PDA

Դիտել ողջ տարբերակը : «ԴԱՐ» Ակումբի կանոնադրության քվեարկություն



Chuk
08.04.2007, 04:09
«ԴԱՐ» Ակումբի կանոնադրությանը կարող եք ծանոթանալ այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297):

Քանի որ ցանկանում եմ, որ «ԴԱՐ» ակումբում մթնոլորտը լինի նրա անդամների ցանկությանը հնարավորինս համապատասխան, քվեարկության եմ դնում նրա կանոնադրությունը՝ կատարված վերջին փոփոխություններով: Խնդրում եմ քվեարկելուց առաջ մանրամասն ծանոթանալ նրան, քանի որ այն Ձեր կողմից հավանության արժանանալու դեպքում դուք ինքնըստինքյան պարտավորվում եք ակումբում ենթարկվել նրա կետերին: Կարճ ասած եղեք Ձեր իրավունքների տերը ո՛չ միայն այն երկրում, որում ապրում եք, այլև այս կայքում, ի՞նչ անենք որ այն կոնկրետ անհատի է պատկանում: Եկեք ճանաչենք ու պաշտպանենք մեր իրավունքներն ամենուր:

Ձեր մոտ կարող է հարց առաջանալ. «Ի՞նչ կլինի, եթե կանոնադրությունը չանցնի: Հո կայքի տերը այն «բարձիթողի» չի՞ թողնելու»: Ո՛չ, չեմ թողնելու: Կանոնադրությունը չանցնելու դեպքում այն շարունակելու է գործել...
ԲԱՅՑ,
քանի որ կիմանամ, որ այն Ձեզ չի բավարարում, ջանք չեմ խնայի մշակել Ձեր պահանջներին համապատասխանող կանոնադրություն՝ այդ հարցում դիմելով Ձեր իսկ օգնությանը: Այնպես որ քվեարկեք առանց երկմտելու:

Քվեարկությունը կտևի մեկ շաբաթ:

Artgeo
09.04.2007, 10:19
Խնդրում եմ ավելի ակտիվ: Մտա՞ր, կարդացի՞ր քվեարկի՛ր: Հեցն քո ձայնն է որոշիչ:

Chuk
14.04.2007, 12:39
Կարծես թե ինձ նամակներով կանոնադրությունից բողոքողները չեն էլ քվեարկել: Սովորական տարբերակ: Առիթ լինի բողոքենք, գործելու հարկ լինի, տեղներս նստենք, բան չանենք:

Պասիվ է, պասիվ քվեարկությունը...
Վերջին ժամերն են: Քվեարկե՛ք: