PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը



Philosopher
08.04.2007, 14:02
Այսօր` ապրիլի 8-ին, մեկնարկեց մայիսի 12-ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախընտևական քարոզարշավը: Ի՞նչ կտա այն հասարակությանը, կփոխի՞ արդյոք հասարակական տրամադրությունները, որևէ էական ազդեցություն կունենա՞ խորհրդարանակ ընտրությունների արդյունքների վրա, թե՞ կմնա որպես նխապաես որոշված արդյունքների արդարացման համար կազմակերպված քաղաքական շոու։
Առաջին փաստը, որը պետք է արձանագրել այս առումով, այն է, որ մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը արդեն մի շարք կուսակցություններ, ընդ որում՝ և իշխանամետ, և ընդդիմադիր, սկսել էին նախընտրական ակտիվ արշավ, և այս առումով ատռավելությունը իշխանական կուսակցությունների կողմն էր, որոնք օգտագործում էին ոչ միայն իրենց վարչական ու ֆինանսական ռեսուրսները, այլև հեռուստաեթերն ու բոլոր հնարավոր զանգվածային լրատվության միջոցները։
Երկրորդ փաստ, որն առավել էական է, քան առաջինը, այն է, որ նախնտրական քարոզարշավը, Հայաստանում ձևավորված ավանդույթի համապատասխան, այս ընտրությունների ընթացքում ևս անխուսափելիորեն ընկալվելու է որպես՝ արդեն նախապես որոշվա արդյունքների արդարացման համար անհրաժեշտ քաղաքական շոու, որի նպատակը ոչ թե հասարակության այս կամ այն խավի հետ քարոզչական աշխատանքն է, ոչ թե այս կամ այն գաղափարի կամ կուսակցական ծրագրի ներկայացումը, այլ հեռուստաեթերի ու բնակչության աչքերի ու ականջների այնպիսի օկուպացիան, որից հետո բնակիչները ստիպված կլինեն ընդունել, որ հենց այդ կուսակցություններն են հաղթող, էլ ով պիտի լինի, եթե ոչ նրանք։ Ընդ որում, պետք է արձանագրել նաև, որ այսպես մտածում են ոչ միայն իշխանական կուսակցությունները, որոնք, ըստ ամենայնի, հավաստի տեղեկություններ ունեն ընտրությունների արդյունքների վերաբերյալ, այլ ընդդիմությունը, որին տրվելու է պայմանական հակառակորդի՝ ոչ պակաս կարևոր գործառույթ, որը հայաստանյան ընդդիմության համար բավականին հասկանալի և փորձված դեր է։ Ահա այսպես. և այսքանից հետո, այսօրվանից հայ ընտրողին և իշխանական, և ընդդիմադիր կուսակցությւոնները սկսելու են համոզել, որ նրանից ինչ–որ բան է կապված՝ հաստատապես իմանալով, որ նրանից կախված է միայն մեկ բան. ճանաչել, որ ինքը ստրուկ է ու ենթարկվել տերերին։ Մնացածը՝ լռություն է։

StrangeLittleGirl
08.04.2007, 14:10
Այսօր պաշտոնապես մեկնարկեց :D Թե չէ որ խորանանք, քարոզարշավը 4 տարի առաջ էր սկսվել :D

Marduk
08.04.2007, 17:53
Որևէ էական ազդեցություն կունենա՞ քարոզարշավը ընտրությունների արդյունքների վրա
Ոչ մի արդյունք էլ չի ունենա: ԲՀ-ն ու ՀՀԿ-ն դառնալու են հիմնասյունները պետականության, իսկ մնացած մանր մունրները բավարարվելու են երկրորդական դերերով: Հենց այդ երկրորդական դերերի համար է ամենաուժեղ գզվռտոցը լինելու, իսկ հիմնական փայաբաժինների համար կռիվ չի լինի:

Philosopher
09.04.2007, 11:28
Ընտրարշավի առաջին օրը անցավ բավականին պասիվ ու հանդարտ, ինչը և կարելի էր սպասել. ինչու՞ շտապել, երբ և ցուցադրողները, և դիտողները գիտեն, թե ինչի մասին է խոսքը և ինչի համար է նախատեսված այդ կրկեսը։ Ժոնգլյորները պատրաստ են, գազանները ևս, իսկ հանդիսատեսը սպասում է իր օգուտին։ Ներկայացումը կարելի է սկսել...

Նորմարդ
09.04.2007, 11:52
Մասսայական լրատվամիջոցներից միայն ռադիո եմ լսում և եթե այդ տեղ էլ սկսեն քաղաքական գովազդներ անել կանցնեմ հավատարիմ mp3-player-իս այնտեղ հաստատ ոչ մի տեսակի գովազդ չկա :)
Չեմ ուզում լսել/տեսնել մի բան ինչը դեռ չսկսած համարում եմ ՍՈՒՏ:
Ըստ էության քաղաքական գովազդը նախատեսված է նրանց համար ովքեր չեն կողմնորոշվել ում ընտրել, կամ ուզում են ծանոթանալ այլ քաղաքական ուժերի ծրագրերի հետ;
Իսկ ես վաղուց արդեն կողմնորոշվել եմ և գիտեմ թե որտեղ եմ դնելու նշիչը /պտիչկա/, և ոչ ոք/ոչինչ չի կարող փոխել իմ որոշումը:

Philosopher
11.04.2007, 11:53
Երեկ առաջին օրն էր, երբ կուսակցությունները հնարավորություն ունեին Հանրային հեռուստատեսության եթերում դիմել ժողովրդին, ու դիմեցին, բայց դիմեցին միանգամայն օրիգինալ եղանակով. երգեցին. ավելի քան երկու տասնյակ կուսակցություններից միայն մի քանիսն էին, որոնց առանց այն էլ կարճ եթերաժամանակը չուղեկցվեց երգով, մնացած բոլոր... արդեն երգում էին։
Բացի այդ ընդհանուր օրինաչափությունից, մնացած ամեն ինչն արդեն տեսնված ու լսված էր, նույն խոսքերն ու լոզունգները, նույն ետկադրային ձայները, նույն, նույն...
Մեկ զարմանալի հանգամանք. երեկվա տվյալներով՝ առավել գրագետ էր իշխանական կուսակցությունների քարոզարշավը, հատկապես պետք է առանձնացնել ՀՅԴ–ին, որի կողմից Ռուբեն Հախվերդյանի բրենդի օգտագործում կարող է բավականին լուրջ քարոզչական խնդիրներ լուծել ու լրացնել բազմաթիվ անպատասխան հարցերի ճեղքը։ Գրագետ էր նաև "Իմփիչմենթ" դաշինքի հոլովակը, որը բավականին հաջող մտնում է հեղափոխական, ռադիկալ քաղաքական միության ամպլուայի մեջ։
Ընդհանուր առմամբ, սակայն, պատկերը գորշ էր, ինչը և սպասվում էր. առանց լուրջ, ավանդույթ ունեցող քաղաքական փիլիսոփայության, առանց լուրջ, քաղաքականապես գրագետ հասարակության, առանց ընդհանրապես գոնե մինիմալ գրագիտության ու պատասխանատվության զգացման հենց սա էլ պետք է լիներ 15–ամյա անկախ պետության ու հասարակության նախընտրական քարոզարշավը։

AMzone
12.04.2007, 17:07
հա արդեն կարելիյե ասել որ սքսվելա, երեկ գիշերը Բարգավաճ Հայաստան կուսակցության երկու շտաբ են տրաքցրել, դե Բարգավաճնել իր հերթին միքանիսի գլուխը կուտի քվիդ կլինեն :D, բաա... իսկ ինչ վերաբերվումա


Որևէ էական ազդեցություն կունենա՞ քարոզարշավը ընտրությունների արդյունքների վրա

չէ ... արդեն բոլոր ձայները վաճառված են, բացի իմից ինձ դեռ լավ առաջարկ չեն արել :D

lili-4
12.04.2007, 20:37
Որևէ էական ազդեցություն կունենա՞ քարոզարշավը ընտրությունների արդյունքների վրա

Չեմ կարծում, թե ինչ-որ ազդեցություն կունենա, առաջին ագամ չենք ականատես լինում:D : Բայց որ ճիշտն ասեմ, էս ընթացքը շատ եմ սիրում: Նայում ես ու հիանում, էս ինչ լավ, բարի, հայրենասեր քաղաքական գործիչներ ունենք: Երանի հնարավորություն ունենայի, բոլորին էլ ընտրեի: Այ թե երկիր կունենայինք: Բա նրանց կանգնելու ձևը, երգելը… սրտացավության մասին էլ խոսք չկա: Ժողովուրդ, եկեք ընտրենք, թող մարդիկ մեր երկիրը դրախտ դարձնեն, դեմ ե՞ք, լավ ապրել չեք ուզու՞մ…:D

Ֆելո
12.04.2007, 20:59
elections.am-ից կարող էք նայել, ընտրական ցուցակներում կաք, թե ոչ...

AMzone
12.04.2007, 21:55
elections.am-ից կարող էք նայել, ընտրական ցուցակներում կաք, թե ոչ...

համենայն դեպս մեր տնից ոչ մեկի անունը չկար,

Vishapakah
18.04.2007, 17:17
Լավագույն գովազդը՛ իրական ձերնարկներն են ի ցույց դնելով հանրությանը.
Կան այսօր Հայաստանում այդպիսի քաղաքական ուժեր?
Նման հնարավորություն ունի՛ միայն գործող կառավարությունը.
Մեր Ժողովուրդին՛ էլ գովազդներով չես խաբի. Ազգն էլ է փորձ ձերք բերում.