PDA

Դիտել ողջ տարբերակը : Սուր զգացողություններ



Գոռ Ջան - Հայ
05.04.2007, 18:13
Կուզեի խոսեիք սուր զգացողություններից: Ի՞նչն է ձեր մոտ առաջացնում սուր զգացողություններ: Ի՞նչ աստիճանի կախվածություն ունեք դրանից: Ի՞նչ որ ձգող բան, պահանջարկ նման զգացողությունների հանդեպ ունե՞ք: Եվ եթե այո, ինչպե՞ս եք դրանք բավարարում: Կուզեի նաև բժիշկները խոսեին, բժշկական տեսանկյունից՝հետաքրքիր է նման պահերին մարդու ուղեղի աշխատանքը:
Կան բաներ, որ տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություն են ունենում, ոմանց մոտ առաջացնում են ծայրահեղ սուր զգացողություններ, ոմանց մոտ ոչինչ չեն առանձնացնում, հետաքրքիր է ...

ivy
14.09.2008, 02:46
Նոր ուզում էի նման թեմա բացել. պարզվեց, որ արդեն կա, էն էլ ոչ ոք գրառում չի արել... Էկեք փորձենք վերակենդանացնել էս թեման։

Սուր զգացողությունների պահանջը ամեն մեկս յուրովի է բավարարում. մեկը ոտքը պարանով կապում է կամուրջին ու ցած նետվում, մյուսը սարսափ ֆիլմեր է նայում, մեկ ուրիշն էլ անընդհատ ռիսկի է դիմում։ Ադրենալինի խաղը շատերին է գրավում ու մղում է դեպի սուր զգացողությունները։ Իսկ ինչպե՞ս և ինչո՞ւ եք դուք որսում սուր զգացողություններ, իսկ գուցե դրա կարիքը ամենևին էլ չունե՞ք։ Հետաքրքիր կլիներ լսել ամեն մեկի կարծիքը։ :)

Տատ
14.09.2008, 02:56
Ունեմ բայց խեղդում եմ:
Արվեստը (նրանով զբաղվելը, «հանճարեղ» լուծում գտնելը, կամ ուրիշինը հասկանալը) երբեմն բերու մ է սուր, ադրենալինային պահերի (ազնիվ խոսք:oy), բայց դա երևի էռզաց է:

Ուղեղս հաճախ խանգարում է , կամ էլ՝ օգնում:

Վարպետ
14.09.2008, 10:00
Ես ինքս լիքը ֆոբիաներով մարդ եմ: Ասենք, եթե խիստ մակերեսայնորեն դիտարկենք իմ կարգավիճակը, առանց հոգեբանական վերլուծության շեշտադրումների, ապա կարելի ա ասել` վախկոտի մեկն եմ:)) Բարձրությունից, մանավանդ բաց տարածության մեջ, սարսափում եմ, փակ, նեղ տարածության կամ կատարյալ մթության մեջ` խեղդվում, արագություն բացելիս` գամվում թիկնաթոռին: Ըստ ամենայնի, պատճառը սրված երեվակայությունս ա, երբ իմ ջախջախումը սկսում եմ պատկերացնել ամենայն մանրամասներով: Բայց քանի որ ես էլ եմ երբեմն զգում ադրենալինի պակաս, մի օր գտա դա ավելացնելու ձեւը: Ուրեմն ինձ տալիս եք բեմ կամ միկրոֆոն, կամ էլ, որն ավելի գերադասելի է, թե մեկը, թե մյուսը... ի պոշլո պոյեխալո~:)) Երկրորդ ձեւը իմ սիրելի Սիթիդրայվն ա: Ինքը ինտելեկտուալ խաղ ա, համանմաններից մի տարբերությամբ, որ հարցերի պատասխանները թաքնված են քաղաքի տարբեր հատվածներում, ու բացի արագ մտածելուց` պետք ա նաեւ արագ քշել: Միակ դեպքն ա, որ արագությունը հաճույք ա պատճառում մի այլ կարգի, քանի որ տեղի ա ունենում նույնքան արագ մտածելուն զուգահեռ, ու հաղթանակի բերկրանքն աչքիդ առաջ ա:

Mitre
14.09.2008, 12:35
Երեկոյան կողմ , կամ գիշերը նստեք տաքսի , եթե բախտներդ բերի վարորդը երիտասարդ լինի և անփորձ, ապա կքաղեք սուր զգացողությունների մի փունջ: Իմ սուր զգացողությունները հիմնականում դրա հետ են կապված::)

ivy
17.09.2008, 21:18
Օդապարիկով թռչելը, կամրջից կաղվելը կամ հորդառատ գետը թռնելն ինձ համար չեն... Ես շատ սուր զգացողություններ եմ ապրում և ադրենալինն էլ գլխիս է տալիս, երբ դիտավորյալ ինչ–որ վատ բան եմ անում, ստեռվայանում եմ։ Էդ ինչ ադրենալին է... Ու խոսքը սկանդալների կամ կռվի մասին չի, ես շատ սուսուփուս եմ. ստեռվայություն անելիս հանգիստ եմ անում, ժպտալով։ :) Բայց դե դրա վերջը միշտ մեղքի զգացումն է ու խղճի խայթը... Ու չեմ էլ կարող ասել, թե հենց սուր զգացողությունների պահանջն է, որ տանում է ստեռվայության, չէ, չգիտեմ՝ ինչի եմ անում, բայց անելիս ադրենալինս բարձրանում է։ :oy

Dr. M
17.09.2008, 21:21
Բարև բոլորին... բաղուց չեմ "երևացել" :oy

Մասնագիտական առումով, սուր , ադրենալինով լեցուն զգացողություն ունեցել եմ իմ առաջին սոլո (միայնակ :D )վիրահատության ժամանակ

Վախ + Հաճույք = մի հեքիաթային կոկտեյլի :hands