PDA

Դիտել ողջ տարբերակը : POP3 և SMTP պրոտոկոլների արժեքներ



Marat
24.03.2007, 13:31
Ողջույն,
հուշեք խնդրեմ ինչպես վարվել հետևյալ դեպքում.

երբ որևէ մի հաստատությունում գոյություն ունի ներքին ցանց, սեփական էլ.փոտերի ամբողջական մի համակարգ բոլոր աշխատակիցների համար՝ ազգանուն.անուն@xxxxxxxx.am տարբերակով, ընդ որում xxxxxxxx.am-ը հենց այդ հաստատության կայքն է։ Հիմա խնդիրը նրանում է, որ աշխատակիցները օգտվում են էլ.փոստի հնարավորությունից միայն ՎԵԲ ռեժիմով SquirrelMail-ի օգնությամբ, իսկ ասենք Microsoft Outlook Outlook Express և նման այլ ծրագրերով իրենց նամակները ուղարկել կամ ստանալ չեն կարող, որովհետև անհայտ է POP3-ի և SMTP պրոտոկոլների արժեքները։ Սրանց համար սովորաբար օգտագործվում են ասենք mail.freenet.am, mail.ysu.am և նման արժեքներ։ Հիմա եթե դնում ես mail.xxxxxxxx.am արժեքը, միևնույն է չի աշխատում։ Խնդիրը Ցանցային ադմինստրատորների հետ է կապված ոնց հասկանում եմ, իրենք հավանաբար պիտի ապահովեին նման հնարավորություն, թե՞ այդպես չէ, ես չեմ պատկերացնում։ Ինչքան գիտեմ իրենք օգտագործում են mailgateway կամ usergate նման մի ծրագիր։ Միգուցե հենց այդ ծրագրում պիտի POP3-ի և SMTP պրոտոկոլների համար դնել որոշակի կոնկրետ արժեքներ - mail.xxxxxxxx.am -.
Որտեղից կարելի է այս ամենի մասին կարդալ։
Մերսիներ պատասխանների համար։
Հարգանքով՝
Մարատ

Mesrop
24.03.2007, 13:44
փորձի mail.xxxxxxxx.am -ի փոխարեն ուղղակի xxxxxxxx.am
կամ pop.xxxxxxxx.am
եթե չէ, ուրեմն ադմինին դիմի...
ինչ պռովայդեռ է՞
եթե արմինկո է, կարծեմ կլինի գրել mail.arminco.com ....

Egern.net
24.03.2007, 13:58
ամեն դեպքում պարտադիր չէ, որ պրովայդերը POPի հնարավորություն տա

Ավելացվել է 6 րոպե անց
Մեսրոպի ասածին ավելացնեմ, որ օրինակ` մեր սերվերինը bigpop3.xxxxx.net է, կարող է լրիվ ուրիշ բառ լինել, բայց ամենաճիշտը պրովայդերի հետ կապվելն է

Marat
24.03.2007, 15:47
փորձի mail.xxxxxxxx.am -ի փոխարեն ուղղակի xxxxxxxx.am
կամ pop.xxxxxxxx.am
եթե չէ, ուրեմն ադմինին դիմի...
ինչ պռովայդեռ է՞
եթե արմինկո է, կարծեմ կլինի գրել mail.arminco.com ....

չաշխատեց ո՛չ xxxxxxxx.am ո՛չ էլ pop.xxxxxxxx.am տարբերակների դեպքում։ Խնդիրը նրանում է, որ հավանաբար հենց ադմինը չի կարողանում այնպիսի կարգավորումներ տալ, որ աշխատեն այս երկու պրոտոկոլները արդեն կոնկրետ ծրագրերի համար։ Իսկ UserGate ծրագրի մասին լսել ե՞ք։ Պիտի լինի ասենք hmailserver ծրագրին նման մի ծրագիր։

Ավելացվել է 3 րոպե անց

ամեն դեպքում պարտադիր չէ, որ պրովայդերը POPի հնարավորություն տա

Ավելացվել է 6 րոպե անց
Մեսրոպի ասածին ավելացնեմ, որ օրինակ` մեր սերվերինը bigpop3.xxxxx.net է, կարող է լրիվ ուրիշ բառ լինել, բայց ամենաճիշտը պրովայդերի հետ կապվելն է


Իսկ այդ դեպքում ինչն է պարտադիր և ի՞նչու ասենք հնարավոր չի օգտագործել POP3 և SMTP պրոտոկոլները։ UserGate-ի մասին լսել ե՞ք։

Ludwig
25.03.2007, 05:16
Ողջույն,
հուշեք խնդրեմ ինչպես վարվել հետևյալ դեպքում.

երբ որևէ մի հաստատությունում գոյություն ունի ներքին ցանց, սեփական էլ.փոտերի ամբողջական մի համակարգ բոլոր աշխատակիցների համար՝ ազգանուն.անուն@xxxxxxxx.am տարբերակով, ընդ որում xxxxxxxx.am-ը հենց այդ հաստատության կայքն է։ Հիմա խնդիրը նրանում է, որ աշխատակիցները օգտվում են էլ.փոստի հնարավորությունից միայն ՎԵԲ ռեժիմով SquirrelMail-ի օգնությամբ, իսկ ասենք Microsoft Outlook Outlook Express և նման այլ ծրագրերով իրենց նամակները ուղարկել կամ ստանալ չեն կարող, որովհետև անհայտ է POP3-ի և SMTP պրոտոկոլների արժեքները։ Սրանց համար սովորաբար օգտագործվում են ասենք mail.freenet.am, mail.ysu.am և նման արժեքներ։ Հիմա եթե դնում ես mail.xxxxxxxx.am արժեքը, միևնույն է չի աշխատում։ Խնդիրը Ցանցային ադմինստրատորների հետ է կապված ոնց հասկանում եմ, իրենք հավանաբար պիտի ապահովեին նման հնարավորություն, թե՞ այդպես չէ, ես չեմ պատկերացնում։ Ինչքան գիտեմ իրենք օգտագործում են mailgateway կամ usergate նման մի ծրագիր։ Միգուցե հենց այդ ծրագրում պիտի POP3-ի և SMTP պրոտոկոլների համար դնել որոշակի կոնկրետ արժեքներ - mail.xxxxxxxx.am -.
Որտեղից կարելի է այս ամենի մասին կարդալ։
Մերսիներ պատասխանների համար։
Հարգանքով՝
Մարատ

Էհ Մարատ ջան, այստեղ 2 տարբերակ կա

Իրենք չեն ուզում տալ
Իրենք չգիտեն ինչպես տալ


Առաջին դեպքի համար պատճառ չեմ գտնում, օրինակ եթե հակառակը լիներ (որ վեբմեյլ չունենային միայն outlookով ստուգեյին) կհասկանայի, որովհետեւ անվտանգության խնդիր կա

իսկ ինչ կապված է SquirrelMail-ի հետ, ինձ թվում է որ հաստատ հնարավոր է այդ ամենը անել, օրինակի համար e-mail.am հենց այդպես էլ աաշխատում է :)

Ինձ թվում է որ փորձի պակաս կա այդ ադմինների/ադմինի մոտ