PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ ժողովրդի պատմությունը առանց երրորդ ուժի



dvgray
07.04.2007, 10:12
Մոդերատորական
Թեման առանձնացվել է <<Հայազգի պետական գործիչները Օսմանյան Թուրքիայում...>> թեմայից:

Æëñ³Û»É úñÇÝ éáõëÝ»ñÇÝ ¿ñ ϳÝãáõÙ, áñ •³Ý ä³ñëϳëï³ÝÇÝ áõ ÂáõñùdzÛÇÝ ç³Ëç³Ë»Ý, гÛáó ó•³íáñáõÃÛáõÝÁ í»ñ³Ï³Ý•Ý»Ý: ä³ñ½ ¿, áñ ä»ïñáëÝ úñÇÇ Ï³Ù ÝÙ³Ý ÙÇ áõñÇßÇ Ëáëùáí ã¿, áñ å»ïù ¿ •áñÍ ëÏë»ñ: èáõë³Ï³Ý å»ïáõÃÛáõÝÝ áõÝ»ñ Çñ ߳ѻñÁ, Çñ Ýí³×áÕ³Ï³Ý Íñ³•ñ»ñÁ: ²ÛÝ Å³Ù³Ý³Ï Ð³ñ³í³ÛÇÝ ÎáíϳëÇ »õ г۳ëï³ÝÇ Ñ»ñÃÁ ¹»é ã¿ñ ѳë»É, »õ úñÇÇ ³ë³Íáí ã¿, áñ èáõë³ëï³ÝÝ Çñ Íñ³•ñ»ñÁ å»ïù ¿ ÷áË»ñ: Æëñ³Û»É úñÇÇ ³ÙµáÕç •áñÍáõÝ»áõÃÛ³Ý ³ñ¹ÛáõÝùÝ ³ÛÝ »Õ³í, áñ ݳ Çñ »ñÏáõ ½³í³ÏÝ»ñÇÝ ï³ñ³í ä»ï»ñµáõñ•, éáõë³Ï³Ý ÏñÃáõÃÛ³Ý ïí»ó, »õ ³Û¹å»ë Ýñ³Ýù éáõë³ó³Ý:

¼³ñÙ³ÝáõÙ »ë úñÇÇ »õ áã ÙdzÛÝ Ýñ³ ÙdzÙïáõÃÛ³Ý íñ³. ÇÝãáõ± å»ïù ¿ èáõë³ëï³ÝÁ å³ï»ñ³½ÙÇ, ³ñÛáõÝ Ã³÷Ç Ð³Ûáó ó•³íáñáõÃÛáõÝÁ í»ñ³Ï³Ý•Ý»Éáõ ѳٳñ:

²Ûëå»ë ëÏëí»ó ѳۻñÇ éáõë³Ï³Ý ÏáÕÙÝáñáßáõÙÁ, ³í»ÉÇ ëïáõÛ•` ѳۻñÇ ù³Õ³ù³Ï³Ý ÏÛ³ÝùáõÙ èáõë³ëï³ÝÁ ǵñ»õ •É˳íáñ »ññáñ¹ áõŠ׳ݳã»ÉÁ: ÆѳñÏ», ²ñ»õÙïÛ³Ý ºíñáå³Ý, ³éѳë³ñ³Ï ²ñ»õÙáõïùÁ, ѳۻñÇë å³ïÏ»ñ³óáõÙÝ»ñáõÙ ÝáõÛÝå»ë »ññáñ¹ áõÅÇ Ù³ëÝ ¿ñ ϳ½ÙáõÙ, µ³Ûó •É˳íáñÁ ¹³ñÓ³í èáõë³ëï³ÝÁ: ²ÛÝ ³ëïÇ׳Ý, áñ Ñ³Û Éñ³•ñáõÃÛ³Ý ³ñù³Ý` ¶ñÇ•áñ ²ñÍñáõÝÇÝ, ѳÛï³ñ³ñ»ó. §Ø»Ýù ѳۻñë ù³Õ³ù³Ï³Ý³å»ë éáõë »Ýù¦:

18-ñ¹ ¹³ñÇ 70-³Ï³Ý Ãí³Ï³ÝÝ»ñÇÝ ÑÝ¹Ï³Ñ³Û •áñÍÇãÝ»ñÁ (ѳïϳå»ë ޳ѳÙÇñÛ³ÝÝ»ñÁ) ѳۻñÇ ³½³ï³•ñáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ áñå»ë »ññáñ¹ áõÅ ³é³ç³ñÏáõÙ ¿ÇÝ ìñ³ó ó•³íáñáõÃÛáõÝÁ: ´³Ûó ë³ ³ÏÝóñóÛÇÝ ÙÇ å³Ñ ¿ñ: ºññáñ¹ áõÅÇ Ù»ç •É˳íáñ ¹»ñÁ Ùݳó èáõë³ëï³ÝÇÝ:

ºñµ »ññáñ¹ áõÅÁ ϳ٠Ýñ³ µ³Õ³¹ñÇãÝ»ñÇó áñ»õ¿ Ù»ÏÁ Ù»½ áãÝãáí ã¿ñ û•ÝáõÙ »õ гÛáó ѳñóÝ û•ï³•áñÍáõÙ ¿ñ ÙdzÛÝ Çñ ߳ѻñÇ Ñ³Ù³ñ, ½³Ûñ³ÝáõÙ ¿ÇÝù, ѳÛÑáÛáõÙ ºíñáå³ÛÇÝ ¿É, èáõë³ëï³ÝÇÝ ¿É, µ³Ûó ¹³ñÓÛ³É ÑáõÛëÝ»ñë ¹ÝáõÙ ÙdzÛÝ Ýñ³Ýó íñ³: àõñÇß Ï»ñå г۳ëï³ÝÇ ³½³ï³•ñáõÙ ã¿ÇÝù å³ïÏ»ñ³óÝáõÙ:

¸³ßݳÏóáõÃÛáõÝÁ ï»ëÝ»Éáí, áñ ó³ñǽÙÇó û•áõï ãϳ, ÙÇ Å³Ù³Ý³Ï Ëéáí»ó èáõë³ëï³ÝÇó, ѳϳó³ñ³Ï³Ý áõ ѳϳéáõë³Ï³Ý Ï»óí³Íù ÁݹáõÝ»ó, Ãáõñù»ñÇ Ñ»ï µ³ñ»Ï³Ù³Ý³Éáõ ÷áñÓ»ñ ³ñ»ó, ÇëÏ 1914Ã. ÂáõñùdzÛÇÝ ³ëå»ï³Ï³Ý Ëáëù ïí»ó` éáõë-Ãáõñù³Ï³Ý å³ï»ñ³½ÙÇ ¹»åùáõÙ ÙÝ³É ã»½áù: ´³Ûó µ³í³Ï³Ý ¿ñ, áñ éáõë-Ãáõñù³Ï³Ý ë³ÑÙ³ÝÝ»ñáõÙ ëÏë»ÇÝ áñáï³É Ãݹ³ÝáÃÝ»ñÁ, ÝáõÛÝ ¸³ßݳÏóáõÃÛáõÝÁ Ñá•áí áõ Ù³ñÙÝáí ÏñÏÇÝ ÉÍí»ó éáõë³Ï³Ý ϳÛëñáõÃÛ³Ý ë³ÛÉÇÝ:

ä³ñïáõÃÛáõÝ µ³éÁ í³ï µ³é ¿, áã áù ãÇ ëÇñáõÙ: ÆÝÓ ¿É ¹áõñ ãÇ •³ÉÇë, µ³Ûó ¹³ µ³ó³ñÓ³Ï ÷³ëï ¿: Ø»Ýù å³ñïí»óÇÝù: ºí ³Û¹ å³ñïáõÃÛ³Ý •É˳íáñ å³ï׳éÁ »ññáñ¹ áõÅÇÝ Ù»ñ ³å³íÇÝ»ÉÝ ¿ñ: ºÃ» Ù»Ýù µ³ó³é»ÇÝù ³Ù»Ý ï»ë³Ï »ññáñ¹ áõÅ »õ Ù»ñ Íñ³•ñ»ñÁ ϳéáõó»ÇÝù Ñ³Û ³½•³ÛÇÝ »Õ³Í áõÅÁ ѳßíÇ ³éÝ»Éáí áõ Áëï ³Û¹ áõÅÇ ß³ñÅí»Éáí, Ù»Ýù ³ÛëåÇëÇ Ë³Ûï³é³Ï å³ñïáõÃÛáõÝ ã¿ÇÝù ÏñÇ:

ºññáñ¹ áõÅÇÝ ³å³íÇÝ»Éáõ •³Õ³÷³ñÁ »õ ÙÇïáõÙÁ çɳïáõÙ »Ý Ñ³Û ÅáÕáíñ¹Ç Ý»ñùÇÝ áõÅ»ñÁ, ¹³ñÓÝáõÙ Ýñ³Ý ëïñϳѳ×, Ù»éóÝáõÙ Ýñ³ ¹ÇÙ³¹ñáճϳÝáõÃÛáõÝÁ, ݳ˳ӻéÝáõÃÛáõÝÁ, ëå³ÝáõÙ •áÛ³ï»õ»Éáõ ϳÙùÁ:

ºññáñ¹ áõÅÇ µ³ó³éÙ³Ý ûñ»ÝùÝ ³ÛÝ ¿, áñ Ù»Ýù ÑÇÙ³ »õ ÙÇßï Ù»½ å³ïÏ»ñ³óÝ»Ýù Ù»Ý³Ï Ñ³ñ»õ³ÝÝ»ñÇ ¹»Ù-ѳݹÇÙ³Ý: ºÃ» ³Û¹å»ë å³ïÏ»ñ³óÝ»Ýù, ß³ï µ³Ý Ï÷áËíÇ Ù»½³ÝáõÙ, Ù»ñ ѳñ»õ³ÝÝ»ñÇ Ñ»ï ³ÝÙÇç³Ï³Ýáñ»Ý, »ñÏáõëï»ù ˳ճÕáõÃÛ³Ý »½ñ»ñ •ïÝ»Éáõ Ù³ëÇÝ ÏÙï³Í»Ýù »õ áã û ³ÝåïáõÕ Ñ³ÛÑáÛ³ÝùÝ»ñ Ïï»Õ³Ýù Ýñ³Ýó ѳëó»ÇÝ: ºí Ïå³ïñ³ëïí»Ýù ³½•³ÛÇÝ å»ïáõÃÛáõÝ áõݻݳÉáõÝ: ºññáñ¹ áõÅÇ µ³ó³éáõÙÁ ãÇ µ³ó³éáõÙ ¹³ßݳÏÇó áõݻݳÉÁ: ¸³ßݳÏÇóÁ ݳ ¿, áõ٠߳ѻñÁ Ù»ÏÇ Ñ»ï ûÏáõ½ ÇÝã-áñ ųٳݳÏáí ѳÙÁÝÏÝáõÙ »Ý, »õ ¹³ßݳÏÇó ÏáõݻݳÝù ³ÛÝ ¹»åùáõÙ, »ñµ Ù»Ýù ÇÝùÝáõñáõÛÝ áõÅ ÉÇÝ»Ýù: ´³Ûó ¹³ßݳÏóÇÝ ã»Ý ³å³íÇÝáõÙ, Ýñ³ áõÅÇ íñ³ Íñ³•ñ»ñ ã»Ý ϳéáõóáõÙ, ¹³ßݳÏÇóÁ û•Ý³Ï³Ý ¿: àñù³Ý Ù»Ýù ß³ï ×áñï³Ý³Ýù èáõë³ëï³ÝÇÝ, ³ÛÝù³Ý ݳ Ù»½ ãÇ Ñ³ñ•Ç: ºñµ ã×áñï³Ý³Ýù, Ù»½ Ïѳñ•Ç:

ºÃ» Ù»Ýù` ѳۻñë, áõ½áõÙ »Ýù •áÛ³ï»õ»É ³Ûë ÑáÕ³ÏïáñÇ íñ³, ÙÇ »Éù áõÝ»Ýù` ûñÇÝ³Ï í»ñóÝ»É ¶»ñÙ³ÝdzÛÇó »õ áõñÇßÝ»ñÇó, ³ÛëÇÝùÝ ãÙï³Í»É, û »ññáñ¹ áõÅÁ ÙÇßï г۳ëï³ÝáõÙ ÏÉÇÝÇ, ÑÇß»É, áñ ³Ù»Ý ñáå» ³ÛÝ Ï³ñáÕ ¿ Ñ»é³Ý³É, »õ Ù»Ýù ÙÇ »Éù áõÝ»Ýù` ß³ñÅí»É áã û íñ»ÅÇ ½•³óáõÙáí, ³ÛÉ •áÛ³ï»õ»Éáõ µ³Ý³Ï³ÝáõÃÛ³Ùµ: ºí ³Ýå³ÛÙ³Ý Ï•áÛ³ï»õ»Ýù: ²Ûë ¹»åùáõÙ ²ëïí³Í Ù»½ Ïû•ÝÇ:
Èè²ü²ÚºÈ ÆÞʲÜÚ²Ü
§ºññáñ¹ áõÅÇ µ³ó³éÙ³Ý ûñ»ÝùÁ¦
1989Ã.


http://www.chi.am/news/070403/07040306.htm

Պանդուխտ
07.04.2007, 11:08
1989ի անկախական հակառուսական տրամադրութեան ժամանակ գրուած յօդուած է: Լաւ գաղափարներ ունի, սակայն օգտակար էր Իսրայէլ Օրու դարում:
Հիմա, Հիմա, Հիմա, ինչ անենք խելացիս: Ազեր-թուրքը տիւ ու գիշեր բարբաչում են հայերի կողմից բռնագրաւուած հողերի մասին: Ռափայէլ Իշխանեանը ինչ առաջարկներ ունի երրորդ ոյժի բացառման օրէնքով, մեն-մենակ ազեր-թուրքի դիմաց ինչպէ՞ս պաշտպանենք Արցախի հայութեան իրաւունքը պապենական հողի վրայ: Մոռանու՞մ ես ազերիների զռոցները Զանգեզուրի, Երեվանի եւ առհասարակ ողջ Հայաստանի Հանրապետութեան արեւմտեան «ազրբոխտան» լինելու մասին:
Իմ կարծիքով 3-4-13րդ ոյժիմ էլ կապաւինիմ երբ կը խեղդուեմ:

StrangeLittleGirl
07.04.2007, 11:59
Ռաֆայել Իշխանյանը հայ իրականության մեջ լույս վառեց: Այսօր որ հայ երեխան ռուսական դպրոց չի գնում, նրա ջանքերի շնորհիվ է… Ցավոք, ցավոք, հայ իրականության մեջ քիչ են նրա պես մտածող մարդիկ:

Ավելացվել է 5 րոպե անց

Ազեր-թուրքը տիւ ու գիշեր բարբաչում են հայերի կողմից բռնագրաւուած հողերի մասին: Ռափայէլ Իշխանեանը ինչ առաջարկներ ունի երրորդ ոյժի բացառման օրէնքով, մեն-մենակ ազեր-թուրքի դիմաց ինչպէ՞ս պաշտպանենք Արցախի հայութեան իրաւունքը պապենական հողի վրայ:
Գնացեք ու ռուսներից օգնություն խնդրեք… կամ էլ ումից ուզում եք: Ինչքան էլ խոսվի երրորդ ուժի բացառման մասին, միևնույն է, հայի հոգեբանության մեջ նստած է ստրկամտությունը: Իսկ մի՞թե մենք չենք կարող ուժ դառնալ, ինչպես Ռաֆայել Իշխանյանն է առաջարկում: Չասեք չէ… «չենք կարողներ» չկան, կան «չենք ուզումներ»:

Պանդուխտ
07.04.2007, 13:29
Պապիկդ միշտ յարգել եմ: Նա ինձ եւ շատերի համար բազում ազգային խնդիրների վերաբերեալ ուղեցոյց եղել է:
Ես եւ Դվգրայը զրուցում ենք այլ հարցեր: Վէրջին հայն եմ երկրագունդի վրայ, որ կարող եմ զրպարտուել ստրկամտութեամբ կամ՝ այլասիրութեամբ. մանաւանդ ազգային մշակոյթի, ինքուրոյնութեան, անկախութեան եւ ընդարձակման վերաբերեալ:
Ես այս երրորդ ոյժի բացառման գաղափարը վտանգաւոր տեսնում եմ: Թուրքերի ուզածն է դա:
Այլ խօսքով՝ ռուսական բանակի դուրս բերումը Հայաստանից, որից ետքը թուրքերն ու ազեր-թուրքերը հեշտութեամբ կը պարտադրեն իրենց կամքը հողային հարցերում:
Նրանք (թուրքերն իրենց տեսակներով) ագահ եղել են, այդպէս էլ պիտի մնան: Միշտ նուաճել են ու նուաճել, էլի չեն յագեցել: Թէ՞ կարծում եք. Արցախով պիտի գոհանան...

dvgray
07.04.2007, 14:05
Էս հոդվածը իմ համար հայ հրապարակախոսության անգին գոհարներից է:

Ձեռքս ճար լինր նրա էս միտքը
"...մենք հիմա եվ միշտ մեզ պատկերացնենք մենակ մեր հարևանների դեմ-հանդիման"
կգրեի օպերայի ճակատին, որ ամեն աստծու օր անցնել - դառնալուց հայաստանցիները կարդան, մինչեվ էտ մինքը անվերադարձ դառնա բոլորնս սեպականությունը:

StrangeLittleGirl
07.04.2007, 15:10
Ձեռքս ճար լինր նրա էս միտքը
"...մենք հիմա եվ միշտ մեզ պատկերացնենք մենակ մեր հարևանների դեմ-հանդիման"
կգրեի օպերայի ճակատին, որ ամեն աստծու օր անցնել - դառնալուց հայաստանցիները կարդան, մինչեվ էտ մինքը անվերադարձ դառնա բոլորնս սեպականությունը:
Ես էլ շատ կուզեի… ախր դա դառը իրականությունն է: Ինչքան էլ փորձենք մեզ խաբել, թե ռուսները մեր եղբայրներն են, միևնույն է, մենք միշտ էլ մենակ ենք մեր հարևանների դեմ-հանդիման: Վարդագույն ակնոցները հանելու ժամանակը վաղուց է եկել, բայց կարծես մեր ժողովրդին դեռ դուր է գալիս Ռուսաստանի մարզը լինելու կարգավիճակը:

dvgray
07.04.2007, 16:05
Ես էլ շատ կուզեի… ախր դա դառը իրականությունն է: Ինչքան էլ փորձենք մեզ խաբել, թե ռուսները մեր եղբայրներն են, միևնույն է, մենք միշտ էլ մենակ ենք մեր հարևանների դեմ-հանդիման: Վարդագույն ակնոցները հանելու ժամանակը վաղուց է եկել, բայց կարծես մեր ժողովրդին դեռ դուր է գալիս Ռուսաստանի մարզը լինելու կարգավիճակը:

Ուշադիր որ նայենք, ապա կտեսնենք, որ Ռ.Իշխանյանի գաղափարները քայլ-առ-քայլ վերածվում են իրականության: Ճիշտ է, դա դեռ արվում է (անգլիո-ամերիկյան) ճնշման ներքո , որոնք էս դեպքում հանդիսանում են մեր բնական դաշնակիցները: Բայց գալու է էն օրը, որ մենք բավականաչափ կրթվելուց եվ փորձ ձեռք բերելուց հետո, առանց ինչ-որ ճնշման , ինքներս պատրաստ կլինենք ինտեգրվելու քաղաքակիրթ աշխարհ: Հլա դեռ եղած-չեղած 15 տարվա կենսագրություն ունենք, ու դեռ բնական է, որ քայլում ենք չորեքթաթ:
Սակայն, եթե վաղն էլ էտպես չորեքթաթ քայլենք, ու ուժ գործադրելով ոտքի չկանգնենք, ապա մենք մեկել սենց շանս երեվի 1000 տարի հետո կունենանք:

Իսկ "Վարդագույն ակնոցները " ես կանվանեի "սեվ ակնոցներ" :) : Մեր աչքերը դարեր շարունակ էնքան է ման եկել սեվ ակնոցներով, որ արդեն անասնական աստիճանի հասած վախով վախենում ենք հանել էդ ակնոցները:
Խոսալու ժամանակ բոլորն էլ հայտնում են պատրաստակամություն հանել էդ անիծված ակնոցը, բայց երբ որ փորձ է արվում դա հանելու, գոռգոռոցներով օգնություն են կանչում ու դիմադրում են: Դա բնական է:
Ոչինչ: Քաղաքակիրթ աշխարհը գիտի ինչպես հանել էտ ակնոցները, ու մեզ քայլ-առ-քայլ սովորացնում է բնական լույսին:

Պանդուխտ
07.04.2007, 16:17
Ձեր սեւ կամ վարդագոյն ակնոցները հանեցէք եւ տեսէք թէ՝ չկայ քաղաքակիրթ աշխարհ:
Ո՞վ է քաղաքակիրթը. Բուշ՞ը թէ Բլէր՞ը:
Ռուսի ճիրանից փրկուելով ընկնե՞նք ամերիկացու թակարդ՞ը:

StrangeLittleGirl
07.04.2007, 16:28
Ուշադիր որ նայենք, ապա կտեսնենք, որ Ռ.Իշխանյանի գաղափարները քայլ-առ-քայլ վերածվում են իրականության:
Ռ. Իշխանյանին նրա կինը հարցնում է.
- Ռաֆի՛կ, ի՞նչ ես կարծում, լա՞վ է լինելու Հայաստանում:
- Չէ՛,- ասում է նա:
- Ի՞նչ, ուրեմն վերանալու՞ ենք:
- Չէ՛, ինչպես դարերով քաշ ենք եկել, այդպես էլ քաշ ենք գալու:
Վախենում եմ, որ վերջին խոսքերն էլ իրականություն դառնան:

dvgray
07.04.2007, 16:28
Ձեր սեւ կամ վարդագոյն ակնոցները հանեցէք եւ տեսէք թէ՝ չկայ քաղաքակիրթ աշխարհ:
Ո՞վ է քաղաքակիրթը. Բուշ՞ը թէ Բլէր՞ը:
Ռուսի ճիրանից փրկուելով ընկնե՞նք ամերիկացու թակարդ՞ը:

Ոչ թէ Բուշը կամ Բլեյերը, այլ Անգլիան ու ԱՄՆ:
Իսկ ինչ է, սրա՞նք էլ են վայրենիների գազաններ
Երեվում է քո պատկերացմամբ աշխարհը մի քարանձավային գազանանոց է...
ՈՒ ասենք Բիլ Գեյթսն էլ մի 7 գլխանի վիշապ :)

Պանդուխտ
07.04.2007, 16:49
Ոչ թէ Բուշը կամ Բլեյերը, այլ Անգլիան ու ԱՄՆ:
Իսկ ինչ է, սրա՞նք էլ են վայրենիների գազաններ
Երեվում է քո պատկերացմամբ աշխարհը մի քարանձավային գազանանոց է...
ՈՒ ասենք Բիլ Գեյթսն էլ մի 7 գլխանի վիշապ :)
Ադամ Եւայի օրից աշխարհում ոչինչ փոխուել է:
Բուշը եւ Բլէրը մարդասպան եւ արիւնխում գազաններ են:
Աշխարհից անտեղեակ ե՞ս:
Միայն Իրաքում աւել քան 700 000 մարդու ուղակի անուղակի մահուան պատճառն եղան 2003 գրաւումից ետքը:
Նրանք մարդ չե՞ն: Եւ ինչի՞ համար...ասեմ՝ քարիւղի համար:
Նրանք իրանց ստեղծած պատերազմով սպանում են անմեղ երեխաներին, մերձաւոր արեւելքի երկրների հարստութիւնը կողոպտելու համար:
Եթէ անգերէն գիտես, կարդայ ամերիկացի եւ անգլիացի ժողովրդի ցասմալից գրածները նրանց հասցէին:
Երբեւիցէ չե՞ս լսել Վանշինգտոնի բազէների մասին: Ո՞ր մոլորակի վրայ կ'ապրիս:

StrangeLittleGirl
07.04.2007, 20:32
Ժողովուրդ, մեկնումեկդ այս տեքստը ունիկոդ ֆորմատով դարձրեք, էլի:
Խնդրեմ ;)

Իսրայել Օրին ռուսներին էր կանչում, որ գան Պարսկաստանին ու Թուրքիային ջախջախեն, Հայոց թագավորությունը վերականգնեն: Պարզ է, որ Պետրոսն Օրիի կամ նման մի ուրիշի խոսքով չէ, որ պետք է գործ սկսեր: Ռուսական պետությունն ուներ իր շահերը, իր նվաճողական ծրագրերը: Այն ժամանակ Հարավային Կովկասի եւ Հայաստանի հերթը դեռ չէր հասել, եւ Օրիի ասածով չէ, որ Ռուսաստանն իր ծրագրերը պետք է փոխեր: Իսրայել Օրիի ամբողջ գործունեության արդյունքն այն եղավ, որ նա իր երկու զավակներին տարավ Պետերբուրգ, ռուսական կրթության տվեց, եւ այդպես նրանք ռուսացան:

Զարմանում ես Օրիի եւ ոչ միայն նրա միամտության վրա. ինչու± պետք է Ռուսաստանը պատերազմի, արյուն թափի Հայոց թագավորությունը վերականգնելու համար:

Այսպես սկսվեց հայերի ռուսական կողմնորոշումը, ավելի ստույգ` հայերի քաղաքական կյանքում Ռուսաստանը իբրեւ գլխավոր երրորդ ուժ ճանաչելը: Իհարկե, Արեւմտյան Եվրոպան, առհասարակ Արեւմուտքը, հայերիս պատկերացումներում նույնպես երրորդ ուժի մասն էր կազմում, բայց գլխավորը դարձավ Ռուսաստանը: Այն աստիճան, որ հայ լրագրության արքան` Գրիգոր Արծրունին, հայտարարեց. §Մենք հայերս քաղաքականապես ռուս ենք¦:

18-րդ դարի 70-ական թվականներին հնդկահայ գործիչները (հատկապես Շահամիրյանները) հայերի ազատագրության համար որպես երրորդ ուժ առաջարկում էին Վրաց թագավորությունը: Բայց սա ակնթարթային մի պահ էր: Երրորդ ուժի մեջ գլխավոր դերը մնաց Ռուսաստանին:

Երբ երրորդ ուժը կամ նրա բաղադրիչներից որեւէ մեկը մեզ ոչնչով չէր օգնում եւ Հայոց հարցն օգտագործում էր միայն իր շահերի համար, զայրանում էինք, հայհոյում Եվրոպային էլ, Ռուսաստանին էլ, բայց դարձյալ հույսներս դնում միայն նրանց վրա: Ուրիշ կերպ Հայաստանի ազատագրում չէինք պատկերացնում:

Դաշնակցությունը տեսնելով, որ ցարիզմից օգուտ չկա, մի ժամանակ խռովեց Ռուսաստանից, հակացարական ու հակառուսական կեցվածք ընդունեց, թուրքերի հետ բարեկամանալու փորձեր արեց, իսկ 1914թ. Թուրքիային ասպետական խոսք տվեց` ռուս-թուրքական պատերազմի դեպքում մնալ չեզոք: Բայց բավական էր, որ ռուս-թուրքական սահմաններում սկսեին որոտալ թնդանոթները, նույն Դաշնակցությունը հոգով ու մարմնով կրկին լծվեց ռուսական կայսրության սայլին:

Պարտություն բառը վատ բառ է, ոչ ոք չի սիրում: Ինձ էլ դուր չի գալիս, բայց դա բացարձակ փաստ է: Մենք պարտվեցինք: Եվ այդ պարտության գլխավոր պատճառը երրորդ ուժին մեր ապավինելն էր: Եթե մենք բացառեինք ամեն տեսակ երրորդ ուժ եւ մեր ծրագրերը կառուցեինք հայ ազգային եղած ուժը հաշվի առնելով ու ըստ այդ ուժի շարժվելով, մենք այսպիսի խայտառակ պարտություն չէինք կրի:

Երրորդ ուժին ապավինելու գաղափարը եւ միտումը ջլատում են հայ ժողովրդի ներքին ուժերը, դարձնում նրան ստրկահաճ, մեռցնում նրա դիմադրողականությունը, նախաձեռնությունը, սպանում գոյատեւելու կամքը:

Երրորդ ուժի բացառման օրենքն այն է, որ մենք հիմա եւ միշտ մեզ պատկերացնենք մենակ հարեւանների դեմ-հանդիման: Եթե այդպես պատկերացնենք, շատ բան կփոխվի մեզանում, մեր հարեւանների հետ անմիջականորեն, երկուստեք խաղաղության եզրեր գտնելու մասին կմտածենք եւ ոչ թե անպտուղ հայհոյանքներ կտեղանք նրանց հասցեին: Եվ կպատրաստվենք ազգային պետություն ունենալուն: Երրորդ ուժի բացառումը չի բացառում դաշնակից ունենալը: Դաշնակիցը նա է, ում շահերը մեկի հետ թեկուզ ինչ-որ ժամանակով համընկնում են, եւ դաշնակից կունենանք այն դեպքում, երբ մենք ինքնուրույն ուժ լինենք: Բայց դաշնակցին չեն ապավինում, նրա ուժի վրա ծրագրեր չեն կառուցում, դաշնակիցը օգնական է: Որքան մենք շատ ճորտանանք Ռուսաստանին, այնքան նա մեզ չի հարգի: Երբ չճորտանանք, մեզ կհարգի:

Եթե մենք` հայերս, ուզում ենք գոյատեւել այս հողակտորի վրա, մի ելք ունենք` օրինակ վերցնել Գերմանիայից եւ ուրիշներից, այսինքն չմտածել, թե երրորդ ուժը միշտ Հայաստանում կլինի, հիշել, որ ամեն րոպե այն կարող է հեռանալ, եւ մենք մի ելք ունենք` շարժվել ոչ թե վրեժի զգացումով, այլ գոյատեւելու բանականությամբ: Եվ անպայման կգոյատեւենք: Այս դեպքում Աստված մեզ կօգնի:
ԼՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ
§Երրորդ ուժի բացառման օրենքը¦
1989թ.