PDA

Դիտել ողջ տարբերակը : Մինաս Չերազ



StrangeLittleGirl
08.04.2007, 20:08
Ակնարկ. հարազատները հիշում են Մինաս Չերազին
Վահան Իշխանյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից

Վերջերս «Ազգ» թերթում ` «Մինաս Չերազի աճյունը Երևանո՞ւմ է» վերնագրով հրապարակված հոդվածում անճշտություններ կային:

Մինաս Չերազ` գրող, խմբագիր, թարգմանիչ ու մեծ հայրենասեր
Ես գիտեի, թե ով ճիշտ տեղեկություններ ունի այդ մասին:

1936 թվականին մայրս` Բյուրակն Անդրեասյանը (որն այն ժամանակ 9 տարեկան էր), մասնակցել էր գրող, խմբագիր, ուսուցիչ և թարգմանիչ Մինաս Չերազի թաղմանը: Երկու ամիս առաջ նա զանգահարեց «Ազգ», որպեսզի պատմի իրականությունը: Խոստացան, որ լրագրողը կայցելի նրան: Սակայն այդպես էլ չեկավ:

Մինաս Չերազի մասին մայրս միշտ ասում է` «պապիկս», չնայած նա մորս պապի եղբայրն է: Մինաս Չերազն էլ իր եղբոր որդուն, մորս հորը` Վահանին, միշտ ասել է «որդիս», քանի որ ընտանիք չի ունեցել և իր ամբողջ կյանքը նվիրել է ազգին:

Հինգ գրքերի հեղինակ Մինաս Չերազը ծնվել է Պոլսում, 1852 թվականին: 37 տարեկանում օսմանյան իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար մեկնում է Լոնդոն, հիմնադրում է անգլերեն և ֆրանսերեն «Արմենի» թերթը: Հետագայում հաստատվում է Ֆրանսիայում:

Մինաս Չերազը ամենից շատ հայտնի է որպես 1878 թվականին Խրիմյան Հայրիկի (1893-ից` կաթողիկոս) գլխավորությամբ Բեռլինի վեհաժողով մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ և քարտուղար: Վեհաժողովում Հայկական հարցը 16-րդ կետից վերածվեց 61-րդի ու դարձավ երկրորդական:

Սակայն դա հայ դիվանագիտության մուտքն էր միջազգային ասպարեզ, որի գաղափարն էր եվրոպական պետությունների ճնշմամբ հասնել Թուրքիայում հայ համայնքի համար բարենորոգումների, որը դարձավ ամբողջ հայ քաղաքականության ուղղությունը և որը, ի վերջո, ձախողվեց: Իսկ Եղեռնից հետո Հայկական հարցը դարձավ Հայ դատ, որ կրկին նպատակ ունի Թուրքիայի վրա Արևմուտքի ճնշմամբ հասնելու արդարության:

1927 թվականին Կահիրեում տպագրված «Մինաս Չերազ. իր կյանքը և գործը» 368 էջանոց գրքի առաջաբանում հեղինակ Արշակ Ալպոյաճյանը գրում է. «Չերազ, սակայն անվհատ շարունակեց իր սկսած գործը` Եվրոպային ծանոթացնելով հայը և իր պահանջները, հուսալով որ Եվրոպա հանուն գթության կամ քրիստոնեական մարդասիրության պիտի հաճի օգնության հասնիլ և փրկել հայ ազգը թրքական լուծեն: Այս պատրանքը ունեցեր էին Ներսես Վարժապետյան (Պոլսո պատրիարք) և իր շուրջինները, որոնցմե մեկն ալ Մինաս Չերազ էր, որ առաջին օրեն գործակից գտնված էր Հայկական Խնդիրը ստեղծող խմբակին և գործոն դեր կատարեր էր նվիրաբերելով իր ջանքերը և աշխատությունները «սուրբ գործին»: Չերազ պահեց այդ միամիտ հավատքը, թերևս մինչև Լոզանի դաշնագիրը, որ վերջ կու տար մեր բոլոր միամտությանց և քար ու քանդ կաներ ամեն բան, բայց մանավանդ օտար աջակցությամբ հայ անկախ հայրենիք մը ունենալու հավատքը»:

Չերազի մի միամիտ հավատքին փոխարինում է մի ուրիշ հավատք, գուցե` նույնպես միամիտ, որ հայ ժողովրդի վերածնունդն էր տեսնում Խորհրդային Հայաստանի մեջ:

Մայրս թեև միշտ հպարտանում է իր պապով, բայց Մինաս Չերազը մեր ընտանիքում շատ հարգված չէր: Հայրս միշտ ծաղրում էր նրան. իր սիրելի եղբորորդուն` Վահանին, գնդակահարում է Սովետը, նրա ընտանիքը մնում է անտեր, իսկ ինքը դրանից հետո փող է նվիրում Սովետին:

Սա, ճիշտ է, այդպես է եղել: Բայց հիմա ես կարդում եմ մորս պահած արխիվը, ու թվում է, թե հայրս գուցե մի քիչ ծայրահեղացնում էր:

Այսպես, 1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվում է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասում է.«Տեղահանությունն ու ջարդը անապատի ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ: Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը: Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա: Վարչաձևը առօրյա է, հայրենիքը` հավիտյան»: Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը` պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին` Չերազյան անունով վարժարան կառուցելու համար:

Մեկ տարի անց Լենինականում ձերբակալում են նրա սիրելի Վահանին ու գնդակահարում: Հիմա ես կարդում եմ թերթից արտագրված մի պատառիկ, որ Չերազը շատ է տառապել Վահանի վախճանից: 1929 թվականի իր մահվանից անմիջապես հետո, Բոստոնի «Հայրենիք» օրաթերթում տպվածից է արտագրված.

«Շատ չանցած այդ սովետները հասցուցին Չերազին դաժան հարված մը, որ թերևս փութացուց իր մահը: Սքանչելի երիտասարդ մը, իր հարազատ եղբորորդին , ոչ իսկ կուսակցական, գնդակահարվեցավ հայրենի սովետներու ձեռքով… Դժբախտ ծերունին աղերսային դիմումներ ըրավ` գեթ պատճառներն իմանալու այդ եղկելի բարբարոսության: Բայց Երևանի տերերը պատասխան անգամ չտվին»:

Ապրեր ևս 8 տարի ու գուցե վերջնականապես հուսահատվե՞ր Հայաստանից էլ, երբ իմանար, որ գնդակահարվել է նաև Վահանի կինը` Վարդանույշը, իսկ իր թոռը` Բյուրակնը, մնացել որբ: 37 թվականին տատիս հետ տարել էին նաև տան ամբողջ արխիվը , մեջը` Մինաս Չերազի գրած բազմաթիվ նամակները: Տեսնես, գոնե մտքով անցե՞լ է` մեռնելուց առաջ կտակը փոխել ու գումարը թողնել մորս: Ինչևէ, մահից հետո նրա թողած գումարով կառուցվում են Նուբարաշենի դպրոցն ու հիվանդանոցը:

«Վարչաձևը առօրյա է, հայրենիքը` հավիտյան»,- ասել է Չերազը
«Ազգի» հոդվածում ճիշտ է գրված, որ 36 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերում նաև Մինաս Չերազի աճյունը: Սակայն անճշտություններ են, որ աճյունը գաղտնաբար են բերել և թաղել են ներկայիս Շիրվանզադեի դպրոցի տեղում գտնվող գերեզմանատանը:

Մայրս հիշում է, որ ինքն ու մայրը մասնակցել են Չերազի թաղմանը, որ մեծ շուքով եղել է Նուբարաշենի` նրա փողերով կառուցված դպրոցի բակում:

«Փարիզից մորս հորաքույրը ընտանիքով Հայաստան եկավ, մի երկու ամիս մեր տանը մնացին, իսկ հետո հաստատվեցին Նուբարաշենում,- հիշում է մայրս: - Երևի նրանք էլ ասել են, որ հետները բերել են Մինաս Չերազի աճյունը: Հիշում եմ` մորս հետ Լենինականից Երևան եկանք` թաղման արարողությանը մասնակցելու: Նուբարաշենի դպրոցի բակում էր: Շատ լավ եմ հիշում փողային նվագախումբը, մի խումբ մարդիկ կային, հանդիսավոր կերպով աճյունը դրեցին գերեզման, վրան ուղղահայաց քար կանգնեցրին, բայց թե ինչ էր վրան գրված` չեմ հիշում»:

Մեկ թե երկու տարի անց Չերազի աճյունը դպրոցի բակից հանում են: Մայրս լսել է, որ ինչ-որ կուսակցական պաշտոնյա ասել էր, թե էս դաշնակի գերեզմանն ի՞նչ գործ ունի էստեղ (Չերազը անկուսակցական էր, բայց այն տարիներին արտասահմանցի ամեն հայ որակվում էր դաշնակ): Ավելի ուշ մայրս իմանում է, որ նրան թաղել են այնտեղ, որտեղ հետագայում կառուցվում է Նուբարաշենի տեքստիլ ֆաբրիկան:

Ստալինյան զոհերի արդարացումների շրջանում` 50-ականների վերջին, մայրս ու հայրս նամակներ են գրում Մինիստրների սովետ, Ամենայն Հայոց կաթողիկոսին, որ վերականգնեն Մինաս Չերազի հիշատակը և Նուբարաշենի դպրոցը դարձնեն Չերազի անվան, սակայն ոչ մի պատասխան չեն ստանում:

Մայրս հիշում է, որ 80-ականներին «Գարուն» ամսագրի երկու լրագրողների խնդրանքով հետները գնում է Չերազի հետքերով Նուբարաշենի դպրոց, որ կրում էր Ղևոնդ Ալիշանի անունը: Հանդիպում են տնօրենի հետ, որ լավ տեղյակ է լինում Չերազի պատմությանն ու խոստանում, որ նոր կառուցվող մասնաշենքը կկոչվի Չերազի անունով, սակայն դա չի լինում:

1967 թվականին մորս հորեղբայրը` Լևոն Չերազը, Ստամբուլից գալիս է Երևան և փորձում գտնել հորեղբոր գերեզմանը: Այդ առիթով Ստամբուլի թերթերից մեկից (հավանաբար` «Մարմարայից») կտրված պատառիկը մորս արխիվում ասում է. «Հուլիսի 15-ին մտավորական և ազգային գործիչ Չերազի ծննդյան 115-ամյակն էր, և եղբորորդին կուզեր ծաղիկ մը դնել, քանի որ ինքն ալ 77 տարեկան է արդեն… և … թերևս վերջին հարգանքը ըլլար: Շիրիմը կթվի անհայտ ըլլալ»:

Այս տարի լրանում է Մինաս Չերազի 155-ամյակը: Գուցե նույնիսկ անճշտություններ պարունակող հոդվածը քայլ է դեպի նրա հիշատակը:

աղբյուրը (http://armenianow.com/?action=viewArticle&IID=1126&CID=2154&AID=2096&lng=arm)

Ծով
20.04.2007, 00:01
Բյու՛ր, բա հիմա ի՞նչ է լինելու…ինձ թվում է այդ հարցով միայն ընտանիքը չպետք է զբաղվեր…:( Ափսոս…

dvgray
20.04.2007, 10:04
Մինաս Չերազը մեկն է են բազմաթիվ հայ հասարակական գործիչնեչից, որ "փայլուն" ավարտի հասցրեց Իսրաել Օրու "սուրբ" գործը:



...Հայրս միշտ ծաղրում էր նրան...

Հեչ էլ զարմանալի չի, որ Ռաֆայել Իշխանյանի պես գլոբալ աշխարահայացք ունեցող գործիչը էդպեսի վերաբերմունք ցույց տա:



թվում է, թե հայրս գուցե մի քիչ ծայրահեղացնում էր:

Դա բնական է, որ էդպես է թվացել :) : Նրա հայացքները ու անալիզները էնքան ոչ ստերիոտիպային էին, որ շատերի մոտ է այդպիսի տպավորություն: Սակայն սա են դեպքերից է, որ ոչ թէ նա է շեղված իրականությունից, այլ հասարակությունը է բերված հասցված անդունդի եզրին:

Mesrop
20.04.2007, 11:50
իսկ ձեզ վ նարուրե հատաքրքրում ա չերազը՞
մոդս մի հադել հոդված կա իրա մասին… :)
ուսումնատենչ բալիկների համար կարող եմ տեղադրել… "Երկու հայի միակ և չկայացած «դուելը» - Հովհաննես Զաքարի Լոռիս-Մելիքով և Մինաս Գրիգորի Չերազ "

Ծով
20.04.2007, 13:48
Տեղադրի…

Array
20.04.2007, 17:07
Մինաս Չերազը մեկն է են բազմաթիվ հայ հասարակական գործիչնեչից, որ "փայլուն" ավարտի հասցրեց Իսրաել Օրու "սուրբ" գործը:
Մենակ չհասկացա սուրբն ինչի էիր չակերտների մեջ գրել;Համարում ես,որ Իսրայել Օրու գրծը սուրբ չէ՞ր

Ծով
20.04.2007, 17:18
Մենակ չհասկացա սուրբն ինչի էիր չակերտների մեջ գրել;Համարում ես,որ Իսրայել Օրու գրծը սուրբ չէ՞ր

Ռուսասիրահարվածի մեկն էր էլի:P դու էլ…

Array
20.04.2007, 18:00
Ռուսասիրահարվածի մեկն էր էլի դու էլ…
180 աստիճան սխալ ես ճանաչել ինձ Alize_etoilik ջան;Ես հայասիրահարվածի մեկն եմ:)հայերից բացի մնացած բոլոր ազգերն ինձ համար նույնն են,մեկ էլ թուրքերին եմ առանձնահատուկ վերաբերմունք ցույց տալիս(Երևի հասկացար:) );
Կարծում եմ Իսրայել Օրին էլ էր այդպիսին;Նա արկարատև քնից առաջին արթնացողներից էր,և փորձում էր որևէ կերպ ազատագրել հայոց ազգը թուրքական լծից;Նա հասկացավ,որ հեռավոր Եվրոպային այնքան էլ չէին հետաքրքրում Կովկաս հարցերը,և քանի որ Ռուսաստանն էլ շատ էր ուզում Միջերկրական ծով դուրս գալ այդ տարիներին,դրա համար փորցեց ռուսների օգնությանը դիմել;Ինչի մինչ այդ քի՞չ էինք Եվրոպական երկրներին և Հռոմի պապին անօգուտ դիմել

Ծով
20.04.2007, 18:09
180 աստիճան սխալ ես ճանաչել ինձ Alize_etoilik ջան;Ես հայասիրահարվածի մեկն եմ:)հայերից բացի մնացած բոլոր ազգերն ինձ համար նույնն են,մեկ էլ թուրքերին եմ առանձնահատուկ վերաբերմունք ցույց տալիս(Երևի հասկացար:) );
Կարծում եմ Իսրայել Օրին էլ էր այդպիսին;Նա արկարատև քնից առաջին արթնացողներից էր,և փորձում էր որևէ կերպ ազատագրել հայոց ազգը թուրքական լծից;Նա հասկացավ,որ հեռավոր Եվրոպային այնքան էլ չէին հետաքրքրում Կովկաս հարցերը,և քանի որ Ռուսաստանն էլ շատ էր ուզում Միջերկրական ծով դուրս գալ այդ տարիներին,դրա համար փորցեց ռուսների օգնությանը դիմել;Ինչի մինչ այդ քի՞չ էինք Եվրոպական երկրներին և Հռոմի պապին անօգուտ դիմել

Ես Օրու մասին էի ասում,ոչ քո…քեզ ինչու՞ պիտի այդպես անվանեի…
Հասկանում եմ նախադասությունն էր մի քիչ կասկածելի…:sorry

Ռուսասիրահարվածի մեկն էր էլի դու էլ…հո չասացիր…/այդ իմաստով,անկեղծ եմ ասում;)
Քո ասածները ես էլ գիտեմ, բայց միևնույն է իմ մտքին եմ մնում:)
ու չեմ ուզում, որ այս թեմայում շատ շեղվենք…Բյուրը կբարկանա;)

Mesrop
20.04.2007, 20:20
Երկու հայի միակ և չկայացած ՙդուելը՚

1904թ. ամռանը ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի կողմից Հովհաննես Լոռիս-Մելիքովը ընդգրկվում է ազգային պատգամավորական խմբի մեջ, որի անդամներն էին արքեպիսկոպոսներ Սվաճյանը (ղեկավար) և Այվադյանը: Խմբի առաքելությունն էր լինելու գնալ Եվրոպա և Ամերիկա ու հասնել այն բանին, որ մեծ տերությունները պաշտպանեն սասունցիներին և Օսմանյան կայսրության մեջ իրականացնեն հայանպաստ բարեփոխումներ: Նրանք լինում են Ֆրանիսայի, Անգլիայի, ԱՄՆ-ի ղեկավարների մոտ, սակայն բացի ցավակցանքից, այլ բանի չեն կարողանում հասնել:
1905թ. նոյեմբերին Մ. Չերազը իր կողմից հրատարակվող ՙԼ’ Արմենի՚ թերթում տպագրած իր իսկ հոդվածում կծու խոսքեր է ասում ազգային պատգամավորական առաքելություն իրականացրած հայ գործիչների` Սվաճյանի, Այվադյանի և Լոռիս-Մելիքովի հասցեին, նրանց պախարակելով անձեռնահասության, վախկոտության, դասալքության և այլ մեղքերի համար: Մասնավորապես Հ. Լոռիս-Մելիքովին անվանում է ՙհայ-ռուսական բժիշկ, Թուրքիայի հայերի հարցում վատատեղյակ մարդ և այլն՚:
Հոդվածը կարդալուց հետո Հ. Լոռիս-Մելիքովը անմիջապես, որպես մարտավկա, Մ. Չերազի մոտ է ուղարկում իր մտերիմներ Կիյարին և ուսանող Ֆունդուկլյանին, պահանջելով, որ նա ներողություն խնդրի իր խոսքերի համար կամ դուրս գա իր հետ ՙդուելի՚:
Մարտավկաների և Մ. Չերազի բանակցությունները տևում են համարյա 3 շաբաթ, քանի որ վերջինս ամեն կերպ խուսափում է և’ մեկից, և’ մյուսից, պնդելով, թե ինքը իր հոդվածում ոչ թե վիրավորել, այլ քննադատել է նրանց, ինչին Լոռիս-Մելիքովը կարող է պատասխանել խմբագրությանը նամակ գրելու միջոցով: Բացի այդ, նա գտնում էր, որ հայերի մեջ մենամարտը ընդունված չէ, քանի որ այն մարդասպանություն է, և այդ առթիվ մեջբերում է կատարում գրող Պոլ Ադամից: Հետո առաջարկում է հոդվածը քննարկելու համար կազմել միայն հայերից բաղկացած հանձնաժողով:
Ի վերջո մարտավկա Կիյարը Մ. Չերազին տեղեկացնում է, որ ներողություն խնդրելուց կամ մենամարտելուց հրաժարվելը նրա համար կնշանակի մասնագիտական որակազրկում:
Դրանից հետո Հ. Լոռիս-Մելիքովը ողջ եղելությունը հոդվածի ձևով հրապարակում է Փարիզի ՙՕրօր՚ և ՙՅումանիտե՚ թերթերում: Ֆրանսիայի հասարակայնությունը տեղեկանում է Մ. Չերազի վախկոտության և խայտառակության մասին: Իսկ նրան այլ բան չի մնում անել, քան ընդունել պարտությունը: ՙԼ’ Արմենի՚ թերթի 1906թ. հունվարի 1-ի համարում նա շարադրում է իր վերաբարմունքը կատարված միջադեպի մասին, հայտնում իր ափսոսանքը, որ այն դարձել է հրապարակման նյութ և հայտարարում, որ դադարեցնում է իր թերթի հրատարակությունը:
Այս դեպքից անցել է ավելի քան 100 տարի: Փոխվել են ժամանակներն ու բարքերը: Այսօր արդեն կարելի է ասել, որ հեռավոր 1905թ. Մեծն Չերազը ոչ թե վախկոտություն, այլ քաջություն ու իմաստնություն դրսևորեց:
Քաջություն, քանի որ կարողացավ բաց ճակատով ընդունել հայրենակցի նկատմամբ իր պարտությունն ու ֆրանսիական հասարակայնության շրջանում իր խայտառակությունը: Չմոռանանք, որ դա տեղի է ունեցել 20-րդ դարասկզբի Ֆրանսիայում, երբ այդպիսի խայտառակությունը հավասարազոր էր կործանումի:
Իմաստնություն, քանի որ չգնաց իրենից տասը տարի կրտսեր, ռուսական ազնվականության ոգով դաստիարակված տաքարյուն հայի մարտահրավերին, որի ժամանակ կարող էին զոհվել ինքը կամ Հովհաննեսը: Հիշենք, օրինակ, ռուս գրականության հանճարներ Ա. Պուշկինի և Մ. Լերմոնտովի ողբերգական ճակատագրերը:
Այդ դեպքից հետո Մ. Չերազը և Հ. Լոռիս-Մելիքովը ապրեցին և հանուն հայ ժողովրդի աշխատեցին համապատասխանաբար ևս 24 և 26 տարի և մահացան առաջինը 77, երկրորդը 69 տարեկան հասակում:
Կարծում եմ, որ հայոց մեծերի հետ պատահած այս միջադեպը կարող է շատ ուսանելի լինել այսօրվա մեր տաքարյուն, անզուսպ ու անհեռատես որոշ երիտասարդների համար:

Հարություն Մինասյան
Հոգեբույժ

StrangeLittleGirl
20.04.2007, 21:19
Մինաս Չերազը մեկն է են բազմաթիվ հայ հասարակական գործիչնեչից, որ "փայլուն" ավարտի հասցրեց Իսրաել Օրու "սուրբ" գործը:
Ճիշտն ասած, էս հոդվածը կարդալուց հետո հիասթափվեցի Մինաս Չերազից: Ես չգիտեի, որ այդքան ռուսամոլ է :( Ինձ հույս եմ տալիս, որ գոնե միամիտ էր, շատ չէր հասկանում: Բայց մի՞թե բոլոր հայերն էլ միամտաբար ռուսամոլ չեն:

dvgray
20.04.2007, 23:57
Ճիշտն ասած, էս հոդվածը կարդալուց հետո հիասթափվեցի Մինաս Չերազից:

:)
Հուսահատվել ոչ մեկից էլ պետք չէ: Պետք է ընդամենը սովորել մեր պապերի սխալները չկրկնել:
Թէ ինչու են նրանք փաստացի գնացել էտ ճանապարհով, դա շա՜տ դժվար է իմանալ, հաշվի առնելով մեր պատմա/տ/գիտության խայտառակ վիճակը:
Պապիկտ՝ Ռ.Իշխանյանը, եղել է են բացառիկ հայազգի գործիչներից, որը հայ ժամանակակից մտքի պատմության մեջ լրջագույն ձևով ուսումնասիրեց ու հասկացավ , թէ ինչ չարիքներ բերեց հայ ազգի գլխին երրորդ ուժը /հեչ կարեվոր չէ թէ ով, բայց տվյալ դեպքում Ռուսաստանը/ , եվ ամեն հնարավորություն օգտագործեց երրորդ ուժի ջատագովներին փնովելու եվ մեկուսացնելու համար: Սկզբից, հանձինս սովետի, նրա դիմաց ամուր բետոնե պատ էր, եվ բնական է, որ ինչպես բոլոր խելացի մարդիկ, նա ևս որպես զենք /ասենք - իր ընտանիքում/ կիրառել է ծաղրը: Ափսոս, իր որդիները, ինչպես երեվում է հոդվածից, խորությամբ չեն հասկացել իրեն ու ըմբռնել իր արժեքային համակարգը:



Ես չգիտեի, որ այդքան ռուսամոլ է :


Դա մեծ հարց է, թէ զգայական մակարդակի վրա ինչ էր նա /և ոչ միայն ինքը/: Բայց որ մեր պապերը քաղաքականապես բավականին տհաս են եղել /անգրագետ /, ու իրենց տաղանդը ու ընդունակությունները ծառայացրել են "օտար խաղերին" /էսքան մասի դեմ բան չունեմ, կպատահի/,
բայց միևնույն ժամանակ , , անգամ աչքների առաջ տեսնելով անգամ իրենց հարազատների գնդակահարելը, հաճախ մինչև իրենց կյանքի վերջ "չէն հավատացել" ու ապրել են իլուզիաներով, որ ծառայում են իրենց ազգին,: Այ դա է ամենացավալին:
Եղել են նաեվ դեպքեր, երբ վերջում գոնե հասկացել են /Չարենց/...


Ինձ հույս եմ տալիս, որ գոնե միամիտ էր, շատ չէր հասկանում:

Այո, ինձ էլ է թվում, որ չէին հասկանում: ... վերջին հաշվով դա իրենց ներելի է:... 600 տարի էր անցել...Ոչ մի փորձ չունեին: Ոմն միջին կարգի վաճառական, "ձեռի տակով" Հայաստանի հարցերն էր լուծում :( : /Մոտավորապես ոնց որ հիմա Ծառուկյանը է փորձում դա անել :D /
Ինչքան էլ մեծ մարդ լինեին, կարող էին շեղվել / կարող էին շեղել/ : Կարճ ասած անգլիացի չէին... Քաղաքական դաշտում կարող էին ծառայել ամենաշատը որպես
փորձարկման ճագար :( ... Եվ ծառայեցին:



Բայց մի՞թե բոլոր հայերն էլ միամտաբար ռուսամոլ չեն:


Իսկ հիմա, մեր դեպքում, ես ամենը շատ ավելի աններելի է, քան մեր պապերի դեպքում: Եթե արագ խելքի չգանք ու սեփական, պրագմատիկ ու հաշվարկված քաղաքականություն չունենանք, մի 3-4 սերունդ հետո մեր համար են արդեն ասելու ,
ոչ էնպես, ինչպես ես եմ ասում մեր պապերին.
- անփորձ էին... շեղվեցին... ապավինեցին ում ասես ու խայտառակ պարտվեցին
Այլ
- է ինչ ա եղե՞լ որ... Ո՛չխար էին:
Իսկ ոչխարներին ուշ թէ շուտ մորթում են: Բնության օրենք է:

Հ.Գ. Ի ուրախություն ասեմ, որ սեփական վերմակի չափերը ճշգրտող ու դրա համեմատ ոտքերը պարզել ցանկացող հայերի քանակը ամեն օր աճում ու աճում է: Դա արդեն տալիս է որակ, հատկապես երիտասարդ կրթված հայերի մոտ: /ապացույց "Ակումբ"-ը/
Լինում են նաեվ ծայրահեղ /ծայրահեղ-ազգայնամոլական, "հեթանոսական" :D , անգամ ֆաշիստական/ դրսեվորումներ, սակայն անկախ իրենց զորբայությունից ու ականջի տակ շարունակ տզզալուց, դրանք արագ հայտնվում էն "անորակ" փոքրամասնության մեջ ու փոշիանում:
Որ մեր հասարակական մտքի մեջ լուրջ վերաձևումներ են տեղի ունենում, դա փաստ է: Օրինակ - հայ մտքի այսօրվա ամբողջությամբ իրարամերժ գնահատականները ԱՍՍԱԼԱ-ին: Համբերենք մի քիչ էլ,/չնայած ժամանակը չի սպասում :( / , ու էս մի քանի տարին պարզ կլինի ով ում է հաղթելու, և ըստ դրա արդեն կերևա, ուր ենք գնալու - դեպի վերջնական փոշիացու՞մ, թէ դեպի որպես ազգի ու պետություն կայացում:
:)

StrangeLittleGirl
01.05.2007, 16:35
Երկու հայի միակ և չկայացած ՙդուելը՚
Հետաքրքիր է՝ այս նույն հոդվածը «Ազգում» տպագրվել է այլ վերնագրի տակ: Մոտավորապես այսպես էր. «Մինաս Չերազի իմաստուն պարտությունը»

Վազգեն
08.05.2007, 06:07
Ժամանակին գրադարանից վերցրել էի հետևյալ գիրքը՝ "The Armenian Crisis in Turkey" Frederick Davis Greene, 1895.
Այնտեղ Չերազի նկարը կար: Հենց նկարը տեսա, հատկապես Չերազի աչքերը, հիշեցի Բյուրակնի այն ավատարը, որտեղ միայն Բյուրի աչքերն էին: Ինչպիսի՜ նմանություն:) Հիմա էլ պարզվում է, որ արյունակցական կապ էլ կա::)

Սկան արած նկարը դնում եմ այստեղ, նայեք ու ինքներդ դատեք:;)

Բարեկամ
08.05.2007, 06:09
Նման ա:

Վազգեն
08.05.2007, 06:57
Լավ կլիներ մեկնումեկը Վիքիփեդիայում մի հանրագիտարանային ոճի տեքստ դներ Չերազի մասին։ Ես էջը ստեղծեցի արդեն;)

http://hy.wikipedia.org/wiki/Մինաս Չերազ