PDA

Դիտել ողջ տարբերակը : Smiley կամ emoticon. ընտրեք ձեր նախընտրած թարգմանությունը



Chuk
03.04.2006, 01:15
Արդեն երևի թե ժամանակն է, որ քվեարկությունն անցկացնենք և ընտրենք smiley տերմինի համար այն թարգմանությունը, որն օգտագործվելու է այս ֆորումում: Այս հարցին նվիրված քննարկումներին կարող եք ծանոթանալ Smiley կամ emoticon. հայերեն թարգմանությունը (http://www.akumb.am/showthread.php?t=32) թեմայում:

Այնպես որ տվեք ձեր ձայնը ձեր նախընտրած տարբերակին, և միասին կորոշենք, թե որ թարգմանությունն ենք օգտագործելու :B

Intel
03.04.2006, 01:48
իմ համար համեմատաբար ավելի ընդունելին սմայլ տարբերակն է:

Deadhouse
03.04.2006, 05:53
Чук джан ,из этих вариантов я ничего не понял....:)
Нет ли у тебя чего то менее навороченного?

StrangeLittleGirl
03.04.2006, 19:32
Ես ընտրեցի սմայլ տարբերակը: Հայերեն թարգմանությունները մի տեսակ կեղծ են հնչում: :(

Artgeo
03.04.2006, 20:43
Ես ընտրեցի սմայլ տարբերակը: Հայերեն թարգմանությունները մի տեսակ կեղծ են հնչում: :(

:o :o :o :o բա դա չի հակաճառու՞մ քո վերին հայրենասիրական գաղափարներն :o

StrangeLittleGirl
03.04.2006, 21:12
Ես միշտ էլ տանել չեմ կարողացել միջազգային դարձած բառերի կեղծ թարգմանությունները: Եթե գեղեցիկ է և ականջին հաճելի հայկական տարբերակը, ես ինքս մեծ հաճույքով այն կօգտագործեմ, բայց երբ բառը կեղծ է, երբեմն նաև ծիծաղելի, ապա անիմաստ է այն հայերեն թարգմանելը, ավելի լավ է միջազգայինն օգտագործվի:

Հ. Գ. ոչ թե հակաճառել, այլ հակասել

kiki
03.04.2006, 23:40
չնայած ժպտիկը դուրս եկել էր, այնուամենայնիվ, չգիտես ինրու չեմ կարողանում պատկերացնել...:) արդեն ասել եմ, որ միշտ չեմ սիրել միջազգային բառերի թարգմանությունը, որոնք արդեն արմատավորվել են ու դարձել հասկանալի բոլորի համար...այդ պատճառով ընտրեցի հին ու բարի սմայլը...անկախ նրանից համապատասխանում է իր դերին թե ոչ, բոլորը գիտեն արդեն ինչ է հասկացվում այդ բառի տակ...

Chuk
04.04.2006, 00:12
Чук джан ,из этих вариантов я ничего не понял....:)
Нет ли у тебя чего то менее навороченного? Smiley կամ emoticon. հայերեն թարգմանությունը (http://www.akumb.am/showthread.php?t=32) թեմայում բավական երկար ժամանակ է եղել, որպեսզի մարդիկ իրենց տարբերակներն առաջարկներն: Քվեարկության են դրվել հենց առաջարկված տարբերակները ;)

Մասսագետ
04.04.2006, 01:41
Իսկ եթե պարզապես դեմք անվանենք?

Chuk
04.04.2006, 01:44
Իսկ եթե պարզապես դեմք անվանենք?
Իսկ գուցե՞ "ռոժ" :D (c) Network.am

Մասսագետ
04.04.2006, 02:00
Դե էդպես իհարկե կարելի ա, բայց ասենք էդ հայերեն բառ չի, իսկ դեմքը սիրուն տեղը տեղին բար ա, էս սմիլեյներին էլ համապատասխան: Ասենք՝ մտածող դեմք :think , ժպտացող դեմք :), ջղայն դեմք :angry, :russian ռուսի դեմք, ևայլն: Մի խոսքով ես առաջարկում եմ, դուք որոշեք:

Chuk
04.04.2006, 02:26
Մրրիկ, մեջբերեմ հարևան թեմայում Արշակի ասածը, ընդգծելով վերջին, երրորդ կետը.


Իմ կարծիքով հայերեն թարգմանելիս պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով.
1.Պետք է փնտրել տվյալ բառի իմաստն արտահայտող, բնութագրող հայերեն բառ և ոչ թե փորձել զուտ բառի արմատից և կազմությունից ելնելով «տառացի» թարգմանություն անել։ Այսինքն՝ պետք է այնպիսի բառ գտնել, որ բառի հայերեն համարժեքը լսելիս մարդ ինտուիտիվ հասկանա, զգա, թե ինչի մասին է խոսքը։
2.Պետք է ձգտել, որ բառը բարեհունչ, կարճ և հեշտ արտասանվող լինի։ Հակառակ դեպքում բառը կամ գործածության մեջ չի մտնի, կամ էլ ժամանակի ընթացքում դուրս կմղվի գործածությունից։
3. Պետք է խուսափել բազմիմաստություններից, քանի որ բազմիմաստ բառերը հաճախ բազմաթիվ թյուրիմացությունների պատճառ են դառնում։
Ես այս ձևակերպմանը լրիվ համաձայն եմ, դրա համար ինքս համաձայն չեմ "դեմք" թարգմանությանը:

Արշակի ձևակերպանը կարող եմ մենակ մի բան ավելացվել, որն այս երկու թեմաներում այլոց կողմից բազմիցս ասվել է (եթե ճիշտ եմ հիշում): Որ երբեմն պետք չէ թարգմանություն փնտրել:

Բայց լավ կլինի, որպեսզի ակումբի մյուս անդամներն էլ իրենց կարծիքը հայտնեն քո առաջարկած տարբերակի մասին :)

Koms
04.04.2006, 08:49
ընտրում եմ "հուզապատկեր" /որպես տերմին/, իսկ առօրյայում /որպես խոսակցային/ կարելի է ասել կրճատ "հույզիկ",

Chuk > խնդրում եմ խմբագրես իմ քվեարկությունը, սխալմամբ նշել եմ "հուզադիմակ", :)

Արշակ
04.04.2006, 10:17
Ընտրեցի հույզիկը :)

Chuk, քվեարկությունը ինչքա՞ն է շարունակվելու։

StrangeLittleGirl
04.04.2006, 16:52
Chuk, բայց դեմք բառն ի՞նչ բազմիմաստություն ունի: Մենք գիտենք դեմք որպես մարմնի մաս, իսկ սմայլը մի՞թե դեմք չէ: Բայց սմայլ, իսկ ավելի ճիշտ՝ սմայլի (բառի իսկական ձևն անգլերենում) ավելի հարմար է:

Chuk
04.04.2006, 23:48
Koms, ուղղեցի:

Արշակ, կոնկրետ ժամանակաշրջան դեռևս չեմ դրել: Կախված է քվեարկման տեմպերից:

Բյուրակն, այնքանով է բազմիմաստ, որ եթե ինձ ինչ-որ մեկն օրինակ ասեր "գրառմանս մեջ ժպտացող դեմք եմ օգտագործել", չէի հասկանա թե ինչ է ասում: Բայց գուցե սխալվում եմ :)

Deadhouse
05.04.2006, 01:49
Или к,примеру, "рыло";"харя";"*опа":D

Ну так легко сказать,а кто теперь использует эти слова.:)
Сейчас намного легче найти в обеходе слово"рож"нежели.....(и стараться не буду,все равно не выйдет повторить;) )

Koms
05.04.2006, 09:29
նշեմ, որ смайлик - դա ռուսերեն է փաստորեն ստացվելու, այսինքն "ռուսականացված" տարբերակն է,

StrangeLittleGirl
05.04.2006, 17:31
Բյուրակն, այնքանով է բազմիմաստ, որ եթե ինձ ինչ-որ մեկն օրինակ ասեր "գրառմանս մեջ ժպտացող դեմք եմ օգտագործել", չէի հասկանա թե ինչ է ասում:
Եթե «ժպտացող» բառը հանենք, ամեն ինչ իր տեղը կգա ;)

Deadhouse
26.04.2006, 00:54
И что мы имеем на данный момент?

Արշակ
01.08.2006, 11:25
Ժողովուրդ, եթե նկատել եք, 12 ձայն ստացել է միջազգային տարբերակը, և միասին 12 ձայն՝ թարգմանվածները: Մի հատ 2 ամենաշատ ձայներ հավաքած տարբերակներով քվեարկության 2-րդ փուլ չանե՞նք :D
Համ էլ հիմա ֆորումի ակտիվ անդամներին ավելի շատ են, ու որևէ տարբերակի ընտրությունն ավելի օբյեկտիվ կլինի: ;)

Մելիք
01.08.2006, 11:41
Ժողովուրդ, եթե նկատել եք, 12 ձայն ստացել է միջազգային տարբերակը, և միասին 12 ձայն՝ թարգմանվածները: Մի հատ 2 ամենաշատ ձայներ հավաքած տարբերակներով քվեարկության 2-րդ փուլ չանե՞նք :D
Համ էլ հիմա ֆորումի ակտիվ անդամներին ավելի շատ են, ու որևէ տարբերակի ընտրությունն ավելի օբյեկտիվ կլինի: ;)
կարելի ա

Ուլուանա
01.08.2006, 12:27
Ժողովուրդ, եթե նկատել եք, 12 ձայն ստացել է միջազգային տարբերակը, և միասին 12 ձայն՝ թարգմանվածները: Մի հատ 2 ամենաշատ ձայներ հավաքած տարբերակներով քվեարկության 2-րդ փուլ չանե՞նք :D
Համ էլ հիմա ֆորումի ակտիվ անդամներին ավելի շատ են, ու որևէ տարբերակի ընտրությունն ավելի օբյեկտիվ կլինի: ;)
Արշակ, լավ արեցիր, որ էս թեմայի վրայից սարդոստայնը հանեցիր (թե չէ մեռա նոր գրառում փնտրելով :D ), բայց ինձ թվում է՝ այստեղ արդեն վաղուց բոլորի համար մեկ է՝ իրենք ժպտում են, սմայլում, հուզապատկերվում թե պարզապես հուզվում: :D

Օֆֆտոպ.
կներեք, չգիտեմ ինչու, էս պահին շատ ցանցառ տրամադրության մեջ եմ... :D :oy

Riddle
01.08.2006, 13:30
Ժողովուրդ, ախր ձեր առաջարկած տարբերակները շատ են կեղծ: Սմայլն անգլերեն բառ է, թողնում եմ հանգիստ, ու անցնում հարազատ հայերենին: Առաջին 2 տարբերակները (հույզիկ, ժպտիկ) համբերությունից հանում են իրենց իկ-երի պատճառով: Ավելի բնական է հնչում պարզապես «հույզ», »ժպիտ»: Իսկ վերջին 3 տարբերակները (հուզապատկեր, հուզադիմակ, ժպտադիմակ) շատ սարքված են, անբնական ու ճոռոմ այս դեղին, փոքրիկ գլխիկների համար:

Արամ
20.11.2006, 16:38
ամենալավը Ժպտիկն ա

SAS
02.05.2007, 20:54
Երբ ԶՏՄ սկսեցին ամեն անկյունում տարփողել պռեզենտացիա հա՜ պռեզենտացիա, Կարեն Սիմոնյանը հորինեց նոր բառ՝ շնորհանդես: Իհարկե, կան մարդիկ, որ չեն սիրում այն և շարունակում են օգտագործել միջազգային պԸռեցենտացիա բառը(մենք այսօր ո՛չ երկրաչափություն-եռանկյունաչափություն-հանրահաշիվ-թվաբանություն, ո՛չ տիեզերք, ո՛չ արբանյակ ևն բառերը կունենայինք, եթե ոսկեդարյա մեր թարգմանիչներն այդպես մտածեին ): Հաշվի առնելով նաև այն տխուր փաստը, որ հայերիս մոտ կա ամեն գնով եվրոպացի՝ ալա ֆրանկա(հոգիդ լուսավորվի, Հ.Պարոնյան) երևալու մարմաջ, ապա սմայլ-ի կողմնակիցների քանակը միշտ էլ շատ է լինելու: :)

Universe
07.06.2007, 22:35
Ի՞նչ եք կարծում... Չարժի՞ արդյոք «ԾԻԾԱՂԻԿ» բառն էլ ուշադրության արժանացնել...

Cassiopeia
08.06.2007, 09:48
Ծիծաղադեմքիկ-ն ավելի լավ է հնչում, ոնց որ փրփրագմփիկ :D:D:D

Մանե
08.06.2007, 09:50
ԾԻԾԱՂԱՀՈՒՅԶԱԴԵՄՔԻԿ:D:D

Բայց ընտրել եմ Սմայլ կամ Հույզիկ:)

krunk Hayastani
09.06.2007, 02:30
Իսկ պարտադի՞ր է -իկ ածանցով եզր ընտրել: Գուցե պարզապես ժպի՞տ թողնել: Եթե մի պահ պատկերացնենք, թե անգլերենից չենք թարգմանում, այլ նախկինում գոյություն չունեցած մի բանի համար անվանում ենք ստեղծում, ինչպե՞ս կանվանեինք: Երևի ժպիտ, չէ՞, քանի որ առաջինը պարզ ժպիտն է եղել, հետո այլ հույզեր են ավելացել: (Ամերիկացիներն էլ գլուխ կջարդեին, թե` այդ ժպիտն ինչպես թարգմանենք անգլերեն, որ ժ հնչյունը չունենք:P)

Universe
09.06.2007, 11:16
Միանգամայն համաձայն եմ «Ժպիտ» տարբերակի հետ, իմ կարծիքով էլ չարժի «ԻԿ» միկ ավելացնել:))... Բայց արժեր հարցման մեջ «ծիծաղիկն» էլ ներգրավվել,, ես ինքս հենց դրա օգտին էլ կքվեարկեի100%...

otar
09.06.2007, 11:50
խնդիկ :)

Ungrateful
09.06.2007, 16:57
Ընտրել եմ Սմայլ տարբերակը, մյւսները ինչ որ չեն հնչում... ;)

Firegirl777
09.06.2007, 17:16
Արդեն սովորել ենք Սմայլ բառին, մյուսները մի տեսակ կեղծ են հնչում

Moon
02.05.2008, 22:19
Առաջարկված տարբերակներից հույզիկն ա ամենահաջողը, բայց խնդիկն էլ լավ կլիներ, իսկ ընդհանրապես սովոր են սմայլ տարբերակին, բայց հույզիկը հայերենի համար լօլ ա ու լավ։

Արամ
02.05.2008, 22:40
Խի պիտի սաղ լուրջ լինի չեմ ջոկում, ինչքան հիշում եմ ԳմՓԻԿ տարբերակ կար ետի կդզի

Ռուֆուս
02.05.2008, 23:45
Ես միշտ էլ տանել չեմ կարողացել միջազգային դարձած բառերի կեղծ թարգմանությունները: Եթե գեղեցիկ է և ականջին հաճելի հայկական տարբերակը, ես ինքս մեծ հաճույքով այն կօգտագործեմ, բայց երբ բառը կեղծ է, երբեմն նաև ծիծաղելի, ապա անիմաստ է այն հայերեն թարգմանելը, ավելի լավ է միջազգայինն օգտագործվի:

Հ. Գ. ոչ թե հակաճառել, այլ հակասել

+1

Սմայլ/սմայլիկ! :)

Sunny Stream
02.05.2008, 23:49
հույզիկ :oy
առհասարակ, "smile" ինտերնետային եզրն արդեն վաղուց չի նշանակում էն, ինչ սովորական բառը... օրինակ սա` :[ ախր հե~չ սմայլ չի... համաշխարհային ցանցում ավելի ու ավելի է տարածվում emoticon բառը, մեզ մոտ էլ «հույզիկ»-ը կլինի դրան շատ լավ համարժեք ;)

Chuk
02.05.2008, 23:54
Վերակենդանացած թեմա :)
Քվեարկության արդյունքում ակումբում ընտրվել ու օգտագործվել է «սմայլ» տարբերակը: Հետաքրքիրն այն է, որ եթե ճիշտ եմ հիշում «հույզիկ» տարբերակը հորինել էր Անահիտը (կամ Արշակը) ու մենք չօգտագործեցինք, իսկ որոշ կայքեր վերցրին ու օգտագործեցին:

Ինչևէ: Ձեր քննարկումների արդյունքում կորոշեմ, նորից քվեարկություն բացե՞լ (նորը՝ արդեն բոլորս նոր պատկերացումներով) ու նորից որոշել, թե որ բառն ենք օգտագործում, թե՞ ոչ:

Մանե
03.05.2008, 12:29
Սմայլիկը մի տեսակ ավելի հաճելի ա:)
Չգիտեմ,մնացածները չեն հնչում, կամէլ ուղղակի պիտի ադապտացվենք;)

Արամ
03.05.2008, 12:43
Վերակենդանացած թեմա :)
Քվեարկության արդյունքում ակումբում ընտրվել ու օգտագործվել է «սմայլ» տարբերակը: Հետաքրքիրն այն է, որ եթե ճիշտ եմ հիշում «հույզիկ» տարբերակը հորինել էր Անահիտը (կամ Արշակը) ու մենք չօգտագործեցինք, իսկ որոշ կայքեր վերցրին ու օգտագործեցին:

Ինչևէ: Ձեր քննարկումների արդյունքում կորոշեմ, նորից քվեարկություն բացե՞լ (նորը՝ արդեն բոլորս նոր պատկերացումներով) ու նորից որոշել, թե որ բառն ենք օգտագործում, թե՞ ոչ:

Արտաաակ գմփիկ եմ ուզում:D

Ձայնալար
03.05.2008, 14:36
Իրականում smile-ը emotikon-ի մասնավոր դեպքն է, և ամեն մեկն ունի իր հայերեն համարժեքը՝ smile-ժպիտ, emotikon-հույզիկ: Ինձ թվում է շատ էլ լավ է հնչում հայերենով՝ նույնիսկ ավելի լավ, քան անգլերեն:

firewall
03.05.2008, 15:29
Առաջարկում եմ դեմքահույզարտահայտիչ :P

Ambrosine
03.05.2008, 15:57
Առաջարկում եմ դեմքահույզարտահայտիչ :P

լավն ա:)
ես էլ առաջարկում եմ` հազարավոր բառերի փոխարեն:D