PDA

Դիտել ողջ տարբերակը : Բառեր չեմ գտնում վերնագիր գրելու համար



Ներսես_AM
06.04.2007, 22:54
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայր Աղալարը՝ «Հոպոպ» մականունով, շուրջ մեկ շաբաթ առաջ տեղական մի խանութում, վաճառվող պահարանների արանքում փորձել է աղջիկ բռնաբարել: Ըստ «Առավոտի» վստահելի աղբյուրի՝ Աղալար Խաչատրյանը եղել է թմրադեղերի ազդեցության տակ: Ուշագրավ է դեպքի ականատեսների արձագանքը, որոնք վախեցել են օգնություն ցույց տալ աղջկան: Խանութի աշխատակիցները զանգել են մարզպետի թիկնապահին եւ կանչել օգնության: Հենց Լիցկայի թիկնապահն էլ փրկել է աղջկան, որին մինչ այդ «Հոպոպն» ահագին վնասել է՝ կծոտել է եւ այլն: Մեր աղբյուրը նաեւ պնդում է, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը աղջկա հարազատներից ներողություն է հայցել եղբոր արածի համար, խնդրելով, որ չդիմեն իրավապահներին:

http://new.aravot.am/am/home/archive/0/view/2007-04-05

Srtik
07.04.2007, 07:16
Ա՜յ քեզ խայտառակություն...:o

Philosopher
07.04.2007, 10:18
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայր Աղալարը՝ «Հոպոպ» մականունով, շուրջ մեկ շաբաթ առաջ տեղական մի խանութում, վաճառվող պահարանների արանքում փորձել է աղջիկ բռնաբարել: Ըստ «Առավոտի» վստահելի աղբյուրի՝ Աղալար Խաչատրյանը եղել է թմրադեղերի ազդեցության տակ: Ուշագրավ է դեպքի ականատեսների արձագանքը, որոնք վախեցել են օգնություն ցույց տալ աղջկան: Խանութի աշխատակիցները զանգել են մարզպետի թիկնապահին եւ կանչել օգնության: Հենց Լիցկայի թիկնապահն էլ փրկել է աղջկան, որին մինչ այդ «Հոպոպն» ահագին վնասել է՝ կծոտել է եւ այլն: Մեր աղբյուրը նաեւ պնդում է, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը աղջկա հարազատներից ներողություն է հայցել եղբոր արածի համար, խնդրելով, որ չդիմեն իրավապահներին:

http://new.aravot.am/am/home/archive/0/view/2007-04-05
Այս թեման հանգիստ խղճով կարելի է միացնել ցեղասպանությանը նվիրված թեմաներից մեկին ու սկսել քննարկել, թե Հայաստանը երբ է ճանաչելու այն տոտալ բարոյական ու հոգեբանական ջարդերը, որոնք տեղի ունեցան վերջին տասնամյակի ընթացքում իր իսկ տարածքում իր իսկ պաշտոնական ներկայացուցիչների ու տարբեր մասշտաբի ստրկատերերի կողմից։

Zangezur
24.04.2008, 01:11
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շուրջ մեկ շաբաթ առաջ ծեծի է ենթարկել Գորիսի գրախանութի աշխատակից Հայկի 12 տարեկան որդուն: Պատճառն այն է, որ այդ տղան կռվել է մարզպետի զավակների հետ: Ահա եւ Սուրեն Խաչատրյանն իր առանձնասենյակ է կանչել այդ տղային ու այնպես ծեծել, որ ծնոտը կոտրվել է: Տղային հետո տեղափոխել են Երեւան՝ հիվանդանոց: Ենթադրում ենք, որ Սյունիքում մարզպետի հաստատած ահուսարսափի մթնոլորտն է պատճառը, որ տղայի ծնողները չեն բողոքել, ինչպես ավելի վաղ չէին բողոքել հարազատներն այն աղջկա, որին մարզպետի եղբայրը փորձել էր բռնաբարել Գորիսի ունիվերմագում: Այս տեղեկությունը հրապարակելու համար Սուրեն Խաչատրյանը սպառնացել էր դատի տալ «Առավոտին», սակայն դրա փոխարեն հետո սկսեց լրագրողների մոտ մասնավոր զրույցներում «անկեղծանալ», թե այդ աղջիկն իր եղբոր մշտական ընկերուհին է եղել:

http://new.aravot.am/am/articles/politics/0/view/all