PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչի՞ համար ենք ֆորումում



Գլոբալ Հայացք
23.03.2007, 22:18
Ճի՛շտ է, ես երկար ժամանակ չէ, որ ֆորումի անդամ եմ, բայց առաջացավ այսպիսի հարց` "ինչո՞ւ ենք ֆորումում", կամ "ի՞նչ տալիս մեզ ֆորումը", կամ, ավելի հետաքրքիր, "ինչպիսի՞ն ենք մենք (հոգեբանական առումով), եթե ֆորումում ենք":

Ֆելո
23.03.2007, 22:23
ինչո՞ւ ենք ֆորումում:

փող ունենաինք արտասահմանում կլնեինք...

Array
23.03.2007, 22:31
Լավ հարց էր։) Անձամբ ես երբեմն(իսկ վերջերս չափազանց հաճախ) շփման կարիք,իսկ ավելի շատ խելոք մարդկաանց հետ շփման կարիք եմ զգում

Ուրվական
23.03.2007, 22:34
Կյանք ա, էլի, ամեն ինչ էլ պետք ա փորձել: Հետաքրքիր ա:

electrical_storm
23.03.2007, 22:34
փող ունենաինք արտասահմանում կլնեինք...

սրտիցս խոսացիր//....

վաշե պարապությունից եմ մտնում,երբ ի-նետս պրծնումա,ֆրինետով մտնում եմ..ժամանակ եմ վատնում…ինչ անկապ բան միտքս գալիսա գրում եմ… բայց մի քանի լավ անդամների հետ ուրիշ միջոցներով եմ շփվում ու ավելի ուրիշ մակարդակի վրա…

murmushka
23.03.2007, 23:57
ի՞նչում եմ ես ֆորումում… անձամբ ինձ այս ֆորումը շատ դուր եկավ իր անկեղծությամբ, պարզությամբ, մարդկանց միմյանց հասկանալու օգնելու պատրաստակամությամբ. ես ինքս էլ փորձում եմ դառնալ նրա մի մասնիկը, դեռեվս չի ստացվում, հուսով եմ կկարողանամ,
ի՞նչ է այն ինձ տվել.......... կարդալով որոշ թեմաներ՝ ես գտել եմ ինձ հուզող հարցերի պատասխաններ ւ այդ ամենի համար շնորհակալ եմ ֆորումի բոլոր անդամներից

*K*A*T*U*
24.03.2007, 01:32
Մեկ-մեկ լինում են հետաքրքրող թեմաներ, կարդում եմ: Որ հավես եմ ունենում պատասխանում էլ եմ :)

Գլոբալ Հայացք
24.03.2007, 12:56
Թե ձեր գրածներից, թե մինչ այդ իմ ոչ երկարատև անդամության ընթացքում, զգացում առաջացավ, որ ֆորումը շատ դեպքերում ժամանց է, չէմ ասում դա վատ է, թե լավ, պարզապես դժավար է մարդուն, որը գալիս է ֆորում "գնելու ճշմարտություն" այն հարցերի շուրջ, որոնք տարիներ արդեն պտտվում են գլխում (զգում ե՞ք, իմ մասին եմ ասում), բայց ոչ մի պատասխան չես ընդունում, մտածելով, որ սուբյեկտիվ կլինի, ու ցանկություն կա, հարցնել ուրիշների:
Հիմա հարց, "ֆորումը ժամանց է, թե՞" ու, միաժամանակ, "դա լա՞վ, է թե՞ չէ, ձեզ համար":

hippy w.s
25.03.2007, 16:43
Ես այստեղ (և ոչ միայն) փնտրում եմ իմ ընկերներին որոնց կորցրել եմ կայարանում,
երբ տեղափոխվում էինք այս կյանք:Նրանցից մեկին արդեն գտել եմ (նա այս կյանքում ընդունել է ռեփ երաժշտության տեսքը) և գիտեմ միայն որ վերջում կգտնեմ իմ ամենալավ ընկերոջը:
Եվ նորից կտեղափոխվենք հաջորդ աշխարհ

Մանե
25.03.2007, 18:54
Սկզբից թվում էր,որ պարզապես ժամանակ եմ անց կացնում,հետո հասկացա,որ սա պարզապես ոչ թե ժամանցի վայր է,այլ մարդկանց ճանաչելու և նրանց մտածելակերպը ըմբռնելու ևս մի եղանակ:)
Ինչու չէ նաև մտահորիզոնը ընդարձակելու միջոց;)
Միշտ սիրել եմ լսել շատ տարբեր կարծիքներ,այնուհետև վերլուծել և կայացնել ճիշտ որոշում,իսկ ակումբը հենց այն է,ինչ փնտրում եմ:)

Vishapakah
30.03.2007, 23:44
Այստեղ շատ հետաքրքիր մտքերեն հանդիպում.
Էլ որտեղ? Եթե ոչ Ֆորումում, մարդիկ ազատորեն կարտահայտեն իրենց մտքերը.
Բոլորի աչքից հերու, միայնության մեջ նստած եւ կարեվոր չէ՛ թէ ինչ է կատարվում կողքի սենյակում.

Գլոբալ Հայացք
31.03.2007, 00:55
Արտահայտելը, արտահայտում են բայց ուրիշների գրածները շատ հաճախ կամ լրիվ չեն նայում կամ ճիշտ չեն հասկանում, շատ եմ նկատել: Ստեղծվում ա տպավորություն, որ մաեն մեկը եկել է ինչ որ կոնկրետ մարդկանց հետ կոնկրետ թեմաներով խոսալու համար, իսկ մնացացի հետ, այսպես ասած "ձեռի հետ", ինչ կասեք, ես սխալվո՞ւմ եմ, եթե այո, ապա ոչ շատ:

AMzone
31.03.2007, 02:14
ես ֆորում մտնում եմ, ինձ հետաքրքրող թեմաները քննարկելու, ժամանակ անցկացնելու, ինչու և նաև նոր ծանոթներ ձեռք բերելու համար:

Vishapakah
31.03.2007, 19:27
Արտահայտելը, արտահայտում են բայց ուրիշների գրածները շատ հաճախ կամ լրիվ չեն նայում կամ ճիշտ չեն հասկանում, շատ եմ նկատել: Ստեղծվում ա տպավորություն, որ մաեն մեկը եկել է ինչ որ կոնկրետ մարդկանց հետ կոնկրետ թեմաներով խոսալու համար, իսկ մնացացի հետ, այսպես ասած "ձեռի հետ", ինչ կասեք, ես սխալվո՞ւմ եմ, եթե այո, ապա ոչ շատ:


Անհնարին է բոլորի գրառումները կարդալ , որպեսզի ուրիշ թեմաներին էլ ժամանակ մնա բայց կարդալու դեպքում՛ պետք է կարդալ ամբողջովին.
Սխալ հասկանալը բոլորիս է տրված եւ քնադատության ենթակա չէ. Կարեւորը վստահության պահին՛ չսխալվելն է.:)
Ամեն մեկը եկել է, ստույգ մարդկանց հետ, ստույգ թեմաներով խոսելու. Միանգամայն իրավացիեք. Եթե ձեզ հետաքրքրում է փիլիսոփայական հոգեբանությունը եւ ձեզ տալիսեն հարց՛ գրականական փիլիսոփայության մասին, ապա դուք պատասխանը կգրեք "ձեռքի հետ", ուշադրությունը կենտրոնացնելով ձեզ հետաքրքրող թեմաներին եւ դա լիովին բնական կլինի.

Գլոբալ Հայացք
31.03.2007, 19:55
Իսկ ինչ կասեք, եթե ես եկել եմ ֆորում կոնկրետ Ձեզ հետ խոսալու, այն թեմայով, որը ինձ հետաքրքրում է և այն թեմաներով, որոնք բացում էք դուք, որովհետև կոնկրետ մարդկանց հետ ես դրսում էլ կարող եմ խոսալ, բայց ես ուզում եմ իմանալ հենց Ձեր կարծիքը, իսկ ստացվում է, որ ամեն դեպքում մենք խոսալու ենք "ձերքի հետ", ի՞նչ իմաստ ունի այս ամենը այդ դեպքում:

Հ.Գ.
Մտածում եմ կյանքում էլ է այդպես, բոլորը "մենք մերոնցով" են, բայց մյուս կողմից էլ մտածում եմ` չարժեր մեր ձերքերով ստեղծված աշխարհը (հիշեք որ այն ստեղծվել է խելոք մարդկանց կողմից) աշխատացնել նույն կանոններով, ինչ դրսում, որովհետև այս ամենը այդ դեպքում լրիվ անիմաստ է:

Հ.Գ. II
Հետո էլ թեման բացել էի Հոգեբանություն և փիլիսոփայություն-ում, իսկ տեղափոխել են Անցուդարձ, ահա ձեզ պատասխան բոլոր հարցերի:

Vishapakah
31.03.2007, 20:49
Իսկ ինչ կասեք, եթե ես եկել եմ ֆորում կոնկրետ Ձեզ հետ խոսալու, այն թեմայով, որը ինձ հետաքրքրում է և այն թեմաներով, որոնք բացում էք դուք, որովհետև կոնկրետ մարդկանց հետ ես դրսում էլ կարող եմ խոսալ, բայց ես ուզում եմ իմանալ հենց Ձեր կարծիքը, իսկ ստացվում է, որ ամեն դեպքում մենք խոսալու ենք "ձերքի հետ", ի՞նչ իմաստ ունի այս ամենը այդ դեպքում:

Հարգելիս իհարկե ոչ.:)
Իմ բացած թեման, անշուշտ ինձ հետաքրքիր կլինի իսկ եթե ձեզ էլ հետաքրքրի՛ կդառնաք իմ հաճելի զրուցակիցը.
Չեմ գտնում թէ իմ հետաքրքրություներով՛ ավելի պակաս հետաքրքրված մարդիկ, այս Ֆորումում գրում են ավելի քիչ ակտիվությամբ. Հաճելի է տարբեր նախասիրություների առկայությունը, հենց դրանում էլ կայանում է Ֆորումի հարստությունը.
Հավանաբար ինչ որ մի բան՛ ձեզ մոտ հանգեցրել է անբավարարվածության բայց չի նշանակում թէ դրանով, Ֆորումը դառնում է քիչ ակտուալ.
Աշխատեկ գտնել ձեզ հետաքրքրող մարդիկ, ինչպես Ֆորումում, այնպես էլ Ֆորումից դուրս.

Գլոբալ Հայացք
31.03.2007, 23:47
Անբավարարված, ահավոր է հնչում: Հա կյանքում ինձ շրջապատում են գլխավորապես ... բայց ես գտա, իհարկե, Իմ մարդկանց, ում հետ կիսվում ու կիսում եմ ժամանակը, մտքերը, կարծիքները, նախասիրությունները, նույնիսկ սերը:
Ինչ վերաբերում ա Ֆորումին, միշտ էլ լավ կարծիքի չէի Ֆորումների մասին, հենց սահմանափակ քանակով ու "կոնկրետ" մարդկանց առկայության պատճառով: Արդեն քանի օր է Ֆորումում եմ, դուք կասեք` քիչ է, ես կասեմ` բավարար է, հասկանալու խաղի կանոնները, ու, որ ասեմ լավն են սուտ կլինի... Ամեն դեպքում կմնամ ձեզ հետ, խոսալու "կոնկրետ" մարդկանց հետ, "կոնկրետ" թեմաներով, մենակ թե մնում է հետս ֆորում բերեմ այդ "կոնկրետ" մարդկանց: :)

Առանց նեղանալու, չեմ ուզում վիրավորել ոչ մեկի, պարզապես, հաշվի առնելով, որ ֆորումը կարծիք արտահայտելու տեղ է, ս արտահայտում եմ: Էլի եմ ասում սա "Հոգեբանություն և փիլիսոփայություն" բաժնի թեմա է, ու շեշտերն էլ պետք է այդ տեսակետից դրվեն: :(

dvgray
04.06.2007, 00:01
Նախ և առաջ ծանոթանալն է նորմալ, "մարդկային երեսով" մարդկանց կարծիքներին ու մտքերին:
Սակայն ընթացքում իմ համար հայտնաբերեցի ֆորումներից առաջացող մի կարևորագույն հետևանք :
Կյանքում սոսկալի էքստրեմիստ եմ: Այնքան որ մեկ-մեկ սկսում էի անգամ վախենալ ինքս ինձնից /գիժ չհամարեք :D/: Սակայն գրավոր խոսքը բավականին ազդեց վրաս: Միտքս /նաև բանավոր/ սկսեցի արտահայտել ավելի ճշգրիտ և համակարգված: Դարձա ավելի հանդուրժող այլախոհների հանդեպ /բայց ոչ հարմարվող ;)/: Մի խոսքով բավականին նպաստել է իմ զարգացմանը:
Կառաջարկեի, որ բոլոր նրանք, ովքեր ուշադիր չեն իրենց գրավոր խոսքի հանդեպ, լիների ավելի պահանջկոտ իրենց գրառումներին: Դա կօգնի ոչ միայն գրավոր, այլ նաև բանավոր խոսքի հղկմանը, մշակմանը - հետևաբար նաև խթան կհանդիսանա արագ մտածելուն ու որոշումներ ընդունելուն: Մի արհամարեք գրական լեզուն և ինքներտ ձեզ չեք ճանաչի որոշ ժամանակ անց:

StrangeLittleGirl
13.06.2007, 13:18
Սակայն գրավոր խոսքը բավականին ազդեց վրաս: Միտքս /նաև բանավոր/ սկսեցի արտահայտել ավելի ճշգրիտ և համակարգված: Դարձա ավելի հանդուրժող այլախոհների հանդեպ /բայց ոչ հարմարվող /: Մի խոսքով բավականին նպաստել է իմ զարգացմանը:
Հետաքրքիր է՝ Ակումբ մտնելուց հետո ինձ հետ ճիշտ հակառակը եղավ:

Պանդուխտ
13.06.2007, 19:59
Global հայեացք
«Գլոբ» հնդեւրոպական բառի հայկեան տարբերակն է՝ «կլոր»: Բայց globը եւրոպական լեզուներում աւելի շատ նշանակում է՝ գունդ, այս պարագայում՝ երկրագունդ: Ուրեմն՝ գլոբալ հայեացք = երկրագունդային հայեացք: Եկէք հայերէնը չի խճճենք անտեղի երկարաբանութեամբք եւ ասենք՝ «գունդային հայեացք»...բայց դարձեալ չեղաւ: «Կլորակ հայեացք»...դարձեալ հաճելի չէ: Ուստի տեսնում ենք բառերի ուղիղ, անմիջական թարգմանութիւնը չի օգնում չի գեղեցկացնում լեզուն: Բայց չէ՞ որ այս ակումբը հայագիր ոստայնագրութիւնը զարգացնելն է միտում: Ինչու՞ հայ մականուններ չէք ընտրում սիրելի «Երկրահայեաց» կամ «Աշխարհադէտ» ազգակից:

"ինչո՞ւ ենք ֆորումում", կամ "ի՞նչ տալիս մեզ ֆորումը", կամ, ավելի հետաքրքիր, "ինչպիսի՞ն ենք մենք (հոգեբանական առումով), եթե ֆորումում ենք":
Կեանքը արագ է ընթանում, մարդիկ իրար չեն լսում, միշտ ամէն ոք մի գործով զբաղ է: Ամէնամօտիկ բարեկամդ իսկ, երբ 2 նախադասութիւն լսում է քեզնից 3ը չի կարողանում լսել, քանզի լսելու, ունկնդրելու իրար մտիկ անելու ունակութիւննիս կորցրել ենք:
Այն ինչ որ մարդկանց չենք կարողանում փոխանցել լաւապէս յղկուած ձեւով, փոխանցում ենք ոստայնին, անծանօթ մարդկանց, Աստծուն:

Ակվարիումում երկու ձկնիկ երկար վիճում են, վերջապես մեկը չի դիմանում ու գոռում է.
-Դե լավ, լավ, ենթադրենք Աստված չկա, էտ դեպքում, ո՞վ ա անընդհատ ակվարիումի ջուրը փոխում:
Իսկ երբ մոռանում են ջուրը փոխել. ձկներն ի՞նչ են մտածում Աստծոյ մասին:

Հիմա հարց, "ֆորումը ժամանց է, թե՞" ու, միաժամանակ, "դա լա՞վ, է թե՞ չէ, ձեզ համար":
Անգործութիւնը ժանգոտեցնում է մարդու միտքը, հոգին: Անգործ պահին գրելը, զրուցելը, խորհրդակցելը հանգստացնում է մարդուն, այնպէս որ որսը՝ որսորդին, ջուրը՝ լուղորդին, ձիավարժանքը՝ Ասպետին հանգստացնում են:
Շատ բաներ մեր մտքերում սաղմնային վիճակում նստել են: Երբ գրում ենք՝ մեր մտքում պահպանուած գաղափարները ծաղկելով տալիս են գոյն զգոյն թերթիկներ: Իրականում մենք զմեզ աւելի լաւ հասկանում ենք. երբ գրում ենք: Մենք զմեզ տեսնում ենք հայելու մէջ. նախապէս մեր գրածները ընթերցելիս: Գրելով աւելի լաւ սովորում են հենց մեր գրածները: Այսինքն՝ այնքան ժամանակ որ մեր գաղափարները մնում են մեր ուղեղում, նրանք անյստակ, ոչ բաւարար հասկանալի է մնում:
Երբ գրում ենք, մեր միտքերը աւելի հասկանալի բիւրեղացած վիճակում ներկայանում է. նախ՝ մեզ եւ երկրորդ՝ հանուրին:

wagamaffia
16.06.2007, 04:46
Անգործութիւնը ժանգոտեցնում է մարդու միտքը, հոգին: Անգործ պահին գրելը, զրուցելը, խորհրդակցելը հանգստացնում է մարդուն, այնպէս որ որսը՝ որսորդին, ջուրը՝ լուղորդին, ձիավարժանքը՝ Ասպետին հանգստացնում են:

Շատ բաներ մեր մտքերում սաղմնային վիճակում նստել են: Երբ գրում ենք՝ մեր մտքում պահպանուած գաղափարները ծաղկելով տալիս են գոյն զգոյն թերթիկներ: Իրականում մենք զմեզ աւելի լաւ հասկանում ենք. երբ գրում ենք: Մենք զմեզ տեսնում ենք հայելու մէջ. նախապէս մեր գրածները ընթերցելիս: Գրելով աւելի լաւ սովորում են հենց մեր գրածները: Այսինքն՝ այնքան ժամանակ որ մեր գաղափարները մնում են մեր ուղեղում, նրանք անյստակ, ոչ բաւարար հասկանալի է մնում:
Երբ գրում ենք, մեր միտքերը աւելի հասկանալի բիւրեղացած վիճակում ներկայանում է. նախ՝ մեզ եւ երկրորդ՝ հանուրին:

Լավ տողեր են...

Մենք ֆորումում ենք, որպեսզի գրենք գրական հայերեն, շփվենք հայրենակիցների՝ այո՛ նաև սփյուռքահայերի հետ, մտքեր փոխանակենք, կապեր հաստատենք, լավ պրոյեկտներ մտածենք, ուղիներ փնտրենք և իրագործենք՛:

Թուրքերին հայհոյելը, կառավարությանը, ակումբի ղեկավարներին քննադատելը և այլն, մեղմանում են որոշ ժամանակ հետո, երբ բարկությունդ արտահայտում ես, վիճաբանում, նոր փաստեր իմանում, իրարից սովորում... Սա էլ է պետք մեզ, ներկայում կողմնորոշվելու համար:

PlaY.CiTy
16.06.2007, 22:21
Դե որ ԱՀԱՎՈՐ լոկշա լինում մտնում նայում եմ..տենամ ով ոնցա մտածում ...տենամ ինձնից խելոքներ կան թե չէ.

Ambrosine
05.05.2008, 01:13
Ամենակարևոր պատճառը հայատառ լինելն է. ամեն դեպքում որ լեզվով, եթե ոչ մայրենի կարող ենք <<համով>> զրույց վարել:)) սա մեկ: Երկրորդ` ընկերական միջավայրը, ջերմ մթնոլորտը: :friends: ....հարգանքը միմյանց հանդեպ, գրագետ գրառումները: Պատճառները շատ են:)

Moon
05.05.2008, 01:24
Ամենակարևոր պատճառը հայատառ լինելն է. ամեն դեպքում որ լեզվով, եթե ոչ մայրենի կարող ենք <<համով>> զրույց վարել:)) սա մեկ: Երկրորդ` ընկերական միջավայրը, ջերմ մթնոլորտը: :friends: ....հարգանքը միմյանց հանդեպ, գրագետ գրառումները: Պատճառները շատ են:)
Իմ սրտով բաներ ես գրել, ապրես, ես էլ եմ մտնում հենց էդ հավեսով ու համով քնննարկումների համար։ Համ էլ ակումբականներին շատ եմ սիրում։

Հ.Գ.Գրեք նաև ո՞ր թեմաներն են ամնեշատը գրավում, ո՞ր բաժնի։

Janita Hero
05.05.2008, 01:28
Սովորություն ա:lol
համ էլ գույներն են դուրըս գալիս ակումբի :russian
դե չեմ ուզում հենց շաբլոնից սկսել, զաթի արդեն Աստղն ասեց էլիիի :) :viannen_11:
և վերջապես, քանի որ զիլ մարդիկ են մեկ մեկ հանդիպում:aha:sm:viannen_15:

Ambrosine
05.05.2008, 01:33
Իմ սրտով բաներ ես գրել, ապրես, ես էլ եմ մտնում հենց էդ հավեսով ու համով քնննարկումների համար։ Համ էլ ակումբականներին շատ եմ սիրում։

Հ.Գ.Գրեք նաև ո՞ր թեմաներն են ամնեշատը գրավում, ո՞ր բաժնի։

Ամենաշատը սիրում եմ Սպորտ, Քաղաքականություն, Պատմություն, Կրոն բաժինները:)
Սպորտ - ՌԵԱԼ Մադրիդ
Քաղաքականություն - այստեղ թեմաները շատ են;)
Պատմություն-<<Ճիշտ էր արդյոք քրիստոնեության ընդունումը?>>
Կրոն - <<Աղանդը համարել խղճի, մտքի ազատություն, թե մեր երկիրը պառակտող հանգամանք?>>, <<Հարցեր քահանային>> /իմ բացած թեմաներն եմ գովազդում:D/

Frigid-
05.05.2008, 10:22
Խոսելս եկել է... :think

Ասեմ. ֆորումում հայտնվեցի հատուկ մի բան կարդալու համար, որոշեցի գրանցվել, մտածեցի հետաքրքիր կլինի, 2 օր հետո խորը հիասթափություն ապրեցի. ֆորումը լիքն էր (է) շատ սուբյեկտիվ, ոչ հիմնավորված, փաստերից զուրկ, "իրենց էշը առաջ քշող" անհատական քննարկումներով, ծանոթ-ախպեր-ընկեր, հարազատ-բարեկամ "պատդեռժկա" անող գրառումներով, իրենց բարոյական կերպարն առավել վառ ներկայացնելու միտումներով առավել անհանգստացած անդամներով (վերջիվերջո իրական կյանքում ճանաչում են ու չարժի վատ տպավորություն թողնել ) ու էդ ամենը կարդալը միայն ապուշացնում է: Ուզում ես մի բան էլ դու ասես, գրում ես, գրում, բայց քանի որ ֆորումում "հարազատ-բարեկամ" չունես, մնում ես անպատասխան, ոչ ոք հետդ գլուխ չի դնում:

Պրպտում, պրպտում եմ` հուսալով, որ հեսա ըհը ու մի խելոք բան կկարդաս, բայց խելոքությունն էլ սուբյեկտիվ ու հարաբերական է: Մի քանի գրառում էլ ուշադրությունդ գրավում է, բայց էլի սեփական "ես"-ի պաշտամունքը ծովա տալիս ու խեղդում: Ադմինիստրատորների` "թեմայից չշեղվելներն" ու "հանված է"-ներն էլ գրառումների չափ են (թերևս, հաճախ շեղումներն են բերում ճշմարտությանը):

Բարեբախտաբար, թե դժբախտաբար պատահեց մեկը, ով համոզեց չլքել ֆորումը: Հիմա էլ, ոչ հաճախ, գտնվում եմ լուրջ թեմաների լուրջ որոնումների մեջ: Խնդրում եմ, ինձ տեղյակ պահել, եթե գտնեք նման թեմաներ: Կանխավ շնորհակալ կլինեմ:

Dayana
05.05.2008, 11:05
Սովորություն ա:lol
համ էլ գույներն են դուրըս գալիս ակումբի :russian
դե չեմ ուզում հենց շաբլոնից սկսել, զաթի արդեն Աստղն ասեց էլիիի :) :viannen_11:
և վերջապես, քանի որ զիլ մարդիկ են մեկ մեկ հանդիպում:aha:sm:viannen_15:

Էս ինձ ե՞ս նամյոկ անում :P :D

Ակումբը մի տեսակ դարձել է իմ տունը,ինձ ամբողջապես կտրել է իրական աշխարհից :oy մի կոմից էստեղ ինձ ազատ եմ զգում ու քիչ պարտավորություննեռրով, մյուս կողմից էլ իրականության զգացողությունս կորում է :oy Բայց բացի այդ աշխարհայացքս է շատ փոխում :oy Մի խոսքով մտնում եմ ակումբ, հաճելի րոպեներ/ավելի շուտ ժամեր :o/ ապրելուս համար :oy

Ուլուանա
05.05.2008, 19:17
Ակումբ մտնում եմ հիմնականում մարդկանց հետ հաղորդակցվելու, հոգեհարազատ, համախոհ մարդկանց գտնելու, հետաքրքիր թեմաների շուրջ զրուցելու համար, թեև հետաքրքիր ու լուրջ թեմաները վերջերս քչացել են, բայց հուսով եմ՝ ժամանակավոր է... :think

Ակումբում նաև ուսումնասիրում, բացահայտում ու վերլուծում եմ մարդկանց, նրանց էությունն ու պահվածքը տարբեր իրավիճակներում։ Պետք է ասեմ, որ բավական հետաքրքիր ու բազմազան ուսումնասիրության նյութ է, բազմաթիվ մարդկանց բնույթն ուսումնասիրելու ավելի հարմար «վայր» դժվար է գտնել։ :) Ի դեպ, նույն ձևով Ակումբում նաև ինքս ինձ եմ ուսումնասիրում, վերլուծում ու ամեն անգամ նորովի բացահայտում։

Հիմնականում հետաքրքրվում եմ «Գրականություն», «Հոգեբանություն և փիլիսոփայություն», «Հայերեն», երբեմն՝ «Երաժշտություն», «Նկարչություն» բաժիններով և «Ժամանց» բաժնից միայն մի քանի թեմայով։ Բայց գործի բերումով հիմնականում կարդում եմ նաև այլ բաժիններ։

One_Way_Ticket
26.04.2009, 23:04
Ինձ համար նոր զբաղմունք եմ գտել: Ընդհանրապես, ինձ ամեն ինչ բավականին արագ է ձանձրացնում, այնպես որ դժվար թե այստեղ երկար մնամ:

Yevuk
27.04.2009, 19:53
Ակումբ նախ մտնում եմ ավելի շատ կարդալու համար քան գրառումներ անելու, բայց երբենմն էլ գրում էլ եմ: Այստեղ շատ խելացի ու հետաքրքիր մարդիկ կան, որոնց կարիքն իմ կյանքում այնքան շատ եմ զգում....Ճիշտ է, դեռ ոչ մեկի հետ անձամբ չեմ ծանոթացել, բայց հուսով եմ, որ այդ օրը սարերի ետևում չէ: Ակումբում գտնում եմ ինձ հուզող հարցերի պատասխաններ: Ակումբում գրանցվելուց հետո աշխարհայացքս ավելի է մեծացել: Շնորհակալ եմ Ակումբի բոլոր անդամներից::):love

Չիպ
27.04.2009, 19:56
Ակումբ նախ մտնում եմ ավելի շատ կարդալու համար քան գրառումներ անելու, բայց երբենմն էլ գրում էլ եմ: Այստեղ շատ խելացի ու հետաքրքիր մարդիկ կան, որոնց կարիքն իմ կյանքում այնքան շատ եմ զգում....Ճիշտ է, դեռ ոչ մեկի հետ անձամբ չեմ ծանոթացել, բայց հուսով եմ, որ այդ օրը սարերի ետևում չէ: Ակումբում գտնում եմ ինձ հուզող հարցերի պատասխաններ: Ակումբում գրանցվելուց հետո աշխարհայացքս ավելի է մեծացել: Շնորհակալ եմ Ակումբի բոլոր անդամներից::):love

Իմ փոխարեն ամեն ինչ ասված է;)

Elmo
27.04.2009, 23:44
3 պատճառով եմ ակումբ մտնում
1. լավ մարդկանց հետ շփվելու
2. մտքերս ու կարծիքս արտահայտելու
3. խռխռալու

Chuk
28.04.2009, 17:18
Մտնելուս պատճառները տարբեր են
1. Ինքնահաստատվելու
2. Տարբեր մարդկանց հետևից ընկնելու
3. Չարությանս հագուրդ տալու
4. Դիկտատորական կարգեր հաստատելու, մյուսներին նեղելու համար
Էլ ինչե՞ր էին ասում, մոռացա :(

Elmo
28.04.2009, 17:25
Մտնելուս պատճառները տարբեր են
1. Ինքնահաստատվելու
2. Տարբեր մարդկանց հետևից ընկնելու
3. Չարությանս հագուրդ տալու
4. Դիկտատորական կարգեր հաստատելու, մյուսներին նեղելու համար
Էլ ինչե՞ր էին ասում, մոռացա :(

5. Էգրոգորներ տարածելու :D

Dayana
28.04.2009, 17:37
Մտնելուս պատճառները տարբեր են
1. Ինքնահաստատվելու
2. Տարբեր մարդկանց հետևից ընկնելու
3. Չարությանս հագուրդ տալու
4. Դիկտատորական կարգեր հաստատելու, մյուսներին նեղելու համար
Էլ ինչե՞ր էին ասում, մոռացա :(

հեսա բացասական վարկանիշ եմ տալու :angry
բա ընկերներ, բան- ման, էդ հեչ հա՞ :sad

REAL_ist
28.04.2009, 17:37
ամենակարևորը մոռացար- ժամանակ սպանելու:D

Chuk
28.04.2009, 17:46
հեսա բացասական վարկանիշ եմ տալու :angry
բա ընկերներ, բան- ման, էդ հեչ հա՞ :sad
Դայ ջան, ես ֆորումում եմ բազում պատճառներով ու հաստատ էդ պատճառներից ոչ մեկը գրառմանս մեջ նշված չէր ;)

Dayana
28.04.2009, 18:28
Դայ ջան, ես ֆորումում եմ բազում պատճառներով ու հաստատ էդ պատճառներից ոչ մեկը գրառմանս մեջ նշված չէր ;)

:kiss
մեր ֆորումում լինելու պատճառների բազմությունները լուրջ հատում ունեն ;)

ԿԳԴ
28.04.2009, 18:37
Խելացի և մակարդակով մարդկանց հետ շփվեու, նրանցից շատ բան սովորելու, ձեռի հետ էլ ծաղրանկարելու համար: :)

Փոքրիկ
28.04.2009, 18:40
:(տուգանային ստանալու համար:8

Vaho
28.04.2009, 18:54
Մի 3 տարի առաջ որ էս թեման լիներ ես ել կպատասխանեի, ուղակի պարապ լինելուց եմ մտնում ֆորում կամ նման բաներ, բայց հիմա կասեմ որ էս ֆորումը հենց այն տեղերից մեկնա որ ես պետքա լինեմ, որտեվ շատ եմ հավանում այս ֆորումը, բոլոր տեսակետներից, «ես շատ ֆորուներում եմ եղել» և շատ բաներ իմացել ել եմ հենց այս տեղից:
Ֆորումում ունեմ շատ ծանոթներ «եթե կարելի է այդպես ասել» ճիշտա անձամբ ոչ մեկին չեմ չանաչում, բայց նայելով նրանց գրառումներին կարելիա ենթադրել որ ստեղ հավաքված են՝ լուրջ, մեծ հումորի զգացումով, ճիշտը սխալից տարբերող, ճաշակով, ճիշտ դատողություններով... մարդիք, համենայնդեպս ում հետ որ շփվել եմ, նրանցից 99% ը այդպիսին են:
Շնորհակալություն Ակումբին որ նա կա:)

Katka
30.06.2009, 16:44
Աշխատանքից ցրվելու. դե լավ է լինում, երբ տաղտուկ գործից հանգստանալու համար Alt+Tab ես անում ու հայտնվում akumb.am-ում: Համ էլ էստեղ երիտասարդությունն է տիրում, թագավորում: :king Դրանից էլ լավ բան;)

Elmo
30.06.2009, 17:12
3. խռխռալու

հռհռալու ուզում էի ասեի: :D
նոր էմ տենում:

Լեո
30.06.2009, 19:29
հռհռալու ուզում էի ասեի: :D
նոր էմ տենում:

Շուտ ասեիր, այ ցավդ տանեմ: Ես էլ հա գլուխ եմ ջարդում, որ հասկանամ՝ ինչ նկատի ունեիր :D

Lion
30.06.2009, 19:51
Լավ, ես էլ ասեմ.

այստեղ եմ աշխատանքից ցրվելու ու հաճելի և գրագետ միջավայրում հանգստանալու համար:)

Աշխեն
30.06.2009, 20:40
ֆորումում եմ հետաքրքիր մարդկանց հետ զրուցելու (ինչպիսին ցավոք շատ ավելի քիչ են իրական իմ շրջապատում), աշխարարհայացքս մեծացնելու և փորձի փոխանակման համար::)
Դեռևս ավելի շատ ծանոթանում եմ, հուսով եմ հետագայում ոչ միայն ինձ հետաքրքիր կլինի այլև ես հետաքրքիր կլինեմ:oy

Interdenominational
30.06.2009, 22:29
Ոմանք չեն քարկոծի, չէ, եթե ուղղակիորեն բարձրաձայնեմ շատ-շատերի մտքինը, Կայք այցելելու նպատակ-մղումը`

ԻՆՔՆԱԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ: