Դիտել ողջ տարբերակը : Հանելուկներ
գյումրեցի աղջիկ
25.03.2007, 02:13
Ո՞վ կարող է ասել որտեղ են բնակվում աշխարհի մեծբերան, մեծ խոսող և սրամիտ մարդիկ...
Ավելացվել է 58 վայրկյան անց
Ո՞վ կարող է ասել ծովի մեջ ինչ քար չկա...
Ավելացվել է 6 րոպե անց
Ո՞վ կարող է ասել
Ինչ՞ու է Գյումրին սահմանամերձ Թուրքիային...
Ո՞վ կարող է ասել որտեղ են բնակվում աշխարհի մեծբերան, մեծ խոսող և սրամիտ մարդիկ...
Լեննականում:P
գյումրեցի աղջիկ
25.03.2007, 02:35
Լեննականում:P
կեցցես!!!
teleport
25.03.2007, 02:43
Ո՞վ կարող է ասել ծովի մեջ ինչ քար չկա...
չոր քար չկա
հըբը.....
շաՔար էլ չկա, Գյումրավ աղջիկ ;)
գյումրեցի աղջիկ
25.03.2007, 06:29
չոր քար չկա
հըբը.....
Ապրես:hands
Ավելացվել է 1 րոպե անց
շաՔար էլ չկա, Գյումրավ աղջիկ ;)
խելացի պատասխան :ok
Ինչ՞ու է Գյումրին սահմանամերձ Թուրքիային...
օր թուրքերը հայերին նեղություն չկռնանան տան զեմլյակ ջան
գյումրեցի աղջիկ
26.03.2007, 01:38
օր թուրքերը հայերին նեղություն չկռնանան տան զեմլյակ ջան
պատասխանդ հավանեցի , բայց սխալ էր... ահա ճիշտ պատասխանը... ««պատերազմի դեպքում, որպեսզի գյումրեցիք թշնամու հետ լեզվակռիվ տան, մինչև մերոնց հասնելը»
Ո՞վ է գրելու հաջորդ հանելուկը:
3 նապաստակ են լինում, 2-ը պեռաշկի են ուտում, մեկը չի ուտում:
Խի չի ուտում?
A<R<A<K<S
27.03.2007, 12:34
Թալանել են ղեղճին, փող չի մնացել:( :cry
Կարեն ջան
27.03.2007, 12:55
3 նապաստակ են լինում, 2-ը պեռաշկի են ուտում, մեկը չի ուտում:
Խի չի ուտում?
Չի ուզում, չի ուտում :)
3 նապաստակ են լինում, 2-ը պեռաշկի են ուտում, մեկը չի ուտում:
Խի չի ուտում?
կորցրել է
Հո էն երկուսի նման գիժ չի.....կարգին նապաստակը պեռաշկի չի ուտում.... :P
գյումրեցի աղջիկ
12.04.2007, 07:19
Ո՞վ կարող է ասել՝
Կանանց այն որ մասն է, որ տղամարդիկ շատ են սիրում համբուրել:
insomniac
12.04.2007, 14:54
նայաց մարդ նայաց տեգ ա սիրում համբուրել, բայց իմ սիրաց տեգե չեմ ասի!!!!!!!
Ո՞վ կարող է ասել՝
Կանանց այն որ մասն է, որ տղամարդիկ շատ են սիրում համբուրել:
Ոտքերը:
քաղաքացի
12.04.2007, 15:06
Ո՞վ կարող է ասել՝
Կանանց այն որ մասն է, որ տղամարդիկ շատ են սիրում համբուրել:
Հանելուկդ կարող եմ կրկնել: Կանայք որ մասը կուզենային, որ տղամարդիկ համբուրեին:
Ո՞վ կարող է ասել՝
Կանանց այն որ մասն է, որ տղամարդիկ շատ են սիրում համբուրել:
Ուսը:
Պարանոց կամ ձեռքը…
Իմ ճաշակնա;)
ի՞նչ եք սար ու ձոր ընկել… շուրթերը
Ո՞վ կարող է ասել՝
Կանանց այն որ մասն է, որ տղամարդիկ շատ են սիրում համբուրել:
Փորը
Ո՞վ կարող է ասել՝
Կանանց այն որ մասն է, որ տղամարդիկ շատ են սիրում համբուրել:
ԸՄ ԸՄ…Դուրս եմ գալիս…Մ դուրս եմ գալիս:D
Ուրվական
12.04.2007, 19:38
ԸՄ ԸՄ…Դուրս եմ գալիս…Մ դուրս եմ գալիս:D
Քեզնից առաջ ես պտի դուրս գայի Այվազ ջան::D :D :D
Ո՞վ կարող է ասել՝
Կանանց այն որ մասն է, որ տղամարդիկ շատ են սիրում համբուրել:
Իսկ կարող է այստեղ բառախաղ կա, չէ՞ որ հարցի չի ասում՝ կանանց մարմնի որ մասը:;)
Այնպես որ ես կպատասխանեմ՝ մեծ մասը::D
Գյումրեցի աղջիկը չի ուզում մեզ ճիշտ պատասխանը ասել, իսկ ես ցանկանում եմ մի հարց տալ.
Կանանց հագուստի մասնիկներից, ո՞րն է տղամարդկանց խելքահան անում: :think
Գյումրեցի աղջիկը չի ուզում մեզ ճիշտ պատասխանը ասել, իսկ ես ցանկանում եմ մի հարց տալ.
Կանանց հագուստի մասնիկներից, ո՞րն է տղամարդկանց խելքահան անում: :think
Հավանաբար այն մասնիկը, որը բացակայում է…
Հավանաբար այն մասնիկը, որը բացակայում է…
Ո'չ, John ջան, դուք սխալվում եք:
գյումրեցի աղջիկ
13.04.2007, 03:21
Պարանոց կամ ձեռքը…
Ապրես Arisol, ճիշտ պատասխանը իսկապես պարանոցն է:)
insomniac
13.04.2007, 14:16
Պարանոց ինչ ա՞ :(
Պարանոց ինչ ա՞ :(
իմ կարծիքով վիզը…
Գյումրեցի աղջիկը չի ուզում մեզ ճիշտ պատասխանը ասել, իսկ ես ցանկանում եմ մի հարց տալ.
Կանանց հագուստի մասնիկներից, ո՞րն է տղամարդկանց խելքահան անում: :think
ԵՆ մի քիչ բացոտ, տեղերից::P
Գյումրեցի աղջիկը չի ուզում մեզ ճիշտ պատասխանը ասել, իսկ ես ցանկանում եմ մի հարց տալ.
Կանանց հագուստի մասնիկներից, ո՞րն է տղամարդկանց խելքահան անում: :think
թելը :P
թեպետ հարցը սխալ է, ինձ ոչ մի բան ել խելքահան չի անում (ընդհանրապես) :B
Vishapakah
13.04.2007, 20:35
Պարանոց ինչ ա՞ :(
Պարանոց, Վզի հետ են. Սովորական ՎԻԶ.:)
Բոլոր պատասխանները սխալ են:
Որպես հուշում ասեմ, այդ մասնիկը գտնվում է գոտկատեղից ներքև:
Շատ տարբերակներ մտքովս անցան, բայց հիմա գրեմ մեկը դրանցից միայն;)
Միգուցե՝ զուգագուլպանե՞ր:
Հայերեն ասած "կաբլուկ"
Ավելի ճիշտ "կրունկ"::ok
Բայց պատասխանը ճիշտ է:
Սպասում ենք քո հարցին…
գյումրեցի աղջիկ
14.04.2007, 08:30
Ո՞վ կարող է ասել՝
Ո՞վ է եղել առաջին սափրվող մարդը և ի՞նչով է սափրվել::think
Ո՞վ կարող է ասել՝
Ո՞վ է եղել առաջին սափրվող մարդը և ի՞նչով է սափրվել:
Իչքան գիտեմ Ալեքսանդր Մակեդոնացին:Դե երևի դանակով կամ թրով էլի
գյումրեցի աղջիկ
15.04.2007, 00:30
Իչքան գիտեմ Ալեքսանդր Մակեդոնացին:Դե երևի դանակով կամ թրով էլի
Ճիշտ ես, Ալեքսանդր Մակեդոնացին է եղել և սափրվել է կացինով::)
գյումրեցի աղջիկ
15.04.2007, 03:47
Այն ի՞նչն է, ինչը...
Օսանի առաջինը, Սարոյի հետևինը, սոխի մեջտեղինը,
Օրիորդն ունի, տիկինը չունի:
Ուլուանա
15.04.2007, 11:58
Օ հնչյունը
Մոդերատորական: Ժողովուրդ ջա՛ն, խնդրում եմ, արտահերթ հանելուկներ մի՛ գրեք: Սպասեք, թող նախորդ հանելուկի պատասխանն ասեն և միայն նոր առաջարկեք ձեր հանելուկը, հակառակ դեպքում նման արտահերթ հանելուկները կջնջվեն:
գյումրեցի աղջիկ
26.04.2007, 06:27
Ո՞վ կարող է ասել՝
Ի՞նչ սպանություն է եղել, որ մարդկության 25%-ը վերացել են աշխարհից...:think
գյումրեցի աղջիկ
27.04.2007, 06:37
Մի մարդ գնում է արտասահման: Մի օր նա գնում է ծովափ և հանկարծ տեսնում է մի շատ սիրուն աղջկա և անմիջապես սիրահարվում նրան: Ուզում է մոտենալ աղջկան, սակայն ոտքերը առաջ չեն գալիս, և կանգնած տեղից, սկսում են հայացքներրով իրար հետ խոսել: Աղջիկը զգում է, որ տղան սիրահարվել է իրեն, մոտենում է և բարևում: Տղան գլխով է անում: Աղջիկը նկատում է, որ տղան արտասահմանցի է և իրար լեզու չեն հասկանում, թղթի վրա երեք բառ է գրում, տալիս տղային և հեռանում: Տղան շփոթվում է, ուզում է կարդալ գրածը, բայց չի հասկանում: Մտածում է դիմէել մեկին, որպեսզի օգնի իրեն, և հանկարծ տեսնում է անկյունում կանգնած միլիցիոներին: Մոտենում է նրան, մի կերպ պատմում իրողությունը, որ ինքը արտասահմանցի է, պատահական եղել է ծովափում, տեսել է սիրուն մի աղջկա, սիրահարվել է նրան: Այդ աղջիկը թղթի վրա երեք բառ է գրել, տվել իրեն ու հեռացել: Հիմա խնդրում է օգնի իրեն, կարդա, թե ինչ է գրված թղթի վրա: Միլիցիոները վէրցնում է թուղթը, կարդում է գրածը, անմիջապես ձերբակալում տղային և տանում բաժին: Զեկուցում է պետին և պատմոմ այդ թղթի մասին: Պետը հարցնում է. «Իսկ ի՞նչ է գրված այդ թղթի վրա»: Միլիցիոները ասում է.«Ես գործ չունեմ, բերեմ, դուք կարդացեք»: Պետը վերցնում է թուղթը, կարդում գրածը, ապա ձեռքը տանում դեպի ատրճանակը: Տղան ձեռքերը վերև է բարձրացնում և ասում. «Ի սեր Աստծո, ես արտասահմանցի մարդ եմ, պահեք այդ թուղթը, ինձ ոչինչ պետք չէ, միայն բաց թողեք գնամ»: Պետը հարցնում է միլիցիոներին, թե որևէ մեկը տեսա՞վ, էրբ նրան ինձ մոտ բերեցիր: Միլիցիոները թե՝ ոչ: Ուրեմն, տար սրան իմ մոտից, ասում է պետը և թուղթը վերադարձնում տղային: Ճանապարհին տղան մտածում է, թե սա ինչ փորձանք էր, որ իր հետ պատահեց և մտամոլոր քայլում ու մտածում է, թե ինչպես ազատվի այդ թղթից: Փորձում է պատռել, վառել կամ կորցնել, սակայն չի ստացվում, անընդհատ մարդիկ են վրա գալիս: Վերջը, որոշում է գնալ ծովափ, գուցե գտնի աղջկան և թուղթը վերադարձնի նրան: Հասնում է ծովափ և տեսնում է, որ ամբոխը լցվել է ջուրը՝ փրկելու նավապետի միակ որդուն, որը խեղդվում էր: Ինքն էլ է իրեն գցում ջուրը և ինքն է փրկում նրան: Նավապետը ուրախանում է և հրամայում իր մոտ բերել փրկողին: Երբ բերում են տղային, նավապետն ասում է. «Դու փրկեցիր իմ միակ որդուն, կյանքս ուզես, աղջկաս ուզես, թե հարստությունս, կտամ քեզ, ոչինչ չեմ խնայի»: Խնջույքի մեծ սեղանի շուրջ նավապետը նստել էր սեղանի մի ծայրին, իսկ տղան՝ մյուս ծայրին: Մի փոքր մտածելուց հետո տղան ասում է. «Քո թվարկածներից ինձ ոչինչ պետք չէ, իմ դարդն ուրիշ է»: Եվ սկսում է պատմել աղջկա հետ կապված եղելությունը....... և վերջում խնդրում է. «Ինձ ոչինչ պետք չէ, եթե կարող ես, կարդա, թե ինչ է գրված թղթի վրա»: Չորս կողմից մարդիկ խառնվում են իրար, որպեսզի կարդան թուղթը, սակայն նավապետն ասում է, որ ինքը պետք է կարդա: Թուղթը փոխանցում են նավապետին: Նա բացում է թուղթը, կարդում, նայում տղայի երեսին, նորից կարդում, նայում նստածներին,, ատրճանակը հանում և ինքն իրեն սպանում:
Սիրելի ընթերցող, ամբողջ պատմության ընթացքում ես ասել եմ այդ երեք բառերը: Այժմ գուշակեք, ինչ էր գրված թղթի վրա::think
Էէէէէ, էտ արդեն կարևոր չի , դու ասա վերջը էտ աղջկան գտավ՞
Իսկ այդ երեք բառերը իրար հետ են գրվա՞ծ, թե չէ::8
չէ պարզվում ա գրած չի, ուղղակի վերջավորությունը լավ չի ձևակերպել
Universe
27.04.2007, 22:22
Ooops..>!
Իսկ ե՞րբ ես պատրաստվում պատասխանն ասել:)
Այժմ գուշակեք, ինչ էր գրված թղթի վրա:
Գրված էր. «Կյանքդ տուր ինձ»::P
Հ. Գ. Բայց ինչ հիմար էր թագավորը...տղան ընդամենը խնդրեց, որ նա կարդա թուղթը, ոչ թե...
Lethal Sweetness
28.04.2007, 00:58
Գրված էր. «Կյանքդ տուր ինձ»:
Այ քեզ բաաաաաաաան, մեղկ էր թագավորը...... էէէհհհհհհ վատ էր...
Djavaxhq
30.04.2007, 02:17
Ինչքան հասկացա հանելուկին պատասխանել են ուրեմն նորը կգրեմ
Ավանակը կամ էշը կղզու վրա է կղզին այրվում է ինչպես պիտի փրկվի խողճ կենդանին
Ավանակը կամ էշը կղզու վրա է կղզին այրվում է ինչպես պիտի փրկվի խողճ կենդանին
Որ էշ չլներ կփրկվեր!
Ո՞վ կարող է ասել՝
Ի՞նչ սպանություն է եղել, որ մարդկության 25%-ը վերացել են աշխարհից...:think
երբ Ֆրանց Ֆերդինանդին սպանել է Գավրիլիո Պրինցիպը:ok
գյումրեցի աղջիկ
01.05.2007, 06:46
երբ Ֆրանց Ֆերդինանդին սպանել է Գավրիլիո Պրինցիպը:ok
Պատասխանդ հավանեցի, բայց սխալ էր;) Իսկ ճիշտ պատասխանը Taurus-ը արդեն ասել է....:)
Պատասխանդ հավանեցի, բայց սխալ էր;) Իսկ ճիշտ պատասխանը Taurus-ը արդեն ասել է....:)
վա~յ ,բա ես չէի տեսել ,ինչ ամո~թ ա:oy
գյումրեցի աղջիկ
02.05.2007, 08:43
վա~յ ,բա ես չէի տեսել ,ինչ ամո~թ ա:oy
ոչինչ;)
ի՞նչ նմանություն կա արևածաղիկի և սեքսի մեջ:
ի՞նչ նմանություն կա արևածաղիկի և սեքսի մեջ:
սեքսը տևումա մի քանի րոպե,իսկ արևածաղիկը կարաս չրթես անդադար;)
Ավելացվել է 1 րոպե անց
սեքսը տևումա մի քանի րոպե,իսկ արևածաղիկը կարաս չրթես անդադար;)
վայյյ ես հասկացել էի ինչ տարբերություն:D:D
երկուսից հետո էլ ծխելու ցանկություն ա լինում :
երկուսից հետո էլ ծխելու ցանկություն ա լինում :
չէ:)
Ուլուանա
09.05.2008, 19:49
ի՞նչ նմանություն կա արևածաղիկի և սեքսի մեջ:
Երկուսի դեպքում էլ գործ ենք ունենում սերմերի հետ։ :))
Երկուսի դեպքում էլ գործ ենք ունենում սերմերի հետ։ :))
չէ:)
Ուլուանա
09.05.2008, 19:54
չէ:)
Բայց իմ պատասխանն էլ կարելի է ճիշտ համարել։ :P
ի՞նչ նմանություն կա արևածաղիկի և սեքսի մեջ:
Ազատ ժամանա՞կ:
Ազատ ժամանա՞կ:
Էլի չէ:)
Ավելացվել է 37 վայրկյան անց
Բայց իմ պատասխանն էլ կարելի է ճիշտ համարել։ :P
եթե իմ պատասխանից հետաքրքիր լիներ… կհամարեինք ճիշտ;)
Շրթունքնե՞ր:
Չէ:)
Ավելացվել է 35 վայրկյան անց
գոյական չի ու մի բառով չի:)
Ավելացվել է 17 րոպե անց
Ասե՞մ պատասխանը:
ի՞նչ նմանություն կա արևածաղիկի և սեքսի մեջ:
Երկուսն էլ մինչև չվերջացնես, չես հանգստանա;)
Ուլուանա
09.05.2008, 20:32
Ասե՞մ պատասխանը:
Երկուսն էլ մինչև չվերջացնես, չես հանգստանա;)
Է՜, ես ավելի հետաքրքիր նմանություն էի սպասում։ Իմ պատասխանն ավելի հետաքրքիր էր։ :P :))
Էս պատասխանը կարելի ա ժխտել (արևածաղկի առումով), իսկ իմ առաջարկած տարբերակն անժխտելի փաստ ա։ ;)
լավ մի հատ հանելուկ էլ ես ասեմ.
մտնեմ տակդ կոխեմ ծակդ: սիրուն չի հնչում, բայց նորմալ հանելուկա
Կուկ դու չպատասխանես
լավ մի հատ հանելուկ էլ ես ասեմ.
մտնեմ տակդ կոխեմ ծակդ: սիրուն չի հնչում, բայց նորմալ հանելուկա
Կուկ դու չպատասխանես
ինտիմ բաժնում գրեիր, որ ուրիշ ուղղությամբ մտածեին:
ինտիմ բաժնում գրեիր, որ ուրիշ ուղղությամբ մտածեին:
էդ էլ ես ճիշտ ասում,բայց դե;)
Լինում եմ մի հայր, մայր ու որդի: Մայրը մահանում է: Հայրն ու որդին որոշում են ամուսնանալ: Հայրը ամուսնանում է մի կնոջ հետ, իսկ որդին այդ կնոջ աղջկա հետ (մոր ու դստեր հետ): Յուրաքանչյուր զույգին ծնվում է մեկ տղա:
Հարց: Ի՞նչ են իրար գալիս նորածինները (ի՞նչ բարեկամներ են):
Ուլուանա
23.06.2008, 22:14

Բայց սա հանելու՞կ ա որ... :esim
Բայց սա հանելու՞կ ա որ... :esim
:)Կներեք, իրոք երևի հանելուկ չէ :pardon Բայց պատասխանի առումով շատ հետաքրքիր ա: Հանելուկին նման ա էնքանով, որ պատասխանները բազմաթիվ են ու երկար մտածելու տեղիք են տալիս;)
Ասա տղա են ծնվում թե աղջիկ, կարողա "գուշակեմ"..........:B
Ասա տղա են ծնվում թե աղջիկ, կարողա "գուշակեմ"..........:B
Արդեն ասել եմ, ծնվում են երկու տղաներ` յուրաքանչյուր զույգին մեկ տղա:
*e}|{uka*
23.06.2008, 22:26
Լինում եմ մի հայր, մայր ու որդի: Մայրը մահանում է: Հայրն ու որդին որոշում են ամուսնանալ: Հայրը ամուսնանում է մի կնոջ հետ, իսկ որդին այդ կնոջ աղջկա հետ (մոր ու դստեր հետ): Յուրաքանչյուր զույգին ծնվում է մեկ տղա:
Հարց: Ի՞նչ են իրար գալիս նորածինները (ի՞նչ բարեկամներ են):
Էս որ հնդկական սերիալիցա՞ :))
Դե մեծահասակների երեխան մյուս բալիկին համ հորեղբայրա գալիս /կամ հորաքույր/ , համ էլ քեռի /կամ մորաքույր/ (նայած ինչ սեռիա), իսկ տղու ու աղջկա երեխան մյուսի համար պլեմյաշիկա (զարմիկ , /զարմուհի/ ) :erexa
Մոր մահանալու պահը մենակ չեմ ջոկում ինչի համար ա :think
*e}|{uka*
23.06.2008, 22:29
Մոր մահանալու պահը մենակ չեմ ջոկում ինչի համար ա :think
Լինում եմ մի հայր, մայր ու որդի
Իսկ ես էս պահը չհասկացա՜ :oy
Իսկ ես էս պահը չհասկացա՜ :oy
Ժող ջան, ի՞նչ կա չհասկանալու::o Հայր, մայր ու որդի են լինում: Մայրը մահանում ա: Հայրը որոշում ա կրկին ամուսնանալ: Որդին էլ ամուսնանում ա, որովհետև արդեն իր ամուսնանալու ժամանակ էլ էր: Էսքան բան:
Աչքիս ջոկել եմ, միգուցե հորեղբոր տղաներ ? :think
Ուրեմն սենց, փորձեմ պատասխանել......մեծ տղան փոքրին գալիս է և քեռի, և հորեղբայր, իսկ փոքրը մեծին племянник (զարմիկ, ոնց որ հայերեն սենցա, չէ) .....
Hayk Avetisyan
22.07.2008, 22:32
Էտ ինչն ա , մտնում ես մի ծակից դուրս ես գալիս երեից բայց պարզվում ա նորես մտել:
Hayk Avetisyan
23.07.2008, 13:17
Էտ ինչն ա , մտնում ես մի ծակից դուրս ես գալիս երեից բայց պարզվում ա նորես մտել:
Վայ~ հըլը չեք գուշակել? հանելուկի պատասխանը` սվիտր:
Վայ~ հըլը չեք գուշակել? հանելուկի պատասխանը` սվիտր:
Գլադիատոր ջան մենակ - մենակ գրում ես ու պատասխանում մի քիչ սպասի էլի, հո մենակ դու չես? :P
Կա մի բան, որը կարող է շա՜տ երկար պահպանվել, բայց հենց ծնվեց, մեռնում է: Ի՞նչն է:
Ambrosine
27.12.2008, 22:27
Կա մի բան, որը կարող է շա՜տ երկար պահպանվել, բայց հենց ծնվեց, մեռնում է: Ի՞նչն է:
Գաղտնիքը
Enigmatic
27.12.2008, 23:31
լավ մի հատ հանելուկ էլ ես ասեմ.
մտնեմ տակդ կոխեմ ծակդ: սիրուն չի հնչում, բայց նորմալ հանելուկա
Կուկ դու չպատասխանես
լամպչկեն ,որ լյուստռաի մեջ են դնում :oy Կուկնա ասել:D:pardon
Enigmatic
28.12.2008, 00:57
երբ խոսում ես կորում է
լռություն?:)
Enigmatic
28.12.2008, 01:09
Ճիշտ է:)
այն ինչն է ինչը երկու հատ փոր ունի ,չորս ականջ:)
Morpheus_NS
28.12.2008, 01:24
երբ խոսում ես կորում է
Ավելի լավ է հնչում. «Տուր իմ անունը եւ ես կանհետանամ»:
այն ինչն է ինչը երկու հատ փոր ունի ,չորս ականջ:)
հղի կինը ???:think
Ավելի լավ է հնչում. «Տուր իմ անունը եւ ես կանհետանամ»:
Ճիշտ էս ուզում էի փոփոխություն կատարել, բայց Enigmatic-ը պատասխանել էր արդեն
Enigmatic
28.12.2008, 01:31
հղի կինը ???:think
Ճիշտ էս ուզում էի փոփոխություն կատարել, բայց Enigmatic-ը պատասխանել էր արդեն
չէ ինքը անշունչ առարկայա:)
Եթե տաս ինձ քո մի ամսվա աշխատավարձը, ապա ես կասեմ թե ով ես դու ;)
Հարց՝ Ով՞ ես դու :)
Economist
30.12.2008, 11:50
Եթե տաս ինձ քո մի ամսվա աշխատավարձը, ապա ես կասեմ թե ով ես դու
Հարց՝ Ով՞ ես դու
Աշխատավարձի օրը մութ պոդյեզդում թալանված մարդ:D կամ ինչ-որ մեկի ամուսինը կամ կինը:D
Իսկ եթե ավելի լուրջ, ապա հազար ու մի բան անցավ մտքովս.
վարկառու
ավանդատու
հարկատու
տույժ վճարող
վերջապես բարեգործ...
*e}|{uka*
30.12.2008, 17:14
Եթե տաս ինձ քո մի ամսվա աշխատավարձը, ապա ես կասեմ թե ով ես դու ;)
Հարց՝ Ով՞ ես դու :)
Փեսենա, փեսեն :hands:D
Ուլուանա
30.12.2008, 23:06
Մինչև Դիվին ասի իր գրած հանելուկի պատասխանը, մի հատ էլ ես գրեմ։ Նախօրոք ասեմ, որ կատակ է, ու ոչ մեկին վիրավորելու նպատակ չունեմ, :oy Ուղղակի պահի տակ մտքովս անցավ, մտածեցի՝ գրեմ. :P
Նրա առաջին քայլն Ակումբում եղավ Պատուհանով։ Առաջին մի քանի մականունները մեռել են, վերջինը կիսամեռ է։ :D
Ո՞վ է։ :}
Եթե տաս ինձ քո մի ամսվա աշխատավարձը, ապա ես կասեմ թե ով ես դու ;)
Հարց՝ Ով՞ ես դու :)
Kisame - ն
Փեսենա, փեսեն :hands:D
մոտավորապես :D
Մինչև Դիվին ասի իր գրած հանելուկի պատասխանը, մի հատ էլ ես գրեմ։ Նախօրոք ասեմ, որ կատակ է, ու ոչ մեկին վիրավորելու նպատակ չունեմ, :oy Ուղղակի պահի տակ մտքովս անցավ, մտածեցի՝ գրեմ. :P
Նրա առաջին քայլն Ակումբում եղավ Պատուհանով։ Առաջին մի քանի մականունները մեռել են, վերջինը կիսամեռ է։ :D
Ո՞վ է։ :}
Մեղապա՞րտ:))
Ուլուանա
04.01.2009, 20:18
Մեղապա՞րտ:))
Վայ, չէ, Kisame (կիսամեռ) :D
Պարզաբանեմ. նրա մականունը սկզբում Windows էր (այսինքն՝ Ակումբ մտել է Windows մականվամբ), հետո դարձրեց Արամ, հիմա՝ Kisame։ :)) Դե, արանքում այլ մականուններով գրանցումները չեմ ասում։ :}
Ինչ կա Հայաստանում որ չկա Ռուսաստանում յուրահատուկ բան մենակ ուտելիք չասեք:hands
Երկնքում կա, երկրում չկա. քաղաքում կա, գյուղում չկա:
Ի՞նչն ա:
Երկնքում կա, երկրում չկա. քաղաքում կա, գյուղում չկա:
Ի՞նչն ա:
«Ք» :)
Արևհատիկ
24.11.2009, 16:51
Կարճ տողերում մեծ իմաստ,
Մտածիր, որ պատասխան տաս :D
Sona_Yar
24.11.2009, 17:16
Կարճ տողերում մեծ իմաստ,
Մտածիր, որ պատասխան տաս :D
Հանելու՞կ:)
Սև հինեմ,
Կանաչ գործեմ,
Դեղին կտրեմ,
Կարմիր ուտեմ:
Արևհատիկ
24.11.2009, 17:23
Հանելու՞կ:)
Ճիշտ ես: Ապրես :hands
Հանելու՞կ:)
Սև հինեմ,
Կանաչ գործեմ,
Դեղին կտրեմ,
Կարմիր ուտեմ:
ավելո՞ւկ :o
Sona_Yar
29.11.2009, 01:34
ավելո՞ւկ :o
Չէ-է:)
Անտիգոնե
09.04.2011, 20:21
Արցախյան մեր անուշ բարբառով երկու հանելուկ էլ ես գրեմ :)
1. Քզանա տամ, հարյուր տարե պուք չի կյալ:
2. Ըշխարքավս պատ ա կյամ, վիզավս պատ չի կյամ:
Sagittarius
09.04.2011, 20:32
Արցախյան մեր անուշ բարբառով երկու հանելուկ էլ ես գրեմ :)
1. Քզանա տամ, հարյուր տարե պուք չի կյալ:
2. Ըշխարքավս պատ ա կյամ, վիզավս պատ չի կյամ:
իսկ հիմա թարգմանությունը :))
Անտիգոնե
09.04.2011, 21:02
իսկ հիմա թարգմանությունը :))
Շատ բարի:)
1. Քեզ որ տամ, հարյուր տարի քեզնից պոկ չի գա:
2. Ամբողջ աշխարհով կպտտվի, բայց իմ վզով չի պտտվի:
Sagittarius
09.04.2011, 21:10
Շատ բարի:)
1. Քեզ որ տամ, հարյուր տարի քեզնից պոկ չի գա:
2. Ամբողջ աշխարհով կպտտվի, բայց իմ վզով չի պտտվի:
փչացած կնիկ :))
Անտիգոնե
09.04.2011, 21:18
Չհասկանալով հանդերձ թե երկու հանելուկներից որին է վերաբերում Ձեր գրածը, "պատասխանը" Ճիշտ չէ:
Sagittarius
09.04.2011, 21:23
Չհասկանալով հանդերձ թե երկու հանելուկներից որին է վերաբերում Ձեր գրածը, "պատասխանը" Ճիշտ չէ:
ինձ թվաց երկուսն էլ նույն բանի մասին էին :oy
Շատ բարի:)
2. Ամբողջ աշխարհով կպտտվի, բայց իմ վզով չի պտտվի:Հայացք կամ գլու՞խ։:think
Անտիգոնե
10.04.2011, 08:10
Հայացք կամ գլու՞խ։:think
Հայացք, իսկ ավելի ստույգ աչքեր:)
Տաքացնըմ ա՝
Կրակ չի,
Լիս ա տալի՝
Լամփա չի:
Մի ծառ կա,
Վրեն տասներկու ճյուղ,
Չորս նուռ:
Փչես՝ կերթա,
Բայց բռնել չես կարա:
Օդում կանաչ,
Գետնին կարմիր:
Այն ինչն՞ է ինչ՞
Լինում է և կապույտ և կարմիր
Կապույտը աշակերտինն է
Կարմիրը ուսուցչինը:
Տաքացնըմ ա՝
Կրակ չի,
Լիս ա տալի՝
Լամփա չի:
Արեգակ
Մի ծառ կա,
Վրեն տասներկու ճյուղ,
Չորս նուռ:
Տարին՝ իր 12 ամիսներով ու 4 եղանակով:
Այն ինչն՞ է ինչ՞
Լինում է և կապույտ և կարմիր
Կապույտը աշակերտինն է
Կարմիրը ուսուցչինը:
Կապույտ և կարմիր գրիչներն են:
Kitty ջան 6-րդ դասարա՞ն ես:
Փչես՝ կերթա,
Բայց բռնել չես կարա:
Կրա՞կ(մոմի)
Փչես՝ կերթա,
Բայց բռնել չես կարա:
Ծո՞ւխ: :))
Հանելուկ - քիթը ոսկորից, մորուքը՝ մսից:
Այն ինչն է ինչը: Ինքը փափուկ ա, բայց որ ձեռդ ես վերցնում մի քանի անգամ սղմում ես պնդանում ա, ծավալն էլ փոխվում ա::8
Win Wolf
20.06.2011, 22:27
Այն ինչն է ինչը: Ինքը փափուկ ա, բայց որ ձեռդ ես վերցնում մի քանի անգամ սղմում ես պնդանում ա, ծավալն էլ փոխվում ա::8
Խմոր?:8
Խմոր?:8
Կարելի ա, բայց պատասխանը ուրիշ էր::)
Այն ինչն է ինչը: Ինքը փափուկ ա, բայց որ ձեռդ ես վերցնում մի քանի անգամ սղմում ես պնդանում ա, ծավալն էլ փոխվում ա::8
Նախաամուսնական սեռական հարաբերությունների հետ կապ ունի՞
Այն ինչն է ինչը: Ինքը փափուկ ա, բայց որ ձեռդ ես վերցնում մի քանի անգամ սղմում ես պնդանում ա, ծավալն էլ փոխվում ա::8
Իմ իմացածի ծավալը պիտի մեծանար:oy :D
մի տարբերակ էլ կա ձյունը;)
Իմ իմացածի ծավալը պիտի մեծանար:oy :D
մի տարբերակ էլ կա ձյունը;)
Դե փոխվելը մեծանալն էլ ա
Իմ իմացածի ծավալը պիտի մեծանար:oy :D
մի տարբերակ էլ կա ձյունը;)
Բոլորովին :P
Ձյունն ա::)
Ծո՞ւխ: :))
կարելի է ասել այո բայց ուրիշ տարբերակ ել կա:)
Արեգակ
Տարին՝ իր 12 ամիսներով ու 4 եղանակով:
Կապույտ և կարմիր գրիչներն են:
Kitty ջան 6-րդ դասարա՞ն ես:
համարյա
Շորս կանաչ
Մազերս ոսկի
Ամառը քաղի
Ձմեռը կի
Մի բիձա կա
հազար թոռ ա շալակել
Ինքը սարի վրա
Սարը իրա վրա
Մի ճաշ կա որ եփելիս ինչքան ել ա ղ անես մեկ ա ուտելուց ելի աղ պիտի ցանես
Մի արտ ունեմ
ուչ ցանում եմ ոչ հնձում
ՄԻ հոր
երեսուներկու զինվոր
Բոլորովին :P
Ձյունն ա::)
Հայկ ջան քո մոտ բոլորովին չի մեծանում, էտ լուրջա:think:D
Հայկ ջան քո մոտ բոլորովին չի մեծանում, էտ լուրջա:think:D
Վայ դե::)) Ես ձյունը նկատի ունեի::P
Երկու հատ էլ հեշտ հանելուկ ասեմ:
1. Մտնում ես տակը, տակից մտցնում ծակը (ասեմ, որ շատ մարդիկ վախենում են էդ պրոցեսն իրականացնեն):
2. Հետևից սուսուփուս մոտենում ես, երկու անգամ մտցնում ու գնում ես:
Երկու հատ էլ հեշտ հանելուկ ասեմ:
1. Մտնում ես տակը, տակից մտցնում ծակը (ասեմ, որ շատ մարդիկ վախենում են էդ պրոցեսն իրականացնեն):
2. Հետևից սուսուփուս մոտենում ես, երկու անգամ մտցնում ու գնում ես:
~ս գիշերվա կեսին էլի սկսեցիր քո երկիմաստ, շեղող կոնտեկստով հանելուկները?
Բոլորովին::) Լրիվ մաքուր կոնտեքստ ա: Ուղղակի պետք ա մի քիչ հեռանալ ավանդական կարծրատիպերից::))
Բոլորովին::) Լրիվ մաքուր կոնտեքստ ա: Ուղղակի պետք ա մի քիչ հեռանալ ավանդական կարծրատիպերից::))
Ավանդական կարծրատիպերից չկարողացա հեռանալ, միգուցե միջմկանային սրսկու՞մ :))
Ավանդական կարծրատիպերից չկարողացա հեռանալ, միգուցե միջմկանային սրսկու՞մ :))
Չէ: Մարմնականի հետ նույնիսկ ամենահեռավոր կապ չկա::))
Երկու հատ էլ հեշտ հանելուկ ասեմ:
1. Մտնում ես տակը, տակից մտցնում ծակը (ասեմ, որ շատ մարդիկ վախենում են էդ պրոցեսն իրականացնեն):
Լամպոչկեն փոխելու պրոցեսը:
Բրավո::)
Երկրորդն ավելի հեշտ ա:
yerevanci
23.06.2011, 23:24
2. Հետևից սուսուփուս մոտենում ես, երկու անգամ մտցնում ու գնում ես:
Կոշիկ հագնելու պրոցեսը :D
Ճիշտ ա::)) Ավելի ճիշտ` տապչկա::)
yerevanci
24.06.2011, 16:11
լավ մի հատ լուրջ հանելուկ
Այն միշտ մեր առջևում է, բայց մենք նրան չենք տեսնում
լավ մի հատ լուրջ հանելուկ
Այն միշտ մեր առջևում է, բայց մենք նրան չենք տեսնում
1. Քիթը՞ :D
2. Ապագա՞ն :8
yerevanci
24.06.2011, 16:39
2. Ապագա՞ն :8
դե իհարկե :)
Այն ի՞նչն է, ինչը. սեղանի վրա չի լինում, բայց բոլորը կերել են:
Hayk Avetisyan
28.11.2011, 20:08
Զգացմունք ?
Զգացմունք ?
Ոչ: Նյութական ա.:)
Այն ի՞նչն է, ինչը. սեղանի վրա չի լինում, բայց բոլորը կերել են:
Միգուցե արցունք?:)
Այն ի՞նչն է, ինչը. սեղանի վրա չի լինում, բայց բոլորը կերել են:
Միգուցե մայրական կա՞թ:
Միգուցե մայրական կա՞թ:
:clap Այոոո
Hayk Avetisyan
29.11.2011, 10:17
ապտակ :oy
:clap Այոոո
Իսկ գուցե ամեն դեպքում «երդում»: Կամ «ծեծ»:
Անշուշտ կասեք, որ բոլորը չեն, որ «երդում են կերել», կամ «ծեծ են կերել», ես էլ կասեմ, որ բոլորը չեն, որ մայրական կաթ են կերել:
Իսկ գուցե ամեն դեպքում «երդում»: Կամ «ծեծ»:
Անշուշտ կասեք, որ բոլորը չեն, որ «երդում են կերել», կամ «ծեծ են կերել», ես էլ կասեմ, որ բոլորը չեն, որ մայրական կաթ են կերել:
Ավելի հետաքրքիր պատասխան է:) Բայց դե Արփինեի 2-րդ գրառումը հուշում է, որ իրական իմաստով ուտելու մասին է խոսքը:)
Ոչ: Նյութական ա.:)
Իսկ գուցե ամեն դեպքում «երդում»: Կամ «ծեծ»:
Անշուշտ կասեք, որ բոլորը չեն, որ «երդում են կերել», կամ «ծեծ են կերել», ես էլ կասեմ, որ բոլորը չեն, որ մայրական կաթ են կերել:
Դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք, այո ես էլ դա կասեմ, ու նաև կասեմ որ սա ուղղակի հանելուկ է և մասնավոր դեպքերը քննարկել պետք չի: Իսկ նյութականը դիտմամբ եմ նշել: Եթե կուզեք հենց երդումը կամ ծեծը համարեք,որը օրինակ 1տ երեխայի համար չի անցնի, բայց իմ իմացածում մայրական կաթն է:

Ես ճիշտն ասած ուղղակի ակնարկում էի, որ վատ հանելուկ է, գոնե իմ կարծիքով :oy
Ի դեպ զուտ հանելուկն այսքանն էր.
Այն ի՞նչն է, ինչը. սեղանի վրա չի լինում, բայց բոլորը կերել են:
Ինչ-որ արձագանքից հետո ավելացվեց լրացուցիչ պայման՝ նյութականի մասին:
Մի հանելուկ էլ իմ կողմից` այն ինչն է, այն ինչը. "կերակրում" ենք` ապրում է, ջուր ենք տալիս`մեռնում է:)
Ես ճիշտն ասած ուղղակի ակնարկում էի, որ վատ հանելուկ է, գոնե իմ կարծիքով :oy
Ի դեպ զուտ հանելուկն այսքանն էր.
Ինչ-որ արձագանքից հետո ավելացվեց լրացուցիչ պայման՝ նյութականի մասին:
Լավ ասեցիք՝ լրացուցիչ պայման, որովհետև այն հանելուկի մեջ չկա, իսկ ես այն նշեցի պարզապես հեշտ գտնելու համար:)
Մի հանելուկ էլ իմ կողմից` այն ինչն է, այն ինչը. "կերակրում" ենք` ապրում է, ջուր ենք տալիս`մեռնում է:)
Կարծում եմ, կրակն ա:
Կարծում եմ, կրակն ա:
ճիշտ է... բայց շատ հեշտ էր ասածս հանելուկը:(
Հիմա մեկ ուրիշն ասեմ.
Այդ անձանավորությունը այդ իրը պատրաստելուց հետո, վաճառում է այդ: Իսկ այդ իրը գնող անձնավորությունը այդ իրն իր համար երբեք չի օգտագործում: Նշեք, թե ի՞նչ մասնագիտություն ունի այդ իրը պատրաստողը կամ էլ, թե ո՞րն է այդ իրը:)
Հ.Գ. ուֆ ոնց որ էս մեկն էլ էր հեշտ:(

Դագաղ, դագաղագործ:
ՄԻ հատ հին հանելուկ հիշեցի.
Սովորական մարդիկ նրան հանդիպում են ամեն օր, թագավորները` հազվադեպ, Աստված երբեք չի հանդիպում:
erewanski
01.12.2011, 14:02
Սովորական մարդիկ նրան հանդիպում են ամեն օր, թագավորները` հազվադեպ, Աստված երբեք չի հանդիպում:
Քաղց ?
Սովորական մարդիկ նրան հանդիպում են ամեն օր, թագավորները` հազվադեպ, Աստված երբեք չի հանդիպում:
"Նրան", թե "դրան"?
Եթե երկրորդը, ապա անարդարությանը
"Նրան", թե "դրան"?
Եթե երկրորդը, ապա անարդարությանը
Չէ, "նրան":
Չէ, "նրան": :)
Այդ դեպքում ` իրենց կնոջը
Այդ դեպքում ` իրենց կնոջը
Չէ:
սովորական մարդուն,
ծնողին
սովորական մարդուն,
ծնողին
Չէ:
Աչքիս պատասխանն էդքան էլ գոհացուցիչ չի լինելու :)
սովորական մարդուն,
ծնողին
Թագավորը կարա ամբողջ օրը սովորական մարդիկ տեսնի, կամ ծնողին:
Պատասխանն, ի դեպ, կախված նրանից թե ում համար ենք կիրառում, կարող է տարբեր նշանակություն ունենալ: Սա որպես հուշում:
Հաստատ գիտեմ՝ սխալ ա, բայց դե ասեմ՝ մուրացիկ:(
Հաստատ գիտեմ՝ սխալ ա, բայց դե ասեմ՝ մուրացիկ:(
Չէ:
Արդեն տարբերակ չունեմ :pardon
Արդեն տարբերակ չունեմ :pardon
Լավ պատասխանեմ:
Իր նմանին` հասարակ մարդիկ հասարակ մարդկանց, թագավորները թագավորներին, Աստված Աստծուն :)
Լավ պատասխանեմ:
Իր նմանին` հասարակ մարդիկ հասարակ մարդկանց, թագավորները թագավորներին, Աստված Աստծուն :)
Լավն էր, բայց դե հարաբերական է ;)
Մի հատ էլ եմ հանելուկ ասում, բայց ոնց որ դժվար ա.
Այն ինչն է, որ դրվում է սեղանին, կտրվում է, բայց երբեք դա չեն ուտում:))
Մի հատ էլ եմ հանելուկ ասում, բայց ոնց որ դժվար ա.
Այն ինչն է, որ դրվում է սեղանին, կտրվում է, բայց երբեք դա չեն ուտում:))
Անձեռոցիկը
Hayk Avetisyan
02.12.2011, 14:23
Այն ինչն է որ առնողին պետք չի ծախողին պետք չի, իսկ ում որ պետքա ինքը բանի պետք չի:
Այն ինչն է որ առնողին պետք չի ծախողին պետք չի, իսկ ում որ պետքա ինքը բանի պետք չի:
Զիբիլի տոպրակը :) մենակ չասեք ճիշտա
Այն ինչն է որ առնողին պետք չի ծախողին պետք չի, իսկ ում որ պետքա ինքը բանի պետք չի:
Հին է շատ, դագաղն է:
Hayk Avetisyan
02.12.2011, 17:48
Հին է շատ, դագաղն է: ուրեմն հին դագաղն է ;)
Այնինինչն է այնինչը.
Բերան չունի վազում է, ոտքեր չունի` սուլում է:
VisTolog
02.12.2011, 18:07
Այնինինչն է այնինչը.
Բերան չունի վազում է, ոտքեր չունի` սուլում է:
Թե՞ բերան չունի սուլում է, ոտքեր չունի վազում է::D
Քամի::pardon
Հանելուկ - քիթը ոսկորից, մորուքը՝ մսից:
Իսկ սրան ի՞նչ կասեք:
Թե՞ բերան չունի սուլում է, ոտքեր չունի վազում է::D
Քամի::pardon
"Բնռվեցի" :))
Քարող եք գուշակել.
Երբ փոքր է 4 ոտքով է, մեծանում է` 2 ոտքով է, շատ է մեծանում` հաճախ 3 ոտքով է:
Իսկ սրան ի՞նչ կասեք:
Աքաղաղն է (կամ հավը), նաև հնդկահավը, ինչպես նաև հավալուսնը (пеликан) ու էլի նմանատիպ թռչուններ :)
VisTolog
02.12.2011, 18:20
"Բնռվեցի" :))
Քարող եք գուշակել.
Երբ փոքր է 4 ոտքով է, մեծանում է` 2 ոտքով է, շատ է մեծանում` հաճախ 3 ոտքով է:
Մարդ::P
Հաջորդն ասա::D
Շարժվում է արագ,
Երկար ու բարակ,
Ոտները կլոր,
ճամփեքը ոլոր:
Գոռում է բարձր,
Հեռանում ցածր,
Գետինն էլ մտնի
Ճամփից չի շեղվի:
VisTolog
02.12.2011, 18:28
Շարժվում է արագ,
Երկար ու բարակ,
Ոտները կլոր,
ճամփեքը ոլոր:
Գոռում է բարձր,
Հեռանում ցածր,
Գետինն էլ մտնի
Ճամփից չի շեղվի:
Գետ, ջրվեժ::think
Անձեռոցիկը
Ոչ. չնայած անձեռոցիկն էլ կտրել կլինի, բայց դե դա չի
Գետ, ջրվեժ::think
Ու կլոր ոտներով? :))
Ոչ, դա չի
Հին է շատ, դագաղն է:
Բացի հինը, ես երկու էջ առաջ եմ էդ հանելուկը գրել ու արդեն պատասխանել են
Ու կլոր ոտներով? :))
Ոչ, դա չի
Կարող ա գնացքն ա՞
Մի հատ էլ եմ հանելուկ ասում, բայց ոնց որ դժվար ա.
Այն ինչն է, որ դրվում է սեղանին, կտրվում է, բայց երբեք դա չեն ուտում:))
Պահածոյի տարան:
կամ
Շամպայնի շշի մետաղալարը:
Կարող ա գնացքն ա՞
Ծիստա :)
Պահածոյի տարան:
կամ
Շամպայնի շշի մետաղալարը:
Ոչ... լավ մի հատ հուշում ասեմ, միանգամից կասես. «կտրել» բառը փոխաբերական իմաստով հասկացիր;)
Ծիստա :)
ԷԷԷ շատ հեշտ էր... մի քիչ դժվար ու «մեծիկական» հանելուկներ ասա:D
Այն ինչն է ինչը :)) . 2 մեջք, 1 գլուխ, 6 ոտք
Ոչ... լավ մի հատ հուշում ասեմ, միանգամից կասես. «կտրել» բառը փոխաբերական իմաստով հասկացիր;)
Այդ դեպքում "սեղանին դնել" էլ պիտի փոխաբերական հասկանամ?
Խաղաթղթերը. դնում են սեղանին, "կտրում" են (օր. դուռակ խաղալուց :) ) բայց չեն ուտում
Varzor դու էդքան բանը ո՞նց էս հորինում :))
Ամեն հանելուկին տաս հատ ճիշտ պատասխան ես տալիս :)) մալադեց :hands
Այն ինչն է ինչը :)) . 2 մեջք, 1 գլուխ, 6 ոտք
Մեղուն
Այդ դեպքում "սեղանին դնել" էլ պիտի փոխաբերական հասկանամ?
Խաղաթղթերը. դնում են սեղանին, "կտրում" են (օր. դուռակ խաղալուց :) ) բայց չեն ուտում
Վերջապեեեեեես
Varzor դու էդքան բանը ո՞նց էս հորինում :))
Ամեն հանելուկին տաս հատ ճիշտ պատասխան ես տալիս :)) մալադեց :hands
Քանակով փորձում եմ որակ ապահովել:
Հ.Գ.
բայց բոլոր տարբերակներն էլ պատասխանին նման են :pardon
Վերջապեեեեեես
Բայց խաղաթղթերը "երբեք չուտել"-ը տենց հաստատ չէի պնդի :D
Մոծակից փոքր է,
Փղից` ուժեղ:
Մաս ու չափ ունի
Արժեք է զորեղ:
Մեղուն
Սխալ է :P 2 մեջքանի մեղու որտե՞ղ ես տեսել
Մոծակից փոքր է,
Փղից` ուժեղ:
Մաս ու չափ ունի
Արժեք է զորեղ:
Գե՞ն :D
Սխալ է :P 2 մեջքանի մեղու որտե՞ղ ես տեսել
"Մեջք" ասելով գոտկատեղը ի նկատի չունես?
Եթե այո, ապա հաստատ ինչ-որ միջատ է:
Եթե ոչ` ձիավորը:
Գե՞ն :D
Լավ տարբերակ է, բայց ոչ:
Հուշում.
Պրակտիկորեն բոլոր թվարկված հատկանիշները փոխաբերական են:
"Մեջք" ասելով գոտկատեղը ի նկատի չունես?
Ոչ, իսկ եթե ոչ մնացածը կարևոր չէ :pardon :
Լավ տարբերակ է, բայց ոչ:
Հուշում.
Պրակտիկորեն բոլոր թվարկված հատկանիշները փոխաբերական են:
:unsure
Ոչ, իսկ եթե ոչ մնացածը կարևոր չէ :pardon :
Անգլուխ ձիավորը :))
Կամ էլ մարդը աթոռի վրա նստած (աթոռի վրա նստած ցանկացած երկոտանի արարած)
:unsure
Մի հուշում էլ.
Այն նյութական չէ:
Ճիշտ ես. աթոռին նստած մարդն է:
:unsure
Դաշտի մեջտեղում փորի վրա պառկած է մի մարդ, որի ուսին մի պայուսակ կա: Շրջակայքում լիքը ճանաճեր են թռնում: Ի՞նչ է պայուսակի մեջ:
Դաշտի մեջտեղում փորի վրա պառկած է մի մարդ, որի ուսին մի պայուսակ կա: Շրջակայքում լիքը ճանաճեր են թռնում: Ի՞նչ է պայուսակի մեջ:
Անկարգել:))
Հ.Գ. Ակումբից եմ սովորել էս բառը :))
Ճիշտ ես. աթոռին նստած մարդն է:
:unsure
Շատ չչարչարեմ` ԽՈՍՔՆ Է, որ
Մոծակից փոքր է,
Փղից` ուժեղ:
Մաս ու չափ ունի
Արժեք է զորեղ:
Էլ չունի ակաջ ու պոչիկ,
Բայց ուներ գնդակ, հիմա` մի աչիկ:
Ոչ ուտում է, ոչ խմում,
Մինչև չշարժես` գործ չի անում:
Մեջքին ունի մի անվակ,
Գորգն է փռած նրա տակ:
Ուլուանա
08.12.2011, 23:03
Մոդերատորական. թեման «Զվարճալի» բաժնից տեղափոխվել է «Ժամանց»։
Էլ չունի ակաջ ու պոչիկ,
Բայց ուներ գնդակ, հիմա` մի աչիկ:
Ոչ ուտում է, ոչ խմում,
Մինչև չշարժես` գործ չի անում:
Մեջքին ունի մի անվակ,
Գորգն է փռած նրա տակ:
Սա չլինի…:[ սա՞րդ
Ուլուանա
09.12.2011, 02:58
Էլ չունի ակաջ ու պոչիկ,
Բայց ուներ գնդակ, հիմա` մի աչիկ:
Ոչ ուտում է, ոչ խմում,
Մինչև չշարժես` գործ չի անում:
Մեջքին ունի մի անվակ,
Գորգն է փռած նրա տակ:
Փոշեկու՞լ :unsure։
Աաա, նոր տեղ հասավ. կոմպի ժամանակակից մկնիկը :))
Աաա, նոր տեղ հասավ. կոմպի ժամանակակից մկնիկը :))
Միանգամայն ճիշտ է :)
Սա չլինի…:[ սա՞րդ
Մի աչքանի ու մեջքին անվակ, գորգին նստած ծույլ ու մուտանտ սարդը?
Ոչ :)
Փոշեկու՞լ :unsure։
Համարյա սարդն է :))
Ոչ
Բերան չունի` սուլում է,
Ոտքեր չունի` վազում է,
Հենց հոգքնում է` ընկնում է:
Լինում է կույր, թափառող,
Վառվող, ծակող ու պայթող:
Նուշություն
16.12.2011, 12:12
Երկրում առկա մեքենաների քանակով դժվար է որոշել, արդյոք երկրի ապագան լա՞վն է լինելու: Իսկ ի՞նչ տրանսպորտային միջոցով կարելի է որոշել: ;)
Երկրում առկա մեքենաների քանակով դժվար է որոշել, արդյոք երկրի ապագան լա՞վն է լինելու: Իսկ ի՞նչ տրանսպորտային միջոցով կարելի է որոշել: ;)
Հեծանիվ :love
Նուշություն
16.12.2011, 12:46
Հեծանիվ :love
Նեա :)
Երկրում առկա մեքենաների քանակով դժվար է որոշել, արդյոք երկրի ապագան լա՞վն է լինելու: Իսկ ի՞նչ տրանսպորտային միջոցով կարելի է որոշել: ;)
Ժամանակի մեքենայո՞վ: :'
Նուշություն
16.12.2011, 13:19
Ժամանակի մեքենայո՞վ: :'
Չէ, սա էլ ճիշտ չի :)
Claudia Mori
16.12.2011, 13:25
Երկրում առկա մեքենաների քանակով դժվար է որոշել, արդյոք երկրի ապագան լա՞վն է լինելու: Իսկ ի՞նչ տրանսպորտային միջոցով կարելի է որոշել: ;)
Տիեզերանավով;)
Նուշություն
16.12.2011, 13:32
Տիեզերանավով;)
Կա'ր, չնայած ԽԾԲ ենք, բայց մեկա` չէ :)
My World My Space
16.12.2011, 13:53
Մետրո՞
VisTolog
16.12.2011, 13:57
Երկրում առկա մեքենաների քանակով դժվար է որոշել, արդյոք երկրի ապագան լա՞վն է լինելու: Իսկ ի՞նչ տրանսպորտային միջոցով կարելի է որոշել: ;)
Երկու էդքան մեքենա էլ որ ավելացվի, արդեն պարզ կլնի որ վատա լինելու::D Գնացքով, ինքնաթիռով, նավով, սուզանավով, թռչող ափսեով::))
Եթե ֆանտազիային զոռ տանք, կարելիա տրանսպորտային միջոց համարել նաև ժամանակը: Ժամանակով հնարավորա որոշել լավ կլնի թե վատ:
Նուշություն
16.12.2011, 14:21
Մետրո՞
Ոչ :)
Նուշություն
16.12.2011, 14:22
Երկու էդքան մեքենա էլ որ ավելացվի, արդեն պարզ կլնի որ վատա լինելու::D Գնացքով, ինքնաթիռով, նավով, սուզանավով, թռչող ափսեով::))
Եթե ֆանտազիային զոռ տանք, կարելիա տրանսպորտային միջոց համարել նաև ժամանակը: Ժամանակով հնարավորա որոշել լավ կլնի թե վատ:
Գրեթե ամեն ինչ ասեցիր, բայց ճիշտ պատասխանից :)
Երկրում առկա մեքենաների քանակով դժվար է որոշել, արդյոք երկրի ապագան լա՞վն է լինելու: Իսկ ի՞նչ տրանսպորտային միջոցով կարելի է որոշել: ;)
Տիեզերանավ :)) փաստորեն մենք դեռ շանս չունենք :))
Իմ կարծիքով` տրակտորների քանակով: