PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինտելեկտ…



DVG
01.04.2007, 16:40
Նախորդ անհաջող փորձից հետո ներկայացնում էմ նոր, ժամանցային մի խաղ՝ գրական աշխարհին առնչվողներին և, ինչու ոչ, ոչ առնչվողներին՝ ԻՆՏԵԼԵԿՏ:
Սա մրցույթ չէ, այլ մի խաղ, որ ստուգում է մեր բոլորի «ինտելեկտուալ» ընդունակությունները այլևայլ բնագավառներում:
Այսպես, կանոններն հետևյալն են.
Նախ ես եմ ձեզ ներկայացնում ստեղծագործական մի հատված (դա կարող է լինել թե՛ հատված բանաստեղծությունից կամ արձակ ստեղծագործությունից, թե՛ հայտնի ափորիզմ, ասույթ, այլևայլ դարձվածքներ, թե՛ ինչ-որ հեղինակի հայտնի խոսք և այլն), որտեղ բաց է թողնված մի բառ, և դուք պետք է կռահեք այն, և, եթե կարող եք, գուշակեք նաև թե որ հեղինակն է գրել և որ ստեղծագործությունից է այն, և լրացնեք* (իմիջիայլոց, ներկայացվող յուրաքանչյութ հատված պետք է լինի համեմատաբար հայտնի բոլորիս համար, այսինքն՝ ինչ-որ գրքից մի սովորական նախադասություն չընտրեք ու ներկայացնեք մեզ): Ապա ճիշտ պատասխանողը կներկայացնի իր հատվածը և այդպես շարունակ: Կրկնում եմ սա մրցույթ չէ, հաղթող կամ պարտվող չի լինելու:

*Ժող. ասույթները, աֆորիզմները, դարձվածքները...հասկանալի է, որ հեղինակ չունեն, այդ իսկ պատճառով անիմաստ է խոսել նրա հեղինակի մասին, կամ որ ստեղծագորխությունից է (իհարկե կան այնպիսի հեղինակների խոսքեր, որոնք դարձել են ասույթներ և օգտագործվում են խոսակցական լեզվքում):

Հուսով եմ այն ձեզ կհետաքրքրի…

Յուրաքանչյուր 15 առաջարկված հատվածներից հետո թեման փոխվում է, որը և ընտրում է 15-րդ հատվածին ճիշտ պատասխանած մասնակիցը:

Եվ այսպես, 1-ին խաղի թեման է «Հայ հին, պատմական ասույթներ» և ես ներկայացնում եմ 1-ին հատվածը.
«Սահմանն քաջաց, --------- յուրյանց»

Ձեզ հաջողություն: