PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծնունդդ շնորհավոր, _BA_



Arisol
24.03.2007, 13:56
Մամա ջան, ծնունդդ շնորհավոր:love :
Քեզ ցանկանում եմ գտնել ճիշտ ուղղի քո կյանքում, ցանկանում եմ, որ միշտ շրջապատված լինես քեզ հարգող ու սիրող մարդկանցով, որոնք երբեք ցավ չեն պատճառի քեզ: Ցանկանում եմ, որ որտեղ էլ լինես, ում հետ էլ, որ լինես՝ միշտ երջանիկ լինես: Իսկ ինձ համար երբեք մի անհանգստացի, ես գլուխ կհանեմ էս քաոսային կյանքից;) :
Ես քեզ շատ եմ սիրում, մամա :kiss :
Հեհե, չգիտեմ, թե ինչու հիմա ժպտում եմ ու լացում:oy :

Հ.Գ. Հարգելի ֆորումցիներ, մամաս՝ Լուսինեն, մեր ֆորումում գրեթե գրառում չի կատարում, բայց ասեմ, որ ինքը հաճախակի ա մտնում ու կարդում բոլորիս գրառումները ու շատերիդ շատ ա հավանում:love :

Amaru
24.03.2007, 14:02
Հարգելի Արիսոլի մամա ջան :) Շնորհավոր Ձեր ծնունդը :) Շատ լավ կուկու ունեք :)

CactuSoul
24.03.2007, 14:19
Վա՜յ, Նարե ջան:love … Անակնկալ էր:) :

Ես էլ եմ շնորհավորում: Քանի որ անձամբ չեմ ճանաչում, դժվար է օրիգինալ բաներ ասել, ստիպված եմ ծեծված խոսքեր ասել, բայց, անշուշտ, սրտանց:ok :

Երջանկություն եմ ձեզ մաղթում (ըստ իս կյանքում ամենակարևորը), ամենալավ բաները, ինչ կարող է անցնել մի մարդու մտքով, ով ձեր աղջկան սիրում է այնքան շատ որքան ես:oy : Շնորհավոր:) :

Հ.Գ.
Ու շնորհակալություն, որ մեզ ու աշխարհին Նարեի պես հրաշք եք պարգևել:love …

Mesrop
24.03.2007, 14:38
Շնորհավորում եմ, ցանկանում առողջություն, երջանկություն!
Նարեի գլխից անպակաս… :)

Gohar
24.03.2007, 14:38
Շնորհավորում եմ: :)

Ուլուանա
24.03.2007, 15:44
Վա՜յ, Նարեի մամայի ծնունդն է։ :) Շնորհավորում եմ, Ձեզ ամենալավ բաներն եմ մաղթում։ Նարեի պես աղջիկ ունենալն արդեն իսկ մեծ երջանկություն է, բայց թող Ձեր կյանքում ավելի շատ լինեն այդչափ երջանիկ հանգամանքերը։ :)

John
24.03.2007, 15:58
Ի սրտե շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը ու ցանկանում Ձեզ ամենալավն ու բարին:
Հ.Գ.
Շնորհակալ ենք, որ մեզ Նարեի նման լավ ընկեր եք պարգևել :)

քաղաքացի
24.03.2007, 16:04
Հաա… հիշեցի: Ես իրան ճանաչում եմ :oy
Նարե ջան դու գիտե՞ս ինչ լավ մամա ունես:
Շնորհավորում եմ: :) մաղթում եմ լավ-լավ բաներ:
Մեկ-մեկ էլ Նարեին թողեք գա Երևան կարոտում ենք… ձեզ էլ ենք կարոտում :P

Մանե
24.03.2007, 16:54
Շնորհավորում եմ ՁԵԶ:)

Ֆելո
24.03.2007, 16:56
շնորավորում եմ. առողջույուն ու երկար տարիների բարեկեցիկ կյանք եմ ցանկանում ձեզ

Selene
24.03.2007, 17:01
Շնորհավորում եմ Նարեի մամային շատ-շատ:)
Առողջություն, երջանկություն եմ ցանկանում:) Չնայած Նարեի պես շաաաաատ լավ աղջիկ ունենալն արդեն մեծ երջանկություն է:aha

Cassiopeia
24.03.2007, 18:01
Հարգելի Նարեի մայրիկ, սրտանց շնորհավորում եմ ձեր ծննդյան տոնը մաղթելով լավագույնն աշխարհում, և շնորհավորում եմ Նարեին, որ ունի Ձեր նման մայր :)

Գոռ Ջան - Հայ
24.03.2007, 18:47
Ճիշտն ասած հաճելիորեն զարմացաց եմ: :) Մեր ծնողների սերունդը իմ համար ու նաև համոզված եմ ակումբցիների մեծ մասի համար խորհրդանիշ են, ու ձեր ներկայությունը ինչ որ տեղ մեզ պարտավորեցնումա ;)
Շնորհավորում եմ ձեր տարեդարձը , մաղթում եմ ձեզ բազմաթիվ ու ամենապայծառ արևածագեր ու անհաշիվ երիտասարդ գարուններ: Թող կանացի ու մայրական ջերմ ժպիտը ձեր դեմքից անպակաս լինի, ու միշտ շրջապատված լինեք ընտանեկան սիրով ու ջերմությամբ:
Հարգանքներս...:)

kiki
24.03.2007, 19:20
Շնորհավորում եմ...միշտ երջանիկ եղեք :)

Ներսես_AM
24.03.2007, 21:22
Շնորհավոր Նարեի մայրիկի ծնունդյան տոնը (աաաա՜՜՜՜ ժողովուրդ մամա մի ասեք էլի,:tomato գոնե ակումբում մի ասեք էլի,:angry Ես ել եմ ասում տանը, դա հին սովորությունա, չնայած իր մասին պատմելուց մայրիկ եմ ասում :pardon)
Երջանկություն եմ ցանկանում ու ամենայն բարիք: Շնորհակալություն, որ ակումբին եք տվել իր ամենահավեսով անդամներից մեկին :oy

Վազգեն
24.03.2007, 22:12
Շնորհավորում եմ::)

Մասսագետ
24.03.2007, 22:32
Շնորհավոր Նարեի մամա ջան: Մալադեց, որ Նարեի նման աղջիկ ունես: Քեզ լիքը քեզ հասկացող մարդկանց եմ ցանկանում քո շրջապատում: :)

Srtik
25.03.2007, 03:21
Շնորհավորում եմ...:)

Philosopher
25.03.2007, 13:28
Շնորհավորում եմ...

Goga
25.03.2007, 15:23
Ուշացումով ես էլ եմ միանում բոլոր շնորհավորանքներին:)

_BA_
25.03.2007, 17:10
Շնորհակալ եմ սիրելի ակումբցիներ ջան շնորհավորանքների համար: Շնորհակալ եմ, որ դու բոլորդ կաք, որ իմ Նարեն ձեզ գտավ վերջապես եւ հիմա ձեզ հետ է: :hands Մենք չենք կարող ընտրել մեր ծնողներին, հարեւաններին, ուսուցիչներին, եւ մեր երկիրը, որտեղ ծնվել ենք:Չենք կարեղ ընտրել նույնիսկ մեր սիրելիներին, որովհետեւ սերն անբացատրելի ծագում ունի, եւ շատ հաճախ լավ ճանաչելով սիրած էակին, հասկանում ես, որ նա քոնը չի: Բայց մենք կարող ենք ընտրել մեր ընկերներին, եւ դա հիանալի ազատություն է: Երեկ ես մտածում էի հենց դրա մասին եւ եկա այն եզրակացության, որ երբ հանդիպում ես մեկին, ու հասկանում ես, որ ուզում ես նրան ավելի լավ ճանաչել, որ նա քեզ հետաքրքիր է, տալիք-առնելիք ունեք կյանքի ճանաչման եւ ինքագիտակցական ու հոգեւոր աճի ճանապարհներին, որ ձեր արժեքային համակարգը շատ նման է, որ հարգում եք միմյանց նպատակները եւ այլն, եւ այլն, այդ մարդը դառնում է քեզ ընկեր: Ճիշտ են ասում. "Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու": Եթե իմ Նարեի ընկերները դուք եք, ուրեմն նա ճիշտ ճանապարհի վրա է: Ես հպարտ եմ, որ իմ երկում ապրում են ձեզ նման երիտասարդներ: Ափսոս քիչ եք...
Կցանկանայի, որ իմ հազվադեպ այցելություններն այս ֆորում ոչ ոքի չպարտավորեցնեն, որովհետեւ կկորչի ձեր անկեղծությունը: Հաջողություններ եմ ցանկանում ձեզ բոլորիդ կյանքում: Ամենքդ հասնեք ձեր մուրազին, չհասած դեպքում էլ չընկճվեք եւ ուրիշ մուրազ փնտրեք, ավելի իրականանալի: :) Եւ երբ հասնեք իմ տարիքին, անպայման էլի մուրազ ունենաք, անմուրազ ապրելն ապրել չի: Լավ եղեք, երեխեք ջան:

Enipra
26.03.2007, 23:21
Շատ եմ ուշացել, բայց չեմ կարող անտարբեր անցնել թեմայի կողքով։

Շնորհավորում եմ, Նարեի մայրիկ ջան:oy

Artgeo
02.04.2007, 12:53
Շնորհավոր :)