PDA

Դիտել ողջ տարբերակը : Համբույր



lili-4
27.03.2007, 18:50
Արամը կանգնել էր մի անկյունում ու նայում էր իրենից բավականին հեռու խմբված աղջիկներին: Չէր կարողանում հայացքը կտրել այն սևահեր, սևաչ աղջկանից: Մի տեսակ կատաղում էր, երբ պարողնորի պատճառով ծածկվում էր տեսադաշտից: Նայում ու չէր կարողանում հասկանալ, թե ինչն է իրեն այդպես գերել: Դե սովորական մի հայուհի. սև աչքեր , սև մազեր…բայց ի՜նչ խենթացնող ժպիտ: Երբ ժպտում էր, թվում էր , թե կախարդական մի փայլ էր դեմքին հայտնվում:Սևաչ, սևահեր, լուսեղան- երազ…
Ինչ լավ էր, որ տեղի տվեց Հայկի համառությանը: Չէր ուզում գալ, դե անծանոթ միջավայր, քչերին գիտեր , նեղվում էր:
Ու հիմա եկել և անչափ գոհ է: Միայն այս հրաշք աղջկա ներկայությունը ամեն ինչ արժե:
Ցնցվեց կողքի հպումից, Հայկն էր:
–Արմա, էս ի՞նչ է, ձանձրանում ե՞ս:
–Չէ, չէ, ինչ ես ասում, ամեն ինչ լավ է,–վրա- վրա տվեց ու նորից հայացքով փնտրեց, գտավ աղջկան:
–Արամ, էստեղ ե/ս, ինչի չես միանում, պարում:
–Դե մի կարգին նվագ կա՞, որ պարեմ:
Էս ինչ է կպել ու պոկ չի գալիս, չի տեսնում, խոսելու հավես չունեմ:
–Կարգի՞ն, Արամ կարդինը ո՞րն է, –Հայկըզարմացած նայեց երեսին և հայտնագործություն արածի պես բացականչեց,–հա՜…
–Հա, հա, դու գնա պարի:
–Հասկացա, հասկացա:
Ով, լավ է ազատվեցի սրանից, բայց տեսնես մի բան հասկացա՞վ
Սենյակը լցվեց նուրբ հնչյուններով , վառվող լույսերի մի մասն էլ հանգավ, չորս կողմը պարուրվեց կիսախավարով:
Չզգաց, թե ինչպես հասավ աղջկա մոտ ու հուզմունքից մի քիչ դողացող ձայնով հարցրեց.
–Պարե՞նք:
–Պարենք,-կախարդող ժպիտով համաձայնեց աղջիկը:
Այ քեզ, նույնիսկ անունը չգիտեր:Ինքը կանվանի լուսե-երազ:
Զգաց ուսերին իջնող ձեռքերի մեղմ հպումը, կարծես էլեկտրական հոսանք անցավ մարմնով: Սիրտն ավելի արագ էր խպում, ոնց- որ ուզում էր իր փոխարեն խոսել: Չգիտես սրտին լռացնելու, թե մյուսներից այդ ճիչը թաքցնելու համար ավելի ամուր սեղմեց աղջկա նուրբ մեջքը և պարանոցին զգաց նրա շուրթերի մոտիկությունը, խենթացնող ջերմությունը:
Խոցվածի պես դեմքը ետ տարավ , հիացած նայեց կիսափակ աչքերով իրեն նայող երազ- աղջկան:
Թվում էր, թե աշխարհում միայն իրենք էին, կար միայն մեղմանուշ հնչյուններով մեղեդի, լույսի ցոլցլանքից բեկբեկվող խավար և իր շուրթերին հպված նուրբ ու այրող շուրթեր…

Taurel. . . .
27.03.2007, 19:19
Վախ , ինչքան լավն էր..........:love :love :love Նման մի պատմւթյուն մի տարի առաջ Ճամբարւմ հետս պատահեց, նենց հարազատ էր, լրիվ մեջս տակնուվրա եղավ........Նուրբ ու զրջող փոթորիկ էր....... Ապրես շատ գեղեցիկ եր ու մեղրածոր,...... երեվումա տանգոից հասկանում ես........;) Նախորդ պատմվածքդ էլ կարդացի..... Հրաշք էր տխրությունդ, թույլ տագնապ կար ու վրա հասնող ողբերգություն, հույսի դռներնն էլ բաց էին.....Անուշ էր:love :love :love

ihusik
27.03.2007, 23:40
Վայ:) ինչ հետաքրքիր համբուրվեցին՝ իրար չճանաչելով, հանկարծակի, ազատ ու բնական սրտի ձայնի նման մի բան ասես, որ ոչ մի բացատրություն չի ուզում ու ամեն բան պարզ է:hands օրիգինալ էր ու գեղեցիկ, այ թե մարդիկ այսպես սիրով ու բնական ապրեին՝ սրտի թելադրանքով (սրտի բայց ոչ կրքի՝ սրանք տարբեր բաներ են): Սպասում եմ շարունակությանը:)

:) Ճիշտն ասեմ, հիշեցի իմ տանգոն:B մի աղջկա հետ ուզում էի խոսել իմ զգացմունքների մասին, հրավիրեցի միասին տանգո պարեցինք ու այդ ողջ երաժշտության ժամանակ ինչ հնչում էր երաժշտությունն ուզում էի նրան ասել, որ հետն լուրջ խոսելու բան ունեմ, բայց այդպես էլ մինչ երաժշտության վերջին նոտաները չկարողացա դա ասել, հետո տեսա որ սա վերջն է չեմ հիշում թե ասեցի, թե ոչ, թե գիտակցությունս էի կորցրել ու բաներ էի մրմնջում չհասկացա, մենակ գիտեմ որ ինքն ասածիցս բան չհասկացավ. չնայած ես ինքս չհասկացա ուր մնաց ինքը հասկանար:D :oy Ինչի՞ եմ սա գրու՜մ, ես էլ չեմ հասկանում:D հա հիշեցի - տանգո, համբույր...:love :think

Մանոն
28.03.2007, 10:00
Լիլի ջան շատ լավն էր, քիչ անսպասելի, որովհետև իրականում այդպես չի լինում, դու գիտես, բայց դե մարդկային հույզերին սահման չկա…Ինչևէ, սիրուն է ստացվել, ու Հուսիկի նման ես էլ ապասում եմ շարունակությանը:

lili-4
29.03.2007, 17:34
Սպասում եմ շարունակությանը:)

Շարունակությու՞ն…
Չգիտեմ, ես չեմ մտածել դրա մասին: Այս տիպի իմ ստեղծագործությունը ես անվանում եմ «Պահ»: Ընդամենը մի փոքրիկ հույզ, մի քիչ զգացում, որ կարող է արթնացնել գեղեցիկ հիշողություն , կամ էլ առաջացնել նուրբ տրամադրություն:
Իսկ շարունակությանը կարելի է տարբեր ընթացք տալ, նույնիսկ բերել ողբերգական ավարտի: Դուք պատրաստ ե՞ք դրան:D
Չէ, ես չեմ ուզում շարունակություն:Կարծում եմ, որ դա արդեն կլինի արհեստական:Ես գրում եմ այն, ինչ-որ ծնվում է իմ մտքում, իմ երևակայության մեջ, իսկ պահանջով գրելն այլ է…
Թողնում եմ, որ շարունակորթյունը յուրաքանչյուրդ Ձեզ համար գտնեք , իսկ եթե կցանկանաք, գրի առեք այս բաժնում, ես սիրով կկարդամ, հետաքրքիր է:
Իսկ շարունակությունը կլինի ուրիշ գործերում, ուրիշ ասպարեզում:

ihusik
29.03.2007, 21:56
Չէ lili-4 եթե պետք է "ողբերգական ավարտ" լինի մի շարունակի:) այսպես լավ է:) Չգիտեմ ինչու՞ գիտեի թե շարունակություն կար:B բայց հետո իրոք մտածեցի, էլ ի՞նչ շարունակություն;) ամեն ինչ ճիշտ է ու գեղեցիկ:hands Ուղղակի ուզում էի, որ մի գեղեցիկ ու լավ շարունակություն ունենար ու նմանատիպ ավարտ գրվածքդ, բայց եթե չկա նմանատիպ շարունակություն, ապա իրոք նստել հորինելն այն չի լինի: Հետևաբար շատ գեղեցիկ նոտայի վրա էլ ավարտել ես գրվածքդ:) ընթերցողին բարձրացրել ես երկինք ու թողել այնտեղ:D հուսով եմ մի քիչ երկար կմնան այնտեղ ու հետո որ ուզենան հետ գան (եթե իհարկե այդ ոլորտից հետ եկող ուզեցողներ լինեն) կդիմեն քեզ, որ ճանապարհն ցույց տաս;)

Գրականության մեջ՝ սիրո պատմությունները կամ բանաստեղծությունները, որքան որ ես եմ կարդացել և ուսումնասիրել, մեծամասամբ տխուր են ու ուզում էի որ այս մեկն ուրախ լիներ:)

Mesrop
29.03.2007, 22:15
Ախրենեծյ… էս իմ թուլ տեղնա… հուզեցրեց… :cry

Chilly
18.12.2007, 13:44
եղել ա տենց բան, ու իմ հետ ա եղել, ազնիվ պիոներական... հավատացեք, դա ոչ մի լավ բանի չի բերում.... միայն երկու կոտրված սրտի... ;)

Tig
19.12.2007, 11:30
Փշաքաղվեցի…
Ու սիրտս սկսեց արագ բաբախել…

Հ.Գ. …Վաղուց տենց չէր բաբախել:)