Դիտել ողջ տարբերակը : Ինչպես եք վերաբերվում այս թեմաներին
Ինձ հետաքրքիր է մի բան, բոլոր հայկական ֆորումներում կան տասնյակ նման վերնագրերով թեմաներ, օրինակ:
Ինչ եք լսում հիմա
Ինչ եք կերել այսօր
Ոնց եք
Քանի տարեկան եք
Որտեղից եք
Քանի ատամ ունեք
և այլն: Իմ կարծիքով նման թեմաները ֆլուդի բուն են, դրանց դեմ պետք է պայքարել
Ես լրիվ համաձայն եմ քեզ հետ:
Ֆորումում առայժմ նման թեմաները շատ քիչ են և մենք նրանց ձեռք չենք տվել:
Բայց լավ կլինի, որպեսզի նման թեմաներ չստեղծվեն: Ի դեպ բացառված չի, որ արդեն ստեղծվածները կամ նոր ստեղծվելիքները փակվեն կամ տեղափոխվեն՝ ֆլուդը դադարեցնելու նպատակով:
Intel, շնորհակալություն այս հարցը բարձրացնելու համար :B
StrangeLittleGirl
03.04.2006, 19:34
Իրոք, անիմաստ բաներ են: Եթե ինչ-որ մեկն իրոք ուզում է նման հարցերի պատասխաններ ստանալ, ինձ թվում է՝ ճիշտ կլինի քվեարկություններ բացել և ոչ ֆլուդանոցներ:
Ինչ եք լսում հիմա
Ինչ եք կերել այսօր
Ոնց եք
Քանի տարեկան եք
Որտեղից եք
Քանի ատամ ունեք
Անդրե - WITHOUT YOUR LOVE
Ոչինչ
Սոված
20
Թբիլիսիից
Սպասի հաշվեմ ... 27 ոնց որ
:P Ես առաջարկում եմ այդ տոպիկները թողնել մի երեք էջ հետո տեղափոխել ... Հմ առաջարկում եմ ստեղծել աղբարկղ, ուր կտեղափոխվեն բոլոր անպետք տոպիկներն ու պոստերը
ճիշտ է// բայց ոչ բոլորը և ոչ միշտ.
քանի ատամ ունեք, էսոր քանի անգամ եք զուգարան գնացել, .. կարելի է արգելել առանց մտածելու..
"ասոցիացիաներ" խաղին էլ դեմ եմ.
հ.գ. - "ի՞նչ ալբոմ եք լսում հիմա" տոպիկը չեմ գտնում որ փակելու ենթակա է.. մի բան ել կնեղանամ որ փակեք :oy
Ինձ հետաքրքիր է մի բան, բոլոր հայկական ֆորումներում կան տասնյակ նման վերնագրերով թեմաներ, օրինակ:
Ինչ եք լսում հիմա
Ինչ եք կերել այսօր
Ոնց եք
Քանի տարեկան եք
Որտեղից եք
Քանի ատամ ունեք
և այլն: Իմ կարծիքով նման թեմաները ֆլուդի բուն են, դրանց դեմ պետք է պայքարել
երեւի թե ճիշտ նկատառում էր, պետք է վերջապես տարբերակել ֆորումը` հասարակ chat-ից,
Իմ կարծիքով «Քանի՞ ատամ ունեք» կարգի թեմաները լրիվ անիմաստ են, բայց թվարկվածների մեջ կան թեմաներ, որոնք հետաքրքիր են հենց թեկուզ ստատիստիկայի իմաստով։ Դրանք հաճախ օգնում են նաև ֆորումի անդամներին իրար ավելի լավ ճանաչել։ Դրա համար էլ առաջարկում եմ ուղղակի այնպես անել, որ այդ թեմաներում գրելիս գրողի գրառումների քանակը չավելանա։ Թե չէ հաճախ որոշ մարդիկ այդպիսի թեմաները օգտագործում են իրենց վարկանիշը կամ կարգավիճակը արագ աճեցնելու համար։
Իսկ ինչ վերաբերում է քվեարկություններին, ապա, չգիտեմ թե ինչու, դրանց շատ քչերն են մասնակցում :( Որևէ մեկը գիտի՞ պատճառը։

Համաձայն եմ, բայց ոչ միշտ են այդ թեմաները բացվում իրենց տեղում:
Օրինակ, եթե թեման կոչվում է "Ինչ մեքենա եք քշում", դա չի նշանակում որ այդ թեման պետք բացվի "Մեքենաներ" բաժնում:
StrangeLittleGirl
04.04.2006, 17:19
"ի՞նչ ալբոմ եք լսում հիմա" տոպիկը չեմ գտնում որ փակելու ենթակա է.. մի բան ել կնեղանամ որ փակեք
ես էլ չէի ուզի, որ այդ թեման փակվի: չեմ կարծում, թե հեղինակը ֆլուդի համար է այն բացել ;)
"ի՞նչ ալբոմ եք լսում հիմա" թեման լավ թեմա է, իմ համեստ կարծիքով:
Սակայն այդ թեման գայթակղիչ է ֆլուդի տեսանկյունից, և եթե նրանում ֆլուդը շատանա, ապա փակելը կամ տեղափոխելը ճիշտ կլինի:
"ի՞նչ ալբոմ եք լսում հիմա" թեման լավ թեմա է, իմ համեստ կարծիքով:
Սակայն այդ թեման գայթակղիչ է ֆլուդի տեսանկյունից, և եթե նրանում ֆլուդը շատանա, ապա փակելը կամ տեղափոխելը ճիշտ կլինի:
Վերջ::bad
Սուրենիքս
16.04.2006, 16:07
Միանգամայն Համամաիտ եմ, որ շատ հիմար ու անդուր զգացմունքներ են առաջացնում այդպիսի թեմաները: Կարծես մեկը մտածված նյարդերը հանաել ու ուրիշի նյարդերն է ուզում փորձել:
Ընդհանրապես եթե նկատում եմ ինչոր մի ենթաբաժնում նմանատիպ վերնագրով թեմա ել ոչ կարդում եմ,ոչ ել այդ ենթաբաժինը մտնում,այլևս, քանի որ եթե մտնում են ետեղ գրում,ապա հավանականությունը մեծ է որ նույն հաջողությամբ ձեռի հետ կողի թեմաներն ել են մտնում ու իրենց հետքերը թողնում այնտեղ, ու բնականաբար անհետաքրքիր է դառնում ամեն ինչ:
Պետք է Պայքարել, ու վերջնականապես ոչնչացնել այդ հիմար սովորույթը ու հետքերը:
Առաջ Հայեր :D ;)
Ինձ հետաքրքիր է մի բան, բոլոր հայկական ֆորումներում կան տասնյակ նման վերնագրերով թեմաներ, օրինակ:
Ինչ եք լսում հիմա
Ինչ եք կերել այսօր
Ոնց եք
Քանի տարեկան եք
Որտեղից եք
Քանի ատամ ունեք
և այլն: Իմ կարծիքով նման թեմաները ֆլուդի բուն են, դրանց դեմ պետք է պայքարել
Ես լրիվ համաձայն եմ քեզ հետ:
Ֆորումում առայժմ նման թեմաները շատ քիչ են և մենք նրանց ձեռք չենք տվել:
Բայց լավ կլինի, որպեսզի նման թեմաներ չստեղծվեն: Ի դեպ բացառված չի, որ արդեն ստեղծվածները կամ նոր ստեղծվելիքները փակվեն կամ տեղափոխվեն՝ ֆլուդը դադարեցնելու նպատակով:
Intel, շնորհակալություն այս հարցը բարձրացնելու համար :B
Իրոք, անիմաստ բաներ են: Եթե ինչ-որ մեկն իրոք ուզում է նման հարցերի պատասխաններ ստանալ, ինձ թվում է՝ ճիշտ կլինի քվեարկություններ բացել և ոչ ֆլուդանոցներ:
[... Հմ առաջարկում եմ ստեղծել աղբարկղ, ուր կտեղափոխվեն բոլոր անպետք տոպիկներն ու պոստերը
Իսկ հիմա այսպիսի թեմաները սնկերի նման շատացել են, ու որ ամենավատն է, ամենամեծ մասայականությունն են վայելում (գրառումների անհամեմատ մեծ թվով):