PDA

Դիտել ողջ տարբերակը : Միայն հայերեն

Artgeo
20.07.2006, 02:30
Հարգելիներս, Ակումբում արդեն ստեղծված են բոլոր պայմանները հայերեն գրելու համար։ Օրենսդրության մեջ մոտ օրերս կավելացվի ևս մեկ կետ, որով կարգելվեն այլ լեզուներով գրառումները։ Իհարկե կլինեն բացառություններ, երբ այնուամենայնիվ կթույլատրվի այլ լեզվով գրելը (իհարկե, ոչ տրանսլիտով)։ Եկենք հենց այդ բացառությունների մասին էլ խոսենք այս թեմայում։

Ըստ ձեզ, ե՞րբ է հարկավոր թույլատրել գրել այլ լեզուներով

Mench
20.07.2006, 09:04
Տեղեկատվական Տեխնոլոգիաներում գոնե անգլերենը պետք ա թույլ տալ

Մելիք
20.07.2006, 13:14
-Առանձին բառեր կամ բառակապակցություններ կարելի է թույլատրել գրել օտար լեզվով, եթե այդպես ավելի լավ է միտքը արտահայտվում:
-Կարելի է թույլատրել այն բառերը, որոնք ներմուծված են օտար լեզուներից և օգտագործվում են ժարգոնային լեզվում:
-Նաև օտարալեզու հատուկ անունները:
-Օտար լեզվով գրված գրական ստեղծագործությունները:

TigranM
20.07.2006, 19:23
Ես կարծում եմ, որ կան որոշակի մասնագիտական բառեր որանց հայերեն
թարգմանությունը անհաջող է ,կամ ընդանհրապես թարգմանված չեն, որի պատճառով գրված տեքստը դառնում է անհասկանալի,կարելի հայերեն չգրել:

StrangeLittleGirl
21.07.2006, 00:58
Բայց մասնագիտական տերմինները կարելի է հայերեն տառերով գրել, չէ՞: Ինձ թվում է՝ դա չի նշանակում «այլ լեզուներով» գրել:
Իմ կարծիքով, պետք է թույլ տալ նաև տարբեր լեզուներով հոդվածներից մեջբերումներ անել:

Մելիք
21.07.2006, 20:14
Իմ կարծիքով, պետք է թույլ տալ նաև տարբեր լեզուներով հոդվածներից մեջբերումներ անել:
Համաձայն եմ:

Lionne_en_Chasse
21.07.2006, 20:32
-Առանձին բառեր կամ բառակապակցություններ կարելի է թույլատրել գրել օտար լեզվով, եթե այդպես ավելի լավ է միտքը արտահայտվում:
-Կարելի է թույլատրել այն բառերը, որոնք ներմուծված են օտար լեզուներից և օգտագործվում են ժարգոնային լեզվում:
-Նաև օտարալեզու հատուկ անունները:
-Օտար լեզվով գրված գրական ստեղծագործությունները:
Համաձայն եմ Մելիքի հետ, անձամբ ես երբեմն օգտագործում եմ ոչ հայերեն արտահայտություններ: Չեմ պատկերացնում ինչպիսի տեսք կունենան և կկարդացվեն դրանք հայերեն տառերով : Իհարկե ֆորումի լեզուն հայերենն է , բայց լրիվ արգելել այլ լեզուններով գրելը... անիմաստ է

Chuk
24.07.2006, 13:18
-Կարելի է թույլատրել այն բառերը, որոնք ներմուծված են օտար լեզուներից և օգտագործվում են ժարգոնային լեզվում:

Մելիք ջան (և մյուսներ), խնդրում եմ մեկ անգամ ևս ծանոթացեք ակումբի օրենսդրությանը: Մեջբերում եմ ;)

2. Գրանցված անդամների համար
2.1. Ակումբի անդամներին չի թույլատրվում.
2.1.3. Գրառումներ կատարելիս, ստորագրությունում և այլուր գրել ոչ նորմատիվ բառապաշարով, ժարգոնով

Հիշեցնում եմ, որ ակումբի կարգախոսներից մեկն է. "Պահպանել հայ գիրն ու գրականությունը", այլ ոչ թե "Պահպանել ժարգոնը":

Chuk
24.07.2006, 13:21
"Ստեղծագործողի ակյուն" բաժնում պետք է թույլատրվեն օտար լեզուներով գրված հեղինակային ստեղծագործությունները:

Մելիք
24.07.2006, 14:37
Մելիք ջան (և մյուսներ), խնդրում եմ մեկ անգամ ևս ծանոթացեք ակումբի օրենսդրությանը: Մեջբերում եմ ;)
Մեջբերում:
2. Գրանցված անդամների համար
2.1. Ակումբի անդամներին չի թույլատրվում.
2.1.3. Գրառումներ կատարելիս, ստորագրությունում և այլուր գրել ոչ նորմատիվ բառապաշարով, ժարգոնով

Հիշեցնում եմ, որ ակումբի կարգախոսներից մեկն է. "Պահպանել հայ գիրն ու գրականությունը", այլ ոչ թե "Պահպանել ժարգոնը":

Հիմա ի՞նչ, ես իրավունք չունե՞մ, օրինակ, ժարգոնային լեզվի մասին խոսելիս էդ լեզվից մեջբերումներ անել, նույնիսկ այն դեպքում, երբ իմ նպատակը հենց հայերենի պահպանումն է ու ես էդ բառերը գրում եմ ցույց տալու համար, թե դրանք ինչքան տգեղ են հնչում::think

Chuk
24.07.2006, 15:23

Անշուշտ կարելի է, իսկ իմ գրածի հիմնական նպատակն այն էր, որ ակումբի անդամներից ինչ-որ մեկը քո գրածը կարդալով ենթադրություն չաներ, որ այստեղ կարելի է ժարգոնով գրառումներ անել, ժարգոնով քննարկումներ: Ցավոք սրտի ինձ շատ լավ է հայտնի որ ակումբի անդամներից շատ-շատերը օրենսդրությանը չեն ծանոթանում :(

Chuk
24.07.2006, 15:28
Հարգելիներս, Ակումբում արդեն ստեղծված են բոլոր պայմանները հայերեն գրելու համար։ Օրենսդրության մեջ մոտ օրերս կավելացվի ևս մեկ կետ, որով կարգելվեն այլ լեզուներով գրառումները։ Իհարկե կլինեն բացառություններ, երբ այնուամենայնիվ կթույլատրվի այլ լեզվով գրելը (իհարկե, ոչ տրանսլիտով)։ Եկենք հենց այդ բացառությունների մասին էլ խոսենք այս թեմայում։

Ըստ ձեզ, ե՞րբ է հարկավոր թույլատրել գրել այլ լեզուներով
Արթ, երբ վերջապես բացառությունները կորոշեք ու ակումբի օրենսդրության մեջ այդ կետը իր բացառություններով կավելացնեք, խնդրում եմ անպայման նշես, որ ամեն դեպքում օտար լեզվով գրառումները կամ մեջբերումները պահելու կամ ջնջելու որոշումը մնում է մոդերատորների և ադմինիստրատորների վրա: Այսինքն հնարավոր է, որ գրառումը կհամընկնի բացառություններից որևէ մեկին, բայց մոդերատորները կամ ադմինիստրատորները կորոշեն որ այն չպետք է այդ տեսքով գրվի: