PDA

Դիտել ողջ տարբերակը : Ցավ



Arisol
26.03.2007, 15:53
Խոսքը ֆիզիկական ցավի մասին ա: Ասում են, որ յոգերը կարողանում են այնպես անել, որ ցավը ընկալվի ուղեղի կողմից որպես դրական զգացմունք ու ցավից նրանք ավելի շատ հաճույք են ստանում, քան տհաճություն և դիսկոնֆորտ: Կան մարդիկ, որոնք ցավն ընդհանրապես չեն զգում, կան մարդիկ, որոնք դիմանում են ցավին…
Ինչպե՞ս ղեկավարել ցավը, ի՞նչ անել ցավը մեղմացնելու համար:

Array
26.03.2007, 16:24
Ետ երկար պատմություն ա,բայց յոգայի նման ուրիսհ վարժություններ կան,որոնցով, ի տարբերություն յոգայի,պետք է զբաղվել ընդամենը օրեկան 15 րոպպե(ինչքան գիտեմ յոգայով զբաղվում են օրեկան 12 ժամից ավել),երեք ամսից հետո կսովորեք կառավարել,ձեր օրգանիզմը
Ասում են, որ յոգերը կարողանում են այնպես անել, որ ցավը ընկալվի ուղեղի կողմից որպես դրական զգացմունք ու ցավից նրանք ավելի շատ հաճույք են ստանում, քան տհաճություն և դիսկոնֆորտ
Օրինակ՝
-քանի օր ա ձեռս չեմ ճղել,ել չեմ դիմանում:lol

Արամ
28.03.2007, 21:39
Վայ Նարե ջան ես ինչ լավ թեմա ես բացել, լավ ասեմ, ուրեմն իմ դպրոցական գիտելիքներով, ուղղեղը ընկալում է ցավը նյարդաթելերի գրգռման հետեվանքով, օրինակ եթե մենք ձեռքը վնասում ենք, ապա այդտեղ գտնվող նյարդաթելը այն ուղարկում է գլխուղեղ, որի հետեևանքով նյարդաթելը պատասխան է ստանում և մաարմնի այդ մասը գրգռվում, է իսկ յոգերի ոչ տեսական և ոչ խելքին մոտ ասածների չեմ հավատում, քանի որ նրանք այդ ցավը անպատճառ պետք է զգան, նրանք ուղղակի իրենք իրենց են խաբում, ու մեզ են հավատացնում:
Անցնեմ երկրորդ հարցին: Ինչպես ղեկավարել ցավը?
Ինչպես գրեցի ցավի առաջացումը տեղի չի ունենում քո ցանկությամբ, այնպես որ հույստ կտրիր....
3 Հարց:ի՞նչ անել ցավը մեղմացնելու համար
Դու կարող ես վիրակապ դնել, ինջ որ նյութ ցնաել, բայց որես սովոույթ որ առանց քո անմիջական գործողություն կատարելու չես կարող այն մեղմացնել:

Arisol
28.03.2007, 21:46
Էդքանը ես էլ գիտեի դպրոցական գիտելիքներիցս :) :
Յոգերը ցավերը զգում են նույնպես, ինչպես և մենք, սակայն նրանք այդ ցավը մեկ այլ կերպ են ընկալում…

Արամ
28.03.2007, 21:55
Այ հենց ետա սխալտ իրանք ոնց կարան սխալը ուրիշ կերպ ընկալեն եթե գլխուխեղի ոչ բոլոր բաժիններն են քո բանականությունը ղեկավաորում:

Arisol
28.03.2007, 21:58
Այ եթե էդ հասկանամ՝ կկարողանամ իրենց պես անել :) :

Shah
24.08.2010, 20:55
Իսկ արդո՞ք պետք ա դա, քանի որ մարդը ցավը զգալով կարողանում է պահպանել իր առաջին բնածին ռեֆլեքսը` ինքնապաշտպանությունը: Իսկ եթե այնուամենայնիվ որոշել եք ցավ "չզգալ", ապա ինչպես ասվում է յոգայի վարժությունների գրքում պետք է ավելի հաճախ զգալ դա: Դրանով օրգանիզմը ընտելանում ա ցավին ու իրա համար նորմաները փոխում ա` ցավը համարելով նորմալ վիճակ: Դա կատարվում է ամենօրյա վարժություններով` օրինակ մոմի կրակին ձեռքը մոտեցնելով ու ամեն անգամ ավելի երկար պահելով, բայց ես երևի չեմ գիտակցում դրա պետքականությունը... Կամ էլ ինչպես ասում են` ամեն մարդ իրա գործը գիտի :)