PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանելուկներ

Էջեր : 1 [2]

Համզագայլ
16.12.2011, 15:08
Չունի անիվ, չունի թև, տրանսպորտի շատ լավ ձև:

VisTolog
16.12.2011, 15:43
Տիեզերանավ :)) փաստորեն մենք դեռ շանս չունենք :))

Իմ կարծիքով` տրակտորների քանակով:

Կատաֆալկեքով էլ...:D

Arpine
16.12.2011, 16:03
Երկրում առկա մեքենաների քանակով դժվար է որոշել, արդյոք երկրի ապագան լա՞վն է լինելու: Իսկ ի՞նչ տրանսպորտային միջոցով կարելի է որոշել: ;)

միգուցե միտք՝ մտքի թռիչք, երևակայություն:think

Չունի անիվ, չունի թև, տրանսպորտի շատ լավ ձև:

սա նույնպես

Varzor
16.12.2011, 16:29
Չունի անիվ, չունի թև, տրանսպորտի շատ լավ ձև:
Ոտքերը` 11 համարը, ցամաքի վրա ամեն տեղ էլ գնում է :
Էսկիմոսների համար` սահնակներն ու դահուկները :))

Արէա
16.12.2011, 16:47
Չունի անիվ, չունի թև, տրանսպորտի շատ լավ ձև:

Էշ :)

Նուշություն
16.12.2011, 17:41
Երեխե'ք ջաաան, առանձին չեմ գրում, քանի որ բոլոր պատասխաններն էլ սխալ են, մտածեք :)

Համզագայլ
16.12.2011, 17:53
Ոտքերը` 11 համարը, ցամաքի վրա ամեն տեղ էլ գնում է :
Էսկիմոսների համար` սահնակներն ու դահուկները :))
պատասխանը սախալ է, ոչ էլ էշն է, իրական պատասխան է պետք

Arpine
16.12.2011, 18:01
Երեխե'ք ջաաան, առանձին չեմ գրում, քանի որ բոլոր պատասխաններն էլ սխալ են, մտածեք :)

նյութակա՞ն է:

Skeptic
16.12.2011, 18:12
Բան չմնաց՝ ուղղաթիռ, տրամվայ, ճոպանուղի, մոտոցիկլ (էդ թվում՝ չոպպեր, մոտոռոլլեռ, քվադրոցիկլ և այլն), սեգվեյ, հաշմանդամի անվասայլակ... :think

Նուշություն
16.12.2011, 18:41
նյութակա՞ն է:

Այո, ավելի քան :)

Բան չմնաց՝ ուղղաթիռ, տրամվայ, ճոպանուղի, մոտոցիկլ (էդ թվում՝ չոպպեր, մոտոռոլլեռ, քվադրոցիկլ և այլն), սեգվեյ, հաշմանդամի անվասայլակ... :think

Ինչ ասես, ասեցիք,բացի ճիշտ տարբերակից :)

Skeptic
16.12.2011, 18:46
Ինչ ասես, ասեցիք,բացի ճիշտ տարբերակից :)
Բայց էլ ի՞նչ մնաց: :))

Ջեթփե՞ք.

http://www.odt.co.nz/files/story/2010/11/inventor_glenn_martin_takes_the_martin_jetpack_for_4ccd1ccac5.JPG

Նուշություն
16.12.2011, 18:51
Բայց էլ ի՞նչ մնաց: :))

Ջեթփե՞ք.
Չէէէէէ..... աչքիս հաղթողի համար մրցանակ սահմանեմ :D

Skeptic
16.12.2011, 18:54
Չէէէէէ..... աչքիս հաղթողի համար մրցանակ սահմանեմ :D
Լավ միտք ա: :))

Ոնց որ թե տրոլեյբուսն ա դուրս մնացել, բայց դժվար թե դա լինի: :unsure

Նուշություն
16.12.2011, 18:56
Լավ միտք ա: :))

Ոնց որ թե տրոլեյբուսն ա դուրս մնացել, բայց դժվար թե դա լինի: :unsure

Բնականաբար,սխալ ա :D լավ, ով ճիշտ պատասխանն ասի, բաունտի կտամ :)

Skeptic
16.12.2011, 18:59
Բնականաբար,սխալ ա :D լավ, ով ճիշտ պատասխանն ասի, բաունտի կտամ :)
Կարո՞ղ ա օդապարիկ (այսինքն՝ մարդիկ էնքան շատ փող ունեն, որ ծախսելու տեղ չունեն, որոշում են օդապարիկ սարքել) :}

Նուշություն
16.12.2011, 19:03
Կարո՞ղ ա օդապարիկ (այսինքն՝ մարդիկ էնքան շատ փող ունեն, որ ծախսելու տեղ չունեն, որոշում են օդապարիկ սարքել) :}

Ես արդեն զարմանում եմ,թե դա ոնց ձեր մտքով չի անցնում: :D

Skeptic
16.12.2011, 19:07
Ես արդեն զարմանում եմ,թե դա ոնց ձեր մտքով չի անցնում: :D
Բաունտի եմ ուզում: :cry2

Նուշություն
16.12.2011, 19:13
Բաունտի եմ ուզում: :cry2
Նախ` պատասխանը :P

Skeptic
16.12.2011, 19:14
Նախ` պատասխանը :P

Կատամարան, կանոե, դելտա-պլան, անվաչմուշկներ, սքեյթ... :(

Ձայնալար
16.12.2011, 19:18
Երկրում առկա մեքենաների քանակով դժվար է որոշել, արդյոք երկրի ապագան լա՞վն է լինելու: Իսկ ի՞նչ տրանսպորտային միջոցով կարելի է որոշել: ;)

Մանկասայլակների քանակով ;լօվե

John
16.12.2011, 19:19
Նախ` պատասխանը :P

գնա՞ցք գուցե... մեկ էլ՝ նավ... ու ասենք դահուկներ... կամ ասենք սահնակ... կամ գուցե բաունտի՞ :D

Նուշություն
16.12.2011, 19:19
Կատամարան, կանոե, դելտա-պլան, անվաչմուշկներ, սքեյթ... :(

Նեա :P

Նուշություն
16.12.2011, 19:20
գնա՞ցք գուցե... մեկ էլ՝ նավ... ու ասենք դահուկներ... կամ ասենք սահնակ... կամ գուցե բաունտի՞ :D

Վստահ եմ, որ մի քիչ լուրջ մտածեք, գլխի կընկնեք :D

Նուշություն
16.12.2011, 19:21
Մանկասայլակների քանակով ;լօվե

Այո~ :hands
Վերջապես :)

John
16.12.2011, 19:22
Վստահ եմ, որ մի քիչ լուրջ մտածեք, գլխի կընկնեք :D
Ձայնալար ձյայի պատասխանը շատ լավն էր ու տրամաբանական՝ գուցե չե՞ս նկատել ;)

Նուշություն
16.12.2011, 19:24
Ձայնալար ձյայի պատասխանը շատ լավն էր ու տրամաբանական՝ գուցե չե՞ս նկատել ;)
տեսա արդեն, գրել եմ, որ ճիշտ ա :)

Ձայնալար
16.12.2011, 19:26
Այո~ :hands
Վերջապես :)

Ասում եք մրցանակն ի՞նչ էր :think:oy

Skeptic
16.12.2011, 19:29
Ասում եք մրցանակն ի՞նչ էր :think:oy
Էս. :cry2

http://farm1.static.flickr.com/111/272567475_1b381735a4.jpg

Ձայնալար
16.12.2011, 19:32
Ապա, ապա … :))))))))))))

Նուշություն
16.12.2011, 19:33
Ապա, ապա … :))))))))))))

Պայմանի համաձայն :D
ոչ մի խնդիր :D

Համզագայլ
16.12.2011, 19:37
Չունի անիվ, չունի թև, տրանսպորտի շատ լավ ձև:

Մտածեք, հարգելիներս, մտածեք

Համզագայլ
16.12.2011, 19:42
Ի դեպ համաշխարհային մասշտաբի տրանսպորտի ձև է ՀՈՒՇՈՒՄ

Ձայնալար
16.12.2011, 20:17
Պայմանի համաձայն :D
ոչ մի խնդիր :D

Լավ, ուրեմը կպայմանավորվենք: Ես շատ եմ սիրում մրցանակներ :)) Սկեպտիկ, կտամ կկծես :))

Ձայնալար
16.12.2011, 20:18
Ի դեպ համաշխարհային մասշտաբի տրանսպորտի ձև է ՀՈՒՇՈՒՄ

Մեջը բոունտի կա՞. օդապարիկ:

Դեկադա
16.12.2011, 20:20
Համզագայլ-ի խոսքերից
Չունի անիվ, չունի թև, տրանսպորտի շատ լավ ձև:

մարդկային ոտքե՞րը...նու ոտքով քայլելը նկատի ունեմ:

Համզագայլ
16.12.2011, 20:30
Զարգացած և մեծ տիրությունները օգտվում են տրանսպորտի այս ձևից. Ի դեպ տրանսպրոտի այդ ձևը առկա է նաև Հայաստանում

Արէա
16.12.2011, 20:31
Զարգացած և մեծ տիրությունները օգտվում են տրանսպորտի այս ձևից. Ի դեպ տրանսպրոտի այդ ձևը առկա է նաև Հայաստանում

Խողովակաշարային

Համզագայլ
16.12.2011, 20:32
Խողովակաշարային

Բռավո, Արէա

Արէա
16.12.2011, 20:37
Բռավո, Արէա

Էս մեկին Բաունտիից, բանից, չկար չէ՞ :(

Varzor
16.12.2011, 20:40
պատասխանը սախալ է, ոչ էլ էշն է, իրական պատասխան է պետք
Նավն է :)

Համզագայլ
16.12.2011, 20:42
Նավն է :)
Արէան արդեն գտել է ճիշտ պատասխանը
ուրիշ հանելուկ. Էն ինչ ղուշ ա, որ էրկու թևն էլ մի կողքի ա?

Varzor
16.12.2011, 20:43
Ի դեպ համաշխարհային մասշտաբի տրանսպորտի ձև է ՀՈՒՇՈՒՄ

Չունի անիվ, չունի թև, տրանսպորտի շատ լավ ձև:

Դե եթե ոտքերը չեն, դահուկ-սահնակը չեն, նավը չի, էշն ու ձին չենմ, նում է միայն ուղղաթիռը :pardon

Varzor
16.12.2011, 20:45
Զարգացած և մեծ տիրությունները օգտվում են տրանսպորտի այս ձևից. Ի դեպ տրանսպրոտի այդ ձևը առկա է նաև Հայաստանում
Բայց խողովակաշարը տրանսպորտ է, թե տրանսպորտային ուղի?

Varzor
16.12.2011, 20:45
Էն ինչ ղուշ ա, որ էրկու թևն էլ մի կողքի ա?
Նամակի ծրարը

Skeptic
16.12.2011, 20:50
ուրիշ հանելուկ. Էն ինչ ղուշ ա, որ էրկու թևն էլ մի կողքի ա?

Պատահաբար մետաղադրամի ղո՞ւշը չի: :unsure

Համզագայլ
16.12.2011, 20:55
Միանշանակ տրանսպորտ է, իսկ ծրարը, մետաղադրամը սխալ պատասխաններ են

Varzor
16.12.2011, 21:02
Միանշանակ տրանսպորտ է, իսկ ծրարը, մետաղադրամը սխալ պատասխաններ են
Պիկասոյի աղավնին

Համզագայլ
16.12.2011, 21:07
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումը ջնջվում է:

Խնդրում եմ կարդալ Ձեզ ուղարկված նամակները (http://www.akumb.am/private.php):

Varzor
16.12.2011, 21:12
1. բումերանգը
2. հարթաշուրթը (պլասկագուբցին :)))

Համզագայլ
16.12.2011, 21:17
1. բումերանգը
2. հարթաշուրթը (պլասկագուբցին :)))
Բումերանգը հետաքրքիր տարբերակ էր, ավաղ....

Varzor
16.12.2011, 21:21
ինչ-որ տպագրական սիմվոլ է? ասենք "ծիտիկ"` V

Համզագայլ
16.12.2011, 21:24
ինչ-որ տպագրական սիմվոլ է? ասենք "ծիտիկ"` V
հուշեմ. գործիք է

Varzor
16.12.2011, 21:29
հուշեմ. գործիք է
1. Մկրատ
2. էլի պլասկագուբցի :D

Համզագայլ
16.12.2011, 21:31
1. Մկրատ
2. էլի պլասկագուբցի :D

առաջ դեպի գյուղ:(

Varzor
16.12.2011, 21:33
1. գերանդի
2. գյուղական պլասկագուբցի

Համզագայլ
16.12.2011, 21:36
1. գերանդի
2. գյուղական պլասկագուբցի

Երկու թևանի գերանդի???, գյուղական պլասկագուբցին վերջն էր:o

Claudia Mori
16.12.2011, 21:38
Բնականաբար,սխալ ա :D լավ, ով ճիշտ պատասխանն ասի, բաունտի կտամ :)

:D Վայ Կարուշ, Կարուշ, էլի Բաունտի:D

Իսկ պատասխանն իրոք որ :love էր

Ձայնալար
16.12.2011, 21:41
Գութան :8

Varzor
16.12.2011, 21:48
Երկու թևանի գերանդի???, գյուղական պլասկագուբցին վերջն էր:o
Դե գերանդու շեղբը ու բռնելու "թևը"` երկուսն էլ մի կողմի են :pardon
Մեկա պլասկագուբցին ա :D

Ձայնալարի հետ էլ եմ համամիտ :)

Համզագայլ
16.12.2011, 21:49
Գութան :8

Ապրի Ձայնալարը, ևս մի հանելուկ.
15 տարի թագավոր եղավ, 16-ին հիվանդացավ, 30-ին մահացավ, ապա նորից կենդանացավ

Ձայնալար
16.12.2011, 21:52
Ապրի Ձայնալարը, ևս մի հանելուկ.
15 տարի թագավոր եղավ, 16-ին հիվանդացավ, 30-ին մահացավ, ապա նորից կենդանացավ

Միքիչ լուսնի փուլերն ա հիշացնում, բայց թվերը չի բռնում :esim

Համզագայլ
16.12.2011, 21:55
Միքիչ լուսնի փուլերն ա հիշացնում, բայց թվերը չի բռնում :esim
Լրիվ ճիշտ է, լիալուսին15-ին, 30-ին նորալուսին

3. Ետևից սեղմեմ, առաջից արածի

Varzor
16.12.2011, 22:00
Ապրի Ձայնալարը, ևս մի հանելուկ.
15 տարի թագավոր եղավ, 16-ին հիվանդացավ, 30-ին մահացավ, ապա նորից կենդանացավ
Լուսինը

Varzor
16.12.2011, 22:01
Լրիվ ճիշտ է, լիալուսին15-ին, 30-ին նորալուսին
3. Ետևից սեղմեմ, առաջից արածի

գերանդի, մանգաղ, մկրատ (խոտի)

Ձայնալար
16.12.2011, 22:06
գերանդի, մանգաղ, մկրատ (խոտի)

Պլասկագուբցին մոռացար :D

Կարո՞ղ ա փոշեկուլն ա :8

Համզագայլ
16.12.2011, 22:06
գերանդի, մանգաղ, մկրատ (խոտի)

Լաաաավ:P

Սուր էին, սուր սուր էին, երեսուներկու քույր էին, պուպուզ-պուպուզ նստեցին, փայտի վրա շարվեցին

Գեա
16.12.2011, 22:46
կարող է ատամներն են ?, բայց թե խի են փայտի վրա շարվել : :think

Համզագայլ
16.12.2011, 22:48
կարող է ատամներն են ?, բայց թե խի են փայտի վրա շարվել : :think
Դե ոնց է հնարավոր ատամները լինեն:ok

Գեա
16.12.2011, 23:04
Դե ոնց է հնարավոր ատամները լինեն:ok
դե եսիմ , բան էր ասեցի էլի , ատամներն էլ են 32 հատ, սուր սուր ու պուպուզ-պուպուզ նստած :oy

aragats
16.12.2011, 23:49
Դե ոնց է հնարավոր ատամները լինեն:ok

Բուրածինոյի բերանում:;)

Համզագայլ
17.12.2011, 08:58
Բուրածինոյի բերանում:;)

Ատամի հետ կապ չունի

Դեկադա
17.12.2011, 09:09
Ատամի հետ կապ չունի

սանր...չնայած երևի թե սխալ եմ

Համզագայլ
17.12.2011, 09:24
սանր...չնայած երևի թե սխալ եմ
ոչ սանրը չի

Tirim-tim
17.12.2011, 10:40
փոցխ, դաշտում խոտ հավաքելու գործիք

Համզագայլ
17.12.2011, 10:46
փոցխ, դաշտում խոտ հավաքելու գործիք
նախ որտեղ եք տեսել 32 ատամանոց փոցխ, հետն էլ սուր ատամներով?

Նուշություն
17.12.2011, 20:48
Ի՞նչ մաթեմատիկական գործողություն է կատարում վայրի խոզը անտառում: :)

Skeptic
17.12.2011, 20:51
Ի՞նչ մաթեմատիկական գործողություն է կատարում վայրի խոզը անտառում: :)
Էս մեկի լուծման համար Բաունտի հասնո՞ւմ ա: :))

Նուշություն
17.12.2011, 20:53
Էս մեկի լուծման համար Բաունտի հասնո՞ւմ ա: :))

Չէ, էս մեկը հեշտ ա :D

Skeptic
17.12.2011, 21:01
Չէ, էս մեկը հեշտ ա :D
:beee

Արմատ ա հանում:

Նուշություն
17.12.2011, 21:06
:beee

Արմատ ա հանում:

Իհարկե :)

Գեա
28.12.2011, 14:24
գիտեմ ,որ առանց հերթի առաջ եմ խցկվում , բայց քանի որ թեման քնել է, թույլ տվեք մի հանելուկ առաջարկել
մութ սենյակում , սպիտակ սավանի վրա երկու ժամ տևող հաճույք :love... դե գուշակեք;)

Varzor
28.12.2011, 16:01
գիտեմ ,որ առանց հերթի առաջ եմ խցկվում , բայց քանի որ թեման քնել է, թույլ տվեք մի հանելուկ առաջարկել
մութ սենյակում , սպիտակ սավանի վրա երկու ժամ տևող հաճույք :love... դե գուշակեք;)
Էդքան կարճ? :))

Այդքան են քնում ակումբի որոշ մասնակիցները` դա քունն է:

Հ.Գ.
Իսկ դուք ինչ մտածեցիք? :))

Ձայնալար
28.12.2011, 16:04
Կներեք արտահայտությանս համար՝ քուն :))

Varzor
28.12.2011, 16:10
Կներեք արտահայտությանս համար՝ քուն :))
Հեղինակային իրավունքների խախտում` ոչ:
Այ որ գրեիր "վայ բեգեմոտի տակ մարդ է մնացել..." էդ ժամանակ կլիներ :)) (Ի դեպ զուտ նախադասության առումով կլիներ մեծն Կայսերատոր Չուկի հեղինակային իրավունքի խախտում)

Գեա
28.12.2011, 16:26
ու~խ, ես էլ մտածում էի միանգամից կչրթեք հանելուկը , բայց մեծագույն հաճոյքով ասեմ` ՈՉ,քունը չէ:))

Ձայնալար
28.12.2011, 16:28
Հեղինակային իրավունքների խախտում` ոչ:
Այ որ գրեիր "վայ բեգեմոտի տակ մարդ է մնացել..." էդ ժամանակ կլիներ :)) (Ի դեպ զուտ նախադասության առումով կլիներ մեծն Կայսերատոր Չուկի հեղինակային իրավունքի խախտում)

Վայ դե չէի տեսել գրածդ :))

Ripsim
28.12.2011, 16:30
ու~խ, ես էլ մտածում էի միանգամից կչրթեք հանելուկը , բայց մեծագույն հաճոյքով ասեմ` ՈՉ,քունը չէ:))

Իսկ կարող է պատի սպիտակ սավանի վրա ցուցադրվող ֆիլմերի մասին է խոսքը? (չգիտեմ ոնց է կոչվում ու կոնկրետ 2 ժամ է տևում թե չէ:) )

Գեա
28.12.2011, 16:33
դե իհարկե , սպիտակ սավան ասելով մեծ էկրանը ի նկատի ունեի , իսկ մութ սենյակը կինոթատրոնի դահլիճն է , այսպիսով խոսքը կինոյի մասին է, դե ֆիլմը միջինում տևում է մոտ երկու ժամ :)))

Varzor
28.12.2011, 17:45
դե իհարկե , սպիտակ սավան ասելով մեծ էկրանը ի նկատի ունեի , իսկ մութ սենյակը կինոթատրոնի դահլիճն է , այսպիսով խոսքը կինոյի մասին է, դե ֆիլմը միջինում տևում է մոտ երկու ժամ :)))
Հնդկական կինոյի պարագայում անընդունելի կարճ ժամանակամիջոց է :))

Գուշակողը հանելուկ չասեց, մի հատ իմ կողմից` հումորային հանելուկ

Հաչում է շնիկը,
Մլավում է փիսիկը,
Մայում է գառնուկը
Խռխռում է ....
ինչն է խռխռում?

Ripsim
28.12.2011, 17:55
Հաչում է շնիկը,
Մլավում է փիսիկը,
Մայում է գառնուկը
Խռխռում է ....
ինչն է խռխռում?

Խոզուկը?:))

Ռուֆուս
28.12.2011, 17:59
Հնդկական կինոյի պարագայում անընդունելի կարճ ժամանակամիջոց է :))

Գուշակողը հանելուկ չասեց, մի հատ իմ կողմից` հումորային հանելուկ

Հաչում է շնիկը,
Մլավում է փիսիկը,
Մայում է գառնուկը
Խռխռում է ....
ինչն է խռխռում?

Կոկորթի՞կը (http://www.akumb.am/showthread.php/5265-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80?p=2311465&viewfull=1#post2311465) :))

Համզագայլ
28.12.2011, 19:15
Լաաաավ:P

Սուր էին, սուր սուր էին, երեսուներկու քույր էին, պուպուզ-պուպուզ նստեցին, փայտի վրա շարվեցին

Սպասում եմ պատասխանին, լավ մտածեք հաաա

Varzor
29.12.2011, 13:16
Խոզուկը?:))
Նաև խոզուկը :)
Սակայն պատասխանը հումորային պետք է լինի:

Կոկորթի՞կը (http://www.akumb.am/showthread.php/5265-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80?p=2311465&viewfull=1#post2311465) :))
:))
Լավ տարբերակ է, կարող եմ նաև ճիշտ պատասխան համարել, սակայն սպասում եմ նաև այլ պատասխանների:

erewanski
29.12.2011, 14:04
Կարապետիչը?

ՆանՍ
29.12.2011, 14:08
մի հատ իմ կողմից` հումորային հանելուկ

Հաչում է շնիկը,
Մլավում է փիսիկը,
Մայում է գառնուկը
Խռխռում է ....
ինչն է խռխռում?

Սև հումո՞ր ես անում...Կարող է՞ մահամերձի պահ կա...:o;)

Varzor
29.12.2011, 14:58
Կարապետիչը?
Որտեղով? ԱԼՄ-ն փակել են :))

Սև հումո՞ր ես անում...Կարող է՞ մահամերձի պահ կա...:o;)
Ոչ

Համզագայլ
29.12.2011, 17:38
Հնդկական կինոյի պարագայում անընդունելի կարճ ժամանակամիջոց է :))

Գուշակողը հանելուկ չասեց, մի հատ իմ կողմից` հումորային հանելուկ

Հաչում է շնիկը,
Մլավում է փիսիկը,
Մայում է գառնուկը
Խռխռում է ....
ինչն է խռխռում?

Խռռում է մարդուկը

Varzor
29.12.2011, 18:28
Խռռում է մարդուկը
կարող է և խռխռալ, բայց` ոչ:

Հ.Գ.
Էն սուր 32 քույրիկների մասին չեմ մոռացել` դեռ մտածում եմ :)

Համզագայլ
29.12.2011, 22:37
կարող է և խռխռալ, բայց` ոչ:

Հ.Գ.
Էն սուր 32 քույրիկների մասին չեմ մոռացել` դեռ մտածում եմ :)

Միգուցե խոճկորն է խռխռում

Ռուֆուս
29.12.2011, 22:39
Նոր տարվա խոզի բուդը

Համզագայլ
29.12.2011, 22:40
Միգուցե խոճկորն է խռխռում

խռխռում է խռխռիկը

Varzor
30.12.2011, 03:43
Միգուցե խոճկորն է խռխռում
հոմանիշ պատասխանը` խոզուկը արդեն "հնչել" է: Ոչ

Նոր տարվա խոզի բուդը
Էդ ֆանտաստիկայի ժանրից է, թե սարսափ ֆիլմերի? Հումորային պիտի լինի պատասխանը:

խռխռում է խռխռիկը
32 քույրերի նման? :)) Ոչ

Փոքր հուշում` շնչավոր չէ, նյութական չէ, մեծատառով է գրվում, հայկական չէ, համակարգչի հետ էլ կապ ունի ;)

Համզագայլ
30.12.2011, 08:17
հոմանիշ պատասխանը` խոզուկը արդեն "հնչել" է: Ոչ

Էդ ֆանտաստիկայի ժանրից է, թե սարսափ ֆիլմերի? Հումորային պիտի լինի պատասխանը:

32 քույրերի նման? :))

Փոքր հուշում` շնչավոր չէ, նյութական չէ, մեծատառով է գրվում, հայկական չէ, համակարգչի հետ էլ կապ ունի ;)

Խռխռում է դինամիկը:hands

Խռխռում է Վիրուսկը:)

Խռխռում է վինդոսիկը

Ripsim
30.12.2011, 09:36
Կասպերսկին! :))

Varzor
30.12.2011, 10:12
Խռխռում է դինամիկը:hands

Խռխռում է Վիրուսկը:)
??? Ինչը? Էդ ինչ է?

Խռխռում է վինդոսիկը
??? Երբեք չի հանդիպել

Կասպերսկին! :))
:))
Այո, գերազանց պատասխան էր :)

Լեո
30.12.2011, 11:29
Հաչում է շնիկը,
Մլավում է փիսիկը,
Մայում է գառնուկը
Խռխռում է ....
ինչն է խռխռում?

Կասպերսկին! :))

:))
Այո, գերազանց պատասխան էր :)
Իսկ ես երբեք չեմ տեսել, որ «Կասպերսկին» խռխռա :8 Իմ տեսած բոլոր «Կասպերսկիները» միայն ճվացել են :))

Ripsim
30.12.2011, 12:02
Իսկ ես երբեք չեմ տեսել, որ «Կասպերսկին» խռխռա :8 Իմ տեսած բոլոր «Կասպերսկիները» միայն ճվացել են :))

Ես կասեի խռխռաճղրտացել են...:))

Varzor
30.12.2011, 13:36
Իսկ ես երբեք չեմ տեսել, որ «Կասպերսկին» խռխռա :8 Իմ տեսած բոլոր «Կասպերսկիները» միայն ճվացել են :))
Էդ աղջիկ տարբերակն է եղել: Կասպերսկին վիրուս էր բռնում (բռնածի կեսն էլ հաստատ վիրուսներ չէին :)) ) Մի հատ ընենց էր մորդվող խոզի խռաճղոց տալիս, որ հիասթափվում էիր կոմպից:

Բայց հաջորդ հանելուկը գուշակողը չպիտի դնի?

Ripsim
30.12.2011, 18:01
Հեշտ հանելուկ:)

Ձեզ ծանոթ մի լաչառ տիկին
Յոթը շապիկ ունի հագին,
Փորձես նրան մերկացնել՝
Ինքդ կսկսես լացել:

Ձայնալար
30.12.2011, 19:10
Սոխ:

Ripsim
30.12.2011, 19:59
Սոխ:

Ճիշտ է!:)

Նարե91
17.01.2012, 22:58
Այն փետուրից Էլ թեթև Է, սակայն ամենաուժեղ տղամարդն անգամ այն մեկ րոպեից ավել չի կարող պահել…

armen9494
17.01.2012, 23:37
Այն փետուրից Էլ թեթև Է, սակայն ամենաուժեղ տղամարդն անգամ այն մեկ րոպեից ավել չի կարող պահել…

շունչ:)

Նուշություն
18.01.2012, 16:58
Որտե՞ղ են գործել առաջին ժանյակն ու որտե՞ղ են քշել առաջին չմուշկը :)

Նարե91
18.01.2012, 17:33
շունչ:)
Ճիշտ է... լավ մեկ ուրիշ հանելուկ ասեմ... Այն ի՞նչն է, որ վազում է, բայց երբեք չի քայլում, խշշում է, բայց երբեք չի խոսում, անկողին ունի, սակայն երբեք չի քնում և բերան ունի, սակայն երբեք չի ուտում:

Varzor
18.01.2012, 18:28
Որտե՞ղ են գործել առաջին ժանյակն ու որտե՞ղ են քշել առաջին չմուշկը :)
Միանշանակ` Հայաստանում :))

Varzor
18.01.2012, 18:30
Ճիշտ է... լավ մեկ ուրիշ հանելուկ ասեմ... Այն ի՞նչն է, որ վազում է, բայց երբեք չի քայլում, խշշում է, բայց երբեք չի խոսում, անկողին ունի, սակայն երբեք չի քնում և բերան ունի, սակայն երբեք չի ուտում:
Գետը

Rammstein
18.01.2012, 18:38
Ժողովուրդ. Վրա-վրա հանելուկներ մի գրել, էլի, թողեք մեկը պատասխանվի, նոր մյուսը գրեք:

Նուշություն, քո գրածը ախր հանելուկ չի, պարզապես հարց է, որը կարելի էր դնել, օրինակ` այս (http://www.akumb.am/showthread.php/1441-«Ո՞վ-է-ուզում-դառնալ-միլիոնատեր») թեմայում:

boooooooom
18.01.2012, 22:07
Գետը
Գետը անկողին ունի? թե ինչ որ փոխաբերական իմաստով է ասված?

Նարե91
18.01.2012, 22:21
Գետը ճիշտ տարբերակն է, այո հենց փոխաբերական իմաստով էլ ասված է:
Կարծում եմ՝ այժմ կարող եմ հաջորդ հանելուկը տեղադրել, քանի որ իմ ասած հանելուկներին պատասխան տրվեց, իսկ Նուշության ասածն էլ այս թեմային չէր վերաբերում:

Ուրեմն այսպես՝ հանելուկ- Չօգտագործված ժամանակ այն սև է, օգտագործելիս՝ կարմիր, իսկ երբ այն արդեն դեն նետելու ժամանակն է գալիս, այն սպիտակ է դառնում: Ի՞նչ է դա:

Նուշություն
19.01.2012, 15:22
Նուշություն, քո գրածը ախր հանելուկ չի, պարզապես հարց է, որը կարելի էր դնել, օրինակ` այս (http://www.akumb.am/showthread.php/1441-«Ո՞վ-է-ուզում-դառնալ-միլիոնատեր») թեմայում:
Էդ թեմային ծանոթ չէի, շնորհակալություն հուշելու համար :)

Միանշանակ` Հայաստանում :))
Որտե՞ղ, կոնկրետ :D

Varzor
20.01.2012, 18:12
Ուրեմն այսպես՝ հանելուկ- Չօգտագործված ժամանակ այն սև է, օգտագործելիս՝ կարմիր, իսկ երբ այն արդեն դեն նետելու ժամանակն է գալիս, այն սպիտակ է դառնում: Ի՞նչ է դա:
Ենթադրում եմ, որ դա էլ. սալոջախի նիքրոմե պարուրակն է (սպիրալը):
նոր ժամանակ` սև է, օգտագործման ժամանակ` շիկացած կարմիր, իսկ երբ "ծերանում է", ապա օքսիդացման հետևանքով սպիտակում է ու արդեն շպրտելու ժամանակն է:

Varzor
20.01.2012, 18:13
Որտե՞ղ, կոնկրետ :D
Կարդա ստորագրությունս :D

Նարե91
28.01.2012, 12:12
Ենթադրում եմ, որ դա էլ. սալոջախի նիքրոմե պարուրակն է (սպիրալը):
նոր ժամանակ` սև է, օգտագործման ժամանակ` շիկացած կարմիր, իսկ երբ "ծերանում է", ապա օքսիդացման հետևանքով սպիտակում է ու արդեն շպրտելու ժամանակն է:
Չգիտեի, որ նիքրոմե պարուրակը կարող է սպիտակել:o գուցե գույնն է խամրում է.. լավ ամեն դեպքում դա չէ ճիշտ պատասխանը, բայց ասեմ, որ մոտ ես ..., մի քիչ էլ մտածիր... ճիշտ տրամաբանությամբ ես շարժվում

Ձայնալար
28.01.2012, 13:28
Ածուխ :))

Նարե91
28.01.2012, 15:09
Ածուխ :))
Անշուշտ:hands

Մի հանելուկ էլ` այն ինչն է, որ երբ որ սպիտակ է, ասում են, որ կեղտոտ է:)

Rammstein
28.01.2012, 16:27
Անշուշտ:hands

Մի հանելուկ էլ` այն ինչն է, որ երբ որ սպիտակ է, ասում են, որ կեղտոտ է:)

Սեւ բաճկոնը կամ սեւ տաբատը: :))

boooooooom
29.01.2012, 02:22
Անշուշտ:hands

Մի հանելուկ էլ` այն ինչն է, որ երբ որ սպիտակ է, ասում են, որ կեղտոտ է:)

Գաջ քսողի գլուխը :D

Նարե91
29.01.2012, 14:54
Սեւ բաճկոնը կամ սեւ տաբատը: :))

Գաջ քսողի գլուխը :D
Իրականում ձեր երկուսի պատասխաններն էլ տրամաբանորեն ճիշտ կարելի ա համարել:D, բայց ես գրատախտակը նկատի ունեի:)

Ripsim
29.01.2012, 16:32
Արևելյան հանելուկ

Կյանքում ամեն բան սկզբում փոքր է լինում և միայն ժամանակի ընթացքում է մեծանում: Այն ինչն է, որ սկզբում մեծ է լինում, իսկ ժամանակի ընթացքում փոքրանում է:

_Հրաչ_
29.01.2012, 16:43
Արևելյան հանելուկ

Կյանքում ամեն բան սկզբում փոքր է լինում և միայն ժամանակի ընթացքում է մեծանում: Այն ինչն է, որ սկզբում մեծ է լինում, իսկ ժամանակի ընթացքում փոքրանում է:

Դա նյութակա՞ն է:

Ripsim
29.01.2012, 16:47
Դա նյութակա՞ն է:

Ոչ, նյութական չէ:

_Հրաչ_
29.01.2012, 17:06
Ոչ, նյութական չէ:

Ապրելու հույսը: :esim

Ripsim
29.01.2012, 17:07
Ապրելու հույսը: :esim

Սխալ պատասխան է:)

Նարե91
29.01.2012, 17:54
Արևելյան հանելուկ

Կյանքում ամեն բան սկզբում փոքր է լինում և միայն ժամանակի ընթացքում է մեծանում: Այն ինչն է, որ սկզբում մեծ է լինում, իսկ ժամանակի ընթացքում փոքրանում է:
Ցավը՞, տառապանքը՞

Ripsim
29.01.2012, 17:56
Ցավը՞, տառապանքը՞

Ճիշտ է! Պատասխանը վիշտն է:)

Varzor
29.01.2012, 17:58
Արևելյան հանելուկ
Կյանքում ամեն բան սկզբում փոքր է լինում և միայն ժամանակի ընթացքում է մեծանում: Այն ինչն է, որ սկզբում մեծ է լինում, իսկ ժամանակի ընթացքում փոքրանում է:
Այս հարցը լսեցի "Ինչ, որտեղ երբ"-ով, դրա համար էլ պատասխանը չէի գրում՝ ես չէի գտել :))

Նարե91
29.01.2012, 18:42
Այն ինչն է, որ թեպետ ունի ատամներ, սակայն երբեք չի կծում;)

Ripsim
29.01.2012, 18:48
Այն ինչն է, որ թեպետ ունի ատամներ, սակայն երբեք չի կծում;)

Միգուցե սղոցը ունի ատամներ, բայց չի կծում:) սանրինն էլ են ասում ատամ?

Նարե91
29.01.2012, 18:52
սանրինն էլ են ասում ատամ?

Ըհը ճիշտ ա
Մի հատ դժվար հանելուկ գրեք էլի.... երևի իմ գրածները շատ հեշտ են:think... կամ էլ ակումբի ժողովուրդն ա խելացի:))

Գեա
29.01.2012, 19:23
Սուր էին, սուր սուր էին, երեսուներկու քույր էին, պուպուզ-պուպուզ նստեցին, փայտի վրա շարվեցին
այս հանելուկի պատասխանը ինչ-որ մեկը ասել է , օրուգիշեր սրամասին եմ մտածում:8:D

Tiger29
29.01.2012, 22:22
Լաաաավ:P

Սուր էին, սուր սուր էին, երեսուներկու քույր էին, պուպուզ-պուպուզ նստեցին, փայտի վրա շարվեցին

այս հանելուկի պատասխանը ինչ-որ մեկը ասել է , օրուգիշեր սրա մասին եմ մտածում:8:D

Շախմատը...

Համզագայլ
05.02.2012, 14:02
Շախմատը...
ոչ շախմատը չէ

Գեա
05.02.2012, 19:16
ոչ շախմատը չէ
կարող է դուք էլ չգիտեք ???:D

Համզագայլ
06.02.2012, 16:10
կարող է դուք էլ չգիտեք ???:D
Կարող եմ հիմա էլ պատասխանը գրել, սակայն... մտածեք, այդպես ավելի հետքրքիր կլինի

Նարե91
06.02.2012, 16:55
Կարող եմ հիմա էլ պատասխանը գրել, սակայն... մտածեք, այդպես ավելի հետքրքիր կլինի
մի ամիս ա՝ մտածում ենք :angry

Varzor
06.02.2012, 17:17
Կարող եմ հիմա էլ պատասխանը գրել, սակայն... մտածեք, այդպես ավելի հետքրքիր կլինի
Կարծում եմ սոճու ասեղատերևների մասին է խոսքը:

Գեա
06.02.2012, 19:36
Կարող եմ հիմա էլ պատասխանը գրել, սակայն... մտածեք, այդպես ավելի հետքրքիր կլինի
Մեռանք մտածելով, արդեն երկու ամիս է ,:D արի կլինի ասա պատասխանը , մենք էլ կհամաձայնենք , որ արտահերթ` քո անլուծելի հանելուկներից մեկը տեղադրես, թե չէ հիմա, ես արտահերթ հանելուկ կտեղադրեմ: :aggressive

Համզագայլ
08.02.2012, 08:02
Մեռանք մտածելով, արդեն երկու ամիս է ,:D արի կլինի ասա պատասխանը , մենք էլ կհամաձայնենք , որ արտահերթ` քո անլուծելի հանելուկներից մեկը տեղադրես, թե չէ հիմա, ես արտահերթ հանելուկ կտեղադրեմ: :aggressive

բուրդ գզելու սանդերք

53865

Գեա
08.02.2012, 14:32
բուրդ գզելու սանդերք

53865
վերջապես:), բայց դե ախր այս հանելուկի միջոցով միայն մի բան պարզ դարձավ , որ ակումբում ոչ ոք սանդերք չէր տեսել, ինձ օրինակ հետաքրքրիր է միշտ ու պարտադիր երեսուներկու հատ են լինում դրա ատամները, դա իսկապես պարտադիր պայման է սանդերքի համար ?
իմ համեստ ու երևի շատ սուբյեկտիվ կարծիքով հանելուկի իմաստը նրանում է , որ պատասխանը այսքան նեղ չլինի:Գնամ հաշվեմ թե բանալու վրա քանի փոսիկ կա , ու հանելուկ դարձնեմ:
կներեք կարծիքիս համար

Varzor
08.02.2012, 16:53
բուրդ գզելու սանդերք
53865
բայց ախր "սանր" պատասխանը հնչել է, իսկ բուրդ գզելու "սանդերքը" նույն սանրն է, ուղղակի մեծ: Ի դեպ խոսակցական շատ տեղեր "սանդերք"-ի փոխարեն ասում են "սանդր" կամ ուղղակի "սանր":
Համ էլ ոչ բոլոր սանդերքներն են 32 ատամանի;) բունդը գզում են մի քանի էտապներով ու ամեն էտապի համար օգատագործում են տարբեր չափերի, տարբեր չափի ու քանակի ատամներով, տարբեր նյութերից պատրաստված սանդերքներ:

Նարե91
24.02.2012, 22:21
Նոր հանելուկ

Թեպետ այն քո սեփականությունն է, բայց ուրիշները այն քեզնից ավելի շատ են օգտագործում:
Ի՞նչի մասին է խոսքը:

Համզագայլ
25.02.2012, 11:06
մարդու անունը

My World My Space
26.02.2012, 16:22
Հանելուկ
Ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ-ծիծիկ :))

Varzor
27.02.2012, 12:38
Հանելուկ
Ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ-ծիծիկ :))
1. Ծիծիկների երամ
2. Քո վարկանիշի աստիճանը մի 10 տարի հետո :))
3. Մեքենայի պահեստամասերի խանութում տոռմուզի բաչոկների ծիծիկների տուփ

My World My Space
27.02.2012, 12:55
1. Ծիծիկների երամ
2. Քո վարկանիշի աստիճանը մի 10 տարի հետո :))
3. Մեքենայի պահեստամասերի խանութում տոռմուզի բաչոկների ծիծիկների տուփ

1․ ոչ
2. ոչ
3. ոչ

Գեա
27.02.2012, 13:02
1. Ծիծիկների երամ
2. Քո վարկանիշի աստիճանը մի 10 տարի հետո :))
3. Մեքենայի պահեստամասերի խանութում տոռմուզի բաչոկների ծիծիկների տուփ
Վառզոր բայց ինչ միամիտն ես , մարդը վերևի հանելուկի պատասխանն ա գրել, հետն էլ լրիվ ճիշտ , դու էս ինչ ես պատասխանը գուշակում ???

Varzor
27.02.2012, 13:36
Վառզոր բայց ինչ միամիտն ես , մարդը վերևի հանելուկի պատասխանն ա գրել, հետն էլ լրիվ ճիշտ , դու էս ինչ ես պատասխանը գուշակում ???
Բայց պարզ գրել էր` Հանելուկ, ու տակն էլ հանելուկի տեքստը :))

Varzor
27.02.2012, 13:37
1․ ոչ
2. ոչ
3. ոչ

Հիմա էդ հանելուկ է, թե պատասխան? :))

My World My Space
27.02.2012, 15:00
Վառզոր բայց ինչ միամիտն ես , մարդը վերևի հանելուկի պատասխանն ա գրել, հետն էլ լրիվ ճիշտ , դու էս ինչ ես պատասխանը գուշակում ???

Գեա ջան հանելուկ է, ու մոդեռների քո կարծիքին լինելու համար, դաժե տուգանվել եմ 2 անգամ... :)) չնայած պարզաբանումներից հետո հանվել են տուգանայինները...

Հիմա էդ հանելուկ է, թե պատասխան? :))

Հ Ա Ն Ե Լ ՈՒ Կ Է...

Varzor
27.02.2012, 15:15
Հ Ա Ն Ե Լ ՈՒ Կ Է...
Դե լավ, էդքանը ջոկել էի, պարզ գրել էիր :))

:think
Ինձ թվում աաա ... սա է`

VVVVVVVVVVVVVVVVVVVVVVVVVVVVVVVVVVVVVVV

Նարե91
27.02.2012, 17:31
Հանելուկ
Ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ-ծիծիկ :))
կարող ա դռան զանգի ձեն ա՞:think:D

Դե լավ, էդքանը ջոկել էի, պարզ գրել էիր :))

:think
Ինձ թվում աաա ... սա է`
էդ մեջբերածդ պտիչկա չի՞... թռչնակ էլի

My World My Space
27.02.2012, 18:46
Երկու պատասխաններն էլ սխալ են...

Դեկադա
27.02.2012, 18:53
Հանելուկ
Ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ-ծիծիկ :))

առաջինը որ միտքս եկավ կրծկալն էր

My World My Space
27.02.2012, 19:12
առաջինը որ միտքս եկավ կրծկալն էր

սխալ պատասխան

Գեա
27.02.2012, 19:39
Հանելուկ
Ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ-ծիծիկ :))
Սևանի ափի բնապատկերը` ամառը:D

My World My Space
27.02.2012, 19:58
Սևանի ափի բնապատկերը` ամառը:D
լավ տարբերակ էր, բայց չէ...

Ripsim
27.02.2012, 20:51
Հանելուկ
Ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ, ծիծիկ-ծիծիկ :))

Փոքր բալիկի արտասանած ոտանավորը ծիտիկի մասին? :)

My World My Space
27.02.2012, 21:45
Փոքր բալիկի արտասանած ոտանավորը ծիտիկի մասին? :)

չէ…

Նարե91
27.02.2012, 21:46
Մի բան հարցնեմ.. Դու՞ք եք հորինել էս հանելուկը…

My World My Space
27.02.2012, 21:48
Մի բան հարցնեմ.. Դու՞ք եք հորինել էս հանելուկը…

հա, ես եմ հորինել։
Մի հուշում անեմ ծիծիկների քանակը կարևոր է, հաշվի առեք…

Գեա
27.02.2012, 23:42
հա, ես եմ հորինել։
Մի հուշում անեմ ծիծիկների քանակը կարևոր է, հաշվի առեք…
էն վերջի երկու ծիծիկների մեջի գիծն էլ հատուկ նպատակով է ու պետք է հաշվի առնե՞լ , թե՞ ստորակետի տեղ կանցնի,թե՞ էդ գծիկը նշանակում է մի հատ մեծ ծիծիկ:oy
ՀԳ լրիվ մորզեի այբուբեննա` տու տու տու..., տու-տու:))

Lem
27.02.2012, 23:57
Ունենք 20 կտոր ծիծիկ: Ու վերջում՝ ծիծիկ-ծիծիկ...
10 աղջիկ ու դու: :))

My World My Space
28.02.2012, 01:02
2 պատասխաններն էլ սխալ են, վերջին ծիծիկների գիծն էլ պարտադիր ա…

Գեա
28.02.2012, 17:43
կարո՞ղ ա սանդերքն ա , մի երկու ծիծիկ ...ըըըը, կներեք ատամ պոկած հանած...:))

Varzor
28.02.2012, 18:03
2 պատասխաններն էլ սխալ են, վերջին ծիծիկների գիծն էլ պարտադիր ա…
Կարողա ճոճանակով ժամացույցն ա? :))

My World My Space
28.02.2012, 19:42
կարո՞ղ ա սանդերքն ա , մի երկու ծիծիկ ...ըըըը, կներեք ատամ պոկած հանած...:))

Չէ՛, Գեա ջան, չէէէէէ՜

Կարողա ճոճանակով ժամացույցն ա? :))

Լավ հիշողություն ունես, բայց չէ՛

Varzor
28.02.2012, 19:48
1. 20 ամազնուհի և մի հոգի էլ ոչ ամազոնուհի :)
2. Կանանց ֆուտբոլի 2 հավաքական

My World My Space
28.02.2012, 20:22
1. 20 ամազնուհի և մի հոգի էլ ոչ ամազոնուհի :)
2. Կանանց ֆուտբոլի 2 հավաքական

Մի թեթև հուշում անեմ, Lem-ի պատասխանի մեջ մի քիչ ռեզոն կար....

Varzor
29.02.2012, 10:34
Մի թեթև հուշում անեմ, Lem-ի պատասխանի մեջ մի քիչ ռեզոն կար....
Ես առայժմ փաս եմ :pardon

For i=1 to 20
if i=1 then
Debug.Print "Ծիծիկ, "
else
Debug.Print "ծիծիկ, "
end if
if i=20 then
Debug.Print "ծիծիկ-ծիծիկ..."
end if
Next i

Գեա
29.02.2012, 11:22
Վորլդ ջան , ընկերական , ականջիս չե՞ս ասի պատասխանը, թե չէ ամբողջ գիշեր երազիս մորզեի տկտկոցն եմ լսել` ծիծիկ ,ծիծիկ,ծիծիկ...ծիծիկ-միծիկ...:D

My World My Space
29.02.2012, 14:06
Վորլդ ջան , ընկերական , ականջիս չե՞ս ասի պատասխանը, թե չէ ամբողջ գիշեր երազիս մորզեի տկտկոցն եմ լսել` ծիծիկ ,ծիծիկ,ծիծիկ...ծիծիկ-միծիկ...:D

:D
Մի քիչ որ Ակումբը փորփրեք, պատասխանը հաստատ կգտնեք... ;)

Ռուֆուս
29.02.2012, 16:36
Խնդրեմ պատասխանը, երկծիծիկանի ջան.

My World My Space
Chuk
Հայկօ
Ռուֆուս
Նաիրուհի
Ժունդիայի
way
ars83
Chilly
Tig
impression
CactuSoul
Ձայնալար
Շինարար
Ուլուանա
Jarre
Lusinamara
Արևածագ
ԿԳԴ
Dayana
VisTolog

Ձայնալար
29.02.2012, 16:54
Բայց դու ինչ եսակենտրոն ես, MWMS, նույնիսկ հանելուկներն են քո մասին::D

Գեա
29.02.2012, 18:10
Վորլդ ջան բա էն վերջին գծիկով ծիծիկ-ծիծիկն ով էր??? :D չլինի մենակ դու ես երկծիծիկանի:think

Ձայնալար
29.02.2012, 18:11
Ինքն ա գծիկովը, որովհետև ինքը 2 ծիծիկ ունի, իսկ մյուսները՝ մեկական :))

Գալաթեա
29.02.2012, 18:16
Ինքն ա գծիկովը, որովհետև ինքը 2 ծիծիկ ունի, իսկ մյուսները՝ մեկական :))

Ծիծիկ չունեցողի օրը կտրվի հա...ՄՎՄՍ-ի հանելուկի բաղկացուցիչն էլ չես կարողանում կազմել:

Ռուֆուս
29.02.2012, 19:07
Ծիծիկ չունեցողի օրը կտրվի հա...ՄՎՄՍ-ի հանելուկի բաղկացուցիչն էլ չես կարողանում կազմել:

Եկեք ասենք «Ո՜չ Ծիծիկներին» :))

My World My Space
29.02.2012, 20:09
Բայց դու ինչ եսակենտրոն ես, MWMS, նույնիսկ հանելուկներն են քո մասին::D

Հընչի ես ծիձի՞գ եմ, ծո՜... :goblin

Հ.Գ. Հե՜յ գիդի ջահելությու՜ն, 5 հատ թառլան ծիծիգ ունեի, Չուկը կտրեց տարավ... ասում են Տատ-ի հետ իմպլանտների գործ են անում... :lol

Rammstein
29.02.2012, 20:52
Մոդերատորական. Հանելուկի պատասխանն արդեն գրվել է, օֆֆտոպը դադարեցրե՛ք:

Hayk Avetisyan
31.07.2012, 10:35
Չգիտեմ գոյություն ունեն թե ոչ բայց 2 հանելուկ հորինեցի:
1. Բնության մեջ գիտության մայրը ով է?
2. Այն ինչն է որ չաղ է եվ հագնում է 3 լիֆչիկ

Ripsim
10.08.2012, 20:35
Քանի որ նախորդ երկու հանելուկների պատասխանները ոչ ոք չի կարողանում գրել (կարծում եմ հեղինակը արդեն կարող է գրել պատասխանները), ես գրեմ երկու նոր հանելուկ:

1.Եթե դու նրան ունես, դու ուզում ես բաժանել նրան: Եթե նրան բաժանում ես, դու այլևս չունես նրան: Ի՞նչ է նա:

2.Այն մարդը, ով պատրաստում է դա, դրա կարիքը չունի: Այն մարդը, ով գնում է դա, չի օգտագործում: Այն մարդը, ով օգտագործում է դա, չգիտի այդ մասին: Ի՞նչն է դա:

Նարե91
10.08.2012, 20:50

1-ինի պատասխանը չգիտեմ, բայց երկրորդը դագաղն է:

Nimra
10.08.2012, 21:56
Քանի որ նախորդ երկու հանելուկների պատասխանները ոչ ոք չի կարողանում գրել (կարծում եմ հեղինակը արդեն կարող է գրել պատասխանները), ես գրեմ երկու նոր հանելուկ:

1.Եթե դու նրան ունես, դու ուզում ես բաժանել նրան: Եթե նրան բաժանում ես, դու այլևս չունես նրան: Ի՞նչ է նա:

2.Այն մարդը, ով պատրաստում է դա, դրա կարիքը չունի: Այն մարդը, ով գնում է դա, չի օգտագործում: Այն մարդը, ով օգտագործում է դա, չգիտի այդ մասին: Ի՞նչն է դա:
առաջինը լռությունն է?????:think

Ripsim
11.08.2012, 15:18
առաջինը լռությունն է?????:think

Լռությունը չէ:

Իսկ Նարեի տված պատասխանը 2-րդ հանելուկի վերաբերյալ ճիշտ էր իհարկե:

DavitH
11.08.2012, 20:55
Քանի որ նախորդ երկու հանելուկների պատասխանները ոչ ոք չի կարողանում գրել (կարծում եմ հեղինակը արդեն կարող է գրել պատասխանները), ես գրեմ երկու նոր հանելուկ:

1.Եթե դու նրան ունես, դու ուզում ես բաժանել նրան: Եթե նրան բաժանում ես, դու այլևս չունես նրան: Ի՞նչ է նա:

2.Այն մարդը, ով պատրաստում է դա, դրա կարիքը չունի: Այն մարդը, ով գնում է դա, չի օգտագործում: Այն մարդը, ով օգտագործում է դա, չգիտի այդ մասին: Ի՞նչն է դա:

1-ինի պատասխանը գաղտնիք

Ripsim
11.08.2012, 21:18
1-ինի պատասխանը գաղտնիք

Ճիշտ է :)

DavitH
15.08.2012, 17:24
քաղաքական հանելուկ :) Նոր գտա :Ճ

Այն ո՞վ է, այն ո՞վ՝
Ոտները ամպոտ,
Ձեռքերը փողոտ,
Մի քաղաքի տեր,
Քաղաքն այդ՝ ավեր։
Քաղաքն այդ՝ ավար,
Ինքը՝ բարերար։
Ունի հյուրանոց՝
Շքեղ ***անոց,
Օբյեկտներ բազում,
Մեկն էլ՝ Թիֆլիսում։
Ու մինչ աղքատներ
Անտուն ու անտեր
Ցուրտ դոմիկներում
Սառչում են, մեռնում,
Նա աստվածապաշտ,
Իր խղճի հետ հաշտ՝
Շրջում է հպարտ
Տղոց հետ անպարտ։

հղում http://groghucav.am/2012/07/14/%D5%A1%D6%80%D6%83%D5%AB-%D5%B8%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80-1/#more-857

Varzor
15.08.2012, 17:47
Գյումրիի նախկին քաղաքակերպետ Վարդան Ղուկասյանը:

Universe
22.08.2012, 00:54
Այն ինչն է այն ինչը. Ունի 5 ոտք, մի ականջ, շրջում է նա ամենուր, հենց որ դուռը զանգում են, դուրս է գալիս նա փողոց ու բոլորին բարևում: :)

Եթե հուշում պետք լինի, ասեք...

Arpine
22.08.2012, 16:18
Այն ինչն է այն ինչը. Ունի 5 ոտք, մի ականջ, շրջում է նա ամենուր, հենց որ դուռը զանգում են, դուրս է գալիս նա փողոց ու բոլորին բարևում: :)

Եթե հուշում պետք լինի, ասեք...

Այլմոլորակայի՞ն :D

Varzor
22.08.2012, 17:28
Այն ինչն է այն ինչը. Ունի 5 ոտք, մի ականջ, շրջում է նա ամենուր, հենց որ դուռը զանգում են, դուրս է գալիս նա փողոց ու բոլորին բարևում: :)

Եթե հուշում պետք լինի, ասեք...

Միգուցե բանալին?

DavitH
22.08.2012, 18:22
Միգուցե բանալին?

ինձ թվում ա ճիշտ ես:)

soultaker
22.08.2012, 21:26
Այն ինչն է այն ինչը. Ունի 5 ոտք, մի ականջ, շրջում է նա ամենուր, հենց որ դուռը զանգում են, դուրս է գալիս նա փողոց ու բոլորին բարևում: :)

Եթե հուշում պետք լինի, ասեք...

Պատասխան. 5 ոտանի, մի ականջանի ցնդած շունը: :))

Universe
23.08.2012, 17:44
Այն ինչն է այն ինչը. Ունի 5 ոտք, մի ականջ, շրջում է նա ամենուր, հենց որ դուռը զանգում են, դուրս է գալիս նա փողոց ու բոլորին բարևում: :)

Եթե հուշում պետք լինի, ասեք...
Թու ես քո... Ես էլ եմ մոռացել: Խմած եմ եղել գրելուց ժող ջան այեմսորի :D

S.K
10.11.2012, 22:13
Ո՞ր բառն է միշտ սխալ հնչում:
«սխալ»

Շունը կապված է 10 մետրանոց պարանին, բայց նա առաջ է գնացել 200 մետր: Ի՞նչպես է դա հնարավոր:
պարանը ոչնչից կապված չէ

Ի՞նչպես 10 մետրանոց աստիճանից թռնել ու չվնասվել:
թռնել առաջին աստիճանից

Ի՞նչն է կարելի տեսնել փակ աչքերով:
երազ

Ի՞նչ անել, երբ կանաչ մարդ ես տեսնում:
անցնել ճանապարհը (լուսացույցի վրայի մարդը)

Անվանեք 5 օր, առանց օգտագործելու թվեր և շաբաթվա օրերի անուններ:
երեկ չէ առաջին օրը, երեկ, այսօր, վաղը, վաղը չէ մյուս օրը

Ո՞ր ափսեից չի կարելի ոչինչ ուտել:
դատարկ

Փոքր է, մոխրագույն է ու փղի է նման: Ի՞նչն է:
փղիկ

Ե՞րբ է մարդը սենյակում առանց գլխի լինում:
երբ գլուխը պատուհանից դուրս է հանում

Ո՞ր հարցին չի կարելի պատասղանել «այո»:
«քնա՞ծ ես»

Ո՞ր ամսում է շատախոս Աննան քիչ խոսում:
փետրվարին - ամենակարճ ամսին

Ի՞նչն է ձեզ պատկանում, բայց ուրիշները դա ավելի շատ են օգտագործում:
ձեր անունը

Մարդը մեկ հատ ունի, նապաստակը՝ 3 հատ, իսկ շունը չունի: Ի՞նչի մասին է խոսքը:
«ա» տառի

Ի՞նչ են աշխարհի բոլոր մարդիկ միաժամանակ անում:
ծերանում են

Ի՞նչը չի կարող մտնել ամենամեծ կաթսայի մետ:
նրա կափարիչը

boooooooom
11.11.2012, 00:30
Ի՞նչպես 10 մետրանոց աստիճանից թռնել ու չվնասվել:

Պարկեցնել հորիզոնական.

Վահե-91
11.11.2012, 00:38
S.K պատասխանները խի՞ ես գրել :D :D :D

Նարե91
02.08.2013, 00:01
Անցյալ տարվա փոշին մաքրել է հարկավոր :P

Գնաաաաց
Այն ինչն է, ինչը, որ թեպետ հենց նույն փղի չափսերն ունի, սակայն բացարաձակ քաշ չունի:

Gayl
02.08.2013, 03:15
Գնաաաաց
Այն ինչն է, ինչը, որ թեպետ հենց նույն փղի չափսերն ունի, սակայն բացարաձակ քաշ չունի:
Չկա տենց բան, որ բացարձակ զանգված չունենա, ուրիշ? :ՃՃՃ

Hda
02.08.2013, 08:41
Չկա տենց բան, որ բացարձակ զանգված չունենա, ուրիշ? :ՃՃՃ

սեր, վախ, քաջություն......................
գույն. համ, հոտ .............
դասախոսություն, երազ .............

Gayl
02.08.2013, 10:05
Քո ասածները գռանիցա չունեն ;)

V!k
02.08.2013, 10:12
Անցյալ տարվա փոշին մաքրել է հարկավոր :P

Գնաաաաց
Այն ինչն է, ինչը, որ թեպետ հենց նույն փղի չափսերն ունի, սակայն բացարաձակ քաշ չունի:

փղի շողքը կլինի՞, չնայած չափսերը տարբեր կլինեն մի քիչ:think

Gayl
02.08.2013, 10:16
փղի շողքը կլինի՞, չնայած չափսերը տարբեր կլինեն մի քիչ:think

Համ կուտվի համ էլ կխմվի

Նարե91
02.08.2013, 11:03
փղի շողքը կլինի՞, չնայած չափսերը տարբեր կլինեն մի քիչ:think
Ապրես, հերթը քոնն է ))))))

Նարե91
06.08.2013, 10:37
Չկա՞ գրող :o, ես կգրեմ... հեշտ ա բայց

Մի կլոր իր է, որ ոչ մի անցք չունի, անգամ կափարիչ չունի, սակայն ներսում մի ոսկյա գանձ է պահպանվում:

Enna Adoly
06.08.2013, 10:46
Չկա՞ գրող :o, ես կգրեմ... հեշտ ա բայց

Մի կլոր իր է, որ ոչ մի անցք չունի, անգամ կափարիչ չունի, սակայն ներսում մի ոսկյա գանձ է պահպանվում:
արև՞

Նարե91
06.08.2013, 10:49
արև՞
ոչ, լավ մտածի՛ր

Enna Adoly
06.08.2013, 10:54
ոչ, լավ մտածի՛ր
իմ գլուխը մոլորակների վրայա պտտվում:Երկիր մոլորա՞կ:think
ստեղ հուշել չկա՞ .մոտ ես,հեռու ես:D

Նարե91
06.08.2013, 10:57
իմ գլուխը մոլորակների վրայա պտտվում:Երկիր մոլորա՞կ:think
ստեղ հուշել չկա՞ .մոտ ես,հեռու ես:D

Չ;է, բայց լրիվ ուրիշ ուղու վրա ես է ախր, լավ կանես Երկիր մոլորակից ցած իջնես, թեպետ էդ իրը հենց մեր մոլորակի վրա է;

Enna Adoly
06.08.2013, 10:58
Չ;է, բայց լրիվ ուրիշ ուղու վրա ես է ախր, լավ կանես Երկիր մոլորակից ցած իջնես, թեպետ էդ իրը հենց մեր մոլորակի վրա է;
լավ-լավ:Հեսա էլի կմտածեմ....

Enna Adoly
06.08.2013, 11:17
Եթե կափարիչ չունի ,ո՞նց եք իմանում,որ մեջը գանձա:
ձու՞:8

Նարե91
06.08.2013, 11:35
Եթե կափարիչ չունի ,ո՞նց եք իմանում,որ մեջը գանձա:
ձու՞:8
ապրեեեեեես, դե մի բան մտածի

Enna Adoly
06.08.2013, 11:43
ապրեեեեեես, դե մի բան մտածի
վերջապես::D

Hayk Avetisyan
20.03.2014, 13:35
Ճիշտն ասած այս հանելուկը ես եմ բստրել ...

Խոսում ես թանկանում է
Առհամարհում ես նեղանում է

Սիրում ես գոռոզանում է
չես սիրում զարմանում է

Լավ բան ես ասում հուշտ է լինում
Բան չես ասում կասկածում է

Ու՞մ մասին է խոսքը...

StrangeLittleGirl
20.03.2014, 14:11
Ճիշտն ասած այս հանելուկը ես եմ բստրել ...

Խոսում ես թանկանում է
Առհամարհում ես նեղանում է

Սիրում ես գոռոզանում է
չես սիրում զարմանում է

Լավ բան ես ասում հուշտ է լինում
Բան չես ասում կասկածում է

Ու՞մ մասին է խոսքը...
կին :D
իսկ ավելի շուտ՝ հայ աղջիկ

Լեո
19.05.2015, 17:19
Մարդիկ հատուկ էնպես են անում, որ այն ժամանակ առ ժամանակ միանա, բայց հենց միանում ա, դժգոհում են ու անջատում: Ի՞նչն ա:

Ներսես_AM
19.05.2015, 22:37
Մարդիկ հատուկ էնպես են անում, որ այն ժամանակ առ ժամանակ միանա, բայց հենց միանում ա, դժգոհում են ու անջատում: Ի՞նչն ա:

Զարթուցիչ

Արամ
19.05.2015, 22:42
Մարդիկ հատուկ էնպես են անում, որ այն ժամանակ առ ժամանակ միանա, բայց հենց միանում ա, դժգոհում են ու անջատում: Ի՞նչն ա:
Ուղեղ :))

Լեո
20.05.2015, 00:05
Զարթուցիչ
:aha

Ուղեղ :))

Լավն էր :hands
Թերևս ավելի ճիշտ պատասխան էր, քան հենց ճիշտ պատասխանը :))

Աթեիստ
20.05.2015, 00:50
:aha

Լավն էր :hands
Թերևս ավելի ճիշտ պատասխան էր, քան հենց ճիշտ պատասխանը :))

Իմ մտքով մենակ հեռուստացույցն էր անցնում :D

comet
06.11.2015, 10:47
Էրեխեք, ով կօգնի?? Մի գոմ ունեմ՝ հազար ոչխար է մտնում, մի քիչ բուրդ չի մտնում: