PDA

Դիտել ողջ տարբերակը : Զգայախաբություն (հալյուցինացիա)



Arisol
30.03.2007, 13:33
Ճիշտն ասած չգիտեի՝ արժե՞ թեմա բացել այս հարցի շուրջ, թե՞ «Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության» (http://www.akumb.am/showthread.php?p=226102#post226102) թեմայում էլ կարելի էր այն քննարկել, ուստի բացում եմ նոր թեմա, իսկ եթե կարիք լինի՝ կտեղափոխենք այնտեղ:

Երեկ նայում էի «Բանականության խաղեր» ֆիլմը, որտեղ մի մարդ ապրում էր հալյուցինացիաների մեջ, բայց չգիտեր, որ դրանք հալյուցինացիաներ են: Նա չէր տարբերում իրականությունը հալյուցինացիաներից, բայց որոշ ժամանակ անց, երբ նա խոսում էր հալյուցինացիաների հետ՝ բժիշկները դա նկատեցին, ասացին նրան, որ իր կյանքում շատ բաները ոչ իրական են: Սակայն այդ հալյուցինացիաները շարունակում էին այցելել նրան, նույնիսկ հավաստիացնում էին, որ բժիշկներն են իրեն խաբում, որ հալյուցինացիաներ չունի:

Ֆիլմը մինչև վերջ չնայեցի, բայց մի անգամ էլ էի տեսել, ու կարծեմ, երբ արդեն իմանում ա, որ դրանք իրական չեն, այլ միայն հալյուցինացիաներ են, արդեն բանի տեղ չի դնում դրանց, չնայած այդ հալյուցինացիաները մինչև նրա կյանքի վերջ էլ շարունակում են նրան այցելել...

Սովորաբար այս երևույթն առաջանում ա հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց մոտ, նաև առաջանում ա թմրանյութեր օգտագործելիս: Բայց ինչո՞վ ա այդ երևույթը բացատրվում, որտեղի՞ց են առաջանում այդ հալյուցինացիաները:

Wisper
01.04.2007, 00:06
Սովորաբար այս երևույթն առաջանում ա հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց մոտ, նաև առաջանում ա թմրանյութեր օգտագործելիս: Բայց ինչո՞վ ա այդ երևույթը բացատրվում, որտեղի՞ց են առաջանում այդ հալյուցինացիաները:

Նարե ջան ինձ թվումա մենք ոչ հոգեկաններ ունենք ոչ էլ նառկամաններ :angry
Լավ կլիներ թեման չբացեիր: Հա իսկ քո մոտ կա՞րողա տենց բաներ պատահելա պատահաբար: (без обид-шутка!) :D :lol

StrangeLittleGirl
02.04.2007, 02:23
Ես հոգեբուժության տեսանկյունից գրեմ:
Նախ, հալուցինացիաները շատ լուրջ խնդիր են այն իմաստով, որ մարդը չի գիտակցում, որ դա հալուցինացիա է: Եթե գիտակցի, հոգեբույժի համար շատ հեշտ կլինի նրա հետ աշխատելը, միասին կարող են լավ արդյունքների հասնել:
Ըստ զգայախաբության բնույթի հալուցինացիաները լինում են.
1. տեսողական (երբ տեսնում ես այնպիսի բաներ, որոնք իրականում չկան)
2. լսողական (երբ լսում ես բաներ, որոնք իրականում չկան, ի դեպ, առողջ մարդկանց մոտ սա հաճախ է հանդիպում հատկապես քնելուց առաջ և արթնանալիս)
3. տակտիլ (մաշկիդ վրա զգում ես բաներ, որոնք չկան)
4. համի
5. հոտի
6. համակցված (վերը նշված ձևերի համակցությունն է, հոգեկան հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև նշված ֆիլմում հենց այդ ձևն էլ հանդիպում է)
Առաջացման պատճառը գլխուղեղի որոշակի կենտրոնների (տեսողական, լսողական, համի, հոտի, մակերեսային զգացողության կամ մի քանիսի միաժամանկյա) դրդումն է: Իսկ դրդումը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Մասնավորապես, հոգեկան հիվանդությունների դեպքում առավել ճշգրիտ է համարվում դոֆամինային տեսությունը, ըստ որի նման հիվանդների մոտ որոշակի պատճառներով (էդ պատճառները չեմ հիշում կամ չգիտեմ) դիտվում է դրդիչ նյարդամիջնորդանյութ դոֆամինի ավելցուկ, որն էլ դրդում է համապատասխան կենտրոնները:
Ի դեպ, հալուցինացիաները պետք է տարբերել իլուզիաներից (պատրանքներ): Վերջինս իրականության խեղաթյուրված ընկալումն է: Օրինակ, երբ մթության մեջ քայլելիս կոճղի վրայով անցնելիս քեզ թվում է, թե դիակի վրայով ես անցնում:

Davo'o
02.04.2007, 12:21
Օրինակ, երբ մթության մեջ քայլելիս կոճղի վրայով անցնելիս քեզ թվում է, թե դիակի վրայով ես անցնում:


Էտ ինչ թույն օրինակներով են սովորացնում ձեր բժշկականում, ո՞ր կյանքում չմոռանա՞ք: Մեռա ծիծաղից: Մեզ սենց անմեղ բաներ էին ցույց տալիս: :hands :P

StrangeLittleGirl
02.04.2007, 13:06
Դավ ջան, քո բերած օրինակը ֆիզիկական պատրանք է. դա բոլոր մարդկանց մոտ նույն կերպ է ընկալվում: Նույն կարգի օրինակ է ջրի մեջի գդալը, որը ծռմռված է երևում:
Իմ բերած օրինակը աֆեկտիվ պատրանք էր: Կարող են լինել նաև վերբալ (խոսակցություններն այլ կերպ են ընկալվում), պարեդոյլիկ (ընկալման աղավաղումը ֆանտաստիկ բնույթ է կրում), ինչպես նաև ըստ զգայարանների, ոնց որ ցնորքները նկարագրել էի:

VisTolog
11.07.2008, 16:08
2. լսողական (երբ լսում ես բաներ, որոնք իրականում չկան, ի դեպ, առողջ մարդկանց մոտ սա հաճախ է հանդիպում հատկապես քնելուց առաջ և արթնանալիս)
3. տակտիլ (մաշկիդ վրա զգում ես բաներ, որոնք չկան)
Աչքիս վիճակս լուրջա... իսկ դրանք ո՞նց կարելիյա վերացնել

ihusik
09.08.2008, 14:29
Հալուցյունացիաներն /երևի ճիշտ գրեցի բառը :oy / ինչի՞ց են առաջանում
Գուցե տարբեր պատճառնե՞ր լինեն, քան նշվել են մինչ այժմ...
Կարելի է քննարկել... հետաքրքիր է...

VisTolog
09.08.2008, 19:44
Իմ կարծիքով պատճառների մեջ կարող է մտնել նաև վախը. կարծեմ գրած չէր չէ՞, որ վախն էլ կարող է պատճառ լինել.

Օրինակ եթե ես վախենում եմ միջատներից, հնարավոր է որ ունենամ զգայական հալյուցինացիա.
Եթե ինչ որ լուրի, կամ ձայնային նորության եմ անհամբեր սպասում... կամ այդպիսի մի իրավիճակ է, ապա կունենամ ձայնային հալյուցինացիա.
Էն երրորդն էլ իմ կարծիքով կլինի չափազանց վախեցած ժամանակ. առաջինի հիման վրա էլ, կարող եմ ասել, որ հնարավոր է տեսնել ոչ միայն մարդկանց... միջատներ, կենդանիներ և այլն.
Երկրորդ իրավիճակի հիման վրա էլ, կարծես տեղի է ունենում երրորդի դեպքը, երբ քո տեսիլքը /:think/ քեզ հետ խոսում է.

Էս ինչ խառը բան ստացվեց:{