PDA

Դիտել ողջ տարբերակը : Վարկանիշ

Ուլուանա
01.04.2006, 17:00
Կարծում եմ՝ ճիշտ կլինի բոլորի համար պարզաբանել վարկանիշների հետ կապված որոշ հարցեր։ Ինչի՞ց է կախված ֆորումի անդամների վարկանիշը։
1. Եթե անդամը դեռ վարկանիշ չի ստացել, ապա ուրիշին վարկանիշ տալու դեպքում ավելանու՞մ է արդյոք վերջինիս վարկանիշը։ Եթե ոչ, ապա ո՞ր դեպքում է ավելանում։
2. Կա՞ արդյոք տարբերություն սովորական անդամների, մոդերատորների ու ադմինիստրատորների տված վարկանիշի միավորների միջև, այսինքն՝ rep power-ի միջև։ Եվ եթե կա, ապա որքա՞ն է։
3. Ո՞ր դեպքում կարող է ավելանալ կամ պակասել անդամի rep power-ը և որքանո՞վ։
Այս պահին ուրիշ հարցեր չեմ կարողանում հիշել, բայց, հարգելի ադմինիստրատորներ, խնդրում եմ, լուսաբանեք վարկանիշի հետ կապված բոլոր հարցերը։ :)

Ենթադրում եմ, որ կլինեն նաև մարդիկ, որոնք նույնիսկ չգիտեն, թե ֆորումում ինչ է վարկանիշն ընդհանրապես։ Վերջիվերջո, ոմանք առաջին անգամ են ֆորում մտնում։

Chuk
03.04.2006, 01:45
Uluana, շնորհակալություն թեմայի համար:
Փորձեմ սպառիչ պատասխաններ տալ, եթե նոր հարցեր առաջանան, տվեք :)

Վարկանիշները մեզ հնարավորություն են տալիս ցույց տալ մեր վերաբերմունքը ակումբի տվյալ անդամին և նրա տվյալ գրառմանը: Յուրաքանչյուր գրառման ձախ կողմի սյունակում, որտեղ գրված է նրա մականունը, դրված է ավատարը և այլն, ներքևում կա կշեռքի նկար: Վարկանիշ տալիս են դրա օգնությամբ: Երբ սեղմում ենք դրա վրա, բացվում է մի պատուհան, որտեղ դուք ընտրում եք, հավանում եք այդ գրառումը (դրական վարկանիշ), թե չեք հավանում (բացասական վարկանիշ): Ներքևում կարող եք մեկնաբանություն գրել, թե ինչու եք այդպես գնահատել, ինչ շարժառիթ եք ունեցել:

Կա վարկանիշի աստիճան հասկացություն: Դրական վարկանիշ տալուց տվյալ անդամի վարկանիշը ավելանում է այնքան միավորով, որքան որ ձեր վարկանիշի աստիճանն է: Բացասական վարկանիշի դեպքում հակառակը՝ այդքանով պակասում է: Եթե ձեր վարկանիշը զրո է, ապա նրա վարկանիշը ձեր գնահատականից չի փոխվում:

Ձեր վարկանիշի աստիճանը դառնում է 1, երբ ունենում եք նվազագույնը 10 գրառում և ձեր վարկանիշը նվազագույնը 10 է (յուրաքանչյուր անդամի վարկանիշը գրանցվելու ժամանակ 10 է): Ձեր վարկանիշի աստիճանը 1-ով ավելանում է յուրաքանչյուր 100 գրառում կատարելիս: 1-ով ավելանում է նաև յուրաքանչյուր ստացված 100 վարկանիշային միավորների դեպքում:

Օրական վարկանիշային միավոր կարող եք տալ ոչ ավելի, քան 10 գրառման: Նույն անձին վարկանիշային միավոր կարող եք տալ, եթե նրան միավոր տալուց հետո միավորներ տվել եք ևս 5 հոգու:

Ձեր ստացած վերջին 15 վարկանիշները, նրանց մեկնաբանություններն ու ընթացիկ վարկանիշային միավորները կարող եք նայել ղեկավարման վահանակի առաջին էջում (http://www.akumb.am/usercp.php):

Ադմինիստրատորների վարկանիշի աստիճանը մինչև այժմ ավել էր սովորական անդամների վարկանիշի աստիճանից, այս պահից սկսած հավասարեցնում եմ :)

Դե ինչ, ցույց տվեք ձեր վերաբերմունքը ակումբի անդամների կատարած գրառումներին ;)

Արշակ
29.06.2006, 15:00
ՈՒրեմն պատհաբար բացեցի "Ղեկավարում" օպսիոնը ու տեսա , որ ունեմ մի քանի մեկնաբանություններ : Հիմա ինձ կասեք ինչպե՞ս եք էտ մեկնաբանությունները կատարել , որտեղ ինչն եք բացել : Մի քիչ ուսումնասիրեցի բայց չգտա :oy
Եթե ուզում ես ինչ-որ գրառման մասին վերաբերմունքդ արտահայտել, ապա պետք է մկնիկով սեղմես այդ գրառման ձախ կողմում (գրառումը կատարողի ավատարի տակ) գտնվող կշեռքի նկարի վրա (մկնիկը այդ նկարի վրա պահելիս «Ավելացնել x-ի հեղինակությունը» տեսքի հուշում է երևում)։ Կշեռքի նշանի վրա click անելու դեպքում կբացվի նոր էջ։ Կարծում եմ, որ մնացած անհրաժեշտ քայլերը հասկանալի կլինեն ու կկարողանաս անել։;)
Այդպես կարող ես և՛ ավելացնել, և նվազեցնել գրառումը կատարողի վարկանիշը։

Lionne_en_Chasse
29.06.2006, 17:06
Շնորհակալություն :)
Կաշխատեմ օգտագործել միայն վարկանիշը բարձրացնելու համար , մեկ էլ մերսի նրանց ովքեր իմը բարձրացրել են :oy
Արդեն հասկացա իմաստը մեկնաբանությունների ու թվի :)

StrangeLittleGirl
21.01.2007, 18:36
Chuk, մի հարց առաջացավ ինձ մոտ:
Երեկ Մասսագետին վարկանիշ տվեցի: Այդպիսով նա իր վարկանիշով անցավ Arisol-ից: Բայց այսօր Arisol-ն ինձ հայտնում է, որ նորից Մասսագետից առաջ է անցել, չնայած ոչ ոք իրեն նոր վարկանիշ չի տվել: Արդյոք վարկանիշը կապ ունի՞ տվյալ անձի ակտիվության հետ, թե՞ այստեղ ինչ-որ ուրիշ բան կա:

Chuk
21.01.2007, 19:13

Չէ, Բյուր, կապ չունի:
Պարզապես երևի թե Նարեն այնքան էլ ուշադիր չի նայել ու չի նկատել որ իրեն այսօր էլ վարկանիշ տվել ;)
Իսկ վարկանիշ հենց ես եմ տվել... առավոտյան :oy

Arisol
21.01.2007, 19:35
Չէ, Բյուր, կապ չունի:
Պարզապես երևի թե Նարեն այնքան էլ ուշադիր չի նայել ու չի նկատել որ իրեն այսօր էլ վարկանիշ տվել ;)
Իսկ վարկանիշ հենց ես եմ տվել... առավոտյան :oy
Վայ, շնորհակալ եմ:oy :
Բայց ասեմ, որ հենց նոր հասավ վարկանիշդ, էսօր ամբողջ օր հետևել եմ, քանի որ տարօրինակ էր, որ տենց բան ա եղել: Ինչու՞ ա ուշ հասել վարկանիշդ:think :

Artgeo
21.01.2007, 20:02
Վարկանիշը երկու տեսակ է լինում: Մեկը տեքստով, մեկը առանց տեքստ: Առանց տեքստովը չի երևում: Բայց թվերը ավելանում են ;)

Arisol
21.01.2007, 20:23
Վարկանիշը երկու տեսակ է լինում: Մեկը տեքստով, մեկը առանց տեքստ: Առանց տեքստովը չի երևում: Բայց թվերը ավելանում են ;)
Բա ո՞նց:o : Բայց ինչու՞ չի երևում, թե ով ա տվել:o :

Artgeo
21.01.2007, 20:35
Բա ո՞նց:o : Բայց ինչու՞ չի երևում, թե ով ա տվել:o :
դե եթե տեքստ չեն գրում, քո մոտ չի երևում ով է տվել։

StrangeLittleGirl
22.01.2007, 00:34
դե եթե տեքստ չեն գրում, քո մոտ չի երևում ով է տվել։
Իսկ մոդերատորների մոտ երևու՞մ է

Philosopher
22.01.2007, 08:54
Որտե՞ղ կարող ենք նայել անդամների ցուցակը՝ ըստ վարկանիշների դասավորված:

Artgeo
22.01.2007, 09:41
Որտե՞ղ կարող ենք նայել անդամների ցուցակը՝ ըստ վարկանիշների դասավորված:
Այստեղ http://www.akumb.am/memberlist.php?&order=DESC&sort=reputation&pp=30 :)

Second Chance
29.08.2007, 13:00
Չէիք ասի ինչպես հայերեն գրել վարկանիշ տալիս:oy՞

Universe
29.08.2007, 14:25
Չէիք ասի ինչպես հայերեն գրել վարկանիշ տալիս՞
Ամինա ջան, պետք է դրա համար ունենաս որեւիցե Unicode - ով KeyBoard Driver (Օր. KdWin, WinKey, DKD...), որի օգնությամբ էլ կկարողանաս գրել հայերեն տառատեսակներո, կամ էլ կարող ես օգտվել http://TRANSLIT.am կայքից (Առանց WWW-ի: FNet-ից հասանելի է կարծեմ), այնուհետեւ քո գրածը COPY- PASTE անես գրառման դաշտի մեջ :)

Second Chance
29.08.2007, 14:33

Շնորհակալություն Universe ջան;) տենց էլ կանեմ, չգիտեմ ինչու մտքովս շուտ չէր անցել

Apsara
05.10.2007, 17:26
Հետաքրքիր է վարկանիշների հետ կապված ինչ-որ փոփոխում տեղի է ունեցել թե ոչ՞:think

եթե այստեղ գրվածով հաշվեմ, ապա իմ տված վարկանիշը պիտի 6 լինի, բայց դե 4 է:8

Vive L'Armenie
07.10.2007, 03:32
Իսկ ինչպե՞ս են որոշում վարկանիշի աստիճանը :esim ճիշտն ասած այնքան էլ պատկերացում չունեմ :nea ինչի՞ց է կախված այն

Ավելացվել է 2 րոպե անց
կներեք լավ չէի կարդացել :oy, հիմա հասկանալի դարձավ :)

Chuk
15.10.2007, 00:06
Ես պարզապես մոռացել էի կատարված փոփոխությունների մասին գրել, իսկ գուցե և չէի մոռացել ի սկզբանե, այլ սպասում էի արձագանքներին, իսկ հետո մոռացա...

Ինչևէ. վարկանիշի աստիճանը 1-ով ավելանում յուրաքանչյուր 500 գրառման և յուրաքանչյուր վաստակած 150 միավոր վարկանիշի դեպքում:

Բարի ժամանց եմ կամենում բոլորին :)

linus
15.10.2007, 22:59

հա լավ, քո արածը քո դուրը գալիս է? եդքան տանջվում հավաքում հավաքում ենք, դու ել թիվը մեծացնում ես:angry, կատակ;)
բայց ես ուրիշ տարբերակ եմ առաջարկում. ասենք առաջի մակարդակը անցնելը լինի բավականին հեշտ, երկրորդը մի քիչ աելի դժվր, երորդը ել ավելի դժվար և այլն, իսկ եթե ձեր դուրը չի գալիս, ապա ուղակի այս գրառման համար դրական վարկանիշ տվեք;)

Herates
15.10.2007, 23:35

էէհ ժողովուրդ ջան երևում ա մեզ եստեղ մի շաաատ բանիմաց սոցիոլոգ է հարկավոր...

Լէգնա
16.11.2007, 15:48
վարկանիշը սովորաբար կարմիր և կանաչ գույն են`ըստ + - ի, իսկ տարօրինակ գույնը ի՞նչ է նշանակում, հենց նոր ստացա նմանատիպ վարկանիշ:

հ.գ. մտածում եմ `նորեկներից է:

ուշացար Նորմարդ.ապլես :)

Նորմարդ
16.11.2007, 15:49
վարկանիշը սովորաբար կարմիր և կանաչ գույն են`ըստ + - ի, իսկ տարօրինակ գույնը ի՞նչ է նշանակում, հենց նոր ստացա նմանատիպ վարկանիշ:
Որ այդ մարդու քեզ տված վարկանիշի թիվը 0 է :)
Հիմնականում դա նորեկների մոտ է ;)

Second Chance
16.11.2007, 18:00
Չեմ հասկանում վարկանիշի ձևը փոխվել է՞, չեմ կարողանում վարկանիշ տալ իմ ուզած մարդուն երբ նրանից հետո երկու հոգու վարկանիշ եմ տվել

Ուրվական
16.11.2007, 18:03
Չեմ հասկանում վարկանիշի ձևը փոխվել է՞, չեմ կարողանում վարկանիշ տալ իմ ուզած մարդուն երբ նրանից հետո երկու հոգու վարկանիշ եմ տվել

Նրանից հետո պետք ա 5 հոգու վարկանիշ տաս: Խորհուրդ կտամ, հենց էս գրածիցս սկսես:D:

Second Chance
16.11.2007, 18:07
Նրանից հետո պետք ա 5 հոգու վարկանիշ տաս: Խորհուրդ կտամ, հենց էս գրածիցս սկսես:D:

:oբայց առաջ կարծեմ հակառակն էր 5անգամից ավել չէիր կարող վարկանիշ տալ...:(
շատ սխալա:angry փաստորեն իմ ուզած գրառմանը վարկանիշ տալու համար պետք է անկապ 5 վարկանիշ տամ ինձ դուր չեկած գրառումներին...

Ուրվական
16.11.2007, 18:10
:oբայց առաջ կարծեմ հակառակն էր 5անգամից ավել չէիր կարող վարկանիշ տալ...:(
շատ սխալա:angry փաստորեն իմ ուզած գրառմանը վարկանիշ տալու համար պետք է անկապ 5 վարկանիշ տամ ինձ դուր չեկած գրառումներին...

Ես տենց բան չեմ հիշում: Խի, ով ման է գալիս, նա միշտ գտնում է: Կամ հիշիր, հետո կտաս վարկանիշ, կամ էլ, հենց առաջին կարդացած գրառմանդ վարկանիշ դուր, դրանից վնաս չկա:D:D:D:

Second Chance
16.11.2007, 18:12
Ես տենց բան չեմ հիշում: Խի, ով ման է գալիս, նա միշտ գտնում է: Կամ հիշիր, հետո կտաս վարկանիշ, կամ էլ, հենց առաջին կարդացած գրառմանդ վարկանիշ դուր, դրանից վնաս չկա:D:D:D:
Իսկ ես հիշում եմ:(...

Արշակ
16.11.2007, 18:52
:oբայց առաջ կարծեմ հակառակն էր 5անգամից ավել չէիր կարող վարկանիշ տալ...:(
Չէ, միշտ էլ Ուրվականի ասած ձևով է եղել։

Ուլուանա
16.11.2007, 19:42
Ժողովուրդ, մեկ–մեկ էս թեմայի սկիզբը կարդացեք, կտեսնեք, որ հարցերն ավելի քիչ կառաջանան։ ;) Վերջիվերջո, ժամանցային թեմա չի, այլ ինֆորմատիվ։ Նմանատիպ թեմաներում գրելուց առաջ ճիշտ կլինի նախ թեման կարդալ սկզբից մինչև վերջ, հատկապես որ շատ երկար էլ չի։ Ձեր տված հարցերի մեծ մասի պատասխանները թեմայի հենց սկզբում կարող եք գտնել։

Ավելացվել է 8 րոպե անց

հա լավ, քո արածը քո դուրը գալիս է? եդքան տանջվում հավաքում հավաքում ենք, դու ել թիվը մեծացնում ես:angry, կատակ;)
Էդ դեռ սկիզբն է։ ;) Բա որ իմանաս, թե հետո՛ ինչ դժվար է լինելու։ :D Օրինակ, 1000 միավոր վարկանիշ ստանալուց հետո հաջորդ խորանարդիկն ավելանում է ոչ թե 100, այլ ևս 500 միավոր հավաքելուց հետո... :o Պատկերացնու՞մ եք։ Ինձ մոտ հիմա այդ ծանր շրջանն է... :8 :D :oy

P.S.
17.11.2007, 03:37
Իսկ էդ վարկանիշները ինչի՞ համար են պետք։ Առանց կանաչ կուբիկի կամ դրանով, բոլորն էլ կարող են գրառում կատարել և քվեարկել և նաև թեմա բացել։ էդ դեպքում ինչի՞ համար է էդ «կուբիկային» հիեարխիան

ivy
17.11.2007, 04:27
Իսկ էդ վարկանիշները ինչի՞ համար են պետք։ Առանց կանաչ կուբիկի կամ դրանով, բոլորն էլ կարող են գրառում կատարել և քվեարկել և նաև թեմա բացել։ էդ դեպքում ինչի՞ համար է էդ «կուբիկային» հիեարխիան

Բոլորս էլ քիչ, թե շատ փառասեր ենք, ուզում ենք գտնել ճանաչում ու հարգանք, ունենք ամբիցիաներ, որոնք շատ հաճախ իրական կյանքում չեն գտնում իրենց բավարարումը. էստեղ՝ վիրտուալ իրականության մեջ, դրա պակասը մի քիչ կոմպենսացվում է կանաչ կուբիկներով: ;)

P.S.
17.11.2007, 04:35

Շատ սպառիչ պատասխան էր։ Շնորհակալ եմ։

Ուրվական
29.11.2007, 10:24
Մի հատ հարց, ինչ ա նշանակում օգտագործողի ղեկավարման վահանակում գրված

Ձեր վարկանիշի աստիճանը 4 միավոր է

արտահայտությունը:

Բա եթե տենց ա, ինչի չի ցույց տալիս 4 կետիկ:think:

Kheranyan
29.11.2007, 10:44
Մի հատ հարց, ինչ ա նշանակում օգտագործողի ղեկավարման վահանակում գրված

Ձեր վարկանիշի աստիճանը 4 միավոր է

արտահայտությունը:

Բա եթե տենց ա, ինչի չի ցույց տալիս 4 կետիկ:think:

Դա քո կողմից տրվող վարկանիշային միավորների քանակն է, այլ ոչ թե կուբիկների քանակը:

Արշակ
29.11.2007, 10:54
Մի հատ հարց, ինչ ա նշանակում օգտագործողի ղեկավարման վահանակում գրված
Ձեր վարկանիշի աստիճանը 4 միավոր է
արտահայտությունը:
Բա եթե տենց ա, ինչի չի ցույց տալիս 4 կետիկ:think:
Վարկանիշի աստիճանը ցույց է տալիս քո տված վարկանիշի հզորությունը։ Այսինքն՝ եթե վարկանիշ տաս մեկին, քանիսով կավելացնես նրա վարկանիշային միավորների քանակը։
Կարծեմ վարկանիշի աստիճանը կախված է գրառումների քանակից ու սեփական վարկանիշների քանակից։

_DEATH_
29.11.2007, 15:54
Ժողովուրդ բա իմը ինչի՞ համարա 2 հատ ցույց տալիս, ընդ որում վերևինը մաքսիմում, ներքևինը մինիմում :lol

Մանե
07.12.2007, 13:51
Հիմա էլի 150 միավորի դեպքում ա ավելանում,թե 100:think

Ուլուանա
07.12.2007, 20:39
Հիմա էլի 150 միավորի դեպքում ա ավելանում,թե 100:think
Էդ հիմա–ով չի։ Ուղղակի ինչքան շատ միավորներ ես ունենում, էնքան ավելի ուշ–ուշ է ավելանում։ Միավորների ինչ–որ քանակից սկսած 150 միավորը մեկ է ավելանում, հետո՝ ավելի ուշ–ուշ։ Բայց հստակ թվերը չեմ կարող ասել, որովհետև ոնց որ թե մի քանի անգամ փոխվել է արդեն... :8

Ավելի լավ է Chuk–ն ինքը պատասխանի։ ;) Որովհետև ինքն է հա փոխում։ :D

Սերխիո
18.12.2007, 17:05
Մանե
150-ի դեպքում

Vive L'Armenie
18.12.2007, 17:13
Որ շատ ես վարկանիշ տալիս, պիտի անպայման 24 ժամ սպասես, որ կրկին կարողանաս տա՞լ :think, այսօր չեմ կարողանում վարկանիշ տալ :8 բայց ի՞նչ տարբերություն սպասել թե չսպասել :esim

Սերխիո
18.12.2007, 17:16
Որ շատ ես վարկանիշ տալիս, պիտի անպայման 24 ժամ սպասես, որ կրկին կարողանաս տա՞լ :think, այսօր չեմ կարողանում վարկանիշ տալ :8 բայց ի՞նչ տարբերություն սպասել թե չսպասել :esim

նոր ես էլ նման հարց տվեցի ,բայց առաջին էջում գտա պատասխանը ,կներես բայց տեղադրելու ձևը չգիտեմ:oy

Vive L'Armenie
18.12.2007, 17:20
նոր ես էլ նման հարց տվեցի ,բայց առաջին էջում գտա պատասխանը ,կներես բայց տեղադրելու ձևը չգիտեմ:oy

Դ ժվար չէ, ես կնայեմ, ամեն դեպքում մերսի տեղեկացնելու համար ;)

Chilly
19.12.2007, 12:15
ժող, հիմա դուրս ա գալիս, որ պիտի վիզ դնենք, որ Ուլուանան կամ Կասսին մեզ վարկանիշ տան, իսկ Չիլիի կամ Տիգի տված վարկանիշը համարյա թե բանի պետք չի?

Dayana
19.12.2007, 12:44
ժող, հիմա դուրս ա գալիս, որ պիտի վիզ դնենք, որ Ուլուանան կամ Կասսին մեզ վարկանիշ տան, իսկ Չիլիի կամ Տիգի տված վարկանիշը համարյա թե բանի պետք չի?

Վարկանիշի չափը կարևոր չի, կարևորը որ ինչ-որ արժանիքի համար տրվում է ;)

Chilly
19.12.2007, 12:56
Վարկանիշի չափը կարևոր չի, կարևորը որ ինչ-որ արժանիքի համար տրվում է ;)

ասել եմ, ասում եմ ու պիտի հա էլ ասեմ - նե վ վարկանիշախ շաստիե... :)

Սերխիո
08.02.2008, 00:31
ով գիտի վարկանիշներ սկզբունքները ?
ասացեք խնդրում եմ ամեն կուբիկի համար ,որքան միավոր է պետք :
իսկ գրառումների քանակը կապ ունի ?

Ուլուանա
08.02.2008, 00:57
ով գիտի վարկանիշներ սկզբունքները ?
ասացեք խնդրում եմ ամեն կուբիկի համար ,որքան միավոր է պետք :
իսկ գրառումների քանակը կապ ունի ?
Այդ բոլոր հարցերի պատասխանները գրված են թեմայի սկզբում։

Սերխիո
08.02.2008, 01:12
Այդ բոլոր հարցերի պատասխանները գրված են թեմայի սկզբում։

բայց թեմայի սկզբում գրված է 150 միավոր + 500 գրառում ,սակայն մի անգամ Չուկը ասեց 200 միավորից ա ,իսկ Սասունը ասում ա 500 գրառումից վարկանիշ չի բարձրանում

ChildOfTheSky
08.02.2008, 01:17
ձեզ շատ պետք ա էտ վարկանիշը , կուբիկ ա էլի :angry

Աբելյան
08.02.2008, 12:20
հա էլի
ոչ հաց ա տալու ձեզ, ոչ էլ ջուր
ոչ էլ մյուսների աչքերում ա ձեզ բարձրացնելու

Սերխիո
08.02.2008, 18:59
:mda Փաստորեն չեք ալարում գրառում անում եք ,բայց հարցին մեկը նորմալ չպատասխանեց ,մեկը ասում ա առաջին էջում ,մեկը ,թե ինչի ա պետք ,մյուսն էլ ` հա էլի

եթե պատասխան չկա ,թողեք իմ հարցին պատասխանի իմացողը :

Ձայնալար
08.02.2008, 19:06
:mda Փաստորեն չեք ալարում գրառում անում եք ,բայց հարցին մեկը նորմալ չպատասխանեց ,մեկը ասում ա առաջին էջում ,մեկը ,թե ինչի ա պետք ,մյուսն էլ ` հա էլի

եթե պատասխան չկա ,թողեք իմ հարցին պատասխանի իմացողը :

Կուբիկները սկզբում ավելանում են յուրաքանչյուր 100 միավորից հետո, 7--րդ կուբիկը ավելանում է արդեն 200 միավորից, կարծում եմ տենդենցը շարունակվում է հաջորդ կուբիկների դեպքում. կապրենք կտեսնենք :) : Գրառումների թիվը կուբիկների վրա չի ազդում, բայց ազդում է քո տված վարկանիշի մեծության վրա: Քո տված վարկանիշի մեծությունը կախված է քո սեփական վարկանիշից և գրառումների քանակից, բայց մանրամասները չգիտեմ:

Ուրվական
08.02.2008, 19:13
:mda Փաստորեն չեք ալարում գրառում անում եք ,բայց հարցին մեկը նորմալ չպատասխանեց ,մեկը ասում ա առաջին էջում ,մեկը ,թե ինչի ա պետք ,մյուսն էլ ` հա էլի

եթե պատասխան չկա ,թողեք իմ հարցին պատասխանի իմացողը :

Նայի ոնց ա, Պետրոս ջան: Վարկանիշային կուբիկները՝ մինչև 6 կուբիկ ներառյալ, ավելանում են յուրաքանչյուր 100 միավոր վարկանիշ ստանալու դեպքում: 7-րդ կուբիկից սկսած, վարկանիշային կուբիկը ավելանում է յուրաքանչյուր 200 միավոր վարկանիշ ստանալու դեպքում: Կարող ա, հետո ավելի շատ պետք ա հավաքես, որ ասենք, 10, 11-րդ կուբիկներն ավելանան, էդ չգիտեմ: Իսկ գրառումների քանակից ավելանում է ոչ թե վարկանիշային կուբիկների քանակը, այլ վարկանիշային ուժը՝ այսինքն, որ դու ուրիշեն եթե վարկանիշ ես տալիս, ինչքան ա ավելանում իրա վարկանիշային միավորները: Ավելի կոնկրետ՝ վարկանիշային ուժը վաստակում ես հետևյալ կերպ.
1. Յուրաքանչյուր 500 գրառումը մեկ ավելանում է մեկով.
2. Յուրաքանչյուր վաստակած վարկանիշային 150 միավորը մեկ նույնպես ավելանում է մեկով:
Հուսով եմ, պարզ ասեցի:):

Սերխիո
08.02.2008, 21:35
Շատ շնորհակալություն երկուսիդ էլ ;)

Sunny Stream
17.02.2008, 04:57
ժողոցուրդ ջան, կանաչը հասկացանք, բայց էս ի՞նչ ա...
21297

բացասական վարկանիշ ե՞մ ստացել :( ա-ա-ա~... :cry

:D Չէ, չեմ նեղվի, բայց ասեք ինչ ա, հա՞ ;)

Աբելյան
17.02.2008, 11:11
0 ես ստացել
քեզ rep. տվողը ոչ մի պոստ արած չի եղել, դրա համար էլ միավորներիդ թիվը չի ավելացել

Sunny Stream
17.02.2008, 21:32
0 ես ստացել
քեզ rep. տվողը ոչ մի պոստ արած չի եղել, դրա համար էլ միավորներիդ թիվը չի ավելացել
Merci :)
Մտքովս անցավ, որ էդպես կլինի, բայց դե պիսիմիզմը հաղթեց :D

Իսկ ընդհանրապես ինձ հետաքրքիր է, բացասական վարկանիշը ինչպե՞ս է տարբերվում... երևի կարմիր է, հա՞ (հետևելով սրա տրամաբանությանը` :angry) :think

Ուլուանա
17.02.2008, 21:45
Merci :)
Մտքովս անցավ, որ էդպես կլինի, բայց դե պիսիմիզմը հաղթեց :D

Իսկ ընդհանրապես ինձ հետաքրքիր է, բացասական վարկանիշը ինչպե՞ս է տարբերվում... երևի կարմիր է, հա՞։
Հա, կարմիր է։ Կարմիր կուբիկը կարմիրի ամենատհաճ մարմնավորումն է։ :D

Ռուֆուս
18.02.2008, 12:36
Իսկ երբ վարկանիշ ստացած փոստը ջնջում են, վարկանիշը կորում է?

Selene
18.02.2008, 12:41
Իսկ երբ վարկանիշ ստացած փոստը ջնջում են, վարկանիշը կորում է?

Վարկանիշը չի կորում, այսինքն քո վարկանիշների միավորը չի պակասում, պարզապես օգտագործողի ղեկավարման վահանակից մեկնաբանությունն է պակասում;)

քաղաքացի
18.02.2008, 12:42
Իսկ երբ վարկանիշ ստացած փոստը ջնջում են, վարկանիշը կորում է?
Նրա մեկնաբանությունը կորում է, բայց կուտակված վարկանիշային միավորների գումարը մնում է: Բացի երբեմն Chuk-ը Դավիդ Կոպերֆիլդական տրյուկեր է անում :D

Կարևորը, որ մնում է ;)

Ռուֆուս
18.02.2008, 12:58
Դե լավ է, հեշտ պրծա! :)

Մանե
15.04.2008, 20:12
Ժող, վարկանիշներին ի՞նչ ա եղել:o 100 միավորս պակասել ա:o

Սամվել
15.04.2008, 20:13
Ժող, վարկանիշներին ի՞նչ ա եղել:o 100 միավորս պակասել ա:o

Իմնելա պակասել.. ու ի՞նչ :8 Ոչինչս էլ չի պակասել... ամեն ինչս էլ լավա...

Թեթև տարեք վարկանիշների պակասությունը :D

Հ.Գ. էսի մենակ սկիզբնա ;)

Մանե
15.04.2008, 20:19
Իմնելա պակասել.. ու ի՞նչ :8 Ոչինչս էլ չի պակասել... ամեն ինչս էլ լավա...
Թեթև տարեք վարկանիշների պակասությունը :D
Հ.Գ. էսի մենակ սկիզբնա ;)
էլի դո՞ւ:D

Սամ ջան հարցը ինձնից պակասելը կամ չպակասելը չի:D ուղղակի հետաքրքիր ա` ո՞ր գրառումների վարկանիշներն են ջնջվել;)

Re:Հ.Գ
Ոչինչ, վերջը լավ լինի;)

Սամվել
15.04.2008, 20:19
էլի դո՞ւ:D

Սամ ջան հարցը ինձնից պակասելը կամ չպակասելը չի:D ուղղակի հետաքրքիր ա` ո՞ր գրառումների վարկանիշներն են ջնջվել;)

Re:Հ.Գ
Ոչինչ, վերջը լավ լինի;)

Որոշ բաժինների վարկանիշներ են ջնջվել ;)

Մանե
15.04.2008, 20:24
Որոշ բաժինների վարկանիշներ են ջնջվել ;)
Լավ Սամ ջան:) Մի հատ էլ հարց ու պրծ, հա՞:8 Հիմնականում զրուցարանի վարկանիշներն են ջնջվել, թե՞, թե՞ չգիտես:)

VisTolog
15.04.2008, 20:31
Սամվել-ի խոսքերից http://www.akumb.am/images/dargarun/buttons/viewpost.gif (http://www.akumb.am/showthread.php?p=761641#post761641)
Որոշ բաժինների վարկանիշներ են ջնջվել ;)
Լավ Սամ ջան:) Մի հատ էլ հարց ու պրծ, հա՞:8 Հիմնականում զրուցարանի վարկանիշներն են ջնջվել, թե՞, թե՞ չգիտես:) __________________
Կարծեմ մենակ զրուցարանիննա ջնջել Չուկը:

Մանե
15.04.2008, 20:35
Կարծեմ մենակ զրուցարանիննա ջնջել Չուկը:
Բայց իմ մոտ զրուցարանի մեկնաբանությունները կա;)

VisTolog
15.04.2008, 20:39
Իմ մոտ էլ կա, ուղղակի ջնջվել են վերջին ժամանակահատվածում ստացվածները:

Apsara
15.04.2008, 21:56
ես զրուցարանից վարկանիշ չունեմ, ոչ էլ գրառում եմ անում վերջերս բայց ինձ մոտ 100-ից ավել է ջնջվել, հետաքրքիրա ամբողջ ժամանցային բաժինն է վարկանիշաջնջվել՞
Գոնե տեղեկացնեն ղեկավարությունը, թե չէ մտածում ես հակ են արել չուզողները;)

Սամվել
15.04.2008, 21:57
Լավ Սամ ջան:) Մի հատ էլ հարց ու պրծ, հա՞:8 Հիմնականում զրուցարանի վարկանիշներն են ջնջվել, թե՞, թե՞ չգիտես:)

Կարծեմ մենակ զրուցարանիննա ջնջել Չուկը:

Բայց իմ մոտ զրուցարանի մեկնաբանությունները կա;)

Իմ մոտ էլ կա, ուղղակի ջնջվել են վերջին ժամանակահատվածում ստացվածները:

Ես զրուցարանում 100 միավորի վարկանիշ չէի ստացել;)

Որոշ բաժինների :8

Apsara
15.04.2008, 22:04
Ես զրուցարանում 100 միավորի վարկանիշ չէի ստացել;)

Որոշ բաժինների :8

կստատի ես էլ, իսկ որոշը կարելի է որոշակիացնել՞:think

հը Սամ՞

Սամվել
15.04.2008, 22:05
կստատի ես էլ, իսկ որոշը կարելի է որոշակիացնել՞:think

հը Սամ՞

Դե ես չգիտեմ :oy

երևի ժամանցը :think

Մանե
15.04.2008, 22:07
Դե ես չգիտեմ :oy

երևի ժամանցը :think
Մեկ էլ ինձ թվում ա Դեսից-Դենից-ը;)

Apsara
15.04.2008, 22:11
Դե ես չգիտեմ :oy

երևի ժամանցը :think

փաստորեն նույնիսկ ղեկավարության գրասենյակում չի քննարկվում ու չի տեղեկացվում նմանատիպ, թեկուղզ ոչ կարևոր բանը, :hands դզեց, ոնց որ Հայաստանում լինեմ,

Chuk
15.04.2008, 23:43
փաստորեն նույնիսկ ղեկավարության գրասենյակում չի քննարկվում ու չի տեղեկացվում նմանատիպ, թեկուղզ ոչ կարևոր բանը, :hands դզեց, ոնց որ Հայաստանում լինեմ,

Ճիշտ է Վարդ, ես ու Հայաստանն այս հարցում հոմնիշներ ենք:
Շնորհակալություն:

Վարկանիշային քաղաքականությունն ամբողջովին իմ վրա է: Էլ ո՞վ բողոք ունի:

Bulbul
16.04.2008, 14:10
Թեման կարդացի, ու մոտս տպավորություն ստեղծվեց, որ վարկանիշը լրիվ անիմաստ բան է կարող էր ընդհանրապես չլիներ, եթե վարկանիշը և հեղինակությունը տվյալ անդամի ակումբում հավասարարժեք են, ապա լրիվ խափուսիկ է, ասենք ես վարկանիշ չունեմ, բայց ոչ ոք ինձ չի ճանաչում ու չի կարող ասել ոչինչ իմ հեղինակության մասին

Իզուր իրար մեջ մրցելու բանա
չեմ սիրում

Chuk
16.04.2008, 14:19
Իզուր իրար մեջ մրցելու բանա
չեմ սիրում
Իրական նպատակն ամենևին մրցակցությունն ու իրար նկատմամբ սեր խոստովանելը, հաճոյանալը չի:

Իրական նպատակը այն է, որ եթե մարդը ասենք «Ծրագրավորում» բաժնում լուրջ ու արժեքավոր գրառումներ է անում, վարկանիշ ստանա, նրա «կուբիկներն» ավելանան, որպեսզի եթե հետո մի հատ հարց լինի, որին 10 հոգի տարբեր պատասխաններ են տվել, այդ կուբիկները նորեկ անդամին օգնել կողմնորոշվել, թե ում ասածին կարելի է ավելի շատ հավատալ:

Իհարկե սա չի կարող հարյուր տոկոսանոց աշխատող համակարգ լինել: Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ նորեկ մարդը վարկանիշ չունի (քանի որ գրառում էլ չունի), բայց նրա գիտելիքներն այդ ոլորտում գերազանցեն մյուսների ունեցածներին: Բայց ամեն դեպքում որոշակի արդյունք տալիս է:

Այլ հարց, որ ակումբի վարկանիշների վիճակը ինձ հեչ չի գոհացնում:

Bulbul
16.04.2008, 14:23

Ինչպես նաև հասկացա որ որոշ թեմաներում չես կարող վարկանիշ տալ, եթե նպատակը այն է ինչ դուք նկարագրում եք, ապա վարկանիշ տալու հնարավորություն թող լինի նմանատիպ թմաներում, ծրագրավորում, բժշկություն, հոգեբանություն, ասենք այնտեղ որտեղ խորհուրդ են տալիս, օգնում մեկ մեկու

Աբելյան
16.04.2008, 15:11
Էլ ո՞վ բողոք ունի:
Հալալ ա... Հալալ ա: :D

Apsara
16.04.2008, 23:15
Ճիշտ է Վարդ, ես ու Հայաստանն այս հարցում հոմնիշներ ենք:
Շնորհակալություն:

Վարկանիշային քաղաքականությունն ամբողջովին իմ վրա է: Էլ ո՞վ բողոք ունի:

Դե հա էլ ով պիտի ունենա, մենակ ես:B, միակ համարձակը, նաև այն առումով համարձակ, որ կարող եմ ասել ձեր ստեղծած վարկանիշային համակարգի միջոցով լիքը խալտուրաներ կարելիա անել ու արվումա բոլորի կողմից, սա կամ հատուկ է արված կամ ոչ, չգիտեմ ձեր գործն է, ես բողոքում եմ չինֆորմացված լինելուս պատճառով ու հարցերի պատասխաններ չստանալու պատճառով, այլ ոչ թե հաշիվ կորցնելու, կարևորը մեկնաբանություններն են, որոնք մնացել են, դրանից թանկ ոչինչ չկա;)

Chuk
16.04.2008, 23:19
կարևորը մեկնաբանություններն են, որոնք մնացել են, դրանից թանկ ոչինչ չկա;)
Մի մասը ջնջվել ա Վարդ :)

Apsara
16.04.2008, 23:26
Մի մասը ջնջվել ա Վարդ :)

ափսոս և թեմայից դուրս մի թեմա էի բացել շնորհավորանքների դա էլ է ջնջվե՞լ

Chuk
16.04.2008, 23:30
ափսոս և թեմայից դուրս մի թեմա էի բացել շնորհավորանքների դա էլ է ջնջվե՞լ

Ճիշտն ասած չեմ ստուգել, բայց ջնջված լինելու հավանականությունը մեծ ա: Չնայած կարող ա սխալվում եմ:

Adam
18.04.2008, 15:25
վարկանիշների կուբիկների տեսքը մի տեսակ գեշացավ :think

Արշակ
18.04.2008, 15:41
վարկանիշների կուբիկների տեսքը մի տեսակ գեշացավ :think
հա:( Լավ չեմ հիշում ինչն էր ուրիշ, բայց ինչ–որ գեշացել են։ :think

Enipra
18.04.2008, 15:47
Մի տեսակ երկարուկացել, անկյունավորվել ու գույները գցել են :D Էն ժամանակ ավելի հյութեղ էին, հատկապես բաց կանաչները :)

Adam
18.04.2008, 15:51
Երևի տեխնիկականա.. և կապվածա նոր գույն կետիկ ավելացնելու հետ: Այսինքն վառ կանաչներից հետո օրինակ իմ մոտ Ուլուանայինը ցույցա տալիս գազարագույնին խփող...

Սամվել
18.04.2008, 15:52
հա:( Լավ չեմ հիշում ինչն էր ուրիշ, բայց ինչ–որ գեշացել են։ :think

Ես էլ առավոտը քնաթաթախ նայեցի մտածեցի... :mda սրանից հետո շուտ եմ քնելու... հետո էլ մի հատ կոֆե խմեցի ու մտածեցի լավ աչքիս Մոզիլայիցա կգամ տուն կդզեմ :D:D

Ռուֆուս
18.04.2008, 15:57
Ինչ-որ ոսկեգույն խորանարդիկներ են հայտնվել, բայց սիրուն են :)

Chuk
18.04.2008, 16:33
Բոլորից համբերություն եմ խնդրում: Ամեն ինչ վերջնական տեսքի բերվելուց, վարկանիշային քաղաքականությունը վերջնական պարզելուց հետո բոլորին կներկայացնեմ թե ինչը ոնց է:

Sunny Stream
19.04.2008, 19:00
չեմ համբերի, հիմա կգրեմ.
ինձ դուր է գալիս վարկանիշային "մակարդակը" որոշող թվերի սանդղակը ;)

Սամվել
19.04.2008, 19:01
չեմ համբերի, հիմա կգրեմ.
ինձ դուր է գալիս վարկանիշային "մակարդակը" որոշող թվերի սանդղակը ;)

Հա իրոք շատ լավ բան է :ok

Աբելյան
19.04.2008, 19:04
ինձ էլ ա շատ դուր եկել

nnaarreek
19.04.2008, 19:33
Շատ լավը կլիներ եթե էլի Ajax-ով արվեր, թե չէ ես DailUp-ով եմ մտնում ու իմ համար ինչքան քիչ ռեֆրեշ լինի էջը էնքան լավ:

Ու հաստատ իմ կարգի էլի մարդիկ կլինեն!

BOBO
21.04.2008, 22:31
Իսկ հնարավոր չի նենց անել որ 10 հատ կանաչի տեղը 1 հատ դեղին ըլնի մենակ?:)

VisTolog
21.04.2008, 22:44
Իսկ հնարավոր չի նենց անել որ 10 հատ կանաչի տեղը 1 հատ դեղին ըլնի մենակ?:)
Հը ը: Հենա ասա հանեք էլի վարկանիշ ստանալու հնարավորությունը:

BOBO
21.04.2008, 22:50
Հը ը: Հենա ասա հանեք էլի վարկանիշ ստանալու հնարավորությունը:
Էտ խի որ?:':8

Ավելացվել է 1 րոպե անց
Ասում եմ ասենք 10 հատ կանաչ ա ցույց տալի մեկել մի հատ դեղին դրա տեղը մենակ դեղինը ըլնի էլի:)

VisTolog
21.04.2008, 22:59
Բոբ ջան, ըտենց շատ երկար կտևի: Պատկերացնում ե՞ս, թե 3-րդ կուբիկը երբ կավելանա: Իսկ 3-րդ կուբիկից հետո էլ, ամեն տարի մի հատ, հետո ամեն 2-րդ տարում մի հատ ու տենց...

Ավելացվել է 6 րոպե անց
Գոնե ասեիր ամեն 3 կամ 4-րդից հետո ավելանար:

BOBO
21.04.2008, 23:08

Ինչը երկար կտևի?:))
Բա դու պատկերացնում ես էս կուբիկները էթալով ուր են հասնելու:))

Կարևորը քանակը չի, այլ գույնն ա:))

Ավելացվել է 37 վայրկյան անց
Էէէէ, դու աչքիս ինձ չես հասկանում

Ուլուանա
21.04.2008, 23:12
Էտ խի որ?:':8

Ավելացվել է 1 րոպե անց
Ասում եմ ասենք 10 հատ կանաչ ա ցույց տալի մեկել մի հատ դեղին դրա տեղը մենակ դեղինը ըլնի էլի:)
BOBO ջան, մարդկանց կուբիկների քանակն է հետաքրքրում հիմնականում, ոչ թե գույնը։ Ու եթե կուբիկների քանակից է երևում, թե տվյալ անդամը մոտավորապես քանի վարկանիշ ունի, ապա դեղինի դեպքում, նայելով կուբիկներին, շատերը չեն իմանա, թե տվյալ անդամը որքան վարկանիշ ունի։

Այնուամենայնիվ, նախատեսվում է, որ հետագայում, երբ դեղին կուբիկներն էլ որոշակի քանակով ավելանան (ենթադրում եմ, որ 5 դեղին կուբիկից հետո դա կլինի), շատ հնարավոր է, որ տվյալ անդամի բոլոր կուբիկները ջնջվեն ու փոխարենը, ասենք, աստղիկ երևա։ Կարծում եմ՝ էդ դեպքում արդեն պարզ կլինի, որ աստղիկը ավելին է, քան կուբիկները։ Իսկ կուբիկների գույներն ինքնին խոսուն չեն։

VisTolog
21.04.2008, 23:15
Lավ, ամեն ինչ նորից սկսեմ, նոր մաքուր էջից
Բոբ, ասում ես ամեն 10-րդ կուբիկից հետո, մի հատ, օրինակի համար կապույտ կուբիկ ավելանա չէ՞
Հմի, դու գիտես որ, 6 թե 7-րդ կուբիկից հետո արդեն ամեն մի կուբիկը, երբ որ առաջանումա, մյուսից ավելի շատ միավորներ են պետք:
Ասենք 10-րդ կուբիկն ավելանումա 5000-րդ միավորից հետո, 11-րդը 10000-րդից հետո...
ՈՒֆֆֆֆֆ~~ :D

Սերխիո
21.04.2008, 23:15
հա էլի , մի հատ մեծ աստղ , ինչպես մարշալի պարագայում է ...

Համել Հարութ ջան , 12 կուբիկ ունեցեղը պտի ունենա ուրեմն 1 դեղին + 2 կանաչ ?

BOBO
21.04.2008, 23:22
Այնուամենայնիվ, նախատեսվում է, որ հետագայում, երբ դեղին կուբիկներն էլ որոշակի քանակով ավելանան, ատ հնարավոր է, որ տվյալ անդամի բոլոր կուբիկները ջնջվեն են ու փոխարենը, ասենք, աստղիկ երևալ։ Կարծում եմ՝ էդ դեպքում արդեն պարզ կլինի, որ աստղիկը ավելին է, քան կուբիկները։ Իսկ կուբիկների գույներն ինքնին խոսուն չեն։

Հմմ.. Էտ ավելի լավ միտք ա:)

Բայց դե կարելի ա սաղ կուբիկ-մուբիկ հանել դրա տեղը միանգամից միավորները գրել ու պրծ:))

Ավելացվել է 1 րոպե անց

Համել Հարութ ջան , 12 կուբիկ ունեցեղը պտի ունենա ուրեմն 1 դեղին + 2 կանաչ ?

Չէ 2 հատ դեղին:) Կանաչները անտեսում ենք մնում ա դեղինները:))

Ավելացվել է 3 րոպե անց

Lավ, ամեն ինչ նորից սկսեմ, նոր մաքուր էջից
Բոբ, ասում ես ամեն 10-րդ կուբիկից հետո, մի հատ, օրինակի համար կապույտ կուբիկ ավելանա չէ՞
Հմի, դու գիտես որ, 6 թե 7-րդ կուբիկից հետո արդեն ամեն մի կուբիկը, երբ որ առաջանումա, մյուսից ավելի շատ միավորներ են պետք:
Ասենք 10-րդ կուբիկն ավելանումա 5000-րդ միավորից հետո, 11-րդը 10000-րդից հետո...
ՈՒֆֆֆֆֆ~~ :D
Դե ասում եմ էլի գույնից կամ աստղից պարզ կլնի որ միավորները շատ են:)

Ուլուանա
21.04.2008, 23:27
Հմմ.. Էտ ավելի լավ միտք ա:)

Բայց դե կարելի ա սաղ կուբիկ-մուբիկ հանել դրա տեղը միանգամից միավորները գրել ու պրծ:))
Էհ, Բոբո, հեչ ռոմանտիկ չես։ :)) Չոր ու ցամաք թվերն ու՞մ են պետք։ :bad

firewall
21.04.2008, 23:32
իսկ մինուսային վարկանիշ կա՞

BOBO
21.04.2008, 23:35
Էհ, Բոբո, հեչ ռոմանտիկ չես։ :)) Չոր ու ցամաք թվերն ու՞մ են պետք։ :bad
Հա լավ ավելի ռոմանտիկ տարբերակ առաջարկեմ:))

Էս տաս հատ կանաչից թողում ենք մի հատ, հետո, որ 10 դեղինը լրանա, դեղինն էլ մի հատ կդառնա ու կավելանա ասենք մի հատ կապույտ ու տենց կլնի գույնզգույն կուբիկներ:))

Ավելացվել է 1 րոպե անց

իսկ մինուսային վարկանիշ կա՞
Հա բա ոնց:))
Ուզում ես մի հատ տամ տենաս:))
Կամ Ուլուանան տա :D

firewall
21.04.2008, 23:42
Ավելացվել է 1 րոպե անց

Հա բա ոնց:))
Ուզում ես մի հատ տամ տենաս:))
Կամ Ուլուանան տա :D

մի հատը քիչ կլինի.. էկեք ինձ բացասական վարկանիշներ տվեք, տեսնեմ ինչա լինում :))

Ուլուանա
21.04.2008, 23:59
մի հատը քիչ կլինի.. էկեք ինձ բացասական վարկանիշներ տվեք, տեսնեմ ինչա լինում :))
Ինչ լինելը կախված է նրանից, թե ինչքան դրական վարկանիշ ունես։ Օրինակ, ժամանակին մի անդամ նոր էր գրանցվել (նոր գրանցվելիս ցանկացած անդամ ունենում է 10 վարկանշային միավոր), մի հատ գրառում արեց, մի քանի հոգով բացասական վարկանիշ տվեցինք, էդ անդամի վարկանիշը միանգամից դառավ մինուս. ունեցած միակ կուբիկը կարմիր դառավ, հետո երբ դրական վարկանիշներ ստացավ, նոր էլի կանաչեց։ Կարծեմ կոնկրետ Ակումբում ինքը միակ դեպքն է եղել մինչև հիմա, որ հաջողացրել է կարմիր կուբիկ վաստակել։ Իսկ մնացած դեպքերում պարզապես վարկանշային միավորներդ համապատասխանաբար պակասում են (վարկանիշ տվող անդամի power–ի կեսի չափով), իսկ Ղեկավարման վահանակում նայելիս կանաչ կուբիկի փոխարեն կարմիր կուբիկ ես տեսնում։ Էդքան բան, ուրիշ՝ ավելի հետաքրքրաշարժ ու ավելի սուր զգացողություններ ակնկալել չարժե։ :))

Ռուֆուս
22.04.2008, 11:47
Էսօր նկատեցի, որ վարկանիշ տալիս հնարավոր է ընտրել վարկանիշային միավորների քանակը :)

Շատ լավ գաղափար է, դուրս շատ եկավ:

Ռեդ
21.06.2008, 18:10
Իսկ մոդերատորի կամ սուպեր-պուպեր մոդերատորի կողմից տված դրական վարկանիշը քանի միավոր ա? :)

Երկնային
21.06.2008, 18:15
Իսկ մոդերատորի կամ սուպեր-պուպեր մոդերատորի կողմից տված դրական վարկանիշը քանի միավոր ա? :)

վարկանիշային վիավորը ըստ մոդերության չի որոշվում,
կարող է էնպես պատահել, որ շարքային անդամի տված վարկանիշը ավելի շատ միավոր քեզ տա, քան մոդերատորինը… :)

Artgeo
21.06.2008, 18:15
Իսկ մոդերատորի կամ սուպեր-պուպեր մոդերատորի կողմից տված դրական վարկանիշը քանի միավոր ա? :)
Կապ չունի տվողը մոդեր է, ադմին, թե անդամ: Միավորները կախված են նրանց վարկանիշից:

Ռեդ
21.06.2008, 18:41
Կապ չունի տվողը մոդեր է, ադմին, թե անդամ: Միավորները կախված են նրանց վարկանիշից:
:think :oy

Kuk
21.06.2008, 18:44
Կապ չունի տվողը մոդեր է, ադմին, թե անդամ: Միավորները կախված են նրանց վարկանիշից:

Արտ, քո վարկանիշը քանի միավոր ա՞:oy

firewall
21.06.2008, 19:17
=ող, գոնե մեկդ մի հատ իմ գրառումներից մի հատ ջոկեք մեկը ու մեկ միավոր տվեք էլի.. տենամ ինչա լինում :oy:)

Ռեդ
21.06.2008, 19:28
=ող, գոնե մեկդ մի հատ իմ գրառումներից մի հատ ջոկեք մեկը ու մեկ միավոր տվեք էլի.. տենամ ինչա լինում :oy:)
Ինձ էլ ա հետաքրքիր :D

firewall
21.06.2008, 19:40
մերսի
:(

Ռեդ
21.06.2008, 19:41
Կուբիկներդ 2 հատ դառան?
:sulel :oy

Ավելացվել է 1 րոպե անց
Մի բան ասեմ չխնդաք :oy
Միավորներս 99-ն են :D

firewall
21.06.2008, 19:48
Կուբիկներդ 2 հատ դառան?
:sulel :oy

Ավելացվել է 1 րոպե անց
Մի բան ասեմ չխնդաք :oy
Միավորներս 99-ն են :D

իմ մոտ էլ էր էդքան :D:oy

ճիշտն ասած կուզենաի խնդրեի, որ բացասական վարկանիշներով հետ բերեիք միավորներս,.. բայց վախենում եմ, որ օգնողները շատ լինեն :D

Ռեդ
21.06.2008, 19:58
Կուբիկներս 2 հատ դառան ի շնորհիվ Էլմոյի :yahoo

VisTolog
21.06.2008, 20:17
իմ մոտ էլ էր էդքան :D:oy

ճիշտն ասած կուզենաի խնդրեի, որ բացասական վարկանիշներով հետ բերեիք միավորներս,.. բայց վախենում եմ, որ օգնողները շատ լինեն :D
Բացասակնի դեպքում չի իջնում վարկանիշը.

firewall
21.06.2008, 20:21
Բացասակնի դեպքում չի իջնում վարկանիշը.

ուզում ես ասես քեզ բացասական չեն տվե ընդհանրապես՞ :hands

VisTolog
21.06.2008, 20:22
ուզում ես ասես քեզ բացասական չեն տվե ընդհանրապես՞ :hands
Չէ, տվել են, բայց դրանից չի իջել:

firewall
21.06.2008, 20:24
Չէ, տվել են, բայց դրանից չի իջել:

դե մի հատ միացրա վարկանիշներդ - ստուգենք :)

VisTolog
21.06.2008, 20:26
Միացրեց

firewall
21.06.2008, 20:28
Միացրեց

լսի.. իմ մոտ երկու հատ կուբիկա, բայց մեկա չեմ կարում նորմալ բացասական տամ.. մենակ 0 միավորանոց..:o:(
ինքդ քեզ մի հատ տուր :D

VisTolog
21.06.2008, 20:32
լսի.. իմ մոտ երկու հատ կուբիկա, բայց մեկա չեմ կարում նորմալ բացասական տամ.. մենակ 0 միավորանոց..:o:(
ինքդ քեզ մի հատ տուր :D
Անջատեց :D :D

firewall
21.06.2008, 22:28
Նայի ոնց ա, Պետրոս ջան: Վարկանիշային կուբիկները՝ մինչև 6 կուբիկ ներառյալ, ավելանում են յուրաքանչյուր 100 միավոր վարկանիշ ստանալու դեպքում: 7-րդ կուբիկից սկսած, վարկանիշային կուբիկը ավելանում է յուրաքանչյուր 200 միավոր վարկանիշ ստանալու դեպքում: Կարող ա, հետո ավելի շատ պետք ա հավաքես, որ ասենք, 10, 11-րդ կուբիկներն ավելանան, էդ չգիտեմ: Իսկ գրառումների քանակից ավելանում է ոչ թե վարկանիշային կուբիկների քանակը, այլ վարկանիշային ուժը՝ այսինքն, որ դու ուրիշեն եթե վարկանիշ ես տալիս, ինչքան ա ավելանում իրա վարկանիշային միավորները: Ավելի կոնկրետ՝ վարկանիշային ուժը վաստակում ես հետևյալ կերպ.
1. Յուրաքանչյուր 500 գրառումը մեկ ավելանում է մեկով.
2. Յուրաքանչյուր վաստակած վարկանիշային 150 միավորը մեկ նույնպես ավելանում է մեկով:
Հուսով եմ, պարզ ասեցի:):

սա վերջնական տարբերակնա՞ :(

Արամ
22.06.2008, 00:03
1. Յուրաքանչյուր 500 գրառումը մեկ ավելանում է մեկով.
2. Յուրաքանչյուր վաստակած վարկանիշային 150 միավորը մեկ նույնպես ավելանում է մեկով:
Հուսով եմ, պարզ ասեցի:
իսկ սա ում է պետք՞

Սերխիո
22.06.2008, 16:23
դեղին կուբիկը քանի միավորից ա վառվում ,1800 ՞

Kuk
22.06.2008, 16:24
դեղին կուբիկը քանի միավորից ա վառվում ,1800 ՞

1800՞՞:o

Այսինքն անհույս ա հա՞:think

Սերխիո
22.06.2008, 16:26
դե ինչքան հիշում եմ 10 կուբիկից հետո , ամեն կուբիկը 500 նմիավոր ա , դե 1300-ից 10 ա վառվում

Kuk
22.06.2008, 16:29
դե ինչքան հիշում եմ 10 կուբիկից հետո , ամեն կուբիկը 500 նմիավոր ա , դե 1300-ից 10 ա վառվում

Ուլուանան 3300 միավոր ունի՞:o

ivy
22.06.2008, 16:34
դեղին կուբիկը քանի միավորից ա վառվում ,1800 ՞

1500 :)

Kuk
22.06.2008, 16:35
1500 :)

Այսինքն էլի 200 միվորը մեկա հա՞ ավելանում:

ivy
22.06.2008, 16:36
Այսինքն էլի 200 միվորը մեկա հա՞ ավելանում:

250

Սերխիո
22.06.2008, 16:37
ivy ջան ,1550 ուրեմն

Kuk
22.06.2008, 16:38
250

Ուրեմն 1550-ից ա ավելանում առաջին դեղին կուբիկը:

Հ.Գ. Ինչ եմ է՞ ընգել կուբիկ հաշվելով. կունենամ՝ կիմանամ, չեմ ունենա՝ պետք էլ չի որ իմանամ;)

Սերխիո
22.06.2008, 16:42
է՜հ , եթե վարկանիշային ջարդը չլիներ ,հիմա 2 հատ դեղին կունենայի…

Kuk
22.06.2008, 16:44
է՜հ , եթե վարկանիշային ջարդը չլիներ ,հիմա 2 հատ դեղին կունենայի…

Ես ընդամենը 50 միավոր եմ կորցրել:)

Ռեդ
22.06.2008, 16:44
է՜հ , եթե վարկանիշային ջարդը չլիներ ,հիմա 2 հատ դեղին կունենայի…
Էդ որն ա?

Kuk
22.06.2008, 16:46
Էդ որն ա?

Դու երևի գրանցված չէիր դեռ, կամ էլ գրանցվելուդ առաջին օրերին էր. զրուցարանից ստացած բոլոր վարկանիշները հօդս ցնդեցին;)

Սերխիո
22.06.2008, 16:46
մի քանի բաժիններում , մանավանդ Զրուցարանում տրված վարկանիշները հանվեցին…

Ես 330 քանի միավոր կորցրեցի

Արամ
22.06.2008, 17:41
է՜հ , եթե վարկանիշային ջարդը չլիներ ,հիմա 2 հատ դեղին կունենայի…

Ես էլ:D:D:D

Հ.Գ. Հրանտա մեղավոր:D:D

Egern.net
22.06.2008, 17:54
Ես էլ:D:D:D

Հ.Գ. Հրանտա մեղավոր:D:D
ե՞ս..... այ տղա.... հլը իմ վարկանիշը նայի հետո խոսա.... որ նայես ակումբի "հնագույն" member եմ, բայց 0-ին մոտ վարկանիշ ունեմ...

Արամ
22.06.2008, 18:16
ե՞ս..... այ տղա.... հլը իմ վարկանիշը նայի հետո խոսա.... որ նայես ակումբի "հնագույն" member եմ, բայց 0-ին մոտ վարկանիշ ունեմ...

+8;);)

Kuk
12.07.2008, 21:07
Իմ մոտ վարկանիշի կուբիկները հին ձևով ա ցույց տալիս:8 ինչից ա՞:8

Enipra
12.07.2008, 21:15
Իմ մոտ վարկանիշի կուբիկները հին ձևով ա ցույց տալիս:8 ինչից ա՞:8
Փորձել ե՞ս F5 սեղմել :)

Ռուֆուս
12.07.2008, 21:15
Իմ մոտ վարկանիշի կուբիկները հին ձևով ա ցույց տալիս:8 ինչից ա՞:8

բռաուզերից :)

Kuk
12.07.2008, 21:33
Փորձել ե՞ս F5 սեղմել :)

սեղմեցի, փոխվեց:o

VisTolog
13.07.2008, 07:34
սեղմեցի, փոխվեց:o
Հլը նայի, կարողա մի 50 հատ նամակ ես ստացել, բայց չես իմացել :D
Այ որ Օպեռա օգտագործես, ամեն օր նույն գրառումից վարկանիշ կստանաս, ամեն օր նամակ կստանաս... բայց հենց refresh անես, այդ ամենը հոդս կցնդի. :D

Kuk
13.07.2008, 12:42

Հա, օպեռայի էդ դեֆեկտը գիտեմ, հենց ղեկավարում ես մտնում, վարկանիշ ես ստանում:D

VisTolog
13.07.2008, 12:49
Հա, օպեռայի էդ դեֆեկտը գիտեմ, հենց ղեկավարում ես մտնում, վարկանիշ ես ստանում:D
Ահա. :D

AG16
14.07.2008, 22:19
Էս վարկանիշը քանի՞ միավոր պիտի լինի, որ 2 հատ գնդիկ դառնա

Ուրվական
14.07.2008, 22:44
Էս վարկանիշը քանի՞ միավոր պիտի լինի, որ 2 հատ գնդիկ դառնա

Վարկանիշային կուբիկները՝ մինչև 6 կուբիկ ներառյալ, ավելանում են յուրաքանչյուր 100 միավոր վարկանիշ ստանալու դեպքում: 7-րդ կուբիկից սկսած, վարկանիշային կուբիկը ավելանում է յուրաքանչյուր 200 միավոր վարկանիշ ստանալու դեպքում: Կարող ա, հետո ավելի շատ պետք ա հավաքես, որ ասենք, 10, 11-րդ կուբիկներն ավելանան, էդ չգիտեմ: Իսկ գրառումների քանակից ավելանում է ոչ թե վարկանիշային կուբիկների քանակը, այլ վարկանիշային ուժը՝ այսինքն, որ դու ուրիշեն եթե վարկանիշ ես տալիս, ինչքան ա ավելանում իրա վարկանիշային միավորները: Ավելի կոնկրետ՝ վարկանիշային ուժը վաստակում ես հետևյալ կերպ.
1. Յուրաքանչյուր 500 գրառումը մեկ ավելանում է մեկով.
2. Յուրաքանչյուր վաստակած վարկանիշային 150 միավորը մեկ նույնպես ավելանում է մեկով:
Հուսով եմ, պարզ ասեցի:):

Թեման կարող էիք կարդալ:)

Kuk
04.10.2008, 20:37
Երբ որևէ անդամի վարկանիշ ենք տալիս, կարդում ենք հետևյալ տողերը. «Շնորհակալություն այս գրառմանը վարկանշային գնահատական տալու համար: Հնարավոր է, որ վարկանիշ ստացած անդամը ձեր գնահատականը փոխադարձի վարկանիշի տեսքով:»: Արդյո՞ք տեղին է այս ձևակերպումը:

Chuk
04.10.2008, 20:39

Ոչ, տեղին չէ :)
Արդեն երրորդ օրն ա, սպասում էի, թե ե՞րբ ես գրելու :D

Ռուֆուս
04.10.2008, 20:44
Երբ որևէ անդամի վարկանիշ ենք տալիս, կարդում ենք հետևյալ տողերը. «Շնորհակալություն այս գրառմանը վարկանշային գնահատական տալու համար: Հնարավոր է, որ վարկանիշ ստացած անդամը ձեր գնահատականը փոխադարձի վարկանիշի տեսքով:»: Արդյո՞ք տեղին է այս ձևակերպումը:

Չէ, լրիվ անտեղին է, մանավանդ երբ բացասական վարկանիշ ես տալիս :D

Yellow Raven
04.10.2008, 20:48
Կարանք փոխենք սենց սարքենք
<<Շնորհակալություն այս գրառմանը վարկանշային գնահատական տալու համար, հնարավոր է հետագայում ձեր վարկանիշը անջատեն, եթե պարզվի որ վարկանիշը թեմայից դուրս է>> :D

Ուլուանա
04.10.2008, 21:21
Երբ որևէ անդամի վարկանիշ ենք տալիս, կարդում ենք հետևյալ տողերը. «Շնորհակալություն այս գրառմանը վարկանշային գնահատական տալու համար: Հնարավոր է, որ վարկանիշ ստացած անդամը ձեր գնահատականը փոխադարձի վարկանիշի տեսքով:»: Արդյո՞ք տեղին է այս ձևակերպումը:
Էդ գրությունը լրիվ անիմաստություն է, բայց արի ու տես, որ շատերը միանգամայն լուրջ են ընդունում այն ու պարտադիր կերպով փոխադարձում են։ :{

Հայկօ
04.10.2008, 21:21
Գտա՞ք չարիքի արմատը :))

Chuk
04.10.2008, 21:30
Էդ գրությունը լրիվ անիմաստություն է, բայց արի ու տես, որ շատերը միանգամայն լուրջ են ընդունում այն ու պարտադիր կերպով փոխադարձում են։ :{
Ան, իրականում դրանում ոչ լուրջ ընդունելու բան չկա:

Սկսենք նրանից, որ գրությունը սկսվում է «Շնորհակալություն այս գրառմանը վարկանշային գնահատական տալու համար» նախադասությամբ, ինչն արդեն իսկ հուշում է, որ վարկանիշը պիտի տրվի միայն ու միայն գրառման նկատմամբ վերաբերմունք ցույց տալու, դրա արժեքը ֆիքսելու համար, այլ ոչ ինչ-որ մեկին մեսիջ ուղարկելու, նրա նկատմամբ վերաբերմունք ցույց տալու, շնորհակալություն հայտնելու, վարկանիշ բարձրացնելու կամ այլ նկատառմներով:

Շարունակության խիստ կարևոր է «Հնարավոր է» արտահայտությունը, ինչը արդեն իսկ նշանակում է, որ վարկանիշ տալ չի նշանակում ակնկալիք ունենալ, որ պետք է փոխադարձ վերաբերմունք լինի: Խոսք է գնում միայն հնարավորության մասին: Գրվում է. «Հնարավոր է, որ վարկանիշ ստացած անդամը ձեր գնահատականը փոխադարձի վարկանիշի տեսքով»: Փոխադարձել վարկանիշի տեսքով: Իսկ վարկանիշն ինչի՞ համար են տալիս: Գրառման արժեքի: Այսինքն իրականում այստեղ հակասություն չկա, ամեն ճիշտ է:

Պարզապես ոմանք կարող են սխալ ըմբռնել ու այդ համատեքստում ենթակա է փոփոխության ձևակերպումը:

Kuk
04.10.2008, 21:34

Չուկ, բառախաղ չի. նենց էլ մի հավեսով, մանրամասն, բառ առ բառ մեկնաբանում ես. հիմա մեկը լինի, հարցնի. որ այս «Հնարավոր է, որ վարկանիշ ստացած անդամը ձեր գնահատականը փոխադարձի վարկանիշի տեսքով» հատվածը չլիներ, ինչ որ մեկը կարող ա կարծեր, թե ինքը չի կարող վարկանիշ ստանա՞լ:))

Chuk
04.10.2008, 21:44

Կրկնում եմ ևս մեկ անգամ, որ լավ ձևակերպում չէ, հետևաբար ենթակա է փոփոխման:

Սերխիո
05.10.2008, 20:01
Գտա՞ք չարիքի արմատը :))

գտել են;) Ես եմ չարիք սերմանողը:B

Rammstein
10.11.2008, 19:51
Ժողովուրդ, գտել եմ ձեւը։:P Գտեք Ձեր իսկ կատարած որեւէ գրառում, սեղմեք նրա տակի վարկանիշ տալու նկարի վրա, ու կտեսնեք, թե քանի միավոր ունեք։:oy

Հ.Գ. Չուկ, դու էս գրառումըս չես տեսել, OK?:P:P:)

Chuk
10.11.2008, 19:55
Ժողովուրդ, գտել եմ ձեւը։:P Գտեք Ձեր իսկ կատարած որեւէ գրառում, որը գոնե մի հոգու կողմից վարկանիշ է ստացել, սեղմեք նրա տակի վարկանիշ տալու նկարի վրա, ու կտեսնեք, թե քանի միավոր ունեք։:oy

Հ.Գ. Չուկ, դու էս գրառումըս չես տեսել, OK?:P:P:)
Շնորհակալություն հուշելու համար, այդ մեկը մոռացել էի, այսօր կհանեմ ;)

VisTolog
10.11.2008, 20:47
Ժողովուրդ, գտել եմ ձեւը։:P Գտեք Ձեր իսկ կատարած որեւէ գրառում, սեղմեք նրա տակի վարկանիշ տալու նկարի վրա, ու կտեսնեք, թե քանի միավոր ունեք։:oy

Հ.Գ. Չուկ, դու էս գրառումըս չես տեսել, OK?:P:P:)
Ստեղ եմ ես նայում :)) (http://www.akumb.am/profile.php?do=editoptions)

Chuk
10.11.2008, 20:52
Ստեղ եմ ես նայում :)) (http://www.akumb.am/profile.php?do=editoptions)

Քեզ էլ շնորհակալություն, դա էլ էր վրիպել :)

Chuk
10.11.2008, 21:03
Rammstein, Wista, շնորհակալություն օգնելու համար: Վրիպակներն արդեն շտկվել են :)

Kuk
10.11.2008, 22:04
Նոր նայեցի էդ մեթոդով, սխալ ա ցույց տալիս ոնց որ:esim

Chuk
10.11.2008, 22:16
Նոր նայեցի էդ մեթոդով, սխալ ա ցույց տալիս ոնց որ:esim

Չէիր կարող նայել :)
մի՛ օֆտոպեք

Chuk
10.11.2008, 22:40
Չէիր կարող նայել :)
մի՛ օֆտոպեք
Պարզվեց հերթական վրիպակս էր: Սա էլ ուղղվեց :)

Rammstein
09.12.2008, 16:43
Rammstein, Wista, շնորհակալություն օգնելու համար: Վրիպակներն արդեն շտկվել են :)

Խնդրեմ(ենք), ինչի՞ համար...:)

Իսկ սա վարկանիշի հետ ինչ-որ կապ ունի՞ (խոսքս «Ցույց տալ իմ հեղինակության աստիճանը»-ի մասին ա).

Chuk
09.12.2008, 17:15
Խնդրեմ(ենք), ինչի՞ համար...:)

Իսկ սա վարկանիշի հետ ինչ-որ կապ ունի՞ (խոսքս «Ցույց տալ իմ հեղինակության աստիճանը»-ի մասին ա).
Շնորհակալություն նկատելու համար:
Ոչինչ, այդպես էլ կմնա :)

Ռեդ
08.01.2009, 16:54
Քանի՞ միավոր վարկանիշից հետո է գրում, օրինակ
xxx has a reputation beyond repute

VisTolog
24.04.2009, 18:10
Ինչ է նշանակում ստացված վարկանիշներից որոշների մեջ գրված ''անհասանելի է''-ն.?

Ռուֆուս
24.04.2009, 18:28
Ինչ է նշանակում ստացված վարկանիշներից որոշների մեջ գրված ''անհասանելի է''-ն.?

Նշանակում է, որ էդ մարդիկ իրենց վարկանիշը անջատել են

Kita
24.04.2009, 18:30
Նշանակում է, որ էդ մարդիկ իրենց վարկանիշը անջատել են

Հայկ նշանակում է, որ այն գրառման համար, որի համար ստացել է վարկանիշ, ջնջնված է ուղղակի:

Պոզիտրոն
21.09.2010, 15:45
Ոնց հասկանում եմ վարկանիշի կանաչ տողը անընդհատ չի փոխվում(այսինքն որոշ վարկանիշից հետո այն միանգամից ասենք 5մմ-ով երկարում է):
մեկ բաժանմանը քանի վարկանշային միավոր է համապատասխանում:
Նոր թեմա ստեղծել կախվա՞ծ է վարկանիշի հետ:

Chuk
21.09.2010, 15:52

Այո՛, վարկանշային գծիկը ոչ թե անընդհատ գծիկ է, այլ վանդակ առ վանդակ: Սկզբից մուգ վանդակներ (5 հատ), ապա միջին մգության վանդակներ (5 հատ), ապա բաց վանդակներ (5 հատ):

5 մուգ վանդակները ավելանում են յուրաքանչյուր 500 վարկանշային միավորը մեկ,
5 միջին մգության վանդակներն ավելանում են յուրաքանչյուր 750 միավորը մեկը,
5 բաց վանդակները ավելանում են յուրաքանչյուր 1500 միավորը մեկ:

Թեմա ստեղծելը վարկանիշներից կախում չունի:

Պոզիտրոն
21.09.2010, 17:11
իսկ ինչպես նայեմ վարկանիշիս գործող թվային արժեքը?

Chuk
21.09.2010, 17:27
իսկ ինչպես նայեմ վարկանիշիս գործող թվային արժեքը?

Էջի վերևից մտիր «Ղեկավարման վահանակ (http://www.akumb.am/usercp.php)», ստացած վարկանիշներից առաջ կտեսնես խորագիր՝ «Վերջին ստացած վարկանիշը (Ընդամենը --- միավոր)» (գծիկների փոխարեն՝ թիվը):

Արէա
30.09.2011, 17:11
Այո՛, վարկանշային գծիկը ոչ թե անընդհատ գծիկ է, այլ վանդակ առ վանդակ: Սկզբից մուգ վանդակներ (5 հատ), ապա միջին մգության վանդակներ (5 հատ), ապա բաց վանդակներ (5 հատ):

5 մուգ վանդակները ավելանում են յուրաքանչյուր 500 վարկանշային միավորը մեկ,
5 միջին մգության վանդակներն ավելանում են յուրաքանչյուր 750 միավորը մեկը,
5 բաց վանդակները ավելանում են յուրաքանչյուր 1500 միավորը մեկ:

Թեմա ստեղծելը վարկանիշներից կախում չունի:

Մի հարց, եթե կարելի է. հաշվարկման այս համակարգը դեռ գործո՞ւմ է, թե՞ հիմա այլ կերպ է հաշվարկվում:

Արևհատիկ
30.09.2011, 17:28
Մի հարց, եթե կարելի է. հաշվարկման այս համակարգը դեռ գործո՞ւմ է, թե՞ հիմա այլ կերպ է հաշվարկվում:
Հաշվարկման եղանակը փոխվել է: Ստեղ (http://www.akumb.am/showthread.php/38957-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D5%B2-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2192763&viewfull=1#post2192763) նայիր :)

Արէա
29.10.2011, 22:22
Իսկ մոդերատորականին բացասական վարկանիշ տալ կարելի է՞ :think

Շինարար
29.10.2011, 22:26
Իսկ մոդերատորականին բացասական վարկանիշ տալ կարելի է՞ :thinkԵս ինչքան հիշում եմ՝ մոդեր եղած ժամանակ ստացել եմ բացասական վարկանիշ:))

Ուլուանա
29.10.2011, 22:48
Իսկ մոդերատորականին բացասական վարկանիշ տալ կարելի է՞ :think
Այո, իհարկե, կարելի է։ Մոդերատորներն ու ադմինիստրատորները վարկանիշ տալու–ստանալու հարցում ոչ մի առավելություն չունեն սովորական անդամների նկատմամբ։

Chuk
29.10.2011, 22:57
Այո, իհարկե, կարելի է։ Մոդերատորներն ու ադմինիստրատորները վարկանիշ տալու–ստանալու հարցում ոչ մի առավելություն չունեն սովորական անդամների նկատմամբ։
Ինչի՞ չունեն: Օրինակ էնքան բացասական վարկանիշ, ինչքան ես եմ ստացել, ակումբում ոչ մեկը չի ստացել, ու հիմնականում դրանք եղել են իմ մոդերատորական գործողություններն անարդարացիորեն անարդար համարողները :))
Իսկ դու ասում ես, թե չունենք :))

Chuk
29.10.2011, 23:12
Լավ, իսկ հիմա լուրջ: Տեխնիկապես որևէ սահմանափակում չկա: Բայց քանի-որ հնարավոր է, որ հարցն այլ ենթատեքստ ունենա, ուզում եմ փոքր-ինչ այլ կերպ էլ արձագանքեմ: Արէա, եթե անգամ դու նման բան նկատի չունես, ես հնարավոր եմ համարում, որ ոմանք նման մտավախություն ունենան, էնպես որ ուղղակի «առիթից օգտվում եմ» ասելիքս ասելու համար:

Շատերը կամ ոմանք կարող է մտածեն, որ եթե մոդերատորին տան բացասական վարկանիշ, վերջինս «կլարվի» իրենց դեմ, իր դիրքը կչարաշահի՝ «վրեժ լուծելու» համար:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. ակումբի տասնյակ մոդերատորների մեջ, երբևէ մոդերատոր եղած, չի նկատվել որևէ մեկը, ով այդպես փոքրոգի է եղել: Բոլոր մոդերատորները հասուն մարդիկ են, նրանք ոչ միայն մոդերավորում են՝ հաշվի չառնելով իրենց անձնական համակրանքը կամ հակակրանքը, փորձելով հնարավորինս պահել ակումբի բնականոն ընթացքն ու հավատարիմ լինել ակումբում գործող կանոններին, այլև այնպիսի մարդիկ են, ովքեր իրենց անձնական համակրանք ու հակակրանքը չեն սարքում նման «մանր-մունր» բաների հիման վրա:

Վարկանիշները գրառմանը գնահատական տալու համար են: Եթե գրառումը չեք հավանում, այն վատն եք համարում, առանց մի վայրկյան վարանելու բացասական վարկանիշ տվեք, ինչպես դրան հակառակ գրառմանը դրական կտայիք: Սա անշուշտ չի նշանակում, որ ինչքան չհավանած գրառում ունենք, պետք է բացասական վարկանիշ տանք, ինչպես ամեն հավանած գրառմանը դրական չենք տալիս, բայց այնուամենայնիվ, եթե ցանկություն ունեք, այն այդքան վատն եք համարում, ապա ռիսկով, դուխով, վստահ տվեք բացասական վարկանիշ, անկախ նրանից, տվյալ գրառման հեղինակը շարքային մասնակից է, մոդերատոր, ավագ մոդերատոր, թե ադմինիստրատոր:

Ես ամենայն պատասխանատվությամբ երաշխավորում եմ, որ որևէ մոդերատոր մասնակցի «հետևից չի ընկնելու»՝ կախված նման բաներից:

Արէա, եթե գրառումդ նման ենթատեքստ չուներ, ապա ներողություն եմ խնդրում, որ հենց հատկապես քո գրառմանն արձագանքելով սա գրեցի:

Լեո
13.03.2015, 09:20
Ես ասում եմ՝ ողջույն բոլորին :)
Հարցը բարձրացնող մոդերատորին, նրան պաշտպանող ակումբցիներին, պատասխանող ավագ մոդերատորին, մյուս բոլորին:

Իմ որոշումն ու տրամաբանությունը բոլորդ տեսնում եք: Բայց ես հոգնել եմ էս վարկանշի պատասխանատուն լինելուց: Բացեք առանձին թեմա, էդ թվում քվեարկություն, ինչ որոշեք, էնպես կլինի:

Ես առաջարկում եմ վերացնել վարկանիշ կոչվածը:

Ինչի՞ն է այն ծառայում .. :esim

Եթե կարողանաք որևէ հիմնավոր փաստարկ անել հօգուտ վարկանիշի, ես էլ իմ հակափաստարկերը կանեմ:

Rammstein
13.03.2015, 11:01
Ես առաջարկում եմ վերացնել վարկանիշ կոչվածը:

Ինչի՞ն է այն ծառայում .. :esim

Եթե կարողանաք որևէ հիմնավոր փաստարկ անել հօգուտ վարկանիշի, ես էլ իմ հակափաստարկերը կանեմ:

Ես արդեն վաղուց չեմ նայում վարկանիշի կանաչ գծիկներին: Անտարբեր եմ, թե իմը քանի սմ երկարություն ունի (կանաչ գծիկը, էլի :))), բայց սիրում եմ վարկանշային մեկնաբանություն ստանալ, որովհետեւ տենց հասկանում եմ, որ գրառումս տվյալ մարդու համար շարքային գրառում չի, որ որոշել ա առանձին անդրադառնա դրան: :)
Նույնիսկ եթե լրիվ անիմաստ լիներ վարկանիշի գոյությունը, միեւնույն ա, չեմ կարծում, որ խանգարող բան ա:

keyboard
13.03.2015, 14:19
չէ, ոչ մի անջատել, իմը պտի ամենաերկարը լինի, ուրիշ տարբերակ չկա

Cassiopeia
13.03.2015, 16:10
ես էլ հենց Ռամշի ասածը նկատի ունեմ։ Թող լինի, չեղածի հաշվով։ Մենակ անձնական տեսքով շնորհակալություն ու մեկնաբանություն ստանալը։ Օրինակ, օրագրերում չես կարող գրառում մեկնաբանել, բայց ասելիք ունես։ Իսկ վարկանիշի տեսքով կարող ես դա անել։

Ուլուանա
13.03.2015, 16:50
ես էլ հենց Ռամշի ասածը նկատի ունեմ։ Թող լինի, չեղածի հաշվով։ Մենակ անձնական տեսքով շնորհակալություն ու մեկնաբանություն ստանալը։ Օրինակ, օրագրերում չես կարող գրառում մեկնաբանել, բայց ասելիք ունես։ Իսկ վարկանիշի տեսքով կարող ես դա անել։
Դրա փորձն էլ ենք ունեցել տարիներ առաջ :))։
Մի շրջան Ակումբում համատարած շատ զզվելի վարկանշամոլություն ու վարկանշամուրություն էր տիրում, որի հետևանքով լուրջ բողոքներ, ընդվզումներ սկսվեցին, կրքերը բորբոքվեցին, ու ի վերջո ժողովուրդը պահանջեց հանել վարկանիշը։ Չուկն էլ հանեց, ավելի ճիշտ՝ վարկանիշ տալ լինում էր, բայց վարկանիշը որևէ կերպ չէր երևում ավատարի տակ, այսինքն՝ ոչ ոք չգիտեր՝ ով ինչքան վարկանիշ ունի, ամեն մեկը միայն իր վարկանիշի մասին գիտեր։ Որոշ ժամանակ խաղաղ վիճակ էր, բայց դրա հետևանքով Ակումբը սկսեց մեռնել. համարյա ոչ ոք գրառում չէր անում։ Ասում եք՝ ո՞վ ա վարկանիշի համար գրառում անում։ Փորձը ցույց տվեց, որ ինչքան էլ տարօրինակ ու տխուր լինի, վարկանիշն իրականում ահագին մեծ խթան ա շատերի համար։ Եվ ժողովուրդը պահանջեց հետ բերել վարկանիշները։ Իսկ եթե էն ժամանակվա ակտիվ Ակումբը սկսեց մեռնել, դուք պատկերացրեք՝ հիմիկվա՝ առանց էդ էլ կիսամեռ Ակումբն ինչ արագ կմեռնի, եթե հիմա նման բան արվի։ Կարելի ա հիմիկվանից արդեն պատրաստվել թաղմանը, ասենք, ծնունդն ու թաղումը միանգամից անենք, պրծնենք :}։

Ուղղակի մի բան բան կա. լավ չեմ հիշում՝ էն ժամանակ, որ հանվել էր վարկանիշը, շնորհակալությունների համակարգն արդեն կա՞ր, թե՞ հետո ա մտցվել։ Եթե չկար, ապա կարող ա հիմա ավելի տանելի լինի վարկանիշի բացակայությունը։

Cassiopeia
13.03.2015, 17:19
Ան, բայց դա վաղուց էր, ինչ ծիծիկները դուրս եկան վարկանշային համակարգից, ամեն ինչ հանդարտվեց։ Հիմա էլ ակումբում գրառումներ ենք անում էն մարդկանցով, ում համար ակումբը հարազատ ա, ոչ թե ում համար վարկանիշն ա կարևոր։ Համենայն դեպս, ես ակումբի հիմիկվա ակտիվություն-պասիվությունը վարկանիշի հետ բացարձակապես չեմ կապում։

Cassiopeia
13.03.2015, 17:20
Շնորհակալության համակարգը լավ բան ա, բայց բան չասող, որովհետև շատ հաճախ գրառումներ են լինում, որոնք մեկնաբանության կարիք են ունենում, իսկ այդ մեկնաբանությունը կամ տվյալ թեմայում անհնար է, կամ խիստ անձնական, կամ էլ ուղղակի մեկնաբանողը չէր ուզենա, որ ուրիշները տեսնեին։

Աթեիստ
13.03.2015, 17:32
Իմացա, հարկավոր ա վարկանիշի տեղը նամակ ուղարկելու հնարավորություն ավելացնել: Որ մեջբերի գրառումը, տակից էլ մեկնաբանեմ ու ուղարկեմ:

Smokie
14.03.2015, 10:12
Վայ լավ էլի, սենց լավ ա:))

Չգիտեմ, գիտե՞ք, թե՞ չէ (մի անգամ թեթևակի ասել եմ), բայց ես վարկանիշների մոտավոր հաշավարկով եմ զբաղվում text. document-ում:)):pardon

StrangeLittleGirl
14.03.2015, 13:43
Վայ լավ էլի, սենց լավ ա:))

Չգիտեմ, գիտե՞ք, թե՞ չէ (մի անգամ թեթևակի ասել եմ), բայց ես վարկաhttp://www.akumb.am/newreply.php?p=2506228&noquote=1նիշների մոտավոր հաշավարկով եմ զբաղվում text. document-ում:)):pardon

Ես որ գիտեմ :)) Սմոքը սենց թե նենց գիտի, թե ով մոտավորապես ինչքան վարկանիշ ունի:

Smokie
15.03.2015, 11:06
Ես որ գիտեմ :))

:aha
Էլ ո՞վ պիտի ասեր, որ իմանայիր:))

GriFFin
24.08.2016, 10:15
Էս վարկանիշի պահը ինչ վատ ա, որ տուժել ա հեռախոսով օգտվելու պատճառով։ Մարդուն ուզում ես վարկանիշ տաս, չի լինում։ Ես էլ շատ եմ սիրում գրել վարկանիշ, ստանալ վարկանիշ։ Միավորը կապ չունի, կարևորը մեկնաբանությունն ա։ Մեկ-մեկ նենց հավես բաներ եմ ստանում։ =^___^= Бальзам для души.

Զաքար
25.08.2016, 09:26

Բրաուզերով փորձիր լինում է։ ))

GriFFin
25.08.2016, 09:37
Բրաուզերով փորձիր լինում է։ ))
Հա, գիտեմ։ :))