PDA

Դիտել ողջ տարբերակը : ԲՀԿ-ՀՀԿ. պայքա՞ր, թե՞ իմիտացիա



Նարեկ Մալյան
26.03.2007, 12:28
Ինչպես գիտեք ընտրություններին նշվում է 2 "գիգանտ" կուսակցությունների անունները:
Ըստ ձեզ նրանց միջև ընթացող պայքարը իրական է թե իմիտացիա

Cesar
26.03.2007, 14:47
իհարկե պայքար,քանի որ արդեն ոտ-ուտոցին սկսել

Philosopher
29.03.2007, 16:40
Պայքարի իմիտացիա, որը հասարակության մեծ մասին միանգամայն դուր է գալիս ու կլանում նրան իր մեջ, քանի որ և՛ հաց կա, և՛ զվարճանք։

AMzone
29.03.2007, 16:58
Ես վստահ եմ, որ պայքարա,
եթե պայքար չլինի վագոնով փող չեն ծախսի,
1 ձայնի գինը արդեն բարձրացելա մինչև 100000 դրամ:

Ֆուտբոլասեր
29.03.2007, 17:01
Վերըների մակարդակով ոչ մի պայքար բանականաբար չկա ու չի կարա լինի:
Ինչ պայքարի մասինա խոսքը Սերժի ու Ռոբիկի, Մուկի ու Դոդի միջև:
Իրանք նույն թիմում են:
Իսկ ներքևներին հրամայվածա պայքարի իմիտիա ստեղծել, բայց ներքևներն ինչպես մի-տ դա չեն հասկանում ու -ատ դեպքերում գործը իրական պայքարիա հասնում:

Ոնց-եր ցնակացած գյուղի գյուղապետի ընտրությունների ժամանակ:
2թեկնածուի կողմնակիցները իրար միս են ուտում, վերջում թեկնածուները իրար հետ եղբայրանում են, իսկ գյուղացիք իրար միս ուտելը -արունակում են:

dvgray
29.03.2007, 17:17
1 ձայնի գինը արդեն բարձրացելա մինչև 100000 դրամ:
Քիչ ա ...շատ քիչ :(
Երբ որ հասնի 100000 եվրո :oy , նեղություն քաշի, մի հատ էլ տեղյակ պահի :D

Նարեկ Մալյան
02.04.2007, 13:17
Ինչպես գիտեք ընտրություններին նշվում է 2 "գիգանտ" կուսակցությունների անունները:
Ըստ ձեզ նրանց միջև ընթացող պայքարը իրական է թե իմիտացիա
Միգուցե հենց փող են թափում, որ ավելի ռեալիստորեն լինի իմիտացիան:
Ոտ ուտում են ներքևի օղակներում, վերևներում ջան ասում ջան լսում են:

Սատանայի ամենամեծ զենքը այն է, որ նա բոլորին համոզել է որ գոյություն չունի:

StrangeLittleGirl
02.04.2007, 13:21
Շարքային անդամների միջև իսկական պայքար է, բայց բուն կուսակցությունների միջև պայքարի իմիտացիա: Ես ծիծաղում էի մի քանի օր առաջ, երբ կուրսեցիս, որը ԲՀԿ-ից էր, գտնում էր, որ Անդրանիկ Մարգարյանի մահվան պատճառով ՀՀԿ-ում խառը վիճակներ կլինեն, չեն կարողանա նորմալ մասնակցել ընտրություններին:

Artgeo
02.04.2007, 13:35
Չի կարող Սերժ Քոչարյանը պայքարել Սերժ Քոչարյանի դեմ: Դա աբսուրդ է, ավելի ճիշտ հստակ նպատակներով ստեղծած ներկայացում: Ի դեպ, բավականին թույլ ներկայացում, անտաղանդ դերասաններով, որը միայն թատոններ չգնացող ու գիրք չկարդացող մարդուն կարող է իրականություն թվալ:

Philosopher
02.04.2007, 14:17
Չի կարող Սերժ Քոչարյանը պայքարել Սերժ Քոչարյանի դեմ: Դա աբսուրդ է, ավելի ճիշտ հստակ նպատակներով ստեղծած ներկայացում: Ի դեպ, բավականին թույլ ներկայացում, անտաղանդ դերասաններով, որը միայն թատոններ չգնացող ու գիրք չկարդացող մարդուն կարող է իրականություն թվալ:
Հենց այդ անձի երկատումն է, որ որոշ մարդկանց մոտ ստեղծում է քաղաքական պայքարի տպավորություն, նույնիսկ որոշ մարդիկ ԲՀԿ-ՀՀԿ պայքարում տեսնում են արդարի ու անարդարի, ժողովրդավարի և տոտալիտարի, բարոյականի ու անբարոյականի պայքար, ինչը ցույց է տալիս, որ իշխանության արհեստական ինքնաերկատումը բավականին լավ մտածված քաղաքական պրոյեկտ է:

Smergh
09.04.2007, 11:11
Ինչպես գիտեք ընտրություններին նշվում է 2 "գիգանտ" կուսակցությունների անունները:
Ըստ ձեզ նրանց միջև ընթացող պայքարը իրական է թե իմիտացիա


Այդ 2-ի մեջ պայքարի մասին խոսելն ավելորդ է, երկուսն էլ նույն ծագումն ունեն, առաջացել են առնետավազքի հիման վրա և իշխանությունը պահպանելու և վերարտադրելու նպատակով...
Հիշեք թե հանրապետականն իր 1.5 տոկոս ռեյտինգով ինչպես եկավ իշխանության(Լուսահոգի Կ. Դեմիրճյանի ու նրա ՀԺԿ-ի միջոցով)...
Յուրքաքանչյուր ընտրությունից առաջ իշխանության կողմից ասպարեզ է նետվում մի կամ մի քանի կուսակցություններ (առաջինն այդ շարքում "Շամիրամն" էր),որոնք բարեհաջող կերպով ընդիմության իմիտացիայով են զբաղվում և նպաստում իշխանության վերարտադրմանը, այդ ձևով լույս աշխարհ եկան "Հորինած Երկիրը", ՄԱԿ-ը ՀԺԿ-ն, իսկ այսօր` ԲՀԿ-ն:
Տեսե'ք, պատգամավորի թեկնածուն պետք է հայաստանյան 5 տարյա գրանցում ունենա, իսկ կուսակցության պարագայում այդպիսի բան գոյություն չունի և դրանից հրաշալի ձևով օգտվում են իշխանությունները, քանի որ տիրապետում են Հայաստանի բոլոր ռեսուրսներին: Այսպիսով իշխանական կուսակցությունները չեն կարող միմյանց դեմ պայքարել` քանի որ մի նպատակ ունեն, իսկ իմիտացիան իրականացվում է իրենց միջի այս կամ այն անցանկալի տարրերից ազատվելու նպառակով