PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարութ Փամբուկչյան կամ Ձախ Հարութ

spyder
25.03.2007, 22:50
Ինչքան լսում եմ իրա երգերը եդքան ավելի շատ են դուրս քալիս: Կարգին երգիչ ա, ափսոս իրա նման քիչ երգիչներ կան::) Իրա երգերի կարելի ա լսել երբ տխուր ես ու էրբ ուրախ ես, ու ինչքան էլ լսես, մեկա իրա երգերից չես հոգնի:

John
25.03.2007, 22:51
էս վերջերս եմ սկսել լսել իրա երգերը… լավ երգեր կան… հաճույքով են լսվում:

PoeT
26.03.2007, 00:37
Հարութը պատկանում է ռաբիս երգիչների այն փոքր խմբին, որի երգերը լսելուց սիրտս չի խառնում։ Նրա երգերում չկան արաբական, թուրքական և հայկական երաժշտության տհաճ խառնուրդներ։

Mesrop
26.03.2007, 01:24
լաավնա… :)
Բարի լուս, տիկին Արուս, քո լվացքը չորացել է… :D

Աբելյան
26.03.2007, 09:43
ռաբիզ ա բայց լավն ա

spyder
26.03.2007, 10:00
Չնայած որ ասում են որ ռաբիզ ա բայց ես իրա երգերի մեջ ռաբիզ երաժշտության հետ կապված ոչ մի բան չեմ տեսնում: ;)

Մանե
26.03.2007, 14:03
Ես իրան շաաաաաաատ եմ սիրում:)

PoeT
26.03.2007, 19:20
Չնայած որ ասում են որ ռաբիզ ա բայց ես իրա երգերի մեջ ռաբիզ երաժշտության հետ կապված ոչ մի բան չեմ տեսնում: ;)Կլասիկ ռաբիս երաժշտություն :hands

cool_aper
26.03.2007, 19:24
Chnayac es @ndhanur armamb Jazz em sirum bayc ira u Ruben Haxverdyani miasin gordzer@
durs galis en .. mekel ira Ergeric Empirey verphoxac gordzna durs galis .. voncor alternativ rock lini !

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Ուրվական
26.03.2007, 20:19
Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատու-հանից::hands :hands :hands
Շատ լավն ա:

electrical_storm
26.03.2007, 20:43
մեռնեմ կյանքին… դեմքա Հարութը… ընկերներս Լոսից դաժե իրա "Տարիներ" երգի ռոք-տարբերակն էին սարքել…

PoeT
26.03.2007, 21:16
մեռնեմ կյանքին… դեմքա Հարութը… ընկերներս Լոսից դաժե իրա "Տարիներ" երգի ռոք-տարբերակն էին սարքել…Ապրեն, քո «ԼՈՍՑԻ» ընկերները։

Ժողովուրդ մի քանի կատարում եմ լսել, որոնք նաև Հախվերդյանն է կատարում։ Հիմա չեմ կողմնորոշվում, ով է եղել առաջինը։

electrical_storm
26.03.2007, 21:32
Ես Երևանի Գիշերներումն եմ լսել, բայց էտ կատարումը Հախվերդյանի կատարմամբ եմ սիրում ավելի…
Հար8-ի Դի-Վի-Դի-ն կա ոնց որ ստեղ, մի օր վերցնեմ…

պ.ս. ԼՈՍՑ-ի ընկերների ցավը տանե՛մ,կարոտել եմ ախպորս… մտածում եմ իրանց թույն ռոք խմբի մասին թեմա բացեմ…

Sosoyan
26.03.2007, 22:45
Ժողովուրդ այդ երգերը իրոք Հախվերդյանի երգացանկից են, նա նայև երգում է Մեսչյանի երգերից և այլնի... Այդ իսկ պատճառով է, որ նրան ոմանք ռաբիզ երգիչ են անվանում :)

Enipra
26.03.2007, 23:07
Չեմ ասի, որ բոլոր երգերը, բայց դրանցից մի քանիսը՝ «Օ, քամի, քամի», «Ո՞վ գիտե» և այլն, մեծ հաճույքով եմ լսում։ Համ էլ Ձախ Հարութի ձայնն եմ շատ սիրում :)

Sosoyan
26.03.2007, 23:47
Այս երգը շատ եմ սիրում :love
http://www.mp3.am/mp3s/download.php?command=transcodetrack&track_id=c0y8gxrgff_b3bdf83d

ihusik
23.05.2007, 01:38
Ահա այս գեղեցիկ տողերի վրա շատ քիչ փոփոխությամբ գրված երգն որ կատարում է Հարութ Փամբուկչյանը կամ մնացած նրա կատարումներն ինչպե՞ս կարելի է դասել ռաբիզի շարքը... ես համամիտ չեմ այդ կարծիքի հետ::P

***
Թե աչքերս քեզ որոնեն,
Ես կփակեմ մութ կոպերով,
Որ աշխարհում քեզ չտեսնեմ:
Թե խենթ լեզուս անունդ տա
Ես կսեղմեմ ատամներով,
Որ հնչյուն իսկ չշշնջա:
Բայց երբ սիրտս, սիրտս է ուզում
Դզայնել ու քեզ տեսնել իր դեմ,
Ինչո՞վ փակեմ սրտիս լեզուն,
Սրտիս աչքն ինչո՞վ փակեմ…

Սիրում եմ քեզ

Սիրու՜մ եմ քեզ, մոռացել ես
Սպասեցի ես քո ճամփին, անցավ կյանքս,
Երազներս անցավ գնաց, սերս մնաց
Սիրու՜մ եմ քեզ, մոռացել ես
Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
Սիրու՜մ եմ քեզ...
Գնա-գնա ուրիշին դու հավատա
Գնա էլ քեզ չեմ մոռանա
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց
Սիրու՜մ եմ քեզ...
Հիշու՜մ եմ քեզ, ժամանակն է
Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
Հիշու՜մ եմ քեզ, ժամանակն է
Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
Սիրու՜մ եմ քեզ...
Գնա-գնա ուրիշին դու հավատա
Գնա էլ քեզ չեմ մոռանա
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց
Հիշու՜մ եմ քեզ...
Գնա-գնա ուրիշին դու հավատա
Գնա էլ քեզ չեմ մոռանա
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց
Հիշու՜մ եմ քեզ...
Սիրու՜մ եմ քեզ...
Սիրու՜մ եմ քեզ...

Ոսկե աշուն

Ծովն է շառաչում իմ ոտքերի տակ
Փարվում է ժայռին մերկ կարոտով և ետ նահանջում
Հիշում եմ ես կրկին հենց այն ժայռավույն
Համբուրեցի քեզ ես, կարոտով հեզ գնացիր դու:

Աշուն է հիմա ոսկեգույն
Վաղը ձմեռ կլինի ցուրտ
Առուն կկանչի գարնան տաք սառցի տակ
Հորիզոնի մերկ կրծքին հեզ
Դեմքդ եմ հիմա տեսնում ես
Արցունքի միջից ժպտում ես ինձ այնպես
Բայց արդեն անցավ մեր սերը
Հին երգեր, հուշ երազները
Սիրում եմ ես ուրիշին՝ քոնը չեմ
Արցունքի միջից ժպտում ես
Քո ժպիտով ինձ տանջում ես
Ծովն է շառաչում սրտիս պես սիրելիս:

Գնացիր դու հեռու, իսկ իմ աչերը
Խոստովանություն են լուռ փնտրում դեռ սրտիս մեջ
Ախ գնա հեռացիր, դու գնա ես չեմ գա
Թող առաջին սերս անկատար լինի, մոռացվի:

Աշուն է հիմա ոսկեգույն
Վաղը ձմեռ կլինի ցուրտ
Առուն կկանչի գարնան տաք սառցի տակ
Հորիզոնի մերկ կրծքին հեզ
Դեմքդ եմ հիմա տեսնում ես
Արցունքի միջից ժպտում ես ինձ այնպես
Բայց արդեն անցավ մեր սերը
Հին երգեր, հուշ երազները
Սիրում եմ ես ուրիշին՝ քոնը չեմ
Արցունքի միջից ժպտում ես
Քո ժպիտով ինձ տանջում ես
Ծովն է շառաչում սրտիս պես սիրելիս:

Տարիներ

Մի խաղաղ երեկո է հիմա
Մեղմանուշ և տխուր և անուշ
Քեզ երբեք սիրտս չի մոռանա
Իմ մաքուր, առաջին իմ անուշ:

Տարիներ-տարիներ կսահեն,
Կմեռնեն երազները բոլոր,
Քո պատկերն անեղծ կպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր:

Եվ տանջանք, և բեկում, և թախիծ՝
Սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ,
Անունդ թող փարոս լինի ինձ
Սուրբ կյանքի և դառը մահու դեմ:

Տարիներ-տարիներ կսահեն,
Կմեռնեն երազները բոլոր,
Քո պատկերն անեղծ կպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր:

Տարիներ հետո

Տարիներ հետո մենք կհանդիպենք
Իմ սիրտը դրան երկար կսպասի
Անցորդների պես իրար կնաենք
Եվ գուցե ոչինչ, ոչինչ չենք ասի,
Այնպես փոխված ու հասուն կլինես
Սիրուն մատներդ ուրիշի փեռքում
Ինձ կճանաչես, հինը կհիշես
Կզգաս սիրել եմ ու կամ աշխարհում.
Տարիներ հետո մենք կհանդիպենք
Իմ սիրտը դրան երկար կսպասի:

Գուցե մանուկ էլ լինի ձեր կողքին
Լուս աղավնու պես անմեղ ու արդար
Կսիրե՞մ արդյոք ես այդ փոքրիկին,
Որ դիմագծեր կունենա օտար:
Չգիտեմ ինչպե՞ս կանցնես իմ կողքով,
Չգիտեմ ինչե՞ր քեզ հետ կտանես,
Բայց արդյոք կանցնի՞, կանցնի՞ քո մտքով
Ինչու՞ տխուր եմ շրջում դեռ այդպես.
Տարիներ հետո մենք կհանդիպենք
Իմ սիրտը դրան երկար կսպասի:

Կարող եք այս երգերը լսեք իմ անձնական կայքում կամ դրանք պահպանեք Ձեր մոտ:);)

Vive L'Armenie
23.05.2007, 01:43
Պաշտում եմ նրա "Ու՞ր էիր Աստված" երգը :(
ուղղակի չեմ կարող նկարագրել թե ի՞նչ հոգեվիճակ են ունենում այն լսելիս :think

Արշակ
23.05.2007, 20:13
Պաշտում եմ նրա "Ու՞ր էիր Աստված" երգը :(
ուղղակի չեմ կարող նկարագրել թե ի՞նչ հոգեվիճակ են ունենում այն լսելիս :think
Իսկ գիտե՞ք արդյոք, որ «Ու՞ր էիր, Աստված» երգի հեղինակն ու առաջին կատարողը Արթուր Մեսչյանն է։ Ընդ որում Արթուր Մեսչյանը այդ երգի մասին խոսելիս միշտ խիստ զայրացած ասում է, որ Ձախ Հարութը ուղղակի բռնաբարում է իր այդ երգը։ :think
Ես ինքս Ձախ Հարութի կատարումը չեմ լսել ու կուզեի լսել ու համեմատել Մեսչյանի կատարման հետ։ Որևէ մեկը կարո՞ղ է երգի հղում տալ։

քաղաքացի
23.05.2007, 20:34
Ի դեպ, գիտե՞ք արդյոք, որ «Սիրում եմ քեզ» երգի երաժշտությունը հունական երաժշտություն է: Առաջին անգամ հայերենով երգել է Մարտեն Յորգանցը, խոսքերը՝ եթե չեմ սխալվում գրել է Սարի թաղցի, «զակոննի գող» Ջլե հետո չեմ հիշում:

Modigliani
24.05.2007, 21:24
վերջն ա :hands:B

Angelina
21.06.2007, 13:53
Կան երգեր, որ չլսել ,իրոք, չես կարող:

Սամվել
21.08.2007, 21:06
Ժողովուրդ Իրա Երգերի Լինկերը Դրեք Քաշենք էլի :)
Շատ եմ Սիրում Սիրում եմ Քեզ երգը :love

Սիրում եմ քեզ

Սիրու՜մ եմ քեզ, մոռացել ես
Սպասեցի ես քո ճամփին, անցավ կյանքս,
Երազներս անցավ գնաց, սերս մնաց
Սիրու՜մ եմ քեզ, մոռացել ես
Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
Սիրու՜մ եմ քեզ...
Գնա-գնա ուրիշին դու հավատա
Գնա էլ քեզ չեմ մոռանա
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց
Սիրու՜մ եմ քեզ...
Հիշու՜մ եմ քեզ, ժամանակն է
Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
Հիշու՜մ եմ քեզ, ժամանակն է
Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
Սիրու՜մ եմ քեզ...
Գնա-գնա ուրիշին դու հավատա
Գնա էլ քեզ չեմ մոռանա
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց
Հիշու՜մ եմ քեզ...
Գնա-գնա ուրիշին դու հավատա
Գնա էլ քեզ չեմ մոռանա
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց
Հիշու՜մ եմ քեզ...
Սիրու՜մ եմ քեզ...
Սիրու՜մ եմ քեզ...

Ուրվական
21.08.2007, 21:42
Ժողովուրդ Իրա Երգերի Լինկերը Դրեք Քաշենք էլի :)
Շատ եմ Սիրում Սիրում եմ Քեզ երգը :love

Մի քիչ համբերի, կտամ, լրիվ ալբոմները ունեմ, ընդհանուր երկու դիսկ ա;):
Հարութի կատարմամբ "Զոքանչ"-ը լսել ե՞ք: Վերջն ա:hands:

Amaru
21.08.2007, 23:49
3 երգ ունի, որ սիրում եմ... «Օ, քամի, քամի»-ն, «Սիրում եմ քեզ«-ը մեկ էլ... եսիմ էէ, վերնագիրը չգիտեմ :oy սենցա սկսում. «Անվերադա՜րձ...» :love տենց :)

Lapterik
23.08.2007, 18:21
3 երգ ունի, որ սիրում եմ... «Օ, քամի, քամի»-ն, «Սիրում եմ քեզ«-ը մեկ էլ... եսիմ էէ, վերնագիրը չգիտեմ :oy սենցա սկսում. «Անվերադա՜րձ...» :love տենց :)
Տարիներ...

Անվերադարձ
Մի ճանապարհի մնան դու անցար...

Artgeo
27.10.2007, 14:20
Հիշում եմ, երբ «մութ ու ցուրտ» տարիներին մորաքույրս միացնում էր նրա երգերը էլեմենտներով աշխատող փոքրիկ մագնիտաֆոնով ու մենք փոքրիկ կանաչ կերոսինկայի մոտ նստած գիշերվա ժամը 4-ին 5-ին սպասում էինք տատիկիս հացի հերթից վերադառնալուն: Շատ եմ սիրում Հարութի երգերը...

Ի դեպ, որտեղի՞ց կարելի քաշել:

Tigran Adunts
27.10.2007, 14:30
Իրա դեմ ոչ մի բան չունեմ, բայց Ռուբեն Հախվերդյանի երգերը ուղղակի խայտառակ ձևով ա երգում:

Ուրվական
27.10.2007, 14:31
Հիշում եմ, երբ «մութ ու ցուրտ» տարիներին մորաքույրս միացնում էր նրա երգերը էլեմենտներով աշխատող փոքրիկ մագնիտաֆոնով ու մենք փոքրիկ կանաչ կերոսինկայի մոտ նստած գիշերվա ժամը 4-ին 5-ին սպասում էինք տատիկիս հացի հերթից վերադառնալուն: Շատ եմ սիրում Հարութի երգերը...

Ի դեպ, որտեղի՞ց կարելի քաշել:

Մենք էլ տենց Հախվերդյան էինք լսում: Մինչև հիմա այդ ձայներիզը պահում եմ: Արթուր ջան, իրա համարյա լրիվ երգերն ունեմ, 2 դիսկ ա, կգաս, կտամ;):

Artgeo
27.10.2007, 14:43
Մենք էլ տենց Հախվերդյան էինք լսում: Մինչև հիմա այդ ձայներիզը պահում եմ: Արթուր ջան, իրա համարյա լրիվ երգերն ունեմ, 2 դիսկ ա, կգաս, կտամ;):

Ես 4-5 հատ ունեմ իրա դիսկերից, բայց հենց էն երգերը, որ էն ժամանակ լսում էի, չկա :(

Երգերը մասերով եմ հիշում, եթե ինչ-որ մեկը ճանաչեց ու ունի կամ գիտի որտեղից կարելի է քաշել, ապա խնդրում եմ ուղարկել :)

«Առանձին ենք, չի խանգառում,
Ոչ ոք մեզ...
Եկա այս գիշեր արթուն մնանք
Մինչև լույս»

«...Իմ սիրելի Մարգրիտին...»

«Կար մի ժամանակ, որ մենք իրար հետ
Ապրում էին սիրով ու ...եսիմ ինչ...
Բայց դու թողիր ու ինձ հեռացար
Սիրող սրտիս դավաճան դարձար»

«Դե արի, իմ սիրելի, իմ գովելի, իմ նազելի
Դե արի, իմ սիրելի, իմ գովելի, իմ նազելի
Գալիս ես անց կենում յար, չես խոսում ամաչում ես
Մազերդ սև սաթի պես, շատ սիրուն սազում են քեզ
Հայ աղջիկ Ղարաբաղի, քո սիրով ինձ մի տանջի...»

Առայժմ էսքանը :)

Ավելացվել է 2 րոպե անց

«Առանձին ենք, չի խանգառում,
Ոչ ոք մեզ...
Եկա այս գիշեր արթուն մնանք
Մինչև լույս»
Հատկապես այս երգը շատ եմ ուզում։ Հայրս էր այս երգը հաճախակի երգում։

Nari
01.11.2007, 02:53
Իսկ գիտե՞ք արդյոք, որ «Ու՞ր էիր, Աստված» երգի հեղինակն ու առաջին կատարողը Արթուր Մեսչյանն է։ Ընդ որում Արթուր Մեսչյանը այդ երգի մասին խոսելիս միշտ խիստ զայրացած ասում է, որ Ձախ Հարութը ուղղակի բռնաբարում է իր այդ երգը։ :think
Ես Հարութի երկրպագուներից եմ:Դժբախտաբար ջատ դժվարությամբ եմ գրում հայերեն:ՈՒնեմ Հարութի համարյա բոլոր երգերը
Այստեղ "ՈՒր էիր աստված" երգն է

ՈՒր էիր աստված (http://www.youtube.com/watch?v=fO8B_oomcUk)

Ես ինքս Ձախ Հարութի կատարումը չեմ լսել ու կուզեի լսել ու համեմատել Մեսչյանի կատարման հետ։ Որևէ մեկը կարո՞ղ է երգի հղում տալ։
Эта песня в исполнении Месчяна многим нравится, он исполняет более спокойно, а Арут более эмоционально.У каждого из них свой стиль исполнения. Арут мне нравится своей живостью.

Ավելացվել է 9 րոպե անց

Ժողովուրդ Իրա Երգերի Լինկերը Դրեք Քաշենք էլի :)
Շատ եմ Սիրում Սիրում եմ Քեզ երգը :love
Harout Pmboukjian - Sirds Garuini

http://www.youtube.com/watch?v=lPzwTW9pxiA&eurl=http://forum.jigyarov.net/showthread.php?t=694&page=3&pp=10

Harout Pmboukjian - Kaghdni Ser

http://www.youtube.com/watch?v=OXkqpwieokg&eurl=http://forum.jigyarov.net/showthread.php?t=694&page=3&pp=10

Harout Pamboukjian 1 Spitak

http://www.youtube.com/watch?v=YPMzmK8r1wE&eurl=http://forum.jigyarov.net/showthread.php?t=694&page=3&pp=10

Ավելացվել է 17 րոպե անց

Ժողովուրդ Իրա Երգերի Լինկերը Դրեք Քաշենք էլի :)
Շատ եմ Սիրում Սիրում եմ Քեզ երգը :love
Harout Pamboukjian - Sirum em kez

http://ifolder.ru/3157713

Dayana
01.11.2007, 12:20
Ես խորհուրդ կտայի լսել "Թէ աչերս..." երգը ։ Երաժշտությունը չեկ կարղ ասել որ շատ լավն է , սակայն բառեը խորիմաստ են :)

Ուրվական
02.11.2007, 19:37
Ես խորհուրդ կտայի լսել "Թէ աչերս..." երգը ։ Երաժշտությունը չեկ կարղ ասել որ շատ լավն է , սակայն բառեը խորիմաստ են :)

http://www.akumb.am/showthread.php?p=376397#post376397

Nari
07.11.2007, 13:12
hander- Arut.mp3 (http://ifolder.ru/4030110)
շատ լավ երգ է

Chilly
07.11.2007, 13:19
Ձախ Հարութը բավական Հարութին շատ եմ սիրում, բայց նրա երաժշտությունն առավել հաճելի է, երբ Հախվերդյանի հետ միանում է, նրանք իրար ահագին լրացնում են, Հարութական լիրիկան ու Հախվերդյանական ցինիզմը :))))))))))))))))))))))))))))))))))))

Nari
07.11.2007, 13:46

երգում են Հարութն ու Ռուբենը,ջատ լավ երգ է...http://ifolder.ru/4035726

Vive L'Armenie
07.11.2007, 13:55
Տարիներ հետո

Տարիներ հետո մենք կհանդիպենք
Իմ սիրտը դրան երկար կսպասի
Անցորդների պես իրար կնաենք
Եվ գուցե ոչինչ, ոչինչ չենք ասի,
Այնպես փոխված ու հասուն կլինես
Սիրուն մատներդ ուրիշի փեռքում
Ինձ կճանաչես, հինը կհիշես
Կզգաս սիրել եմ ու կամ աշխարհում.
Տարիներ հետո մենք կհանդիպենք
Իմ սիրտը դրան երկար կսպասի:

Գուցե մանուկ էլ լինի ձեր կողքին
Լուս աղավնու պես անմեղ ու արդար
Կսիրե՞մ արդյոք ես այդ փոքրիկին,
Որ դիմագծեր կունենա օտար:
Չգիտեմ ինչպե՞ս կանցնես իմ կողքով,
Չգիտեմ ինչե՞ր քեզ հետ կտանես,
Բայց արդյոք կանցնի՞, կանցնի՞ քո մտքով
Ինչու՞ տխուր եմ շրջում դեռ այդպես.
Տարիներ հետո մենք կհանդիպենք
Իմ սիրտը դրան երկար կսպասի:

Հրաշք երգ է :love, բայց լսել եմ Էդվին Պետրոսյանի կատարմամբ, բայց շատ նման են ձայները, նույնիսկ ավելի ուշ նկատեցի, որ Ձախ Հարութը չի երգում :8

Apsara
07.11.2007, 14:40
Չեմ ասի, որ բոլոր երգերը, բայց դրանցից մի քանիսը՝ «Օ, քամի, քամի», «Ո՞վ գիտե» և այլն, մեծ հաճույքով եմ լսում։ Համ էլ Ձախ Հարութի ձայնն եմ շատ սիրում :)

«Օ, քամի, քամի», երգը վերջերս ռադիոեյով լսեցի ինձ դուր եկավ, եթե մեկը կարողանա տա շատ շնորհակալ կլինեմ

Dayana
07.11.2007, 15:10
«Օ, քամի, քամի», երգը վերջերս ռադիոեյով լսեցի ինձ դուր եկավ, եթե մեկը կարողանա տա շատ շնորհակալ կլինեմ

Վարդուհի ջան ես հաճույքով կտամ ;)

ihusik
15.01.2008, 00:14
Մոգական Լապտերիկը

Մոգական լապտերիկը՝ գլանակ է դատարկ,
Հայլիներ կան այնտեղ, բյուրեղներ գունազարդ
Միայն մի շարժում՝ կփոխվեն և նրանք՝
Նայելիս կտեսնես նոր պատկեր մի հրաշք։
Մոգական լապտերիկ՝ գույների սին ու խաղ,
Պատկերներ, որ ստեղծվում ու կորչում են դանդաղ.
Ինչքան ուզում ես ցնցիր ու շարժիր
Պատկերները հին էլ ետ չեն գա նորից,
Գունավոր բյուրեղները չեն գա նախկին դիրքի։
Առեղծված ու խորհուրդ այս խորունկ ապակին.
Գունավոր բյուրեղներ՝ լույսի տակ խնդում՝
Կույր-կույր հանդիպում եք, կույր-կույր բաժանվում։
Ամեն մարդ փնտրում է իր երկրորդ կեսին,
Որ իր հետ նոր գույն տա ու փարվի լույսին,
Բայց աշխարհը մեծ է, իսկ մարդիկ շատ քիչ,
Բայց աշխարհը մեծ է, իսկ մարդիկ փոքրաթիվ՝
Դժվար է գտնել հարազատ կեսին...
Կյանքն էլ, ընկերներ, լապտերիկ է կախարդ,
Շուռ ու մուռ է տալիս մարդկանց անշտապ
Հրճվում է ստեղծած իր պատկերներից,
Երբ ձանձրանում է՝ ջնջում է նորից։
Մոգական լապտերիկ է մեր կյանքը կախարդ,
Իսկ մենք ստեղծված մի կարճ ակնթարթ,
Բայց մարդիկ ենք մենք՝ ոչ թե ապակի,
Անկյանք էլ մենք չենք, այլ մահկանացու,
Երբ հանդիպում ենք մենք՝ եկ չբաժանվենք՝
Դրանով հաղթենք դաժան մահին մենք
Ու ապրենք միասին, մեռնենք միասին,
Մոգական լապտերիկը մանկան խաղ է սին։

Նորմարդ
02.04.2008, 21:43
Սիրում եք Հարութի Երգերը :)
Ներկայացնեմ իմ սիրած երգերի բառերը :)

*** Ով Գիտե ***

Կապույտ* էին քո աչերը ծովի* պես այս մաքուր
Ինչքան էլ կարոտեմ ես նրանց,
Ծփում էր ծովը* կապույտ, ծփում էին աչերը քո,
Լալիս էր իմ հոգին դառնացած:

Ծփում էր ծովը* կապույտ, ծփում էին աչերը քո,
Լալիս էր իմ հոգին դառնացած:

Ո՞վ գիտե ուր պիտի գնաս դու այս աշխարհում
Ո՞վ գիտե ուր պիտի գնամ ես,
Ինչ որ ես ունեի քեզ տվի այս կյանքում
Կարոտից զատ ոչինչ չմնաց:

Գիտեինք, որ վաղ թե ուշ մնաս բարով պիտ ասենք
Որ գնանաք մեր ճամփով բաժանման,
Ներիր ինձ խենթիս անհոգ
Ես ինքս եմ ինձ արդեն դատել,
Ապրելով լոկ քեզանով, քեզ հաճախ չեմ նկատել:

Գիտեինք, որ վաղ թե ուշ մնաս բարով պիտ ասենք
Որ գնանաք մեր ճամփով բաժանման,
Ներիր ինձ խենթիս անհոգ
Ես ինքս եմ ինձ արդեն դատել,
Ապրելով լոկ քեզանով, քեզ հաճախ չեմ նկատել:

Հիմա երբ չկաս արդեն, և ինչով էլ ինձ կախարդեն
Մորմոքվում եմ անվերջ քո կարոտից,
Ալիքն ինքն էլ չգիտե
Շատ կմնա նա այս ափում,
Իսկ ծովին* կարոտից զատ ոչինչ չի մնա:

Հիմա երբ չկաս արդեն, և ինչով էլ ինձ կախարդեն
Մորմոքվում եմ անվերջ քո կարոտից,
Ալիքն ինքն էլ չգիտե
Շատ կմնա նա այս ափում,
Իսկ ծովին կարոտից զատ ոչինչ չի մնա:

Իսկ ծովին* կարոտից զատ ոչինչ չի մնա:

Իսկ ծովին* կարոտից զատ ոչինչ չի մնա:

Չի մնաաաաաաաաաաաաաաաաաա…

Չի մնաաաաաաաաաաաաաաաաաա…

Հ.Գ.
Աստղանիշով` (*), գրված բառերը ես երգելուց փոխում եմ :)

Kuk
02.04.2008, 21:45
.....

Ավելացվել է 1 րոպե անց
Նորմարդ ջան քվեարկությամբ սարքի էլի թեման: Մի հատ 100 տոկոսանոց արդյունք գրանցենք;)

Նորմարդ
02.04.2008, 21:48
.....

Ավելացվել է 1 րոպե անց
Նորմարդ ջան քվեարկությամբ սարքի էլի թեման: Մի հատ 100 տոկոսանոց արդյունք գրանցենք;)
Հեսա Կիտային կխնդրեմ կսարքի ես արդեն չեմ կարա :)

Ավելացվել է 7 րոպե անց
***Գարոդի Պահին***

Արի արի, արի
Թեկուզ վերջին անգամ,
Թեկուզ քայլով դժկամ,
Միայն արի արի…

Թեկուզ քայլով դժկամ,
Միայն արի արի…

Թեկուզ բերես դու ինձ
Նոր բաժանման թախիծ
Անդարձ գնաս նորից,
Միայն արի արի…

Անդարձ գնաս նորից,
Միայն արի արի…

Թեկուզ անսեր անսիրտ,
Թեկուզ հեգնոտ ու խիստ,
Թեկուզ խայթող ու բիրտ,
Միայն արի արի…

Թեկուզ խայթող ու բիրտ,
Միայն արի արի…

Թեկուզ բերես դու ինձ
Մի նոր դարի կսկիծ,
Թեկուզ ուրիշ գրկից
Միայն արի արի…

Թեկուզ ուրիշ գրկից
Միայն արի արի…

Թեկուզ ուրիշ գրկից
Միայն արի արի…

Միայն արի արի, միայն արի արի…
Արի արի արի…
Թեկուզ ուրիշ գրկից աախ միայն արի արի…

Էս մեկը սպանում ա:)
Թե տրամ չունես վերջն ա, դնում ես ու հոգիդ քանդում, ավիրում սպանում ա:)

Ambrosine
02.04.2008, 22:55
Վաաաաաայ, Հարութը իմ ամենասիրած երգիչն ա:love
Շատ եմ սիրում Կտակ, Ուր էիր Աստված?, Հեռացած ընկերներ..........երգերը: Մի խոսքով բոլոր երգերը սիրում եմ:love

Նորմարդ
02.04.2008, 22:56
Վաաաաաայ, Հարութը իմ ամենասիրած երգիչն ա:love
Շատ եմ սիրում Կտակ, Ուր էիր Աստված?, Հեռացած ընկերներ..........երգերը: Մի խոսքով բոլոր երգերը սիրում եմ:love
Ուր էիր Ատվածը իրա երգը չի բայց դե ոչինչ:)
ինքը Կյանքի Կարուսելն էլ ա մի տեսակ շախով կատարոըմ Տիկին Արուսն էլ :)

Kuk
02.04.2008, 23:05
Վաաաաաայ, Հարութը իմ ամենասիրած երգիչն ա:love
Շատ եմ սիրում Կտակ, Ուր էիր Աստված?, Հեռացած ընկերներ..........երգերը: Մի խոսքով բոլոր երգերը սիրում եմ:love

«Ուր էիր Աստված»-ը Մեսչյանի երգն ա, Հարութը ուղակի կատարումա: Կարծեմ Մեսչյանը շատ էր ջղայնացել, որ Հարութը կատարել էր իրա երգը:angry

Lapterik
02.04.2008, 23:06
Էս ինչ մի մոդա ա դառել Հարութ լսելը:

Apsara
02.04.2008, 23:07
Շաատ եմ սիրում Hարութին, սիրում եմ նրա թավշյա ձայնը, երգելու ունիկալ ձևը, ինտոնացիան, շեշտադրումը ունիկալ:love: Բայց մի բայց կա, չեմ սիրում նրա տաշի տուշիները, որը ի դեպ սկսեց երգել ԱՄՆ մեկնելուց հետո, միայն նրա համար, որ այդ ոճաձևը պահանջարկ ուներ: Սիրում եմ նրա թախծոտ երգերը՝ Սիրում եմ քեզ, Հայի աչեր, տարիներ, օ քամի քամի և այլն, ամեն օր աշխատանքիս վայրում լսում եմ, իսկ երբ մարդ չի լինում կողքս ձայնը բարձրացնում եմ ու սկսում հետը երգել, Այսօր էլ բռնացրին :oy ախր վատ եմ երգում:
Սա էլ այսօրվա ամբողջ օրվա երգը որ լսել եմ ու հետը երգել, փորձելով կրկնօրինակել նրա հետաքրքիր առոգանությունն ու շեշտադրումը

Անվերադարձ մի ճանապարհի նման դու անցար,
Մի անդարման վերք թողիր իմ սրտին,
Սպասեցի քեզ շատ երկար, դու չեկար,
Ու այս կյանքի ուղիներում դժվար, հեռավոր,
Հուսացի դարձյալ հանդիպելու քեզ, բայց ավաղ մնացի ես մենավոր

Տարիները անցան, մեր սերն ու արցունքները հուշ դարձան,
Երազներս հանգան մայրամուտի վերջին շողի նման:

Ambrosine
02.04.2008, 23:07
Ուր էիր Ատվածը իրա երգը չի բայց դե ոչինչ:)
ինքը Կյանքի Կարուսելն էլ ա մի տեսակ շախով կատարոըմ Տիկին Արուսն էլ :)

Ուր էիր Աստվածը դու հավանում ես հենց հեղինակի կատարմամբ? Ես որ չէ:nea
Տիկին Արուսից բացի լավն ա նաև Ծեր գնչուհին, Կարմիր կակաչները

Ավելացվել է 57 վայրկյան անց

«Ուր էիր Աստված»-ը Մեսչյանի երգն ա, Հարութը ուղակի կատարումա: Կարծեմ Մեսչյանը շատ էր ջղայնացել, որ Հարութը կատարել էր իրա երգը:angry

Հա, ջղայնացել էր, բայց թող համեմատի իր կատարումը և Հարութի կատարումը: Անհամեմատելի են

Ավելացվել է 3 րոպե անց

Էս ինչ մի մոդա ա դառել Հարութ լսելը:

Հա, իսկականից: Մի ժամանակ, որ երեխեքին ասում էի, որ իր երգերն եմ լսում /Հարութի երգերի տակ եմ մեծացել/, ասում էին <<հա, նոյի թվի երգեր դու լսի>>, բայց հիմա սաղ Հարութ են լսում: Ու դա շատ լավ ա:)

Kuk
02.04.2008, 23:25
Հա, ջղայնացել էր, բայց թող համեմատի իր կատարումը և Հարութի կատարումը: Անհամեմատելի են

Աստղ ջան ոնց հասկացա, դու նախընտրում ես Հարութի կատարումը: Օրինակ՝ ես նախընտրում եմ Մեսչյանի կատարումը: Խոսքս կոնկրետ «Ու՞ր էիր Աստված» երգի մասին ա: Ինձ թվումա, որ դա ճաշակի հարցա, ու չի կարելի ասել «»լավն ա» կամ «վատն ա»:

Lapterik
02.04.2008, 23:31
Չգիտեմ Հարութը ինչա անում էտ երգը, բայց Մեսչյանը ԵՐԳՈՒՄ ա: Էտ երգին Հարութի ճժոցները չի սազում:

Հենո
03.04.2008, 21:32
Ժողովուրդ ջան ուրեմն Հայ Տղեքի Հայկոի Քո Ցավը Տանեմ երգի սկզբում Հարութի երգերից մեկնա սկզբում լսվում ու Հարութնա ասում քո ցավը տանեմ:
Ով կարա օգնի ինձ այդ երգը տա Հարութի կատարմամբ :)

Lapterik
03.04.2008, 21:42
Ժողովուրդ ջան ուրեմն Հայ Տղեքի Հայկոի Քո Ցավը Տանեմ երգի սկզբում Հարութի երգերից մեկնա սկզբում լսվում ու Հարութնա ասում քո ցավը տանեմ:
Ով կարա օգնի ինձ այդ երգը տա Հարութի կատարմամբ :)

Ես Հարութի լրիվ երգերը ունեմ,մենակ ասա որ երգի մասին ա խոսքը:

Fobus
03.04.2008, 22:03
ես ունեմ այդ երգը, բայց չեմ կարողանում գտնել
որ գտնեմ կտամ

Ուրվական
23.05.2008, 22:08
Կապույտ էին քո աչերը
Ծովի պես այս մաքուր,
Ինչքան եմ կարոտել ես նրանց,
Ծփում էր ծովը կապույտ,
Ծփում էին աչերդ լուրթ,
Լալիս էր իմ հոգին դառնացած,
Ծփում էր ծովը կապույտ,
Ծփում էին աչերդ լուրթ,
Լալիս էր իմ հոգին դառնացած...
Ով գիտե, ուր պիտի գնաս դու այս աշխարհում,
Ով գիտե, ուր պիտի գնամ ես,
Ինչ որ ես ունեի, քեզ տվի այս կյանքում,
Կարոտից զատ ոչինչ չմնաց...
...
Ներիր ինձ, խենթիս անհոգ,
Ես ինքս եմ ինձ արդեն դատել,
Ապրելով լոկ քեզանով, քեզ հաճախ չեմ նկատել,
Հիմա երբ չկաս արդեն, և ինչով էլ ինձ կախարդեն,
Մորմոքում եմ անվերջ քո կարոտից,
Ալիքն ինքն էլ չգիտե, շատ կմնա նա այս ափում,
Իսկ ծովին կարոտից զատ ոչինչ չի մնա...

Ambrosine
31.12.2008, 00:23
Երևանի գիշերներում........
Հարութս լացեց :cry :(

Ambrosine
01.01.2009, 21:28
Երեխեք, հենց հիմա Հանրայինը ցուցադրում է Հարութի վերջին համերգը: Անպայման նայեք

dvgray
01.01.2009, 22:14
Երեխեք, հենց հիմա Հանրայինը ցուցադրում է Հարութի վերջին համերգը: Անպայման նայեք

:o դու Հարութի հետ կապ ունես՞ բարեկամական :)

Ձայնալար
01.01.2009, 22:29
Չկլկլացներ կարգին երգիչ կլիներ :(

Rammstein
01.01.2009, 23:18
Երեխեք, հենց հիմա Հանրայինը ցուցադրում է Հարութի վերջին համերգը: Անպայման նայեք
Չեմ նայի... :beee :D

Մի երկու կադր նայեցի, անկեղծ ասած ահավոր ա... :o :[

Kuk
01.01.2009, 23:53
Երեխեք, հենց հիմա Հանրայինը ցուցադրում է Հարութի վերջին համերգը: Անպայման նայեք

Աստղ, ես չգիտեի, որ դու էդքան վատն ես:beee
Մի հատ ասեիր էլի, կարողա էլ սենց բան չլինի..
Շատ լավն էր, մեծ բան եմ կորցրել, որ չեմ գնացել: Ինչ քիչ են հեռուստատեսությամբ ասել, որ չեմ իմացել: Պետքա էստրադայի էժան ու անորակ թափթփուկները գան բառաչեն, որ օրվա մեջ 30 անգամ ամեն ալիքով ռեկլամ անեն:

Չեմ նայի... :beee :D

Մի երկու կադր նայեցի, անկեղծ ասած ահավոր ա... :o :[
Ռամշտայն, մի հայ երգչի անուն ասա:

Enigmatic
02.01.2009, 01:01

Ռամշտայնը ճիշտա ասում լավ կազմակերպած չէր ,միկրոֆոնը ահավոր էր խեղճի ձայնը կտրտվում էր,կամ լավ չէր լսվում,երաժշտությունն էլ հնչողությունը լավը չէր,գոնե մարդը մի անգամ էկել էր լավ կազմակերպ էին,ու նենց քիչ մարդ կար ոնցոր,բայց լավ աշխուժ էին:)

Kuk
02.01.2009, 01:10

Բայց Ռամշտայնը էդ իմաստով ա՞ ասում «ահավոր էր»:

Enigmatic
02.01.2009, 01:14
Բայց Ռամշտայնը էդ իմաստով ա՞ ասում «ահավոր էր»:

չգիտեմ ինձ տենց թվաց :esim ուղակի իմ կարծիքնա որ կարաին լավ կազմակերպեին համերգը

Kuk
02.01.2009, 01:24
չգիտեմ ինձ տենց թվաց :esim ուղակի իմ կարծիքնա որ կարաին լավ կազմակերպ էին համերգը

Հա, որ շատ վատ էր կազմակերպված, էդ հաստատ ա. նույնիսկ հեռուստացույցով նայելիս զգացվեց: Դե կարգին երգիչ ա, ո՞նց կարողա նոռմալ կազմակերպեին: Պետքա էն օգտագործված ու անորակ ապրանքներից լիներ, որ լավ կազմակերպեին:

Ambrosine
02.01.2009, 01:33
Աստղ, ես չգիտեի, որ դու էդքան վատն ես:beee
Մի հատ ասեիր էլի, կարողա էլ սենց բան չլինի..
Շատ լավն էր, մեծ բան եմ կորցրել, որ չեմ գնացել: Ինչ քիչ են հեռուստատեսությամբ ասել, որ չեմ իմացել: Պետքա էստրադայի էժան ու անորակ թափթփուկները գան բառաչեն, որ օրվա մեջ 30 անգամ ամեն ալիքով ռեկլամ անեն:
ինչ եմ?:o այ մարդ, ես սովորականի պես գիրք էի կարդում:D պատահական սենյակիցս դուրս եկա, հյուրասենյակի հեռուստացույցը միացած էր, ալիքները փոխեցի ու հոոպ, Հարութը:) ես էլ չգիտեի, որ ցույց են տալու. մեկ է, ես որոշ կադրեր նկարել էի համերգի ժամանակ;)

:o դու Հարութի հետ կապ ունես՞ բարեկամական :)
բարեկամական՝ ոչ, բայց իր հետ կապված շաաաատ դեպքեր կան

Չկլկլացներ կարգին երգիչ կլիներ :(
ընդունում եմ, որ էլ առաջվանը չի, բայց հաստատ ձեր սպիտակցիների պես չի. հետո էլ ինքը ուրիշ ա, ինքը լեգենդ ա.. ինքը.. :love

Չեմ նայի... :beee :D

Մի երկու կադր նայեցի, անկեղծ ասած ահավոր ա... :o :[
ինչի չես նայի?:think կացինով մարդու վիզ չի կտրում դրա համար?;)

Ժողովուրդ, քիչ չէինք, էդ ուղղակի առջևը կանգնածներն էին, որոնք պարում էին ու չնչին տոկոս էին կազմում, բայց ամենա ակտիվն էլ հենց իրենք էին
մեծ մասը նստած էր

Ազգային ազատագրությանը նվիրված երգերի ու հիմնի ժամանակ ժողովուրդը բռունցք էր արել:hands:hands:hands

Kuk
02.01.2009, 01:41
ինչ եմ?:o այ մարդ, ես սովորականի պես գիրք էի կարդում:D պատահական սենյակիցս դուրս եկա, հյուրասենյակի հեռուստացույցը միացած էր, ալիքները փոխեցի ու հոոպ, Հարութը:) ես էլ չգիտեի, որ ցույց են տալու. մեկ է, ես որոշ կադրեր նկարել էի համերգի ժամանակ;)

բարեկամական՝ ոչ, բայց իր հետ կապված շաաաատ դեպքեր կան

ընդունում եմ, որ էլ առաջվանը չի, բայց հաստատ ձեր սպիտակցիների պես չի. հետո էլ ինքը ուրիշ ա, ինքը լեգենդ ա.. ինքը.. :love

ինչի չես նայի?:think կացինով մարդու վիզ չի կտրում դրա համար?;)

Ժողովուրդ, քիչ չէինք, էդ ուղղակի առջևը կանգնածներն էին, որոնք պարում էին ու չնչին տոկոս էին կազմում, բայց ամենա ակտիվն էլ հենց իրենք էին
մեծ մասը նստած էր

Ազգային ազատագրությանը նվիրված երգերի ու հիմնի ժամանակ ժողովուրդը բռունցք էր արել:hands:hands:hands

Աստղ, դրա համար չէ, նայեցի հեռուստացույցով, ես համերգի մասին եմ ասում, որ ալարել էիր կես բերան ասել, որ համերգ ա տալու: Ես էլ նկատեցի, որ քիչ էին, կարծում եմ` լավ չէին տեղեկացրել, որտև պետքա լեփ-լեցուն լիներ: Ատղ ջան, տոմսերի գները կասե՞ս: Հետաքրքիր ա շատ:

Ambrosine
02.01.2009, 01:53

Ահա, թե ինչ: դեռ երեկվա կռիվն ես անում?:D
Իրոք որ շատ վատ էին տեղեկացրել, դե ես էլ չֆայմեցի:(
ես շատ շուտվանից գիտեի՝ դեկտեմբերի սկզբից, երբ դեռ հայտարարություն էլ արված չէր, տոմսերն էլ դեռ չէին վաճառվում:oy

տոմսերի գները 1500-10.000 էր. 1500-անոց տոմսերը հենց առջևի մասի համար էին. բայց քանի որ այդ հատվածը գրեթե դատարկ էր, մարդիկ վերևներից քիչ-քիչ իջնում էին՝ պարելու

ընդունում եմ, որ վատն եմ, չէ, ահավոր վատն եմ:(:angry

Աթեիստ
02.01.2009, 15:10
Հենց նոր լսեցի "Ու՞ր էիր, Աստված" երգը Հարութի կատարմամբ և
1. գտնում եմ, որ նա իրավունք չուներ աղավաղել այն երգը, որը հեղինակն անթերի կատարում է (և վոկալը, և երգի էմոցիոնալ մասը);
2. ևս մեկ անգամ եկա այն եզրակացության, որ Հարութի լավ երգերը ուրիշ երգիչները շատ ավելի լավ կկատարեին:

aerosmith
02.01.2009, 16:25
ես առնձնապես Հարութի երգերը չեմ լսում, ուղղակի որ քիչ-միչ լսել եմ իրա մի 7-10 տարի առաջվա ձայնագրությունները, կամ ել համրեգներից մի քանի հարտած, կարամ ասեմ, որ այս համերգի վախտ շատ վատ էր երգում: Դա էլ ունի իրա բացատրությունները, ուղղակի բերանի մեջ եղած մի երկու առարկա խանգարում էին իրան երգել։ Ու կարամ ասեմ սկի երաժիշտներն էլ եսիմ ինչ չէին, որ համեմատենք իրա մի 7-10 տարի առաջվա երաժիշտների հետ։ Համ էլ ամերիկայի ընկերներիցս մի բան եմ լսել իրա մասին, բայց ոչ մի հոգուց, որ Հարութը թմրանյութի դոզաներ ա ընդունում, եթե դա ճիշտա ուրեմն դա էլ ունի իրա բացասական հետևանքները իրա ձայնի վրա։

Ambrosine
02.01.2009, 19:09
Հենց նոր լսեցի "Ու՞ր էիր, Աստված" երգը Հարութի կատարմամբ և
1. գտնում եմ, որ նա իրավունք չուներ աղավաղել այն երգը, որը հեղինակն անթերի կատարում է (և վոկալը, և երգի էմոցիոնալ մասը);
2. ևս մեկ անգամ եկա այն եզրակացության, որ Հարութի լավ երգերը ուրիշ երգիչները շատ ավելի լավ կկատարեին:
1. ինչու է աղավաղում?
ինձ, օրինակ, իր կատարումն է դուր գալիս
2. դե թող լավ կատարեն, եթե կարող են: Եղել են ու կան բազմաթիվ անհաջող փորձեր: Դե թող մեկը Երեքնուկը փորձի Հարութի պես կատարել

ես առնձնապես Հարութի երգերը չեմ լսում, ուղղակի որ քիչ-միչ լսել եմ իրա մի 7-10 տարի առաջվա ձայնագրությունները, կամ ել համրեգներից մի քանի հարտած, կարամ ասեմ, որ այս համերգի վախտ շատ վատ էր երգում: Դա էլ ունի իրա բացատրությունները, ուղղակի բերանի մեջ եղած մի երկու առարկա խանգարում էին իրան երգել։ Ու կարամ ասեմ սկի երաժիշտներն էլ եսիմ ինչ չէին, որ համեմատենք իրա մի 7-10 տարի առաջվա երաժիշտների հետ։ Համ էլ ամերիկայի ընկերներիցս մի բան եմ լսել իրա մասին, բայց ոչ մի հոգուց, որ Հարութը թմրանյութի դոզաներ ա ընդունում, եթե դա ճիշտա ուրեմն դա էլ ունի իրա բացասական հետևանքները իրա ձայնի վրա։

թմրանյութը ձայնի վրա ինչ ազդեցություն է ունենում?:o:8:think

Kuk
02.01.2009, 20:48
Հենց նոր լսեցի "Ու՞ր էիր, Աստված" երգը Հարութի կատարմամբ և
1. գտնում եմ, որ նա իրավունք չուներ աղավաղել այն երգը, որը հեղինակն անթերի կատարում է (և վոկալը, և երգի էմոցիոնալ մասը);
2. ևս մեկ անգամ եկա այն եզրակացության, որ Հարութի լավ երգերը ուրիշ երգիչները շատ ավելի լավ կկատարեին:

Աթեիստ ջան, խնդրում եմ նշես Հարութի լավ երգերը` քո պատկերացմամբ իհարկե, և նշես այն երգիչներին, ովքեր լավ կկատարեին: Ինչ վերաբերում ա «Ո՞ւր էիր Աստված» երգին, դրա մասին խոսել եմ. սա (http://cpanel.host.am/~akumb/showpost.php?p=720885&postcount=46) մեկ, սա (http://cpanel.host.am/~akumb/showpost.php?p=720925&postcount=50) էլ երկու:

Նարե
02.01.2009, 21:09
ախր հեչ այն չէր, ինչ սպասում էի, հեչ դրա կեսն էլ չէր… Համերգը շատ վատ կազմակերպված էր՝մեկ, երաժիշտները ըստ իս ոչ այնքան պրոֆեսիոնալ՝ գոնե երեկ այդպես թվաց, հետո միգուցե ճիշտ չեմ զգացել, բայց տպավորություն էր, որ բառերի կեսը կամ մոռանում էր, կամ էլ հավեսը չէր տալիս երգել. Մի խոսքով իմ լսած Հարութին չտեսա::(:think

Աթեիստ
02.01.2009, 21:43
Աթեիստ ջան, խնդրում եմ նշես Հարութի լավ երգերը` քո պատկերացմամբ իհարկե, և նշես այն երգիչներին, ովքեր լավ կկատարեին: Ինչ վերաբերում ա «Ո՞ւր էիր Աստված» երգին, դրա մասին խոսել եմ. սա (http://cpanel.host.am/~akumb/showpost.php?p=720885&postcount=46) մեկ, սա (http://cpanel.host.am/~akumb/showpost.php?p=720925&postcount=50) էլ երկու:
Իմ իմացածներից` "Սիրում եմ քեզ", "Հայի աչեր", "Օ, քամի, քամի":
Սրանք բոլորն էլ լսել եմ այն երգիչների կատարմամբ և հիշել եմ հենց նրանց կատարմամբ և ոչ թե Հարութի: Ես Հայկոյին որպես երգիչ չեմ սիրում, բայց հաճույքով լսում եմ նրա կատարմամբ "Սիրում եմ քեզը":

Kuk
02.01.2009, 21:53

Հա, էդ երգերն ինձ համար էլ են շատ լավը: Երեկ առաջին անգամ լսեցի Հայկոի կատարմամբ «Սիրում եմ քեզ» երգը, ճիշտն ասած թյուրիմացություն էր ինձ համար: Ու երգիչը միայն ձայնագրեվելով երգիչ չի, ես այդպես եմ կարծում: Թող Հայկոն մի հատ համերգ տա, ու կարողանա Հարութի երգածի տասը տոկոսի չափ կենդանի երգի, կհամարեմ, որ ինքը երգիչ ա: Եվրոտեսիլում երեք րոպե կենդանի երգելով երգիչ չեն համարվում, դա ինձ համար չափանիշ չի: Երգիչը պետք ա կարողանա համերգ տալ, Հայկոին չեմ տեսել էդ կարգավիճակում, չեմ էլ պատկերացնում: Իսկ նշածդ մյուս երգերը չեմ հիշում ուրիշների կատարմամբ: Ասա` ովքեր են կատարել, լսեմ նրանց կատարումները, կարծիքս գրեմ, առանց լսելու չեմ կարող: Բայց երգիչների անուններ տուր էլի, ոչ թե ստուդիայում ձայնագրվողների ու սիդիներ վաճառողների:

Աթեիստ
02.01.2009, 22:05

Կարծում եմ թեման Հարութին էր նվիրված և չարժի քննարկել թե կոնկրետ երգը որ երգիչն է ավելի լավ կատարում: Ես պարզապես նշեցի, որ Հարութի կատարումները չեմ հավանում: Քանի որ արդեն նշել եմ Հայկոյի կատարումն ավելի հավանեցի նշեմ, որ եթե մի կողմ դնես կատարողի նկատմամբ վատ տրամադրվածությունը, կնկատես, որ Հայկոն իր կատարման մեջ ֆիլտրել է Հարութից մնացած թեթև ռաբիզը: Ես երբեք չեմ ասի, թե Հայկոն ավելի լավ ձայն ունի քան Հարութը, բայց որ ավելի վատ է կատարում (վատ = տհաճ ինձ համար), դա արդեն ասել եմ:

Vaho
02.01.2009, 23:51
Շատ եմ սիրում Հարութ, իրա էն քսան տարվա երգերը մինչև հիմա շատ լավ լսվումա, իրա երգերը չի ծերանա վապշե,«էլ, չենք լինի, մենք քսան տարեկան» կամ «տարիները անցան, մեր սերն ու արցունքները հուշ դարձան» կամ «օ քամի քամի պոկիր իմ սերն առանց ցավի» որ մեկն ասեմ: է՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝խ :( ինչ օրեր էին:love

Rammstein
02.01.2009, 23:57
Ռամշտայն, մի հայ երգչի անուն ասա:
Կոմիտաս

Իսկ եթե նկատի ունես ժամանակակից, ապա չկա։ Երեւի թե Ռուբեն Հախվերդյանին կարելի ա մի քիչ լսել։

Բայց Ռամշտայնը էդ իմաստով ա՞ ասում «ահավոր էր»:

Դա էլ նկատի ունեմ, բայց մենակ դա չեմ ասում, նաեւ երգածի մասին ա խոսքս։ Բայց իրոք լավ կազմակերպված չէր։ Հետո, բացի այդ, նայեցի էդ Հարութի տեսքին, ու :{... Գոնե թրաշվեր...:D

Ambrosine
02.01.2009, 23:57
ախր հեչ այն չէր, ինչ սպասում էի, հեչ դրա կեսն էլ չէր… Համերգը շատ վատ կազմակերպված էր՝մեկ, երաժիշտները ըստ իս ոչ այնքան պրոֆեսիոնալ՝ գոնե երեկ այդպես թվաց, հետո միգուցե ճիշտ չեմ զգացել, բայց տպավորություն էր, որ բառերի կեսը կամ մոռանում էր, կամ էլ հավեսը չէր տալիս երգել. Մի խոսքով իմ լսած Հարութին չտեսա::(:think

Իր պրոֆեսիոնալիզմը հենց նրանում է, որ բառերը, եթե նույնիսկ մոռանում էլ էր, կարողանում էր փոխարինել /թեկուզ մեխանիկորեն/, բայց այդ հատվածը հո բաց չէր թողնում?

Իսկ ինչ վերաբերում է Հայկոյի կատարմանը, ապա, շատ կներեք, բայց :[
Հայկոյի դեմ տրամադրված չեմ

Ambrosine
03.01.2009, 00:01
... նայեցի էդ Հարութի տեսքին, ու :{... Գոնե թրաշվեր...:D

էդ ոնց ա մյուսների՝ հազարամյակների փոշին իրենց վրա հավաքած մորուքը չեք նկատում, իսկ Հարութինը անմիջապես ֆիքսում եք?

Rammstein
03.01.2009, 00:16
էդ ոնց ա մյուսների՝ հազարամյակների փոշին իրենց վրա հավաքած մորուքը չեք նկատում, իսկ Հարութինը անմիջապես ֆիքսում եք?
Չգիտեմ` ոնց ա, բայց Հարութի արտաքինը շատ ցայտուն կերպով տարբերվում ա մյուսների արտաքինից։

Ambrosine
03.01.2009, 00:33
Չգիտեմ` ոնց ա, բայց Հարութի արտաքինը շատ ցայտուն կերպով տարբերվում ա մյուսների արտաքինից։

լավ էլի,
թեկուզ թող կեղտոտ շորերով երգի, բայց երգի, ոչ թե ...:[

Ռամշթայնը կոստյումով է երգում? մազերը էլեգանտ սանրած?

Kuk
03.01.2009, 00:36
Կարծում եմ թեման Հարութին էր նվիրված և չարժի քննարկել թե կոնկրետ երգը որ երգիչն է ավելի լավ կատարում: Ես պարզապես նշեցի, որ Հարութի կատարումները չեմ հավանում: Քանի որ արդեն նշել եմ Հայկոյի կատարումն ավելի հավանեցի նշեմ, որ եթե մի կողմ դնես կատարողի նկատմամբ վատ տրամադրվածությունը, կնկատես, որ Հայկոն իր կատարման մեջ ֆիլտրել է Հարութից մնացած թեթև ռաբիզը: Ես երբեք չեմ ասի, թե Հայկոն ավելի լավ ձայն ունի քան Հարութը, բայց որ ավելի վատ է կատարում (վատ = տհաճ ինձ համար), դա արդեն ասել եմ:

Ընդհակառակը` լա՛վ տրամադրված եմ լսել. ինձ ասեցին` լավն ա, միացրին, լսեցի, բայց դուրս չեկավ. ձայն չկար, ու ոնց որ ուրիշ երգ լիներ:

Enigmatic
03.01.2009, 00:40
Իր պրոֆեսիոնալիզմը հենց նրանում է, որ բառերը, եթե նույնիսկ մոռանում էլ էր, կարողանում էր փոխարինել /թեկուզ մեխանիկորեն/, բայց այդ հատվածը հո բաց չէր թողնում?

Իսկ ինչ վերաբերում է Հայկոյի կատարմանը, ապա, շատ կներեք, բայց :[
Հայկոյի դեմ տրամադրված չեմ

բայց անկեղծ ասած եսել եմ Հայկոի կատարմամբ սիրում ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ երգը:love:love ախր շաաատ լավնա,ու իրա երգի փոխած ձևը ավելիա դուրս գալիս:oy

Enigmatic
03.01.2009, 00:42
Ընդհակառակը` լա՛վ տրամադրված եմ լսել. ինձ ասեցին` լավն ա, միացրին, լսեցի, բայց դուրս չեկավ. ձայն չկար, ու ոնց որ ուրիշ երգ լիներ:

Արտ:love էտ իմ դրածի մասին ես գրել? չէ ես կտամ կլսես կարողա դուրտ գա

Ambrosine
03.01.2009, 00:43
բայց անկեղծ ասած եսել եմ Հայկոի կատարմամբ սիրում ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ երգը:love:love ախր շաաատ լավնա,ու իրա երգի փոխած ձևը ավելիա դուրս գալիս:oy

կարող ա ես էլ ասեի՝ լավն է, եթե ծնված օրվանից լսած չլինեի Հարութի կատարածը ու չհամեմատեի ձայներն ու կատարողական վարպետությունը;)

Enigmatic
03.01.2009, 00:47
կարող ա ես էլ ասեի՝ լավն է, եթե ծնված օրվանից լսած չլինեի Հարութի կատարածը ու չհամեմատեի ձայներն ու կատարողական վարպետությունը;)

հա ճիշտ ես ,որովհետև ես հենց առաջին անգամ էտ երգը հենց Հայկոի կատարմամբ եմ լսել ու սիրել,դրա համար,բայց միհատ աղջիկ կա այ ինքը իրոք վատա երգում հերիք չի միհատ էլ կլիպ էր հանել:[

Ambrosine
03.01.2009, 00:50
հա ճիշտ ես ,որովհետև ես հենց առաջին անգամ էտ երգը հենց Հայկոի կատարմամբ եմ լսել ու սիրել,դրա համար,բայց միհատ աղջիկ կա այ ինքը իրոք վատա երգում հերիք չի միհատ էլ կլիպ էր հանել:[

Անուշիկ Հակոբյանը? ճիշտը որ ասեմ, իր կատարումը, ըստ իս, Հայկոյի կատարումից լավն է:))))))))))))))

Kuk
03.01.2009, 00:53
Կոմիտաս

Իսկ եթե նկատի ունես ժամանակակից, ապա չկա։ Երեւի թե Ռուբեն Հախվերդյանին կարելի ա մի քիչ լսել։

Դա էլ նկատի ունեմ, բայց մենակ դա չեմ ասում, նաեւ երգածի մասին ա խոսքս։ Բայց իրոք լավ կազմակերպված չէր։ Հետո, բացի այդ, նայեցի էդ Հարութի տեսքին, ու :{... Գոնե թրաշվեր...:D

Հա, պարզա, դե ես Կոմիտասի համերգներին չեմ գնում, տոմսի փող չունեմ, եթե տոմս գնելու հնարավորություն ունենամ, անպայման կգնամ:

Բա տեսքը ինչա՞ որ, թրաշը՞, անպայման պետքա ունքերը հանած լինի, որ դուրներդ գա՞, պետքա գոմիկի նման տուտուզը շարժելով երգի, որ դուրներդ գա՞: Կարգին, տղավարի որ երգում ա, լավ չի չէ՞: Մեսչյանն էլ ա անթրաշ, հետո՞, ի՞նչ ա քեզ խանգարում: Ուրեմն որ երկրիդ երկրորդ, երրորդ դեմքերը անթրաշ են լինում, էդ քեզ չի անհանգստացնում, էդ կարելի ա, բայց որ երգիչն ա անթրաշ, էդ անհանգստացնում ա հա՞, նենց չի դզո՞ւմ: Տենց որ լինի Ֆրեդի Մերկուրիի մասին խոսալուց պետքա իրան հանենք մայրուղի, սարքենք գռուզավիկ. դրա հագածը, շարժուձևը.. Ապեր, երգչի թրաշը ինձ համար հեչ դեր չի խաղում, եթե իրանց կանանց չի խանգարում, ոչ մեկին պետքա որ չխանգարի: Կոմիտասի թրաշի մասին ի՞նչ կասես բա. քանի խոսք ա գնացել, էդ էլ ասա:

Enigmatic
03.01.2009, 00:53
Անուշիկ Հակոբյանը? ճիշտը որ ասեմ, իր կատարումը, ըստ իս, Հայկոյի կատարումից լավն է:))))))))))))))

ուղակի Հայկոն ավելի ռոմանտիկ ա երգում,ես ավելի եմ զգում էտ երգը:love հենց հիմա էլ լսում եմ Հայկոի կատարմամբ:love

Vaho
03.01.2009, 00:53
Ստեղ հնարաոր է՞ երգ կցել, եթե այո ասեք ոնց ես Արութի «սիրում եմ քեզ» երգ տամ լսեք ու տեսեք թե ոնց են երգում

Rammstein
03.01.2009, 00:54
լավ էլի,
թեկուզ թող կեղտոտ շորերով երգի, բայց երգի, ոչ թե ...:[

Ռամշթայնը կոստյումով է երգում? մազերը էլեգանտ սանրած?
Չէ, Ռամշտայնը կոստյումով չի երգում, ոչ էլ էլեգանտ սանրված։ Բայց որ նայում եմ Ռամշտայնի, կամ այլ ռոք խմբերի համերգները, ապա զգացվում ա, որ եթե իրանց մազերը բիզ-բիզ են, կամ եթե իրանց շորերը ճղճղած են, ապա դա հատուկ ա սարքած։ Իսկ Հարութին որ տեսա, (վիրավորելու միտում չունեմ) ոնց որ բոմժ լիներ։ Տպավորություն էր, որ առանց իր արտաքինի մասին մտածելու մտել էր բեմ։

Kuk
03.01.2009, 00:55
Արտ:love էտ իմ դրածի մասին ես գրել? չէ ես կտամ կլսես կարողա դուրտ գա

Հա:)

Kuk
03.01.2009, 00:58
Կարծում եմ թեման Հարութին էր նվիրված և չարժի քննարկել թե կոնկրետ երգը որ երգիչն է ավելի լավ կատարում: Ես պարզապես նշեցի, որ Հարութի կատարումները չեմ հավանում: Քանի որ արդեն նշել եմ Հայկոյի կատարումն ավելի հավանեցի նշեմ, որ եթե մի կողմ դնես կատարողի նկատմամբ վատ տրամադրվածությունը, կնկատես, որ Հայկոն իր կատարման մեջ ֆիլտրել է Հարութից մնացած թեթև ռաբիզը: Ես երբեք չեմ ասի, թե Հայկոն ավելի լավ ձայն ունի քան Հարութը, բայց որ ավելի վատ է կատարում (վատ = տհաճ ինձ համար), դա արդեն ասել եմ:

Էլի թեման Հարութին է նվիրված, բայց վատ չէր լինի, որ անուններ տայիր: Բայց դե պետքա լինեն տենց անուններ, որ տաս:

Enigmatic
03.01.2009, 00:58
Չէ, Ռամշտայնը կոստյումով չի երգում, ոչ էլ էլեգանտ սանրված։ Բայց որ նայում եմ Ռամշտայնի, կամ այլ ռոք խմբերի համերգները, ապա զգացվում ա, որ եթե իրանց մազերը բիզ-բիզ են, կամ եթե իրանց շորերը ճղճղած են, ապա դա հատուկ ա սարքած։ Իսկ Հարութին որ տեսա, (վիրավորելու միտում չունեմ) ոնց որ բոմժ լիներ։ Տպավորություն էր, որ առանց իր արտաքինի մասին մտածելու մտել էր բեմ։

բայց ես գիտեմ որ դա հենց իրա իմիջնա,ու ինքը միշտ էլ տենցա եղել,փնթիության բան չկա ըտեղ:)

Kuk
03.01.2009, 01:00
Ստեղ հնարաոր է՞ երգ կցել, եթե այո ասեք ոնց ես Արութի «սիրում եմ քեզ» երգ տամ լսեք ու տեսեք թե ոնց են երգում

Չէ, ստեղ չի լինում կցել:)

Ambrosine
03.01.2009, 01:11
Չէ, Ռամշտայնը կոստյումով չի երգում, ոչ էլ էլեգանտ սանրված։ Բայց որ նայում եմ Ռամշտայնի, կամ այլ ռոք խմբերի համերգները, ապա զգացվում ա, որ եթե իրանց մազերը բիզ-բիզ են, կամ եթե իրանց շորերը ճղճղած են, ապա դա հատուկ ա սարքած։ Իսկ Հարութին որ տեսա, (վիրավորելու միտում չունեմ) ոնց որ բոմժ լիներ։ Տպավորություն էր, որ առանց իր արտաքինի մասին մտածելու մտել էր բեմ։

դա էլ իր ոճն ա. հիմա թող մեկը ինձ ասի, թե ես հնաոճ եմ, որովհետև նորաձևության վերջին ճիչը համարվող կանաչ-դեղին-կարմիր չեմ հագնում

կարելի է ասել, որ դա իր երգերի ոճից էլ է գալիս. ինքը կիթառահար է, չէ? ինքը դասական չէր կարող հագնել, Անդրյուշի շորերից չէր կարող հագնել, ընտրել է ազատ ոճ՝ իր տարիքին համապատասխան

Rammstein
03.01.2009, 01:16
բայց ես գիտեմ որ դա հենց իրա իմիջնա,ու ինքը միշտ էլ տենցա եղել,փնթիության բան չկա ըտեղ:)
Դե ես դա չեմ ընկալում։ :esim
Ամեն դեպքում եթե դա էլ իրա իմիջն ա, ապա ըստ իս դա ահավոր հնաոճ ա։

Ambrosine
03.01.2009, 01:35
Դե ես դա չեմ ընկալում։ :esim
Ամեն դեպքում եթե դա էլ իրա իմիջն ա, ապա ըստ իս դա ահավոր հնաոճ ա։

հնաոճ?:think
եթե այդպես է, թող կոչվի հնաոճ, բայց երբեք Անդրյուշի նման նորաձև չլինի կամ էլ սպիտակցիների նման <<նիհար>>, որ միկրոֆոնից միայն ֆսֆսոցը լսվի

Արտիստ
03.01.2009, 14:24
Դե ես դա չեմ ընկալում։ :esim
Ամեն դեպքում եթե դա էլ իրա իմիջն ա, ապա ըստ իս դա ահավոր հնաոճ ա։

Հետաքրքիրա, իսկ ինչ վատ բան կա հնաոճ-ի մեջ? Ճաշակով ու ճիշտ ընտրված հնաոճ կարող է շատ ու շատ ավելին լինեն քան ցանկացած "ժամանակակիցը". Արտիստներ կան որ երբեմն բեմ են դուրս գալիս մերկ,առանց հագուստի,հետո ինչ?:think

Kuk
03.01.2009, 14:31
Դե ես դա չեմ ընկալում։ :esim
Ամեն դեպքում եթե դա էլ իրա իմիջն ա, ապա ըստ իս դա ահավոր հնաոճ ա։

Հնաոճի ահավորը ո՞րն ա, Ռամ, վախացնում ա՞ քեզ Հարութի հնաոճ հագուստը, մեջը մահացածների հոգիներ կա՞ն էդ հագուստի: Ապեր, ավելի լավ ա տղեն հնաոճ հագնվի, քան գոմիկի նման հագնվի:

Նարե
03.01.2009, 20:00
Իր պրոֆեսիոնալիզմը հենց նրանում է, որ բառերը, եթե նույնիսկ մոռանում էլ էր, կարողանում էր փոխարինել /թեկուզ մեխանիկորեն/, բայց այդ հատվածը հո բաց չէր թողնում?

Եթե տենց դատես , ապա մեր հայ երգարվեստում բոլորն էլ պրոֆեսիոնալ են , որովհետև մոռանալիս բոլորն էլ լայ-լայ կարողանում են անեն ու մի ձևի տակից դուրս են գալիս, իսկ դա կոնկրետ ինձ համար անպրոֆեսիոնալ մոտեցում է, ոթղ երգերի կեսը երգեր,բայց երգեր ամբողջությամբ, երգեր նոռմալ երաժշտությամբ, էլի եմ կրկնում, դա բնավ այն Հարութը չէր, ոև սպասում էի տեսնել:

Ambrosine
03.01.2009, 20:47

բայց ինքը չի փոխարինում լայ-լայ...-ներով, այլ համարժեք բառերով: Նույնն է, թե ասես, որ ով գրավոր աշխատանքը անգիր է գրում /այնպես ինչպես գրքում է գրված/, ավելի խելացի է, քան նա, ով իր մտքերն է շարադրում, իր բառերը /չգիտեմ՝ ինչքանով հաջողված օրինակ էր/

Kuk
03.01.2009, 21:15
Աթեիստ, ես չեմ տեսնում իմ գրածի մեջ կասկածանք, ես գրել եմ հստակ, եթե խոսալու բան կա, խնդրեմ, և՛ ՊՄ-ով եմ պատրաստ, և՛ ռեալ, կարծում ասածս կրկնվելուն նման ա, բայց պետքա որ բոլորի համար սա պարզ լիներ վաղուց: Ես ասում եմ` տուր երգիչների անունները, տենամ էդ ովքեր են, ի՞նչ կասկածելու մասին էիր գրել կարմիր վարկանիիդ մեջ: Ովքե՞ր են կատարում Հարութի երգերը, տուր էդ երգչների անունները:

Kuk
04.01.2009, 20:09
Հենց հիմա ստիպողաբար Հայկոի կատարմամբ «Սիրում եմ քեզ» երգն եմ լսում:} Լսելու բան չի:tomato

Նարե
04.01.2009, 21:15
բայց ինքը չի փոխարինում լայ-լայ...-ներով, այլ համարժեք բառերով: Նույնն է, թե ասես, որ ով գրավոր աշխատանքը անգիր է գրում /այնպես ինչպես գրքում է գրված/, ավելի խելացի է, քան նա, ով իր մտքերն է շարադրում, իր բառերը /չգիտեմ՝ ինչքանով հաջողված օրինակ էր/

Չէ , գիտես , ենքան էլ դուրս չեկավ օրինակը, Աստղ ուղղակի ետ օրինակը իմ համար , միգուցե սխալ եմ կարծում, բայց մեկ համերգի ժամանակ այդքան երգի բառեր մոռանալ, այդքան անկապ բաներ երգել կամ ավելի շուտ չերգել , հավասարեցվում է նրա հետ, որ իրա համար, մեծ հաշվով մեկա, թե երգումա կամ չէ, իրա երկրպագուները եկել են վայելելու իրա կատարումները , թե չէ, ինքը եկել ա փող աշխատի ու գնա… Այսօր լսում եմ իրա ձայնագրությունները ու էլի համոզվում եմ , չէ, պրոֆեսիոնալա,չէ սիրում եմ, բայց դե, երեվումա , ետ օրը հավես չուներ երգելու

Ambrosine
08.08.2009, 15:18
Հարութի համերգն է հենց հիմա Հ1-ով:)

Miran
21.08.2009, 16:25
Ժողովուրդ ջան բարևներ ձեզ: Ժողովուրդ ջան կարող եք օգնել գտնեմ Հարութի երգերից մեկը երկար ժամանակ ա աման եմ գալիս չեմ գտնում, ինչքան հիշում եմ բառերը սենց էր`

Ես, առանց քեզ
կապրեմ առանց արևի,
Ես, առանց քեզ,
Մենակ մնամ երևի,
Ես առանց քեզ....

Հարդ
19.09.2009, 13:18
Ես չգիտեմ, թե ինչի են իրան ռաբիս համարում, բայց ինքն ինձ համար բոլորովին էլ ռաբիս չի ու փոքր ժամանակ իրա երգերը շատ էի սիրում... Համ էլ, ես էլ եմ ՁԱԽ ՀԱՐՈՒԹ

DavitH
15.01.2010, 16:17
Ժողովուրդ ինձ էս երգնա պետք կարաք մի տեղ ասեք իրան գտնեմ կամ գոնե երգի վերնագիրն ասեք կամ բառերը շաաատ շնորհակալ կլինեմ

կրկներգից ես 4 տողն եմ հիշում

«Այրվում եմ, ես չեմ կարող այսպես
Ուզում եմ քեզ գրկել խենտի պես
Հաստատ գիտեմ դու էլ ինձ խենթի պես
Սպասում ես ինձ, տանջվում խենտի պես»

DavitH
02.02.2010, 13:58
1.Սասնոյ քաջեր վերցրին զէնքեր մահն աչքերի մէջ արան.
Սասնոյ քաջեր վերցրին զէնքեր մահն աչքերի մէջ արան.
Հայոց ազգի կոյս աղչիկներ ասկեարներն խլին տարան
Հայոց ազգի կոյս աղչիկներ ասկեարներն խլին տարան

Հայ քաջեր, հայ քաջեր ,
Ժամն է մեր օր հասական
Հայ կամաւորների խմբով պիտ ազատենք Հայաստան:

Հայ քաջեր, հայ քաջեր ,
Ժամն է մեր օր հասական
Հայ կամաւորների խմբով պիտ ազատենք Հայաստան:

2.Իւր քաջերով իր զորաւոր Տարոն աշխարհի սարեր
Իւր քաջերով իր զորաւոր Տարոն աշխարհի սարեր
Մշո դաշտէն մինջեւ Սասուն քաջ Արաբոն կը հսկէր:
Մշո դաշտէն մինջեւ Սասուն քաջ Արաբոն կը հսկէր:

Հայ քաջեր, հայ քաջեր ,
Ժամն է մեր օր հասական
Հայ կամաւորների խմբով պիտ ազատենք Հայաստան:

Հայ քաջեր, հայ քաջեր ,
Ժամն է մեր օր հասական
Հայ կամաւորների խմբով պիտ ազատենք Հայաստան:

3.Մեր երագոյն դրօշի ներքո պիտ ազատենք Հայաստան:
Մեր երագոյն դրօշի ներքո պիտ ազատենք Հայաստան:
Ֆիտայապէտ Գեւորգ Չաուշ իւր քաջերով անսասան
Իւր կատարած սխրանքներով կոչուեց Սարերու Ասլան:

Հայ քաջեր, հայ քաջեր ,
Ժամն է մեր օր հասական
Հայ կամաւորների խմբով պիտ ազատենք Հայաստան:

Հայ քաջեր, հայ քաջեր ,
Ժամն է մեր օր հասական
Հայ կամաւորների խմբով պիտ ազատենք Հայաստան:

4.Սերոբ աղբիւր Նեմրութ սարում երդուիլ տուեց քաջերուն
Սերոբ աղբիւր Նեմրութ սարում երդուիլ տուեց քաջերուն
Հայրենիքի սիրոյն համար կամ մահ կամ ազատութիւն:
Հայրենիքի սիրոյն համար կամ մահ կամ ազատութիւն:

Հայ քաջեր, հայ քաջեր ,
Ժամն է մեր օր հասական
Հայ կամաւորների խմբով պիտ ազատենք Հայաստան:

Հայ քաջեր, հայ քաջեր ,
Ժամն է մեր օր հասական
Հայ կամաւորների խմբով պիտ ազատենք Հայաստան:

http://www.merhayrenik.narod.ru/lyrick/haykajer.html

Նաիրուհի
10.12.2010, 02:59
Հարութը ռաբիզ է, չէ՞։ Ես ռաբիզ շա՜տ եմ սիրում...:love

http://www.youtube.com/watch?v=JbH_We8XxcA

http://www.youtube.com/watch?v=ILnNpd3hzhA

einnA
22.12.2010, 23:54
Էս երգը երևի տղերքը հարբած պիտի լսեն, աղջիկներն էլ լրիվ սթափ վիճակում :aha

http://www.youtube.com/watch?v=PuWYaaDHjh0

Հ.Գ. երեկ հայտնաբերեցի իմ համար ,որ խոսքերը Կապուտիկյանինն են:

Մաեստրո
24.12.2010, 23:51
http://www.youtube.com/watch?v=agFJMhmedzY&feature=related
:love ինչպես կարելի է մեր օրերի լեգենդին չգնահատել:esim

Մաեստրո
24.12.2010, 23:54
Երևանի գիշերներում........
Հարութս լացեց :cry :(

:love

http://www.youtube.com/watch?v=VFjXiLtO4o4&feature=player_embedded

Մաեստրո
25.12.2010, 00:06
Այս երգը շատ եմ սիրում

http://www.youtube.com/watch?v=bj0oix7NjS4&feature=related

Մաեստրո
25.12.2010, 00:12
Այ էսա որ կա:friends:

http://www.youtube.com/watch?v=9QU5gf4jkQ0&feature=related

Մաեստրո
25.12.2010, 00:21
և Հարութի երգացանկի կուլմինացիան եզրափակում եմ կարմիր կակաչներով:love

http://www.youtube.com/watch?v=ts1mo3YQEi0&feature=related:hi

Մաեստրո
25.12.2010, 02:02
Իմ Երևան

http://www.youtube.com/watch?v=eEF1FrbHHZA&feature=related

Երեկոյան Երևան

http://www.youtube.com/watch?v=Wce4NJuHe9o&feature=related

Սերժ780
26.12.2010, 23:17
Մաեստրո ջան, շատ ապրես։
Ես արդեն 30 տարուց ավել լսում եմ Ձախ Հարութ։ Նա ինձ համար ոչ միյայն երգիչ է, այլ նաև սրտիս վիրտուալ ընկեր։ Հուզմունքի ու տխրության պահերին նրա երգերը գուրգուրել ու մխիթարել են իմ սիրտը, սիրահարության տարիներին թևավորել են, ուրախության ժամին՝ ցնծություն նվիրել։
Սակայն կա մի երգ, որ չեմ լսել շուրջ 20 տարի։ Ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել այն։
Հիմա էլ դիմում եմ մեր «ֆորումականներին», ո՞վ կարող է ունենալ այս երգը.
».«
Լուսինը երկնից արծաթ է թափում,
Աստղերը պայծառ ու մեծ են դարձել,
Ու կարծես եթե ձեռքս երկարեմ,
Կբռնեմ նրանց ու վար բերելով
Քեզ կնվիրեմ։

կրկն.
Դու սիրում ես ինձ, ես սիրում եմ քեզ,
Աշխարհն էլ ասես, գժվել է կարծես։
Վարդենին այնպես անուշ է բուրում,
Սոխակն է նրան անվերջ համբուրում։

Ցավոք մնացած բառերը չեմ հիշում։ Երգը գտնելու իմ միակ հույսը դուք եք։

Մաեստրո
30.12.2010, 02:49
ջա՜ն, Հարութ ջան...:roll

http://www.youtube.com/watch?v=jviAwMsrzPo&feature=related

Tehleryan
23.03.2011, 01:17
http://www.youtube.com/watch?v=nn7UoJCYkPM
ջան ջան , քեֆ ենք անում , լավ ենք անում , կարևոր չի , թե ինչ բառեր են , ինչ թեմաներ են :(

Kuk
12.04.2011, 10:40
Հունիսի 11-ին Երևանում համերգ ա տալու ոնց որ:

GinAni
03.07.2011, 13:35
Ձախ Հարութից իմ ամենսիրած երգը: եթե չեմ սխալվում վերնագիրը "Քեզ հետ իմ սեր" է: ւղակի youtobe-ում լավ որակի վիդեո չգտա

http://www.youtube.com/watch?v=su9bOd5AzTc&feature=related

Մութ է իջել ճամփիս, աչքիս ու հոգուս
Աչքիս ու հոգուս
Աչքիս ու հոգուս
Սիրտս է տենչում կարոտ ու վառ արշալույս
Ջինջ մի սեր ու հույս, քնքուշ բառեր ու երազ անմար
Երբ դու ելար իմ դեմ ինչպես նոր արև ու բարձրացար
Ու բարձրացար
Մերթ ինձ կանչում ես քո հեռվից աստղավառ
Մերթ ինձ առնում ես թևերիտ
Քոնն է իմ կյանքը ու իմ սիրտը ծարավ
Տար ինձ հասցրու արևներին
Սերս բացվեց ինչպես գարնան առավոտ
Գարնան առավոտ
Գարնան առավոտ
Իմ դեմ փռվեց կյանքի ճամփան արևոտ
Արևոտ ճամփան ինչպես լուսե մի ծիածան
Ուր էլ տանի ճամփան՝ վստահ կքայլեմ քեզ հետ իմ սեր
Քեզ հետ իմ սեր
Մերթ ինձ կանչում ես քո հեռվից աստղավառ
Մերթ ինձ առնում ես թևերիտ
Քոնն է իմ կյանքը ու իմ սիրտը ծարավ
Տար ինձ հասցրու արևներին
Տար ինձ հասցրու արևներին
Տար ինձ հասցրու արևներին
Տար ինձ հասցրու արևներին
Տար ինձ հասցրու արևներին…

Lusinamara
03.07.2011, 14:10
Այս իրավիճակներում եղել եմ, բայց ոչ հարբելու պատճառով... Շատ լավ երգ է:):hands

http://www.youtube.com/watch?v=AuaBIfzrq1Y&playnext=1&list=PL232299217833A246

Սերժ780
29.03.2012, 21:23
Ողջո՜ւյն բոլորին։
Արդեն գրել եմ այս թեմայով։ Էլի իմ հին «երգն եմ երգում»։ճ Ո՞վ ունի այս երգը։ (ա՜յ քեզ տավտոլոգիա)
Մի լավ տղա իր անձնական տեսագրություններում գտել է հատված, որտեղ լսվում են Հարութի այս երգի կտորները։
Հապա լսեք, գուցե ճանաչե՞ք։

http://www.youtube.com/watch?v=VgvtZdWVlYc

Սերժ780
08.11.2012, 02:22
Վերաբեռնում.

http://www.youtube.com/watch?v=C2QIoS2t0cM

Sona_Yar
08.11.2012, 02:43
Լուսինը երկնից արծաթ է թափում,
Աստղերը պայծառ ու մեծ են դարձել,
Երկիրն էլ կարծես ինձ ու քեզ գրկել
Ուրախ խելագար մի պար է պարում:

[I]Կրկներգ. Դու սիրում ես ինձ, ես սիրում եմ քեզ,
Աշխարհն էլ մի պահ գժվել է կարծես,
Վարդենին այնպես անուշ է բուրում,
Սոխակն է նրան անվերջ համբուրում:

Լուսինը կարծես արծաթյա դրամ
Լինի կտրված մայր տիեզերքից,
Լուսավորում է մեղմիկ, աննման,
Ինձ ու քեզ տալով այս անվերջ ճամփան...

Բառերը գտնվեցին, մնացին երգն ու հոլովակը:

Սերժ780
09.11.2012, 16:28
Սոնա ջան, էս երգը լսել եմ ընդհամենը 2 անգամ — 1980-ին, Ալավերդիում մի ծանոթի մոտ, և 1984-ին Մոսկվայում, հայ ուսանողների մոտ։
Այն ժամանակներում չկար ձայնագրելու հնարավորություն։

Սերժ780
29.08.2013, 08:02
Գտաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա !!!!!!!!!:hands
Դե, վայելեք, երեխեք ջան։

http://youtu.be/bLzbLXp2gkM

Mephistopheles
29.08.2013, 08:33
ժող, այ իմ գնդակ իմ գնդակը կարաք գտնեք…

Ruby Rue
29.08.2013, 09:35
ժող, այ իմ գնդակ իմ գնդակը կարաք գտնեք…

Բռնի քո կանաչ, կարմիր ու կապուտակ գնդակը, այ Մեֆ: :D

http://www.youtube.com/watch?v=3Zo2sq89gdY

Smokie
29.08.2013, 10:16
Վաաա՜յ մանկությանս պլաստինկայի երգերը Ձախ Հարութն է՞ր երգում:D Քանի՜ քանի անգամ եմ հիշել ես էս երգերը,:hands բայց ոչ մի կերպ հիմա չեմ նմանացնում Հարութի ձայնին, չնայած գործիքավորումը բանը նույնն են: Ես հիմա որ լսում եմ, իմ հիշածին նման չի, իմը ավելի ջահելի ձայն էր:)) կարող ա ձայնագրությունից էր տենց թվում, կամ էն ժամանակ այլ կերպ էր տպավորվել: Համենայն դեպս էն ժամանակ չգիտեի Հարութին

Sona_Yar
08.09.2018, 14:00
Ժողովուրդ ջան բարևներ ձեզ: Ժողովուրդ ջան կարող եք օգնել գտնեմ Հարութի երգերից մեկը երկար ժամանակ ա աման եմ գալիս չեմ գտնում, ինչքան հիշում եմ բառերը սենց էր`

Ես, առանց քեզ
կապրեմ առանց արևի,
Ես, առանց քեզ,
Մենակ մնամ երևի,
Ես առանց քեզ....

https://www.youtube.com/watch?v=PS3QXIV1dS4