PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատմվածք



Գոռ Ջան - Հայ
26.03.2007, 15:28
Առավոտյան ,դեռ լույսը չբացված , քաղաքում հնչեց տագնապի ազդանշանը:
Մարդկանց ստվար մի խումբ լուռ շարժվեց դեպի կենտրոնական հրապարակ:
Բոլորը լուռ էին ու մռայլ և լռության մեջ լսվում էր միայն շոգեքարշի տագնապալից հռնդյունը: Հրապարակի կենտրոնում զինամթերքի դատարկ արկղերից բեմահարթակի նման մի բան էր կառուցված, որը հսկում էին մի քանի երիտասարդ` զինվորական համազգեստով:
Հարթակին մոտեցող խումբը բաժանվեց երկու մասի` տղամարդիկ շարժվեցին դեպի հարթակը ,իսկ քիչ հեռու կանգնած մնացին կանայք երեխաների հետ:
_Բոլորն այս կողմ, արագ, մենք ժամնակ չունենք_հնչեց հարթակի կողմից:
Կանչողը սպիտակամորույս մի ծերունի էր `առնական ու թիկնեղ,բազմաթիվ մարտերում կոփված ահասարսուռ, բրոնզագույն հայացքով : Նա կանգնած էր հարթակի վրա, հագին իր հին զինվորական հագուստն էր, իսկ կուրծքը զարդարում էին բազմաթիվ շքանշանները, որ ստացել էր անհամար մարտերում ցուցբերած արիության համար:
Ներքևում կանգնած զինվորը գեներալին մեկնեց կառավարական կնիքով մի թուղթ:
Ծերունին առանց շտապելու քանդեց կնիքը , բացեց թուղթը, ու դեմքին լրացուցիչ հպարտություն հաղորդելով կարդաց.
_Ազատ ու անկախ երկրի անկախ քաղաքացիներ, մեր երկրի արի զավակներ, իմ քաջ մարտիկներ, մեր ողջ պատմության ընթացքում մենք եղել ենք խաղաղասեր ու բարեկամ ժողովուրդ, եղել ենք արդար ու աշխատավոր, ու եղել ենք ազատ ինչպես թռչուն օդում, բայց այսօր անգութ ու վայրագ թշնամին ուրանալով մեր բազմամյա բարեկամությունը ոտնատակ է տալիս մեր հողերը այրելով ու ոչնչացնելով ամեն ինչ, ինչ հանդիպում է նրանց ճանապարհին: Եթե մենք պատասխան հարված չհասցնենք, շուտով մեր երկիրը կծածկվի արյունով ու հավերժական մոխրով : Կոչ եմ անում ձեզ ,հանուն ձեր կանանց ու երեխաների, հանուն ձեր ծնողների, հանուն ձեր պատվի ու հայրենիքի, ի զեն բոլորդ, ի զեն իմ արծիվներ, և թող թշամին հասկանա ,որ մեր ազգը ծնկի չի գա ստոր թշնամու դավադիր հարվածից:
Վերջացնելով խոսքը, ծերունին հոգոց հանեց, ու թուղթը գրպանը դնելով ցած իջավ հարթակից: Ծանր քայլերով մոտեցավ հերթապահներին ու կարգադրություններ անելուց հետո քայլեց դեպի շոգեքարշը:
Զինվորներից յուրաքանչյուրը ստանալով իր զենքն ու պարենի չափաբաժինը քայլեցին դեպի վագոնները: Հրապարկում իրարանցում սկսվեց: Հնչեց շոգեքարշի շչակը, որը մեկնում էր ազդարարում: Բոլորը վազում էին դեպի վագոնները, իրենց սիրելիներին,որդիներին, հայրերին ու ամուսիններին հրաժեշտ տալու, ոմանք արցունքն աչքերին վերջին օրհնությունն էին տալիս զավակներին ,այլևս հույս չուննալով նրանց տեսնելու, ոմանք էլ աղերսող հայացքով նայում էին հեռացողների հետևից խնդրելով անպայման վերադառնալ, իսկ փոքրիկները , որ մինչ այդ անհոգ վազվզում էին , վախից քարացած , զարմացած աչքերով հետևում էին այդ ամենին, ավելի փոքրերը աղմուկից սարսափած լաց էին լինում ու ամեն կերպ աշխատում էին պատսպարվել մոր գրկում:
Շուտով այդ ամենն ավարտվեց, էշելոնը շարժվեց, հետևում թողելով մշուշոտ ու մռայլ քաղաքը: Ամբոխը քիչ քիչ ցրվեց, մի մասը տուն վերադարձան, մյուսները գնացին իրենց առօրյա հոգսերով:
եներալ Ավագյանը վագոնից վագոն անցնելով լրացնում էր ցուցակները, համոզվելու համար ,որ բոլորն են ներկայացել:Հասան վերջին վագոն:Ավագյանը մռայլվեց, կանգ առավ դռան առջև, կարծես վախենալով ներս մտնել, ինչ որ բան նրան հետ էր պահում, տարօրինակ մի զգացողություն :Մի րոպե լուռ մտածելուց հետո ուշքի եկավ, ու բացելով դուռը ներս մտավ: Կարճ լռությունից հետո բացեց ցուցակը ու սկսեց կարդալ անունները, միաժամանակ հայացքը չհեռացնելով դիմացի նստարանի մոտ կանգնած երիտասարդից, որը ի տարբերություն մյուսների հագին ուներ քաղաքացիական հագուստ, իսկ կողքից կարաբինի փոխարեն հին որսորդական հրացան էր կախված : Հասնելով վերջին , թեև առանց զարմանքի , բայց ակնհայտ հուզմունքով կանգ առավ գրիչով ավելացված մի ազգանվան վրա: Ծերունին խոժոռվեց, դեմքին կնճիռներ երևացին, կոկորդը սեղմվեց, ու խոշոր զույգ աչքերը`այն աչքերը, որ այդքան դաժանություն ու մահ էին տեսել, հանկարծ արցունքով լցվեցին: Նա մոտեցավ պատուհանին, քարացած հայացքով մի պահ կանգ առավ,հետո կտրուկ շրջվեց, ուղղեց համազգեստը, ու նորից իր խրոխտ դիրքը ընդունելով կարդաց.
_Քաղաքացի Ավագյան, իրերը տեղավորելուց հետո շտապ անցեք իմ աշխատասենյակ:
Ու այլևս չդիմանալով, արագ դուրս եկավ վագոնից:
Քիչ անց աշխատասենյակի դուռը թակեցին:
_Կարելի± է պարոն Ավագյան:
_Մտեք,_աշխատելով թաքցնել հուզմունքը , պատասխանեց գեներալը:
_Ձեր հրամանով Ավագյանը ներկյացավ:
եներալը բարձրացրեց հայացքը: Թեև ջանում էր հանգիստ երևալ, սակայն աչքերը նրան մատնում էին: Հոգին տակնուվրա էր լինում, սրտի զարկերը արագացել էին, շնչառությունը արագացել էր իսկ ձեռքերը……. նրա պողպատի պես ամուր ձեռքերը դողում էին: Մի կերպ ուժերը լարելով, որքան հնարավոր էր խիստ տոնով շարունակեց.
_Դուք գիտակցու±մ եք ,որ խախտել եք օրենքը±: Ձեր անունը ցուցակներում չկա: Ինչո±վ եք բացատրում ձեր ներկայությունն այստեղ:
_Թույլ տվեք…
_Ինչ գործ ունեք այստեղ, սատանան ձեզ տանի,_այևս չդիմանալով բացականչեց գեներալը:
_Ես….
_Դուք ի±նչ: Փորձում եք արդարանա±լ: Օրենքները բոլորի համար են:
_Բայց…
_Ոչինչ չեմ ուզում լսել տեղ հասնելուն պես ես ձեր մասին կտեղեկացնեմ զիվորական տրիբունալին:
_Պարոն:
_Վերջ ասացի, գրողը ձեզ տանի,_երիտասարդի աչքերին մեջ նայելով բղավեց գեներալը:
_Ձեր թույլտվությամբ:
ենեալին պատվի առնելով, Ավագյանը շրջվեց դեպի դուռը:Մի պահ կանգ առավ, լռություն տիրեց:
_Ինչու թողեցիր ընտանիքդ,_հանկարծ հանգիստ տոնով խոսեց գեներալը,_գիտակցու±մ ես, որ կարող ես չվերադառնալ այլևս, ի±նչ կլինի էդ դեպքում, ո±վ տիրություն կանի նրանց, ի±նչ ես ասել կնոջդ, ի±նչ ես խոստացել փոքրիկին, ուզում ես ո±րբ մեծանա ինչ է:
Սպառնալից շարժումով նետվեց դեպի հեռացող երիտասարդը, բայց մի ակնթարթ հետո նրանց հայացքները հանդիպեցին, ու ծերունու օդում քարացած ձեռքը անզոր կախ ընկավ:Արցունքները գլորվեցին ծերունու աչքերից, այլևս չկարողացավ իրեն զսպել:
_Հայրիկ….
_Որդիս…
Ու ամուր գրկելով իրար ծեր զինվորն ու որդին ազատություն տվեցին հույզերին, թոթափելով տարիների կարոտն ու հոգու դառնությունը…
_Ե±րբ վերադարձար :
_Մի ամիս առաջ:
_Իսկ ընտանի±քդ:
_Մոսկվայում են, ապահով են: Ընկերս հոգ կտանի:
_Ինչու± եկար:
_Հայրի’կ:
_Ներիր տղաս, հիմար հարցեր եմ տալիս: Հասկացիր ինձ, ի սեր աստծո, ինքդ էլ հայր ես:
Ամբողջ գիշեր զրուցեցին: Պատմեցին տարիների հետ եկած ու գնացածը, իրենց գլխով անցածն ու եղածը: Ուրախացան ու տխրեցին հիշելով քաղցր անցյալն ու գիտակցելով դառը իրականությունը: Արդեն լուսանում էր, դուռը թակեցին:
Ներս մտավ ամուր կազմվացքով , կոկիկ հարդարված արտաքինով, բարձրահասակ սերժանտը.
_Պարոն գնդապետ, թույլ տվեք զեկուցել, երրորդ էշելոնը նշված ժամին կայանեց նշանակված վայրում: Հերթափոխի ընթացքում արտակարգ պատահարներ չեն գրանցվել:
_Ազատ եք:
Նախաճաշից հետո սկսվեց լարված աշխատանքը: Զինամթերքը մինչև կեսօր պիտի տեղափոխեին սահմանամերձ զորամաս: Դաշտի երկայնքով ձգվող զինվորների շարքը արագ արագ առանց կանգ առնելու, միմյանց փոխանցելով տեղափոխում էին ծանր արկղերը , իսկ սանիտարներն ու խոհարարները անցնելով շարքի երկայքով հետաքրքրվում էին զինվորների ինքնազգացողությամբ և բաժանում ուտելիքի օրաբաժինը:Ամենուր եռուզեռ էր, բոլորն աշխատում էին որքան հնարավոր է արագ վերջացնել տանջալից աշխատանքը և պատսպարվել տաք վրաններում: Ցուրտ ու ձնախառը քամին ուժասպառ եր անում զինվորներին, իսկ առատ ձյունը դժվարացնում էր նրանց գործը , նորանոր արգելքներ ստեղծելով նրանց համար:

Գոռ Ջան - Հայ
26.03.2007, 15:30
Աշխատեցին մինչև մութն ընկնելը: Երեկոյան զկույցով գեներալին ներկայացավ
շարքային Ավագյանը: Ամեն ինչ արված էր ըստ ժամանակացույցի: Մնում էր սպասել լուսաբացին, մինչև կգար դիրքավորվելու հրամանը:
Առավոտյան գեներալը հրաման ստացավ իր զորաջոկատով շարժվել հյուսիս և խրամատներ փորել Մարմարիկի ափի երկայնքով, որտեղից սպասում էին թշնամու հավանական հարվածին: Բոլորը պարզ գիտակցում էին իրադրության լրջությունը, և կարծես համակերպվել էին նույնիսկ մահվան մտքի հետ: 55 հոգանոց, ցրտից տանջված ու կիսասոված ջոկատը պիտի պայքարեր թշնամու մինչև ատամները զինված կանոնավոր զորքի դեմ, դա իհարկե խենթություն էր, բայց զինվորներից յուրաքանչյուրը ընտանիք ուներ, ու հանուն նրանց ապահովության պատրաստ էին նույնիսկ ատամներով թշնամուն պատառ պատառ անելու:
Մի քանի ժամից արդեն խրամատները փորված էին, դիքերը ամրացված, շուտով վերադարձան նաև հետախույզները և հայտնեցին ,որ թշնամին մի քանի կիլոմետրի վրա մեծ քանակությամբ ուժեր է կուտակում, և հավանաբար մոտակա օրերին առաջ կշարժվի:Հերթապահներ նշանակելուց հետո գեներալը գնաց հանգստանալու: Մութը արագ վրա հասավ:Շուրջը մեռելային լռություն էր, միայն լսվում էր սառույցի տակից հոսող գետի քչքչոցը, մեկ մեկ էլ լռությունը խախտում էր բուն իր ահասարսուռ ու չարագուշակ կանչով: Շուրջը ձնով պատված բլուրներ էին, որոնք ձնաբքից պաշտպանում էին կիրճում դիրքավորված ջոկատը, դիմացից գետն էր, իսկ աջ կողմում կուսական անտառն էր , այնքան խիտ ,որ համարյա անհնար էր ծառերի արանքով անցնելը: Ամեն ինչ հանգիստ էր, զինվորների մի մասը քնած էին, մի քանիսը կրակի շուրջ նստած տաքանում էին, ու զրուցում, մի երկուսն էլ աղոտ լույսի ներքո նամակ էին գրում հարազատներին:
Վերջին բառը գրելով, Ավագյանը տետրից պոկեց մի էջ,խնամքով ծալեց ու դրեց գրպանը: Հետո առանց շտապելու քայլեց դեպի գեներալի վրանը:
Ծերունին երկու ձեռքով սեղանին հենված, ինչ որ հաշվարկ էր անում, ու թվեր թելադրում սերժանտին: Իսկ սա իր հերթին գրանցում էր թվերը ու մեկ այլ քարտեզի վրա նշումներ էր անում: Վերջացնելով գործը, գեներալը ծանր հոգոց հանեց, ու տեղավորվեց որդու կողքին:
_Մեր վիճակը ծանր է, զինամթերքը քիչ է, իսկ օգնությունը կհասնի միայն մեկ շաբաթից, մենք պիտի պատրաստ լինենք վատագույնին: Ես արդեն ամեն ինչ հաշվարկել եմ, եթե թշնամին օդից աջակցություն չստանա, մեր պաշարների հաշվին երկու շաբաթ կդիմադրենք: Հուսանք որ եղանակը չի փոխվի, այլապես մենք կորած ենք:
իշերը հավաքված խորհուրդը որոշեց հարձակվել, քանի դեռ թշնամու հիմնական ուժերը տեղ չէին հասել:
Առավոտյան գեներալը վերջին կարգադրությունները արեց ու զիվորներին չորս մասի բաժանեց: Առաջի ջոկատը կապիտան Խաչատրյանի գլխավորությամբ պիտի պահեր գետի երկայնքը, երկրորդը անձամբ իր գլխավորությամբ պիտի փորձեր թշնամուն թիկունքից հարվածել, երրորդ ջոկատի ավագ նշանակվեց ավագ սերժանտ Մարտիկյանը,ում հանձնարարվեց պահել անտառի կողմը, իսկ չորրորդ ջոկատը, որի հրամանատարությունը գեներալը հանձնեց որդուն պիտի կենտրոնից ճեղքեր թշնամու դիրքերը , թուլացնելով նրանց պաշտպանությունը ու ճամփա բացելով առաջխաղացման համար: Փորձված զորավարը ամեն ինչ կարծես իդեալական էր մտածել, իսկ զինվորները նրան ճանաչելով ու նրա հանդեպ տածած անսահման հարգանքից ու վստահությունից արիացած, պատրաստ էին նրա հետևից մինչև վերջ գնալու:
Որդուն ցուցումներ տալուց հետո, գեներալը ամուր գրկեց նրան համբուրեց ճակատը.
_Պահպանիր քեզ, որդիս:
_Դու էլ հայրիկ:
Ու նրանք բաժանվեցին, յուրաքնչյուրն իր ջոկատով շարժվեցին իրենց դիրքերը:
եներալն իր ջոկատով դեռ չէր հասցրել շրջանցել բլուրը ,երբ նրանցից քիչ հեռու պայթեց ականանետից արձակված արկը: Մի պահ բոլորը կանգ առան չհասկանալով ինչ կատարվեց, բայց երկրորդ պայթյունից ուշքի գալով բոլորը ետ շրջվեցին ու մի քանի քայլ այն կողմ պատսպարվեցին հսկայական ժայռաբեկորի հետևում: Հաջորդ ակնթարթին թշնամու ազդանշանային հրթիռները լուսավորեցին հորիզոնը: Մոտ հարյուր հոգանոց մի ջոկատ շրջանցելով բլուրը հակառակ կողմից, երկու տանկերի ուղեկցությամբ որոշել էին հանկարծակի ճեղքել հայկական դիրքերը ու թիկունքից հարվածել կենտրոնին: Նրանք առաջ էին շարժվել գիշերով, երբ հետախույզների վերջին խումբը հետ էր վերադարձել:
_Ոչ մի դեպքում չնահանջել,_խլացնող աղմուկի միջից հնչեց գեներալի հզոր ձայնը:
Հանկարծ զինվորներից մեկը ձեռքից գցեց կարաբինը, ուսապարկից հանեց հակատանկային ականը, քաշեց պայթուցիչը ու առանց հրամանի սպասելու նետվեց դեպի թշնամու շարքերը , սկզբից վազելով, հետո սողալով , մթությն մեջ աննկատ հասավ տանկերից մեկին ու երբ նրանց ընդամենը մի քանի մետր էր բաժանում նետեց արկը: Տանկը սկսեց այրվել, նրան նկատեցին, ու մի քանի գնդակ սուրաց նրա ականջի կողքով մխրճվելով սառույցի մեջ: Կատաղի փոխհրաձգություն սկսվեց երկու կողմերի միջև: Այս ու այն կողմ սուրացող գնդակների տարափի տակ զինվորը փորձեց հետ վերադառնալ, մի պահ կանգ առավ հետ նայեց, ապա ոտքի կանգնեց , մի քանի քայլ արեց ու տապլվեց գետնին, թշնամու գնդակը վիրավորեց նրա ոտքը: Սողալով հասավ ձյան տակից դուրս ցցված մի քարի , ու անզոր փռվեց դրա հետևը:
Թշնամին արագ առաջանում էր և շուտով սկսեց նեղել, հանկարծակի եկած զինվորների մի մասը խուճապի մատնված թողելով դիրքերը սկսեցին նահանջնել: Բայց նրանց կանգնեցրեց կրտսեր Ավագյանը, որ տեսնելով տեղի ունեցածը իր ջոկատով օգնության էր շտապել, ու սպառնալից տոնով հրամայեց նրանց ետ վերադառնալ ու ամրանալ բլուրի գագաթին: Իսկ ինքը մի քանի զինվորի իր հետ վերցնելով, անհետացավ մթության մեջ: եներալը գիտակցելով վիճակի անելանելիությունը հրամայեց հետ քաշվել ու ամրանալ բլրի լանջին:
Քիչ անց կրակոցները դադարեցին, միայն մեկ մեկ երկու կողմից լսվում էին ստուգղական կրակոցներ: Երբ իրավիճակը քիչ թե շատ հանդարտվեց գեներալը հաշվետվություն պահանջեց , իսկ քիչ անց իջավ բլրից, ու մոտեցավ սանիտարական վրանին: Ներս մտնելուն պես քարացավ, տեսարանը ,որ բացվեց նրա առաջ, սարսափելի էր:Նրա մարմնով սարսուռ անցավ:
Տասնյակից ավել , ցավից գալարվող ու արնաշաղախ երիտասարդներ , այս ու այն կողմ վազվզող խուճապահար սանիտարներ, իսկ վաշտի միակ վիրաբույժը արդեն չգիտեր թե որ կողմ վազի, ու գլխիկոր այս ու այն կողմ էր նայում: եներալը դուրս եկավ վրանից ու մի քանի զինվորի ուղեկցությամբ նորից բլուրը բարձրացավ: Ուժերը վերադասավորելուց հետո, հրամայեց պատրաստվել պատասխան գրոհի: Դեռ նոր էին դուրս եկել դիրքերից երբ հզոր պայթյունից քարացան տեղներում, թշնամու ճամբարը լուսավորվեց կրակի բոցերով, ու իսկույն իրարանցում սկսվեց: Լսվեցին կրակոցներ, ու հանկարծ մթության միջից հայտնվեցին մի քանի զինվոր ինչ որ բան շալակած: եներալը սկզբից նրանց թշնամու տեղ ընդունեց ու հրամայեց զենքը պատրաստ պահել, բայց մի քանի քայլ մոտենալուց հետո նկատելով սպիտակ թևկապները անմիջապես հրամայեց զենքերը պահել ու շտապեց մոտեցողներին ընդառաջ:
Հասնելով հայկական դիրքերին , զինվորները վիրավոր ընկրոջը վրան տարան, իսկ իրենք շտապեցին հետ: Դա այն զինվորն էր , որ կյանքը վտանգելով, շարքից հանել էր թշնամու տանկը: Վերադարձող զինվորներից մեկը շունչը տեղը բերելով գեներալին ներկայացրեց իրավիճակը, ու առանց վարանելու նորից նետվեց դեպի այն կողմը ,որտեղից քիչ առաջ եկել էր:
Կրտսեր Ավագյանը հրամայել էր գեներալին տեղեկացնել, որ իրեն ու մի քանի զինվորի հաջողվել է անցնել թշնամու թիկունքը ու պայթեցնել նրանց պահեստային զինամթերքը: Նրանք ,օգտվելով ստեղծված խառնաշփոթից, հասցրել էին դուրս պրծնել ու պատսպարվել էին անտառում , սպասելով օգնության:
եներալը երկար չմտածեց, ու մոտալուտ վտանգը զգալով, որոշեց անհապաղ առաջ շարժվել ամբողջ գծով: Շուտով փոխհրաձգությունը նորից սկսեց: Թշնամին հիմնական ուժերը կենտրոնով առաջ նետեց ու սկսեց գրավել բլուրը, սկզբից գեներալին հաջողվեց նրանց հետ շպրտել, բայց ազերիների շարքերը գնալով ստվարանում էին, ու շուտով Ավագյանը ստիպված եղավ նորից ետ քաշվելու հրաման տալ:
Կրակոցները քիչ քիչ դադարեցին,երկու կողմն էլ ետ էին քաշվել ուժերը վերադասավորելու համար: Վիճակը գնալով ավելի ու ավելի ծանր էր դառնում:

Գոռ Ջան - Հայ
26.03.2007, 15:34
Անվստահությունը պատել էր զինվորներին, իսկ գեներալը մտահոգ էր , այդպես նրանք երկար չէին դիմադրի, ու հիմա նա կանգնած էր դժվարին ընտրության առաջ: Կամ պիտի նահանջի հրաման տար , անտառում թողնելով որդուն ու մի քանի զինվորի, կամ պիտի հարձակվեր, ինչը համարյա ակնհայտ ինքնակործանում էր նշանակում:
Որոշեցին ինչ որ ժամանակ սպասել, հուսալով, որ թշնամին անակնկալ ձախողումից հետո ետ կքաշվի:Ու չսխալվեցին: Հաջորդ օրը լուսաբացին, սերժանտ Մարտիկյանը տեղեկացրեց ,որ թշնամին վերադառնում է դիրքեր, և որ նրանք հսկայական կորուստներ ունեն: եներալը անմիջապես մի քանի հոգուց խումբ կազմեց ու ինքն էլ հետները շտապեցին անտառի կողմը: Պայմանական նշաններ միջոցով շուտով գտան Ավագյանին ու նրա զինակիցներին, նրանք ցրտից քարացած ու սովահար հավաքվել էին փոքրիկ քարանձավում: Ավագյանը վիրավոր էր, արնաքամ լինելուց ուժասպառ էր եղել, ու երբ նկատեց իրենց մոտեցող զինվորներին, ձեռքից ցած դրեց զենքը, ու մի քայլ անելով ուշագնաց եղավ,փռվելով ձյան վրա:
Երբ աչքերը բացեց, արդեն վրանում էր, սանիտարը ժպիտը դեմքին ողջունեց նրան, ու փոխեց ճակատին դրված թրջոցը: Ուժերը լարելով Ավագյանը փորձեց նստել, բայց ցավից տնքալով միանգամից փռվեց անկողնում:
_Հանգստացեք, հիմա ձեզ շարժվել չի կարելի:
_Որտե±ղ է հայրս:
_Հիմա կկանչեմ, մոտերքում էր, խեղճին շատ վախեցրիր:
Սանիտարը դուրս եկավ ու քիչ անց վերադարձավ գեներալի հետ:
_Որդիս:
_Քանի հոգի կորցրինք±…
_Տասնմեկ զոհ, ու հինգ հոգի վիրավոր,_գլխահակ պատասխանեց գեներալը:
_Թշնամին…
_Ետ են շարժվում…
_Մարտիկյանը…
_Ցավոք…Հանգստացիր, քեզ հանգիստ է պետք:
_Ես իրավունք չունեմ, ես պիտի ոտքի կանգնեմ:
_Հանգստացիր , վերականգնիր ուժերդ: Այսօր նամակ ստացա, մերոնք մոտ են, երկու օրվա ճանապրհի վրա են:
_Փառք աստծո,_և ուժասպառ լինելով Ավագյանը նորից ուշագնաց եղավ:
Այդ գիշեր մղձավանջները նրան հանգիստ չտվեցին .
Ամենուր քաոս է, ձորակը ծածկված է դիակներով, գետով ջրի փոխարեն արյուն է հոսում, որից դեպի իրեն են ձգվում օգնություն հայցող ձեռքեր, կրակոցներից ականջները դմբդմբում են, հեղձուկ օդը հագեցած է վառոդի հոտով…ու հանկարծ ամեն ինչ լռում է…շուրջը այլևս ոչինչ չկա, ամայություն…Մի քանի զինվոր, արնաշաղախ ձեռքերով ու այլակերպված դեմքերով ինչ որ բան են տանում ձեռքերի վրա, բայց մութ է, ոչինչ չի երևում…Փորձում է մոտենալ, բայց հայտնվում է օդում, ոտքերը նրան չեն ենթարկվում…Հանկարծ շուրջը լուսավորվում է, հայտնվում է զինվորների կողքին, ու տեսածից սարսափած ուզում է գոռալ, բայց ձայնը կարծես խեղվում է կոկորդում…զինվորները ձեռքերի վրա տանում են իր դիակը, իսկ ինքը կողքից կանգանած հետևում է անցուդարձին…
Երբ արթնացավ, արդեն լուսացել էր: Սրբեց ճակատը պատած սառը քրտինքը, ու լարվելով վերկեցավ անկողնուց, փորձեց քայլել, բայց գլուխը պտտվեց, ուժերը դավաճանեցին, ստիպված նորից պառկեց: Մի քանի ժամ մենակ մնաց: Ցերեկը ճաշի ժամին նրա մոտ եկան զինակիցները: Մտահոգ էին… Ու թեև արտաքուստ փորձում էին թաքցնել դա, բայց Ավագյանը կռահեց,որ ինչ որ բան այն չէ, ու առանց վարանելու հարցրեց.
_Վատ լուրե±ր:
_Օգնություն չի լինի,_հուսահատ բայց հանգիստ ձայնով պատասխանեց զինվորներից մեկը:
Բոլորը լռեցին: Իհարկե նրանք շատ պարզ գիտակցում էին իրավճակի ողջ սրությունն ու անելանելիությունը:
Ճամբարում հուսահատության մթնոլորտ էր տիրում: Իսկ գեներալը ջանք չէր խնայում զինվորների մոտ սառնասիրտ երևալու համար:
Քիչ ուշ հրամանատարությունը հավաքվեց ժողովի, ուշանալ չեր կարելի, քայլեր էր պետք ձեռնարկել, քանի որ իրավիճակը պայթյունավտանգ էր:
Առաջարկներ եղան դիրքերը հանձնել ու հետ քաշվել , մինչև համալրում ստանալը, բայց և միանգամից մերժվեցին: Եթե թշնամին անցներ ձորակը, դա կարող էր ճակատագրական լինել մի քանի գյուղերի ու քաղքների համար, որոնք գրեթե անպաշտպան էին: Որոշվեց դիմել կտրուկ քայլերի: Պետք էր մշակել յուրաքանչյուր մանրուք, հակառակորդի գերակշիռ ուժին համապատասխան դիմադրություն ցույց տալու համար:
եներալը և սպայական կազմից մի քանի հոգի միասին աշխատեցին ողջ գիշեր , իսկ առավոտյան նրանց ձեռքին էր աարդեն պատրաստի մարտավարության քարտեզը:
Քիչ ավելի ուշ բոլորին հարամայեցին հավաքվել : Ավագյանը ուժերի վերաբաժանում արեց, ու բոլորին ծանոթացնելով մշակված մարտավարությանը, զինվորական սովորույթի համաձայն բոլորին հրաժեշտ տվեց, ինչպես դա անում էին զորավարները ճակատագրական մարտերից առաջ , ու որդուն այցելելուց հետո, իր ջոկատով անհետացավ մշուշի մեջ, անհայտ ուղղությամբ:


Անցավ մի քանի ժամ: Շուրջբոլորը մեռելային լռություն էր տիրում: Զինվորները լարված սպասում էին: Ամեն վայրկյան հարձակումը կարող էր սկսվել: Ոմանց նյարդերը շուտով տեղի տվեցին ու այլևս չդիմանալով թողեցին զենքը ու լքելով դիրքերը փախան անհայտ ուղղությամբ:
Դաժան լռությունը երկար չտևեց, թշնամին երկար չսպասացրեց: Առաջին արկը պայթեց ճամբարի մեջտեղում, բուժանձնակազմի վրանի դիմաց: Հակառակորդը արագ գրոհի անցավ, հույս ունենալով հանկարծակիի բերել հայ զինվորներին:
Նրանց թիկունքը ապահովում էր հրետանային զինտեխնիկան իսկ առջևից մի քանի զրահամեքենա փորձում էին ճեղքել խրամատները: Թշնամու կրակին պատասխանում էին ընդամենը 3 ականանետներ, որոնք տեղադրված էին բլրակների գագաթներին:
Ու չնայած անհավասար ուժերին, առաջի հզոր հարվածից հյակական դիրքերը չսասանվեցին: Իսկ անակնկալի եկած հակառակորդը զոհեր տալով մի փոքր հետ քաշվեց չդադարեցնելով կրակը, ու նորից գրոհեց: Այս անգամ նրանք կտրուկ մոտեցան հայկական դիրքերին, դեմ առ դեմ մարտը այլևս անխուսափելի էր:
Մի քանի րոպե դիմադրելուց հետո հրաման ստացվեց հակագրոհի անցնելու:
Մարտը ծավալվեց ամբողջ ճակատի երկայնքով, հրետանին լռեց, բայց արյունով ներկված մարտի դաշտը թնդում էր կատաղի աղմուկից`բոլոր կողմերից լսվում էին վայրի ճիչեր, ու արնոտ տեսարանից գազանացած զինվորների խելագար աղաղակներ:
Առանց հրամանատարների հրամանի զինվորներն արդեն հուսահատ նետվում էին առաջ, կատաղած ու փրփրած, այլայլված դեմքերով, սառը քրտինքը ճակատներին:
Օդը շիկացել էր չլռող կրակոցներից, մարտի դաշտը մշուշով էր պատվել: Ու չնայած թշնամին չկարողացավ կործանիչ հարված հասցնել , այնուամենայնիվ հայկական զորաջոկատը ստիպված էր քիչ քիչ ետ քաշվել, սակայն հետևում նրանց ոչինչ չէր պահում, եթե նահանջեին թիկունքից հարված կստանային ու ամեն ինչ հոդս կցնդեր:

Գոռ Ջան - Հայ
26.03.2007, 15:35
Արդեն ամեն ինչ պարզ էր, կենաց մահու կռիվ էր սկսվել, ու ոչ ոք այլևս նահանջի մասին չէր մտածում, անկանոն, խախտված մարտակարգով զինվորները նետվում էին առաջ ու միայն առաջ, նրանց արնակալած աչքերում միայն ցասում էր ու հուսահատություն: Կռվի ամենաթեժ պահին ,փորձելով պահել կենտրոնի ամրությունը ,ընկան կապիտան Խաչատրյանն ու նրա ջոկատից մի քանի հոգի:
Կենտրոնը սասանվեց ու զինվորները խուճապի մատնվելով անկանոն մարտի մեջ մտան: Դա վերջն էր, կենտրոնը ճեղքելուց հետո առանձնապես դժվարություն չէր օղակի մեջ առնել զորաջոկատի մյուս թևերը: Ու այն պահին ,երբ թշնամու հետևակային մի ջոկատ առաջ նետվեց դեպի կենտրոնը, տեղի ունեցավ անսպասելին: Լսվեց ամենաքիչը մի քանի 100 հրացանների համազարկ որից հետո թշնամու կողմից դեպի գետը վազող զինվորներ երևացին: Հաջորդ պահին ահռելի քանակությամբ մի զորաջոկատ, որի առջևից ձիու բաշը գրկած սլանում էր գեներալ Ավագյանը, մխրճվեց ուղիղ հակառակորդի զորքի կենտրոնը: Անասելի ջարդ սկսվեց, արյան համ առած գայլերի նման բոլորը նետվեցին դեպի թշնամու թուլացած զորքերը ու մի քանի րոպե տևած կատաղի սպանդից հետո միայն երբ ողջ մնացածները ցած դրին զենքերը, ու հանձնվեցին դադարի հրաման տրվեց:
Աննկարագրելի լարվածությունից ու հանկարծակի հաղթանակից ցնցված ու երջանիկ զինվորները կարծես նոր կյանք ստացած գրկում էի իրար ,համոզվում որ ողջ են, որ սա մղձավանջ չէր, ու ուրախությունից թե նյարդերի լարումից նույնիսկ արտասվում էին:
Վիրավորներին առաջին գնացքով ուղարկեցին քաղքաք, իսկ ովքեր ի վիճակի էին դեռ մնալու, մնացին : Մինչև կեսօր մարտի դաշտից բերվեցին զոհվածների դիակները, որոնք իրենց վերջին հանգրվանը գտան եղբայրական գերեզմանում:
Իսկ երեկոյան ջոկատը, մի քանի տասնյակ գերիների հետ պատրաստվեց ետ վերադառնալու: Վերջապես ամեն ինչ վերջացած էր , նրանք տուն էին վերադառնում:
Շատերին կորցրին մարտի դաշտում , բայց արյան գնով ձեռք բերվեց հաղթանակ, որը ինչպես պարզվեց ավելի ուշ, ճակատագրական նշանակություն էր ունենալու Հայաստանի համար:
Երբ բոլորը տեղավորվեցին վագոններում, Ավագյանը հրամայեց շարք կանգնցնել գերիներին ու հսկողության ներքո, մեկ առ մեկ գրանցելով տեղավորել բեռնատար վագոնում: Իսկ դրանից քիչ հեռանալով գեներալը հանդիպեց որդուն, որն արդեն ոտքի էր կանգնել ու հետևում էր անցուդարձին , կարգուկանոնին: Տեսնելով հորը Ավագյանը թողեց գործը ու շտապեց դեպի նա : Քանի մոտենում, նրա քայլերն այնքան արագանում էին, դեմքին հպարտ ժպի էր երևում ու պատկառանք,: Հասնելով իրար նրանք գրկախառնվեցին , ու երար ժամանակ չէին կարողանում հավատալ որ ողջ են ու միասին: Մի քանի խոսք փոխանակելով նրանք քայլեցին դեպի իրենց վագոնը: Այդ պահին տեղի ունեցավ այն , ինչին ոչ ոք չէր սպասում: երիների շարքերում իրարանցում սկսվեց , ու չգիտես ինչպես շղթայից ազատված գերիներից մեկը խլելով ստուգող զինվորներից մեկի ատրճանակը , առանց երկար մտածելու նետվեց դեպի գեներալը:Կրտսեր Ավագյանը նկատեց դա:
Որոտաց չարաբաստիկ կրակոցը:
Հետևած մի քանի միաժամանակյա կրակոցներից, փախուստի դիմած գերու անշնչացած մարմինը փռվեց գետնին:
եներալը շանթահար ծնկի իջավ, քարացած հայացքով ու արնակալած աչքերով սկսեց դիմացը նայել, այլևս ոչինչ չզգալով, հետո չոքեչոք առաջ գնաց ու բարձրացնելով գետնին տապալված որդուն, գլուխը դրեց ծնկներին ու փղձկաց, դառնությունը խեղդեց նրա կոկորդը ու արնոտ արցունքները հոսեցին նրա աչքերից: Որդու անշնչացած մարմինը ամուր կրծքին սեղմած նա երկար ժամանակ լուռ արտասվեց, հետո ցավից այլայլված հայացքը վեր բարձրացնելով գոռաց ամբողջ կոկորդով, ու մի վարկյան անց, արդեն սառը հայացքով կռացավ որդու մարմնի վրա , երկար նայեց նրա դեմքին, կարծես ուզում էր հասկանալ որդու դեմքին սառած ժպիտը, հետո ձեռքով դանդաղ փակեց նրա աչքերը ու անզգայացած վեր կենալով հեռացավ ինքն էլ չհասկանալով ուր:

Նրան նորից տեսան միայն քաղաքում, որդու ընտանիքի հետ: Զինվորներից մեկը նրան հանձնեց որդու նամակը, որը նա գրել էր հենց մեկնելու օրը:
Ծերունին անտարբեր հայացքով վերցրեց այն , ու դանդաղ, առանց շտապելու բացեց ծրարը: Կարդաց ու դառնացած հայացքը երկնքին հառելով ծանր հոգոց հանեց.
Նամակում ընդամենը երեք բառ էր գրված.§Կյանքը շարունակվում է¦:
Հետո նամակում գտավ բացիկ, որը կնոջ համար էր գնել : Ծալեց այն ու դրեց գրպանը, և այլևս բառ չասեց դրա մասին, բացիկն էլ կնոջը չհանձնեց……..որովհետև որդին այն այդպես էլ չհասցրեց լրացնի……
Իսկ փոքրիկի հարցին, թե ուր էր հայրիկը ,ծերունին ստիպված եղավ պատասխանել.
_Հայրիկը այնտեղ, վերևում, ամպերի մեջ է:
_Իսկ ի±նչ է անում նա այնտեղ:
_Նայում է, հետևում է քեզ, որ հանկարծ չտխրես, որ երջանիկ լինես:
_Իսկ նա ինձ չի± կարոտում:
Ծերունու սիրտը այլևս չդիմացավ, գրկեց փոքրիկին , արցունքները նրանից թաքցնելու համար ամուր սեղմեց կրծքին ու դժբախտ մոր աչքերին նայելով շշնջաց.
_Կարոտումէ, իհարկե կարոտում է, չէ որ դու նրա փոքրիկ արքայադուստրն ես...
Հաջորդ օրը արև ծագեց: Քաղաքը սովորականի նման աշխուժացավ, սկսվեց ամենօրյա անցուդարձը, լսվեց արդյունաբերական քաղաքին բնորոշ աշխատանքային աղմուկը,արևածագի հետ սկսվեց մարդկանց եռուզեռը, սովորականի նման բոլորը շտապում էին իրենց գործին,ոմանք ուրախ էին, ոմանք վշտացած, ոմանք երջանիկ էին ,ուրիշները` մտահոգ: Ամեն ինչ նույնն էր, սովորկանի պես`ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՐ...

kiki
27.03.2007, 20:59
տխուր էր...:( չնայած, ես սպասում էի նման վերջաբանի.թեման էր ստիպում...

ինչևէ, լավ ես գրել, բոլոր տեսարանները պարզ պատկերացրեցի...

Գոռ Ջան - Հայ
27.03.2007, 22:32
Մերսի Կիկի ջան :)

9-րդ դասարանում ազատ թեմայով շարադրություն տվեցին, դասատուիս հետ վիճեցինք, գրազ էկա, որ մի թերթից ավել կգրեմ , սենց ստացվեց :D

Srtik
28.03.2007, 02:21
Արցունքներս չկարողացա զսպել...:( Շատ լավ ես գրել Հայ ջան:

Ուրվական
28.03.2007, 20:16
9-րդ դասարանի համար շատ լավ ա, եթե հիմա չես խմբագրել::P Սրանով քո մեջ նոր բնավորության գծեր բացահայտեցի: Ընդհանուր լավն էր:;)

Ծով
29.03.2007, 02:59
Շատ պատկերավոր էր…կռիվը և այլն…լուրջ հետաքրքիր էր կարդացվում ու այնպիսի տպավորություն էր, որ դու այնտեղ ես եղել…սկիզբը հրաշալի էր, բայց ավարտը…ավարտը թույլ էր, չգիտեմ…
;)

lili-4
29.03.2007, 17:15
Ապրես, լավ էր, անկեղծ ու զգացմունքներով լի: Նկարագրված էր այնպես, ասես ականատես ես: Ավելի անմիջական ու սահուն է ստացվել մարտերի նկարագրման պահը:Ասեմ, որ ստիպեցիր մեկ անգամ էլ թախծել անհայր մեծացող երեխաների համար:


Հ.գ. Հա, չմոռանամ, էդ սարսափին ինչի՞ ես տեղադրել:Ամեն անգամ նայում ու չեմ կարողանում կենտրոնանալ, կարդալ. մտածում եմ, ուր որ է, կխփի…:D

Գոռ Ջան - Հայ
29.03.2007, 19:19
Մերսի կարծիքների համար :)
Վերջը թույլ էր , երևի կտրուկ ավարտվելու պատճառով :)
Իսկ էդ սարսափը ուղղակի ինձ դուրա գալիս, մահը ՝գինի խմելուց :ok :)