PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընդունա՞կ է արդյոք մեր երիտասարդությունը մտածել գլոբալ:



Գլոբալ Հայացք
05.04.2007, 20:34
Որպեսզի չառաջանան չհասկանալու խնդիրներ նախ սահմանանենք տերմիններ
Գլոբալ հարց ` հարց որը վերաբերվում է ինչ որ համակարգի և/կամ երևույթի բնույթին, և կախված չէ մասնավորություններից:
Գլոբալ պատասխան` պատասխան, որը ներկայացնում է համակարգի և/կամ երևույթի բնույթը, հիմնված նրա հիմքերի վրա ու անտեսելով մասնավորությունները:
Մասնավորություներ` մարդիկ, պայմաններ, հանգամանքներ, որոնք այս կամ այն կերպ քննարկվող համակարգի և/կամ երևույթի հետ կապված են, սակայն կամ գտնվում են նրանից դուրս, կամ շարժվում են դրա կանոններով ու չեն կարող ազդել նրա բնույթի վրա:

Շատ անգամ նկատել եմ, մարդկանց տալիս ես հարց, ու գլոբալ պատասխան ես ակնկալում, իսկ նրանք, ինչպես պարզեցի, անպայման շտապում են մասնավորեցնել, ավելի հաճախ իրենց օգտին, ու բացարձակապես հրաժարվում են քո հետ միասին փնտրել ընդհանուր մոտեցումներ/լուծումներ:
...ուզում էի օրինակներ բերել, բայց ինձ թվում ա դուք ինձ այսպես էլ կհասկանաք, չմանրանամ: :)

Հ.Գ.
Կարող եք "գլոբալ" բառի բազմակի անգամ շեշտելը, ինքնագովազդ համարել: :D (անլուրջ եմ, բայց չեմ մանրանում :D)

Philosopher
05.04.2007, 22:37
Որպեսզի երիտասարդությունը գլոբալ մտածի, անհրաժեշտ է, որպեսզի այդ երիտասարդությունը կրթվի գլոբալ մտածողություն ունեցող գրականությամբ, փիլիսոփայությամբ, արվեստով, այսինքն՝ անհրաժեշտ է, որպեսզի տվյալ ազգային մշակույթում լինի գլոբալ մտածելու ավանդույթ։ Իսկ այսպիսի ավանդույթի բացակայությունը, ինչը տեսնում ենք հայ մշակույթի պարագայում, բերում է հատվածական, լոկալ մտածողության, որը և դառնում է տվյալ մշակույթի ու ընդհանրապես մտածողության տիպի ճահճացման ու քայքայման պատճառ։ Ասել է՝ թե որպեսզի երիտասարդությունը գլոբալ մտածի, պետք է նրան սովորեցնեն գլոբալ մտածել, իսկ որպեսզի սովորոցնեն՝ պետք է ավանդույթով իմանան, թե ինչ է ընդհանրապես նախ՝ մտածելը և ապա՝ գլոբալ մտածելը։

electrical_storm
05.04.2007, 22:52
ՉԷ՛, չեն կարող… նայեք ձեր շուրջը… նայեցի՞ք… տեսնում եք չէ՞, որ այդպես է…

ihusik
06.04.2007, 13:14
Ընտրել եմ "նայած երիտասարդության" տարբերակը, քանի որ այո գտնում եմ որ իրոք շատերը ընդունակ չեն այդպես մտածելու, բայց եթե ընտրեյի "ոչ" տարբերակը, ապա կնշանակեր որ չունենք գոնե սակավաթիվ երիտասարդներ, որ կարողանում են այդպես մտածել, բայց իրոք գտնում եմ, որ նրանք շատ քիչ են... բայց կան:)

electrical_storm
06.04.2007, 17:55
Ընտրել եմ "ՈՉ",որովհետև տեսել եմ "Նայած երիտսարդության" շատ ներկայացուցիչների, որոնք շաատ լավ խոսում են, ուզում ես լսել ու լսել… սակայն էտ ամեն խոսացածը զգում ես,որ օդ էր,քանզի երբ հերթը գալիս է գործելուն…զերո…

Vishapakah
06.04.2007, 22:13
Երիտասարդությունը Գլոբալ մտածելու համար, նախ եւ արաջ պետք է սերտի ազգայինը.
Բացատրեմ ինչու?
Նման մտածելակերպը՛ պահանջում է լինել, ամբողջականության մի մասնիկը.
Չճանաչելով ինքներս մեզ, մենք իրավունք չունենք դարնալու մասնիկը ամբողջականության. Գուցե նրա համար? որ «Գլոբալ» բարը, հայերեն խոսելու ժամանակ, հակված չենք Հայերեն արտաբերելու «Ամբողջականություն»
Դրանից հետեւություն՛ Գլոբալիսմին ձգտող երիտասարդությունը, չճանաչելով ինքն իրեն, ոչինչ չի կարող տալ այդ համամարդկային արժեքին, որպես համաշխարհային հասարակության տասնամնյակների ձերգ բերում եւ դրանից հետեւություն՛ Մենք աշխարհաին այնքան ժամանակ պետկ չեն լինի, մինչեւ ինքներս մեզ կերտելով պետք չգանք մեր ազգայինին.
Ձեզ չեմ հարցնի, թէ ինչու մեր երիտասարդության շրջանակներում, այսքան հաչախ է քննարկման ենթակա դարնում՛ Գլոբալիսմն իր Գլոբալ մտածելակերպով? Որովհետեւ ակնհայտ է որ ոչ թէ մենք ձգտում ենք ինտեգրել մեր արժեքները, այլ հիյանում արդեն ուրիշի կազմավորածով, այդպիսով անպիտան մնալով՛ թէ մեր, թէ համշխարհային հասարակությանը.

P.S.
Գուցե իմ գրածները ոչ մի կապ չունենան, հեխինակի ինկատի ունեցաց հարցի հետ:) բայց ցանկացաց Ամողջականության կերտում, սկսվում է նվազագույնից եւ այդ պայմանական ասվաց նվազագույնը՛ կայանում է մեր ազգայինի հարստացումը որն էլ կլինի ամբողջականության մասնիկը, հարստացնելով մերով՛ համաշխարհային հարստությունը, դրանով հանգեցնելով «Գլոբալ Մտածելակերպի» մեր շրջանակներում, ինչը դեռ մեր մոտ, փոքրամասնական բնույթ է կրում.

Վազգեն
06.04.2007, 23:37
Որպեսզի չառաջանան չհասկանալու խնդիրներ նախ սահմանանենք տերմիններ
Գլոբալ հարց ` հարց որը վերաբերվում է ինչ որ համակարգի և/կամ երևույթի բնույթին, և կախված չէ մասնավորություններից:
Գլոբալ պատասխան` պատասխան, որը ներկայացնում է համակարգի և/կամ երևույթի բնույթը, հիմնված նրա հիմքերի վրա ու անտեսելով մասնավորությունները:
Մասնավորություներ` մարդիկ, պայմաններ, հանգամանքներ, որոնք այս կամ այն կերպ քննարկվող համակարգի և/կամ երևույթի հետ կապված են, սակայն կամ գտնվում են նրանից դուրս, կամ շարժվում են դրա կանոններով ու չեն կարող ազդել նրա բնույթի վրա:

Շատ անգամ նկատել եմ, մարդկանց տալիս ես հարց, ու գլոբալ պատասխան ես ակնկալում, իսկ նրանք, ինչպես պարզեցի, անպայման շտապում են մասնավորեցնել, ավելի հաճախ իրենց օգտին, ու բացարձակապես հրաժարվում են քո հետ միասին փնտրել ընդհանուր մոտեցումներ/լուծումներ:
...ուզում էի օրինակներ բերել, բայց ինձ թվում ա դուք ինձ այսպես էլ կհասկանաք, չմանրանամ: :)


Գլոբալ Հայացք, սա իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ինձ թվում է հարցիդ պատասխանողների մեծ մասը հարցդ չեն հասկացել (կամ էլ ես եմ սխալ հասկացել)::P Երևի պատճառը «գլոբալ» բառը օգտագործելն է մասամբ: Քո նկարագրությունից ինչքան հասկացա, դու խոսում ես մասնավոր դեպքերից ընդհանրական եզրակացություններ անելու կարողության մասին, ընդհանրացնելու մասին: Դա անվանում են նաև ինդուկտիվ մտածողություն:
Հարցիդ պատասխաններից ինձ թվում է, որ շատերը այն հասկանում են բոլորովին ուրիշ իմաստով՝ գլոբա՞լ՝ համաշխարհային, թե մասնավոր՝ազգային հարցերի շուրջ մտածելու իմաստով:
Դե մի բան գրի, որ վերջնական կողմնորոշվեմ, իմանամ, որ հարցին եմ պատասխանում: ;;)

Գլոբալ Հայացք
07.04.2007, 10:56
Վազգե՛ն, չեմ կարող ասել, որ դու ինձ լիովին ճիշտ ես հասկացել (որովհետև հստակ չգիտեմ ինչ ես հասկացել :) ), բայց ասեմ, որ իրոք ես նկատի չունեի համաշխարհային ու ազգային հարցերի վերաբերյալ մտածելը:
Ես չեմ հարցրել նաև ինդուկտիվ մտածողության մասին:

Vishapakah, ամեն դեպքում, ինչ որ տեղ, համաձայն եմ (էն համամարդկայինի մասին):

Հարցը այսպիսին է` (ինձ թվում էր տերմինների սահմանումից դա պետք է հետևեր:()
ընդունակ է արդյոք երիտասարդությունը մտածել գլոբալ` այսինքն համակարգային, այլ կերպ, ոչ թե մասնավորից գա ընդհանուրին, գուցե նաև հակառակը, այլ ինչ որ համակարգի և/կամ երևույթի բնույթի վերաբերյալ եզրակացությունների գալու ընթացքում օգտագործի միայն նրա հիմքը, այսինքն ակունքները կամ ... չգիտեմ էլ ոնց ասեմ, մի խոսքով, այն փաստերը, սկզբունքները,
որոնց վրա հիմնված է այդ համակարգը և/կամ երևույթը (խորհուրդ կտամ ևս մի անգամ նայել տերմինների սահմանումը):

hippy w.s
07.04.2007, 15:53
Գ.Հ.` եղբայր, եթե ուզում էիր գլոբալ հարցում անցկացնել գլոբալ պատասխաններով, իմ կարծիքով արդեն ավելորդ են դառնում հարցման`

Նայած երիտասարդություն
Նայած՝ ինչ հարցի շուրջ
Չեմ կարծում, թե դա կարևոր է
տարբերակները:

Սրանք էլ են ինչ որ տեղ մասնավոր դեպքեր, և ընտրելով (ֆոռմալ իհարկե) “այո” –ի և “ոչի”-ի մեջ ես կպատասխանեմ ըըըըըը “ոոոոչչչչ”:
Բայց ես դրանում երիտասարդությանը չեմ մեղադրում, քանի որ նրանց այդպիսին լինելու միակ և անկրկնելի պատճառը հանդիսանում է ծանր (կամ վատ) սոցիալական պայմանները: Պարզա որ էսօրվա երիտասարդը քայլելիս ոչ թե կմտածի թե որնա կյանքի իմաստը, այլ որտեղից փող ճարի որ էլ ոտքով ման չգա: Հասկանում էս, մեր իսկ ստեղծած համակարգը մեր առջև խնդիրներա դնում, ու էսօրվա խնդիրը լավ, չէ շաաաատ լավ, ապրելնա: Իսկ էտ հարցը գլոբալ մտածելով չի լուծվում, համենայն դեպս միայնակ մարդու համար:

Array
07.04.2007, 16:32
Գլոբալ մտածելու համար պետք են գլոբալ գիտելիքներ թե՛ երիտասարդությանը,թե՛ այլ տարիքային խմբերի պատկանող անձանց:Պատասխանել եմ այո,քանի որ ցանկության դեպքում բոլորն են ընդունակ սովորելու գլոբալ մտածել;

Գլոբալ Հայացք
09.04.2007, 21:07
Գլոբալ մտածելու համար պետք են գլոբալ գիտելիքներ թե՛ երիտասարդությանը,թե՛ այլ տարիքային խմբերի պատկանող անձանց:Պատասխանել եմ այո,քանի որ ցանկության դեպքում բոլորն են ընդունակ սովորելու գլոբալ մտածել;

Կամ ուրիշ բան էիր ասում, կամ ուրիշ հարցի էիր պատասխանում: Մեկ էլ, լավ չհասկացա, թե գլոբալ գիտելիքս որն է: :oy :D

Որովհետև, սա, իհարկե, իմ կարծիքն է, գիտելիքներից այնքան էլ կախված չի (եթե միայն "գիտելիք" ասելով, ուրիշ բան նկատի չունեիր), այ, եթե ասեիր աշխարհայացք, գուցե կախված լիներ, նկատի ունեմ ուրիշների (գլոբալ առումով, ոչ թե կոնկրետ մարդկանց) և շրջապատող աշխարհին վերաբերմունքը:

Դիտորդ, զանգի, ես քեզ ամեն ինչ կասեմ : :D (ահավոր չի դզում, երբ ֆորումը междусобойчик -ի տպավորություն է թողնում :D )

Array
10.04.2007, 16:55
Կամ ուրիշ բան էիր ասում, կամ ուրիշ հարցի էիր պատասխանում: Մեկ էլ, լավ չհասկացա, թե գլոբալ գիտելիքս որն է:

Որովհետև, սա, իհարկե, իմ կարծիքն է, գիտելիքներից այնքան էլ կախված չի (եթե միայն "գիտելիք" ասելով, ուրիշ բան նկատի չունեիր), այ, եթե ասեիր աշխարհայացք, գուցե կախված լիներ, նկատի ունեմ ուրիշների (գլոբալ առումով, ոչ թե կոնկրետ մարդկանց) և շրջապատող աշխարհին վերաբերմունքը:Մարդ պետք է աշխարհից գիտելիքներ ունենա, որ նրա մոտ ձևավորվի ճիշտ աշխարահայացք: Գլոբալ ասելով հենց նկատի ունեի ընդհանուր գիտելիքներ:Կախված ա մարդու,կամ տվյալ դեպքում երիտասարդության ընդհանուր զարգացվածությունից:
Չնայած գլոբալի պահերը ինձնից լավ կիմանաս:D

Tumbler
11.04.2007, 14:58
Ճիշտն ասած շատ զարմացա. Էն օրը Արրայի հետ քայլում էի փողոցով ու դւ մի ասա մի տենց հինգերրորդ,թե չորրորդ դասարանի երկու երեխա բուռն քննարկում էին բացել 301թ. քրիստոնեության ընդունման շուրջ. Արրայի դեմքը տենայիք,որ իմացավ իրանց պես խելոք երեխեք կան.:lol

Ավելացվել է 46 վայրկյան անց
Վայ մոռացա. Սա գլոբալ մտածելակերպի ևս մի թեթևակի օրինակ է.

Ավելացվել է 1 րոպե անց
Համ ել ճիշտա. Նայած երիտասարդություն

Array
11.04.2007, 15:32
Ճիշտն ասած շատ զարմացա. Էն օրը Արրայի հետ քայլում էի փողոցով ու դւ մի ասա մի տենց հինգերրորդ,թե չորրորդ դասարանի երկու երեխա բուռն քննարկում էին բացել 301թ. քրիստոնեության ընդունման շուրջ. Արրայի դեմքը տենայիք,որ իմացավ իրանց պես խելոք երեխեք կան.
Մի բան էլ ավել,էտ էրեխեքը Հիտլերի քայլերն էին քննարկում համաշխարային պատերազմում:Բայց էտ տարիքի էրեխա կա ամբողջ օրը խաղալուց բացի բան չի անում:Եվս մեկ ապացույց,որ նայած երիտասարդություն

Tumbler
11.04.2007, 15:42
Հետո սկսվեց մի այլ քննարկում արդեն մեր կողմից, ինչ կանեի եթե հիտլերի տեղը լինեի.
Փաստորեն այդ երեխեքը ոչ միայն իրենք էին քննարկում, այլ նաև վարակում են իրենց քննարկմամբ որոշ մարդկանց. Ըտենց որ գնաց մեր գլոբալ մտածող երիտասարդությունը գնալով շատ արագ կշատանա.