PDA

Դիտել ողջ տարբերակը : Դիլ կամ Նո Դիլ



Ուրվական
03.04.2007, 21:16
Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ կարծիքի եք այս հեռուստաշոուի:angry մասին:

BOBO
03.04.2007, 21:34
Ոչինչ ընենց:
Հա~~ ստեղ (http://users.freenet.am/~theflash/) կարաք խաղաք Deal or no deal

Հենո
03.04.2007, 21:36
Էշությունա… :angry :angry
Նամանավանդ ,որ ֆուտբոլի վախտ դրանց ռեկլամն են դնում կամ էլ դրա պատճառով ֆուտբոլ ցույց չեն տալի…

Davo'o
03.04.2007, 21:47
SMS ուտող սրիկայություն է:

BOBO
03.04.2007, 21:49
Էշությունա… :angry :angry
Նամանավանդ ,որ ֆուտբոլի վախտ դրանց ռեկլամն են դնում կամ էլ դրա պատճառով ֆուտբոլ ցույց չեն տալի…
Հա էտ ռեկլամները նեռվեռիս վրա ազդում են, արդեն նադայել են արել::angry
Բայց շոուն ոչինչ:

REAL_ist
03.04.2007, 22:27
ուղակի բառեր չեմ գտնում որ ստեղ կարանմ գրեմ:angry :angry :angry
լռիվ տականքությունա դրանց ռեկլամները:[
Շոունել հավայի բանա,անհետաքրքիր հիմարությունա,որ չեն գոռում ԴԻլ կամել Նո Դիլ,ոնցոր չագուչով գլխիս տան:angry

TigranM
03.04.2007, 22:39
Ետ հաղորդումը երևի մի անգամ եմ նայել, դուրս չեկավ: Իսկ իրանց գովազդը շատ տհաճությունա առաջացնում, էլ չեմ ասում «ինտելեկտուալ» հարցի մասին, որը ընդանհրապես անիմաստ է,ընդամենը մարդկանց շահագռգռելու մի միջոց է:

cool_aper
03.04.2007, 23:44
Էս խաղի ամենախնդալուն անուննա ... շատ հակահիգիենիկա ... հայկական իրականության մեջ :)))

John
04.04.2007, 14:10
VivaCell-ի ArmenTel-ի եկամտի աղբյուրներից մեկն է… հիմար շոու, որը իհարկե հաջողությամբ գրավում է երիտասարդության մեծ մասին… ազարտ…

Աբելյան
04.04.2007, 14:50
չեմ սիրում! ներվայնանում եմ! չեմ կարա ասեմ խի, բայց ներվայնանում եմ
բա որ ինչ-որ հաղորդում ես նայում, մեկ էլ դրանք իրանց տուպոյ հարցերն են տալիս
"Արմենիա TV"-ն պետք ա փակել :angry

AMzone
04.04.2007, 15:01
Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ կարծիքի եք այս հեռուստաշոուի մասին:
առաջին հերթին հեռուստաշոու չի, էտի լոտո ա. ուղակի ասում են շոու եր հետաքրքիր լինի, երկրորդ հերթին տուֆտա բանա, ևս մեկ միջող մարդկանցից փող պոկելու, և երորդ, արդեն զզվնում են ետ իրանց գովազդներով, արդեն արմենիա տվ-ից զզվում եմ, միայն ետ դիլի ռեկլամներով:

All Rights Reserved
04.04.2007, 15:18
Պատասխանեք այս ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ հարցին և շահե՛ք մասնակցության իրավունք…
Ոշադրություն հարցը`
Նշված անուններից Ո՞րն է Սամսոնը.

ա. Գեռասին
բ. Զավեն
բ. Ասքանազ
գ. Սամսոն

Բա՞ : Իսկ այս մյուս հարցը…

Պատասխանեք այս ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ հարցին և շահե՛ք մասնակցության իրավունք…
Ուշադրություն հարցը`

Նշվածներից Ո՞րն է թիվ

ա. Կանաչ
բ. Զապոռոժեց
գ. Յոթ
դ. Սապոն

Ի դեպ ինձ էլ ա նյարդայնացնում ,որ ֆուտբոլի ժամանակ դրանց գովազդն են դնում կամ էլ դրա պատճառով ֆուտբոլ ցույց չեն տալի…
Եկեք խոսենք այն ամենից , ինչն իրականում կա:D, Թե չե Դիլ, Նո Դիլ…:D

Angelina
04.04.2007, 16:09
Մարդկանց խաբելու ևս մեկ միջոց: Այդպես չեք կարծո՞ւմ:

Հենո
04.04.2007, 16:19
Էս խաղի ամենախնդալուն անուննա ... շատ հակահիգիենիկա ... հայկական իրականության մեջ :)))

ԼօԼ լավն եր…:hands :D

Tumbler
04.04.2007, 17:12
Ձևական բանա. Փող պոկելու հաջորդ միջոցնա. Ինտելեկտուալ հարցերն ել շատ ճիշտ են վերևում նկարագրված.

Kita
04.04.2007, 17:32
կատարարիալ ապուշություն է և միևնույն ժամանակ շատ շահավետ խաղ է որոշակի կազմակերպությունների համար....

Ուրվական
04.04.2007, 21:58
Ես զարմանում եմ, թե ոնց են մարդիկ սմս-ներ շարունակում գրել ու գրել: Առաջ 100 մլն դրամ էր, հիմա իջել ա 50, առաջ 25 մլն կար, հիմա միանգամից իջնում ա 10 մլն: Առաջ պայուսակդ կարայիր վերջում փոխեիր, հիմա էդ բանկիրի ցանկությամբ ա: Օրը ցերեկով մարդկանց խաբում են:angry :angry :angry , իսկ մարդիկ շարունակում են խաղալ: Ու էդ ամեն ինչի արդյունքն էլ կարա էն ըլնի, որ 15000 դրամ շահեն: Ժողովուրդ, ամեն ինչ մտածված ա, թե էդ հարցերը, թե խաղի ամբողջ ընթացքը, պետք չի խաբնվել, էդ փողերը անտեղի մի ծախսեք:

Goga
04.04.2007, 22:36
Ինչպես բոլոր խաղերը, այնպես էլ սա խաբեություն է:angry
Բայց ինչ էիք ուզում, որ ամեն ինչ արդար լիներ ու կազմակերպիչները սննկանային:)

REAL_ist
04.04.2007, 23:26
արդարը արդարա,ես անձամփ հաղնողներից մեկին ճանաչումեմ

All Rights Reserved
05.04.2007, 21:47
Մարդկանց խաբելու ևս մեկ միջոց: Այդպես չեք կարծո՞ւմ:

:hands :hands Ձեր հարցին .ngelina պատասխանում եմ` Դ Ի Լ:hands :hands

Սերխիո
11.04.2007, 19:53
էս խաղը թշնամիս ա, <<Ռեալիս>> խաղերը տեսագրությամբ կամ եսիմ որ քուչեքն ենք գնում նայելու դրա պատճառով:angry

Wisper
11.04.2007, 22:16
Խաղը կարողա արդարա բայց որինակի համար սենց բան ասեմ - ինձ թվումա որ դրանք եթե նույնիսկ ամեն շաբաթ 50000000 դրամ տան մեկին մեկա էլի լիքը օգուտ կունենան ինքներտ քցեք բռնեք :ok սաղ էտ տոմսերի փողնա անում մեկել sms-ները: :P
Նենց որ իրանք միշտ էլ հաղթողի դերում են լինելու բացի էտ էլ նենց շատ շոպլիկականա սարքած էտ խաղը :B

REAL_ist
11.04.2007, 22:27
դե ետ պարզա որ օգուտ պտի հանեն,հոմ խելքները չեն քցել աչ ու ձախ փողեր բաժանեն,ետի բիզնեսա,լոտոյի ևս մեկ տարատեսակ

Ուրվական
13.04.2007, 21:55
Զգացել ե՞ք, որ էն համեմատաբար խոշոր գումար շահելու դեպքերն են կրկնու՞մ::angry :angry :angry

TigranM
13.04.2007, 22:56
Էս օրվա հարցը լսել ե՞ք:Շատ բարդա…:D
Սևանի հայտնի ձկնատեսակ
Ա.Թառափ
Բ.Իշխան
Գ.Շնաձուկ

Հետաքրքիրա իրանց երևակայությունը սահման ունի: Լավա կետ չեն գրել կամ էլ ասենք պիռանիա:

Գոռ Ջան - Հայ
14.04.2007, 17:17
Եթե Արմենիայի գլխավոր թողարկիչը երազում կամ բարևի փոխարեն դեռ չի կրկնում դիլ օր նօ դիլ ուրեմ հալալա իրա նեռվերին :D

Hayrenaser
18.04.2007, 17:25
Եթե Արմենիայի գլխավոր թողարկիչը երազում կամ բարևի փոխարեն դեռ չի կրկնում դիլ օր նօ դիլ ուրեմ հալալա իրա նեռվերին :D


Ճիշտ ես 100%-ով… Էդ ռեկլամները առդեն դավադիտ արեցիր: "Դե եդ չափից դուրս դժվար հարցերի մասին խոսք չկա"

P.S.
19.04.2007, 09:19
Արմենիան էդ շոուն վերցրել է ԱՄՆ NBC ալիքից: Բայց օրիգինալ հաղորդման մեջ հարցեր չկան: Մարդիկ ընդամենը թվերն են ասում եւ բացում են արկղերը: Ու եթե հավանականությունը մեծ է, որ մնացյալ արկղերում է միլիոնը, ապա »բանկիրը» զանգում է և ասում է՝ էսքան փող կտամ, մի բաց, պայմանավորվեցի՞նք: Նա ասում է՝ եղավ կամ չեղավ: Խաղը կառուցված է հենց առաջարկը մերժել կամ ընդունելու վրա, ոչ թե հարցերի: Իսկ Արմենիան փորձել է մի քիչ դժվարացնել խաղը ու արդյունքում փչացրել է շոուն, ինչը էդ ալիքի դեպքում շատ է պատահում:

Ֆուտբոլասեր
19.04.2007, 18:03
Ես խաղի հայտնվելուց հետո Արմենիա-յի ծրագիրում կարելիա գրել ժամը 8-ից հաջորդ օրվա 8-ը դիլ կամ նոդիլ ընդմիջումներին կինո, ֆուտբոլ ու տենց մանր-մունր բաներ:

wagamaffia
08.05.2007, 10:03
Deal or no deal խաղը շատ գերող շոու է.... :ok Հայաստանինը տհաճ է, որովհետև Ամերիկայից import արած է ու բացառիկ կերպով հայկականորեն ճոռոմացված... այս խաղը ի բնե հոլանդական է, իսկ հոլանդական շոուն նայելուց հաճույք ես ստանում....

Հայ երեխաները 13-14 տարեկանից պիտի դպրոցում անցնեն էկոնոմիկա, մարկետինգ և համաշխարհային առևտուր!!!!! ու շփվեն ամբողջ աշխարհի դպրոցականների հետ...եթե ուզում ես կյանքը հաճելի ու նորմալ սկսի լինել մոտ 10 տարի հետո.. միակ լուծումը

Ի դեպ , կարելի է նոր թեմա բացել այս առումով..:oy

A<R<A<K<S
11.05.2007, 14:13
Հայ երեխաները 13-14 տարեկանից պիտի դպրոցում անցնեն էկոնոմիկա, մարկետինգ և համաշխարհային առևտուր!!!!! ու շփվեն ամբողջ աշխարհի դպրոցականների հետ...եթե ուզում ես կյանքը հաճելի ու նորմալ սկսի լինել մոտ 10 տարի հետո.. միակ լուծումը


Լավ կլիներ:(

Իսկ խաղը շատ «нервотрёп» խաղա :angry

Ungrateful
02.06.2007, 13:36
Հիմար խաղա են Վարողի դզենից ել "դավադիտ՛եմ եղել... Կինո էս նայում 5 րոպեն մեկ էտ եշության գովազդն են ցույց տալի... Նեռվերս նեռվայնանումեն :D

Ուրվական
07.07.2007, 20:02
Ժողովուրդ, փաստորեն էս խաղը վերացավ, հա՞: Բայց պատկերացնում են, թե ինչքան փող աշխատեցին:

Mari
08.07.2007, 08:47
Ժողովուրդ, փաստորեն էս խաղը վերացավ, հա՞: Բայց պատկերացնում են, թե ինչքան փող աշխատեցին:

Ինձ թվում է, սմս քիչ էին ժողովուրդը գրում, արդեն իրանց քիչ փող էր մնում: Մի քիչ մտածեցին ինչ անեն, հիմա էլ մեր «աստղերին» են հրավիրել խաղին, վերջում կազմվելու է աստղային հանրագումար: Այն հեռուստադիտողը, որը ավելի շատ ճիշտ կպատասխանի «ինտելեկտուալ» հարցերին /ավելի շատ սմս կուղարկի/, նա էլ կստանա էդ գումարը:/Տեղեկությունը սիրով տրամադրեց ընկերուհիս:), ես զզվում եմ էդ խաղից ու ընդհանրապես չեմ նայում:[/

Kheranyan
09.07.2007, 09:18
Եթե նկարագրենք մեկ բառով, ապա կսատցվի «ՏՈՒՖՏՈՒԹՅՈՒՆ»: Ցանկացած վիճակախաղում կամ այսպես կոչված շահումով խաղերում հաղթող կողմը միշտ կազմակերպիչն է այլ ոչ թե խաղացողը: Այն որ իբր թե հաջողակները շահում են մեծ գումարներ, իրականում նրանց շահածը կազմակերպիչների զուտ եկամտի հետ համեմատած կազմում են կոպեկներ, այնպես որ մի խաբնվեք այդ խաղերին, ընդհանուր առմամբ դուք միշտ պարտված եք:

Նախարար
09.07.2007, 13:15
Եթե նկարագրենք մեկ բառով, ապա կսատցվի «ՏՈՒՖՏՈՒԹՅՈՒՆ»: Ցանկացած վիճակախաղում կամ այսպես կոչված շահումով խաղերում հաղթող կողմը միշտ կազմակերպիչն է այլ ոչ թե խաղացողը: Այն որ իբր թե հաջողակները շահում են մեծ գումարներ, իրականում նրանց շահածը կազմակերպիչների զուտ եկամտի հետ համեմատած կազմում են կոպեկներ, այնպես որ մի խաբնվեք այդ խաղերին, ընդհանուր առմամբ դուք միշտ պարտված եք:

Շատ մանրամասն և ճիշտ ներկայացրել ես շահումային խաղերի նկարագիրը, բայց մի թե դու ուզում ես հաղթել խաղի կազմակերպիչին? կարծում եմ ամեն մարդ ցանկանում է հաղթել որոշակի մեծ գումար իսկ թե դա խաղի տիրոջ ստացած եկամտի որ մասն է կազմում ինչ կապ կարող է ունենալ մեզ հետ?

Kheranyan
09.07.2007, 13:52
Շատ մանրամասն և ճիշտ ներկայացրել ես շահումային խաղերի նկարագիրը, բայց մի թե դու ուզում ես հաղթել խաղի կազմակերպիչին? կարծում եմ ամեն մարդ ցանկանում է հաղթել որոշակի մեծ գումար իսկ թե դա խաղի տիրոջ ստացած եկամտի որ մասն է կազմում ինչ կապ կարող է ունենալ մեզ հետ?

Կապ ունի այնքանով, որ եթե որևէ մեկը անընդհատ խաղա այդ խաղերը մեծ գումար հաղթելու ակնկալիքով, ապա 90% ով նրա վերջնական շահած գումարը ավելի փոքր կլինի այն գումարից, որը նա ընդհանուր առմամբ ծախսել է խոշոր գումարին հասնելու ողջ ժամանակահատվածում, իհարկե կան նաև շատ հաջողակներ, ովքեր մեծ գումար շահում են մինչև 10 տոմս գնելով, բայց այդպիսիք շատ չնչին տոկոս են կազմում:

Մանե
09.07.2007, 15:15
Բայց չեմ կարծում,որ վերացած լինի:think

Ինտելեկտուալ հարց
Ո՞վ է հայ գրերի ստեղծողը
1.Մեսրոպ Մաշտոց
2.Ներսես շնորհալի
3.վարդան Այգեկցի(???)
Բարդ և միաժամանակ մեր ողջ գիտելիքները ստուգող հարց ա:think
Դե մտածեք:think:D:D:D:D

Ուրվական
09.07.2007, 15:25
Մանե ջան, այդ հարցերը միայն ու միայն խաբում են ժողովրդին: Համոզված եղիր, որ եթե այդ հարցերը չլինեին, հաստատ ավելի քիչ մարդ կուղարկեր հաղորդագրություն: Պարզ, թեթև հոգեբանություն և լրիվ կիրառելի մեր հայ ժողովրդի համար, բայց իհարկե, ժամանակավոր, և շատ ուրախ եմ, որ արդեն մեր ժողովուրդը դուրս է գալիս այդ ազարտից:

Աբելյան
19.07.2007, 12:04
էն օրվա հարցը.
Ո՞ր քաղաքների վրա ամերիկացիները գցեցին ատոմային ռումբերը.
Հիրոսիմա, Նագասակի
Տոկիո, Կիոտո
Կոբե, Օասակա :o

իմիջայլոց, արդեն քեռի Մուլտիկնիկն էլ ա վարակվել, ու ինքն էլ ա SMS հարցումներ անցկացնում երեխեքի համար: Խեղճ երեխեք...

FC-MIKA
21.07.2007, 00:35
Փորձեք տեսեք մի բան կպնումա :))

http://freenet.am/~theflash/deal%20or%20no%20deal.swf

Ungrateful
21.07.2007, 16:32
Փորձեք տեսեք մի բան կպնումա :))

http://freenet.am/~theflash/deal%20or%20no%20deal.swf

առաջինը խաղացի 500$ շահեցի... :lol

Adam
11.01.2008, 01:05
Ի զայրույթ բոլորի, սիրված «շատ ինտելեկտուալ» հարցերով խաղը նորից սկսվում է: Այն էլ 1-ի փոխարեն շաբաթական 3 անգամ: Նոր անոնսը տեսա.... :[

BOBO
11.01.2008, 13:28
Ի զայրույթ բոլորի, սիրված «շատ ինտելեկտուալ» հարցերով խաղը նորից սկսվում է: Այն էլ 1-ի փոխարեն շաբաթական 3 անգամ: Նոր անոնսը տեսա.... :[
Ջան ինչ լավա:yahoo
:D

Լեո
11.01.2008, 13:35
Ի զայրույթ բոլորի, սիրված «շատ ինտելեկտուալ» հարցերով խաղը նորից սկսվում է: Այն էլ 1-ի փոխարեն շաբաթական 3 անգամ: Նոր անոնսը տեսա.... :[


Որ համակարգչային վիրուսներ կան, բոլոիրս է լավ հայտնի, բայց որ հեռուստատեսային վիրուսներ էլ են առաջացել.... Մեկը մյուսի ետևից շատ արագ տեմպերով փչանում են մեր հեռուստաալիքները: Հենց նստում եմ հեռուստացույցի առջև, վերցնում եմ "պուլտը" և սկսում եմ լավ հաղորդում պեղել: 20-ից ավելի ալիքներ կան, բայց ինձ շատ հազվադեպ է հաջողվում որևէ հետաքրքիր հաղորդում գտնել: Մեկ-մեկ որ գտնում եմ, ինձ հերոս եմ զգում, ով համարյա անիրագործելի սխրանք է գործել: Բացառություն են կազմում ֆուտբոլի հեռարձակումները և "Կարգին հաղորդումը":

Դիլ կամ նո դիլ - տափակությունները վերադառնում են: Եկեք բթանանք ազգովի....