PDA

Դիտել ողջ տարբերակը : Անդրանիկ Մարգարյանից հետո...



P.S.
26.03.2007, 21:31
Կիրակի կեսօրից հետո իր բնակարանում վախճանվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Արդեն իսկ հնչած նախնական կարծիքների համաձայն, վարչապետը մահը կարող է էապես փոխել ամբողջ նախընտրական արշավի և ընտրությունների տրամաբանությունը:

ԻՆչ եք դուք կարծում: Ինչ կլինի մինչև մայիսի 12-ը: Հնարավոր են դրամատիկ փոփոխություններ, թե ամեն ինչ կընթանա ճիշտ այնպես, ինչպես ընթանում էր՝ նկատի ունեմ քաղաքական գործընթացները:

Եվ երկրորդ հարցը, ինչպես եք գնահատում Ա. Մարգարյանի քաղաքական գործունեությունը....

Array
27.03.2007, 16:09
Դժվար շատ բան փոխվի,թե փոխվի էլ հաստատ լավ ուղությամբ չի փոխվի,քանի որ ինչպես մի անգամ արդեն գրել եմ,նա մեր քաղաքականության այն փոքրաթիվ գործիչներից էր,ովքեր իրավունք ունեն այդպես կոչվելու

dvgray
27.03.2007, 16:44
ինչպես մի անգամ արդեն գրել եմ,նա մեր քաղաքականության այն փոքրաթիվ գործիչներից էր,ովքեր իրավունք ունեն այդպես կոչվելու
Խնդրում եմ բացատրես, թե ինչու՞ էս այդպես համարում;

Ի՞նչ արտաքին և ներքին քաղաքականություն էր նա վարում, զբաղեցնելով Հայաստանի բարձրագույն պաշտոններից մեկը;

Արտաքին քաղաքականություն
Որքան գիտեմ, նրա վարչապետության ժամանակ էր, որ Հայաստանը անկախ երկրից սահուն անցում կատարեց "ֆոռպոստի", կարևորագույն ստրատեգիական օբեկտներտը հանձնելով ռուսներին, միակ "սփոփանքը" թողնելով թուրքերի հանդեպ "հերթական" բարոյական հաղթանակը տոնելը ;
Ղարաբաղի հարցում չունենալով ոչ մի առաջխաղացում, Հայաստանը միեվնույն ժամանակ միջազգային ասպարեզում վերածվեց իզգոյ երկրի...

Ներքին քաղաքականություն
Որքան գիտեմ, ամենախայտարակ ընտրությունները եվ հանրաքվեն կատարվել են իր վարչապետության օրոք:
Նաև ժողովրդին ջարդ ու խուրդ անելը..., նաև "հյուսիսային պողոտայի" այլանդակ անօրիկանությունները... և այլն և այլն (էլ չեմ խոսում մանր - մունր մարշրուտկեկի գծերի և նման բաների մասին);

Եթե մեր ողորմածիկ վարչապետը ես ամենի հետ կապ չուներ, ապա էտ ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը ու ի՞նչ քաղաքականություն էր նա վարում;

:)

Ֆելո
27.03.2007, 16:54
քաղաքական իրավիճիկը ինձ թվումա կմնա նույնը. իրա նման մեկին կբերեն, կդնեն տեղը ու վերջ.
իսկ իրա գործնեությունից լավը հաստատ չեմ տեսել...;)

Array
27.03.2007, 17:29
Որքան գիտեմ, նրա վարչապետության ժամանակ էր, որ Հայաստանը անկախ երկրից սահուն անցում կատարեց "ֆոռպոստի", կարևորագույն ստրատեգիական օբեկտներտը հանձնելով ռուսներին,
Էտ թեմայի մասին արդեն ահագին խոսվել ա:Եթե ասենք ատօմակայանի տնօրինումը չհանձնեինք ռուսներին,ու հիմա կիսախարխուլ, առանց աշխատելու կանգնած լիներ,մեզ դրանից հիմա ինչ օգուտ էր լինելու,կամ եթե Ռուսաստանը ուզենար էներգետիկ վնաս հասցնել մեզ,չէր կարո՞ղ առանց գազ թողնել ատոմակայանը:
Եթե հիշեք, վեց տարի առաջ,երբ նա վարջապետ դարձավ,ավելի խայտառակ վիճակ էր,թեկուզ հենց բյուջեի ճեղքված լինելը:

Ղարաբաղի հարցում չունենալով ոչ մի առաջխաղացում, Հայաստանը միեվնույն ժամանակ միջազգային ասպարեզում վերածվեց իզգոյ երկրի...
ղարաբաղյան հարցում առաջխաղացումը միայն մեր վարչապետից կամ երկրից չի որ կախված ա,Հայաստանը մի քանի տարում չէր կարող դառնալ Ամերիկա,որ ա դրբեջանին ստիպեր դիվանագիտական ճանապարհով ավարտել պատերազմը

Որքան գիտեմ, ամենախայտարակ ընտրությունները եվ հանրաքվեն
կատարվել են իր վարչապետության օրոք:
Թե գաղտնիք չի,էտ տեղեկությունները որտեղից տեղեկությունները,թե էտ ընտրություններն էդքան խայտառակ են եղել:Կամ ընդհանրապես էտ վերջի գրառումներիցդ բան չհասկացա,սաղ մի ամանի մեջ ես խառնել,ի՞նչ ժողովրդին ջարդուխուրդ անել,ի՞նչ մարշուդկի գծեր չեմ հասկանում:
Ես էտ մարդու կառավարման մեջ ավելի շատ լավ բաներ եմ տեսել, քան վատ։

REAL_ist
27.03.2007, 19:58
Եթե մեր ողորմածիկ վարչապետը ես ամենի հետ կապ չուներ, ապա էտ ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը ու ի՞նչ քաղաքականություն էր նա վարում;

:)
ետ քու ասած ամենի ինչը մեկ մարդուց չէր կախված,
ու իմ համար կարևորը այն է,որ այդ մարդու մասին ոչ մի վատ բաներ չեմ լսել,մութ գործերի հետ սերտ կապ չի ունեցել,ինչը չի կարելի ասել մեր հրաշալի քացաքական դաշտի այսպես կոչված պաշտոնատար անձանց մասին:angry

dvgray
27.03.2007, 23:46
ԻՆչ եք դուք կարծում: Ինչ կլինի մինչև մայիսի 12-ը: Հնարավոր են դրամատիկ փոփոխություններ, թե ամեն ինչ կընթանա ճիշտ այնպես, ինչպես ընթանում էր՝ նկատի ունեմ քաղաքական գործընթացները:


Էսօրվա դրությամբ ինչ-որ խղճուկ վերադասավորումներ փորձում են կատարել .. Սակայն դժվար թե ինչ-որ բան կարողանան անել:
"Դաշտային հրամանատարների" ժամանակաշրջանը կարծես թե լիովին վերջանում է:

ԱՄՆ-ի վերջին զորաշարժներն Իրաքում կարծես թե նշան է էն բանի, որ Հայաստան-Ազրբեջան պայմանագիրը ստորագրվելու է մայիսի 12 -ից հետո:
Իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսից ելնող հոտերը ցույց են տալիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նշաններ:
Համբերենք ու տեսնենք:
Երեվի շուտով,1-2 ամսից շատ բաներ ավելի որոշակի կլինի:

Fobus
28.03.2007, 00:44
Array ջան ակումբում շատ են այն մարդիկ, ովքեր ասում են, որ Հայաստանը Քոչարյանի ու նրա հետ աշխատող կառավարության ժամանակ ամեն ինչ ծախել է և այլն:Մինչև հիմա չեմ կարդացել ոչ մի լուրջ գրառում, որտեղ ամեն ինչ նորմալ բացատրում են :
---
Իսկ ինչ վերաբերվում է մեր ցավոք սրտի նախկին վարչապետին , ապա ինչքան էլ ինչ որ բաներ իրենով էր արել ,մեկա , լավ վարչապետ էր: Ոնց որ մյուները ոչ մի բան չէին անելու ???

HardRock
28.03.2007, 09:47
Իմ կարծիքով, Անդրանիկ Մարգարյանը ոչ մի նկատելի բան չի արել, ոչ բացսական ոչ էլ դրական: Իրան դրել էին այդ պաշտոնին, բայց կարծում եմ, որ ինքը որպես վարչապետ ոչ մի բան էլ չի որոշել: Եթե ինչ որ բաներ արելա, ապա իրան ասել են սենց արա, ինքնել արելա: Լավ բաներից լսել եմ, որ ինչ որ մարդկանց օգնելա` անշահախնդիր: Եթքան:

Philosopher
28.03.2007, 10:18
Ժամանակին մահանալը իսկապես էս օրհնյալ երկրում մեծ երջանկություն է, մանավանդ եթե հեռուստատեսությունների հետ կենդանության օրոք լավ հարաբերություններ ունեիր, ու քեզանից հետո չեն մոռանալու քո մեծ ներդրումը իրենց բարգավաճման գործում: Ինչպես բոլոր մյուս հարցերում` հայերը այս հարցում ևս ունիկալ են: Ողջ աշխարհը համարում է, որ քաղաքական գործչի համար բոլոր լուրերը գովազդ են, բացի մահախոսականից: Հայաստանում այլ է` այստեղ բոլոր լուրերն են հակագովազդ, իսկ գովազդի լավագույն ձևը հենց մահախոսականն է: Սա որպես, այսպես ասած, մուտքային մտորում:
Անդրանիկ Մարգարյանը դադարել է քաղաքական գործիչ լինել այն ժամանակվանից, երբ երկու օր առաջ նստելով սեղանի ծայրին գլուխը տմտմբացնում էր` ի համաձայնություն այն բանի, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետք է հրաժարական տան, քանի որ խոչընդոտում են հոկտեմբերի 27-ի գործի բացահայտմանը (Մարգարյանը "Միասնություն" դաշինքի ղեկավարն էր) և դրանից մի քանի օր անց նա դարձավ վարչապետ նույն այդ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մոտ ու հավատարիմ ծառայեց նրանց: Նրա` վարչապետ նշանակվելու հրամանագրից հետո, Մարգարյանը դադարեց գոյություն ունենալ որպես քաղաքական գործիչ, քանի որ չկա այնպիսի քաղաքականություն, որը կբացատրի այդ մարդու ուղեղում քաղաքական կողմնորոշումների այդպիսի սրընթաց փոփոխությունը, եթե կա, ապա դա քաղաքականություն չէ: Եթե մի մարդ մյուսին մեղադրում է քրեական հանցանքի մեջ և մի քանի օր նրա իսկ հրրամանագրով նշանակվում պաշտոնի, ապա նա արդեն քաղաքական գործիչ չի կարող կոչվել: Լավ, եթե քաղաքական գործիչ չէ, ապա ինչ էր Անդրանիկ Մարգարյանը։ Նա, այսպես ասած, "խոզյայստվեննիկ" էր, այսինքն՝ մարդ, որը չի խառնվում քաղաքականությանը կամ խառնվում է որպես "սլուժակ", և իր հիմնական գործը համարում է տնտեսական հարցերը, ընդ որում ոչ միայն պետական տնտեսական հարցերը, այլև անձնական, հանուն ինչի էլ նա թաղել է իրեն որպես քաղաքական գործիչ։ Ահա այս Անդրանիկ Մարգարյանին ենք "մենք կորցրել", ինչպես հաճախ ասում են ու կասեն այս օրերին։ Այսինքն՝ մահացել է մարդ, որը մեզ ստիպում է շատ բաներ հիշել ու շատ բաներ նորից վերլուծել՝ համոզվելու համար, որ ներկա անբարո քաղաքական համակարգը ու նույնքան անբարո հասարակական թողտվությունը ու ստրկամտությունը, որի շքերթներն են այս օրերին, կարող են կլանել ու ոչնչացնել բոլորին, այդ թվում՝ միամիտ մշեցու զավակին, որը կարծում էր, թե կա ինչ–որ բան, որի համար կարելի է պայքարել, և ճիշտ ժամանակին ուղղեց իր սխալը՝ դառնալով "երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյան, որը մեծ ներդրում ունեցավ Հայաստանի Հանրապետության կայացման գործում"։ Աններդրում կյանք ձեզ։ Ավելի ճիշտ՝ կյանքի ու երջանկության ներդրումներ ձեզ։

Marduk
28.03.2007, 11:10
Լավ մարդկային մարդ էր: Ես անձամբ ճանաչում եմ մի մարդու որի այգիները չորանում էին չջրելու պատճառով, որին նա անձամբ օգնել է: Ջրող կազմակերպությունը խաբում էր այգեպանին ու շատ փող էր ուզում ջրելու համար: Ինչ ինչ ուղիներով խաբարը հասցվել էր Մարգարյանին ու ինքը զանգել ու կարգի էր հրավիրող այդ ջրցանցին: