Դիտել ողջ տարբերակը : Առաջին հայ սուպերսթար
Միանշանակ հաղթելու է Սուսիկը, համենայն դեպս ես ամեն ինչ անելու եմ դրա համար…
ՍՈւՍԻԿ– – –ՍՈւՊԵՐՍԹԱՐ
StrangeLittleGirl
20.07.2006, 10:06
Ամեն դեպքում կարծում եմ, որ Սուսիկն է լինելու: Աննայի վարկանիշի հետ շատ խաղացին:
Ուլուանա
20.07.2006, 10:12
Ես էլ եմ կարծում, որ Սուսաննան կհաղթի... :think բայց ոչ այն պատճառով, որ նրան ավելի լավն եմ համարում:
Կարծում եմ, որ Աննան կհաղթի:
OFFTOP
Ինչպե՞ս կարելի է նայել,թե ով ու՞մ օգտին է քվեարկել:
Իմ ձայնը հաշվի չի առնվե՞լ՝ես Աննայի օգտին էի քվեառկել,իսկ հիմա իռա օգտին Օ մարդ է իբր քվեարկել…
Որոշակի խնդիրներ առաջացան հարցման հետ իմ պատճառով :oy ։ Հայցում եմ ձեր ներողամտությանը և խնդրում նորից քվեարկել։ :tomato :sulel
OFFTOP
Ինչպե՞ս կարելի է նայել,թե ով ու՞մ օգտին է քվեարկել:
Հարցման արդյունքներում գրված թվերը լինքեր են: :)
Հարցման արդյունքներում գրված թվերը լինքեր են: :)
Մերսի, մտքովս չէր անցնի...
ոչ նրան եմ համակրում, ոչ նրան...ով ուզում է հաղթի, միևնույն է...
Մասսագետ
20.07.2006, 23:05
Քվեարկեցի Աննա, որովհետև, էս երկրում, եթե որոշված ա, որ սահմանադրւթյունը պիտի ընդունվի, ընդունվում ա:
Հ.Գ. Ինձ համար մեկ ա՝ ով կհաղթի: Մեկ ա արդարությունը չի հաղթի…
Փորձը ցույց է տվել` ես ում կողմից լինեմ,նա պարտվում է… հետևաբար Աննա և միայն Աննա:D
Հետևելով հայ սուպերսթարի հետ կապված իրադրձություններին այնպիսի տպավորությունա ,որ Հայաստանում անհնարա, ինչ որ ընտրություն արդարացի անցկացնել , մեկա հյավարի մի բան պիտի անենք …
Քվեարկել եմ Աննայի օգտին, քանի որ նա ունի հզոր բնատուր տաղանդ, ու հույսեր կան, որ վերջապես կարող ենք ունենալ իսկապես արդի ոճի եվրո-երգչուհի /հաջող պրոդյուսերության դեպքում/,
Հույս ունեմ որ Սուսաննան կհաղթի … Մնացածներից շատ ավելի լավ է երգում…
Աննան գերազանցեց իր իսկ կողմից սահմանած ռեկորդը...այսօրվա պես նա դեռ չէր բղավել ... խեղճ ձայնալարեր... մի խոսքով եզրափակչին անարժան ելութ...
Ուլուանա
24.07.2006, 08:35
Ինձ թվում է՝ «Երգի թևեր» նոր երգը Աննային ավելի էր սազում, մի տեսակ ոնց որ Սուսաննայի ձայնի համար չլիներ։ Ի՞նչ կարծիքի եք։ Այդ երգը Աննան լավ երգեց, իմ կարծիքով։ Ցավոք, հաղորդումն ամբողջությամբ չկարողացա նայել. նայեցի Սուսաննայի «Ադաջիո» երգից սկսած: Կարծում եմ՝ հիանալի երգեց: :)
Ես անօրինական կերպով իմ ձայնը տվեցի Սուսաննային:
Երկուսն էլ տաղանդավոր երգչուհիներ են, և անձամբ ես կարծում եմ, որ արդեն այնքան էլ էական չէ, թե կոնկրետ ով կհաղթի, որովհետև իմ համեստ կարծիքով հայկական չկայացած էստրադայում նրանք երկուսն էլ արդեն իրենց կայուն տեղն ունեն և այն մարդկանցից են, ովքեր նույն հայկական էստրադան կտանեն դեպի կայունացում:
Ամեն դեպքում ավելի շատ կուզեի որ Սուսիկը հաղթի, իրան ավելի շատ եմ սիրում :love
Ուզում եմ Աննան հաղթի: Սուսիկը ծնված օրվանից զբաղվում է ձայնը մշակելով: Բան չունեմ ասելու, մի գուցե ավելի գրագետ է երգում, բայց մեկա շատ "շաբլոն" ձայն ունի:
Աննան իրոք ուժեղ էր, և նա դա ապացուցեց երեկ, եթե առաջին 2 երգերում Սուսիկը դեռ կարողացավ հավասար ելույթ ունենալ, ապա 3-րդ երգում արդեն ի հայտ էր եկել Աննայի առաջնայնությունը / Freddy Mercury-ն շատ ավելի համոզիչ էր“, քան “Adajio”-ն/, իսկ 4-րդ երգը /հայկականը/ ուղղակի Սուսոն տապալեց , եւ Աննան այստեղ պարզապես բացահայտ առավելություն ունեցավ՝ եւ ձայնային տվյալներով, եւ կատարողական վարպետությամբ:
Այնպես որ Աննա Ավետյանի պարագայում ուղղակի կարելի է փաստել ռոքային ոճի հզոր հայաստանցի երգչուհու ի հայտ գալը: :)
2–ն էլ լավ երգեցին,բայց Աննան ավելի լավն էր, ու իմ կարծիքով հենց ինքն էլ հաղթելու է...
-=BaZeL^4=-
24.07.2006, 21:56
ԷրկՅուսն էլ լավը չեն :)
ՇակիՌա Չորսէվէր...
2-սն էլ Յէրգել չգիտեն
բայց դե վ0ր սաղ ժողովուրդը տարված ա դրանով Էտ ՓԱՍՏ ա :)
կանգնած եմ մեկել մի հատ մորքուր բա տղա ջան իմացել ես Աննային հանեցին...
ասում ա լրիվ Օլիգարխիա-յա
ctrl-a :)
Sensation - Let's Rock The Nation
Պետք է 1 շաբաթ էլ սպասենք...
Արամ Քոչարյան
22.08.2006, 12:14
Սուսիկս հաղթեց…
Esmeralda
23.08.2006, 18:24
Աննան պիտի հաղթեր....
Աննան պիտի հաղթեր....
Ես ել եմ այդպես կարծում, Esmeralda, հատկապես հիմա, որ լսում ես երկուսի ձայնագրություններն ել, Աննայի ձայնը կայացած, պրոֆեսիոնալ երգչուհու տպավորություն է թողնում !!!
Esmeralda
25.08.2006, 17:02
Hambik ջան, ուրախ եմ, որ համախոհներ ունեմ....
իսկ իրանց երգերից կա՞ն ինտերնետւմ...
Hambik ջան, ուրախ եմ, որ համախոհներ ունեմ....
իսկ իրանց երգերից կա՞ն ինտերնետւմ...
Ճիշտն ասած ես ինտերնետից չեմ լսել, բայց պետք է որ լինեն,
գտնելուն պես անմիջապես կգրեմ ;)
Esmeralda
25.08.2006, 19:01
Շնորհակալություն... Երախտապարտ կլինեմ:)
Իսկ ինձ ոչ Սուսոն էր դուր գալիս ,ոչ էլ Աննան,շատ հավանում էի Նարեկին, Մարիամին և Աստղիկին,քանի որ այդ երեքն էլ նորություն էին ,հատկապես Նարեկը:
Esmeralda
25.08.2006, 19:58
Նարեկին ես էլ էի հավանում.... բայց ասեմ, որ Աննան էլ եր նորություն... Աննայի պես երգչուհի մեր էստրադայում չկա....
Hrayr2006
25.08.2006, 21:44
Բոլորն էլ լավն էին, մի աղջկա ձայն էր շատ դուրս գալիս կարծեմ անունը Մարիամ է ,երգում էր Օ քամի երգը
Esmeralda
26.08.2006, 21:32
Օ քամի երգը երգում էր Աստղիկը....
ես էլ եմ երգը շատ հավանել.... որտեղի՞ց կարող եմ գտնել...