա Վիստին ասա տենանք կգա՞, ինձ էլ ա հետաքրքիր, թե էտ ինչ կինո ա, ես էլ Վիստի կողքը ամենածայրը նստած էի ու բան չհասկացա:D:D
Շաբաթա օրվա վրով արդեն տաս հանդիպում պայմանավորվեցի:D, հլա Վիստին ասա տենանք կգա՞, ինձ էլ ա հետաքրքիր, թե էտ ինչ կինո ա, ես էլ Վիստի կողքը ամենածայրը նստած էի ու բան չհասկացա:D:D
ճսրի ինչա, կգա, խելոքա :8
Շատ անհաջող էր ֆիլմը.. ահավոր հիասթաթված եմ...
Կարող եմ ասել, որ բոլոր ֆիլմերից ամենաանհաջողն է.. ճիշտ է, գիրքն էլ մի բան չէր, բայց ֆիլմն իր որակով էլ է ահավոր զիջում...
Հույս ունեմ՝ մեր օրոք րիմեյք կնկարահանեն...
հ.գ. Նույնիսկ 5-րդ-ից էլ վատն էր....
cat10027
24.12.2010, 22:34
Այսինքն Մոսկվան ֆիլմը կիսատ է ցուցադրե՞լ :o
Այո, համենայն դեպս այդ օրը լույսերը ուշ անջատեցին և շուտ միացրեցին ու չտեսա Վոլեմորտը սպիտակ տապանաքարը բացելուց հետո ինչ արեց, դե ի հարկե գիտեի ինչ արեց, բայց չտեսա. Երևի կինոթատրոնի աշխատողը ուզում էր շուտ տուն գնար քներ :D: Ես միշտ չեմ հասկանում ինչի են կոմեդիա,թե մելոդրամա լինի լույսերը կանջատեն նոր կմիացնեն , իսկ ֆանտաստիկ կամ action ֆիլմերը միշտ ֆիմի սկեսելուց որոշ ժամանակ հետո են անջատում վերջում էլ մի լավ հիասթափացնում, որ էլ չես ուզում էկրանի վրա ֆիլմ դիտել:պլյուս այն պատճառը ,որը նշեց VisTolog ը,:think
VisTolog
24.12.2010, 23:59
Նորից կնայեմ, որովհետև նախ հարմար տեղում չէի նստած, (աջ կողմից հեչ հարմար չի նայելը:))) երկրորդ` եթե մի շարք մենակ 20-30 հոգի անչափահաս աղջիկ նստած լինի (տենց էլ չհասկացա, թե որտեղից կարային իրանց բերած լինեին:think) ուրեմն հիհի-ներից հնարավոր չի խուսափել, ինչքան երեխա կա գա ու ամեն կադրի վրա ծիծաղի + պոպկոռնի խրթխրթոցը…:{
Ինչքան գիտեմ մինչև ուրբաթ ձմեռային արձակուրդում են երեխեքը: Անցնի, մի օր ցերեկով գնամ, երբ որ իրանք դասի կլինեն::D:))
Չէի ուզում նայեի, որովհետև ասել էին, որ վերջը շատ սադիստական ձևովա վերջանում ու եղունգներդ կրծելով պիտի սպասես հաջորդին: Ինչևէ, լինելով մազոխիստ, ես նայեցի…:D Ամեն ինչ շատ լավ էր, բայց վերջնական արդյունքի համար պետքա նորից նայեմ…:)
Ուղղակի ուզեցա ասեմ, որ արձակուրդը ուրբաթ օրվանիցա, նենց որ էս շաբաթ էլ չկպավ::))
.. ճիշտ է, գիրքն էլ մի բան չէր, բայց ֆիլմն իր որակով էլ է ահավոր զիջում...
Ֆրեյա ջան, ինչի՞ գիրքը մի բան չի: Վերջում բարին հաղթում ա չարին, ու ով ու սիրում ա պսակվում ա ու մի բոլուկ երեխա են ունենում: Սրանից ավելի լավ գիրք գրել հնարավոր չէր: Վեց մաս գրելու ընթացքում մի քիչ կանֆուզներ էին առաջացել (իմ պալշկեն քո պալշկից խորոդ է թեմայով), բայց դե էտ հարցերն էլ կարգավորվեցին մի գլխով, երբ Գարիկը էն աշխարհում Դամբլդորի հետ մի ժամանոց զրից ունեցավ:
Ինձ թվում ա, որ դու լուրջ սպասելիքներ ես ունեցել մի գրքից ու կինոյից, որի միակ իմաստը հեքիաթ լինելն ա: Իսկ որպես հեքիաթ, համ գիրքը, համ կինոն ստացվել են, ու ստացվել են արտակարգ:

Այսինքն, եթե մի բանի անունը հեքիաթ ա, պետք ա հմուտ գրված չլինի? ;)
Այսինքն, եթե մի բանի անունը հեքիաթ ա, պետք ա հմուտ գրված չլինի? ;)
Ինչի հմուտ չի՞ գրված :o
Ես կարող եմ հասկանալ, եթե ճաշակովդ չլինի, քո սպասածով չլինի և այլն, բայց ասել, որ հմուտ չի գրված... :{
Ինչի հմուտ չի՞ գրված :o
Ես կարող եմ հասկանալ, եթե ճաշակովդ չլինի, քո սպասածով չլինի և այլն, բայց ասել, որ հմուտ չի գրված... :{
Այսինքն, կոնկրետ հատվածները մեջբերեմ, թե ոնց? Առնվազն երեք կետով կարող եմ ապացուցել, որ հմտության պակասի պատճառով խճխճված ու ծամծմված լուծումներ ա տվել....
Այսինքն, կոնկրետ հատվածները մեջբերեմ, թե ոնց? Առնվազն երեք կետով կարող եմ ապացուցել, որ հմտության պակասի պատճառով խճխճված ու ծամծմված լուծումներ ա տվել....
Բե՛ր:)
cat10027
19.01.2011, 00:10
Բե՛ր:)
Ես էլ եմ ուզւոմ իմանալ :
հետաքրքիր ֆիլմ էր. եթե հաշվի առնենք, որ առաջին երկու սերիաներից հետո հետաքրքրության կորուստը, ապա կարելի է ասել, որ վերջին ֆիլմի դիտումից հետո ցանկություա առաջացել դիտել նաև չդիտածս սերիաները:
Այսինքն, եթե մի բանի անունը հեքիաթ ա, պետք ա հմուտ գրված չլինի? ;)
Սկսնակ գրողից Բալզակյան հմտություն ակնկալել պետք չի: Բայց այն փաստը որ կարդացողների թիվը համարյա Աստվածաշունչ կադացողների ա թվին հասել, կամ վաղուց անցել ա, նշանակում ա որ հեքիաթը մարդկանց դուր ա եկել:
Այսինքն, կոնկրետ հատվածները մեջբերեմ, թե ոնց? Առնվազն երեք կետով կարող եմ ապացուցել, որ հմտության պակասի պատճառով խճխճված ու ծամծմված լուծումներ ա տվել....
Մեր մեջ ասած, երեքից ավել կետերով էլ կարելի ա ապացուցել: Մենակ ինչ ասես արժի Գրիֆինդորի թրի հայտնվելը Նեվիիլը ձեռքում ուղիղ օձի դեմը, այն բանից հետո, երբ թուրը գոբլինը տարել էր անհայտ ուղղությամբ: :D
Կամ մեդալյոնի վրա վեց ամիս աշխատեցինք, իսկ մատանիի պատճառով բիձեն գնաց գյոռը, բայց գավաթն ու դիադեման կես ժամում շարքից հանեցինք: Էլ չասեմ, որ Վալոդի պես տղուն ահագին ժամանակ ա քառատում էինք, իսկ ինքը բանից բեխաբար սարերում փայտիկի հետևից էր ընկել:
Իսկ Վալոդը իտոգում բառիս բուն և ուղղակի իմաստով թքեց փայտիկին :D:D Գարիկի հետ բավականին նուդնի դիալոգից հետո:
Բայց դե, Ֆրեյա ջան, յոթ մասանոց հավեսով հեքիաթի համար, սրանք ներելի կիքսեր են: Էլ չասեմ, որ էս տիպի հեքիաթի գաղափարը ինքնին նորություն էր գրականության մեջ: Մի քանի միլիարդ մարդ պոլնի տժում ա՝ գրքերը կարդալով ու կինոն նայելով: Ոնց որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լինի: Մեկը ես անհամբեր սպասում եմ վերջին մասին:
Սկսնակ գրողից Բալզակյան հմտություն ակնկալել պետք չի: Բայց այն փաստը որ կարդացողների թիվը համարյա Աստվածաշունչ կադացողների ա թվին հասել, կամ վաղուց անցել ա, նշանակում ա որ հեքիաթը մարդկանց դուր ա եկել:
Ես չասեցի, թե ինձ դուր չի եկել: Նույնիսկ կարող եմ ասել, որ սիրում եմ գիրքը
Բայց եթե մեջը հակասություններ, ավելորդ ծամծմված հատվածներ չլինեին, խոսքն ավելի հետաքրքիր լիներ, ոչ թե ամբողջ գրքում նույն արտահայտությունները կրկնվեին, ու հեղինակը իր իսկ սարքած փակուղիներից ավելի հմուտ դուրս գալու ձևեր գտներ, կիսատության զգացում չէի ունենա...
Նենց կուզեի, մեկը վերցներ, էդ անտեր 7րդ գիրքը մարդավարի գրեր... Թեկուզ էլի նույն բանը գրեր, բայց ավելի հասուն ... 6-րդ հոյակապ գիրքը կարդալուց հետո, 7-րդ ը տպավորություն էր ստեղծում, որ էլ չգիտի ինչ գրի, մի կերպ մոգոնում ա... Ու հազիվ եմ վերջացրել, էնքան որ կիսատ չմնա...
Անհասկանալի ա, թե ինչի էր ընդհանրապես երեք անգամ անտառ տանում բերում... հետո էն պահը, որ Ամբրիջի մոտ ա ԻՆՉ_ՈՐ ձևով հայտնվում հորքրաքսը, լրիվ անկապ ա... Էդ էլֆերին խառնելով լրիվ մոգոնել ա... Որ Հարրին ինքն ա հորքրաքս վաբշե դեբիլություն ա, գոնե ախր պետք ա մի քիչ խելքին մոտ լինի, ինչ-որ ձևով բացատրելի լինի.. թե չէ սաղի անունը դնում ա «Կախարդանք էր, պարզ չի, թե ոնց էր լինում» ու վերջ.. բայց հո տենց չի... Կամ էդ խեղճ Դամբլդորի «սև» անցյալը... :D Ախր շատ անկապ էր, էլի...
Որ Հարրին ինքն ա հորքրաքս վաբշե դեբիլություն ա, գոնե ախր պետք ա մի քիչ խելքին մոտ լինի, ինչ-որ ձևով բացատրելի լինի..
Ֆրեյա ջան, եթե դու իմաստը չես կարում հասկանաս, ետի քո պրոբլեմնա, բայց ամեն ինչին էլ, թեկուզ կարդացողի ֆանտազիայով կարելի է պատասխանել:
Քանի որ Գարիի մերը իրան զոհաբերեց Գարի համար, նրա վրա դնելով պաշտպանություն, Վոլդը չկարացավ սպանի Գարիին ու մտածեց որ եթե ինքը ամենաուժեղ Կախարդը չի կարողանում սպանել նրան ուրեմն ոչ մեկ չի կարող սպանել, և Գարրին դրեց Կեյստրաժ`հորքրաքս: Բոլոր պայմանները կաին նրան Կեյստրաժ սարքելու, նույնիս սպանություն էլ էր գործել:

Ու Վոլդը վիզ էր դրել սպանել իր իսկ սարքած կրեստրաժին, այսինքն մասնակիորեն ինքն իրան: Ու դա անելու համար վիզ դրած գուշակություն շարիկն էր ման գալիս:
Ընդհանուր առմամբ Ֆրեյայի հետ համաձայն եմ: Յոթերորդ մասում խառնաշփոթ պահեր կան, ու տպավորություն, որ վռազ պետք ա մի ձևի լուծում տալ: Գրքի կեսից ավելին Գարիկն ու ընկերները չարչարվում են մի կրեստրաժի վրա, հետո մի հինգ գլխով սաղ հարցերը արագ լուծվում են ու տակի մնացած կրեստրաժներ ափալ թափալ վարի ենք տալիս, ու Վալոդը ոչ մի բան չի կարում անի: Դաժե սեփական օձին ա աչքաթող անում մի պահ - այ տենց խառն էր գլուխը:
Բայց դե, կարծում եմ, որ գրքի արժեքը ոչ մի գրամ դրանից չի նվազում: Բոլոր յոթ մասերը իրար հետ էնքան լավն են, որ ուշադրություն դարձնել դրանց վրա ուղղակի չարժի: Մնում ա կարդալ, դիտել ու վայելել:
Ու Վոլդը վիզ էր դրել սպանել իր իսկ սարքած կրեստրաժին, այսինքն մասնակիորեն ինքն իրան: Ու դա անելու համար վիզ դրած գուշակություն շարիկն էր ման գալիս:
Վոլդը չգիտեր, որ կրեստրաժա սարքել, ուշադիր կարդացեք գիրքը, լրիվ բացատրվածա: Քանի որ ինքն արդեն իր հոգին բաժանել էր մի քանի մասի, այդ պատճառով այն դարձել էր անկայուն, ու երբ Հարրիին սպանելու փորձի ժամանակ հարվածը կպավ իրան, իր հոգին զրկվեց մարմնից, ու նրա մի մասը մտավ սենյակում գտնվող միակ կենդանի մարմնի մեջ՝ Գարիկի :)
Ֆրեյա ջան, եթե դու իմաստը չես կարում հասկանաս, ետի քո պրոբլեմնա, բայց ամեն ինչին էլ, թեկուզ կարդացողի ֆանտազիայով կարելի է պատասխանել:
.................
Արամ ջան, եթե դու չես հասկանում էդ գրքի պրիմիտիվ ու ալոգիկ մասերը, էդ իմ պրոբլեմը չի, բնավ...
Վոլդը չգիտեր, որ կրեստրաժա սարքել, ուշադիր կարդացեք գիրքը, լրիվ բացատրվածա: Քանի որ ինքն արդեն իր հոգին բաժանել էր մի քանի մասի, այդ պատճառով այն դարձել էր անկայուն, ու երբ Հարրիին սպանելու փորձի ժամանակ հարվածը կպավ իրան, իր հոգին զրկվեց մարմնից, ու նրա մի մասը մտավ սենյակում գտնվող միակ կենդանի մարմնի մեջ՝ Գարիկի :)
Բացի Հարրիից սենյակում լիքքըըը առարկաներ կային... օրագրի, բաժակի ու մեդալյոնի կարգի... ինչի հենց իրա մեջ մտավ... Ռուսների ասած՝ ականջներից ա ձգած էդ գաղափարը...

Ես էտքանը գիտեմ: Ուղղակի իմ պատասխանը էն գրառմանն էր, որը ասում էր, որ Վալոդը Գարիկին կրետստրաժ էր սարքել իմանալով, որ եթե ինքը չկարողացավ սպանել, ուրեմն ոչ մեկը չի կարող: Դա գրառողի ենթադրություն/բացատրությունն էր: Իմ գրառումն էլ այդ գրառման պատասխանն էր, որը նշանակում էր, որ ես համաձայն չեմ այդ բացատրության հետ:
արա ոնց եմ ես էտ Հարրի Փոթթերից զզվուուուուուուուուում
Բացի Հարրիից սենյակում լիքքըըը առարկաներ կային... օրագրի, բաժակի ու մեդալյոնի կարգի... ինչի հենց իրա մեջ մտավ... Ռուսների ասած՝ ականջներից ա ձգած էդ գաղափարը...
Թե ինչի հենց մտավ կենդանի մարմնի մեջ, բառ-առ-բառ չի ասվում գրքում, բայց ես իմ մեջ ենթադրություններ արել եմ, ընդհանրապես գրքի ժանրնա էդպիսին, որ ամեն բանի պետք չի ճշգրիտ գիտության նման վերաբերվել: Էդ աշխարհը ստեղծելա Ռոուլինգը, ու մենակ ինքը գիտի դրա օրենքներն ու գաղտնիքները, ու շատ շատերին, այդ թվում ինձ, դուրա գալիս իրադարձությունների նման ծավալումը:

Կասկաշում եմ, որ շատ դեխքերում, ինքն էլ չի իմացել էդ օրենքներն ու գաղտնիքները ուղղակի ասել ա. դե լավ, կասեմ դա գաղտնիք էր, կանցնի կգնա... Ռոլինգը աշխարհի առաջին ֆանտաստ-ֆենտեզի գրողը չի ու եթե գրողն ինքը չի կարողանում հիմնավորել իր գրածները... Նույնիսկ Ժուլ Վերնն ա իր ֆանտաստիկ մտահղացումներին /սուզանավ, ճանապարհորդություն լուսին.../ փորձել ֆիզիկայի տեսանկյունից հիմնավորում տալ, ու համարյա թե ճիշտ :))

Թե էս մարդը խի ա Ժյուլ Վեռնին դրա հետ համեմատում
Ժող, տեղյա՞կ եք, կինո Մոսկվայում դեռ ցույց տալի՞ս են ֆիլմը: Մեկ էլ մարդ կա՞, ով ինձ կմիանա, գնանք նայենք :)
Ժող, տեղյա՞կ եք, կինո Մոսկվայում դեռ ցույց տալի՞ս են ֆիլմը: Մեկ էլ մարդ կա՞, ով ինձ կմիանա, գնանք նայենք :)
Ուշացար, չկա էլ:)
Սայտը (http://www.moscow.am/component/k2/item/118-26-января.html) իրանց:)
cat10027
07.02.2011, 22:52
Ընդհանուր առմամբ Ֆրեյայի հետ համաձայն եմ: Յոթերորդ մասում խառնաշփոթ պահեր կան, ու տպավորություն, որ վռազ պետք ա մի ձևի լուծում տալ: Գրքի կեսից ավելին Գարիկն ու ընկերները չարչարվում են մի կրեստրաժի վրա, հետո մի հինգ գլխով սաղ հարցերը արագ լուծվում են ու տակի մնացած կրեստրաժներ ափալ թափալ վարի ենք տալիս, ու Վալոդը ոչ մի բան չի կարում անի:
Ես էլ եմ համաձայն մի քիչ արագ է գրված, բայց ինձ թվում է նրա համար, որ էդ գիրքը շատ հաստ չստացվի 5 ի նման < թե չէ նենց ափալ թափալ կնկարեին, որ 5ի նման անկապ ստացվեր, ու շատ հիանալի պահեր ուղղակի չնկարվեին> ,կամ էլ 8ը չստեղծվի, քանի որ դա պետք է ֆիլմի վերածել. Միայն այդ միտքը արդեն շեղում է գրողին... Չմոռանանք, որ նա էլ ե սովորական մարդ, որ ունի երեխաներ...
Իսկ ինչ վերաբերվում է արագ գտնել ու ոչնչացնելուն, ապա դա ամեն ինչում է այդպես աշխատում < կյանքում>. Երբ մարդ մտնում է ինչ որ բանի մեջ ու սկսում է լուծումներ տալ ինչ որ հարցերի, մնացածները արդեն անում է այնպես, ասես ինքը դա արդեն արել է. Ես անձամբ այդպիսի փորձ ունեցել եմ, դրա համար եմ ասում:
cat10027
07.02.2011, 22:55
Վոլդը չգիտեր, որ կրեստրաժա սարքել, ուշադիր կարդացեք գիրքը, լրիվ բացատրվածա: Քանի որ ինքն արդեն իր հոգին բաժանել էր մի քանի մասի, այդ պատճառով այն դարձել էր անկայուն, ու երբ Հարրիին սպանելու փորձի ժամանակ հարվածը կպավ իրան, իր հոգին զրկվեց մարմնից, ու նրա մի մասը մտավ սենյակում գտնվող միակ կենդանի մարմնի մեջ՝ Գարիկի :)
Ճիշտ ես, ես էլ էի ուզում դա գրել, մոռացա:))))))))))
Leo Negri
19.02.2011, 19:47
:cry
http://i.voffka.com/archives/00swpay5.jpg
:cry
http://i.voffka.com/archives/00swpay5.jpg
զզվում եմ սենց բաներից:
Ահա եւ վերջին ֆիլմի թրեյլերը...
http://www.reelzchannel.com/trailer-clips/48699/harry-potter-and-the-deathly-hallows-new-trailer/
Ահա եւ վերջին ֆիլմի թրեյլերը...
http://www.reelzchannel.com/trailer-clips/48699/harry-potter-and-the-deathly-hallows-new-trailer/
Նոր չի, վաղուց կար :)
Ռոուլինգը հայտարարում է հետագա պլանների մասին: Սպասենք ու տեսնենք՝ ինչ է այս նոր մտահղացումը, որը դեռեւս էլեկտրոնային գրքերը վաճառելու համար գովազդային միջավայր ստեղծելու տպավորություն է թողնում: Բայց հոլովակը շատ լավն է ստացվել :)
http://youtu.be/oYs1d3jAdG0
Տեղյակ ե՞ք ստեղի կինոթատրոնները բերելու են կինոն թե՞ չէ: Ու ե՞րբ: Էսօր Ռուսաստանում պրեմիերանա:
Տեղյակ ե՞ք ստեղի կինոթատրոնները բերելու են կինոն թե՞ չէ: Ու ե՞րբ: Էսօր Ռուսաստանում պրեմիերանա:
Ոնց-որ թե 21-ին ա պրեմիերան ստեղ: Гарри Поттер и Дары Смерти: часть 2 - премьера в Ереване (http://www.facebook.com/event.php?eid=240792682600348)
cat10027
20.07.2011, 14:33
Տեղյակ ե՞ք ստեղի կինոթատրոնները բերելու են կինոն թե՞ չէ: Ու ե՞րբ: Էսօր Ռուսաստանում պրեմիերանա:
Նոր զանգահարեցի կինեմոսկվա, ասացին, որ պրեմիերիան 22 ին է եվ տոմսերն էլ հենց այդ օրը կարող ենք գնել::)
Նոր զանգահարեցի կինեմոսկվա, ասացին, որ պրեմիերիան 22 ին է եվ տոմսերն էլ հենց այդ օրը կարող ենք գնել::)
Չեմ կարծում, որ այդ օրը տոմս մնացած կլինի.Իսկ ճի՞շտ է, որ 3D.ով է ցուցադրվելու ֆիլմը
VisTolog
20.07.2011, 14:46
Չեմ կարծում, որ այդ օրը տոմս մնացած կլինի.Իսկ ճի՞շտ է, որ 3D.ով է ցուցադրվելու ֆիլմը
Ես առանց 3D ակնոցների եմ նայում, ավելի հաճելիա: Հա, 3D-ա լինելու:
Rammstein
20.07.2011, 14:59
Ես առանց 3D ակնոցների եմ նայում, ավելի հաճելիա: Հա, 3D-ա լինելու:
Բայց առանց ակնոցի գույները խախտված չի՞ երեւում:
Ես առանց 3D ակնոցների եմ նայում, ավելի հաճելիա: Հա, 3D-ա լինելու:
Ես գիտեի միայն ես եմ էտպիսին:))
Առանց ակնոց ֆիլմերը 3D ավելի հարմար է, մուլտերը չէ, բայց ֆիլմերը ավելի հավես է:)
VisTolog
20.07.2011, 17:50
Բայց առանց ակնոցի գույները խախտված չի՞ երեւում:
Սենց թե նենց մեր 3Դ-ն անորակա: Երևի կախվածա ֆիլմից, արժի նայել ակնոցներով թե չէ:
VisTolog
21.07.2011, 16:49
Փաստորեն 3Դ չի: Ավելի լավ::))
Վաղը ո՞վա գալիս 13:30 նայելու::sulel
Եթե իհարկե տոմս լինի::}
Փաստորեն 3Դ չի: Ավելի լավ::))
Վաղը ո՞վա գալիս 13:30 նայելու::sulel
Եթե իհարկե տոմս լինի::}
Ես էլ եմ ուզում գամ, բայց 1% էլ հույս չունեմ, որ տոմս կլինի, պետք ա նախօրոք առնել ու ուրիշ օր գնալ
VisTolog
21.07.2011, 16:57
Ես էլ եմ ուզում գամ, բայց 1% էլ հույս չունեմ, որ տոմս կլինի, պետք ա նախօրոք առնել ու ուրիշ օր գնալ
չեմ կարծում ուրիշ օրեր հեշտ կլինի առնելը: Եթե ակումբցիքով լինենք, կարանք 12ից գնանք առնենք 13:30-ի համար, մի քիչ ման կգանք ու հետ կգնանք կինո::))
cat10027
21.07.2011, 17:38
:hands Ուռաաաաաաաաաաաա, տոմսերն առել եմ վաղը Ժամը 21.15-ի համար.
Հերմիոնան ամենալավնա՛: Հարրին ճիշտա, գլխավորնա, բայց դե մի տեսակ Հերմիոնային եմ հավանում:
Ruby Rue
25.07.2012, 16:44
ուխ Հարրի Փոթթեր:love
Չնայած Հարրին ամենևին էլ իմ ամենասիրելի կերպարը չի... Հենց սկզբից թե ֆիլմը նայելուց, թե գրքի առաջին հատորը կարդալուց հետո Սնեյպին սիրեցի... Ես միշտ հավատում էի, որ ինքը Հարրիին չի ուզում վատություն անի ու պատկերացրեք թե որքաաա՜ն մեծ եղավ իմ ուրախությունը, երբ 7րդ գրքում բացահայտվեց Սեվերուսի «իսկակական դեմքը»
Հերոսներից մեկ էլ ինձ դուր է գալիս Դամբլդորը՝ իմ սիրելի, դասական, իմաստուն , սպիտակ մորուքով մոգի կերպար և Հագրիդը՝ իսկական բարի հսկա:)
Էն ջահելությունը հետաքրքիր է, բայց էս «մեծերից» ավելի շատ բան կա սովորելու, հասկանալու... Սիրիուսին ու Լյուպինին էլ եմ սիրում, բայց Հարրի հերը դուրս չի գալիս:B
Գրքերը մի անգամ մինչև 6-ն էի կարդացել, բայց հետո 7ն էլ կարդացի մի շնչով՝ մոտ 3-4 օրում, այն էլ ՝ քննություններին նախապատրաստվելիս…
Հ.Գ. գիրքը մի հատ շատ հետաքրքիր հատկություն էլ ունի, որն ափսոս իմ վրա չի անդրադարձել.
Գրքերը ժամանակա առ ժամանակ , որ հրապարակվում էին, ընթերցողն էլ Հարրիենց հետ մեծանում էր, գրքի ասելիքն էլ ՝ փոխվում…
Վերջին սերիան մեծ հաճույքով մի հատ էլ կնայեի...կինոթատրոնում :sad
Hripsimee
02.09.2012, 15:04
Խորհուրդ կտամ նայել:Եթե հայերեն սուբտիտրերը չեն երևում, սեղմե՛ք տեսահոլովակի ներքևի CC կոճակը, հետո` turn captions on:
https://www.youtube.com/watch?v=yTqTGPK0Sdc
Սնեյպ:love իմ ամենասիրած կերպարը, երկրորդ տեղում Ռոնն ա ու հետո նոր մնացածը::hands
Սիրում եմ էս ֆիլմըը:love գիրքն էլ եմ շատ սիրում
Առանց Հարրի Փոթերի մի ձևի ձանձրալի կլիներ:think
:love
Alphaone
22.12.2012, 22:38
Սնեյպ, Հերմիոնա, Ռոն... Հարիին էլ թարսի պես հեչ չեմ սիրում :D
Ruby Rue
22.12.2012, 23:19
Սնեյպ, Հերմիոնա, Ռոն... Հարիին էլ թարսի պես հեչ չեմ սիրում :D
Ես էլ Հերմիոնային չեմ սիրում, չնայած ինձ միշտ ասում են, որ իրան շատ նման եմ::D
Բայց Սնեյպ ռուլիտ, շատ սիրված ա բոլորի կողմից: :love Ինքը գրքի ամենահետաքրքիր կերպարներից ա, անընդհատ հակասություններ են լինում իր կերպարի շուրջ, անընդհատ իր մասին նոր բան ես իմանում, բայց էդպես էլ լիովին չի բացահայտվում:
Ես թարսի պես էլ բոլորին սիրում եմ, դաժե Հարրիին էլ եմ սիրում:D Ժամանակին գիտես-թե-ովն էլ էր դուրս գալիս, բայց հետո միտքս փոխեցի:P
Տրոլլ ա Մարտինը :))
http://i.imgur.com/AeNEwVg.jpg
Հ1-ով Ջոան Ռոուլինգի մասին գեղարվեստական ֆիլմ ա հիմա:)
Բարև բոլորին։ Ժողովուրդ ջան, եթե ցանկացողները կան՝ իրար հետ գնանք Կվեստոմանիյա։ Էս էլ ՖԲ-ի լինքը՝ https://m.facebook.com/QuestomaniaArmenia/ Ուղղակի, պիտի թարմացնեք մեր գիտելիքները)))