PDA

Դիտել ողջ տարբերակը : «ԴԱՐ» ակումբի մոդերատորների քվեարկություն



Chuk
08.04.2007, 04:22
Հաշվի առնելով ինձ արված դիտողությունները, թե իբր որոշ մարդկանց անտեղի ենք մոդերատոր նշանակել, որ նրանք չէին համապատասխանում «մոդերատորի» չափանիշներին, որոշեցի անցկացնել քվեարկություն:

Քվեարկության բնույթը հետևյալն. եթե դեմ եք թեկուզ մեկ մոդերատորի, ապա ընտրեք հարցման «Ոչ» տարբերակը՝ առանց նշելու թե կոնկրետ որ մոդերատորին եք դեմ: Ինչ-որ մոդերետորի (կամ մոդերատորների) նշելու դեպքում քվեարկողի ձայնը չի հաշվվելու:

Եթե անցնի «Այո» տարբերակը, ապա մոդերատորները կշարունակեն մնալ (իրենց ցանկության դեպքում, իհարկե) իրենց «պաշտոնում», հակառակ դեպքում, կախված ձայների բաշխվածությունից, կորոշվի հետագա անելիքը: Հավանական տարբերակներից մեկն այն է, որ բոլոր մոդերատորները «կհանվեն» և ապա ակումբի ղեկավարների և Ձեր կողմից կառաջարկվեն նոր թեկնածուներ բացառապես բոլոր բաժինների համար, կանցկացվեն քվեարկություններ:

Քվեարկությունը կտևի 7 օր:

Artgeo
09.04.2007, 10:18
Ժող խնդրում եմ ավելի ակտիվ…

Հիշեցնեմ ամենակարևոր պայմանը

եթե դեմ եք թեկուզ մեկ մոդերատորի, ապա ընտրեք հարցման «Ոչ» տարբերակը

AMzone
13.04.2007, 19:06
չգիտեմ մոդերատորների ընտրության մասին, բայց որ Քաղաքականություն բաժնում հաճախ հաղորդագրություններս և քվեներս կորում են ետ փաստ ա, մեկ անգամ էլ ետ հարցով դիմել եմ մոդերատորներից մեկին, եթե չեմ սխալվում Ուլուլանա էր մոդերատորի անունը:

linus
13.04.2007, 20:18
մոդերատորների մի մասը ոչ միայն ֆիկտիվ են դրված այլ նաև խանգարում են նորմալ զրուցելուն, չարաշահելով իրենց իրավունքները, և վատն այն է որ միայն մոդեռները եդպես չեն, ադմիններից ևս կան: Բայց միաժամանակ կան նաև այնպիսի Մոդեռներ ու Ադմիններ որ իրենց գործը շատ լավ են անում, ես կարող եմ նշել այդպիսիններից ոմանց, եթե դա ձեզ կոգնի

Ուլուանա
13.04.2007, 20:43
չգիտեմ մոդերատորների ընտրության մասին, բայց որ Քաղաքականություն բաժնում հաճախ հաղորդագրություններս և քվեներս կորում են ետ փաստ ա, մեկ անգամ էլ ետ հարցով դիմել եմ մոդերատորներից մեկին, եթե չեմ սխալվում Ուլուլանա էր մոդերատորի անունը:
AMzone, հարցումների հետ կապված խնդիրները զուտ տեխնիկական անսարքության հետևանք են, մոդերատորների աշխատանքի հետ դա ընդհանրապես կապ չունի։ ;)

Taurus
13.04.2007, 21:02
Բարև ձեզ, ես իհարկե բոլոր մոդերատորներին էլ կողմ եմ (բնականաբար:) ), բայց քվեարկում եմ ոչ, քանի որ ինձ հետաքրքիր ա, թե ինչ ա ուզում անի Artgeo-ն ու ինչքանով իր ուզածը կստացվի:;)

Artgeo
14.04.2007, 00:21
չգիտեմ մոդերատորների ընտրության մասին, բայց որ Քաղաքականություն բաժնում հաճախ հաղորդագրություններս և քվեներս կորում են ետ փաստ ա, մեկ անգամ էլ ետ հարցով դիմել եմ մոդերատորներից մեկին, եթե չեմ սխալվում Ուլուլանա էր մոդերատորի անունը:
Այդպիսի տեխնիկական խնդիր մեկ-մեկ առաջանում է, երբ ձայնը հաշվի է առնվում քվեարկության մեջ, սակայն ֆորումում չի երևում: Մենք այդպիսի դեպքեր հայտնաբերելուն պես ուղղում ենք:

Chuk
14.04.2007, 12:48
Բողոքողներն ինչ-որ պասիվ են, կամ էլ ընտրում են ոչ այն տեարբերակը :think
Taurus-ի ձայնը չեմ հաշվելու, քանի-որ այստեղ «խաղեր» չենք խաղում:

Վերջին ժամերն են, եթե ցանկանում եք ինչ-որ բան փոխել, ապա շտապեք, վերջին հնարավորությունն է:

Ուրվական
14.04.2007, 18:02
Բողոքողներն ինչ-որ պասիվ են, կամ էլ ընտրում են ոչ այն տեարբերակը :think
Taurus-ի ձայնը չեմ հաշվելու, քանի-որ այստեղ «խաղեր» չենք խաղում:

Վերջին ժամերն են, եթե ցանկանում եք ինչ-որ բան փոխել, ապա շտապեք, վերջին հնարավորությունն է:

Գիտեք ինչի՞ են պասիվ: Իմ կարծիքով, շատերը նույնիսկ չգիտեն այս թեմայի մասին, որովհետև այն գլխավոր էջում գրեթե չի հայտնվում, անըդհատ այս բաժնում նոր գրառումներ են արվում, իսկ այս թեմայում գրեթե գրառում չի արվում: Լավ կլիներ, որ մի շաբաթով էլ քվեարկությունը երկարացվեր, ու անդամներին հնարավորինս առավելագույն չափով տեղեկացվեր այս քվեարկության մասին:

Mesrop
14.04.2007, 20:57
հեսա մոդերատորական կազմը նայեմ, ասեմ… :)

Ավելացվել է 3 րոպե անց
դոնե