Chuk
01.04.2007, 04:34
6. Փոքր ընդմիջում
Այս գլուխն ընթերցելիս չփորձեք «ընդմիջում» բառի, կամ ավելի ճիշտ «փոքր ընդմիջում» արտահայտության բացատրությունը փնտրել նրա թաքնված իմաստում: Չէ, վերնագիրն ընդհանրապես կապ չունի գլխի բովանդակության հետ: Պարզապես ուզում էի նախորդ և հաջորդ գլուխների միջև մի փոքրիկ ընդմիջում հայտարարել և խոսել կիսով չափ այլ թեմայից: Փոքրիկ մանրապատումը գրելուն ինձ կօգնի այս զորամաս գալուս առաջին հիշողություններից մեկը, որը չգիտեմ, թե ինչու՞ այսօր էլի հիշեցի:
Հին զորամասից նորն եկանք մի քանի հոգով: Եկանք հոգնած ու սոված. ամբողջ օրը ճանապարհին էինք եղել՝ առանց մի կտոր բան ուտելու: Դիմավորեցին լավ, ինչպես սպասված հյուրերի, թեև չգիտեին, որ գալու ենք: Չնայած ուշ ժամին անմիջապես ուղեկցեցին զինվորական ճաշարան ու թեև մեր ժամանման մասին նախօրոք տեղյակ չլինելու պատճառով տաք ճաշ չկար, հյուրասիրեցին չոր ուտելիքով՝ հաց, պանիր, թեյ:
Զորամասի հրամանատարական և ընդհանրապես սպայական կազմից զորամասում էին միայն վերակարգում գտնվող սպաները, այնպես որ հրամանատարության հետ ծանոթությունը հետաձգվեց հաջորդ օրվան: Այդ օրը մեզ մնաց ծանոթանալ միայն զինվորների հետ:
Ծանոթությունն անցավ շատ սովորական, ընդունված տարբերակով: Նախ մեզ հավաստիացրին, որ ընկել ենք հրաշալի զորամաս, ապա սկսեցինք հայկական ավանդույթի համաձայն ընդհանուր ծանոթներ որոնել: Ինչպես հայտնի է, աշխարհը կլոր է, իսկ Հայաստանը փոքր, և դժվար է գտնել երկու այնպիսի մարդկանց, ովքեր իրենց ողջ ծանոթությունը վերհիշելով դրանց մեջ գոնե մեկ ընդհանուր ծանոթի չգտնեն:
Նստեցինք ու սկսվեց փոխադարձ հարցաքննությունը: Աղոտ եմ հիշում, թե ովքեր կային, քանի որ դեռ նրանց չէի ճանաչում: Հիշում եմ Գոքորին ու Շավոին, Սամին ու Քլունգին, ովքեր հիմնականում լուռ էին: Մեզ հետ հիմնականում խոսում էր Անանը:
- Որտեղի՞ց ես, - սա էր առաջին հարցը (իհարկե միմյանց անունները հարցնելուց հետո) մեզնից չեմ հիշում, թե ու՞մ:
Անկախ ինձնից մտքով տեղափոխվեցի իմ նախորդ զորամասը, որտեղ ժամանելուս առաջին օրերին այդ ավանդույթը նույն կերպ կատարվել էր, այնպես որ փոքր ընդմիջում հայտարարենք:
* * *
- Որտեղի՞ց ես, - հարցրել էին ինձ:
- Երևանից, - պատասխանել էի:
- Երևանցի Գուգոյին ճանաչու՞մ ես, - հարցրել էին:
Չեմ հիշում, հենց Գուգո՞ էին ասել, թե՞ մեկ այլ անուն էին տվել, որովհետև ինչպես բոլորս գիտենք Երևանը մեծ քաղաք է և այնտեղ շատ Գուգոներ ու Գագոներ կան և վերջիններիցս գոնե մի քանիսին պետք է, որ իմանայի ու հարցնեի. «Ո՞ր Գուգոյին, էն որ կանաչ շալվա՞ր է հագնում»: Կանաչ շալվարն օրինակի համար եմ ասում, որովհետև էական չէ, թե Գուգոն ինչ շալվար է հագնում: Էականն այն է, որ պետք է մտովի հիշեի ինձ ծանոթ Գուգոներից մեկին, հիշեի նրա առանձնահատկությունները, գոնե ինչ-որ մի բան, որով մյուսներից տարբերվում է ու հարցնեի, նա՞ է, թե՞ ոչ: Եթե բախտներս բերեր, ընդհանուր ծանոթ դուրս կգար, և դրանից նոր ու ջերմ խոսակցություններ կսկսվեին: Կհիշեինք Գուգոյին, նրա հետ կապված դեպքերը, հետո կփորձեինք րոպեով հեռախոս գտնել ու զանգահարել Գուգոյին, որ ասենք. «Բա գիտե՞ս, ընկերոջդ հետ եմ ծառայելու»:
Փոխարենը, չգիտեմ թե ինչու, որոշել էի չնշել ինձ ծանոթ Գուգոներից մեկի առանձնահատկություններից ոչ մեկը ու ընդամենն ասել էի, որ մի քանի Գուգո ճանաչում եմ, բայց չգիտեմ, իրենց ասածը մեջները կա՞, թե՞ ոչ: Իրենց հերթին տղերքն էլ էին որոշել չնկարագրել իրենց ասած Գուգոյին, որպեսզի ես մտքումս նրանց համեմատեմ ինձ ծանոթ Գուգոներին, այլ որոշել էին բախտը փորձել մեկ այլ ծանոթի միջոցով ու կոնկրետացրել էին հարցը.
- Բա ո՞ր թաղից ես:
- Արաբկիր, Կոմիտաս փողոցից, - պատասխանել էի:
Որոշ ժամանակ լռել էին, չգիտեմ փորձելով Կոմիտասում բնակվող այնպիսի ծանոթի հիշել, որին ես էլ եմ ճանաչում, թե այլ նպատակով, ամեն դեպքում հաջորդ հարցը իմ դեմքին ժպիտ էր առաջացրել, որից հետո ժպտացել էին նաև նրանք ու այդ ժպիտն էլ մտերմության հիմք էր դրել. ի՜նչ ծանոթ, ի՜նչ բան: Ինչպես սիրում էր ասել հարցաքննողս՝ մարդս մարդ լինի: Իսկ հարցրել էին հետևյալը.

Փոքր ընդմիջում:
- Մասիվցի Գագոյին ճանաչու՞մ ես...
* * *
Ավարտենք այս փոքրիկ ընդմիջումն ու վերադառնանք մեր հիմնական՝ փոքր ընդմիջմանը:

- Այսինչ տեղից, - պատասխանել էր վերջինս (կոնկրետ տեղանուններն ու անունները նշելն անիմաստ եմ համարում այս գրքում, այնպես որ սահմանափակվենք այսինչով ու այնինչով):
- Բա Էսինչին ճանաչու՞մ ես:
- Հա՛:
կամ էլ
- Չէ՛:
Էլի այս գրքում կարևոր չէ, թե ով որ հարցին ինչպես էր պատասխանում, գտնում կամ չէին գտնում ընդհանուր ծանոթներ: Սա ընդամենը մի սովորական զրույց էր, որն այնքան էլ կարևոր չէ ու չգիտեմ, թե ինչու՞ եմ գրում:
Եվ մինչ կիսաուշադիր, կիսաանուշադիր լսում էի այս խոսակցությունը, հերթը ինձ հասավ:
- Որտեղի՞ց ես, - հարցրին:
- Կոմիտասից, - այս անգամ որոշեցի միանգամից ավելի կոնկրետ ասել:
- Կոմիտասցի Գուգոյին ճանաչում ես:
Չմտաբերեցի Կոմիտասում բնակվող Գուգո անունով ծանոթ: Ասենք չէի էլ ջանացել, հոգնած էի, քնել էի ուզում ու միայն քաղաքավարությունն էր ստիպում մնալ ու շարունակել ծանոթությունը. վերջապես նոր տեղ ենք եկել, այդտեղի հին բնակիչների հետ պե՞տք է ծանոնթանանք, թե՞ ոչ: Էլի երկու կամ երեք անուն տվեցին, չմտաբերեցի: Իրենց լավ ընկերների անուններն էին տալիս ու ցավոք չէի մտաբերում: Հետո տվեցին հաջորդ հարցը.
- Բա որտե՞ղ ես սովորել:
- Համալսարանում:
- Պետակա՞ն:
- Պետական:
- Բա Գագոյին ճանաչում ես:
Այս անգամ վայրկենական հիշեցի մի ծանոթ Գագոյի ու որոշեցի նկարագրել, որ տեսնեմ նու՞յն մարդու մասին ենք, թե՞ ոչ.
- Որ կանաչ շալվա՞ր է հագնում:
- Հա՜, հա՛:
- Հա, ճանաչում եմ, իմ լավ ընկերներից է:
Սպասում էի ոգևորություն կարդալ նրանց դեմքին ու ակնկալում էի հետագա ջերմ զրույցը: Փոխարենն ինչ-որ տարօրինակ, փոքր ընդմիջում էր: Սպասեցի ևս մի քանի վայրկյան ու հարցրի.
- Բա դու որտեղի՞ց ես ճանաչում կանաչ շալվարով համալսարանցի Գագոյին:
- Դե՛, մի անգամ հանդիպել ենք, ծանոթացրել են, մի հինգ րոպեի չափ իրար կողք կանգնած էինք, տղերքը խոսում էին: Էդքան չէմ էլ ճանաչում:
Ափսո՜ս, հազա՛ր ափսոս, Գագոյի ընկերս լինելու փաստը չօգնեց մթնոլորտի ջերմանալուն: Ափսո՛ս: Հարկադրված ենք ուրիշ առիթ, ուրիշ եզրեր փնտրել մտերմանալու համար...
Փոքր ընդմիջումն ավարտվեց ու այդպես էլ չհասկացա, թե հատկապես ինչու՞ եմ սա պատմում:
28.03.2007