PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ անել, երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի



Ազգային Անվտանգություն
31.03.2007, 20:17
Հաճախ դիմացինիդ հետ քո կարծիքը քննարկելուց դիմացինդ քեզ ընդհատում է կամ չի հասկանում և ակամայիս քեզ մոտ ցանկություն է առաջանում “ընդհատել նրա մտքի կամ կյանքի “ թելը:oy : Ինչ անել ջղայնանալ նեռվայնանալ և նրան :oy ……. թե ընդունել որ մարդիկ կատարյալ չեն, ներել և սպասել դիմացինիդ խոսքի ավարտին,թե ընդհանրապես չխոսալ թե?

Առաջարկում եմ նաև խոսալ թե ինչու մարդիկ չեն սիրում մանրամասնել և նեղանում են դրանից:Բերեմ ՇԱԱԱԱԱԱԱՏ ՊԱՐԶ օրինակ որ հասկանաք ինչ ի նկատի ունեմ :Ասենք թե (ըստ հայկական ավանդական սովորույթի) տնեցիք ձեզ ուղարկում են հաց առնելու իսկ դուք հարցնում եք թե ինչ հաց սեռի թե մատնաքաշ 100 դր թե.........:Իսկ տնեցիք պարզա այդ հարցերից հետո ձեզ ուր են ուղարկում.........:D
ԻՆՁ ԹՎՈՒՄ Ա ԴՈՒՔ ՀԱՍԿԱՑԱՔ
Ինչ վերաբերում է "Ազգային Անվտանգության" անվանը մի վախեցեք
"я пришел с миром" :hands :hands :hands :hands

Arisol
31.03.2007, 20:28
Վայ, շատ ծանոթ բան ա, քանի որ միշտ տառապել եմ էս ցավով, միշտ բողոքում էի, որ ինձ չեն լսում իմ զրուցակիցները, ընդհատում են ինձ և գիտե՞ս ինչ պատասխան եմ ստացել: Այսպիսի. «անհետաքրքիր ես խոսում, երկար ես պատմում» , ահա այս պատասխանն եմ ստացել: Դրանից հետո փորձել եմ ինձ դնել իմ դիմացինի տեղը և նկատել եմ, որ երբ մարդ ինչ-որ բան ա պատմում ու պատմում ա ամենայն մանրամասնությամբ, որոնք առանց տեսնելու պատկերացնել բարդ ա՝ մարդ նյարդայնանում ա էդ մանրուքներից, ուզում ա մենակ պատմածիդ բուն իմաստը լսել:

Հասկանում եմ, լինում են դեպքեր, երբ ցանկանում ես ամենայն մանրամասնությամբ պատմել, որպեսզի զրուցակիցներդ լավ պատկերացնեն էն, ինչի մասին խոսում ես, դե բայց արի համաձայնի ինձ հետ, որ դրանք ավելորդություններ են: Որքան կարճ, լակոնիկ խոսես, այնքան ավելի մեծ հաճույքով քեզ կլսեն և նույնիսկ ընդհատել չեն հասցնի ;) :

Ճիշտ ա, սենց ինձնից գոհ ասում եմ, դե բայց ես էլ չեմ դեռ թարգել իմ էդ վատ սովորությունը՝ ամենայն մանրամասնությամբ պատմել :( :

Goga
31.03.2007, 22:25
Ես այդ ժամանակ պարզապես դադարում եմ խոսել, անգամ երբ ասում են շարունակիր լավ, ես այլևս չեմ խոսում, սա այն դեպքերից է, երբ իրոք բարկանում եմ:angry
Գիտեք, բայց որոշ դեպքերում չեմ մեղադրում դիմացինին, որովհետև ես էլ երբեմն չեմ լսում դիմացինիս, երբ պատմում է ինձ այդքան էլ չհետաքրքրող բան:P
Լինում են դեպքեր, երբ ես պատմում եմ մինչև վերջ, անկախ նրանից ինձ լսում է, թե ոչ:) , քանի որ ուղղակի ուզում եմ պատմել:)

Wisper
31.03.2007, 22:32
Ամաաաաաննն ես ինչ երկար բարակ մանրամասն պատմեցիք հաաաա :D :lol
Շատ երկար եք գրում հաաա :P Արդեն հոգնեցի :oy
Ժող չնեղանաք բայց աչկիս էս թեմայով շատ բան չկա ասելու- կարող էիք օֆֆթոփանոց քնալ... :oy

ihusik
01.04.2007, 00:30
Շա՜տ լավ էլ թեմա է Wisper, ուղղակի երևի մտածում ես, որ քեզ հետ էլ կապ ունի այս թեման, քանի որ գրառումիցդ երևում է, որ ինքդ էլ այդքան չես սիրում դիմացինիդ համբերատար լսես:D ու ցանկանում ես, որ աչքիցդ հեռու տարվի այս թեման;)

Առայժմ միայն կասեմ, որ լսել կարողանալն շատ կարևոր բան է մարդու կյանքում, որի համար պետք է, որ դիմացինիդ հարգես ու սիրես, ուշադիր լինես նրա հանդեպ ու հետաքրքրվես նրա կյանքով, կարողանաս կենտրոնանալ և ունենաս զսպվածություն, հոգեպես հավասարակշռված ու սրտով բարին ցանկանաս դիմացինիդ, որպեսզի կարողանաս ճիշտ լսես նրան ու հասկանաս, եթե դիմացինդ իրեն հուզող ու կարևոր բանից է խոսում, այլ ոչ թե բանբասում կամ ջուր է ծեծում:)

Եվ բացի դա, եթե Դուք լսում եք կեղծիք, զրպարտություն մեկի հասցեին ու գիտեք, որ դա այդպես չէ ու Դուք լռում եք, ապա Դուք համաձայնվում եք նրա հետ ու կիսում նրա հետ այդ սխալի, կեղծիքի պատասխանատվությունը՝ ստեղծելով բացասական քարմա: Ուզում եմ ասել, որ կարևոր է նաև, թե ի՞նչ է խոսում դիմացինը, քանի որ մարդ պատասխան է տալու իր ամեն խոսքի համար, քանզի խոսքը՝ դա "Բառ"-ն է, "Բան"-ն, "Լոգոս"-ն՝ դրսևորված Միտքն, ուստի լավ կլինի, որ հեռու մնանք հայոյանքներից ու կշտամբանքներից, զազրախոսությունից ու դատարկախոսությունից և հնարավորին չափ դիմացինին էլ հասկացնել տանք, որ նման խոսակցություններ մեր հետ չվարի՝ զբաղեցնելով ու խլելով մեր ժամանակն ու ծանրացնելով մեր քարման, ճակատագիրը, որի համար վաղ թե ուշ պատասխան կտանք՝ երբ կծլեն սերմերը::8 :think

Ազգային Անվտանգություն
01.04.2007, 15:38
Ժող ջան ես ձեզ բոլորիդ հասկացա(համենայն դեպս ինձ տենց ա թվում) պարզա մարդը կատարյալ չի սախս էլ թերություն ունենք և դիմացինիդ չհասկանալը 50% ով նաև քո մեղքն է բայց մի հատ հարցիս չպատասխանեցիք խնդրում եմ ուշադիր լսել:
Օրինակ ասենք թե դուք ընկերներով խոսում եք ձեր սիրած ու ձեր կարծիքով լավ կինոների մասին: Մեկը մի բան ա ասում դու մի բան բայց քո մոտ հարց ա առաջանում իսկ իրանք “լավ կինոյի” տակ ինչ են հասկանում: Կարողա մեկի համար հնդկականն ա լավ կինո, մեկը կամեդիանա լավ կինո:Մարդուն էլ լեզուն հենծնենց չի տրված (երեվի:D )
Ու դու ետ պահին հարցնում ես թե ինչ է նա հասկանում ”լավ կինո” ասելով?
Իմ շրջապատում շատ մարդ գիտեմ որ դրան նորմալ են վերաբերվում նենց մարդկանց էլ գիտեմ որ դրանից չգիտես խի նեռվայնանում են:

Իսկ դուք ինչպես եք վերաբերվում դրան?:think :think :think :
Պատահել է արդյոք ձեր հետ այդպիսի դեպքեր ԹԵ ԵՍ ՄԱՐՍԻՑ ԵՄ :o :o ?
Wisper ջան դու կարաս չպատասխանես:Քո դեպքում ամեն ինչ պարզ ա:oy :oy :

hippy w.s
01.04.2007, 20:51
Եղբայր ջան, իմ կարծիքը էսա, եթե դու քաղաքավարի ու ամեն ինչ սրտիտ մոտիկ ընդունող մարդ էս, դու կլսես նրան մինչև վերջ էս վիճակում էլի :sulel, բայց եթե դու թքած ունես քաղաքավարության վրա ու գիտես որ դիմացինդ էլ էթիկայի կանոոններից բան չի հասկանում, կարաս ուղղակի ասես "ախպերս դու յուղ էս վառում":D :
Ինչ վերաբերվումա ամեն ինչ մանրամասն ճշտելու գաղափարին, ապա կասեմ որ տեսականորեն դա է ճիշտ դիալեկտիկայի կանոնը բայց իրականում այդ ամենը շատ շուտ ձանձրացնում է , քանի որ փոխանակ բուն թեմայից խոսալու, դուք գնում ընգնում էք դոդի բախչեքը, հետո պարզում էք վոր դուք նույն բանից էիք խոսում:o
Բայց դու ջոգիր որ պալիտ ենք եղե. . . :vayreni էսիա հաստատ ասէ:

Ծով
01.04.2007, 23:43
Լավ եք ասում, երեխե՛ք ջան:)
Բայց մեկ-մեկ պետք է լինում մտածել այն մասին, թե ինչու է դիմացինի մոտ տարրական կուլտուրայի բացակայությունը դրսևորվում, երբ դուք եք խոսում;) …
Մեկ-մեկ հնարավոր է արդեն ձանձրալի է դիմացինին Ձեզ լսելը…
Մեկ-մեկ տարբեր ձևերով դիմացինը փորձում է ընդհատել, բայց դուք նույնիսկ շաքարով կտրած խոսքի մեջ եք լսելու կուլտուրայի բացակայություն տեսնում:P
մեկ-մեկ խոսելու կուլտուրան ավելի կարևոր է…;)
Մեկ-մեկ էլ մարդ կա ուղղակի չի լսում:(

ihusik
02.04.2007, 00:25
Հա, ճիշտ ես ասում Alize_etoilik - ի՜նչ տեսակ մարդ ասես որ չկա:) մեկը խոսելու կուլտուրա չունի, մյուսը լսելու կուլտուրա:D ասել մեր լավ ընկերներից մեկին՝ թուուուու՜՜՜:D :D Բայց երբ մարդ խոսում է մի բանից, որի մասին իրոք գիտի ու դեռ այդ մարդն էլ ունի և՛ խոսելու, և՛ լսելու կուլտուրա, ապա նման մարդու հետ շատ հետաքրքիր ու հաճելի է լինում զրուցել::)

Sun
02.04.2007, 10:16
Պատկերացրեք, երբ ես փոքր էի ես էլ էի տենց մտածում և ինձ էլ էր հաճախ հուզում այս հարցը: Նույնիսկ մի անգամ չդիմացա, արտահայտվեցի մեկի մոտ և այսպիսի պատասխան ստացա, որ "երբ զգում ես, որ քեզ չեն լսում դու էլ մի շարունակիր" և ես հետևեցի նրա խորհրդին (չնայած վիրավորական էր ինձ համար նման պահերի), բայց օգնում էր: Եվ ինձ մոտ ժամանակի ընթացքում ինքնըստինքյան այդ պրոբլեմը վերացավ և էլ չեմ զգում նրա ի հայտ գալը:)
Դու էլ հետևիր խորհրդին, ուղղակի շատ համբերատար և զուսպ պետք է լինես և ամեն ինչ կկարգավորվի:
_____________________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

lili-4
02.04.2007, 17:52
Ես կարծում եմ, որ ցանկացած իրավիճակում մարդ նախ պետք է իր մեջ մեղքը փնտրի, և եթե կզգաս ,որ դրա պառճառները դրսում են, նոր ուրիշներին մեղադրի:Լսված լինելու ամենամեծ նախապայմանը ( հիշի) երբեք մի գոռա:Նման խոսքը լսելն իսկապես տհաճ է:
Հետո սպասիր, որ դիմացինդ ավարտի իր ասելիքը, բայց ոչ թե հենց էնպես, այլ նրան լսելով, որ կամ չկրկնվես, կամ էլ լրիվ ուրիշ թեմայից չխոսես , երկու դեպքում էլ քեզ հաստատ կընդհատեն: Եվ սովորի խոսել ինտոնացիայով, ոչ թե միապաղաղ, վրա-վրա, որ ասածներիդ կեսն էլ չհասկանան, հետո էլ, եթե քո միջավայրը և զրույցիդ թեման թույլ է տալիս, փորձիր խոսքդ համամել թեկուզ անեկդոտներով(զուտ անձնական փորձից), ասելիքդ էլ երկար -բարակ մի դարձրու, որ լսողը չհոգնի:Օրինակ չբերել չեմ կարող,իհարկե անեկդոտի տեսքով.
Միջնադարյան Հայաստանում արիստոկրատական խավի մոտ ընդունված է լինում խոսել գեղեցիկ, հարուստ բառապաշարով, չլինել կարճ ու կոնկրետ: Մի օր քահանան գալիս Է եկեղեցի, վազելով մոտենում է սարկավարգն ու վրա -վրա ասում.
–Տեր հայ, սարի ծաղիկ կոխողները վանքի մոխրաթավալներին լըփըլփելով ճաշակեցին:
Ի՞նչ, -չհասկանալով հաչցնում է քահանան:
Սա նորից շնչապատաղ կրկնում է նույնը: Մի քանի անգամ ասելուց հետո, տեսնելով որ բան չի հասկանում, քահանան ասում է.
–Այ տղա, կարճ կապի:
–Գելերը էշերին կերան:
Հասկացար առակս ինչ կցուցանե՞…:hands

Philosopher
03.04.2007, 08:38
Տարրական բան` չխոսել:

Angelina
03.04.2007, 09:53
Արհամարհել, ուրիշ ոչինչ:

Մանոն
04.04.2007, 15:04
Ինչ անե՞լ...Դա կախված է այն բանից, թե ինչու ես դու զրուցում այդ ինչ-որ մեկի հետ: Եթե զրուցում ես պարզապես ժամանակ սպանելու կամ ուրախ ժամանցի համար, ապա իհարկե քեզ չլսելու դեպքում չարժե առաջ տանել զրույցը: Բայց եթե դու ուզում ես ամեն կերպ մի լավ բան սովորեցնես նրան, նրա իսկ առաջադիմության համար, չպիտի ընկրկես: Խոսքս հիմնավորելու համար մի առած մեջբերեմ.
«Մի իմաստուն իր աշակերտների հետ զրուցում էր կրակի կողքին ու ասում.
– Հոգևոր զարգացման ուղին նման է այն կրակին, որը հիմա այրվում է մեր առջև: Մարդը, որն ուզում է վառել այդ կրակը, ստիպված է գործ ունենալ տհաճ ծխի հետ, որը դժվարացնում է իր շնչառությունն ու արցունքներ է բերում աչքերին:Այնուամենայնիվ, հենց որ կրակը բոցավառվում է, ծուխը կորչում է, և կրակը լուսավորում է նրա շուրջը՝ տալով ջերմություն: Լավ ուսուցիչը կարող է բոցավառել կրակ, որտեղ ուզում է: Իսկ ծխից խուսափողը ոչ մի անգամ կրակ չի կարող վառել, ու հետևաբար կթողնի ամեն բան խավարում:»

Lionne_en_Chasse
05.04.2007, 18:38
Տարրական բան` չխոսել:

Համաձայն եմ:
Կան այնպիսի մարդիկ, որոնք ո՛չ անեկդոտներով, ո՛չ բացատրելով, ո՛չ համոզելով, ո՛չ հետաքրքրություն առաջացնելով, ո՛չ գոռալով... չեն լսում, այլ պարզապես խոսում են: Էսպիսի մի ժողովրդական խոսք կա" ասածդ մի ականջով մտնում է մյուսով դուրս գալիս" , բայց կան մարդիկ, որոնց հետ խոսելիս այնպիսի տպավորություն է, որ ասածդ սուրում է նրա ականջի մոտով, առանց ներս թափանցելու:
Նման դեպքերում պարզապես իքնախոշտանգում է այդ մարդու հետ գլուխ դնելը

Աբելյան
05.04.2007, 20:42
նայած թե մարդը դիմացինին լսելու տարրական ընդունակություն ունի թե չէ :)

Selene
05.04.2007, 22:10
Չնայած բոլորիդ գրառումները այս թեմայում մեծ հետաքրքրությամբ կարդում էի, բայց կարծում էի, ինքս գրառում չեմ անի::8
Սակայն փոշմանել եմ:oy
Ընդհանուր վերցրած, երևույթը, երբ դու խոսում ես, իսկ դիմացինդ ընդհանրապես տառ անգամ չի լսում քո ասածից, չափազանց տարածված է: Պարզապես պետք է տարբերել , երբ դիմացինդ ընդհանրապես որևէ մեկին լսելու տարրական ընդունակությունից է զուրկ այն դեպքից, երբ ուղղակի տվյալ պահին նա ի զորու չէ ուշադրությունը կենտրոնացնել ու հետևել քո խոսքերին:ok
Առաջին դեպքում պարզապես պետք է չխոսես, նաև չլսես, երբ ինքն է քեզ փորձում որևէ բան պատմել, միգուցե այդ ժամանակ սեփական կաշվի վրա զգալով չլսված լինելու տհաճ զգացողությունը, նա փորձի փոխվել, նաև դու էլ քեզ վատ չես զգա, որ դու իրեն համակ ուշադրությամբ հետևում ես, իսկ ինքը՝ քեզ լսելու տեսանկյունից՝ անկենդան արձան: Իմ սեփական փորձից ելնելով՝ ասեմ, որ չխոսալը, երբ ինձ չեն լսում, բավականին լավ է ստացվում, բայց այ երբ զգում եմ, որ այդ մարդը ուզում է մի բան պատմի ինձ, հոգին թեթևացնի, կիսվի իր ապրումներով, միշտ չէ, որ կարողանում եմ իրեն հատուկ ձևով պատասխանել, երևի դա էլ է մարդու նատուրայից բխում:think
Ինչ մնում է այն դեպքին, երբ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, դիմացինդ ցրված է ու անուշադիր քո խոսքերին, այդ դեպքում աշխատում եմ հնարավորինս հասկանալ իրեն, մտնել իր դրության մեջ ու այնքան էլ ինձ վատ չզգալ: Պարզապես այդ պահին կփորձեմ ասելիքս կիսատ թողել, հաջորդ անգամ ավելի հարմար պայմաններում շարունակելու հույսով: Բոլոր դեպքերում համբերություն է պահանջվում:

Զատիկ
19.04.2007, 10:28
Էսպիսի մի լավ ասցվածք կա :oy "Ոչ ոք Ձոզ չի լսի, եթե չիմանա որ հետո խոսելու իր հերթն է գալու" :oy
Էնպես որ եկեք սկզբում լսել սովորենք, թե չե խոսել աշխարհում բոլորն էլ կարող են (դե համրերին չհաշված:B :B )

Root
19.04.2007, 11:48
Հաճախ դիմացինիդ հետ քո կարծիքը քննարկելուց դիմացինդ քեզ ընդհատում է կամ չի հասկանում և ակամայիս քեզ մոտ ցանկություն է առաջանում “ընդհատել նրա մտքի կամ կյանքի “ թելը:oy : Ինչ անել ջղայնանալ նեռվայնանալ և նրան :oy ……. թե ընդունել որ մարդիկ կատարյալ չեն, ներել և սպասել դիմացինիդ խոսքի ավարտին,թե ընդհանրապես չխոսալ թե?

Առաջարկում եմ նաև խոսալ թե ինչու մարդիկ չեն սիրում մանրամասնել և նեղանում են դրանից:Բերեմ ՇԱԱԱԱԱԱԱՏ ՊԱՐԶ օրինակ որ հասկանաք ինչ ի նկատի ունեմ :Ասենք թե (ըստ հայկական ավանդական սովորույթի) տնեցիք ձեզ ուղարկում են հաց առնելու իսկ դուք հարցնում եք թե ինչ հաց սեռի թե մատնաքաշ 100 դր թե.........:Իսկ տնեցիք պարզա այդ հարցերից հետո ձեզ ուր են ուղարկում.........:D
ԻՆՁ ԹՎՈՒՄ Ա ԴՈՒՔ ՀԱՍԿԱՑԱՔ
Ինչ վերաբերում է "Ազգային Անվտանգության" անվանը մի վախեցեք
"я пришел с миром" :hands :hands :hands :hands


Եթե դրանից դու չես տուժում հաճույք պատճառեք նրան ցույց տալով թե լսում եք նրան. վերջում նա ներքուստ շնորհակալ կլինի, իսկ դուք ևս մի բարեգործություն կատարած :)

Crazy_Moon
01.05.2007, 16:16
Այս թեման կարդալիս մի լավ պատմություն հիշեցի "Մեկը գնում է մի փիլիսոփայի մոտ ուսանելու, փիլիսոփան նրանից կրկնակի գումար է ուզում քան մնացացածից, սա հարցնում է թե ինչո'ւ, փիլիսոփան պատասխանում է, որովհետև ես քեզ նախ լռել պետք է սովորեցնեմ հետո նոր խոսել": Լսելու ունակությունը իմ կարծիքով , բարձր կուլտուրա է, ցավոք շատերը չունեն: Սակայն միայն լսելու ունակությունը չէ, մարդու խոսքը պետք է լինի կարճ և ազդեցիկ, ու չպարտադրող: Դիմացինը պետք է հասկանա որ դու քո կարծիքն ես արտահայտում իսկ համաձայնվել ու չհամաձայնվել դա նրա խնդիրն է:

Մասսագետ
01.05.2007, 19:11
մի խոսա

Root
08.05.2007, 08:59
Re. Ի՞նչ անել, երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի

Ուշադիր կարդալ http://www.akumb.am/showthread.php?t=8205 թեման , կիրառել ...:D

Երվանդ
09.05.2007, 10:27
Լսելու ընդհունակությունը տարրական չի:) , բարդ ընդհունակությունա , ինչ վերաբերվումա հարցին, պետքա չխոսել ընդհամենը:

Vive L'Armenie
09.05.2007, 14:23
Պետք է շարունակել լսել, եթե նույնիսկ այն անտանելի է :[ ՝ դիմացինիդ չնմանվելու համար :ok

Firegirl777
09.05.2007, 16:47
Անտեսելը ավելի լավ չէ՞

lili-4
09.05.2007, 18:42
Vive L'Armenie
Պետք է շարունակել լսել, եթե նույնիսկ այն անտանելի է ՝ դիմացինիդ չնմանվելու համար


Հանուն ինչի՞:Ավելի լավ չի՞ պարզապես չմնալ նման զրուցակցի մոտ: Քեզ տանջելու իմաստը ո՞րն է: Քաղաքակիրթ երևալը, ու՞մ մոտ, ով քեզ չի էլ լսում:

Second Chance
17.11.2007, 12:41
Հաճախ դիմացինիդ հետ քո կարծիքը քննարկելուց դիմացինդ քեզ ընդհատում է կամ չի հասկանում և ակամայիս քեզ մոտ ցանկություն է առաջանում “ընդհատել նրա մտքի կամ կյանքի “ թելը:oy : Ինչ անել ջղայնանալ նեռվայնանալ և նրան :oy ……. թե ընդունել որ մարդիկ կատարյալ չեն, ներել և սպասել դիմացինիդ խոսքի ավարտին,թե ընդհանրապես չխոսալ թե?

Ցավալի շատ ցավալի դեպքա...:think....:D:D
Միակ բանը,որ պետքա չմոռանալ համբերություն ցուցաբերելն է, ուղղակի համբերությամբ առանց նյարդայնանալու փորձել նման մարդկանց հետ շփման եզրեր գտնել...բայց շատ անհրաժեշտույթան դեպքում, եթե իսկապես այդ մարդու լսելը կարևոր է ձեզ համար:)

VisTolog
18.11.2007, 12:25
Դե դու էլ իրան մի լսի:Մինչև հասկանա թե դա ինչ է:

Tigran Adunts
18.11.2007, 12:36
Հարցը հարաներական Է: Կախված է նրանից, թե դիմացինդ ով է քո համար: Եթե մոտիկ անձնավորություն է, կրկին փորձել բացատրել, իսկ եթե ոչ` լռել:

Դեկադա
21.11.2007, 23:07
Եթե մտածում եք ,որ դիմացինը հիմար է ,նույնը նա մտածում է Ձեր մասին-----ինչքան հիշում եմ Բեռնարդ Շոուն է ասել: Այնպես ,որ չարժե նմանի հետ շարունակել զրույցը:think