Դիտել ողջ տարբերակը : Մահացել է վարչապետ Ա. Մարգարյանը
քաղաքացի
25.03.2007, 14:40
Կաթվածից տանը մահացել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ ղեկավար Անդրանիկ Մարգարյանը: Այս մասին փոխանցեցին ՀՀԿ լրատվական ծառայությունում:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=46979
*K*A*T*U*
25.03.2007, 14:54
Ցավում եմ... :(
Կորցրեցինք մեր քաղաքական լավ գործիչներից մեկին, շատ եմ ցավում:(
Ուրվական
25.03.2007, 16:09
Սրտի խոր ցավով տեղեկացա, որ այսօր առավոտյան սրտի կաթվածից վախճանվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Հարց. ի՞նչ կփոխվի սրանից հետո: Հանրապետական կուսակցության ղեկավարները քչանում են:
Գոռ Ջան - Հայ
25.03.2007, 16:20
Իրոք կորուստա, Անդրանիկ Մարգարյանը իրոք վայելում էր շատ շատերի անկեղծ համակրանքը: Շատ քչերինա հաջողվում հասցնել լինել միաժամանակ լավ մարդ և լավ քաղաքական գործիչ:
Ափսոս,իրոք շատ ափսոս։Նա մեր քաղաքական դաշտի այն փոքրաթիվ գործիչներից էր,ովքեր կարող են իրենց այդպես անվանել
murmushka
25.03.2007, 17:46
Ցավում եմ.. քաղաքականությամբ այնքան ել չեմ հետաքրքրվում, սակայն մարդկային կորուստը այս կյանքում միակ անփոխարինելի, սակայն անխուսափելի երևույթն է.
Lilushik
25.03.2007, 21:00
Հայրենասեր էր, բարի եվ պարզապես լավ մարդ…
Ես իրոք շատ եմ ցավում, քանի որ կոցրեցինք մի լավ անձնավորության, ով մտածում էր ազգի ապագայի մասին::(
միանում եմ ցավակցություններին…
Շատ լավ մարդ էր : Շատ եմ ցավում :
Ցավակցում եմ. Շատ լավ մարդ էր. Կաթվածն էլ միշտ լավ մարդկանցա էլի տանում.
Այն սակավաթիվ քաղաքական գործիչներից էր, ում ես իսկապես հարգում էի թե՛ հավասարակշիռ քաղաքականության, թե՛ մարդկային նկարագրի համար։ Իրոք շատ եմ ափսոսում։ :(
Մենք բարեկամներ ունենք, ովքեր Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի մտերիմ հարևաններից են։ Որ հիշում եմ՝ ինչքան լավ բաներ էին պատմում նրա մասին, է՜հ :cry