PDA

Դիտել ողջ տարբերակը : Փշրված խավար



lili-4
24.03.2007, 15:19
Նրբաքանդակ, սպիտակամարմին ու անուշաբույր մոմը վառվում ու փորձում էր իր լույսով ճեղքել սենյակի խավարը:
Չարչարվում ու ուժասպառ էր լինում, բայց չէր դադարում լուսավորել, անձնատուր չէր լինում: Ի՞նչն էր նրան ստիպում գնալ այդ քայլին, ցանկանում էր ի տես բոլորի ցուցադրե՞լ իր մարմնի գեղեցկությունը՝գերելով իր արձակած բույրով:Էլ ինչի՞ էր թեքվել, ինչի՞ չի իրեն լուսավորում:
Ահա թե ինչ, փորձում է լուսավորել ու ջերմացնել զարդաքանդակ ոտքի վրա կանգնած գինով լի բյուեղապակյա բաժակին:Ի՜նչ գեղեցիկ էր այդ բաժակը, բարակ ու սլացիք: Բայց երևում էր, թե որքան ուժ ու առնականություն կա նրա մեջ, ի՜նչ հպարտ կեցվածք: Իսկ դրա լրացումն է կարծես լայնաթիկունք, ուժեղ ուսերի նմանվող ոսկեզօծված եզրը:
Վառվում էր մոմը, լուսավորում, ջերմացնում բյուրեղապակյա, հպարտ բաժակին:
Իսկ նա, անտարբեր, իրենից ճառագող լույսի ցոլցլանքով էր հիանում:
Հուզվում էր մոմը, վշտանում, աչցունքները եկել ու գունգ- գունգ կուտակվել էին փակ կոպերիտակ, շարվել կոկորդին ու կարծես ցանկանում էին խեղդել, կրակը մարել…
…Ու հոսեց արցունքի առաջին կաթիլը, տեղ բացելով հաջորդների համար, հոսեց այտն ի վար, ուսն ի վար, սահեց, կաթեց սեղանի սառը ապակուն, սահեց դեպի բաժակի զարդաքանդակոտքը, հպվեց ու… սառավ…
Սառն ու անտարբեր էր իր այդ հրին, իր կրակին այդ գեղեցիկ ու սլացիկ պատանին:
Չէր ուզում զգալ այն ջերմությունը, որ արցունքի տեսքով հոսու ու փարվու էր իր ոտքերի, փաթաթվում սպասում…
…Բայց , ով հրաշք, հալվեց քար սիրտը այդ հպարտ բաժակի, սառույցը հա:վեց, դարձավ մի կաթիլ:Պատրանք է թե՞ իրականություն: Օ, ոչ, հրաշք է, հրաշք…
Կաթիլն այդ կա ու ավելի է մեծանում, ծանրանում, և, չդիմանալով իր իսկ ծանրությանը, իր մեջ ծնված ջերմությանը, սահեց ներքև, փարվեց մոմե արցունքին ու… ժպտաց:
Ժպտաց մոմից ճառագող լույսին, ժպտաց բաժակից անդրադարջող ցոլքերին, որոնք փաթաթվել, միախառնվել ու, կարծես, գուրգուրում էին միմյանց…
Եվ նրանց լույսից խինդ էր ճառագում, չզգալով անգամ, որ մոմը հալվել, սպառվել ու շուտով կմարի:
Կարծես լուսային մի հրաշք հեքիաթ լիներ, որ ջերմություն ու անուշաբուրություն էր տարածում:, և սենյակում ասես խավար էլ չկար….
Սերը, իսկական սերը արտահայտվում է միայն զոհաբերության մեջ:
Ա.Ի.

Մանոն
24.03.2007, 16:08
մարել…
…Ու հոսեց արցունքի առաջին կաթիլը, տեղ բացելով հաջորդների համար, հոսեց այտն ի վար, ուսն ի վար, սահեց, կաթեց սեղանի սառը ապակուն, սահեց դեպի բաժակի զարդաքանդակոտքը, հպվեց ու… սառավ…
…Բայց , ով հրաշք, հալվեց քար սիրտը այդ հպարտ բաժակի, սառույցը հա:վեց, դարձավ մի կաթիլ:Պատրանք է թե՞ իրականություն: Օ, ոչ, հրաշք է, հրաշք…
Եվ նրանց լույսից խինդ էր ճառագում, չզգալով անգամ, որ մոմը հալվել, սպառվել ու շուտով կմարի:
Լիլի ջան, այն որ ռոմանտիկ ես ու դու էլ ինձ նման ներդաշնակություն ես փնտրում ամեն ինչում` վաղուց գիտեի, բայց այ չգիտեի, որ այսքան սիրուն ստեղծագործել գիտես...կեցցե՜ս: Ես մեջբերել եմ այն տողերը, որոնք առանձնապես հուզեցին ինձ, ու կարծում եմ ստեղծագործության հենց առանցքն են կազմում: Քո գրածում էլ լուսավոր թախիծ կա, ու, թեև տողերդ լավատեսորեն են ավարտվում , այնուամենայնիվ, տխուր է ավարտը, կարապի պարի նման՝ գեղեցիկ...ու վերջին անգամ: Ինչևէ, արժե «վառվել ու հալվել» լոկ այդ պահի համար: Շաաա՜տ ապրես....:)

ihusik
24.03.2007, 17:14
:hands Հիանալի է lili-4 ջան, ուղղակի խոսքեր չկան արտահայտելու այն գեղեցկությունից առաջացած զգացմունքն, որ քո գրվածքով դու փոխանցեցիր ինձ ու վստահ եմ նաև մյուս ընթերցողներին ևս: Ապրես, անչափ շնորհակալ եմ: Չնայած Ավետիք Իսահակյանի գրելաոճն չէր, բայց վերջում Ա.Ի.-ն որ տեսա մի պահ թվաց թե երևի իրոք վարպետի գրածն է, որովհետև այդքան հրաշալի ու այդքան հանճարեղ էին գրված տողերը, որում կյանք, սիրտ ու հոգի կար ու զգացմունքներ ջինջ ու մաքուր ու այս ամենը քո մեջ, քո սրտում, քո հոգում:oy

Որքան էլ որ ֆիզիկապես ու հոգեպես դժվար լինի այս խավար աշխարհում լույս տվող մարդկանց համար, որոնք շալակած են տանում աշխարհն, այնուամենայնիվ նրանք այլևս չեն կարող ապրել այլ կերպ՝ առանց լույս տալու և շատ հաճախ լույս են տալիս նաև նրանց, ովքեր չեն էլ գնահատում այդ լույսը, ովքեր ելել են շալակն աշխարհի՝ չհասկանալով որ դա իրենց լույսն չէ ու որ առանց լույսի նրանք կկորչեին ու որ ելել են շալակն աշխարհի գոնե շնորհակալ լինեն նրանց՝ ովքեր շալակելով աշխարհը, նրանց էլ են այդ աշխարհի հետ շալակած տանում, որ չկործանվեն խավարի ու ծանրության տակ...
Կրկին Շնորհակալ եմ Գեղեցիկ ու Սիրով լի տողերիդ համար...

lili-4
26.03.2007, 18:21
Սիրելիներս, անչափ շնորհակալ եմ ձեր ջերմ բառերի համար: Անգնհատելի է ինձ համար ձեր ոգեշնչող խոսքերը: Ես ձեր դատին եմ հանձնել մի փոքրիկ պատառիկ իմ հոգու փոթորիկից և հաճելի է, որ դա ձեզ չի ձանձրացրել:
Երևի թե սրանից հետո թղթին հանձնած իմ մտքերը նախքան պատռելը վստահեմ ձեզ:
Նորից մեկ անգամ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում:

Cassiopeia
14.04.2007, 14:22
Շատ սիրուն ու խորիմաց էր նկարագրված ԶԳԱՑՄՈՒՆՔԸ…:)