PDA

Դիտել ողջ տարբերակը : Արցունքի կաթիլ



Highordy
31.03.2007, 08:43
Կուզեի լինել արցունքի կաթիլ՝
Տխրության պահին աչքդ թրջեի…
Կուզեի լինել ես ձյունի փաթիլ՝
Տաքուկ ափիդ մեջ սիրուց հալվեի…
Ու նորից հետո արցունք դառնայի՝
Թախիծը հոգուս ցողեի դեմքիդ
Ու, գլորվելով շուրթիդ վրայով,
Մեղմ, զգուշությամբ փարվեի կրծքիդ…

Կուզեի լինել արցունքի կաթիլ…

lili-4
31.03.2007, 13:27
Գեղեցիկ է գրված, արցունքի կաթիլի պես անկեղծ ու ինքնաբուխ:
Հաճելի է, երբ կարդում ես իրար կցմցված բարդույթից անաղարդ ստեղծագործություն:

Highordy
31.03.2007, 15:04
Գեղեցիկ է գրված, արցունքի կաթիլի պես անկեղծ ու ինքնաբուխ:
Հաճելի է, երբ կարդում ես իրար կցմցված բարդույթից անաղարդ ստեղծագործություն:

Շնորհակալություն :)

Highordy
02.04.2007, 21:04
Ինչքա՜ն երազներ և հույսեր անթիվ
Այսօր այրվել են՝ դառնալով ածուխ…
Սիրուս բուխարին էլ չի կայծկլթում…
Կրակս հանգավ…
Մնաց միայն ծուխ…
Լցվում է աչքերս ու արցունք բերում
Առանց այն էլ թաց սրտիս աչքերից…
Հպվում մրմուռով հոգուս լարերին
Ու արյուն քամում հոգուս հևքերից…
Կտրելով շունչս ինձ սպառնում է մահ,
Ծխնելույզի մեջ հառաչում լացով…
Մրրիկի վազքով շուրջս պտտվում
Ու սուրում երկինք Աստծո հետքերով…
Էությունս ողջ դողում է տենդից,
Թռիչքը հոգուս զսպում եմ հազիվ…

Կուզեմ համբարձվել, թողնելով այստեղ
Մտքեր,
Երազներ,
Եվ հույսեր անթիվ…

Մանոն
03.04.2007, 09:08
***
Ու սուրում երկինք Աստծո հետքերով…
Էությունս ողջ դողում է տենդից,
Թռիչքը հոգուս զսպում եմ հազիվ…

Կուզեմ համբարձվել, թողնելով այստեղ
Մտքեր,
Երազներ,
Եվ հույսեր անթիվ…
Շատ տպավորիչ է Highordy, չգիտեի, որ ստեղծագործում եք: Նախորդ գրվածքն էլ սիրուն է, կեցցե՜ք...

Angelina
03.04.2007, 09:47
Ես հիացած եմ: Ապրես :hands

Ուլուանա
03.04.2007, 13:35
Ծուխը մի քիչ շատ էր... աչքերս մռմռացին... :oy բայց էս անգամ, փաստորեն, ծխախոտից չէր։ :P :D

Ո՜նց է երևում, որ ծխի նկատմամբ, մեղմ ասած, այնքան էլ անտարբեր չես։ :roll

Բայց լավ էր, ինձ դուր եկավ։ :)

ihusik
03.04.2007, 23:39
Շատ հավանեցի, շատ գեղեցիկ է գրված ու զգացվում է տողերի մեջ սիրտն ու հոգին...:) :hands Ապրես Highordy ջան:B Շարունակի նույն կերպ ու դեռ էլ ավելի լավ ու նոր ստեղծագործություններով մեզ հիացնես:ok Չեմ կարողանում մեկ անգամ ևս չմեջբերել "Արցունքի կաթիլ" բանաստեղծությունդ.

Կուզեի լինել արցունքի կաթիլ…

Կուզեի լինել արցունքի կաթիլ՝
Տխրության պահին աչքդ թրջեի…
Կուզեի լինել ես ձյունի փաթիլ՝
Տաքուկ ափիդ մեջ սիրուց հալվեի…
Ու նորից հետո արցունք դառնայի՝
Թախիծը հոգուս ցողեի դեմքիդ
Ու, գլորվելով շուրթիդ վրայով,
Մեղմ, զգուշությամբ փարվեի կրծքիդ…

Կուզեի լինել արցունքի կաթիլ…

CactuSoul
04.04.2007, 11:27
Իրոք. անչափ լավ ես ստեղծագործում:love … Անկեղծ ասած չէի սպասում:oy . քեզ միշտ ավելի չոր եմ պատկերացրել:oy … Ուրախ եմ, որ սխալվել եմ:) :

Kita
04.04.2007, 13:38
շատ հիանալիօ էր գրված...մինչև հոգուս խորքը տպավորվեց:)

Highordy
06.04.2007, 09:11
Բոլորիցդ անչափ շնորհակալ եմ: Հաճելի է իհարկե, երբ ակումբի աղջիկները գովեստի խոսքեր են շռայլում քո հասցեին… անչափ շոյվում է ինքնասիրությունդ :oy

Էրեխեք, մի բան ասեմ.

Էս թեման ես չեմ բացել, ես ուղղակի գրառում կատարեցի «- ին» թեմայում, հետո տեսա, որ թեման վերանվանվել է բանաստեղծությանս առաջին տողերով՝ «Արցունքի Կաթիլ»… Թե ոնց ստացվեց - չգիտեմ… Բայց արի ու տես, որ դրանով պարտավորված եմ շարունակել թեման: Միայն մի մեծ բայց՝ գրվածքներս հիմա Հայաստանում չեն (քույրս հետը տարել է Բուլղարիա)… ու ես հիմա շատ ծանր կացության մեջ եմ, քանի որ անգիր համարյա չեմ հիշում…

Բայց խոստանում եմ, եթե ձեզ իսկապես հետաքրքիր է, հնարավորության դեպքում նորերը գրառեմ:

OK?

Մանոն
06.04.2007, 09:51
Բայց խոստանում եմ, եթե ձեզ իսկապես հետաքրքիր է, հնարավորության դեպքում նորերը գրառեմ:
OK?
իսկապես շատ հետաքրքիր է Highordy ջան, ու անհամբեր սպասում եմ նոր ստեղծագործությունների::)

CactuSoul
06.04.2007, 12:10
իսկապես շատ հետաքրքիր է Highordy ջան, ու անհամբեր սպասում եմ նոր ստեղծագործությունների::)
Ես էլ:) :love …