PDA

Դիտել ողջ տարբերակը : Գնում ենք հանգստանալու… Ո՞վ, Ու՞ր

Artgeo
22.07.2006, 16:24
ԱՄԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՌ :jagi:clap:yes:dance:yahoo Ուրախություն, ազատություն, հանգստություն, ոչինչ անելություն, պարասարապ թրևություն…

Ու՞ր եք գնում հանգստանալու։ Գնու՞մ եք

Firegirl777
22.07.2006, 16:27
Այս ամառ այդպես էլ չստացվեց որ հանգստանամ և էլ չի էլ ստացվի, դատապարտված եմ աշխատելու և սովորելու տխուր է

Սահակ
22.07.2006, 20:02
Ես գնում եմ Հայաստան :)

Վազգեն
23.07.2006, 04:33
Իմ հանգստանալը միայն ձմեռը կստացվի։ :(
Բայց ձմեռային արձակուրդների վրա լավ լիքը բաներ եմ պլանավորում։:roll

Սյունիք
23.07.2006, 08:00
Ես գնում եմ մեռ գյուղ(Օձուն): Իսկական հանգստանալու տեղ է… ՈՈՈՈՈՈՈՈՈՈՈւււււււււււււււււււՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ!!!!!!!!!!!!!!!!!!!! !

Artgeo
23.07.2006, 13:38
Իսկ ես վաղը գնում եմ տուուուուուն :yes:yahoo:jagi
Թբիլիսի :love

Firegirl777
23.07.2006, 13:41
Շնորհավորում եմ, բարի ժամանց քեզ

Scorpion
23.07.2006, 17:21
Իսկ ես հիմա Բուլղարիայից եմ գրում, ասեմ որ ստեղ շատ լավա, վառվել եմ էն էլ ոնց, Վառնա քաղաքւմ ենք, մի հատ շատ աշխույժ քաղաքա, ստեղ կյանքը սկսվում ա ժամը 1- ին 2-ին, մի խոսքով շատ լավա :hands

Firegirl777
23.07.2006, 17:55
Որտեղ էլ հանգստանաք մի խորհուրդ արևի տակ երկար մի մնացեք, վնաս է,

Մելիք
23.07.2006, 18:56
Ես շատ գիտե՞մ՝ վաղը որտող եմ լինելու…

Lionne_en_Chasse
23.07.2006, 19:16
Ես էլ երկարատև արձակուրդի չեմ գնալու, բայց հարևան երկրներ մեկ շաբաթով կամ մի քանի օրով գնում գալիս եմ
Էտ էլ մի բան չի ...կուզեի մի երեք ամսով անմարդաբնակ կղզի ընկնել ...չէ էդքան էլ անմարդաբնակ չէ , ասենք սպասրկման ոլորտում լիքը աշխատողներով ::zagar :roll Էտ եղավ բնակելի, բայց անծանոթ կղզի :(
ՈՒֆֆ ես էլ չգիտեմ ինչ եմ ուզում, ուր եմ ուզում...բայց ինչքան հեռուուուուուուուու էնքան լավ

GEV85
23.07.2006, 19:27
Ես Մեր տուն:hands

John
23.07.2006, 21:42
5 օր Գյումրիում էի,երեկ առավոտ շուտ գնացի Հանքավան,հենց նոր հետ եկա ու միանգամից կոմպի մոտ «քցվա»,պատրաստվում եմ հաջորդ WeekAnd-ը նույնպես Հանքավանում անցկացնել՝ամեն ինչ լավ է այնտեղ,բացի նրանից,որ հեռախոս չի բռնում...

kiki
23.07.2006, 23:08
հենց նոր եմ Սևանից գալիս, քիչ էի Երևանում սևացել, մի բան էլ ավելացավ...
Երկու շաբաթ առաջ էլ Խոսրովի անտառում էի...որ անկեղծ ասեմ, էնքան էլ իմ պատկերացրածին նման չէր...

հ.գ. բոլոր գնացողներին բարի ճանապարհ, ու շուտափույթ վերադարձ, իսկ մնացողներին՝ համբերություն Երևանյան արևի ձեռքը...

GEV85
23.07.2006, 23:47
Քո ասած Խոսրովի անտառից բան մնացելա թե սաղ կտրել են ուղղակի ինձ հետաքրքիրա

kiki
24.07.2006, 00:09
Չգտեմ առաջ ինչպես էր, բայց ես ավելի խիտ անտառ էի պատկերացնում, իսկ դա մի ստվար բայց գեղեցիկ տեղ էր...մի խոսքով, պահպանում են, երևի էդպես էլ եղել է...

Intel
24.07.2006, 08:15
Քո ասած Խոսրովի անտառից բան մնացելա թե սաղ կտրել են ուղղակի ինձ հետաքրքիրա
էտ Խոսրովի անտառը ինչքան գիտեմ վապշե արգելավայր ա, ըտե հանգստանալ/քեֆ անել չի էլ կարելի:

Արշակ
24.07.2006, 09:50
Է՜հհ, էս ամառ էնքան գործեր ունեմ, որ հույս էլ չկա, որ որևէ տեղ կկարողանամ գնալ::cry2 2 օր առաջ մի օրով փախա Սևան, ու մերոնք ամբողջ կյանքս հիշացնելու են դրա մասին:cry

kiki
24.07.2006, 22:57
էտ Խոսրովի անտառը ինչքան գիտեմ վապշե արգելավայր ա, ըտե հանգստանալ/քեֆ անել չի էլ կարելի:
Գիտեմ հարգելիս, բայց այդ արգելանոցի օխրանայի պետը մեր լավ ծանոթն է, դրա համար մտանք այդ արգելված վայրը ու քաղաքակիրթ բիսեդկայում լավ հանգստացանք...:)

Mench
27.07.2006, 22:38
այդ արգելանոցի օխրանայի պետը մեր լավ ծանոթն է, դրա համար մտանք այդ արգելված վայրը
դրա համար էլ մեր երկիրը երկիր չի դառնում էլի :oy

Ես հիմնականում քաղաքում եմ լինելու, շաբաթը մեկ էլ դաչա։
Երևի այդպես էլ շարունակվի ամբողջ ամառը :(

Lider2006
28.07.2006, 11:31
Մեր գյուղ շատ լավ տեղա իրա թերություներով հանդերձ: մի տասնհինգ օր գյուղւմ մեկել կարելիա մի երկու օր սեվանում լողանալ ւ մնացացը քաղաքում:hands

Astghik
28.07.2006, 11:41
Իմ բախտը այս տարի շատ է բերել::hands
Ես արդեն հասցրել եմ հանգստանալ ծովափին,իսկ հիմա շաաաաաատ ուրախ եմ, որովհետև այսքան տարի հետո նորից կլինեմ Հայաստանում,:( ճիշտ է, կարճ ժամանակով, Բայց կտեսնեմ բոլոր նրանց ում այնքաաաան շատ եմ կարոտել.:D :) ..Իմ քաղաքը, տունը, դպրոցը, երկիրը... :love

Աբելյան
29.07.2006, 10:58
Ամբողջ ամառ տանն եմ, ու տանն եմ մնալու: :P

GEV85
29.07.2006, 20:35
Ախր շատ շոգ է

StrangeLittleGirl
29.07.2006, 20:43
Արդեն վերադարձել եմ Աղվերանից, չնայած դա այնքան էլ հանգիստ չէր. ավելի շատ հոգնած եմ վերադարձել:
Վաղը գիշերը մեկնելու եմ Վիեննա, հետո՝ Դրեզդեն: Վախենում եմ, որ սա էլ հանգստի նման չլինի:

Artgeo
29.07.2006, 21:00
Ամբողջ ամառ տանն եմ, ու տանն եմ մնալու: :P
ես էլ եմ տենց ուզում :hands , բայց ստիպում են գնալ ծով :( :[

GEV85
30.07.2006, 11:52
ես էլ եմ տենց ուզում :hands , բայց ստիպում են գնալ ծով :( :[
Այս շոգին այդպիսի առաջարկը մերժելը պարզապես [հանցագործություն] է
:)

dzyan_katil
30.07.2006, 13:20
Իսկ ես գնում եմ ճամար.....:love

GEV85
30.07.2006, 13:28
Իսկ ես գնում եմ ճամար.....:love
Բարի ճանապարհ, այնտեղ բարի ժամանց, հետո էլ բարի վերադարձ:P :P :P

dzyan_katil
30.07.2006, 13:33
Բարի ճանապարհ, այնտեղ բարի ժամանց, հետո էլ բարի վերադարձ:P :P :P
Մերսի Գեվսո ջան կաշխատեմ լավ հագստանալ, բայց մեկա գիտես մեկը պակաս կլինի:love

GEV85
30.07.2006, 13:37
Ավաղ այդ բացը լրացնել չկարողացա, որը գիտես իմ ուժերից վեր էր

dzyan_katil
30.07.2006, 13:40
Ավաղ այդ բացը լրացնել չկարողացա, որը գիտես իմ ուժերից վեր էր
հաստատ իմացի Աստված քեզ համար էլ ավելի լավ բանա պատրաստել, ու նրա կամքնա ավելի կարևոր, մենք միասին հետո էլ մի տեղ կգնանք ,չէ....:hands

GEV85
30.07.2006, 13:42
հաստատ իմացի Աստված քեզ համար էլ ավելի լավ բանա պատրաստել, ու նրա կամքնա ավելի կարևոր, մենք միասին հետո էլ մի տեղ կգնանք ,չէ....:hands
Միլլիարդ տոկոս անուշ ախպեր:hands :hands :P

Լէգնա
04.08.2006, 13:39
Եկել եմ արդեն :(

Lionne_en_Chasse
04.08.2006, 18:14
Եկել եմ արդեն :(
Ո՞նց անցավ, հուսով եմ լավ հանգստացար ...առանց :( <--- էս մռութների

Bonita
04.08.2006, 19:45
Վաղը գնում եմ Սևան... հուսով եմ շատ չեմ վառռռվի...

Artgeo
04.08.2006, 20:12
Ես կիրակի գնում եմ ծով :(

Riddle
04.08.2006, 23:27
Ես կիրակի գնում եմ ծով :(
Իսկ ինչո՞ւ տխուր::oy

Ուլուանա
05.08.2006, 06:48
Ես կիրակի գնում եմ ծով :(
Արտ, կարող ա՞ ծովում ուտելիք չեն տալու... :o :(

Angelina
27.12.2006, 09:58
Իսկ ես գնալու եմ Ծաղկաձոր::P

StrangeLittleGirl
27.12.2006, 10:59
Իսկ ես գնալու եմ Աջափնյակ՝ տատիկիս տուն: :P

Ուլուանա
27.12.2006, 11:43
Իսկ ես գնալու եմ Աջափնյակ՝ տատիկիս տուն: :P
Վայ, մեր մոտե՞րն ես գալու։ Դե որ շատ հանգստացած լինես, մեկ-մեկ էլ մեր տուն կգաս՝ հոգնելու։ :P :D

Երևի ոչ մի տեղ էլ չգնամ, ինչպես միշտ... :(

քաղաքացի
27.12.2006, 11:44
Ինձ էլ աքսորում են Փարիզ (Ֆրանսիա): Բացի տուրիստական կյանքը վայելելուց ուրիշ հետաքրքիր բան չկա: :(

Mesrop
27.12.2006, 11:57
լռվելու եմ կոմպի դեմը :)

Մանե
27.12.2006, 12:35
Ամենայն հավանականությամբ գյուղ

Artgeo
27.12.2006, 12:37
Ամենայն հավանականությամբ քաղաք, տուն։ :)

Srtik
27.12.2006, 14:38
Ոչ մի տեղ::( Ամռանը գնացել էի Վաշինգտոն, իսկ գարնանն ուզում եմ Եվրոպա գնալ, չնայած դեր չգիտեմ ցնողներս թույլտվություն կտան, թե ոչ:

Սյունիք
27.12.2006, 15:52
Դասատուներիս տները................:D

Սահակ
28.12.2006, 10:07
Հենց նոր հետ եկանք Քանքունից (Մեքսիկա)։ Լավ տեղ էր։

Vive L'Armenie
16.04.2007, 13:14
Հայաստա՜ն: :clap
Ինչ լավ ա չէ՞ :yahoo

dvgray
24.05.2007, 21:09
:sos
Վերջ: Էլ չեմ դիմանում: Շոգը մի կողմից, շեֆս մյուս կողմից, դաշնակները են մի կողմից :vayreni / Վերջինը կատակ էր :)/
Մյուս ուրբաթ-շաբաթ-կիրակի որոշել եմ ՝ պոկվելու եմ Սարպի :love:
Ինչ-որ մեկը տեղյակ է՞ -
Ախալխալակ-Բորժոմի ճանապարհը ի՞նչ վիճակում է: Անցյալ տարի վերանորոգում էին ու խոստացել էին էս տարի ավարտել, եթե չեմ սխալվում:
Անցիալ տարի ինչ-որ մեքենայի տուրք էին մտցրել Սադախլուից դուրս գալուց /կարծեմ 6000 դրամ էր/: Էս տարի էլի կա՞ էտ տուրքը, թէ՞ հանել են:
Եվ վերջապես - Էս սեզոնին կամբալա բռնվու՞մ է :oy

Apsara
24.05.2007, 21:48
Սարպի գնալու համար դեռ շուտ է, եթե իհարկե ծով է քաշում այնտեղ, ավելի լավ է մի ամիս էլ դիմացի, կամ Հայաստանում հանգստացի

Մասսագետ
27.05.2007, 14:57
Դե էս տարի էլ մի 10 օրով Երևան կգնամ հանգստանալու:

Armenie En Force
27.05.2007, 23:16
Ոչ մի տեղ:(:cry2

գյումրեցի աղջիկ
28.05.2007, 05:11
Ես Հայաստան եմ գնալու:) Հավատացեք, Հայաստանից լավ տեղ չկա վայելելու

murmushka
28.05.2007, 19:18
երևի սկզբում կգնամ Գյումրի, կհանգստանամ այնտեղ, իսկ հետո կգնամ Սանկտ-Պետերբուրգ՝ ուսմանս հարցերով

StrangeLittleGirl
29.05.2007, 06:51
Ես Հայաստան եմ գնալու Հավատացեք, Հայաստանից լավ տեղ չկա վայելելու
Չեմ հավատում, որովհետև փորձած բան եմ ասում :P
Հանգստի մասին մտածելը դեռ շատ շուտ է, բայց երեկ զգացի, որ քաղաքից դուրս գնալու ու ամեն ինչից պոկվելու, ցրվելու կարիք ունեմ: :( Ուզում եմ հաջողացնել, քննություններից հետո մի քանի օրով Կապան գնալ: Իսկ էն մնացածը՝ մի շաբաթով Աղվերանը, մի ամսով Հոլանդիան, բոլորովին էլ հանգիստ չեն :( Լարված վիճակներ

Amaru
30.05.2007, 12:36
Ուզում եմ գնանք արշավ Կաքավաբերդ :) Էս հանգստյան օրերին տեսնեմ, թե ոնց եմ մերոնց համոզելու :)

Ուրվական
12.08.2007, 19:29
Ժողովուրդ, կարճատև հանգստի եմ ուզում գնալ Աղվերան: Խնդրում եմ, եթե գիտեք, թե որտեղից կարելի է ուղեգրեր ձեռք բերել, տեղյակ պահեք: Ինչքան հնարավոր ա, շուտ: Եթե պայմաններն էլ գիտեք, գրեք, եթե դժվար չի:

Բարեկամ
12.08.2007, 21:02
տուն
արդեն եմ :P

գլուխս դժժում ա. ի~նչ շիկացած ա օդը, լարված...

asho
13.08.2007, 11:59
Ախալխալակ-Բորժոմի ճանապարհը ի՞նչ վիճակում է: Անցյալ տարի վերանորոգում էին ու խոստացել էին էս տարի ավարտել, եթե չեմ սխալվում:
Անցիալ տարի ինչ-որ մեքենայի տուրք էին մտցրել Սադախլուից դուրս գալուց /կարծեմ 6000 դրամ էր/: Էս տարի էլի կա՞ էտ տուրքը, թէ՞ հանել են:

Սաղ ճանապարհը վերանորոգված ա: Ես էս տարի եմ գնացել Վրաստան, ու սաղ լավ էր: Ոչ մի հարկ էլ չկար: Գնացել էի Քոբուլետի, ընենց լավ էր, որ չէի ուզում գայի:

qlunG
14.10.2008, 01:24
Ու՞ր կարելի է գնալ հանգստանալու էս սեզոնին մի երկու երեք օրով :

Վարպետ
14.10.2008, 09:33
Ու՞ր կարելի է գնալ հանգստանալու էս սեզոնին մի երկու երեք օրով :
Ինձ թվում է` ԴԻլիջանում:) Հասնում ես Դիլիջան, ու հարցնում ես Դարավանդ պանդոկը.. 3 օր գերազանց հանգիստն, ըստ իս, ապահովված է:

Ձայնալար
14.10.2008, 10:05
Ինձ թվում է` ԴԻլիջանում:) Հասնում ես Դիլիջան, ու հարցնում ես Դարավանդ պանդոկը.. 3 օր գերազանց հանգիստն, ըստ իս, ապահովված է:

Ավելի մանրամասն կասե՞ս, էդ ինչ պանդոկ ա որ մասում ա, ինչ արժի: Երբեք չեմ լսել Դարավանդ պանդոկի մասին:

Վարպետ
14.10.2008, 10:49
Ավելի մանրամասն կասե՞ս, էդ ինչ պանդոկ ա որ մասում ա, ինչ արժի: Երբեք չեմ լսել Դարավանդ պանդոկի մասին:
Հայկականության կոնցենտրացիա ա Դիլիջանի սարերից մեկի կրծքին, ընտիր ինտերյեր, մաքուր, կոկիկ, կերակուրը համեղ, ոնց որ տանը լինես: Նույնիսկ տանտերերն են էկզոտիկ, իրանահայ Ռազմիկը ոնց որ հունահռոմեկանա լեգենդներից իջած լինի: Կա բիլիարդ, դարթ, թենիս, բլոտ/պոկերի սեղան, գրադարան, բար... Գինը չեմ կարող ասել, որովհետև հրավիրված եմ եղել:

Երվանդ
14.10.2008, 11:29
Մոլեգին Հողմերի Դարավանդնա:D, Վա գինը ճշտի էթանք մյուս ամսվա սկզբներին;)

Վարպետ
14.10.2008, 11:30
Մոլեգին Հողմերի Դարավանդնա:D, Վա գինը ճշտի էթանք մյուս ամսվա սկզբներին;)
Ենթադրում եմ, որ թանկոտ ա լինելու, բայց կճշտեմ;)

Ձայնալար
14.10.2008, 11:30
Ըստ նկարագրության դորդ ու բեշ ա լինելու

qlunG
15.10.2008, 02:30
Իսկ պարզ լճի մասին ի՞նչ կարծիքներ կան:

Ռուֆուս
15.10.2008, 20:26
Դարավանդ - երկտեղանոց սենյակը սանհանգույցով 18.000 դրամ երկու հոգու համար
երկտեղանոց սենյակը առանց սանհանգույցի 14.000 դրամ երկու հոգու համար

AMzone
25.08.2009, 02:49
ես Սիրյայում հանգստացա, ՀԱԼԵՊՕ, ԼԱԹԱԿԻԱ, ՔԵՍԱԲ, իմիջայլոց Քեսաբը հայկական քաղաքե, բնիկ հայեր են, նրանց չեն ջարդել, ամենահայտնի հանգստյան գոտին է, քաղաքների մեջ տարբերությունը մեծ է, որինակ Հալեպում շատ կեղտոտ է ժողովուրդը, կոպիտ ասած էշից 100տարով են զարգացած: Հայերը վերին խավնե կարելիյե ասել.

dvgray
25.08.2009, 03:22
Դարավանդ - երկտեղանոց սենյակը սանհանգույցով 18.000 դրամ երկու հոգու համար
երկտեղանոց սենյակը առանց սանհանգույցի 14.000 դրամ երկու հոգու համար
ինչ՞ է նշանակում առանց սանհանգույց: այսինքն սանհանգույցը ծառի տակ է՞

h_jak
13.07.2011, 13:44
Ուզում եմ գնալ Բատումի, Ուռեկի կամ Քոբուլեթի հանգստանալու բայց իմ ընկերներից ոչ մեկի արձակուրդը հուլիսի 20-օգոստոսի 10-ը ժամանակահատվածում չի ընկնում. Կարճ ասած մարդ եմ փնտրում "տղաներ և/կամ աղջիկներ" միչև 4-5 հոգի, որոնք այդ ժամանակահատվածում մի 7-10 օրորվ ուզում են գնալ Վրաստան . Գնալու ենք մեքենայով "բենզինը կիսովի" :B , մնալու ենք հյուրանոցում "վարձը կիսովի" :hands , ուտելու ենք ռեստորանում "նեմեցկիյ շյոտ" :D

Ցանկացողներ կան՞

John
13.07.2011, 13:58
ես ընդհանրապես գներից պատկերացում անգամ չունեմ, դու երևի մոտավոր հաշվարկե՞լ ես… ի՞նչքան կնստի մոտավոր գնալ, մնալ, գալը իրար հետ)

h_jak
13.07.2011, 14:04
ես ընդհանրապես գներից պատկերացում անգամ չունեմ, դու երևի մոտավոր հաշվարկե՞լ ես… ի՞նչքան կնստի մոտավոր գնալ, մնալ, գալը իրար հետ)

Դե կոպիտ հաշված եթե մի 4 հոգով գնանք 10 օրվա համար

մեկ հոգու համար

Ճանապարհածախս՝ գնալ գալը 15.000 դրամ
Հյուրանոց 35.000 դրամ
Սնունդը 25.000 դրամ
մնացածը ըստ ճաշակի :)

ես սենց եմ հաշվարկել, եթե սխալ տեղեկություններ ունեմ գների վերաբերյալ խնդրում եմ պարզաբանեք.

Ռուֆուս
13.07.2011, 14:08
Բա կի՞նդ, երեխե՞քդ :8

Ապե Ջան
13.07.2011, 14:09
75.000 - ով տուրիստականները քեզ կտանեն, 10 օր էլ կպահեն, հաց կտան, օրական 3 անգամ, իրենք էլ հետ կբերեն…

էէէ… ինչ 75.000 - չէ 50.000 դրամ: :)

Կարապետ
13.07.2011, 14:11
Ճանապարհածախս՝ գնալ գալը 15.000 դրամ
Հյուրանոց 35.000 դրամ
Սնունդը 25.000 դրամ
մնացածը ըստ ճաշակի :)

10 Օ՞րը:o

h_jak
13.07.2011, 14:22
Դե հա 35.000-ով էլ են տանում. Բայց ինչպես նկատեցիք գրել եմ Հյուրանոց, որը դոմիկ չի.

Դե ես բարձրակարգ հանգիստ եմ պատկերացնում, դրա համար էլ ճոխ-ճոխ հաշվել եմ.

Ապե Ջան
13.07.2011, 15:06
Բարձրակարգ հանգիստ հենց ծովի ափին՝ ավելի էժան:

h_jak
13.07.2011, 15:11
Բարձրակարգ հանգիստ հենց ծովի ափին՝ ավելի էժան:

Եթե դժվար չի խնդրում եմ ավելի էժան մինիմում երկու աստղանոց հյուրանոցի 2 տեղանոց համարի գին ասա.

yerevanci
13.07.2011, 17:23
Դե ինչպես միշտ, այս տարի էլ ընտանիքով Շորժա, համ գներն են ավելի հարմար, համ էլ Սևանում միայն այդ ափն եմ սիրում, որովհետև թերակղզու համեմատ շաաաատ հանգիստա

yerevanci
13.07.2011, 17:44
Այս օրերին առավել շատ այցելվող վայրերի եղանակը առաջիկա երկու օրերին

Ծաղկաձոր, Հանքավան, Աղվերան, Բջնի, Գառնի, Գեղարդ - առավելագույն ջերմաստիճանը +28 +29, սպասվում է առանց տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ

Ստեփանավան, Սանահին, Հաղպատ - առավելագույն ջերմաստիճանը +29 +30, երեկոյան ժամերին հնարավոր է թույլ անձրև

Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք, Պարզ լիճ - առավելագույն ջերմաստիճանը +32 +33, երեկոյան ժամերին հնարավոր է թույլ անձրև

Ջերմուկ, Կեչուտի ջրամբար - առավելագույն ջերմաստիճանը +28 +29, սպասվում է առանց տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ

Էջմիածին, Սարդարապատ, Խոր Վիրապ, Զանգակատուն, Նորավանք - առավելագույն ջերմաստիճանը +35 +37, սպասվում է առանց տեղումների եղանակ

Սևանա թերակղզի, Շորժա - առավելագույն ջերմաստիճանը +28 +29, սպասվում է առանց տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ
Սևանա լճի ջրի ջերմաստիճանը +22

Գորիս, Քարահունջ, Տաթևի ճոպանուղի, Շաքիի ջրվեժ - առավելագույն ջերմաստիճանը +25 +26, սպասվում է առանց տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ

Կարապետ
13.07.2011, 17:48
Դե հա 35.000-ով էլ են տանում. Բայց ինչպես նկատեցիք գրել եմ Հյուրանոց, որը դոմիկ չի.

Դե ես բարձրակարգ հանգիստ եմ պատկերացնում, դրա համար էլ ճոխ-ճոխ հաշվել եմ.

Ճի՞շտ հասկացա 10 օրվա համար 35.000 դրամ, ու դա թանկա:D
Ես 8 օրվա համար Ջերմուկում 120.000 տվեցի:cry2

h_jak
14.07.2011, 09:35
Դե ինչպես միշտ, այս տարի էլ ընտանիքով Շորժա, համ գներն են ավելի հարմար, համ էլ Սևանում միայն այդ ափն եմ սիրում, որովհետև թերակղզու համեմատ շաաաատ հանգիստա

Ես ել էի ամեն տարի ընկերներիս հետ Շորժա գնում, Նկարիչների պանսիոնատ, ուղակի այս տարի ուզում եմ ռազոոբռազիա մտցնեմ.

h_jak
14.07.2011, 09:37
Ճի՞շտ հասկացա 10 օրվա համար 35.000 դրամ, ու դա թանկա:D
Ես 8 օրվա համար Ջերմուկում 120.000 տվեցի:cry2

Դե երևի չես լսել որ ասում են Վրաստանում հանգիստը 5 անգամ էժանա քան Հայաստանում.
Հիմա ինչ կասես գալիս ես՞

h_jak
14.07.2011, 09:38
Ժողովուրդ ակտիվացեք մնաց մոտ 2 շաբաթ

h_jak
14.07.2011, 11:08
Տղաներ և աղջիկներ ակցիան վերջանումա :D , արագացրեք 300-400 դոլար ճարեք ու գնացինք. Հա մոռացա ասեմ, լավ կլինի մի հոգի քշել իմացող լինի.

Freeman
14.07.2011, 13:00
Ուզում եմ գնալ Բատումի, Ուռեկի կամ Քոբուլեթի հանգստանալու բայց իմ ընկերներից ոչ մեկի արձակուրդը հուլիսի 20-օգոստոսի 10-ը ժամանակահատվածում չի ընկնում. Կարճ ասած մարդ եմ փնտրում "տղաներ և/կամ աղջիկներ" միչև 4-5 հոգի, որոնք այդ ժամանակահատվածում մի 7-10 օրորվ ուզում են գնալ Վրաստան . Գնալու ենք մեքենայով "բենզինը կիսովի" :B , մնալու ենք հյուրանոցում "վարձը կիսովի" :hands , ուտելու ենք ռեստորանում "նեմեցկիյ շյոտ" :D

Ցանկացողներ կան՞

Չեղավ h_jak ջան,իրանք էս տարի Վրաստան չէին գնում:)

murmushka
14.07.2011, 13:24
արդեն եկել ենք հանգստից, Կոտայքի մարզ Մարմարիկ, հավես էր, բնություն,քաղաքակրթության ոչ մի նշույլ, կրակ ուտելիքի համար, թարմ գյուզի ձու, պանիր, և 5 օր ընկերական լավ մթնոլորտ. դրանից լավհանգիստ դեռևս չեմ պատկերացնում

John
07.07.2012, 12:48
Էս տարի որոշել եմ չհանգստանամ, որ հետո չբողոքեմ, թե քիչ էր, լավ չէր... :) :D

Peace
07.07.2012, 17:28
Այս տարի մենք ընտանիքով Քուրդստան (Kurdistan) գնացինք: Մի ապշելու բան էր: Չնայած ժողովուրդը մի քիչ էն չէր, բայց երկիրը ես ընդհանրապես չեմ կարող համեմատել Հայաստանի հետ, մի անննշան, անննշան գիծ է իրենց բաժում ամենազարգացած երկրների հետ համեմատվելու համար: Ընդամենը յոթ տարում էդ կարգի զարգանա՞լ: Չգիտեմ որը ասեմ՝ լեռնային գեղեցկությունը, ջրվեժները, բնությունը, նոր-նոր շենքերի գեղեցկությունը, պտուղ բանջարեղենների համեղ լինելը…

Հետաքրքիրը այն էր, մենք չորս քաղաքներում եղանք՝ Էրբիլ, Զախո, Դհոկ ու Սլեմանի, չորսում էլ նույն վիճակն էր, քաղաքները ոնց որ բաժանված լինեն մի մասը Եվրպական ոճով են նորոգել, մի մասը Ամերիկյան, մյուս մասը ընդհանրապես դեռ նորոգված չի, բայց նորոգման տակ են: Մեզ ասացին, որ շինարարության կեսը Եվրոպացիների ձեռքում է, մյուս կեսը Ամերիկա, Կանադա և այլն: Դրա համար էլ էդպիսի հետաքրքիր խառնուրդ էր ստացվել:

Շատ չերկարացնեմ, թե ձեռքներդ ընկնի գնացեք տեսեք, հաստատ արժի: :)

Ռուֆուս
07.07.2012, 17:41
Ու՞ր էիք գնացել :o Քուրդիստան ի՞նչ էիք կորցրել :)) Բայց լուրջ ի՞նչի համար էիք Իրաք հասել, էս պատերազմի, ռմբակոծությունների նեղ արանքում :))

Peace
07.07.2012, 18:09
Ու՞ր էիք գնացել :o Քուրդիստան ի՞նչ էիք կորցրել :)) Բայց լուրջ ի՞նչի համար էիք Իրաք հասել, էս պատերազմի, ռմբակոծությունների նեղ արանքում :))
Քուրդստանը թեև Իրաքի կազմում է, բայց պատերազմական գոտի չէ, էնտեղ ռմբակոծություններ չկան ու չեն եղել վերջին տարիներին: Մոտավորոպես Ղարաբաղի պես է, Իրաքի կազմում է, բայց Իրաքի հետ կապ չունի: Ի դեպ հիմա Իրաքն էլ առաջվանը չէ: Պատերազմը Իրաքի համար այլևս պատմություն է, ինքս էլ դժվարությամբ եմ հավատում, բայց տեսածս եմ ասում:

Իսկ Քուրդստան հասնել, հաստատ արժի, լավ իր գեղեցկությունն էլ մի կողմ թողնենք, թեկուզ մենակ հատուկ Սադամ Հուսեյնի համար տնկված պտղատու ծառերից պտուղ ուտելու համար: :)

Ռուֆուս
07.07.2012, 18:14
Իսկ ո՞նց եիք գնացել Քուրդստան, Իրանո՞վ, Թուրքիայով, թե Բաղդադով: Քանի օրանոց տուր էր ու մոտավորապես ինչքա՞ն փող ծախսեցիք:

Peace
07.07.2012, 21:42
Սկզբից Բաղդադ, հետո մեքնայով շարունակեցինք, առաջին քաղաքը Դհոքն էր, որ հասանք: Նախքան մտնելը սահմանի պես էր, մեքենաներն էին քննում, հարցուփորձ անում, եթե արաբ էին ուղարկում էին քիչ հեռու ոստիկանական կետ կար, չգիտեմ ինչու: Մեզ, որ իմացան քրիստոնյա ենք, ու ոչ միայն մեզ բոլորին, առանց որևէ խնդրի լայն ժպիտով ասացին` Welcome. Դուք տեսնեիք, որ իմացան հայ ենք, ինչ ոգևորությամբ էին հասկացնում մեզ, որ եղբայրներ ենք: Քանի որ լեզու չգիտեին ձեռքերով ոտքերով էին բացատրում ու փաստորոն քուրդերեն քաքա նշանակում է եղբայր: Իրենց է ցույց տալիս մեզ, ծափ տալով, որպես եղբայրության նշան էլի էդ ծափը, ասում է՝ քաքա քաքա: Պատկերացրեք մեր վիճակը: :)) Հետո արդեն քաղաքում էլ հենց իմանում էին հայ ենք միագամից քաքա քաքա: Շատ է երկարում, բայց ոչինչ, իրենց ասած մեր եղբայր լինելու փաստը ինձ շատ հետաքրքրեց, ինձ թվում է ձեզ էլ: Էդ հարցի պատասխանը քիչ թե շատ բանիմաց մի մարդու կողմից ստացա: Ասաց, որ հայկական ջարդի ժամանակ Զախոյում գտնվող «Dalal» կամրջի օգնությամբ հազարավոր հայեր են փրկել քուրդերը: Հետո էլի նույն կամրջի վրա ուժեղ մարտեր են մղվել կարծեմ իրենց հետ կապված լավ չէի կարողանում հասկանալ, մի խոսքով: Դրա համար էլ ասում են եղբայրներ ենք: Այդ կամուրջն էլ տեսնաք, իսկապես պատմական վայր էր ու շատ գեղեցիկ:

Այս ճանապարհը, չնայած իրադարձություններով լեցուն էր, բայց շատ հանգիստ չէր: Ավելի ճիշտ կլինի միանգամից Erbil-ի օդանավակայն իջնել: Հայաստանից Թուրքիա հետո Էրբիլ: Կարելի նաև Թուրքիայից ավտոբուսով դուրս գալ: Եթե չեմ սխալվում Վրաստանից ուղիղ չվերթ կա Էրբիլ:

Մենք էնպես չէր, որ ինչ-որ ընկերության միջոցով էինք գնացել, մեր գլխի էինք, գները քաղաքից քաղաք տարբերվում էին, օրինակ Դհոքում ամենաբարեկարգ հոթելներից մեկում` Mazi, սենյակ վարձեցինք երեք անկողինով, օրը հարյուր դոլար, բացօթյա լողավազանը հետը:

Մեկ այլ քաղաքում, առանց լողավազանի սենյակային պայմանները գրեթե նույնը 45$-ով վարձեցինք: Erbil-ի մետ գնտվող Bikhal ու Shaklawa ջրվեժ է, ձոր է չգիտեմ, բայց արտակարգ տեղ է, նորից 45$-ին մոտ վարձեցինք: Պտուղ բանջարեղենը ջրի գին է ու շատ համեղ: Ճաշարանները ու տաքսիները միջին գների են: Ճաշարանները համենանայնդեպս Հայաստանից շատ էժան:

Vaio
08.07.2012, 21:36
Ժողովուրդ մարդ կա, ով Շրի Լանկայում հանգստացել է?
Ինչ կասեք?

StrangeLittleGirl
09.07.2012, 11:49
Էս տարի Հայաստանում եմ հանգստանալու :D

Claudia Mori
09.07.2012, 12:53

Մի տեսակ ուզեցի :)

One_Way_Ticket
09.07.2012, 13:16
Ժողովուրդ մարդ կա, ով Շրի Լանկայում հանգստացել է?
Ինչ կասեք?
Գործընկերս հանգստացել է: Գոհ է մնացել:

ivy
09.07.2012, 13:43
Էս տարի Հայաստանում եմ հանգստանալու :D

Ես էլ էի էդ հույսով գալիս, բայց դեռ սկի չեմ հանգստացել: :))
Իսկ Հայաստանից հետո իսկականից պետք կլինի հանգստանալ: Մի կղզի ենք գնալու. ծո՜վ, արև՜ ու տաք ավազ...

StrangeLittleGirl
09.07.2012, 14:46
Ես էլ էի էդ հույսով գալիս, բայց դեռ սկի չեմ հանգստացել: :))
Իսկ Հայաստանից հետո իսկականից պետք կլինի հանգստանալ: Մի կղզի ենք գնալու. ծո՜վ, արև՜ ու տաք ավազ...

Ես հանգստանալու եմ գալիս, ով ինչ ուզում ա, ասի :P Նախշուն սաղավարտս էլ հետս բերում եմ, որ հեծանվային արշավների գնամ :P :beee

Ռուֆուս
09.07.2012, 14:55
Ժողովուրդ մարդ կա, ով Շրի Լանկայում հանգստացել է?
Ինչ կասեք?

Բարեկամներիցս մեկը մեղրամիսը Շրի Լանկայում էր անցկացրել ու շատ գոհ էր: Մի շաբաթով էին գնացել, բայց ափսոսում էր, որ ավելի երկար ժամկետով չէին գնացել: Համենայն դեպս Շրի Լանկան դեռ չի հասցրել երկրորդ Թայլանդ դառնալ, հանգստացողների քանակով Թայլանդին շատ ա զիջում, ինչը լավ ա:

Vaio
09.07.2012, 21:28
Շրի Լանկայի պռոբլեմը լեզուն կլինի:
Հյուրանոցում, բնականաբար, կխոսեն անգլերեն, հնարավոր է նաև`ռուսերեն, բայց խանութներում` հազիվ թե:

One_Way_Ticket
09.07.2012, 21:42
Եթե ինչ-որ սպեցիֆիկ բան ես ուզում, որ պիտի երկար բացատրես վաճառողին, հա, պրոբլեմ կլինի: Բայց տարրական դեպքերում ոչ մի խնդիր էլ չկա: Ցույց ես տալիս, թե ինչ ես ուզում, դրամարկղային մեքենայի, հաշվիչի կամ թղթի վրա գրում են գինը: Թվերը բոլոր երկրներում նույն ձև են գրվում:

erexa
10.07.2012, 20:39
Մի քանի օրով Գերմանիա: :lazy

Hayk Avetisyan
11.07.2012, 15:54
Թեմայի վերնագիրը կարդացի ինձ թվաց ակումբցիներով պախոդ գնալու մասին ա խոսքը: Էդ դեպքում վաստակած օտպուսկիս մասին. մեկ շաբաթով գնացել էի Հայաստանի դրախտավայրերից մեկը` <<Լեռնային Հայաստան>> հանգստյան տուն, գտնվում է Դիլիջան քաղաքից լավ վերև:
http://img88.imageshack.us/img88/3811/getimagezr.jpg http://img824.imageshack.us/img824/1922/getimage1e.jpg http://img31.imageshack.us/img31/6826/getimage2az.jpg

Varzor
12.07.2012, 20:40
Հա, ընտիր տեղա, բայց գները ոնց են?

Հ.Գ.
Էդ դրախտավայրի տերն էլ ոչինչ հրեշտակա :D

Hayk Avetisyan
13.07.2012, 10:50
Հա, ընտիր տեղա, բայց գները ոնց են?

Երկտեղանոց համար, բալկոնով, կայֆ դուշով, TV. օրեկան անձը 12 000 դրամ: Գնի մեջ մտնում ա 3 անգամյա սնունդ, առողջական պրոցեդուրաներ, տրենաժորի սրահ, լողավազան: Բայց ամենալավը որ պախոդի գնալու համար լիքը տեղեր կան խորը անտառներով: