PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ւմ ստորագրությունն է ամենալավը



Էջեր : [1] 2

Մելիք
24.07.2006, 17:36
Գրեք ձեր կարծիքը ակումբի անդամների ստորագրությունների մասին: Որն է ձեր կարծիքով ամենահետաքրքիր, կամ ամենառոմանտիկ կամ էլ ամենաչգիտեմինչ ստորագրությունը:

Մելիք
24.07.2006, 17:49
Կկարոտեք ինձ:
Ահա, օրինակ, անդամներից մեկի ստորագրությունից երեվում է , որ ինքը զբաղված է ինքնախաբեությամբ::D

kiki
24.07.2006, 22:47
ամենալավը իմն է՝ կարճ, կոնկրետ, հասկանալի...:))))

Lionne_en_Chasse
25.07.2006, 05:59
Ավելի ուշադիր կլինեմ այսուհետև , բայց չեմ հիշում ումն է ( կարծեմ FireGirl-ինը) ՝ Աստծո առաջ բոլորն էլ հավասար են -ինչքան կարդում եմ, էնպիսի տպավորություն է կարծես էտ խոսքերի մեջ բողոք, ըմբոստացում լինի:
Բոլորից շատ դա եմ միշտ հիշում , բայց հեսա կտնտղենք ;)

Ուլուանա
25.07.2006, 07:31
Բոլորի ստորագրությունները միանգամից մտաբերել չեմ կարող, բայց ումը որ այս պահին հիշում եմ, դրանցից ինձ դուր եկածները կնշեմ.
Հովսեփ.

Երջանկությունը հարաբերական է
Երջանիկ է նա,ով իրեն համարում է երջանիկ...:)

Koms.

Կհանդիպենք հաջորդ կյանքում...:P

Հետո, որ էլի հիշեմ, կգրեմ: ;)

Ուլուանա
25.07.2006, 07:49
Հա, մեկ էլ հիշեցի ծիծաղելի ստորագրություններից մեկը.
էս_ինչ_սոված_եմ-ի ստորագրությունը.

Սոված վախտ սոխն էլա միրգ:D

Մեկ էլ Մրրիկն էր մի ժամանակ ծիծաղելի ստորագրություններ դնում, բայց հիմիկվանը ծիծաղելի չի:

Մելիք
25.07.2006, 14:08
Սերը գոյության հանճարն է միակ,
Սիրո հակառակն ամենևին էլ
Չսիրելը չէ, մահն է պարզապես...
Սիրահարները անմահությունն են վերանորոգում... :
Անահիտի ստորագրությունը աշխարհի ամենասիրուն քառատողն ա::love

Firegirl777
25.07.2006, 14:22
Իհարկե քարատողերով արտահայտված ստորագրությունները շատ գեղեցիկ և հետաքրքիր են, բայց ես սիրում եմ կարճ և իմաստալից խոսքեր, հիմա կոնկրետ օրինակներ չեմ կարող բերել, բայց հետագայում հենց նկատեմ կգրեմ, անպայման

Mench
27.07.2006, 19:08
spec-ինն էլ վատը չի

Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:
:hands

Lionne_en_Chasse
28.07.2006, 00:59
spec-ինն էլ վատը չի


Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:
:hands
ահա, լավն է
Մեկ էլ Մրրիկինն է լավը - Ոմանք բղավում են «սիրի'ր ինձ»: ՈՒրիշները. «ինձ մի' սիրիր»: Բայց մի ուրիշ դասակարգել կա՝ ամենավատը և ամենադժբախտը, որ ասում է. «ինձ մի' սիրիր, բայց ինձ հավատարիմ եղիր»:

Վազգեն
28.07.2006, 06:17
Uluana-ինը: :oy

John
28.07.2006, 08:41
Mench-ի ստոռագրությունն եմ հավանում:

Firegirl777
28.07.2006, 14:24
ժաղովուրդ մեջբերումներ կանեք, ստորագրությունների

StrangeLittleGirl
28.07.2006, 17:37
Իմից լավը չկա :P

Ուլուանա
28.07.2006, 17:44
Իմից լավը չկա :P
Քոնը լավն է, բայց միայն կոնկրետ իրավիճակի համար է, այսինքն՝ շատ նեղ է: :P
Նաև արժեք չի ներկայացնում առանձին վերցված: :oy
Գիտեմ, որ չնեղացար: :D

StrangeLittleGirl
29.07.2006, 18:58
Ի՞նչ գիտես, որ չնեղացա :P
Իմ բոլոր ստորագրությունները միշտ էլ կոնկրետ իրավիճակի համար են լինում, հետո ինչ, որ երբեմն հայտնի մարդկանց ասածներ են լինում կամ էլ մեջբերումներ Աստվածաշնչից

GEV85
29.07.2006, 20:46
Ամենալավ ստորագրությունը Dzyan_katil -ն է, շատ յուրօրինակ է:hands :hands

Ուլուանա
30.07.2006, 08:50
Ժողովուրդ, եկեք պայմանավորվենք, որ որևէ մեկի ստորագրության մասին գրելու դեպքում պետք է անպայման մեջբերենք տվյալ ստորագրությունը, թե չէ մարդ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։

Firegirl777
30.07.2006, 14:02
Ես էլ եմ դա ասում, լրիվ համաձայն եմ

Riddle
01.08.2006, 23:00
Ինձ դուր է գալիս Astghik-ի ստորագրությունը.
....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....
Պ. Սևակ
Շատ հուզիչ է…

Firegirl777
02.08.2006, 15:45
Արշակինը շատ լավն է: կարճ ու իմաստալից
Թող լույսը շատ լինի…

Bonita
03.08.2006, 13:14
Արհամարանքը վրեժի ամենասուրբ ձևն է: Ֆոբուս

Շատ ճիշտ է ասված...լիովին համաձայն եմ այս մտքի հետ...

Lider2006
03.08.2006, 14:06
Վազգենի ստորագրությունը շատ լավնա Մեր քաղաքական գործիքների համարա:P

Ուլուանա
03.08.2006, 14:16
Արհամարանքը վրեժի ամենասուրբ ձևն է: Ֆոբուս

Շատ ճիշտ է ասված...լիովին համաձայն եմ այս մտքի հետ...
Ֆոբուսի ստորագրությունը ինձ միշտ մի քիչ տարօրինակ է թվացել, միշտ մտածել եմ, որ «սուրբ» բառի փոխարեն պիտի լիներ «նուրբ»։ Ամեն անգամ, երբ աչքս իր ստորագրությանն է ընկնում, դա է մտքովս անցնում։ Միշտ մտածում եմ՝ երևի տառասխալ է արել։ :oy Եսիմ, ինձ թվում է՝ «նուրբ» բառն ավելի համապատասխան կլիներ։ :P

Yellow Raven
03.08.2006, 15:16
Ամենաշատը դուռս եկել է firegirl777-ի ստորագրությունը՝Աստծո առաջ բոլորն էլ հավասար են:Շատ ճիշտ ու իմաստալից խոսքեր են:

Esmeralda
22.08.2006, 14:15
Ինձ դուր եկավ GEV85-ի այս ստորագրությունը.
Կյանքը նման է ակնթարթի, ապրեք ամեն մի ակնթարթ դարի պես

StrangeLittleGirl
22.08.2006, 18:16
Ճամփորդի ստորագրությունն այսօր նկատեցի, և անմիջապես տպավորվեց: Երևի պատճառն այն է, որ այդ խոսքերը վերջերս ստիպված շատ եմ կրկնում:

Ով համաձայն չի, թող ապացուցի հակառակը:

kiki
23.08.2006, 01:20
իսկ ինձ մեր նորեկի ՝ Esmeralda -ի , ստորագրությունը շատ դուր եկավ ... լավ բառեր են, ապրես ....


Կյանքը շախմատային խաղ է. վերջում և՛ արքան, և՛ զինվորը դրվում են նույն արկղում...

Lionne_en_Chasse
23.08.2006, 02:25
Ինձ նույնպես դուր եկավ Esmeralda-ի ստորագրությունը

Arisol
23.08.2006, 12:27
Lider2006-ի ստորագրությունը դուրս եկավ .
Սիրել նշանակում է ուրախանալ ուրիշի երջանկությամբ:

_DEATH_
23.08.2006, 13:56
իսկ ինձ դուր են գալիս 2Pac_ի փիլիսոփայությունները՝
WhiteNiGGa
4 everythin U do jus think, cuz da life iz game where loozas dyin...

N.I.G.G.A.
Never Ignorant Getting Goals Accomplished

և իմը:D

Մելիք
26.08.2006, 17:06
Arisol-ի ստորագրությունը բացարձակ ճշմարտություն եմ համարում:

Մի ձգտեք գտնել երջանկությունը կամ լինել երջանիկ,քանի որ երջանկությունը դա երջանիկ լինելու մտքից/ձգտումից ազատվելն է

Kita
29.08.2006, 00:16
Но мне не жаль того, что я
Умру без славы и почета,
А жаль того, что жизнь проидиот
В обычной колее своей,
И я- бездарный идиот,
Безследно ростварюсь я в ней...

ուշադրություն դարցրեցի. վերջին գրածն էր և ռուսերեն էր:
սիրում եմ աըդ ոճի բաներ…:)

Esmeralda
30.08.2006, 13:31
Զգացված եմ... Մելիք…:)
Ոչ թե կորուստն է Արեգակ բերում, այլ վերջին անգամ այդ ցավն զգալու հանգստությունը...

Messia
30.08.2006, 14:01
Կյանքը շախմատային խաղ է. վերջում և՛ արքան, և՛ զինվորը դրվում են նույն արկղում...

դուրս չեկավ, շատ սոցիալիստական էր :think

Esmeralda
30.08.2006, 14:08
դուրս չեկավ, շատ սոցիալիստական էր :think
սոցիալիստակա՞ն :o
ո՞ր պահը....

Firegirl777
30.08.2006, 15:08
Երևաի ի նկատի ուներ սոցիալիզմի հավասարության գաղափարը՞

Ուլուանա
31.08.2006, 06:59
RaMeSsEs-ll-ի ստորագրությունն է հետաքրքիր։ :) Ըստ իս, գեղեցիկ ու իմաստուն խոսքեր են.
Բարությունը կարիք է զգում ապացույցների, իսկ գեղեցկությանը դրանք պետք չեն...

Լիաննա
31.08.2006, 19:57
Իսկ ինձ շատ դուր են գալիս Bonita -ի և Arisol -ի ստորագրությունները,կարելի է ասել շատ պարզ և միաժամանակ խորիմաստ խոսքեր են:):

Firegirl777
01.09.2006, 16:37
Hambik -ը
Life is surprising.
Be ready for EVERYTHING ...

Koroleva
15.09.2006, 19:53
Կյանքը շախմատային խաղ է. վերջում և՛ արքան, և՛ զինվորը դրվում են նույն արկղում...
Շեքսպիրյան ոճ կա
Համլետի խոսքերով. Ուզում եմ հասկանալ, թե ինչպես է թագավորը ճամփորդում ձկնորսի մարմնում...

Esmeralda
18.09.2006, 09:47
Anul-ի ստորագրութունը շատ դուր եկավ ինձ....
"Սիրիր կատակել, բայց երբեկ մի սիրիր կատակով... "

milkyway
18.09.2006, 11:46
Ես մի տեղ կարդացել եմ սենց բան:
Ոչ մի ծաղիկ Բաստուրմի հոտը չունի::hands

Ուլուանա
18.09.2006, 12:03
Ես մի տեղ կարդացել եմ սենց բան:
Ոչ մի ծաղիկ Բաստուրմի հոտը չունի::hands
Այս ֆորումու՞մ ես տեսել այդ ստորագրությունը։:o Ինչ-որ չեմ հիշում նման բան... :think

Astghik
18.09.2006, 15:15
Ինձ շատ դուր եկավ Էսմերալդայի ստորագրությունը:hands :
Կյանքը շախմատային խաղ է. վերջում և՛ արքան, և՛ զինվորը դրվում են նույն արկղում...

milkyway
18.09.2006, 22:27
Այս ֆորումու՞մ ես տեսել այդ ստորագրությունը։:o Ինչ-որ չեմ հիշում նման բան... :think
:think չեմ հիշում

Fobus
18.09.2006, 22:50
Ֆոբուսի ստորագրությունը ինձ միշտ մի քիչ տարօրինակ է թվացել, միշտ մտածել եմ, որ «սուրբ» բառի փոխարեն պիտի լիներ «նուրբ»։ Ամեն անգամ, երբ աչքս իր ստորագրությանն է ընկնում, դա է մտքովս անցնում։ Միշտ մտածում եմ՝ երևի տառասխալ է արել։ :oy Եսիմ, ինձ թվում է՝ «նուրբ» բառն ավելի համապատասխան կլիներ։ :P
տառասխա; չեմ արել , նուրբ ....... կարելի է ..... բայց ՍՈՒՐԲ ավելի լավ է:

StrangeLittleGirl
18.09.2006, 23:20
Մելիքի վերջին ստորագրությունն է շատ լավը

Ռեալիստ
18.09.2006, 23:46
ես ել մի հատ լավ կրկին REMIX չգիտեմ ել ինչա աֆորիզմա կամ էլ վերին գաղափարա, որ ամեն մեկին տրված չի ճիշտ հասկանալ :think

Սարը սարին չի հանդիպի , կարմիր կովը իրա կաշին ծառից հեռու չի ընկնում :o

Էս վերջն եր :D

Մելիք
19.09.2006, 02:36
Kita-ի ստորագրությունը շատ ինքնատիպ ա.
Не могу пройти мимо безобразия.
Так и хочется принять участие!

Ուլուանա
19.09.2006, 08:07
ես ել մի հատ լավ կրկին REMIX չգիտեմ ել ինչա աֆորիզմա կամ էլ վերին գաղափարա, որ ամեն մեկին տրված չի ճիշտ հասկանալ :think

Սարը սարին չի հանդիպի , կարմիր կովը իրա կաշին ծառից հեռու չի ընկնում :o

Էս վերջն եր :D
Կներես, բայց էս մեկը լավ չի ստացվել.:P վերջին մասը շարահյուսական առումով սխալ է. ի՞նչ է նշանակում «կարմիր կովը իրա կաշին ծառից հեռու չի ընկնում» :blin սա արդեն նախադասություն չստացվեց...:think

Արշակ
19.09.2006, 10:16
Մելիքի ստորագրությունը սպանում է :ok

-Ես դա արել եմ,- ասում է հիշողությունս:
-Ես դա անել չէի կարող,- պնդում է հպարտությունս և մնում անդրդվելի:
Ի վերջո հիշողությունս տեղի է տալիս:

Ռեալիստ
19.09.2006, 11:01
Կներես, բայց էս մեկը լավ չի ստացվել.:P վերջին մասը շարահյուսական առումով սխալ է. ի՞նչ է նշանակում «կարմիր կովը իրա կաշին ծառից հեռու չի ընկնում» :blin սա արդեն նախադասություն չստացվեց...:think

էտ ես չեմ հնարել ուղակի լսել եմ ու իմ կարծիքով վատիկը չի, ;) , բայց ճիշտն ասած սխալ եմ գրել սկիզբը սենցա ԻՆՉՊԵՍ ՈՒՌԻՆ ՈՒ ԲԱՐԴԻՆ ԿԱՐՄԻՐ ԿՈՎԸ ԻՐԱ ԿԱՇԻՆ ԾԱՌԻՑ ՀԵՌՈՒ ՉԻ ԸՆԿՆԻ, իմ հասկանալով սա 3 տարբեր հայտնի արտահայությունների անիմաստ համատեղումա , բայց դե լավնա :)
Բայց ավելի լավերնել կան օրինակ`
Սեր առաջին հայացքից հնարավորա միայն երկրորդ շշից հետո :love
Կյանքը լուրջ մի ընդունեք, որովհետև դա ժամանակվոր երևույթա :(
Կանանց պետք է ձեռքերի վրա պահել, գլխիտ իրենք ինքնուրույն կբարձրանան :)
Կինը կարողե միլիոնատեր դարձնել ցանկացած տղամարդ միլիարդատիրոջ :D
Աղջկա սրտին ամենահամապատասխան բանալին Մերսեդեսի բանալին է :)
Եթե դու ուզում ես իմանալ աղջկա թերությունները գովաբանի նրան ընկերուհիների մոտ :ok

Artgeo
19.09.2006, 11:09
-Ես դա արել եմ,- ասում է հիշողությունս:
-Ես դա անել չէի կարող,- պնդում է հպարտությունս և մնում անդրդվելի:
Ի վերջո հիշողությունս տեղի է տալիս:

լավնա, բայց իմ մոտ հակառակնա :(

Մելիք
19.09.2006, 12:10
լավնա, բայց իմ մոտ հակառակնա :(
Հակառակը, այինքն ո՞նց. Հապարտությունդ ա ասում ես դա արել եմ, հիշողությունդ ժխտու՞մ ա, թե՞ ուղղակի հպարտությունդ ա տեղի տալիս :oy

Gohar
19.09.2006, 13:50
Ինձ դուր է գալիս Սուրենիքսի և Վահիկի ստորագրությունները:

StrangeLittleGirl
19.09.2006, 14:52
Դա՛վ, որ ասում եմ իսկականից լավն է ստորագրությունդ… Իսկ դու չգիտեմ ինչեր ես մտածում :P

Viki
22.09.2006, 12:47
_____ESMERALDA______
Կյանքը շախմատային խաղ է. վերջում և՛ արքան, և՛ զինվորը դրվում են նույն արկղում...

Շատերին են լավը, պարզապես սա իմ դուրը ավելի շատ եկավ:)

Artgeo
22.09.2006, 13:51
Հակառակը, այինքն ո՞նց. Հապարտությունդ ա ասում ես դա արել եմ, հիշողությունդ ժխտու՞մ ա, թե՞ ուղղակի հպարտությունդ ա տեղի տալիս :oy

Հպարտությունս չի կարողանում առարկել, չէ որ ես գիտեմ, որ արել եմ, ինքս ինձ ո՞նց ստեմ

Koroleva
23.09.2006, 12:08
Շատ լավն է Մելիքի ստորագրությունը
-Ես դա արել եմ,- ասում է հիշողությունս:
-Ես դա անել չէի կարող,- պնդում է հպարտությունս և մնում անդրդվելի:
Ի վերջո հիշողությունս տեղի է տալիս:
Արտակարգ խոսքեր են,
ամեն ինչ անցողիկ է, ամեն ինչ մոռացվում է, իզուր չէ, որ Սողոմոն Իմաստունի մատանու վրա գրված էր. «Էս էլ կանցնի»

Koroleva
23.09.2006, 12:10
Հպարտությունս չի կարողանում առարկել, չէ որ ես գիտեմ, որ արել եմ, ինքս ինձ ո՞նց ստեմ
Մի՞թե դու քո կյանքում ոչինչ չես արել, որ քո հպարտությունը ըմբոստանա
Մի՞թե դու երբեք չես ստել քեզ
Եթե այո, ապա ես քեզ խղճում եմ, դու չես ապրել քո կյանքի ամենակարևոր փուլը

Մելիք
23.09.2006, 12:23
Մի՞թե դու քո կյանքում ոչինչ չես արել, որ քո հպարտությունը ըմբոստանա
Մի՞թե դու երբեք չես ստել քեզ
Եթե այո, ապա ես քեզ խղճում եմ, դու չես ապրել քո կյանքի ամենակարևոր փուլը
Դու ոնց որ թե բան չես հասկացել, ստեղ ոչ թե ըմբաոստացման մասին ա, այլ ժխտման;)

Koroleva
23.09.2006, 15:33
Դու ոնց որ թե բան չես հասկացել, ստեղ ոչ թե ըմբաոստացման մասին ա, այլ ժխտման;)
Իսկ մի՞թե ըմբոստացումը ժխտման տարատեսակ չէ:
Եթե մի բան չի ուզում հիշել հպարտությունը, որը արդեն կատարվել է, արդեն դարձել է փաստ, իսկ փաստը ամենահամառ բանն է աշխարհում, ինչպես ասում էր Վոլանդը, մարդուն մնում է կամ ընդունել և հաշտվել, կամ մոռանալ Ի վերջո հիշողությունը տեղի է տալիս:
Պա՞րզ բացատրեցի, հուսով եմ

Esmeralda
26.09.2006, 12:54
Artgeo-ի ստորագրությունը տրամադրությունս բացեց :D


Մարդկանց հետ վարվիր այնպես, ինչպես դու կուզենաս վարվեն քո հետ այդ տականքները

XxX
27.09.2006, 01:50
Բոլրն էլ յուրահատուկ են իրենց տեսակի մեջ:
Իմն էլ:)

Esmeralda
04.10.2006, 22:37
Հովսեփի ստորագրությունը լավն է....

Սիրահարվում են առավելություններին, բայց սիրում են թերություններով հանդերձ…

StrangeLittleGirl
11.02.2007, 21:22
We are all in the gutter,
but some of us are looking at the stars
Philosopher-ի այս ստորագրությունը… Օսկար Ուայլդի խոսքերն են: Առաջին անգամ սրանց հանդիպել եմ, երբ Սլովենիայից նամակ էի ստացել. ծրարի վրա հասարակ մատիտով գրված էին այս խոսքերը: Մինչև հիմա տպավորվել է: Չէի սպասում, որ ֆորումում կհանդիպեմ:

Գոռ Ջան - Հայ
11.02.2007, 22:51
Alize_etoilik
Միշտ իրա ոճի մեջ , միշտ անկրկնելի:)
ԴԵ ժպտա էլի:)

Tumbler
14.02.2007, 20:30
Իսկ ինձ Բյուրակնի ստորագրուտյուննա կպել.:B

A<R<A<K<S
15.02.2007, 22:02
Իսկ ինձ Հայ-ի ստորագրագրությունն է դուր գալիս:)

Արսեն
15.02.2007, 23:22
Սերը ոչ թե այն է, երբ երկու հոգի նայում են իրար, այլ այն, երբ երկու հոգի նայում են միևնույն ուղղությամբ
Դիպուկ է ասված...

Selene
16.02.2007, 17:19
Սերը ոչ թե այն է, երբ երկու հոգի նայում են իրար, այլ այն, երբ երկու հոգի նայում են միևնույն ուղղությամբ
Շատ եմ հավանում Ուլուանայի ստորագրությունը;)

Vive L'Armenie
21.02.2007, 02:19
Բոլորն էլ առանձնահատուկ են իրենց ոճի մեջ: ;)

Մանե
21.02.2007, 15:07
Хотел как лучше, получилось - как всегда
Շատ լավն ա,էս վերջերս էլ շատ եմ օգտագործում:)

Philosopher
22.02.2007, 14:44
CactuSoul-ի նոր ստորագրությունը.


It's not enough. I need more.
Nothing seems to satisfy.
I don't want it. I just need it.
To breathe, to feel, to know I'm alive.
Գիտական ճշմարտություն՝ ժամանակակից միայնակ, սեփական հոգու ու գիտակցության գեղեցկության ու բարձրության համար կյանքի բացակայությամբ պատժվող, բայց անընդհատ կյանքի, կենդանի, ավելի կենդանի կյանքի ձգտող մարդու մասին՝ ասված այդքան պարզ, բայց Մարդուն արյան նման հարազատ բառերով։

CactuSoul
24.02.2007, 17:27
Կարոտը սով չէ, կանցնի:
Ֆորումի ամենա-:' ստորագրությունը՝ «ո՞ւր էր մեզ ըտենց բախտ» շարքից:



Մոնոտոնությունն ու անհետաքրքրությունը ետ են մղել երազներիս...
Ցավոք սրտի, ինձ ամենահոգեհարազատ ստորագրությունը…



But until then you'd better off dead,
A smile on the lips and a hole in the head,
Better off dead, it's better than this,
Take it away, 'cause there's nothing to miss...
Anathema, "Better Off Dead".
No comment!..

Հեթանոս Հրեշտակ
25.02.2007, 00:27
Anathema, "Better Off Dead".
No comment!..
Ոչ, Better Off Dead երգը Bad Religion-ի քավեռ ա

CactuSoul
26.02.2007, 13:33
Ոչ, Better Off Dead երգը Bad Religion-ի քավեռ ա
Maybe, baby :) էդքան չեմ խորացել: Ամեն դեպքում բառերն են կարևոր, կոնկրետ ստորագրությունը:

Բարեկամ
27.02.2007, 02:58
Chuk -ի ստորագրության առաջին մասը

Արամ
27.02.2007, 15:02
Աղջկա սրտի բանալին անկողնու մեջ է:

Philosopher
01.03.2007, 17:50
CactuSoul-ի նոր գտածոն.

...And I don't want to die
And I don't want to leave this place yet
Just give me one more try...

Կյանքի դատապարտված մարդու տառապանքի ճիչը, մարդու, որը չի ուզում ապրած լինել այդպես էլ ապրած չլինելով, իսկ ապրելու համար փորձ է պետք, կյանքի տարերային հոսանքի մեջ մտնելու ու նրանով քշվելու փորձի խիզախություն։

CactuSoul
05.03.2007, 12:00
Ամենա-«կծես-չայ խմես» ստորագրությունը.

Добрый маленький бегемотик ищет ласки, нежности, любви и… чего-нибудь пожрать!
:erexa Լա՜վն ա:love …

քաղաքացի
05.03.2007, 12:02
Ու քանի կա մեր նոր երկրում
Ռուսաց բանակ, Ռոբերտ ու Սերժ,
Չի լինելու Հայաստանում
Ո՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր . . .

ավելի լավն ա :P
:hi :pioneer

Sergey
05.03.2007, 13:29
Ու քանի կա մեր նոր երկրում
Ռուսաց բանակ, Ռոբերտ ու Սերժ,
Չի լինելու Հայաստանում
Ո՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր . . .


Ապրես;)

Selene
06.03.2007, 10:31
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Այս ստորագրությունը իմ սկզբունքներից մեկն է (եթե այդպես կարելի է ասել):) Շատ ճիշտ ասված բառեր են:ok

Լէգնա
07.03.2007, 10:46
ամեն ինչ հարաբերական է...

Այո.

Tumbler
07.03.2007, 15:31
Ընդհանրապես Docart ի խոսքերից չէ. Այնշտայնի խոսքերից:lol Լեգնա
Philosopher ի ստորագրություննա լավը.
Power? It's like a dead sea fruit; when you achieve it, there's nothing there.

Բարեկամ
09.03.2007, 16:59
Իսկ շատ ա դուր գալիս այս ստորագրությունը, որը հիմա չկա . հոգիդ այնքան բարձր պահի, որ վիրավորանքը չհասնի նրան: Ցավոք, չեմ հիշում, թե ումն էր;

Իսկ գրառումներից մի միտք ինձ համար հայտնագործություն էր :ok . մեծամտությունը բխում է սահմանափակությունից:
Էլի չեմ հիշում, թե ով էր գրել, բայց վերջերս եմ կարդացել:

John
09.03.2007, 17:03
Եթե մարդ հավատում է իր իսկ հորինած ստին՝ ուրեմն պետք է խղճալ նրան…
Ջոն Շիրակացի
Իմ ապագա ստորագրությունն է :)

Արամ
30.10.2007, 21:06
Իմ ապագա ստորագրությունն է :)

Հով. էէէ իսկականից ետ քո ստորագրություննել, ճիշտ ես ասում, բայց դե մենք մեղավոր չենք, երկիրը Երկիր չի:D

Մանե
08.02.2008, 10:45
Մնացածինը չգիտեմ, բայց Արթուրի ստորագրությունը ակամա տրամ ա բացում :D
Համ էլ դարերի ընթացքում ապացուցված փաստ ա :lol

Ֆուտբոլը ծնվեց Անգլիայում, մեծացավ Բրազիլիայում և մահացավ Հայաստանում… :D:D:D

Baobab
08.02.2008, 14:08
:handsЯ вовсе не хочу знать, что говорят обо мне за моей спиной - я и без того о себе достаточно высокого мнения.
Оскар Уайльд
Dayan-
ի ստրոագրությունն ա

Սամվել
08.02.2008, 14:11
Ես Լ.յ.ո.վ.–ի ամենաառաջին ստորագրությունն էի սիրում


Դե հաջորդը ո՞վա :hahax: . . . . :sicx:

Վերջնա :D

Dayana
08.02.2008, 15:12
:handsЯ вовсе не хочу знать, что говорят обо мне за моей спиной - я и без того о себе достаточно высокого мнения.
Оскар Уайльд
Dayana-
ի ստրոագրությունն ա

վայ մերսի :oy

Safaryan
08.02.2008, 15:44
Я не люблю когда мне лезут в душу, тем более когда в нее плюют. В.Высоцкий. Dayana-ի նախկին ստորագրությունը::B

Dayana
08.02.2008, 15:45
Էս որոշել եք Դայանուկին կարմրացնեք՞ :oy ստացվեց :oy

Աբելյան
08.02.2008, 16:17
ՀԱՂԹԵՑԻՆՔ...
էս էլ իմ ապագա ստորագրությունը :P

GevSky
10.02.2008, 20:31
Չի դզում քանի որ Լեվոնինա հիշացնում, դե իմ քաղաքական կողմնորոշումնել սա է, համենայն դեպս իմ մոտ որակվումա որպես ոերջի հուսի ճիչ

Empty`Tears
10.02.2008, 20:51
Տգեղ աղջիկները հայելու որակի հետ կապ չունեն!!!
GevSky ;)

Լավն էր..:P

CrusaderAM
10.02.2008, 21:04
Ինձ շատ դուր եկավ HAYKO-ի և ՍԱՄՎԵԼ-ի Ստորագրությունները !! :)

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ !! ԵՎ ԼԵՎՈՆ :))) :hands

Արշակ
11.02.2008, 13:37
dvgray-ի ստորագորությունը.

Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են
Մի տեսակ խաղաղեցնող ստորագրություն է։ Կարդալիս լավ եմ զգում։:)

Sunny Stream
11.02.2008, 13:59
Իսկ ինձ Լ.յ.ո.վ.-ի ստորագրությունն է դուր գալիս... ամեն անգամ գացնում եմ էդ տողը, որ տեսնեմ, թե ինչ է գրել ու ծիծաղում եմ :D ;)

Stver
12.02.2008, 08:11
Ես Ձնծաղիկի ստորագրոււթյունն եմ սիրում, որովհետև շատ հոգեհարազատ են Վիլյամ Սարոյանի խոսքերը և մի տեսակ բարություն է հորդում այդ բառերից:

Cesare
12.02.2008, 15:58
Իմը նամանավանդ երկրորդ մասով : :D

Ուրվական
22.02.2008, 10:38
Հերիք է, ինչքան այդ հանցավոր ու կոռուպացված վարչախումբը ղեկավարեց երկիրը

…հիմա մեր հանցավոր վարչախմբի հերթն է…
զզվում եմ…

Ամարու, ես քեզ սիրում եմ...

Quadro
22.02.2008, 10:42
Я вовсе не хочу знать, что говорят обо мне за моей спиной - я и без того о себе достаточно высокого мнения.
Оскар Уайльд

Դուրս շատ եկավ

keyboard
22.02.2008, 11:13
Не относитесь слишком серьезно к жизни живыми вам из нее все равно не выбратся!
:hands Հոյակապ միտք է, իսկ ումն է՞:

Quadro
22.02.2008, 11:33
:hands Հոյակապ միտք է, իսկ ումն է՞:

Որ ճիշտն ասեմ չգիտեմ ինտերնետում եմ կարդացել:

Empty`Tears
22.02.2008, 11:35
Не относитесь слишком серьезно к жизни живыми вам из нее все равно не выбратся!



Լավն էր..;)

Երկնային
10.03.2008, 00:43
Ամենալավ երգը լռությունն է..

Շատ եմ սիրում Գալատեայի ստորագրությունը… ինձ այնքան հոգեհարազատ է…:oy

Kuk
10.03.2008, 22:35
Galatea-ի խոսքերից
Ամենալավ երգը լռությունն է..

Շատ լավնա :hands Շատ խորը իմաստա պարունակում :think

Աբելյան
11.03.2008, 17:02
իմս շատ եմ սիրում
ես կասեի՝ շատ-շատ

keyboard
11.03.2008, 17:55
Իմը... անհամեստության մեծ դրսևորում:P:D

Լեո
11.03.2008, 19:01
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Ես կասեի` բոլոր ճանապարհները դեպի երկինք են տանում :

Empty`Tears
13.03.2008, 09:05
... Մի եղիր նրանցից մեկը, եղիր միակը նրանց մեջ ...

Համամիտ եմ..Լավն է.. ;)

Գալաթեա
16.03.2008, 18:35
Հենց սկզբից, առաջին անգամ որ տեսա, (երբ դեռ իր գրառումներին այդքան ծանոթ չէի) Դիվիի ստորագրությունն էր դուրս գալիս :)

Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են ..

Շատ գեղեցիկ է հնչում հայերեն նույնպես: Եթե չեմ սխալվում` օրիգինալ տարբերակը ռուսական ֆիլմի վերնագիր է :)

Երկնային
16.03.2008, 18:43
Если женщина идет с опущенной головой
у неё есть любовник
Если женщина идет с гордо поднятой головой
у неё есть любовник

Если женщина держит голову прямо
у неё есть любовник
И вообще , если у женщины есть голова
то у неё есть любовник

շա~տ լավն ա… :D:D
Մռուութ… :kiss

Ավելացվել է 2 րոպե անց
Արսենի ներկերի մասին ստորագրությունն ել եմ շատ սիրում…:love նենց գունավոր ու պայծառ տրամադրութուն ա հաղորդում :)

Adam
16.03.2008, 18:47
շատ եմ հավանում keyboard -ի ստորագրությունը:

Belle
16.03.2008, 19:12
Երբ ես աշխարհ եկա՝ բոլորը խնդում էին, իսկ ես՝ լացում. կուզեմ իմ կյանքն այնպես ապրեմ, որ երբ գնամ՝ բոլորը լացեն, իսկ ես՝ խնդամ:
:hands շատ լավն է
Ռաստաինն էլ եմ հավանում, մեկ էլ երկնայինի առաջվա ստորագրությունը :love

Ավելացվել է 5 րոպե անց
մառացա Սելենե-ի ստորագրությունն էլ շաաաաատ լավը :hands

Ann87
16.03.2008, 19:55
aerosmith-ի ստորագրությունը :handsընտիրա:jagi
ԻՆՉՊԵՍ ԱՍԵԼ է Մ'էԾՆ ԼԵՆԻՆԸ՝ROCK FOREVER

Adam
17.03.2008, 00:54
շատ եմ հավանում Ձայնալարի ստորագրությունը: Որ խորանում ես, մեջը լիքը ներաշխարհ կա

Amaru
17.03.2008, 01:25
Ինձ Ուրվականիս (:love) ստորագրությունն ա դուր գալիս :)

Belle
17.03.2008, 13:37
Ուլուանայի ստորագրությունն էլ շաատ հավանում :)

Empty`Tears
29.03.2008, 21:18
Երբ ուզում ես ամուր գրկել ու քո սրտին սեղմել նրան, և դա կիրք ու մարմնային ցանկություն չէ, այլ հոգու ու սրտի ջերմագին պահանջ, նշանակում է` սիրում ես: ©ihusik
Ալիքն ինքն էլ չգիտե՝ շատ կմնա նա այս ափում…

Selene - Շատ ծանոթ և մտերիմ խոսքեր...:(

Մելիք
17.05.2008, 02:24
Amaru-ինը վերջն ա:hands:hands

Նախկին ՀՀՇ-ականներ ու ՀՀԿ-ականներ չեն լինում: Լինում են ՀՀԿ-ական դարձած նախկին ՀՀՇ-ականներ և ՀՀՇ-ական դարձած նախկին ՀՀԿ-ականներ:

StrangeLittleGirl
23.05.2008, 21:46
Հա՜, Ամառի ստորագրությունը սպանիչ ա…


Իսկ ինձ Բյուրակնի ստորագրուտյուննա կպել.:B
Հետաքրքիր ա՝ էդ ինչ ստորագրություն էր: :D

Amaru
23.05.2008, 22:25
Բյու՛ր :love դե գիտես… :oy մերսի :)

StrangeLittleGirl
23.05.2008, 22:38
Ամա՛ռ, ճիշտն ասած, ես նաև այլմոլորակային մասը նկատի ունեի ;) Թե չէ էդ աստիճանի անհամեստ չեմ :D

Amaru
23.05.2008, 23:18
այնուամենայնիվ… թեկուզ էդ մասը… :)) ձեզ շատ եմ սիրում :))

Empty`Tears
08.06.2008, 09:24
Երբ ուզում ես ամուր գրկել ու քո սրտին սեղմել նրան, և դա կիրք ու մարմնային ցանկություն չէ, այլ հոգու ու սրտի ջերմագին պահանջ, նշանակում է` սիրում ես::love

Selene .... Մեր շաատ եմ սիրում..:)

unknown
08.06.2008, 10:29
Գոգայի ստորագրություննա դուրս եկել;)

Փոքրիկ
17.06.2008, 22:13
:oy Երբ ուզում ես ամուր գրկել ու քո սրտին սեղմել նրան, և դա կիրք ու մարմնային ցանկություն չէ, այլ հոգու ու սրտի ջերմագին պահանջ, նշանակում է` սիրում ես:
Selene-ինը շատ լավն է :P

Ռեդ
17.06.2008, 22:15
Վաաաաաաբշե տո իմն էլ չի վատը :D :hands

Դեկադա
23.06.2008, 20:33
Ուլուանայի ստորագրությունն եմ շատ հավանում:)

VisTolog
23.06.2008, 23:29
Մի վախեցեք կատարելությունից, դուք դրան երբեք չեք հասնի:
Բայց վախենու՞մ ենք:

Kuk
23.06.2008, 23:32
Երոի ստորագրությունը շատ լավն ա.

Որքան արագ է պտտվում այս անիծյալ խենթ մոլորակը, որքան արագ է հեռանում մեր ապրելու լավ ժամանակը:sulel

Ռեդ
23.06.2008, 23:38
Աթեիստինն էլ ա լավը

De gustibus et coloribus non est disputandum. :aha
Հ.Գ. չիմացողներին
կներեք ռուսերեն մեջբերման համար, կոչվում ա

О вкусах не спорят

Stranger
24.06.2008, 12:21
Ավելացվել է 40 վայրկյան անց
Ինձ շատ է դուր գալիս Dvgry-ի ստորագրությունը.
«Only two things are infinite, the universe and human stupidity, and I'm not sure about the former.»
Ճշմարիտ է ասված

VisTolog
24.06.2008, 13:41
Если мечтаешь о радуге, будь готова попасть под дождь!!!
Քոնն էլ ընենց ոչինչ. :)

ChildOfTheSky
24.06.2008, 13:59
Ու՞մ ստորագրությունն է ամենալավը
իմը :8

VisTolog
24.06.2008, 14:49
իմը :8
Զոռով ասում ես, որ մտնեն հա՞ :D

Երկնային
23.09.2008, 23:47
Երբեմն շատ ավելի հեշտ է քնել տղամարդու հետ, քան դիմել նրան անունով:

Գալաթիկի ստորագրությունը շատ վաղուցվանից եմ սիրում… :oy

Դեկադա
24.09.2008, 23:46
Wista- ի ստորագրությունը- Կանցնի, սա էլ կանցնի
Շատ հուսադրող ստորագրություն է :)

comet
25.09.2008, 11:21
Wista կանցնի, սա էլ կանցնի
Երեկ անկախ ինձնից ասացի էդ բառերն ու հիշեցի, որ ինչ-որ մեկի ստորագրությունն է, բայց չէի հիշում ում:oy

Վայ, ես դեռ ստորագրություն չունեմ:oy

Ֆրեյա
02.10.2008, 09:51
— Каширин — опытный журналист. Человек — довольно мягкий…
— Дерьмо, — говорю, — тоже мягкое.:D
Довлатов


:D Katka-ի ստորագրությունն է դուրս եկել: Առաջին անգամ երբ կարդացի, համընկավ այն պահի հետ, երբ մի մարդու մասին այսպես էի մտածում, բայց ճիշտ բառերը չէի կարողանում ընտրել: :P
Ապրեն, երկուսն էլ, Դովլատովը, որ գրել է, Կատկան, որ ուշադրության է արժանացրել
:D :D :D

Empty`Tears
14.12.2008, 03:26
Իմը…:beee:))


Женщина должна быть леди в обществе, хозяйкой в доме и шлюхой в постели...!!!

Enigmatic
14.12.2008, 16:45
իմը:oy:oy ու կանցնի ,սա էլ կանցնի մեկ էլ դա:love

Ուլուանա
14.12.2008, 22:16
Engimatic–ի ստորագրությունն եմ հավանում. զվարճալի ա ու դիպուկ. :))

Եթե նմանվել ես անձնագրիդ նկարին :{`ժամանակն է գնալ հանգստի :zagar

ivy–ի նոր ստորագրությունն էլ ա հավես. ոնց որ հետաքրքրասեր մանկիկը, իրենից մեծերին դիմելով, ասի. :love

Ինձ էլ կխաղացնե՞ք: :unsure

Լեո
14.12.2008, 22:47
Անհամեստ չհնչի, ես իմն եմ հավանում:D;)

dvgray
14.12.2008, 22:54
իսկ ես համեստորեն իմն եմ համարում ամենաամենան :love

մի խոսքով, սիրենք մերը այնպես, ինչպես ուրիշինն ենք սիրում :love

Ուլուանա
14.12.2008, 22:54
Անհամեստ չհնչի, ես իմն եմ հավանում:D;)
:D Անհամեստը անհամեստ հնչեց, իհարկե, բայց դե մեղքս ի՞նչ թաքցնեմ. ես էլ եմ հավանում քոնը։ :hands

Ռեդ
14.12.2008, 23:28
Իսկ ինչու՞ չպիտի հավանեմ իմը :beee

Նարե
15.12.2008, 00:50
հմմ Գալաթեան ժամանակին մի հատ ստորագրություն ուներ, որ մինչև հիմա հիշում եմ , մոտավորապես սենց էռ , որ չի լինում նախկին սիրեկան, ինչպես որ չի լինում նախկին ԿԳԲ-շնիկ ու աղանդավոր(կներեք եթե ստույգ չեմ հիշում)

Մարկիզ
15.12.2008, 01:10
հմմ Գալաթեան ժամանակին մի հատ ստորագրություն ուներ, որ մինչև հիմա հիշում եմ , մոտավորապես սենց էռ , որ չի լինում նախկին սիրեկան, ինչպես որ չի լինում նախկին ԿԳԲ-շնիկ ու աղանդավոր(կներեք եթե ստույգ չեմ հիշում)
Դաշնակ…:)):)

Ribelle
15.12.2008, 01:11
իմ ստորգրությունն էլ ա լավը:love:D:oy

Ռեդ
15.12.2008, 01:14
Կարծում եմ թեման պետք է անվանափոխվի "ՈՒմ համար չէ իր ստորագրությունն ամենալավը" :D

Նարե
15.12.2008, 01:20
Դաշնակ…:)):)

Վայյյյյյյյյյյյյյյյյյյյյ, ճիշտա , ախր ամենաշատը ետ պահն էր դուրս եկել, ոնց կարող էի խառնել, շնորհակալություն հիշեցման համար

StrangeLittleGirl
29.12.2008, 03:24
Կիտայինը: Էնքա՜ն հարազատ էր :D

Хочется быть доброй, а из-за таких как вы, ничего не получается.

Rammstein
29.12.2008, 12:43
Enigmatic
Եթե նմանվել ես անձնագրիդ նկարին:{`ժամանակն է գնալ հանգստի:zagar

:good

Enigmatic
29.12.2008, 16:43
Enigmatic
Եթե նմանվել ես անձնագրիդ նկարին:{`ժամանակն է գնալ հանգստի:zagar

:good

մերսի շատ:oy

Sona_Yar
30.01.2009, 14:26
Երոի ստորագրությունը շատ լավն ա.

Որքան արագ է պտտվում այս անիծյալ խենթ մոլորակը, որքան արագ է հեռանում մեր ապրելու լավ ժամանակը:sulel

Իմ սիրելի ստորագրությունն է:hands, սկայպում 4 էջ ունեմ, 4-ում էլ այս նույն հախվերդյանական բառերն են...Ակումբում որոշեցի սիրելի գրողիս՝Պարույր Սևակի խոսքերն ընտրել որպես ստորագրություն:Իսկ էստեղ հավանում եմ կնոջ կրծքի և գլուխը քորելու մասին ստորագրությունները, դե գուշակեք, թե որո՞նք են::think

Morpheus_NS
09.02.2009, 00:39
Հրատացիի ստորագրությունը

Ատ ատ ատ աաա՛տ ատ
Դզեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեց:hands:D

Yellow Raven
09.02.2009, 00:41
Բայց դե ամենալավը Էդուլի ստորագրության Պինձյույա Չաբակնա:hands:D

Ուլուանա
16.05.2009, 23:58
Ամենալավը չէ, բայց ինձ ահագին սրամիտ ու զվարճալի են թվում Դորիանի երեք նոր ստորագրություններից այս երկուսը. :))


Երբեք ներքև չցատկեք իմ IQ-ի վրայից... Շատ բարձր ա՝ կցխվեք։ :D
Ես դուրս եմ եկել մի բարի հեքիաթից... քշել են!!! :D
Ի դեպ, եթե երբևէ ինքնասպանություն գործելու վճռական ցանկություն ունենաս, խորհուրդ կտայի ցատկել սեփական անձի մասին ունեցածդ կարծիքի վրայից. ցխման հաջողությունն ամենայն պատասխանատվությամբ երաշխավորում եմ։ :P

Phantom Lord
29.05.2009, 19:30
Red_Devils-ինն ա լավը


Fear can hold you prisoner.
Hope can set you free

Rammstein-ինն ա ինձ դուր գալիս (դե պարզա խի;))

Լեո
04.07.2009, 15:00
Շատ եմ հավանում Enigmatic-ի ներկայիս ստորագորությունը.

Ավելի կարճ բառ, քան «Ոչ»-ն ու «Այո»-ն, չկա՛ , չե՜ս գտնի աշխարհում համայն, բայց հաճախ կյանքդ հերիք չի անում մի «Այո» կամ «Ոչ» ասելու համար...

*e}|{uka*
26.07.2009, 07:01
Թաղեմ Գարբաչովին :angry

Դայի ստորագրությունը :D, ինչի՞ ես հողըմ Դայ :D : Ամեն անգամ տենալիս ժպտում եմ բարձր :):D

Dayana
26.07.2009, 09:31
Դայի ստորագրությունը :D, ինչի՞ ես հողըմ Դայ :D : Ամեն անգամ տենալիս ժպտում եմ բարձր :):D

Որովհետև Յոժուլ ջան, ինչպես ասում է մի ծեր հրեա` անարդարության դեմ պայքարի միակ հասկանալի եղանակն է ու նույն սկզբունքով կարող է թաղել մի դդում կամ կաղամբ:
Հ.Գ. Շատ բարձր չժպտաս :oy

Lion
26.07.2009, 10:31
Վերջերս ինձ շատ է դուր գալիս StrangeLittleGirl-ի ստորագրությունը -

Խոստանում եմ չվիրավորել,
չկծել, չծաղրել:

Ու՞ր ես, հին ընկեր:

Այնքան մարդկայնություն կա...:)

Ռեդ
26.07.2009, 17:28
Ամենալավ ստորագրությունը Ռուֆուսինն ա՝

.
Հլա նայեք ինչ մակարդակ նկար ա՝ ինքնին սև քառակուսի, ու ինչքա՞ն իմաստ կա դրա մեջ: Տենաս ի՞նչ են տեսել դրա մեջ խոշորացույցով նայողները: Երևի մի ամբողջ պատկեր, մահվան մեջ կյանքի նշույլ, սևի մեջ սպիտակի ելևէջներ: Ու դա դուք չե՞ք անվանում գլուխգործոց:

Jarre
26.07.2009, 18:06
Ու դա դուք չե՞ք անվանում գլուխգործոց:
Ո՞վ ասեց չենք անվանում :)

Իմ համար էլ Ռուֆուսի ստորագրությունը լավագույներից մեկն է։

Ուլուանա
26.07.2009, 19:17
Ամենալավ ստորագրությունը Ռուֆուսինն ա՝

Հլա նայեք ինչ մակարդակ նկար ա՝ ինքնին սև քառակուսի, ու ինչքա՞ն իմաստ կա դրա մեջ: Տենաս ի՞նչ են տեսել դրա մեջ խոշորացույցով նայողները: Երևի մի ամբողջ պատկեր, մահվան մեջ կյանքի նշույլ, սևի մեջ սպիտակի ելևէջներ: Ու դա դուք չե՞ք անվանում գլուխգործոց:


Ո՞վ ասեց չենք անվանում :)

Իմ համար էլ Ռուֆուսի ստորագրությունը լավագույներից մեկն է։
Դե ուրեմն իմը դրա եռապատիկ լավն է (միանգամից երեք կետ՝ ...՝ եռախորիմաստություն :roll )։ :D :P

Elmo-ի նոր ստորագրությունն եմ հավանում. բավական դիպուկ է ու սրամիտ. :))

Интернетчики озадачены : есть ли жизнь в оффлайне?

Ռուֆուս
26.07.2009, 21:23
Ամենալավ ստորագրությունը Ռուֆուսինն ա՝

Հլա նայեք ինչ մակարդակ նկար ա՝ ինքնին սև քառակուսի, ու ինչքա՞ն իմաստ կա դրա մեջ: Տենաս ի՞նչ են տեսել դրա մեջ խոշորացույցով նայողները: Երևի մի ամբողջ պատկեր, մահվան մեջ կյանքի նշույլ, սևի մեջ սպիտակի ելևէջներ: Ու դա դուք չե՞ք անվանում գլուխգործոց:

Իսկ հիմիկվանս ո՞նց ա:D

Ով որ պետք էր, հասկացավ :D

Elmo
26.07.2009, 21:27
Elmo-ի նոր ստորագրությունն եմ հավանում. բավական դիպուկ է ու սրամիտ.

Շնորհակալություն

սիրում եմ ժամանակակից աֆորիզմները :))

Փիսիկ
26.07.2009, 22:59
Շնորհակալություն

սիրում եմ ժամանակակից աֆորիզմները :))
կապ չունի, բայց ամեն անգամ տենալուց հիշում եմ մեր աշխատավայրի խոհանոցում կախված գորցվածքը ՝ վրան հոգնաց փիսիկ ա կոֆեյի բաժակը գրկած ու գրած ա "is there life before coffee?"

Հովհաննես
27.07.2009, 19:30
Իմը :)

Ռեդ
16.08.2009, 00:15
Աա՜, :D, dvgray :hands

եղու՞նգ ունես, կտրի՛ր ;)
իսկ գլխիդ քո՞րը: որ լողանաս՝ կանցնի :}

VisTolog
18.08.2009, 11:01
Երկար ժամանակա ուզում եմ գրեմ::)) Մասիվեցի ստորագրությունն եմ սիրում::)


✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿

✚Աստված պահպանի Մասիվցիքին✚
❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖

Ամեն անգամ էլ տեսնելիս մինչև վերջ կարդում եմ :))

masivec
18.08.2009, 11:03
Երկար ժամանակա ուզում եմ գրեմ::)) Մասիվեցի ստորագրությունն եմ սիրում::)


✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿

✚Աստված պահպանի Մասիվցիքին✚
❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖

Ամեն անգամ էլ տեսնելիս մինչև վերջ կարդում եմ :))
Ապրես;)

Chuk
18.08.2009, 23:20
Երկար ժամանակա ուզում եմ գրեմ::)) Մասիվեցի ստորագրությունն եմ սիրում::)
Ինչ հետաքրքիր է, չէ՞, ճաշակների տարբերությունը: Այ եթե ամենաչսիրած կամ իմ կարծիքով ամենավատ ստորագրությունների թեմա լիներ, ես էլ նշածդ ստորագրությունն էնտեղ կպատճենեի :)

masivec
19.08.2009, 00:56
Ինչ հետաքրքիր է, չէ՞, ճաշակների տարբերությունը: Այ եթե ամենաչսիրած կամ իմ կարծիքով ամենավատ ստորագրությունների թեմա լիներ, ես էլ նշածդ ստորագրությունն էնտեղ կպատճենեի :)
Էտի իմ կողմից փախադարձ ա քո հանդեպ:):):)

Մանուլ
22.08.2009, 23:46
Լեոյինը :oy

Ու՞ր է իմ ամիսը՝ այն 13-րդը :(

Հարդ
15.10.2009, 21:36
Սելավիինը՝ Մարիկ իրար սեր են պարտք:

AniwaR
15.10.2009, 21:40
Ես ամենաշատն իմն եմ սիրում: Ամեն անգամ տեսնելուց մինչև վերջ լսում եմ: :))

Հայկօ
15.10.2009, 21:52
Ես ամենաշատն իմն եմ սիրում: Ամեն անգամ տեսնելուց մինչև վերջ լսում եմ: :))

Ես էլ եմ ամենաշատը քոնը սիրում: Ամեն անգամ տեսնելուց մինչև վերջ ձեռ եմ քցում :D:

CactuSoul
28.10.2009, 00:57
Kita

"И вообще, что такое "разные"? Я не умею даже яйца сварить- и провела с тобой день на кухне, ты слушаешь только техно - и засыпаешь под Вивальди…Жить вместе людям мешает их глупость, а вовсе не различия…"
:love

Ungrateful
28.10.2009, 02:00
Kuk-ինը ու Kita-ինը:

Venus
28.10.2009, 11:12
Շատ տպավորվել է ու դուրս գալիս է Gooal-ի ստորագրությունը ;)

VisTolog
07.11.2009, 14:20
Mariam1556`

եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույն է, թե որքան է նրա երկարությունը:

Սելավի
08.11.2009, 00:18
Ինձ դուր է գալիս 21darimard-ու ստորագրությունը:
Ամենակարևորը աչքով չես տեսնի, ամենակարևորը զգում են:

Արևհատիկ
09.11.2009, 17:42
Kuk-ինը՝ Բոլոր ճամփաները դեպի մահ են տանում

Լուսաբեր
13.11.2009, 20:03
Պարոն Ն

Լռիր, և խոսիր միայն այն ժամանակ, երբ ասածդ լռելուց թանկ կլինի :oy

Դատարկություն
14.11.2009, 11:52
Ինձ Սելավիի ստորագրությունն ա շատ դուր գալիս

Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

Farfalla
21.11.2009, 22:10
ամենաշատը Astgh-ի ստորագրությունն եմ հավանում :)


Մենք ամբողջ կյանքում գնում ենք դեպի ապագա ու չենք նկատում, թե ինչպես դարձանք անցյալ...

Արիացի
22.11.2009, 02:09
Ուլուանա-ի ստորագրությունը դուրս եկավ :)

Պարզապես սիրեք իրար. վաղ թե ուշ դա ձեզ դուր կգա։
Loesje

Lion
22.11.2009, 21:16
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

Միշտ դուրս եկել են ministr-ի այս խոսքերը;)

VisTolog
29.11.2009, 00:39
Պարզապես սիրեք իրար. վաղ թե ուշ դա ձեզ դուր կգա։

Loesje

Արդեն սիրում եմ :)

Արիացի
01.12.2009, 14:07
Ամենալավ ստորագրությունը Ուրվականինն ա`

http://www.synopsys.com
:aha

Փոքրիկ
01.12.2009, 20:41
Լուսաբերինն ա դուրս գալիս:)


Աշխարհում ամեն ինչ մերն է, միայն մի բան կա, որ միայն իմն է ու միայն քոնը .
Դու ես՝ իմն ես
Ես եմ՝ քոնն եմ

Legolas
02.12.2009, 12:17
Katka (http://www.akumb.am/member.php?u=14993)

Ժպտա միշտ... որովհետեւ քեզ շատ ա սազում, իսկ ինձ՝ ուրախացնում:)

շատ լավ ստորագրություն ա , շատ:

CactuSoul
02.12.2009, 12:59
Մանուլ:)

Люди часто одиноки, потому что они строят стены вместо мостов...
:aha


"I don't need no walls around me!.." (c) Pink Floyd

Mariam1556
03.12.2009, 22:21
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

Միշտ դուրս եկել են ministr-ի այս խոսքերը;)
լավնա

VisTolog
08.12.2009, 21:55
Askalaf

Ամբողջ կյանքումդ մնա որպես երեխա, որպեսզի երեխաներդ չդադարեն սիրել քեզ։
Ոչ միայն երեխաները/դ :)

Mariam1556
08.12.2009, 22:49
Adam -ինը

Մի պատմիր ուրիշներին հաջողություններիդ մասին, մի՛ թունավորիր նրանց կյանքը:

Ungrateful
08.12.2009, 22:52
Katka (http://www.akumb.am/member.php?u=14993)

Ժպտա միշտ... որովհետեւ քեզ շատ ա սազում, իսկ ինձ՝ ուրախացնում:)

շատ լավ ստորագրություն ա , շատ:

Իրոք, լավերից մեկն է: :good

CactuSoul
28.12.2009, 19:49
H.a.y.k.o.-ի ներկայիս ստորագրությունը, առանց ավելորդ մեկնաբանության.


The opposite of love is not hate, it's indifference. The opposite of art is not ugliness, it's indifference. The opposite of faith is not heresy, it's indifference. And the opposite of life is not death, it's indifference.

Elie Wiesel

Մանուլ
30.12.2009, 00:24
Yevuk-ինը :).

They laugh, because I'm different, I laugh because they're the same!

VisTolog
30.12.2009, 10:06
Վերջը ասի գրեմ էլի :)):8

G.l.o.b.a.l

«Շահում եք դուք, շահում է պետությունը»
Չեք շահում դուք, միեւնույնն է, շահում է պետությունը»

Մանուլ
12.02.2010, 20:21
Elmo.

Էսպես չի մնա ;)
Էնքա՜ն լավատեսություն կա մեջը: Ինչ բովանդակությամբ գրառում էլ լինի, ստորագրությունը ստիպում ա ժպտալ. հուսադրող ստորագրություն ա :):

terev
12.02.2010, 20:28
Elmo.

Էնքա՜ն լավատեսություն կա մեջը: Ինչ բովանդակությամբ գրառում էլ լինի, ստորագրությունը ստիպում ա ժպտալ. հուսադրող ստորագրություն ա :):

Միայն լավատեսների համար է այս ստորագրությունը հուսադրող, իսկ ռեալիստների, էլ չեմ ասում վատատեսների, համար այն հուսահատող է:

Լեո
16.02.2010, 23:27
...գրկեմ, տաքացնեմ, պաչիկ անեմ...սիրեմ ;)

Apeh jan, կարո՞ղ ա մոռացել ես վերջում գրել՝ «© Արազ» :lol

VisTolog
20.02.2010, 12:41
Artgeo :))

http://www.akumb.am/image.php?u=2&type=sigpic&dateline=1266616165

Yevuk
26.02.2010, 00:31
Monk-ի ստորագրությունը նոր աչքիս տակ ընկավ, դուրս էլ շա՜տ եկավ: ;)


Ոմանք վախենում են Աստծուն կորցնել, իսկ ոմանք... գտնել: (Բ. Պասկալ)

Lion
27.02.2010, 08:29
Հենց նոր տեսա My World My Space-ի ստորագրությունը, հիանալի է

«Շատ տղամարդիկ, սիրահարվելով այտի վրայի փոսիկին, սխալմամբ ամուսնանում են ամբողջ աղջկա հետ»

- իրոք որ դիպուկ ու մեր կյանքից է ասված...:think

Kuk
04.03.2010, 16:27
Lion-ի ստորագրությունն ա ամենալավը.


Ընտանիք կազմելու նպատակով կծանոթանամ լավ մի աղջկա հետ: Կարող եք գրել Lion1700[շնիկ]yandex[կետ]ru հասցեով: Բացարձակ գաղտնիության երաշխավորը տղամարդկային իմ խոսքն է...:)

Lion
06.03.2010, 15:38
Չէի տեսել, էս ինչ պոպուլյար ստորագրություն ունեմ:) Բայց դե... օգուտ չկա... էհհ, ջնջում եմ:think

Շինարար
14.03.2010, 04:04
My World My Space-ի ստորագրության երկրոդ տողը
…այ այստեղ թագավորի տղան ոտքի բութ մատը կծեց (http://www.akumb.am/showthread.php/47624-Չասելու-ասելիք) հղումով հանդերձ, կլիներ ակումբում հանդիպող ամենալավ ստորագրությունը, եթե կարմիրով նշված մասը չլիներ:))

My World My Space
14.03.2010, 10:44
Հատուկ Շինարարի համար (Տես ստորագրությունս)

Gayl
16.03.2010, 02:23
jundiai ի ստորագրությունը ամենալավնա:))
Եթե բախտը քեզնից երես թեքի ու մեջքով կանգնի, ձեռքտ քցիր նրա հետույքին...:ok

Meme
20.03.2010, 20:16
Ինձ Yevuk-ի ստորագրությունը դուր եկավ:love.յուրահատուկ ստորագրություն է:B

VisTolog
08.04.2010, 11:20
Երվանդ - Բոլոր ճամփաները դեպի կյանք են տանում::)

CactuSoul
08.04.2010, 12:06
Երվանդ - Բոլոր ճամփաները դեպի կյանք են տանում::)

Երոյի ստորագրությունն ինձ ուղղակի կատաղացնում ա: Իհարկե, հուսով եմ՝ իմ սխալ ընկալելու արդյունքում:

Magic-Mushroom
09.04.2010, 01:38
Yevuk There are so many people out there who will tell you that you can't! What you've got to do is turn around and say "WATCH ME"!
Շատ լավնա,հրաշալի է:hands ես էլ եմ բոլորին դա ասում

Արևհատիկ
14.04.2010, 20:09
Երկնայինի :roll

…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

Magic-Mushroom
14.04.2010, 22:17
VisTolog Такой привет, какой ответ !!!

իմ սիրած արտհայտությունը:hands:D

Lion
19.08.2010, 20:46
Դեռ չեմ գտել...


(c) Կաթիլ :):think

Shah
19.08.2010, 20:49
"Աստվա՛ծ, ինձ համբերություն տուր՝ ընդունելու այն, ինչ ես չեմ կարող փոխել, ուժ՝ փոխելու այն, ինչ կարող եմ, իմաստություն՝ տարբերելու առաջինը երկրորդից:
Ռեյնոլդ Նիբուր" ((C)) Շինարար

Մեկն էլ կա մի աղջկա մոտ էսա որ գտնեմ կդնեմ անպայման:

Շինարար
19.08.2010, 20:55
"Աստվա՛ծ, ինձ համբերություն տուր՝ ընդունելու այն, ինչ ես չեմ կարող փոխել, ուժ՝ փոխելու այն, ինչ կարող եմ, իմաստություն՝ տարբերելու առաջինը երկրորդից:
Ռեյնոլդ Նիբուր" ((C)) Շինարար

Մեկն էլ կա մի աղջկա մոտ էսա որ գտնեմ կդնեմ անպայման:


Ես իմ նախորդ ստորագրությունն էի ավելի շատ սիրում :))
այ այստեղ թագավորի տղան մատը կծեց...Բայց դե անցան այդ ժամանակները:)

Կաթիլ
19.08.2010, 21:08
Դեռ չեմ գտել...


(c) Կաթիլ :):think

չէի սպասում, թե ստորագրությունս ինչ-որ մեկը կնկատի, էլ ուր մնաց էս թեմայում… :)) մերսի…

Shah
19.08.2010, 21:15
Ես իմ նախորդ ստորագրությունն էի ավելի շատ սիրում :)) Բայց դե անցան այդ ժամանակները:)
Հիմիկվա ստորագրությունս ճիշտ ա "ժամացույց" ա, բայց էլի դուրս գալիս ա, իսկ առաջվանս` God Is My Security-ն ավելի լավն էր..

---------- Ավելացվել է՝ 20:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:13 ----------

Հերմ իզուր ես քեզ թերագնահատում :) Ոչ միայն ստորագրություն ա դուրեկան...

Inna
19.08.2010, 22:18
Երկնային...

…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

Նոր կարդացի ու ինձ շատ դուր եկավ;)

Meme
20.08.2010, 16:22
Որ նոր էի գրանցվել ակումբում,լավ ստորագրություններ շաաատ կաին,դե մոտավոր 1 տարի առաջ,բայց հիմա Լեոի ստորագրությունն է լավը




Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա...

Moonwalker
20.08.2010, 16:37
Իսկ ինձ Elmo-ինն ա դուր գալիս՝

էսպես չի մնա ;)

Շատ լավատեսական ա :)

Կաթիլ
21.08.2010, 22:35
yerevanci-ի

Он:Я тебя люблю! Она:Откуда ты знаешь? Он:Чувствую! Она:Не верь чувствам,они обманчевы! Он:Закрой глаза.Что я делаю? Она:Руку держишь! Он:Откуда ты знаешь? Она:Чувствую! Он:Всегда верь своим чувствам!!!!;-)

Meme
22.08.2010, 20:49
Վայ ապրես Կաթիլ ջան,ես ուզում էի ասել,չէի տեսել Yerevanci-ի ստորագրությունը:love,ինքը ասումա ռոմանտիկ խոսքեր չի սիորւմ,բայց սա ոնցոր էդպիսիննա հենց:think
մեկ էլ գիտես SSS-ին եմ հավանել

Եթե շները խոսել իմանային,մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին:hands-եթե չեմ սխալում էսպես էր

Պոզիտրոն
22.08.2010, 21:52
Իսկ ինձ Elmo-ինն ա դուր գալիս՝

էսպես չի մնա ;)

Շատ լավատեսական ա :)
Կարծում եմ սա միայն լավատեսական չի... թեև ինձ նույնպես դուր է գալիս:)

tikopx
23.08.2010, 21:03
իմը գունավոր ու իմաստով :)

Moonwalker
29.08.2010, 14:20
Այս տարի ես պետք է *huk-ի առողջությունը քայքայեմ:
© Harcaser

*e}|{uka*
02.09.2010, 00:13
Ստորագրություն Harcaser-աց

Ես տեսնում եմ ավելին, քան դուք բոլորդ միասին վերցված:
.............................................................. Հարցասեր
Այս տարի ես պետք է *huk-ի առողջությունը քայքայեմ:
. ........................ . Նույն հեղինակը

http://s2.rimg.info/7bd0385e6b9fa0e052fbe63e419e17ec.gif (http://smajliki.ru/smilie-247658727.html) միթե՞ Աստված է նա

matlev
02.09.2010, 00:27
Ստորագրություն Harcaser-աց


http://s2.rimg.info/7bd0385e6b9fa0e052fbe63e419e17ec.gif (http://smajliki.ru/smilie-247658727.html) միթե՞ Աստված է նա

Հարցասերը Չուկի երկրորդ ես-ն ա երևի: Բայց մեկ ա, էն «վերցված»-ի երկրորդ վ-ն դուրս չի գալիս:

Magic-Mushroom
02.09.2010, 13:38
Meme ջան ինչ լավն է հրաշալի բառեր են:love:rose:drinks


Friend Is Someone,Who Knows The Song Of Your Heart,
And Who Can Sing It For You,When You Have Forgotten It

Inna
03.09.2010, 16:56
Հետաքրքիր ստորագրություն է, իսկ լավն է, որովհետև իսպաներեն է:);)

LoK®
Hasta el infinito y más allá:sm
Թարգմանությունն ել նրանց համար ովքեր Իսպաներեն չեն հասկանում:
<<Դեպի անսահմանություն եւ նրա սահմաններից դուրս>>:sm

Պոզիտրոն
03.09.2010, 18:15
Հետաքրքիր ստորագրություն է, իսկ լավն է, որովհետև իսպաներեն է:);)

LoK®
Hasta el infinito y más allá:sm
Թարգմանությունն ել նրանց համար ովքեր Իսպաներեն չեն հասկանում:
<<Դեպի անսահմանություն եւ նրա սահմաններից դուրս>>:sm
Էտ գրածը ոնցվոր ետ սմայլիկին նկարագրի ետ ինչ համապատասխանում են իրար:

Inna
03.09.2010, 19:01
Էտ գրածը ոնցվոր ետ սմայլիկին նկարագրի ետ ինչ համապատասխանում են իրար:

Դա հեղինակի միտքն ա , այսինքն LoK®-ի

Հարդ
15.09.2010, 14:41
Կյանքի այլանդակությունը նա է, որ կինոթատրոնից արտասվելով դուրս ենք գալիս և խորշում ենք հանդիպած առաջին իսկ Քվազիմոդոյից.... © My World My Space

...

Sonatina
16.09.2010, 15:20
Գրեք ձեր կարծիքը ակումբի անդամների ստորագրությունների մասին: Որն է ձեր կարծիքով ամենահետաքրքիր, կամ ամենառոմանտիկ կամ էլ ամենաչգիտեմինչ ստորագրությունը:

Իմը:P:oy

Դեկադա
16.09.2010, 17:51
Գուցե մեծամտորեն հնչի, բայց էսքան նայում եմ իմիցը լավը չկա: Մոմով էլ ման գաս չես գտնի::)

Հայկօ
16.09.2010, 18:39
Գուցե մեծամտորեն հնչի, բայց էսքան նայում եմ իմիցը լավը չկա: Մոմով էլ ման գաս չես գտնի::)

Դու ուրիշ ցեղից էլ կլինես ;):

Rammstein
16.09.2010, 19:52
Գուցե մեծամտորեն հնչի, բայց էսքան նայում եմ իմիցը լավը չկա: Մոմով էլ ման գաս չես գտնի::)

Դեկադա ջան, մատներդ իզուր մի ցավացրու այնպիսի գրառումներ կատարելու վրա, որոնք դառնալու են ժամանակավրեպ, հենց որ ես իմ ստորագրությունը փոխեմ: :P

Հ.Գ. Ցավակցում եմ գրառմանդ ժամանակավրեպանալու համար… :(

Sonatina
16.09.2010, 20:04
"Մի փնտրիր ինձ այնտեղ,որտեղ ես չկամ"... Ես կասեի ոչ թե ամենահետաքրքիր,այլ ամենատրամաբանական ստորագրությունն է:)