PDA

Դիտել ողջ տարբերակը : Հատված



lili-4
29.03.2007, 18:39
Ես «Հատված» վերնագրով այս բաժինը բացում եմ, նպատակ ունենալով տեղադրել այնպիսի ստեղծագործություններ, որոնք մի փոքրիկ մաս են, մի հատված մարդու ամ-
բողջական կյանք, բայց այս հատվածում այնքան խտացված գույներ կան, որ կարելի է համարել այդ ամբողջական կյանքի պատկերը: Ու եթե դուք ինքներդ էլ ունեք նման տիպի ստեղծագործություններ, տեղադրեք, խնդրեմ: Հաճելի է ծանոթանալ կյանքից վերցրած Ձեր գանային գամմային:
Ես կփորջեմ գրել մի այդպիսի գործ, գուցե, կարդալով , ավելի լավ պատկերացնեք այն, ինչ ցանկանում էի ասել:



Չկայացած խաղ


Մաքուր ու հարմարվետ սենյակում նստած Կարենը դասերն էր սովորում: Մեկ անգամ էլ նայեց պատուհանից ու գոհ վերադարջավ: Դեռ խաղում են տղաները: Իրեն էլ շատ մնացել, մի քնի րոպե ու դուրս կթռչի, կմիանա նրանց ու …
Ֆուտբոլ խաղալու միտքն էլ հերիք է, որ իրեն լավ զգա: Ոչ մի ցուցադրած խաղ բաց չի թողնում, խաղացողնեին անգիր գիտի, գիտի, թե քանի գոլ են խփել, որ խաղին: Կարող էր
ժամերով խոսել դրանից, բայց… Բայց տանը իրեն հետ նման թեմայով խոսացող չկար, անգամ չէին պատկերացնում, թե ինչ հետաքրքրություն, ինչ իմաստ կար:
Տան միակ երեխան էր, ծնողների հույն ու ապավենը:Հպարտանում էին իրենով առանց թաքցնելու: Իսկապես ինքը դրան արժանի էր: Ժառանգել էր ծնողների բոլոր դրական գծերը, խելացի, ընդունակ, խելոք: Դե դա ոչ միայն ծնողներն էին ասում:

lili-4
29.03.2007, 19:02
Լսվեց իրենց տան դռան բացվելու ձայնը: Հայրն ու մայրն էին: Դպրոցից են գալիս, ծնողական ժողով էր:
Ամեն անգամ պատրաստվում ու չէր համարձկվում խնդրել, որ իր ժողովին երկուսով չգնան: Բայց լռում էր: Կատաղում էր իր վրա, բայց ցույց չէր տալիս: Իրենց դասարանում անգամ աղջիկների ծնողներ կային, ու յոթ տարվա մեջ յոթ անգամ դպրոց չէին եկել, իսկ իր ծնողները… Բացատրում էին, որ ուզում են իրենց տղայի հասցեին արված գովեստները միասին լսեն, միասին վայելեն այդ բերկրանքը: Հիմա էլ, տուն գալով, պետք է նորից քննարկեին, հիանային…
–Կարեն, տանն ե՞ս:
–Հա, մամ:
Մայրն էր, սովորության համաձայն եկավ մի անգամ էլ իրեն հրաշամանուկին տեսնելու, ու, չխանգարելու համար գնաց:
Դե հա, այստեղ է, ուրիշ ու՞ր:Բոլորն էլ գիտեն , որ իրենք ունեն հատուկ մշակված , սահմանված կարգ: Ամեն մեկն ունի իր պարտականությունը՝հստակ, առանց փոփոխման: Իր պարտականությունն էլ լավ սովորելն էր, որն իր համար դժվար չէր, ամեն ինչ շատ հեշտ էր ստացվում: Բայց դա իրեն չէր ձգում, սովորում էր, քանի որ պետք էր, քանի որ հայրն ու մայրը դրանով ապրում էին:Նույն ձևով երաժշտական դպրոց հաճախելն էր: Մայրը ցանկացավ, ինքն էլ գնաց, քանի որ կարգն այդպես է: Հայր ու մայրը երեխային վատ խորհուրդ չեն տա: Նվագում էր պարտաճանաչ, ուշիմ աշակերտի պես, երբեք չէր բողոքում, բայց այդ նվագելն իր համար ընդամենը աշխատանք էր ծնողներին վարձահատուց լինելու համար: Եվ նրանք էլ հիանում էին իրենց ընդունակ երեխայով: Միայն դաշնամուրի դասատուն էր, որ հասկանում էր, նեղվում.
–Կարեն ջան, նվագում ես անթերի, ամեն ինչ ճիշտ է, բայց…Մի տեսակ քո նվագից ոչ թե երաժշտություն, այլ ստեղների հարված եմ լսում:

Ավելացվել է 13 րոպե անց
Ավարտեց դասերը, վերջապես: Գնա, տեղյակ պահի , որ իջնում է բակ:
Դուրս եկավ սենյակից ու տեսավ, որ հյուեր ունեն: Մորաքույն էր ամուսնու հետ: Հաճախ էն գալիսիրեն հյուր: Երեխա չունեին և կարծես ուզում էին իրենից ստանալ այդ պակասը:
–Բարև ձեզ:
–Բարև, Կարեն ջան, ինչպե՞ս ես, մենք էլ եկել ու հիանում ենք քեզանով: Այ ինչ լավ է, որ ծնողներդ բաց երեսով են քեզանից խոսում:
Լավ, մի քիչ կնստի, հետո կասի, որ ուզում է գնալ:Տղաները դեռ տուն գնացած չեն լինի: Նստեց, խելոք ու խելացի երեխայի պես լսում էր մեծերի խոսակցությունը, մեկ -մեկ ժպտում:Դե պարզ է, ինքն էր գլխավոր հերոսը:Երևի արդեն պետք է ասի ու գնա, ուզում էր ասել…
–Կարեն ջան, մի հատ վերջին դասդ չես նվագի՞, գիտես, Աննա մորաքույրը շատ է հավանում քո նվագելը:

…Ավարտեց ստեղծագործության վերջին ակորդներն ու , առանց սպասելու իր հասեին արված գովեստների, մոտեցավ պատուհանին:Մթնող բակում զարմացած աչքերի պես իրեն էին նայում լուսնի լույսով լուսավորված դարպասի դեր տարած քարերը…

murmushka
29.03.2007, 21:05
Շնորհակալություն, հիանալի պատմվածք է... մտածելու բավականին բան է տալիս, երբեմն երեխաներն կործանում են իրենց կյանքը հանուն իրենց ծնողների երազանքների՝մինչև կյանքի վերջ չգտնելով իրենք իրենց
եվս մի անգամ շնորհակալություն

ihusik
29.03.2007, 23:02
Իրոք հիանալի ու մտածելու առիթ տվող գործ է գրածդ lili-4:
Գիտեք ես միշտ մտածել եմ, որ ծնողներն ունենալով իրենց երեխաների հետ կապված նպատակներ անպայման պետք է ունենան իրենց սեփական կյանքի նպատակ(ներ)ն ևս՝ անկախ երեխաների հետ կապվածներից, որպեսզի իրենց կյանքն էլ լի լինի ու ապրելով իրենք էլ բավականություն զգան իրենց ապրած կյանքից, այլ ոչ թե ապրեն միայն ուրիշի համար - ուրիշ այստեղ նկատի ունեմ ցանկացած մեկին իրենցից բացի՝ անկախ այն բանից, թե որքան սիրելի է նա (նրանք) մեզ համար:

Եվ հիմա այստեղ կարդացի դրա հակառակ տարբերակն ու կրկին մտածելու առիթ է տալիս. այո երևում է, որ երեխան կիրթ ու դաստիարակված է մեծանում՝ հարգում է մեծերին, նրբանկատ է... բայց կկարողանա՞ հետագայում իր անհատականությունն զարգացնի, իր ազատ կամքն դրսևորի չենթարկվելով ուրիշների կարծիքին ու չընկնելով նրանց ազդեցության տակ, չի՞ մնա արդյոք նրա մեջ այդ ատելությունն ու ձևական վերաբերմունքն, որի ժամանակ չի ցույց տալիս իր ցանկությունները, բայց խեղդելով դրանք անում է այն՝ ինչ պետք է անի իրեն կամքին հակառակ և այն ինչ սպասում են նրանից դիմացինները ու չի՞ ձևավորի դա նրա մեջ մի դիմակ-մոդել, որով հետո կսկսի ձևականորեն, դիմակավորված շփվել մարդկանց հետ:

Կամ գուցե հոռետեսորեն մոտեցա այս ամենին ու կարելի էր այլ կերպ այս ամենին նաել. օրինակ որ երեխան կսովորի կառավարել իր ցանկություններն ու իրեն կամքին ենթարկել դրանք, որոնք հետագայում կօգնեն նրան շատ կյանքում նորանոր բարձունքներ հաղթահարելիս և կմեծանա ու կդառնա լավ մարդ... Չգիտեմ:) մտքե՜ր, մտքե՜ր:) շնորհակալ եմ քեզ lili-4;) որ առիթ տվեցիր մտածելու ու կյանքը դիտելու:

Ծով
29.03.2007, 23:51
Իրոք…շատ լավ էր գրված…պարզ, քնքուշ, բարի, թախծոտ:( …ու նորից մտածելու առիթ…
…Մթնող բակում զարմացած աչքերի պես իրեն էին նայում լուսնի լույսով լուսավորված դարպասի դեր տարած քարերը…:love

Մանոն
30.03.2007, 08:58
Իրոք հաջողված պատմվածք է: Իմաստ ունի ու բազմաթիվ հետևություններ անելու առիթ է տալիս: Ես էլ մտովի մանկությունս տեղափոխվեցի: Տողերդ ասես օրագրիցս վերցված լինեին :) Ապրես Լիլի ջան, շարունակում ես մեզ զարմացնել քո քնքուշ պատմվածքներով:

StrangeLittleGirl
04.04.2007, 18:44
Զզվելի մարդ եմ, բայց ի՞նչ արած… Եթե չհաշվենք լեզվական թերությունները, լավն էր:
Ինձ թվում է՝ բոլոր ծնողներն են ինչ-որ չափով այդպիսին, մի մասը մի քիչ շատ, մյուսները մի քիչ քիչ… Պարզապես ես ինձ գտա այս ստեղծագործության մեջ, սակայն ես բնավ դժգոհ չեմ իմ ծնողներից:

Ուլուանա
04.06.2007, 10:32
Հետաքրքիր էր... Իսկապես մտորելու տեղիք է տալիս... :think Պարզ է, որ չնայած իր բոլոր հաջողություններին՝ Կարենը բոլորովին էլ երջանիկ չէր, քանի որ նա ապրում էր ոչ թե իր կյանքով, այլ ըստ ծնողների կողմից հստակ ծրագրված ու գծագրված սխեմայի, ինչից նա վաղուց արդեն հոգնել էր։ Նման դեպքերում ծնողներն իրենց կարծիքով, երեխայի մասին մտածելով են այդպես հանգամանորեն ծրագրում նրա ամեն մի քայլը, նրանք իսկապես համոզված են, որ ճիշտ են վարվում, բայց եթե խորանանք, կպարզվի, որ դա ինչ-որ առումով եսասիրական մոտեցում է, իրենց բավարարված զգալու ձգտում, իսկ թե ինչ է զգում և ուզում երեխան այդ ընթացքում, նրանց, փաստորեն, քիչ է մտահոգում, թեկուզ անգիտակցաբար, բայց նրանք տվյալ դեպքում առաջին հերթին իրենց մասին են մտածում... Որքան էլ զարմանալի է, այդպես դաստիարակված, ամեն ինչում «ճիշտ» պահած երեխաներին հաճախ այնքան պարզ ու առօրեական բաներ են պակասում իրենց լիարժեք երեխա զգալու համար, այո՛, հենց երեխա, որովհետև նրանք դեռ երեխա են լինում, բայց հաճախ նրանց արհեստականորեն մեծացնում են ու փորձում համոզել, որ այդպիսի կյանքը հենց այն է, ինչ նրանց պետք է, այնինչ իրականում այդպիսի երեխաները հաճախ բոլորովին այլ բաների մասին են երազում։ Ասենք, հնարավոր է, որ հենց բակում մի կուշտ խաղալն ամեն ինչ արժենա նրանց համար։

Բյուրակնի հետ համաձայն եմ այն հարցում, որ իրականում գրեթե բոլոր ծնողներն էլ այս կամ այն չափով այդպիսին են, և դա միանգամայն բնական է, պարզապես ոմանք այնքան նրբանկատ են լինում, որ երեխայի կյանքն ու դրա ավելի փոքր հատվածները պլանավորելիս հաճախ հաշվի են նստում նաև նրա՝ երեխայի կարծիքի հետ, որպեսզի երեխան իրեն չզգա որպես ենթակա, ձայնազուրկ ու միայն հրահանգներ կատարող մեկը։

Այս պատմվածքը կարդալիս ես էլ ինձ, ինչպես նաև քրոջս ու եղբորս տեսա դրա մեջ, թեև ես էլ այդ առումով չեմ կարող դժգոհել ծնողներիցս, քանի որ նրանք, փորձելով ամեն ինչում մեզ ճիշտ դաստիարակել ու հնարավորության սահմաններում տարբեր ուղղություններով զարգացնել՝ խմբակների ու նման բաների միջոցով, միաժամանակ միշտ հաշվի են առել մեր կարծիքը, և ոչինչ զոռով անել չեն տվել։

Բայց այստեղ մի այլ հարց կա... Շատ բան կախված է նաև երեխայից։ Երեխաներ կան, որ մինչև որոշակի տարիքն անտրտունջ, ամենայն հեզությամբ ու հպատակությամբ գերազանց ձևով կատարում են իրենց ծնողների բոլոր ցուցումներն ու կարգադրությունները և նրանց պարծանքն են լինում։ Ծնողներն իրենք որոշում են ամեն ինչ, իսկ երեխան երբեք չի ընդդիմանում, և կողքից թվում է, թե նա հաճույքով է ամեն ինչ անում, բայց միայն տարիներ հետո է բացահայտվում, թե իրականում ինչ էր զգում այդ երեխան։ Նման դեպքերում երեխան հետագայում հաճախ վերածվում է թույլ, ստրկամիտ, տափուկ ու անօգնական անձնավորության, մի իսկական անհաջողակի, որն իր հասուն կյանքում ունեցած բոլոր անհաջողությունների մեջ կարող է մեղադրել իր ծնողներին՝ իր կյանքը խորտակելու համար, իսկ սարսափած ծնողները միայն զարմանում են, թե այդ ինչպես ստացվեց, ինչ պատահեց հանկարծ, որ իրենց երեխան այդպիսին դառավ, չէ՞ որ մի ժամանակ այնքան խելոք, իրենց սիրող ու հարգող, ամեն ինչում իրենց լսող երեխա էր... Իրականում, այդպիսի երեխաներն այդ տարիների ընթացքում իրենց մեջ կուտակում են ծնողների դեմ ունեցած այն ամբողջ բողոքը, որն այդ ամբողջ ընթացքում գուցե ոչ մի անգամ չեն արտահայտել...

Այնպես որ եթե երեխան անտրտունջ կատարում է ծնողների բոլոր ցուցումները, ուսման մեջ հաջողությունների է հասնում՝ դրանով իսկ դառնալով բոլորի պարծանքը, ապա չարժե շտապել ուրախանալ դրանով, որովհետև շատ դեպքերում նման պահվածքը լրջորեն մտահոգվելու պատճառ կարող է լինել...

Էս ի՜նչ շատ գրեցի...:o:oy Գրածս երևի ավելի շատ դաստիարակության մասին թեմային կհամապատասխաներ, բայց դե պատմվածքի նյութին էլ է առնչվում, էլի...

lili-4
04.06.2007, 19:30
Այնպես որ եթե երեխան անտրտունջ կատարում է ծնողների բոլոր ցուցումները, ուսման մեջ հաջողությունների է հասնում՝ դրանով իսկ դառնալով բոլորի պարծանքը, ապա չարժե շտապել ուրախանալ դրանով, որովհետև շատ դեպքերում նման պահվածքը լրջորեն մտահոգվելու պատճառ կարող է լինել...


Ես միանգամայն համամիտ եմ և հենց այս էի փորձել արտահայտել . մի հատված թվացող պահ, որ մի ամբողջ կյանքի հիմքն է:Շատ հաճախ մենք մանրուք ենք համարում այն, ինչն իսկապես շատ կարևոր է: