PDA

Դիտել ողջ տարբերակը : Սպանություն Ջավախքում

Marduk
04.04.2007, 20:28
ՎՐԱՑԻ ՈՍՏԻԿԱՆԸ ՍՊԱՆԵԼ Է ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ... ՉԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր կեսօրին Ախալցխայի շրջանում Ածղոր-Ախալցխա ճանապարհահատվածի վրա տարածաշրջանային պարեկային ոստիկանության վրացի աշխատակիցը ծառայության ժամանակ հրազենով սպանել է ախալցխացի 28-ամյա մի հայի` Միշա Կիրակոսյանին: Նա սրտից վիրավորվել է և տեղում մահացել:

Ա-ինֆոյի հաղորդմամբ, Միշա Կիրակոսյանը Ախալցխայի մոտոսիրողների խմբակի անդամ էր: «Ախալցխայի շրջանի Ածղոր գյուղից շրջկենտրոն վերադառնալիս նրան իբր փորձել է կանգնեցնել վրացի ոստիկանը, և իբր չկանգնելու համար կրակել է:

Սակայն ակատատեսների վկայությամբ Միշան ճանապարհատրանսպորտային որևէ խախտում չի կատարել և, հնարավոր է, որ գլխին սաղավարտ կրելու պատճառով չնկատեր ոստիկանի կանգնեցնելու ազդանշանը: Իսկ ոստիկանը, եթե այդքան անհրաժեշտ էր համարում մոտոցիկլետիստի կանգնելը, պետք է նախազգուշացման համար սկզբում գոնե դեպի օդ կրակեր»,- գրում է Ա-ինֆոն:

Միշա Կիրակոսյանի դին տեղափոխել են Ախալցխայի հիվանդանոց, որտեղ ի նշան բողոքի հավաքվել են հարյուրավոր հայ երիտասարդներ: Ոստիկանությունը շրջապատել է հիվանդանոցի շենքը:

http://www.panorama.am/am/law/2007/04/02/vrastan/

REAL_ist
04.04.2007, 21:12
Ցավալի ա:(
Ետ ոստիկանը հաստատ պատասխանատվության կենթարկվի սպանության համար,քանի որ իրավապահ մարմինները զենք կարող են օգտագործել միայն ինքնապաշտպանության,կամ ել այլ անձանց պաշտպանության համար,իսկ այս դեպքում ետ տվարը ոչ մի իրավունք չուներ կրակեր ետ խեղճ մարդու վրա....

AMzone
06.04.2007, 02:28
Մոդերատորական: Ջնջվել է, քանի որ կանոնադրության 5րդ գլխի 2.1.6 կետի խախտում էր:

Հ.Գ. Կանոնադրությունն ու համապատասխան կետը գտե՛ք ինքներդ

Հեթանոս Հրեշտակ
06.04.2007, 21:44
Մոդերատորական: Ջնջվել է, քանի որ կանոնադրության 5րդ գլխի 2.1.6 կետի խախտում էր:

Հ.Գ. Կանոնադրությունն ու համապատասխան կետը գտե՛ք ինքներդ

Պանդուխտ
26.09.2008, 17:49
Ցավալի ա:(
Ետ ոստիկանը հաստատ պատասխանատվության կենթարկվի սպանության համար,քանի որ իրավապահ մարմինները զենք կարող են օգտագործել միայն ինքնապաշտպանության,կամ ել այլ անձանց պաշտպանության համար,իսկ այս դեպքում ետ տվարը ոչ մի իրավունք չուներ կրակեր ետ խեղճ մարդու վրա....

Արդեօք ի՞նչ եղաւ:

Վիշապ
26.09.2008, 18:02
«Այսօր կեսօրինը» դա անցյալ տարվա ապրիլի 2–ին է հավանաբար եղել, համենայն դեպս նյութը այդ ժամանակվա է։ Հետաքրքիր է, ի՞նչու է այն հիմա դրվում քննարկման, դա մեկ։ Որևէ կապ ունի՞ այս սպանությունը քաղաքականության հետ, որ այս բաժնում է տեղադրվել, դա երկուս։ Եվ մենք պիտի՞ ուշադրություն դարձնենք այն փաստին, որ վրացին սպանել է հային, դա երեք։ Արդյոք եթե որևէ ազգի ներկայացուցիչ սպանում է այլ ազգի ներկայացուցչի, ապա այդ սպանության պատճառը միայն կարող է լինել զոհի այլազգի լինելը, դա չորս։
Իմ կարծիքով նման թեման կարող է միայն ատելություն գռգռել որոշ մարդկանց մոտ, այլապես նման հին ինֆորմացիաների իմաստը չեմ հասկանում։

Պանդուխտ
26.09.2008, 18:18

Սպանդների մասին թեմաներ շատ են քաղաքականութեան բաժնում: Կարծում եմ Վրաստանի ժողովրդավարական գործընթացի յաջողութիւնից կտեղեկանանք, եթէ իմանանք՝ ի'նչի է հասել դատական գործընթացը: Բայց նաեւ հարեւան Ջաւախքի, ու նրա ժողովրդի մասին է թեման:

Վիշապ
26.09.2008, 18:39

Սպա՞նդ, տարօրինակ է, որ սա սպանդ ես կոչում… Վրաստանի ժողովրդավարական գործընթա՞ց, հըմ… Պանդուխտ, դու ո՞ր երկրից ես… ուրեմն եթե ենթադրում ես որ այդ ոստիկանին պիտի գործից հանեին ու բանտ նստացնեին, ապա ես ենթադրում եմ, որ նա փողը տվել ու կրել է նվազագույն պատիժ… Իսկ դա կարծում եմ ներկայումս տարօրինակ չի թե Վրաստանի, թե Ադրբեջանի, թե Հայաստանի համար, այստեղ դեռ ժողովրդավարությունը հորիզոնում ճոճվում է երազանքների ալիքների վրա, ինչի՞ մասին է խոսքը։ Վրացին վրացուն էլ է սպանում, ադրբեջանցին ադրբեջանցուն էլ, հայն էլ հային էլ… ռուսների մասին էլ չասեմ։ Որ նորություն լինի այդ ասպարեզում ու ժողովրդավարությունը վերջնականապես մեր չոլերում հաղթանակի, խոստանում եմ թեմա բացել;)

Պանդուխտ
26.09.2008, 19:45
Վրաստանի ժողովրդավարական գործընթա՞ց, հըմ
Ուզում էի հաւատալ...
Շնորհակալ եմ պատասխանիդ: Համաձայն եմ:

Marduk
26.09.2008, 19:53
Հետաքրքիր է, ի՞նչու է այն հիմա դրվում քննարկման, դա մեկ։

Այս թեման ես բացել եմ ապրիլին

REAL_ist
26.09.2008, 20:19
բա վերջը ոստիկանին պատասխանատվության ենթարկեցին գոնե?