PDA

Դիտել ողջ տարբերակը : 300 սպարտացիներ / 300



-=BaZeL^4=-
02.04.2007, 22:03
Դե Դատեք Ֆիլմը տեսնեմ :)
Իմ Կածիքով Շաաաատ լյավն ա Համ Գրաֆիկական Առումով Համ Էլ Դանդաղ ու արագ պահերը համել, վ0ր աստղեր չեն խաղում ... են չեչենի զ0րքը վ0նց վ0ր ստրատեգիայից լիներ ամեն մեկի իրա հագուստը ու իրա զենքը ... դուրս եկավ են պատգամի թևը կտրելու պահը... This Is Sparta ... ու դրան հետևող ֆիլմի ընթացքը :) ու որոշ պահեր ևս 18+ են աղջկան վ0ր ստիպում էին ապագան գուշակեր և այլ անասելի սցենաներ :)
պրեմյերային եմ ներկա եղել ու մինչև անջատելը տեղս նստած էի...

դե սպասում եմ ձեր տպավորություններին ...

Սահակ
02.04.2007, 23:55
Ինձել շատ դուր եկավ։ Չնայած որ պատմական փաստերի վրա չեր հիմնված, բայց շատ լավ էր սարքած։ Օրինակ չնայած նրա որ շատ դաժան էր, մի տեսակ հեշտ էր նայվում։ Ինձ թվումա դա նրանիցա որ այդ կինոն կիսա-մուլտիկ կիսա-կինո էր, ու դրա պատճառով դաժան պահերը ավելի հեշտ էին նայվում։
Երբ թագուհին ելույթա ունենում սենատում ու ասումա «Freedom is not free» հետաքրքիրա դա հայերեն ո՞նց են թարգմանել։ Անգլերենում այդ արտահայտության մեջ բառերի խաղ կա։ free նշանակումա հա՛մ «ազատ» հա՛մ էլ «ձրի, անվճար»։

Երևի իրենց ժամանակին այդ 300 սպարտացիները կարծում էին որ իրենք ուղղակի պայքարում են Հունաստանի ազատության համար։ Բայց այսօր բավականին պարզ է որ իրենք փրկեցին ո՛չ միայն Հունաստանը այլ ամբողջ Արևմուտքը պարսկական լծից։

-=BaZeL^4=-
03.04.2007, 19:28
Երբ թագուհին ելույթա ունենում սենատում ու ասումա «Freedom is not free» հետաքրքիրա դա հայերեն ո՞նց են թարգմանել։ Անգլերենում այդ արտահայտության մեջ բառերի խաղ կա։ free նշանակումա հա՛մ «ազատ» հա՛մ էլ «ձրի, անվճար»։

չեմ կարծում վ0ր խոսքը «ազատ» բառի իմաստն ունենա Անկախությունի ազատ չէ
բայց դե իմաստով մոտ բառեր են ...

angela
12.05.2007, 04:44
hin filmi syujen aveli lavner, norum grafikaner shat.... hamenayn deps hachuykov nayecink....:hands

Սահակ
12.05.2007, 05:06
չեմ կարծում վ0ր խոսքը «ազատ» բառի իմաստն ունենա Անկախությունի ազատ չէ
բայց դե իմաստով մոտ բառեր են ...
Այստեղ «freedom» բառը նշանակում է «ազատություն» և ոչ թե «անկախություն»(independence)։ Այսինքն այդ արտահայտությունը կարելի է հասկանալ որպես «ազատությունը ազատ չէ», բայց պարզ է որ թագուհին իրականում ասում էր երկրորդ իմաստով «ազատությունը անվճար չէ»։

Firegirl777
12.05.2007, 15:35
Սկզբից նայեցի "Մոսկվա" կինոթատրոնում ու հիացած մնացի այդ ֆիլմով և ինչպիսին էր իմ հիասթափությունը երբ նույն ֆիլմը նայեցի հեռուստատեսությամբ, առաջին հերթին թարգամնությունը աղավաղված էր, իսկ որոշ հատվածներ կրճատված, ինչը շատ հատվածներում կորցնում է ողջ իմաստը…
Իսկ հիմա լավի ամսին, ֆիլը ընդհանուր առմամբ ուղղակի հիանալի էր, հենց ամենասկզբից գայլի հետ տեսարանը, շատռ հզոր է ու ազդեցիկ, այնուհետև մարտերի տեսարանները, նույնպես շատ հիանալի են, իսկ քսեռոքսը ուղղակի հիանալի է ներկայացված, մի խոսքով հիացած եմ ֆիլմով, միակ ափսոսանքը, որ տարածված և հեռուստատտեսությամբ թողարկվող տարբերակը աղավաղված է...

Սահակ
13.05.2007, 04:46
Ի դեպ հետաքրքիր մի բան։ Ամերիկացիների ասած Քսերքսը կամ Արտաքսերքսը հայերեն Արտաշեսնա։

Firegirl777
13.05.2007, 18:53
Ի դեպ հետաքրքիր մի բան։ Ամերիկացիների ասած Քսերքսը կամ Արտաքսերքսը հայերեն Արտաշեսնա։

Ճի՞շտ, շատ հետաքրքիր է, իսկ որտեղից ե՞ս իմացել:think

Սահակ
13.05.2007, 19:12
Ճի՞շտ, շատ հետաքրքիր է, իսկ որտեղից ե՞ս իմացել:think
Օրինակ Եսթերի գրքի առաջին նախադասությունը անգլերեն (http://www.biblegateway.com/passage/?search=Esther%201;&version=31;) ասում է՝ «This is what happened during the time of Xerxes, ...»։ Դրա համապատասխան հատվածը հայերեն (http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/Ester.html) թարգմանությամբ ասում է՝ «Այս դէպքերից յետոյ, Արտաշէսի օրօք, ...»։

DVG
13.05.2007, 20:55
Մի բան ասեմ, չգիտեմ կհամաձայնեք, թե չէ:
Ճիշտ ա, "300 Սպարտացիներ"-ը լավն ա, բայց եթե մարդ ՛Գլադիատոր՛ ա տեսել, սա դրա կողքին ոչինչ ա: Ինձ տենց ա տվում: Էն հուզումը չկա մեջը:

Սահակ
14.05.2007, 06:04
Մի բան ասեմ, չգիտեմ կհամաձայնեք, թե չէ:
Ճիշտ ա, "300 Սպարտացիներ"-ը լավն ա, բայց եթե մարդ ՛Գլադիատոր՛ ա տեսել, սա դրա կողքին ոչինչ ա: Ինձ տենց ա տվում: Էն հուզումը չկա մեջը:
Ես քո հետ համաձայն եմ։ «Գլադիատոր»-ը շատ ավելի խորը ֆիլմ էր։ «300»-ը կոմիքսի ստիլով («Սին Սիթի»-ի նման) հանած կինո էր, և բոլորովին ուրիշ նպատակներ ուներ։ Ոչ մի հայտնի դերասան չուներ։ Ավելի շատ վիզուալ էֆֆեկտների վրա էր ուղղված։

Firegirl777
14.05.2007, 16:10
Բայց դե չնայած այդ ամենին հզոր է, հենց գրաֆիկայի առումով, գոնե, ու էֆֆեկտներն էլ շատ լավն են, համաձայն եմ, Գլադիատորին չի հասնի, բայց ամեն մեկը իր տեղում

REAL_ist
14.05.2007, 19:31
Կինոթատրոնում որ տեսա շաաաաաաատ դուրս եկավ,կարգին կինոյա,բեսամփ լավն էր,բայց որ հեռուստացույցով տեսա զգացի սրա ու ԳԼԱԴԻԱՏՈՐի տարբերությունը,իրոք մեծա:ok ,վերջինս նայվում էր նաև տանը,ես մի 50 անգամ նույն հաճույքով նայել եմ,իսկ 300-ը հավես չարեցի նայեմ

DVG
14.05.2007, 20:12
Բայց ճիշտ եք, եթե էֆֆեկտները հանեք, տակը բան չի մնա

phanasonic
24.05.2007, 11:34
բա են պարսիկի պերսինգը իրան
կամ են նախնադարյան ռնգեղջուրը մուտանտ
կամ էլ պարսկական նինջաները
մի խոսքօվ պատմության մեջ .......էլ էին հետն էլ շատ հոտավետ:D

Սահակ
24.05.2007, 19:00
կամ էլ պարսկական նինջաները
Պարսկական նինջաների մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ այստեղ՝ http://en.wikipedia.org/wiki/Persian_Immortals

Dr. M
08.07.2007, 01:49
նայել եմ ֆրանսերեն լեզվով, հաճելի ֆիլմ էր, քիչ պրիմիտիվիզմ կար ինձ համար բայց նայել եմ ուծադիր, քանի որ գրաֆիկական տեսանկյունից ահռելի աշխատանք էր արված.... կարելի էր գնահատել :hands ընդհանուր առմամբ, լավն էր :hands

Root
08.07.2007, 02:09
.....հաճելի ֆիլմ էր, քիչ պրիմիտիվիզմ կար ինձ համար...

Բնական է չէ որ դերասանների մեծամասնությունը արական սեռի ներկայացուցիչներ էին ՜ :D

masivec
26.04.2009, 12:11
Լավ կինո էր, չնայած վատ որակով եմ դիտել:(

Հայկօ
26.04.2009, 14:12
Ընտիր ժամանցային ֆիլմ ա: Հրաշալի: Շատ սիրուն նկարված ա, փայլուն էֆեկտներ են արված, բեմադրությունը շատ լավն ա, ու ընդհանրապես՝ գրեթե ոչ մի լուրջ թերություն չունի էդ ֆիլմը ինձ համար:

Ռնգեղջյուրների, կուզիկների, սևամորթ Դարեհների, հրեշների ու դևերի հակառակորդներին հիշեցնեմ, որ սա ոչ թե պատմական ֆիլմ ա, այլ՝ կոմիքսի էկրանացում: Ու պետք ա նայվի հենց որպես կոմիքսի էկրանացում, ոչ թե որպես «Սպարտակ» ու «Կլեոպատրա»: