PDA

Դիտել ողջ տարբերակը : ԱՄՆ vs Իրան։ Հայաստանի դիրքորոշումը



Artgeo
05.04.2007, 00:39
Ըստ որոշ տեղեկությունների Ամերիկան պատրաստվում է ռմբակոծել Իրանի տարածքտ ապրիլի 6 ին առավոտյան 4-ին։ Այս տեղեկությունները տարածում եմ հիմնականում ռուսական աղբյուրներն ու իսրայելական մի վեբ կայք, սակայն բոլոր դեպքերում էլ նշվում է ՌԴ-ի հետախուզությունում ունեցած աղբյուրները։

Ըստ ամենայնի որոշակի գործողություններ կլինեն։ Ձեր կարծիքով ինչպե՞ս պետք է պահի իրեն Հայաստանը։


Հ.Գ. Ռուսաստանի ֆորպոստի վրա թքած ունեն բոլորը - պատասխանի տարբերակը չեմ դնում, քանի որ այն ինքնին պարզ ու հասկանալի է։

քաղաքացի
05.04.2007, 01:05
Ես էլ եմ լսել, բայց ոչ հավաստի տեղերից: Եթե հնարավոր է համոզեցուցիչ դարձրեք :)
Համենայնդեպս չեմ կարծում, որ ԱՄՆ-ը Բուշի օրոք անի իր հերթական անմիտ և տխմար քայլը: Ինձ թվում է Ամերիկան ուղղակի արդեն խելքը թրցրել է և իրեն թվում է, թե Medal of Honor է խաղում: Կատարյալ հիմար քայլ կլինի Իրանի վրա հարձակումը:

Չեմ կարողանում ասել, թե ի՞նչ դիրքորոշում կունենա Հայաստանը այս հարցում: Ամեն դեպքում, եթե իրոք այդպիսի բան լինի և Իրանը փակի նաև իր սահմանները, ապա կստացվի այնպես, որ ամերիկացիները և ուրիշ այդպիսի «մանր-մունր» երկրներ Հայաստանին նետում են մեղմ ասած «աղբարկղը»: Եվ եթե այդպիսի բան լինի, Հայաստանի միակ փրկությունը կլինի այն, որ ամերիկացիները օգտագործեն ՀՀ-ի տարածքը, և՛ օդային, և՛ ցամաքային: Դրանից հետո նոր կարող ենք «հույս» ունենալ, որ ԱՄՆ-ը մի փոքր պարգև թողնի լքելուց առաջ: Բայց ի հարկէ սա չի կարող իրականանալ, որովհետև կա Ռուսաստան՝ հայերի «եղբայրներ», որը դեմ է ԱՄՆ vs Իրան պատերազմին և կա ԼՂՀ հարցը, որի հետ չէին ուզենա առնչվել ամերիկացիները: Ամերիկան Իրաքից ունի շատ լայն հնարավորություն Իրան մտնելու համար:

Բուշ = Հիտլեր + Ստալին :bad

dvgray
05.04.2007, 01:16
Հայաստանը - ասել է մեր կառավարությունը, արդեն բավականին ժամանակ է, որ իր պահվածքի ընտրության հետ ոչ մի կապ չունի;

թե ինչ պետք է անել, Ֆաքսերի տեսքով ստացվում են Բրյուսելից, Մոսկվայից, ԿԳԲ-ից...և այլ տեղերից; Նայած ով է էտ մոմենտին էս կողմերում լինում :D

Իսկ ինչպիսի՞ ֆաքս կստացվի կապված ԱՄՆ vs Իրան;
Միայն են կարող եմ ասել. որ վերջին հաշով էս ամենի վերջում մեր սերունդների համար լավ է լինելու;
Իսկ մեր սերունդի համար, կարող է մի քիչ սոսկալի լինի :( ...
Կարող է եվ չլինի :)

Սակայն միանշանակ է, որ աշխարհը անկանխատեսելի երկրների գոյությունը հանդուրժել էլ չի ցանկանում, ու ամեն ինչ անելու է հնարավորինս անցավ դրանց վերջ տալու համար:
Ու լավ էլ անելու են
:)

Philosopher
05.04.2007, 16:36
Հ.Գ. Ռուսաստանի ֆորպոստի վրա թքած ունեն բոլորը - պատասխանի տարբերակը չեմ դնում, քանի որ այն ինքնին պարզ ու հասկանալի է։
Հենց դա է պատասխանը, իսկ թե ում հետ կլինի Հայաստանը՝ ինքն իր, ԱՄՆ–ի, թե Իրանի, դա կորոշի կոնկրետ վճարողը, Հայաստանը կլինի նրա հետ, ով կվճարի, ընդ որում կվճարի ստվերային պայմանավորվածություններով, որոնք ակնհայտ կդառնան հետագա տարիների ընթացքում միայն։ Չի բացառվում նաև, որ վճարեն Ռուսաստանին՝ այսինքն՝ պայմավորվեն ոչ թե Հայաստանի, այլ նրա կալվածատիրոջ հետ՝ Հայաստանի այս կամ այն դիրքորոշումը ստանալու համար։ Ի դեպ, Իրանն այն երկիրն է, որն ինքն էլ կարող է վճարել, այնպես որ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը լավ օրեր են սպասում... Մնացածը՝ վաճառողի ինքնագոհություն է ու վաճառվողի նսեմացում։

Array
05.04.2007, 17:43
Եվ եթե այդպիսի բան լինի, Հայաստանի միակ փրկությունը կլինի այն, որ ամերիկացիները օգտագործեն ՀՀ-ի տարածքը, և՛ օդային, և՛ ցամաքային: Դրանից հետո նոր կարող ենք «հույս» ունենալ, որ ԱՄՆ-ը մի փոքր պարգև թողնի լքելուց առաջ:
Ինչի ա ձեզ թվում,թե ԱՄՆ-ն անպայման հաղթելու ա պատերազմում:Իրանի հայտարարել է,որ եթե Ամերիկան հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին(ինչպես հայտարարել էր Քոնդոլիզա Ռայսը),Իրանը հողին կհավասարեցնի Վրաստանը և ադրբեջանը,որտեղ գտնվում են Ամերիկայի ռազմաբազաները: Պատկերացնում եմ ինչ խանդավառությումբ են մեր «հարևաննեևը» սպասում պատերազմին: Բացի նրանից,որ աչք ունեն Իրանի հյուսիսային տարածքների`ինչպես իրենք են ասում, հարավային ադրբեջանի վրա,այլև համոզված եմ,որ կփորցեն վերսկսել մեր հետ պատերազմը:
Բայց Իրանը աշխարհում երկրորդ խոշոր իսլամական երկիրն է,այնպես որ իսլամական մյուս երկրներն էլ կոգնեն Իրանին: Ու,եթե Իրանը հաղթեց, մեզ համար շատ լավ կլինի:
Կարճ ասեմ,ինձ թվում է Իրանի հետ ենք լինելու

Գոռ Ջան - Հայ
05.04.2007, 18:43
ԱՄՆ -Իրան պատերազմը իմ կարծիքով հավասարազորա 3-րդ համաշխարհայինին:
Հայտնի է , որ Ռուսաստանը իրանում միջուկային ծրագրեր է իրականացնում, ներկայանալով իբր թե հովանավոր՝խաղաղ միջուկային ծրագրի: Ու Բուշի հարձակումը ինձ թվումա կդիտվի որպես քաղաքական մարտահրավեր Ռուսաստանին:
Ի վերջո իրանը ոչ Իրաք է, ոչ Լիբանան, ոչՍիրիա, ոչ էլ Վիետնամ է: Իրանը միջազգային ասպարեզում ծանրակշիռ դիրք ունի, իսկ արաբական երկրներից թերևս առաջատարնա:
Նման անմիտ պատերազմը կհանգեցնի հենց միջուկային զենքի կիրառման, ինչը ակնհայտա, կունենա կործանարար հետևանքներ: Ու ո՞վ գիտի, գուցե Իրանը արդե՞ն ունի միջուկային զենք:
Հայաստանի դիրքը իրականում ոչ մեկին էլ չի հետաքրքրի, ու նախորոք քննարկել թե ինչպիսին կլինի մեր երկրի կողմնորոշումը, երևի թե անիմաստա, քանի որ կախվածա բազմաթիվ գործոններից, ստեղծված իրադրությունից, ու դեպքերի զարգացումից:

;) :D Ի դեպ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, իրանի նավթահորերից մեկի հորատանցքից ճեղք է առաջացել, որը ձգվում է մինչև հայկական ատոմակայան, ու պայթյունի դեպքում ինքներդ պատկերացրեք հետևանքները:
Միգուցե սա լավ մշակված պաշտպանական ռեակցիա է, միգուցե իրականություն: :D
Բայց որոշ ոչ հավաստի աղբյուրներ հայտնում են, որ հայկական կողմը պատրաստվում է դրա մասին նամակ գրել ԱՄՆ ռազմական գերատեսչությանը:

Աբելյան
05.04.2007, 20:21
Իրանը իմ կարծիքով մեր հարևանների մեջ մեր միակ բարեկամ երկիրն ա: Աստված չանի Ամերիկան հարձակվի:

Ֆելո
05.04.2007, 23:55
լավ կլինի Իրանի կողմը լինենք. ինչքան էլ չլինի Իրանը մեր, քիչ թե շատ, լավ հարևաննա. ու ԱՄՆ-ն պատերազմից հետո թողելուա փախնի ու մեղմ ասած թքած կունենա Հայաստանի ու հայերի վրա. ու այդ իսկ պատճառով Իրանի հետ չարժի վատանալ. բայց իհարկե նաև լավ չի լինի ԱՄՆ-ի հետ թշնամանալ. նենց որ ստեղ շատ զգուշա պետք գործել. իսկ եթե չեզոք դիրք գրավենք... եսի՞մ. կարելիա...:think

AMzone
06.04.2007, 02:39
պետք չի պատերազմ սքսել, ուղակի պտի մեկնու մեկը ԲՈՒՇԻ գլխից խփի պրծնենք, ետ ...... արդեն համը հանումա, սկզբից իրաք հետ իրան, ԲՈՒՇԸ ուղակի պատերազմա սկսել մուսուրմանների դեմ:

Երվանդ
06.04.2007, 11:14
Դե Հայաստանի դիրքորոշումը միանշանակ բացասական պետք է լինի, քանի որ բացի հարևան լինելուց(որի հետ լավ ենք) կան նաև կոնկրետ քաղաքական և տնտեսական շահեր, 1 Գազամուղը, 2. Ճանապարհները.3. Ապագայում կարա նավթամուղ լինի.
Եթե ԱՄՆ վերջնականապես որոշի հարվածել կարծում եմ դա կփորձի անել մի քանի ուղղություններից, ու կարևոր է որ մեր իշխանությունները ունեն քաղաքական կամք ու մեր օդային տարածքը չտրամադրեն ԱՄՆ-ին, բացի դա եթե ԱՄՆ-ն հարվածի ասենք Սպահանում գտնվող միջուկային օբյեկտներին ողջ տարածաշրջանում հնարավոր է աղետ, բայց կարծում եմ որ հարձակում չի լինի համենայն դեպս այս տարի հաստատ չի լինի, եթե եղավ մենքել պարսիկների հետ թքում ենք անկախ մեր դիրքորոշումից:

Array
06.04.2007, 16:02
Էսօր չէ՞ր էտ հանդիպումը

Tumbler
06.04.2007, 17:41
Երևի նկատի ունեն այս գիշեր.
Բայց մեկա էս ամերիկացիները բան չեն անենի. :nono Հուսովեմ:(:cry
Թե չէ ամերիկացիքի վերջն էլ կգա,:crazy և իհարկե երրորդ համաշխարհայինի սկիզբը

Mari
06.04.2007, 18:45
ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի դեմ պատերազմ սկսելու մտադրության մասին այն բանից հետո, երբ Պարսից ծոցում ձերբակալվեցին անգլիացի «նավաստիները»: Ահմադինեժադը երեկ նրանց ազատ արձակեց: Կարելի է ենթադրել, որ պատերազմը հետաձգվում է:
Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի դիրքորոշմանը հավանական ԱՄՆ-Իրան պատերազմում:
ԱԳ նախարար Վ. Օսկանյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը վարում է կոմպլիմենտար արտաքին քաղաքականություն: Այսինքն պետք է կարծել, որ պատերազմի ժամանակ Հայաստանը չեզոքություն է պահպանելու: Սակայն մյուս կողմից նայենք հարցին: Պարզ է, որ պատերազմին իր «ուղղակի և անուղղակի» մասնակցությունն է ունենալու նաև Ռուսաստանը, որը Իրանի հետ ունի սերտ բարիդրացիական հարաբերություններ: Այստեղ արդեն մեր կոմպլիմենտար քաղաքականության հիմքերը «մի քիչ» թուլանում են: Ինչ դիրքորոշում ունեցավ մեր «մեծ եղբայր, մեր ժողովրդի «բարեկամ» Ռուսաստանը», նույնպիսի դիրքորոշում պարտադրվելու է նաև մեզ:
Ինչ վերաբերվում է այն կարծիքին, թե ազերիները կօգտվեն այդ պատերազմից և կվերսկսեն ռազմական գործողությունները Հայաստանի դեմ, կարծում եմ դա այդքան էլ իրատեսական չէ: ադրբեջանը ավելի շուտ կձգտի օգտվել իրավիճակից և իրեն միացնել իրանական ատրպատականը, որտեղ ապրում են մոտ 15-20 մլն ազերիներ:
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ թե ԱՄՆ-ն, թե Իրանը դեռևս պատրաստ չեն այդպիսի լայնածավալ ռազմական գործողություններ ծավալել:
Իսկ Հայաստանի համար ամենաճիշտ տարբերակը քաղաքական չեզոքություն պահպանելն է:

աբոկալիպս
06.04.2007, 19:20
Ժողովուդ ասեմ որ ես էտքանել չեմ հավատում որ ամերիկան էտքան հիմարա որ բռնի ու հարձակվի Պարսկաստանի նման համենայն դեպս միջին հզորությամբ պետության վրա :D Ու չեմ ել հավատում որ հըլը մի կղանքից դւրս չեկած շտապումա մյուսի մեջ մտնի :think

Philosopher
06.04.2007, 21:41
Ինչպես և ենթադրվում էր, քվեարկողների մեծամասնությունը քվեարկում է "չեզոք" պատասխանի օգտին։ Սակայն խնդիրն այն է, որ այդպիսի դիրոքորոշման ճոխություն ու ռեսուրս Հայաստանը չունի, հետևաբար՝ կամ այդ պատասխանը պետք է կոնկրետացվի և հարցման մեջ նշվի հենց այդ՝ կոնկրետացված տարբերակը, կամ չեզոք քվեարկողները պետք է բացատրեն, թե ինչպես է հիմնավորվում այդպիսի դիրքորոշման հնարավորությունը։ Այս դեպքում միայն մենք գործ կունենանք Հայաստանի հնարավոր դիրքորոշման խնդրի և ոչ թե մեր լավ ու բարի ցանկությունների հետ։

Սահակ
06.04.2007, 22:43
Ես պատասխանել եմ չեզոք որովհետև Հայաստանի կարծիքը ոչ մեկ չի հարցնելու, և հետևաբար ոչ մի իմաստ չեմ տեսնում Հայերին իրենց կարծիքը արտահայտելու մեջ։ Ես համարում եմ որ այս հարցում Հայաստանը պետք է հետևի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներին։

Իմ անձնական կարծիքով պարսիկները եթե այդքան շատ միջուկային ռումբ են ուզում ստանան ապա ամերիկացիք պետք է իրենց այդ ռումբը ուղղակի նվիրեն՝ օդից վար նետելով։

Censor
07.04.2007, 14:29
Բուշ = Հիտլեր + Ստալին
Մեղա Աստծո..ՃՃՃՃ

Ամերիկա կոչեցյալի դիրքորոշումից իդիոդության բույրա փչում, իհարկե, բայց հարևան հզորացող մուսուլմանական երկիրը "ալաբուլա"-յա աչքիս թվում..

Ավելի լավ կլիներ էտ անտեր ուրանը ռուսները հարստացնեին, Իրանն էլ, իմանաինք, որ 100% մենակ էլէկտրաէներգիայա ուզում ստանա..

Tumbler
07.04.2007, 21:18
Տեսաք որ չհարձակվեցին.… Ասում էի չէ էս ամերիկացիք փուչ են. Իրենց օդային տարածքի պես դատարկ օդ են. ԶԶզզզզզզվում էտ էտ էտ…………
Բայց եկեք համաձայնեք ինչ տուֆտ են մեղմ ասած էս ամերիկացիք. Աչքիս երրորդ համաշխարհայինից էլ պրծանք, էն օրվա ջարդած բաժակի չարը խափանվելն էր էլի.

Array
07.04.2007, 21:23
Տեսաք որ չհարձակվեցին.… Ասում էի չէ էս ամերիկացիք փուչ են. Իրենց օդային տարածքի պես դատարկ օդ են. ԶԶզզզզզզվում էտ էտ էտ…………
Բայց եկեք համաձայնեք ինչ տուֆտ են մեղմ ասած էս ամերիկացիք. Աչքիս երրորդ համաշխարհայինից էլ պրծանք, էն օրվա ջարդած բաժակի չարը խափանվելն էր էլի.
Լավ կանենք չշտապենք

Սահակ
08.04.2007, 18:01
Տեսաք որ չհարձակվեցին.… Ասում էի չէ էս ամերիկացիք փուչ են. Իրենց օդային տարածքի պես դատարկ օդ են. ԶԶզզզզզզվում էտ էտ էտ…………
Բայց եկեք համաձայնեք ինչ տուֆտ են մեղմ ասած էս ամերիկացիք. Աչքիս երրորդ համաշխարհայինից էլ պրծանք, էն օրվա ջարդած բաժակի չարը խափանվելն էր էլի.Tumbler ջան, փուչը ռուսներն են որ ձեզ սուտ տեղեկություններ են տալիս։ Օրինակ, ռուսներից բացի ոչ մեկ այդ հարձակման մասին չէր լսել։

Ինչ վերաբերվումա ամերիկացիներին, ապա իրանք մի օրվա մեջ կարող են ամբողջ պարսկաստանից մի հատ ֆուտբոլի հրապարակ սարքեն ու եթե պետք լինի դա կանեն։ Ուղղակի պետք չի շտապել։

Vishapakah
18.04.2007, 17:30
Մեր Խնդիրները՛ մեզ բավական են.
Ահմադի Նեժադին՛ ոչ մեկ չեր խնդրել «Խաղաղ Ատոմը» օգտագործել այլ նպատակներով, թուլացնելով տարածաշրջանի կայունությունը.

Philosopher
23.05.2007, 22:13
Նոր զարգացում ԱՄՆ vs Իրան հակամարտությունում Հայաստանի դիրքորոշման հարցում:


ԻՐԱ՞Ն, ԹԵ՞ ԱՄՆ. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ ՄՈՏ Է

Այն ժամանակից ի վեր, երբ ծայրահեղ լարվեցին Իրանի եւ Արեւմուտքի, մասնավորապես` Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները, թե՛ Հայաստանում եւ թե՛ Հայաստանից դուրս ընդունված համոզմունք կար, որ Հայաստանը չպետք է որեւէ կերպ առնչվի այդ ամենին, եւ որ Հայաստանի բարեկամությունը Իրանի հետ արդարացված է ու ըմբռնելի ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ ողջ Արեւմուտքի համար:

Այս տեսակետը հիմնավորվում էր նրանով, որ իր երկու հարեւանների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմաններ ունեցող Հայաստանի համար պարզապես կործանարար կլինի եւս մեկ հարեւանի` Իրանի հետ հարաբերությունների փչացումը, եւ դա միանգամայն հասկանալի է բոլորի համար: Ու ահա այս փաստից ելնելով` պաշտոնական Երեւանն իրեն առավելագույնս զուսպ էր պահում Իրանի միջուկային ծրագրի, Իրանի դեմ պատժամիջոցների խնդիրներին առնչվող բոլոր տեսակի հարցերում` աշխատելով որեւէ ավելորդ բառ անգամ թույլ չտալ, ինչը կարող էր նպաստել Հայաստանի հանդեպ միջազգային այդ համընդհանուր ներողամտության խաթարմանը: Եւ այնուամենայնիվ, այս օրերին առաջին անգամ տեսակետ է հնչել այն մասին, որ Հայաստանն ուշ թե շուտ պետք է ընտրություն կատարի Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Այս մասին նախօրեին գրել էր ամերիկյան "The Christian Science Monitor" թերթը, որտեղ տպագրված հոդվածին երեկ հատուկ անդրադարձել էր նաեւ ամերիկյան "CBS" հեռուստաալիքը: "Միաժամանակ Իրանի եւ ԱՄՆ-ի բարեկամ Հայաստանի օրինակը ցույց է տալիս, թե այս երկու երկրների միջեւ հարաբերությունների լարումը ինչպես կարող է խախտել տարածաշրջանի դիվանագիտական հավասարակշռությունը",- ահա այսպիսի թեզ է առաջ քաշել թերթի լրագրողը, ում դիտարկումներով` որքան ավելի են լարվում Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունները, այնքան ավելի է Հայաստանի համար դժվարանում այդ խառնաշփոթ տարածաշրջանի հարցերում բանակցություններ վարել հակամարտող կողմերի հետ: Ընդհանրապես, ըստ այս թերթի, երբ մարտի սկզբին ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցի քննարկմանը զուգահեռ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեժադը հայ-իրանական սահմանին հանդիպեցին եւ բացեցին Իրան-Հայաստան գազամուղը, դա այնքան էլ Հայաստանի մեկ այլ բարեկամի` ԱՄՆ-ի սրտով չէր: "ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի եւ Իրանի միջեւ աճող տնտեսական հարաբերություններով, մասնավորապես` նոր գազամուղով, որը Հայաստանը համարում է իր համար ռազմավարական նշանակություն ունեցող",- գրում է "The Christian Science Monitor"-ը: Եւ ահա, ուշ թե շուտ Հայաստանը պետք է ընտրի` Իրա՞նը, թե՞ ԱՄՆ-ն: "Իրանի հետ լավ հարաբերությունների պահպանումը կարեւոր է փոքր, մեկուսացած Հայաստանի համար, որի 2 սահմանները` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, փակ են, եւ որը Լեռնային Ղարաբաղի համար դեռ սառը պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ: Սակայն ԱՄՆ-ն Հայաստանի հիմնական դոնորն է եւ միակ երկիրը, որը հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին: Բացի այդ, առաջիկա հինգ տարում Հայաստանը ԱՄՆ նախագահի "Հազարամյակի մարտահրավերներ" ծրագրով պետք է ստանա մոտ 235 միլիոն դոլար",- գրում է թերթը եւ ավելացնում, որ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նույնպես հասկանում է, որ ինչքան Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը մեծանում է, այնքան Հայաստանի վրա ավելի մեծ ճնշում է գործադրվելու այս երկուսի միջեւ ընտրություն կատարելու հարցում: "Իրանի եւ ԱՄՆ-ի դեպքում մենք հասնում ենք այդ կետին",- թերթին ասել է Վարդան Օսկանյանը: Իսկ ահա Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հիշել է այն տարիները, երբ այդ գազատարը չէր գործում: "Պատկերացրեք` դուք Երեւանում եք հունվարին, չունեք տաքություն, չունեք ջուր, եւ դրսում 30 աստիճան ցուրտ է",- ասել է Սերժ Սարգսյանը: Եւ այնուամենայնիվ, ըստ այս թերթի, Իրանի հետ ամուր հարաբերություններից վեր ՀՀ-ում նաեւ մտահոգված են իրենց հարեւանի պահվածքով: "Ամեն ինչ շատ պարզ է. չեմ կարծում, որ Հայաստանում որեւէ մեկը կարող է ուրախ լինել` իմանալով, որ իր սահմանին կից զանգվածային ոչնչացման զենք ունեն",- "The Christian Science Monitor"-ին ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

ԱՆՆԱ Վ.ՀԱԿՈԲՅԱՆ

http://www.hzh.am/2305.html

Chico_Madrid
23.05.2007, 23:43
Արաջին հերթին,ոչ մի ռմբակոծություն չի լինի:ԱՄՆ շատ մեծ խնդիրների մեջ է կորած այս պահին,Աֆղանստան ու Իրաք:Ու Իրանը Իրաքը չի,մի մոռացեք:
Համ էլ արդեն շատ երկրներ չեն համագործակցի Բուշի հետ,ինչպես Իրաքում:Ռուսաստանը չի թողնի որ պատերազմ լինի,քանի որ մեծ շահեր ունի Իրանում:Սիրիան էլ չի թողնի և թույլ երկիր չի:Ու ԱՄՆ Կոնգրեսը փող չի հատկացնի մի ուրիշ պատերազմի համար:

Երկրորդ հերթին,եթե պատերազմ սկսվեց Հայաստանի համար դա դրական չի լինի,քանի որ իրանցի փախստականները կլցվեն Հայաստանում ու հետո ոչմեկ չի կարողանա դրանց հետ ուղարկել:

Երրորդ հերթին,եթե Բուշը Ահմադինեժադին շատ խանգարի վերջում միջուկային պատերազմ կլինի ու մեր մի կտոր Հայաստանը կվերանա աշխարհից:Պետք է չեզոք լինենք:Ոչ մի կողմն էլ մեզ ձեռք չի տալիս: