PDA

Դիտել ողջ տարբերակը : Տղամարդու անուն



Arthur26
02.04.2007, 11:20
Օգնեք ընտրել տղայի անուն. Ո՞ր անուններն են այժմ պոպուլյար

քաղաքացի
02.04.2007, 11:24
Կարող ես Անուններ (http://www.akumb.am/showthread.php?t=893) թեմայում փնտրել: ;)

Ուլուանա
02.04.2007, 11:29
Կարող ես Անուններ (http://www.akumb.am/showthread.php?t=893) թեմայում փնտրել: ;)
:o Սասու՞ն, դու էլ հո չասեցիր... :D Աչքիս դու մոռացել ես, թե էդ թեման ինչի մասին էր։ :P Թդ թեմայում գրում էինք տարօրինակ անունների մասին, ինչպես նաև այն դեպքերի, երբ աղջկա հանրահայտ անունը դնում են տղայի և հակառակը։ Իսկ դու մարդուն խորհուրդ ես տալիս էդ թեմայից անուն ընտրե՞լ։ :D

քաղաքացի
02.04.2007, 11:43
:o Սասու՞ն, դու էլ հո չասեցիր... :D Աչքիս դու մոռացել ես, թե էդ թեման ինչի մասին էր։ :P Թդ թեմայում գրում էինք տարօրինակ անունների մասին, ինչպես նաև այն դեպքերի, երբ աղջկա հանրահայտ անունը դնում են տղայի և հակառակը։ Իսկ դու մարդուն խորհուրդ ես տալիս էդ թեմայից անուն ընտրե՞լ։ :D
Հա՞ որ: Ես գիտեմ «Տարօրինակ անուններ (http://www.akumb.am/showthread.php?t=4877)» թեման զվարճալի բաժնում է:
Լավ քո ասածն ա, բայց ես կասակծում եմ :think

Angelina
02.04.2007, 12:07
Էրիկ, Արման, Միշել, Ալեն, Դավիթ, Ժան…

Selene
02.04.2007, 12:10
Այ այստեղ http://www.akumb.am/showthread.php?t=4441 երևի ավելի հարմար անուններ կգտնես, քան թե Քաղաքացու ասած թեմայում որ նայես:ok :D

Arthur26
02.04.2007, 12:14
Շնորակալ եմ, Angelina.
Ես ինքս կուզեի ժամանակակից անուն լինի, ընդ որում միջազգային:
Հայրիկիս անունը Արշավիր է, բայց, մտածում եմ, դա ժամանակակից չէ, հին անուն է: Ի՞նչ կասեիք այդ մասին:

Philosopher
02.04.2007, 12:18
Շնորակալ եմ, Angelina.
Ես ինքս կուզեի ժամանակակից անուն լինի, ընդ որում միջազգային:
Հայրիկիս անունը Արշավիր է, բայց, մտածում եմ, դա ժամանակակից չէ, հին անուն է: Ի՞նչ կասեիք այդ մասին:
Երեխային հին անուններով կոչելը մեծ սխալ է, որը հետագայում խիստ լուրջ հոգեբանական և այլ տիպի ազդեցությունները կարող է ունենալ, այնպես որ պետք է դնել ապագային միտված, միևնույն ժամանակ` գեղեցիկ ու բարեհունչ անուններ:

քաղաքացի
02.04.2007, 12:19
Angelina-ի թվարկած անուններից Միշելն ու ժանը խորհուրդ չէի տա, որովհետև երկուսն էլ unisex անուններ են, այսինքն երկու սեռերի համար օգտագործվում է:
Միշել - Michel և Michelle
Ժան - Jean և Janne
;)

Ուլուանա
02.04.2007, 12:26
Ի դեպ, Նարեկն էլ է ժամանակակից անուն համարվում, ;) չնայած որ ծագման մեջ խորանանք, հակառակն է դուրս գալիս։ Բայցևայնպես, նկատել եմ, այդ անունը սկսել է տարածվել 80-ականներից հետո ծնվածների շրջանում։ Մինչ այդ կարծես թե չի եղել։ Օրինակ, ես իմ տարիքի Նարեկ ընդհանրապես չեմ ճանաչում (ավելի մեծ տարիքի մասին առավել ևս խոսք չկա), իսկ, օրինակ, եղբորս ու քրոջս տարիքի Նարեկներ շատ կան։

Arthur26
02.04.2007, 12:26
Իսկ ի՞նչ կասեիք, ժողովուրդ ջան, Արշավիր անվան համար:
Մտածում եմ, գոնե Արշակ լիներ:

Selene
02.04.2007, 12:34
Իմ կարծիքով Արշավիրն այնքան էլ հաջող անուն չի, համ էլ հետո պստլոն որ մեծանա, պիտի ասա.« Այ պապա, մի ուրիշ, ավելի լավ անուն չէիր կարողանում դնել:)»: Դե որպեսզի հայրիկիդ այնքան էլ չնեղացնես, ավելի լավ է Արշակ դնես տղայիդ անունը, հայրիկիդ փորձիր համոզել, ասա դա Արշավիրի ժամանակակից տարբերակն է, այսինքն էլի թոռնիկը պապիկի անունն է կրելու:ok

Arthur26
02.04.2007, 12:42
Selene, հայրիկին համոզելու բան չկա, ինքն ասումա ես դեռ կամ, եթե չլինեի այդ ժամանակ եթե կուզեիր, կդնեիր: Ինքը չի ասում, թե կուզեի իմ անունը դնեիր, ասումա դու գիտես, ինչ անուն ուզում ես դիր:

Srtik
02.04.2007, 13:05
Selene, հայրիկին համոզելու բան չկա, ինքն ասումա ես դեռ կամ, եթե չլինեի այդ ժամանակ եթե կուզեիր, կդնեիր: Ինքը չի ասում, թե կուզեի իմ անունը դնեիր, ասումա դու գիտես, ինչ անուն ուզում ես դիր:

Իմ պապն էլ էր սկզբում անտարբեր ձևանում, բայց որ եղբորս իր անունը դրեցին, աշխարհն իրենն էր....:D

Կարեն ջան
02.04.2007, 13:14
Անունը Կարեն դիր ;)

Ուլուանա
02.04.2007, 13:14
Իմ պապն էլ էր սկզբում անտարբեր ձևանում, բայց որ եղբորս իր անունը դրին, աշխարհն իրենն էր....:D
Այո, բայց չարժե մոռանալ, որ երեխայի անունը դրվում է նախ և առաջ իր համար, ոչ թե մեկ այլ անձի, թեկուզ շատ մտերիմ ու հարազատ, և այդ անձի նկատմամբ հարգանքից դրդված՝ երեխային հին անունով կոչելը, որի համար հետագայում նա կարող է բարդույթներ ունենալ, կարծում եմ, շատ սխալ է, որովհետև անունը մի բան է, որը մարդուն ուղեկցում է ողջ կյանքում (դե, չհաշված անվանափոխության դեպքերը, որոնք այնքան էլ հաճախ չեն հանդիպում)։ Եվ ընդհանրապես ճիշտ կլինի, որ ծնողներն իրենք ավելի ազատ մտածեն ու չակնկալեն, որ իրենց անունը պարտադիր պիտի թոռներից գոնե մեկի «վրա» լինի։ Ծնողի անունը դնելը պետք է լինի բնական ցանկություն (կամ էլ չլինի), ոչ թե ընտանեկան, ավանդական պարտականություն։

StrangeLittleGirl
02.04.2007, 13:24
Օգնեք ընտրել տղայի անուն. Ո՞ր անուններն են այժմ պոպուլյար
Ի՞նչ պարտադիր է, որ պոպուլյար լինի :D
Ես հորս անունն եմ շատ սիրում. Վահանչերազ: Բայց կարճ ձևն էլ վատը չէ. Վահան: Տղամարդու անուններից ուրիշ ոչ մի անուն չեմ սիրում :P

Arthur26
02.04.2007, 13:44
Ուլուանա, բոլորովին համաձայն եմ:
Քանի որ պապիկը այլ ժամանակահատվածում էր ապրում, իսկ թոռնիկը բոլորովին այլ ժամանակահատվածում է սկսում ապրել, որտեղ Արշավիր անունը շատ հազվագյուտ է, եթե կա էլ դրանք 99% 45-ն անց մարդիկ են: Հիմա ի՞նչ, ավելի լավ չի ես մտածեմ իմ երեխայի մասին, քան թե, վայ էս կողքից ի՞նչ կասեն, երկու տղա ունեցավ ոչ մեկի անունն էլ հոր անունը չդրեց: Ի՞նչ կասեք:

Selene
02.04.2007, 13:49
Հիմա ի՞նչ, ավելի լավ չի ես մտածեմ իմ երեխայի մասին, քան թե, վայ էս կողքից ի՞նչ կասեն, երկու տղա ունեցավ ոչ մեկի անունն էլ հոր անունը չդրեց: Ի՞նչ կասեք:

Շատ ճիշտ ես մտածում:ok
Համ էլ կողքից ասողներին ուշադրություն պետք չի դարձնել, որովհետև նման դեպքում ծնողի նկատմամբ սերն ու հարգանքը ոչ մի կապ չունեն, թե արդյոք դու քո տղայի անունը հորդ անունը կդնես թե ոչ:

Angelina
03.04.2007, 09:57
Իսկ ի՞նչ կասեիք, ժողովուրդ ջան, Արշավիր անվան համար:
Մտածում եմ, գոնե Արշակ լիներ:

Արշակ դիր, որ ոչ ոք չնեղանա:

Բարեկամ
03.04.2007, 10:24
Արշավիր... :think
Ընդհանուր առմամբ վատ անուն չի, առավել ևս՝ հայրական. հորդ կողմից՝ ներքուստ գնահատանք ու երախտագիտություն, քեզ համար՝ ազատություն հասարակական պարտադրանքներից: Շատերին կարող ա թվա, թե պարտադրանքը հենց հոր անունը դնելն ա, բայց իրականում՝ ճիշտ հակառակը, մանավանդ երբ ոչ այնքան տարածված ու ժամանակակից ա անունը: Չէ՞ որ հորդ անունը հաստատ քեզ համար խորթ ու անբարեհունչ չի, բայց երբ մտահոգվում ես, թե ուրիշներին դա ոնց կերևա, արդեն ենթարկվում ես հասարակական պարտադրանքի: Վերջապես, մարդն ա գեղեցկացնում անունը: Շատ ներողություն եմ խնդրում Մեսրոպից, բայց իր անունը որքան էլ հին ու ոչ պոպուլյար, ինձ համար շատ սիրելի ու բարեհունչ ա զուտ այն կրողի՝ այսինքն մեր այս Մեսրոպի շնորհիվ, ու իրան շատ սազում ա :love
Վերջին հաշվով, Արշավիրը խոսակցականում դառնալու ա Արշո, կամ ավելի հաջողված՝ Արշ, որն ի դեպ quite sexy ա հնչում :ok :D

Իսկ եթե այնուամենայնիվ ուզում ես մտածել նաև այլ անունների շուրջ, կարելի ա հաշվի առնել, որ ի վերջո ու հատկապես, երբ բալիկդ մեծանա, սահմաններն ավելի են բացվելու, ու լավ կլինի, որ անունը լինի բարեհունչ ու հեշտ արտաբերվող դրսեցիների համար էլ: Այդ առումով սրանք էլ նայի ՝
ԱՐԵԳ
ՀԱՅԿ
ԴԱՎԻԹ
ՄԻՔԱՅԵԼ
ԴԱՆԻԵԼ
ԱՐՄԱՆ
ԱՐԱՄ
ՆԱՐԵԿ

Երվանդ
03.04.2007, 10:36
Երվանդ վերջապես:)

Բարեկամ
03.04.2007, 10:39
Ի դեպ, մոռացա նշեմ, որ բարդույթը հենց վախենալն ա, որ անունդ կարող ա հին ու անսովոր թվա :P

Arthur26
03.04.2007, 11:37
Ժողովուրդ ջան, ուզում եմ Արման դնեմ: Դուք ի՞նչ կարծիքի եք, ժամանակակից, սիրուն անուն է, չէ՞:

Cassiopeia
03.04.2007, 11:39
Ժողովուրդ ջան, ուզում եմ Արման դնեմ: Դուք ի՞նչ կարծիքի եք, ժամանակակից, սիրուն անուն է, չէ՞:
Լավ անուն է, կարող ես նաև Ալեքսանդր դնել՝ Ալեքս, հիմա այդ անունն էլ են շատ դնում:

Kita
03.04.2007, 12:56
Էդուարդ..ինձ համար շատ բարեհունչ անուն է... կամ Էդմոնդ... մի տեսակ բոլոր տարիքներում էլ կարաս հանգիստ դիմել...:) չնայած ես շատ եմ ուզում աղջիկ ունենալ, բայց եթե տղա լինի, երևի Էդուարդ կդնեմ..ուղղակի առաջ չեմ ուզում նայել...:)

Ուլուանա
03.04.2007, 13:24
Բայց ախր ու՞մ է պետք այնպիսի անուն դնել, որ շատ են դնում։ Ավելի լավ չէ՞ յուրօրինակ լինի, քան այնքան տարածված, որ ամեն մի երրորդն այդ անունից ունենա։ Իմ կարծիքով, կարելի է այնպիսի անուն ընտրել, որ համ շատ բարեհունչ լինի, համ շատ հնաբույր չլինի (չնայած, ինչպես Բարեկամն իրավացիորեն նկատեց, մարդն ինքն է գեղեցկացնում իր անունը), համ էլ շատ տարածված չլինի։ Օրինակ, Արման անունը, իմ կարծիքով, բարեհունչ է ու, այսպես ասած, պոպուլյար է բոլոր ժամանակներում, բայց կոնկրետ Հայաստանում, մեր մեջ ասած, ամենաշատ տարածված անուններից մեկն է։

Բայց, եթե քեզ չափից դուրս տարածված լինելն առանձնապես չի մտահոգում, ուրեմն խնդիր չկա։ Ինձ թվում է, սա այն դեպքերից է, երբ մարդն ինքը պիտի իր համար որոշի, թե որ գործոնն է ավելի կարևորում։

John
03.04.2007, 15:58
Եթե ես իմ տղայի համար անուն ընտրելու լինեի, հաստատ Ջ տառով անուն կդրեի… օրիանակ՝ Ջոն, Ջեք, Ջիմ…

Arthur26
05.04.2007, 15:25
Իսկ Արթուր անվան համար ի՞նչ կարծիքի եք:

Մանե
05.04.2007, 15:39
Արսեն
Նարեկ
Դավիթ
Արման
Վահե
Արշակ

Եթե Արթուրը ձեր անունն ա,ապա երևի թե հարմար չի լինի,որ դնեք ձեր երեխայի անունը:( //սա մենակ իմ կարծիքն ա:) //

aniko
06.04.2007, 14:23
Նարեկ
Հրաչ
Արիս

ամեն դեպքում հայկական անուն դիր

Lapterik
06.04.2007, 18:24
Իրոք, որ պետ չէ ընկնել պոպուլյարության ետևից:
ՀԱՅԿ
ԱՐԱՄ կամ ԱՐԱՄԵ
ԱՐԵՆ
ՏԻԳՐԱՆ
ՆԱՐԵԿ
Շատ եմ սիրում էս անունները: