Դիտել ողջ տարբերակը : Վանա լճում սուրբ խաչ եկեղեցու բացումը
աբոկալիպս
30.03.2007, 17:25
Ինձ եք կարծում Թուրքյան ինչ քաղաքականությունա վարում :think .
էս սաղ թատրոն ա,որը նպատակ ունի խոչնդոտել ԱՄՆ սենատում հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը
Այս ամենը բացի ձևական թատրոն կոչելուց ուրիշ բան չենք կարող կոչել, սկզբից վերացնում են այն ամենը ինչ հիշեցնում է, որ թուրքիան Հայաստանի մի մեծ մասնե եղել, վերացնում են եկեղեցիները, քաչքարերը և այլն, հետո սքսում են եկեղեցի անունով ինչոր մի մեր հին եկեղեցի վերանորոգել, բայց էլ եկեղեցի չի ետ, ոչ խաչ են դնում վրեն, ոչ գործելույա իրա առաքինությամ, ուղակի թանգարանա լինելու, ուղակի ուզում են ասեն եվրոպային թե իրանք սքսել են զարգանալ և իրենց գազանային հատկությունները վերանում են և նմանվում են մարդու, իմ կարծիքով ոչ մեկ սա որպես բարի գործ չի համարի, որովհետև սա ուղակի ամերիկայում Հայոց ցեղասպանության բանաձևը կանխելու մի միջոց է:
Բացի դրանից էլ ամբողջ եկեղեցին թուրքական դրոշներով էին պատել ու փխել էին աթա թուրքի նկարը, որը ընդանրապես սրբապղծություն է, քանի որ հայտնի փաստ է, որ աթա թուրքը մասոն է եղել ու թունդ հակաեկեղեցական: Էդ նման ա նրան որ Քրիստոնեական եկեղեցու վրա նկարը խփեին:
թուրքերը ձև են բռնել. իրանք օդ են, փուչիկ...
Ես լրիվ ուրիշ բանի վրա եմ զարմացած.թուրքերը իրենց տարածքում իրենց զբոսաշրջիկությանը խթանելու համար թանգարան են բացում:Ըտեղ մենք ինչ կապ ունեինք,որ մեր երկրից պատվիրակություն գնաց:Ուրեմն իրենք մեր բազմադարյա եկեղեցին վերցնում թանգարան են սարգում, իսկ մենք էդքան արժանապատվություն չենք ունենում,որ գնում ենք էդ խայտառակությանը մասնակցելու:Ինչ տարբերություն, թե թանգարան են սարքել,թե մզկիթ,մեկա եկեղեցին որպես եկեղեցի չի աշխատելու,էլ մենք ինչ կապ ունեինք:
Ըստեղ հայ պատվիրակություններ մեղավոր որ վաբշե մեկնեց թուրքիա,
ինչ իմաստ ունի գնալ մի ինչոր ութրքական թանգարանի բացման.
ու դրանով ապացուցել որ թուրքերը լավ գործ են անում,
ինձ թվումա պատվիրակությունը ուղակի թուրքիա մեկնելու ցանկություն ուներ և առիթից օգտվել էին.
էտ եկեղեցին էլ հայկական չի էտի վարի են տվել թուրքերը ու նորից սարքել են իրանց ուզացով ու սարքել են ոչ թե եկեղեցի այլ թանգարան.
Շատ լավ կազմակերպված ներկայացում էր: Ներկայացում՝ բեմադրված ԵՄ-ի համար:(Թուրքիան նաև պարտավորվել է վերանորոգել ազգային փոքրամասնություններին պատկանող մշակութային օջախները ): Հայաստանին հրավիրելը ինձ թվում է, մեկ նպատակ էր հետապնդում. ուղղակի աշխարհին ցույց տալ, որ իրանք էլ առաջվա բարբարոսները չեն, ու բացի մարդ սպանելուց ու ավիրելուց մի բան վերանորոգելու էլ են ունակ: Ինչու եմ ասում Հայաստանին հրավիրելով. ուղղակի դրանով եկեղեցու բացման վրա ուշադրություն հրավիրեցին: Տեսեք-տեսեք մենք ուզում ենք հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ ու շփման եզրեր ենք ման գալիս: Միայն թե չեմ հասկանում թե պատրիարքը հայերեն չի" խոսում կամ մի եկեղեցական երգ չգիտե"ր: Թող հայերեն ասեր իրա ասելիքը, թուրքերի համար կթարգմանեին:
Կամ հետաքրքիր է, թե աթաթուրքի մասնակցությունը եկեղեցու վերանորոգման մեջ որն է եղել, որ իրա նկարն էին կպցրել դռան կողքը:
Իսկ այն, որ իրանց մշակույթի նախարարը խոստացավ լուծել խաչի հարցը, դա արդեն պարզից էլ պարզ է, որ չլուծվող հարց է:
աբոկալիպս
01.04.2007, 14:49
Դե հիմա թե ներկայացումա թե ինչա նաղդի մարդկանց մոտ շատել լավ ստացումա :hands . Բայց դե ևս մեկ անգամ ապացուցում են մեզ Հայերիս որ մարդ չէն եղել չէնել լինի. :D
Շատ լավ կազմակերպված ներկայացում էր: Ներկայացում՝ բեմադրված ԵՄ-ի համարԹուրքիան նաև պարտավորվել է վերանորոգել ազգային փոքրամասնություններին պատկանող մշակութային օջախները ): Հայաստանին հրավիրելը ինձ թվում է, մեկ նպատակ էր հետապնդում. ուղղակի աշխարհին ցույց տալ, որ իրանք էլ առաջվա բարբարոսները չեն, ու բացի մարդ սպանելուց ու ավիրելուց մի բան վերանորոգելու էլ են ունակ: Ինչու եմ ասում Հայաստանին հրավիրելով. ուղղակի դրանով եկեղեցու բացման վրա ուշադրություն հրավիրեցին: Տեսեք-տեսեք մենք ուզում ենք հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ ու շփման եզրեր ենք ման գալիս: Միայն թե չեմ հասկանում թե պատրիարքը հայերեն չի" խոսում կամ մի եկեղեցական երգ չգիտե"ր: Թող հայերեն ասեր իրա ասելիքը, թուրքերի համար կթարգմանեին:
Կամ հետաքրքիր է, թե աթաթուրքի մասնակցությունը եկեղեցու վերանորոգման մեջ որն է եղել, որ իրա նկարն էին կպցրել դռան կողքը:
Իսկ այն, որ իրանց մշակույթի նախարարը խոստացավ լուծել խաչի հարցը, դա արդեն պարզից էլ պարզ է, որ չլուծվող հարց է:
իսկ հայ պատվիրակություննել ոնցվոր իրանց լավություն անելու համար հելավ գնաց, հավայի միքանի ժամ կանգնան ընդե ուրքիայի անունը բարձրցրին, իսկի ծպտուն էլ չհանեցին ու հելան գնացին,
Vive L'Armenie
08.01.2008, 15:34
մարտի 29-ին, Թուրքիայում վերաբացվեց Աղթամար կղզու 10-րդ դարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: Բացման արարողության ժամանակ հայկական հնագույն սրբավայրը պատված էր թուրքական դրոշներով, իսկ կենտրոնական մուտքի գավիթը «զարդարում» էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի մեծադիր նկարը:
Թուրք նախարար Քոչը բացման արարողության ժամանակ նշեց, որ Աղթամարը մեկն է այն բազմաթիվ մշակութային կոթողներից, որոնք Թուրքիան փրկում է կործանումից:
«Ես հավատում եմ, որ Վանը կդառնա զբոսաշրջության կենտրոն, և մենք պետք է պահպանենք մեր երկրի մշակութային ժառանգությունն ու հարստությունը, որոնց լավագույն օրինակը հենց Աղթամարի այս հուշակոթողն է»,- իր բացման խոսքում ասաց նախարար Քոչը:
«Շանթ» հեռուստաընկերության հաղորդմամբ` Աթիլլա Քոչը լրագրողներին առանձին հայտնել է, որ վերանորոգման աշխատանքներ կլինեն նաև Անիում:
Իր ելույթում պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը նշել է, որ ցանկալի կլիներ, որ հետագայում քննարկվեր և թույլատրվեր տարին գոնե մեկ անգամ` Սուրբ Խաչի տոնին, ժամերգություն կատարել Սուրբ Խաչ եկեղեցում:
Աղթամարի վերաբացումը Հայաստանում լուրջ քննարկումների առիթ է դարձել հիմնականում գմբեթին խաչ չտեղադրելու և որպես եկեղեցի օծելու արարողությունը (թուրքական իշխանությունների կողմից) չթույլատրելու պատճառով:
Խաչի տեղադրման առնչությամբ Քոչը հայտարարել էր. «Եթե պարզվի, որ եկեղեցու գմբեթին նախկինում խաչ եղել է, ապա վերանորոգվածն էլ պետք է ունենա»:
Իսկ նորոգման աշխատանքները համակարգող Ջահիդ Զեյդանլընին ասել էր, թե խաչ տեղադրելուց խուսափում են` վախենալով կայծակից, որը կարող է հրդեհի պատճառ դառնալ:
10-րդ դարի հայկական միջնադարյան ճարտարապետության լավագույն հուշարձաններից մեկի` Սուրբ Խաչի երկու տարի տևած վերանորոգումն իրականացրել է Թուրքիայի կառավարությունը` ծախսելով 2 միլիոն դոլար:
Թուրքիայի այս քայլը Հայաստանում հիմնականում որակվում է որպես Եվրամիությանն անդամակցելու և ցեղասպանության բանաձևին հակազդելու քաղաքական փիար-ակցիա:
«Սա զուտ քաղաքական հաշվարկ է. Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնելով` Թուրքիան այսօր ուզում է թոզ փչել աշխարհի աչքերին: Եթե Թուրքիայում վերականգնվում է 10-րդ դարի հայկական հուշարձանը, ապա ինչո՞ւ է նույն այդ կառավարությունը մեկ այլ հուշարձան` Կարսի Առաքելոց եկեղեցին, վերածում մզկիթի»,- ասում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը պնդում է, թե որքան էլ եկեղեցու վերաբացումը կարևոր քայլ լինի, այն չի կարող համարվել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նշան:
«Դրական տեղաշարժ կարելի է համար միայն սահմանի բացումը: Թուրքերն իրենց սահմանափակ քայլերով, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման միջոցառմամբ չեն նպաստում պատկերի առավել մեծ չափով բարելավմանը, հակառակ այն բանին, որ ուզում են այդպես ներկայացնել: Դժբախտաբար, հուշարձանի բացումը մնում է որպես առանձին փաստ»,- ասում է նախարարը:
Օսկանյանը շեշտում է, որ եթե հայ-թուրքական սահմանը բաց լիներ, ապա հայկական պատվիրակությունը կարող էր Վան հասնել 4 ժամում, մինչդեռ ստիպված էր 16 ժամանոց ճանապարհ կտրել Վրաստանի տարածքով:
«Սա ի հայտ է բերում թուրքական քաղաքականության անհեթեթությունը. մի կողմից` նրանք աշխարհին ներկայանում են Աղթամարի հուշարձանի բացմամբ ու դա ներկայացնում որպես բարի կամքի դրսևորում հայ-թուրքական հարաբերություններում, իսկ մյուս կողմից` հայկական պատվիրակությունը հնարավորություն չունի կարճ ճանապարհով Թուրքիա մտնելու»,- ասում է նախարարը:
Տեսնես էլ ինչի են ընդունակ...:angry