PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծառայության գերադասումը քաղաքացիական կյանքից

Մելիք
23.07.2006, 19:12
Ասացեք խնդրեմ, եթե մարդը որոշում է թողնել իր ուսոոմը, ընկերներին ու մնացած ամեն ինչը և գնալ բանակ: Էն էլ ոչ թե ինչ որ կույր հայրենասիրությունից դրդված, այլ որովհետեվ ինչ որ բան իրեն քաղաքացիական կյանքում դուր չի գալիս… սա շիզոֆրենիաի նշաններ չի՞

GEV85
23.07.2006, 19:43
Ոչ, անպայման չէ, կարող է բանակ գնացողի մոտ ինչ-ինչ անձնական պրոբլեմներ կան, որոնք շատ հաճախ լսել եմ որ լուծում են բանակ գնալով ու իբր թե այնտեղ մոռանալով, որը ես անձամբ չեմ հարգում ու չեմ ընդունում…
[Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է]:hands

Lionne_en_Chasse
23.07.2006, 19:44
Տնաշեն վախեցա թեմայի վերնագիրը կարդացի, ասեցի էս տղային ի՞նչ եղավ :D

Ասացեք խնդրեմ, եթե մարդը որոշում է թողնել իր ուսոոմը, ընկերներին ու մնացած ամեն ինչը և գնալ բանակ: Էն էլ ոչ թե ինչ որ կույր հայրենասիրությունից դրդված, այլ որովհետեվ ինչ որ բան իրեն քաղաքացիական կյանքում դուր չի գալիս… սա շիզոֆրենիաի նշաններ չի՞
Իհարկե ո´չ: Ինչպես ինքդ ասեցիր՝ քաղաքցիական կյանքում ինչ-որ բան դուր չգալու նաև հոգնածության , փոփոխության կարիքի, կյանքի և ինքդ քո հանդեպ բունտի ու դժվարություններից առաջացած դեպրեսիայի ... նշան է երևի:
Լրիվ նորմալ երևույթ է, բայց որոշումներումդ զգույշ եղիր, թույլ չտաս, որ զգացմունքներդ կառավարեն քեզ ու ընդունես այնպիսի հրատապ որոշում, որի համար հետո ստիպված լինես զղճալ կամ փոշմանել : Մանավանդ բանակը...լուրջ բան է, էն էլ որ կույր հայրենասիրությունը չի պատճառը
Նման դեպքերում ավելի լավ է որոշակի ժամանակով մեկնես մի տեղ, հավաքես մտքերդ ու մի տեսակ սթափվես նման ապրումներից
Իսկ շիզոֆռենիան... ադիկա սաֆսեմ ուրիշ պատմություն մըն է ;)
մեզանից հեռու ...թու թու թու :)

Ուլուանա
24.07.2006, 08:26
Arm_Lionne ջան, Մելիքն իր մասին չի ասում: :D
Խոսքն ուրիշ մարդու մասին է: Բայց քո բերած դրդապատճառներն ու առաջարկած լուծումը, կարծում եմ, շատ ճիշտ են ու տեղին: ;)
Եվ մենք շատ հուսով ենք, որ այն մարդը, որին նկատի ունի Մելիքը, այնուամենայնիվ, հետ կկանգնի իր այդ որոշումից... :think
Ախր տվյալ դեպքում բանակը հաստատ լուծում չի... :(
Համ էլ առանց էդ մարդու շա՜տ տխուր կլինի...:cry

Մելիք
24.07.2006, 14:47
Ախր տվյալ դեպքում բանակը հաստատ լուծում չի... :(
Համ էլ առանց էդ մարդու շա՜տ տխուր կլինի...:cry
Ճիշտ ա: Ասենք թե իրեն չի հետաքրքրում , թե բանակում վոնց կլինի, էդ իրա գոռծն ա: Բա ինքը իրավունք ունի? ուրիշներին տխրեցնելու:(

Lionne_en_Chasse
25.07.2006, 04:43
Էս չլինի Artgeo-ին նկատի ունե՞ք, :think էհ...հիմա մտքով հազար բան անցավ :angry
Մելիք կներես, որ քո համար էի գրել :)

StrangeLittleGirl
28.07.2006, 18:15
Չէ՛, շիզոֆրենիա չէ, օլիգոֆրենիա է :D

Ուլուանա
28.07.2006, 18:29
Չէ՛, շիզոֆրենիա չէ, օլիգոֆրենիա է :D
Իսկ օլիգոֆրենիան ո՞րն է... :o :oy
Բյուր, որ խնդրեմ, կսահմանե՞ս շիզոֆրենիա և օլիգոֆրենիա հիվանդությունները։ ;) Ուղղակի հետաքրքիր է։

Artgeo
29.07.2006, 01:00
Էս չլինի Artgeo-ին նկատի ունե՞ք, :think էհ...հիմա մտքով հազար բան անցավ :angry

էլի ե՞ս :o Էս անգամ ի՞նչ եմ արել :o :think

Մասսագետ
29.07.2006, 01:46
Որպես հայոց բանակում ապագա ծառայող, հայրենիքի սահմանը պաշտպանող անձ, մարդ, որը չի քնելու, որ դուք հանգիստ քնեք, հպարտ եմ ասել, որ դա շիզոֆրենիա է:

Lionne_en_Chasse
29.07.2006, 05:00
էլի ե՞ս :o Էս անգամ ի՞նչ եմ արել :o :think
Դե եսիմ, ենթադրեցի էլի ...

Համ էլ առանց էդ մարդու շա՜տ տխուր կլինի...:cry

StrangeLittleGirl
29.07.2006, 09:50
Օգտվում եմ հոգեբուժության դասագրքից:
«Շիզոֆրենիան քրոնիկական հիվանդություն է, որն ունի նոպայաձև կամ անընդմեջ հարաճուն ընթացք և դրսևորվում է անձի հետզհետե զարգացող փոփոխություններով՝ էնէրգետիկ պոտենցիալի անկումով, հույզերի աղքատացումով, խորացող ինքնամփոփությամբ, ինչպես նաև բազմազան հոգեախտաբանական խանգարումներով»:

Իսկ օլիգոֆրենիան պարզապես բանականության բնածին խանգարում է՝ մտավոր թերզարգացում:

Artgeo
14.08.2006, 11:17
ի՞նչ եղավ շիզոֆրենիկը

Լէգնա
14.08.2006, 11:33
Հիստերիկը ու Շիզը նույն են:8

StrangeLittleGirl
14.08.2006, 18:54
Չէ՛, տարբեր բաներ են: Շիզոֆրենիան մի ամբողջ հիվանդություն է, իսկ հիստերիան պարզապես (համ)ախտանիշ

Koms
14.08.2006, 21:58
, ասեմ, որ դա՝ "պահի տակ" արված քայլ է, գոնե նորմալ տեղ է գնացել ծառայելու՞, ...

VisTolog
13.07.2008, 23:35
ԵՎ Կոմսի հարցը այդպես էլ տարիներով մնաց անպատասխան.
Գրառում եմ անում, թեման առաջ բերելու համար :)

Tanamasi
14.07.2008, 23:13
, ասեմ, որ դա՝ "պահի տակ" արված քայլ է, գոնե նորմալ տեղ է գնացել ծառայելու՞, ...

Հայաստանում ծառայելու նորմալ տեղ կա՞ :o

Աբելյան
09.01.2014, 22:39
Ասացեք խնդրեմ, եթե մարդը որոշում է թողնել իր ուսոոմը, ընկերներին ու մնացած ամեն ինչը և գնալ բանակ: Էն էլ ոչ թե ինչ որ կույր հայրենասիրությունից դրդված, այլ որովհետեվ ինչ որ բան իրեն քաղաքացիական կյանքում դուր չի գալիս… սա շիզոֆրենիաի նշաններ չի՞
Արդեն նենց եմ էդ մարդուն հասկանում:

Nihil
13.01.2014, 17:08
Ես զարմանում եմ` ինչի հենց շիզոֆրենիա բառով փորձել նկարագրել այդ երևույթը: Շիզոֆրենիան հիվանդություն է, որի մասին շատերս շատ քիչ գիտենք: Ամեն տարօրինակություն(?) կամ այնպիսի երևույթ, որը մենք ինքներս դժվար թե անեինք, շատ հաճախ հենց այդ բառով ենք փորձում նկարագրել: Սխալ է:

Rhayader
13.01.2014, 23:36

Ավելի ճիշտ չէր կարելի ասել:

Freeman
13.01.2014, 23:53
Ավելի ճիշտ չէր կարելի ասել:

ահա, ստորագրությունն էլ ա լավը)
հ.գ. պատրաստվում եմ առաջին գրառման հերոսի նման անեմ, չնայած մի քիչ շատ են նաև օբյեկտիվ պատճառները:

Chuk
15.01.2014, 16:10
Մոդերատորական. թեմայի վերնագիրը «Շիզոֆրենիա» տարբերակից փոխվել է «Ծառայության գերադասումը քաղաքացիական կյանքից» տարբերակով: Թեմայի առաջին գրառումը չի խմբագրվել, որովհետև թեև ձևակերպումներին կարելի է պարզապես չհամաձայնվել (մասնավորապես շիզոֆրենիայի հետ կապելը), բայց հասկանալի է, թե ինչ հարց է առաջարկվում թեմայում քննարկել: